PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ հոգեբաններից (կամ հոգեբանությունից գլուխ հանողներից)

Նարինէ
31.01.2014, 21:00
Բարի երեկո: Ինձ մոտ սենց իրավիճակա:

Դեռևս փոքրուց անբացատրելի ցանկություն և հետաքրքրություն եմ ունեցել հոգեբանության նկատմամբ:
(հոգեբանություն եմ կոչում էն ամեն ինչը, ինչ թույլ ա տալիս ինձ, կամ շրջապատող մարդկանց ավելի լավ հասկանալ,մտքովս ուրիշ տերմին չի անցնում, :o)

Դե երևի ինչ-որ բացեր են մնացել մանկությունից և ինչ-ինչ իրադարձություններից, որոնց անպատասխան լինելն ա ստիպում ավելի շատ կարդալ.. չգիտեմ:
Բայց այլ մասնագիտություն եմ ընտրել, ու հոգեբանության նկատմամբ պահանջմունքը տենց էլ մնում ա անբավարարված :think
Մասնավորապես` ինքս ինձ ավելի լավ հասկանալու մեծ պահանջ, թերություններն էլ ավելի շտկել, կապանքներից ազատվել, մի խոսքով չեմ ուզում փոփ-ինչ-որ գրքեր կարդալ.. Այլ գիտական հիմքերի վրա: Ու ինքնուրույն գլուպխ չեմ հանում :8
Տվյալ պահին որևէ կոնկրետ խնդրի նկատմամբ գերկենտրոնացած չեմ, այլ սովորական, հանգիստ իմ վիճակով եմ, առանց "փոթորիների"))

ՀԱՐՑ: Ինչ սկսեմ կարդալ? Փիլիսոփայություն ուսումնասիրեմ? ԹԵ հենց հոգեբանություն? Իսկ կոնկրետ հոգեբանության ինչ ճյուղ? Անձի հոգեբանություն?

Մի խոսքով շատ խառն ա ցանկությունս, եթե հանկաօգնեիք գլուխ հանել, ու առավել ևս գրականություն խորհուրդ տայիք,ինչից սկսեմ, ու հերթով ինչ կարդամ... շնորհապարտ կլինեի :oy:oy:oy

Արամ
31.01.2014, 21:09
Ես քեզ կարող եմ մի քանի գիրք խորհուրդ տալ`
Анвар Бакиров - Разговорный Гипноз
Пол Экман - Психология лжи
Наварро Джо - Я вижу, о чем вы думаете

Հատկապես վերջինը գանձ ա:

Alphaone
31.01.2014, 21:13
Նախքան դրանց անցնելը լավ կլինի մի քանի ընդհանուր հոգեբանության գիրք կարդա, բայց ես գրքեր խորհուրդ չեմ տա, էն գրքերը, որոնցով մենք են անցնում, Նոյն ա գրել, ավելի լավ ա սպասեմ, Այվին ու Բյուրը մի բան ասեն, ես էլ առիթից կօգտվեմ, կկարդամ: :D

Թեև էս գիրքն ինձ դուր ա եկել, մեկնարկի համար վատը չի :)

Ларри Хьелл, Дэниел Зиглер
ТЕОРИИ ЛИЧНОСТИ
ОСНОВНЫЕ ПОЛОЖЕНИЯ, ИССЛЕДОВАНИЯ И ПРИМЕНЕНИЕ
http://psylib.org.ua/books/hjelz01/txt05.htm#2

Արամ
31.01.2014, 21:18

Ալֆ խի՞ է, օրինակ ես Անվառ Բակիռովից եմ սկսել ու ոչ մի դժվարությունի չեմ հանդիպել:
Ճիշտա ես կոնկրետ հոգեբանությունից ընդհանրապես բան չգիտեմ:

Alphaone
31.01.2014, 21:24
Ալֆ խի՞ է, օրինակ ես Անվառ Բակիռովից եմ սկսել ու ոչ մի դժվարությունի չեմ հանդիպել:
Ճիշտա ես կոնկրետ հոգեբանությունից ընդհանրապես բան չգիտեմ:

դժվարություն չի էլ լինի, ուղղակի որ համակարգված ես կարդում, հետո գլխումդ գիտելիքները համակարգված են լինում, ոչ թե շիլաշփոթ: Խառը կարդալուց սկզբի 10-20 գիրքը հանգիստ կարելի ա դասավորել, հետո արդեն աստիճանաբար կսկսվի քաոսը:

