PDA

Դիտել ողջ տարբերակը : Պաուլո Կոելյո. «Ալքիմիկոսը»



Այբ
01.02.2014, 09:58
Պաուլո Կոելյոն ծնվել է 1947թ. Բրազիլիայում: Նրա «Ուղտագնացություն» (1987թ.) և «Ալքիմիկոսը» (1988թ.) վեպերը հեղինակին բերում են աննախադեպ հաջողություն: Նա ձեռք է բերում աշխարհի ժամանակակից ամենամեծ գրողներից մեկի համբավը: Կոելյոյի գրչին են պատկանում նաև «Հրեշն ու տիկին Պրիմը» (2001թ.), «Վերոնիկան որոշել է մահանալ» (1999թ.), «Հինգերորդ լեռը» (1998թ.), «Սիրո նամակներ մարգարեից» (1997թ.) և այլ գործեր, որոնք մտել են լավագույն բեստսելլերների շարքը: Կոելյոն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2002թ. ընտրվել է Բրազիլիայի Գրողների ազգային ակադեմիայի ցմահ անդամ: Նրա «Ալքիմիկոսը» թարգմանվել է 67 լեզվով և տպագրվել ավելի քան 86 միլիոն տպաքանակով: «Ալքիմիկոսը» դասվել է 20-րդ դարի 35 ամենաականավոր գրական ստեղծագործությունների շարքը: Գիրքը հայերեն է թարգմանվել 2004թ.:

Համոզված եմ, որ շատերը կարդացած կլինեն «Ալքիմիկոսը»:Փոքրիկ այդ վեպը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Ի՞նչ կասեք, եթե միասին քննարկենք «Ալքիմիկոսը»:;)

Մար.
07.04.2014, 17:50
Ես չեմ կարդացել բայց հետաքրքիր է թվում. ինձ համառոտ կասեք ինչի մասին է?

Alphaone
07.04.2014, 22:25
Խակ ժամանակներս եմ կարդացել, հիացել եմ, բայց դրանից հետո Բրեդբերիից մի երկու բան կարդացի, դարձի եկա...

CactuSoul
07.04.2014, 23:25
Խակ ժամանակներս եմ կարդացել, հիացել եմ, բայց դրանից հետո Բրեդբերիից մի երկու բան կարդացի, դարձի եկա...
Ես էլ եմ խակ ժամանակ կարդացել, դուրս եկել էր, ու լավ էր արել: Էդ հիմա եմ հասկանում, որ մեջն առանձնապես բան չկա, ինչ էլ կա՝ հազարավոր տարիներ առաջ ավելի խելոք մարդիկ ավելի լավ են ասել: Էն ժամանակ էդ գիրքն ու «Լույսի զինվորի գիրքը» ահագին բան են տվել ինձ, որ եթե չվերցնեի, հետո ուրիշ շատ բաներ էլ երևի բաց կթողնեի կյանքում:
Սկսելու համար վատ չի: Երեխեքի, դեռահասների համար:


Հ.Գ.

էդ գիրքն ու «Լույսի զինվորի գիրքը»
Հա, մեկ էլ «Մակթուբը»:

Մար.
08.04.2014, 17:24
ինձ թվում է հետաքրքրիր կլինի ինձ համար

Ուլուանա
08.04.2014, 18:09
Կոելյոյին վերաբերող մի հատ սարդոստայնով պատված, բայց հետաքրքիր թեմա կա՝ Կոելյո և Բորխես (http://www.akumb.am/showthread.php/797-%D4%BF%D5%B8%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8-%D6%87-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD), նոր փորփրեցի, գտա։ Մտածեցի՝ չիմացողներին կարող է հետաքրքրել։


«Ալքիմիկոսը» դասվել է 20-րդ դարի 35 ամենաականավոր գրական ստեղծագործությունների շարքը: Գիրքը հայերեն է թարգմանվել 2004թ.:
:blin Հավատս չի գալիս...

CactuSoul–ի հետ լրիվ համաձայն եմ, որ «մեջն առանձնապես բան չկա, ինչ էլ կա՝ հազարավոր տարիներ առաջ ավելի խելոք մարդիկ ավելի լավ են ասել»։
Մոտ տասը տարի առաջ եմ կարդացել Կոելյո (երեք գործ՝ «Ալքիմիկոսըս», «Սատանան և սենյորիտա Պրիմը», «Լույսի մարտիկի գիրքը»), հիմա որ փորձում եմ հիշել, բացարձակապես ոչ մի տպավորություն չի մնացել ոչ մեկից։ Դե, գաղափարների մեջ ինձ համար ի սկզբանե նորություն չի էլ եղել, իսկ հույզերի առումով լրիվ դատարկություն է, երբ փորձում եմ ինչ–որ բան վերհիշել։ Հասկանալի է, որ պարտադիր չի սյուժեն լավ հիշել, բայց իսկապես արժեքավոր գրքերի դեպքում, նույնիսկ եթե կոնկրետ դետալները չես հիշում, գոնե ինչ–որ ընդհանուր տպավորություն, զգացողություն պահպանվում է, որը նույնիսկ տարիների հեռավորությունից քեզ հուշում է, որ գիրքը լավն է, սիրում ես։

E-la Via
08.04.2014, 23:14
Կոելյոյի գրեթե բոլոր գրքերը կարդացել եմ:
«Ալքիմիկոսի» մասին Կակտուսի գրածի հետ միանշանակ համաձայն եմ: Էդ գիքը կարդալու օրվանից հետո էնքան նոր ու շատ ավելի լավ, հզոր հեղինակներ են մտել իմ կյանք, որ Կոելյոն խամրել է: Էլ չասեմ, որ վերջին կարդացածս գրքից հետո հասցրել եմ հիասթափվել:
Բայց պետք է խոստովանեմ, որ սկզբում բավական վառ տպավորություն էր թողել ու դրական էմոցիաներ պարգևել: Ինչ-որ հարցերում նաև սկիզբ է եղել:
Բայց իր գրքերից ամենաշատը «Զաիրն» եմ հավանել ու եռապատումը:

Sambitbaba
09.04.2014, 08:15
Խակ ժամանակներս եմ կարդացել...
Էնքան հավեսով եմ նման տողեր կարդում…
Եվ գերագույն հաճույքով կարող եմ ընդգծել, որ մեջներիդ "ամենախակն" ու "դեռահասը", երևում է, ես եմ մնացել…

Մինչև օրս էլ սիրում եմ Կոելյոին: Ընդամենը երկու գործ չսիրեցի. վերջինը՝ "Ակկոյում գտած ձեռագիրը" և մեջտեղներից՝ "Հաղթողին՝ ամեն ինչ": Ինձ համար լավագույնն "Ալքիմիկոսն" է մնացել իհարկե: Բայց չեն զիջում նաև. "Մոգի օրագիրը", "Զաիր", "Վհուկը Պորտոբելոյից", "Հինգերորդ Սարը", "Բրիդա", "Ալեֆ", "Մակդուֆ", "Վալկիրիաներ" գրքերը:

Գեղարվեստական գրականության մեջ Կոելյոն ինձ համար վերջին քսանամյակի լավագույն հեղինակներից մեկն է: Անգնահատելի եմ համարում նրա ներդրած դրական էներգիան միլիոնավոր մարդկանց սրտերում:

Իսկ "Ալքիմիկոսի" համար ես նրան Նոբելյան մրցանակ կտայի...