PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարձակում Տիտանների վրա / Attack On Titan

Two-Face
01.02.2014, 13:20
http://i.imgur.com/zs3AZzq.jpg

Հազարամյակ առաջ մարդկանց խաղաղ կյանքը ընդհատեցին Տիտանները՝ հսկայական հումանոիդները, որոնց նպատակն է ոչնչացնել մարդկությունը:
Մարդիկ, փախչելով Տիտաններից, պատսպարվել են երեք հսկայական պատերի ետևում՝ Սինա, Մարիա, Ռոզա:
100 տարի մարդկությունը ապրում էր խաղաղ, պատերի պաշտպանության ներքո: Սակայն մի օր նրանք կրկին հայտնվեցին...

Շատ արտակարգ անիմե ա: Սյուժեն շատ մտածված, սերիաները՝ լարված, տեսարանները՝ գեղեցիկ: Անպայման դիտեք:

Տոռռենտ հղում (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4403575)

Freeman
01.02.2014, 18:59
Չէի ասի, թե շատ լավ անիմե ա, բայց լավն ա, ափսոս մինչև վերջ նկարած չի ու ափսոս, որ մանգայից շեղվել են: Փորձը ցույց ա տալիս, որ մանգայից շեղվելու արդյունքը հիմնականում վատ ա լինում)
Հուսով եմ էս բացառություն կլինի:
Հատկապես մարտերի տեսարանները լավ են նկարած:

Հայկօ
01.02.2014, 19:45

Մինչև վերջ նկարած չի՞: Հիմա սկսե՞մ նայել, թե՞ չէ:

Ruby Rue
01.02.2014, 20:03
Ինձ ճապոնացի ընկերներս էին խորհուրդ տվել, որ նայեմ: Ես հարցրեցի, թե իրենց մոտ ամենատարածված անիմեն որն է, ասեցին, որ հիմա տղերքն էս տիտանների վրա են խփնված, իսկ աղջիկները ղզիկ բաներ են նայում:
Կարելի ա նայել, բայց ես հլը Code Geass-ն էլ չեմ վերջացրել:

Freeman
01.02.2014, 20:07
Մինչև վերջ նկարած չի՞: Հիմա սկսե՞մ նայել, թե՞ չէ:

Լավ ա նկարած, անկապ հատվածներ քիչ կան, կռիվները շատ հետաքրքրիր ու սիրուն են սարքած, մարդիկ անհամեմատ թույլ են, տիտանների համեմատ, կան դաժան տեսարաններ, որոնց մի մասը ցենզուրայի պատճառով փակ են, մարդկանց սարսափը տիտաններից լավ ա պատկերված՝ էդ պլյուսները:
Բայց անիմեի նկարված հատվածի վերջում գրեթե ոչ մի բան էլ չի պարզվում ու չգիտեմ էլ՝ կշարունակեն, թե չէ: Ես որ չեմ փոշմանել, որ նայել եմ, ափսոս ժամանակ չկա մանգան կարդալու:

Ի դեպ IMDb - 8,9 :))

Rhayader
02.02.2014, 17:19
Չէի ասի, թե շատ լավ անիմե ա, բայց լավն ա, ափսոս մինչև վերջ նկարած չի ու ափսոս, որ մանգայից շեղվել են: Փորձը ցույց ա տալիս, որ մանգայից շեղվելու արդյունքը հիմնականում վատ ա լինում)
Հուսով եմ էս բացառություն կլինի:
Հատկապես մարտերի տեսարանները լավ են նկարած:

FMA-ն հազար անգամ ավելի լավն էր, քան մանգան:

Rhayader
02.02.2014, 17:22
Ու ընդհանրապես, Let's fighting love :D

http://www.youtube.com/watch?v=-VILgSsesD0