Վիշապ
31.01.2014, 21:55
Մասնավորապես` ինքս ինձ ավելի լավ հասկանալու մեծ պահանջ, թերություններն էլ ավելի շտկել, կապանքներից ազատվել,
1. «Եզոպոսի առակները», նո քոմենթ։
2. «Փիլիոսփայություն բոլորի համար» (http://gradaran.mskh.am/sites/default/files/filosofia.pdf), դասախոսիս գիրքն է, կարելի է անվանել` «Փիլիսոփայությունը պոլիտեխնիկցու աչքերով»` պարզ, հանրամատչելի, բավանդակալից։

Շինարար
31.01.2014, 22:01
Ես քեզ կարող եմ մի քանի գիրք խորհուրդ տալ`
Анвар Бакиров - Разговорный Гипноз
Пол Экман - Психология лжи
Наварро Джо - Я вижу, о чем вы думаете

Հատկապես վերջինը գանձ ա:Օֆ-օֆ:

Արամ
31.01.2014, 22:05
Օֆ-օֆ:
Հաջան, էսի գեղարվեստական չի :)

Շինարար
31.01.2014, 22:06
Հաջան, էսի գեղարվեստական չի :)
Էլ մի:)

Նարինէ
01.02.2014, 00:08
Анвар Бакиров - Разговорный Гипноз
Пол Экман - Психология лжи
Наварро Джо - Я вижу, о чем вы думаете
Ларри Хьелл, Дэниел Зиглер
ТЕОРИИ ЛИЧНОСТИ
ОСНОВНЫЕ ПОЛОЖЕНИЯ, ИССЛЕДОВАНИЯ И ПРИМЕНЕНИЕ:love
http://psylib.org.ua/books/hjelz01/txt05.htm#2
1. «Եզոպոսի առակները», նո քոմենթ։
2. «Փիլիոսփայություն բոլորի համար», դասախոսիս գիրքն է, կարելի է անվանել` «Փիլիսոփայությունը պոլիտեխնիկցու աչքերով»` պարզ, հանրամատչելի, բավանդակալից։

Արամ, Alphaone, Վիշապ, շատ շնորհակալ եմ ժող ջան օգնելու համար, հավաքեմ մի տեղ, ու սկսեմ :love
Ինձ խորհուրդ տվեցին նաև`
1.http://www.philosophy.mipt.ru/textbooks/frolovintro
2. Эрик Берн. Игры, в которые играют люди
Ինչ կասեք? :8

Alphaone
01.02.2014, 00:13
Բեռնին լիքը գովեցին մեր դասախոսները, ինձ էլ դուր եկավ, բայց Բյուրն ու Այվին ասեցին էն չի, դրա համար էլ խորհորդ չտվեցի, ստացվեր ես սխալ ուղու վրա եմ, քեզ էլ եմ շեղում :D ընդհանրապես, ընթացքում ինչքան գրքեր կարդամ, մենակ էն գրքերը խորհուրդ կտամ, որոնք համ նորմալ մասնագետներ են խորհուրդ տվել, համ ինքս եմ դրանցից ռեալ օգուտ քաղել գիտելիքների տեսանկյունից... :)

StrangeLittleGirl
01.02.2014, 00:20
Հոգեբանություն գիտությա՞ն գրքեր են պետք, թե՞ հոգեբանություն շառլատանության: :think

Ռուֆուս
01.02.2014, 00:21
Наварро Джо - Я вижу, о чем вы думаете

Հատկապես վերջինը գանձ ա:

Սա ամենապրակտիկ ձեռնարկն ա bodylanguage-ի մասին, ես եմ Արամին խորհուրդ տվել :oy Գրողը նախկին FBI ագենտ է, ճիշտ է, բոլոր գաղտնիքները չի բացահայտել, բայց բավականին շատ օգտակար ինֆորմացիա է տալիս: Մեկ մեկ ինքս ինձ բռնացնում եմ էն բանի վրա, որ սկսում եմ հատուկ դիտարկել դիմացինիս մարմնի լեզուն՝ փորձելով հասկանալ, թե ինքն իրականում ինչ է ակնարկում ու գրեթե միշտ դիտարկումներս ճիշտ են դուրս գալիս :)

Անգլերեն վերնագիրը՝ What Every Body Is Saying

StrangeLittleGirl
01.02.2014, 00:27

Բայց մի հատ բան ասեմ էլի: Լխկած պոմիդորներ վրաս չշպրտեք, չասեք՝ էս չմոն ով էր, էս ինչեր ա դուրս տալիս, բայց դիմացինի մարմնի լեզուն հասկանալու համար ամենևին էլ պետք չի պրակտիկ ձեռնարկներ կարդալ: Եթե բնականից գոյություն ունի մարմնի լեզու, ուրեմն բնականից գոյություն ունի նաև դա հասկանալու ունակություն: Մենք մեր էդ ունակությունը թողած տեքստեր ենք կարդում: Լավ էլի: Նույնն ա, ինչ կարդաս, թե ոնց հասկանաս քո մայրենի լեզուն:

Կներեք օֆթոփի համար:

Ռուֆուս
01.02.2014, 00:29

Բյուր, մեյլդ ունեմ, հեսա գիրքը կուղարկեմ, աչքի տակով անցկացրու :)) Իրականում որոշ բաներ կային, որոնք ես առանց էդ գրքի էլ գիտեի, բայց շատ բաներ կային, որոնց վրա ընդհանրապես ուշադրություն չէի դարձրել ու մտքովս էլ չէր անցել դրանք այլ կերպ մեկնաբանել:

Նարինէ
01.02.2014, 00:30
Հոգեբանություն գիտությա՞ն գրքեր են պետք, թե՞ հոգեբանություն շառլատանության: :think

StrangeLittleGir ջան, բնականաբար գիտության:
բայց ամեն դեպքում շատ քիչ են գիտելիքներս, կցկտուր տարբեր տեղերից: Ու երևի մի քանիսն էլ էդ շառլատանություններից եմ կարդացել, դժբախտաբար :Դ
Ու մեծ պատրաստակամությամբ կսկսեմ հենց գիտությունը կարդալ..

Արամ
01.02.2014, 00:30
Բայց մի հատ բան ասեմ էլի: Լխկած պոմիդորներ վրաս չշպրտեք, չասեք՝ էս չմոն ով էր, էս ինչեր ա դուրս տալիս, բայց դիմացինի մարմնի լեզուն հասկանալու համար ամենևին էլ պետք չի պրակտիկ ձեռնարկներ կարդալ: Եթե բնականից գոյություն ունի մարմնի լեզու, ուրեմն բնականից գոյություն ունի նաև դա հասկանալու ունակություն: Մենք մեր էդ ունակությունը թողած տեքստեր ենք կարդում: Լավ էլի: Նույնն ա, ինչ կարդաս, թե ոնց հասկանաս քո մայրենի լեզուն:

Կներեք օֆթոփի համար:

Բյուր ճիշտ ես, հասկանում ենք, բայց ոչ գիտակցության մակարդակում: Ցանկացած մարմնի շարժում, միմիկա մեր վրա ազդում ա, բայց դրա ինչքան մասն ենք կարողանում վերլուծել կամ գիտակցել:

Աթեիստ
01.02.2014, 00:48
Բյուր, մեյլդ ունեմ, հեսա գիրքը կուղարկեմ, աչքի տակով անցկացրու :)) Իրականում որոշ բաներ կային, որոնք ես առանց էդ գրքի էլ գիտեի, բայց շատ բաներ կային, որոնց վրա ընդհանրապես ուշադրություն չէի դարձրել ու մտքովս էլ չէր անցել դրանք այլ կերպ մեկնաբանել:

Եթե Fb2 ա, կամ համարժեք (հեռախոսով կարդալու համար) ու ռուսերեն, ինձ էլ ուղարկի։ գաբոյան[շնիկ]ռուսական.մաիլ

Նարե91
01.02.2014, 00:48
բայց դիմացինի մարմնի լեզուն հասկանալու համար ամենևին էլ պետք չի պրակտիկ ձեռնարկներ կարդալ: Եթե բնականից գոյություն ունի մարմնի լեզու, ուրեմն բնականից գոյություն ունի նաև դա հասկանալու ունակություն: Մենք մեր էդ ունակությունը թողած տեքստեր ենք կարդում: Լավ էլի:

Հա´, էլի հասկանում ենք, բայց ինչքան հավես զգացողություն ա էդ մեր զգացածը մի հատ էլ էդ տեքստերում տեսնելը, ինձ համար դրանից գերագույն հաճույք չկա. կարդալ էն ամենի մասին, ինչ միշտ ապրել եմ, հասկացել եմ, բայց մեջս եմ պահել: Սիրուն զգացողություն ա իրոք:

Ռուֆուս
01.02.2014, 00:53
Եթե Fb2 ա, կամ համարժեք (հեռախոսով կարդալու համար) ու ռուսերեն, ինձ էլ ուղարկի։ գաբոյան[շնիկ]ռուսական.մաիլ

PDF ա անգլերեն, ուղարկե՞մ: Վերջը մեյլ.ռու՞

StrangeLittleGirl
01.02.2014, 10:38
Ղրգի նայեմ աչքի տակով:

Աթեիստ
01.02.2014, 10:45
Ղրգի նայեմ աչքի տակով:

http://fantbooks.com/index.php?id1=4&category=ezoterika&author=navarro-d&book=2009

Նարինէ
01.02.2014, 11:52
Բա ես հիմա ինչից սկսեմ? :') :o

Ռուֆուս
01.02.2014, 19:17
Ղրգի նայեմ աչքի տակով:
Երեկ ղրգեցի, չես ստացե՞լ

Alphaone
01.02.2014, 19:26
Նարինէ ջան, ես դեռ դիպլոմս չեմ ստացել, բայց գոնե մի քիչ հոգեբանությունից գլուխ հանում եմ: Հոգեբանությունը հասկանալու ու թյուրըմբռնումներից խուսափելու համար սկզբում անձի տեսությունները կարդա, որ ընդհանուր պատկերացում ունենաս, հիմք լինի մնացածը կառուցելու: Իմ տված գրքում տարբեր հոգեբանական դպրոցների մասին էլ կա:

Բյուր, Այվի, դուք էլ մի բան ասեք, որ ես էլ կարդամ, անընդհատ ձեր անունները դնում եմ, որ արձագանքեք, ակումբում թեգ անել չի լինում :D

Նարինէ
01.02.2014, 20:22

Եղավ: :) Ուրեմն սրանից էլ սկսեմ: Սկսեցի արդեն:;)

Ларри Хьелл, Дэниел Зиглер
ТЕОРИИ ЛИЧНОСТИ
ОСНОВНЫЕ ПОЛОЖЕНИЯ, ИССЛЕДОВАНИЯ И ПРИМЕНЕНИЕ
http://psylib.org.ua/books/hjelz01/txt05.htm#2

ivy
01.02.2014, 20:26
Ալֆ, Բյուրը հոգեբան չի, այլ հոգեբույժ, ու հոգեբանության հանդեպ էդքան էլ դրական տրամադրված չի :))
Իսկ ես չգիտեմ ինչ ասեմ, քանի որ առանձնապես չեմ հասկանում, թե Նարինէն ինչ է ուզում կարդալ և ինչի համար:
Համ էլ արդեն լիքը խորհուրդներ ստացավ:

Sambitbaba
01.02.2014, 21:07
Հոգեբանություն գիտությա՞ն գրքեր են պետք, թե՞ հոգեբանություն շառլատանության: :think

Շառլատանության, Բյուր ջան, որովհետև Նարինէն արդեն այլ մասնագիտություն է ընտրել…

Ու կարծում եմ, մարդ ուղղակի իր կյանքի իմաստն է փնտրում, այլ ոչ թե, կոպիտ ասած, իր կյանքի բուժումը:

Նարինէ ջան, ճիշտն ասած, մենք բոլորս էլ հենց դրանով ենք զբաղված… մարդ հենց դրանով է ապրում:

Հոգեբանությու՞ն… վատ չէ, բայց երևի ավելի շատ՝փիլիսոփայություն, եթե այդքան հավես ունես, բայց այդ դեպքում էլ, ոչ թե Հոբբս կամ Ֆեյերբախ, այլ ասենք, Վիշապի ասածը, կամ Պլատոն, կամ Նիկոլայ Կուզանսկի կամ… ավելի շատ՝ էթիկա… էսթետիկա…

Իմ կողմից՝ կառաջարկեի Էկհարտ Թոլլեյի ""Ներկա Պահի" ուժը" առայժմ, կամ Վադիմ Զելանդի "Իրականության տրանսերֆինգ"գրքերը, կամ Ջո Վիտալեի "Կյանքն առանց սահմանափակումների": Եթե ավելի խորը՝ սկսիր Պյոտր Ուսպենսկու "Հրաշքներ որոնելիս" կամ Ելենա և Նիկոլայ Ռերիխների գրքերը, այդ թվում, իհարկե, նրանց "Կենդանի Բարոյագիտության ուսմունքը": Բայց վերջինս կարդալու համար, ինձ թվում է, պետք է արդեն որոշ ինֆորմատիվ նստվածք ունենալ...

Նարինէ
01.02.2014, 23:23
Sambitbaba ջան, երևի ես չհասկացա շառլատանություն ասելով ինչ ի նկատի ունեք: :roll
Ի նկատի ունես, որ մենակ գիրք կարդալով մեկա բան դուրս չի գա? Հը, չէ, Էս պահին իմաստ չեմ փնտրում, ոչ էլ բուժում: Ուղղակի հետաքրքիր ա, ու ուզում եմ սովորել;

Իմ կողմից՝ կառաջարկեի Էկհարտ Թոլլեյի ""Ներկա Պահի" ուժը" առայժմ, կամ Վադիմ Զելանդի "Իրականության տրանսերֆինգ"գրքերը, կամ Ջո Վիտալեի "Կյանքն առանց սահմանափակումների": Եթե ավելի խորը՝ սկսիր Պյոտր Ուսպենսկու "Հրաշքներ որոնելիս" կամ Ելենա և Նիկոլայ Ռերիխների գրքերը, այդ թվում, իհարկե, նրանց "Կենդանի Բարոյագիտության ուսմունքը": Բայց վերջինս կարդալու համար, ինձ թվում է, պետք է արդեն որոշ ինֆորմատիվ նստվածք ունենալ...

Առաջարկների համար մերսի)

StrangeLittleGirl
01.02.2014, 23:38
Ալֆ, Բյուրը հոգեբան չի, այլ հոգեբույժ, ու հոգեբանության հանդեպ էդքան էլ դրական տրամադրված չի :))
Իսկ ես չգիտեմ ինչ ասեմ, քանի որ առանձնապես չեմ հասկանում, թե Նարինէն ինչ է ուզում կարդալ և ինչի համար:
Համ էլ արդեն լիքը խորհուրդներ ստացավ:

Լուրջ հոգեբանության հանդեպ դրական եմ տրամադրված: Էն ա, որ ինչին էսօր Հայաստանում հոգեբանություն են ասում, Կառնեգիի որակի զիբիլ ա:

Ռուֆ, ստացել եմ, չեմ հասցրել նայել:

Rhayader
03.02.2014, 18:54
Բարի երեկո: Ինձ մոտ սենց իրավիճակա:

Դեռևս փոքրուց անբացատրելի ցանկություն և հետաքրքրություն եմ ունեցել հոգեբանության նկատմամբ:
(հոգեբանություն եմ կոչում էն ամեն ինչը, ինչ թույլ ա տալիս ինձ, կամ շրջապատող մարդկանց ավելի լավ հասկանալ,մտքովս ուրիշ տերմին չի անցնում, :o)

Դե երևի ինչ-որ բացեր են մնացել մանկությունից և ինչ-ինչ իրադարձություններից, որոնց անպատասխան լինելն ա ստիպում ավելի շատ կարդալ.. չգիտեմ:
Բայց այլ մասնագիտություն եմ ընտրել, ու հոգեբանության նկատմամբ պահանջմունքը տենց էլ մնում ա անբավարարված :think
Մասնավորապես` ինքս ինձ ավելի լավ հասկանալու մեծ պահանջ, թերություններն էլ ավելի շտկել, կապանքներից ազատվել, մի խոսքով չեմ ուզում փոփ-ինչ-որ գրքեր կարդալ.. Այլ գիտական հիմքերի վրա: Ու ինքնուրույն գլուպխ չեմ հանում :8
Տվյալ պահին որևէ կոնկրետ խնդրի նկատմամբ գերկենտրոնացած չեմ, այլ սովորական, հանգիստ իմ վիճակով եմ, առանց "փոթորիների"))

ՀԱՐՑ: Ինչ սկսեմ կարդալ? Փիլիսոփայություն ուսումնասիրեմ? ԹԵ հենց հոգեբանություն? Իսկ կոնկրետ հոգեբանության ինչ ճյուղ? Անձի հոգեբանություն?

Մի խոսքով շատ խառն ա ցանկությունս, եթե հանկաօգնեիք գլուխ հանել, ու առավել ևս գրականություն խորհուրդ տայիք,ինչից սկսեմ, ու հերթով ինչ կարդամ... շնորհապարտ կլինեի :oy:oy:oy

Լու՞րջ ես հետաքրքրվում, թե՞ ձևական, խոսակցության մեջ խելոք բաներ ասելու համար: Եթե լուրջ ես հետաքրքրվում, պիտի նախ հասկանաս, թե ինչ է հոգեբանությունը:

Rachel G. Ragland, Burt Saxon, "Invitation to Psychology" - լավ նախնական ձեռնարկ է, շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ գրած: Ուրիշ բան կարդալը սկզբնական փուլի վրա անիմաստ է:

Rhayader
03.02.2014, 18:57
Դրանից հետո, երբ հասկանաս հոգեբանության ճյուղերը, պիտի որոշես, թե կոնկրետ որ ճյուղով/մեթոդով ես ուզում առաջ գնալ: Իմ ասած գրքում մոտ 36 դաշտ է առանձնացվում, որտեղ կարելի է կիրառել հոգեբանությունն, ու ամեն մեկն առանձին մոտեցում է պահանջում: Օրինակ՝ հիպնոսի մասին դրած գրքեր կարդացող ու դա կիրառել ցանկացող մարդը, որը տարրական մասնագիտական պատրաստություն չունի, անպատասխանատու ու հիմար մարդ է:

Rhayader
03.02.2014, 19:05
Հոգեբանության մեջ 5 կտրուկ տարբեր մոտեցում կա՝ բեհավիորալ (վարքը պետք է դիտարկվի ըստ արտաքին արտահայտումների), կոգնիտիվ (վարքը պետք է դիտարկվի ըստ ներքին արտահայտումների), ֆիզիկական (նայել առանձին, պարզ արտահայտումներին, հետևություններ անել ընդհանուրի մասին), գեշտալտ (նայել ընդհանուրին, հետևություններ անել առանձին արտահայտումների մասին), անալիտիկ (նայել դիտարկելի վարքի մակերևույթից ավելի խորը): Հետո բարդ մոտեցումներն են սկսում, որոնք համատեղում են՝ Բեռնի տեսությունը համատեղում է անալիտիկ ու գեշտալտ մոտեցումներն, օրինակ, մասնավորապես՝ հումանիստական տեսությունը:

StrangeLittleGirl
01.03.2014, 11:26
Բյուր, մեյլդ ունեմ, հեսա գիրքը կուղարկեմ, աչքի տակով անցկացրու :)) Իրականում որոշ բաներ կային, որոնք ես առանց էդ գրքի էլ գիտեի, բայց շատ բաներ կային, որոնց վրա ընդհանրապես ուշադրություն չէի դարձրել ու մտքովս էլ չէր անցել դրանք այլ կերպ մեկնաբանել:

Ռուֆ, կներես, որ ուշ եմ պատասխանում: Սկսել էի կարդալ գիրքը, մոռացել էի գրել թեմայում:

Գիրքը ինքը վատը չի, համենայնդեպս, ինձ դուր ա գալիս, որ էնտեղ չկան ծայրահեղական մոտեցումներ: Հեղինակը հենց սկզբից ասում ա, որ ցանկացած ժեստ կոնտեքստից ա կախված (հակառակ դրան, Հայաստանի շատ հոգեբաններ սիրում են ամեն ինչին մեկ բացարձակ բացատրություն տալ ու ունքերիցդ կախվել, թե տենց ա, ուզես, թե չուզես, ու տենց գրքեր էլ լիքը կան): Նաև դուրս գալիս ա, որ կենսաբանական հիմքն էլ ա շոշափում: Քսանմեկերորդ դարում անհնար ա հոգեբանությունից խոսել առանց կենսաբանական հիմքի: Բայց ստեղ մի բայց կա... Ախր ինչու՞ պիտի մարդկանց մարմնի լեզուն հասկանալու համար գրքեր կարդանք: Դա բնական հատկանիշ ա, որ պիտի բոլորս էլ ունենանք ու զարգացնենք մեր մեջ:

Մտածում եմ՝ գուցե բիզնեսմեններին-բան գործի մեջ ա պետք... Ասենք, իմ գործի մեջ էլ ինձ ա պետք գալիս, բայց նորից բնականից բավական հեշտ ա լինում գլխի ընկնել: Չգիտեմ, գուցե թեմա՞ բացեմ, մի քիչ քննարկենք:

Զաքար
31.05.2014, 23:49
Ես Ձեզ խորհուրդ կտամ կարդալ մտքի ձևեր (մտածողություն)ամեն մասնագիտության/բնագավառի/տեսանկյունի հիմքը սա է,