PDA

Դիտել ողջ տարբերակը : Տասներկու երդվյալ ատենակալներ

Գալաթեա
31.01.2014, 01:09
Էսօր սերիալս էի նայում ու դատական դահլիճ էին ցույց տալիս:
Ու ես հիշեցի, որ վաղուց այս թեման ինձ մտածելու տեղ է տվել:

Համակարգի աշխատելու ձևը.
Տասներկու ատենակալներն ընտրվում են ըստ պատահական հիմունքների, ընտրացուցակների ու վարորդական իրավունքի բազայի հիման վրա:
Հետո այդ մարդկանց կանչում են դատարան, ընդհանուր բնույթի հարցեր տալիս՝ հոգեբանները, դատավորը, և այլք՝ համոզվելու համար, որ ընտրվածները հոգեպես կայուն ու որոշում կայացնելու ընդունակ մարդիկ են:

Այնուհետ գալիս է դատը. որտեղ մեղադրող կողմը տալիս է իր ներկայացումը, իսկ պաշտպանողն՝ իրենը ու ատենակալին մնում է վճիռ կայացնել՝ մեղավո՞ր է դատապարտյալը, թե՞ ոչ:

Սա ճի՞շտ հանակարգ է ձեր կարծիքով:
Կուզեի՞ք, որ մեր երկրում նույնպես աշխատեր սա:

ivy
31.01.2014, 01:41
Հոյակապ համակարգ է, ինձ շատ է դուր գալիս:
Բայց Հայաստանում, որտեղ «պատահականություններ» քիչ են լինում, ու ամեն կարևոր բան գրպանի կամ ԽԾԲ-ի ճանապարհով է լուծվում, էս համակարգը ընդամենը նոր մախինացիաների դաշտ կդառնար:
Երբ դառնանք նորմալ իրավապաշտ երկիր, էն ժամանակ կարելի է մտածել սրա մասին:

Մի շատ լավ ֆիլմ կա երդվյալ ատենակալների մասին, կոչվում է՝ "12 Angry Men" (http://www.imdb.com/title/tt0118528/?ref_=fn_al_tt_2), ով չի նայել, անպայման նայեք :)

Գալաթեա
31.01.2014, 02:00

Այվ, կոնկրետ էդ ֆիլմը չեմ տեսել, դրա ռուսական տարբերակն եմ տեսել, Միխալկովի, ու էդ ֆիլմում մի հոգին մնացած 11-ին, որ վռազ ուզում էին մեղադրյալին կախաղան հանած լինեին, կարողանում ա համոզել, որ նրանք սխալ էին:

Բայց նայի, մի այլ ֆիլմ էլ կա, կոչվում ա The Juror (http://www.imdb.com/title/tt0116731/?ref_=nv_sr_1) որտեղ Դեմի Մուրին (գժական լավ ա խաղում) ընտրում են ատենակալ մաֆիոզիի մի գործով(երեխա էր սպանել կարծեմ), ու էդ մաֆիոզիի կողմից վարձված մարդիկ Դեմիի երեխուն սպանելու սպառնալիքով ստիպում են իրան, որ մնացած 11-ին համոզի, որ մաֆիոզին անմեղ ա...
Ու կարողանում ա եթե ճիշտ եմ հիշում:

Սա էլ մեդալի հակառակ կողմն ա չէ՞:
Երբ որ մեղավոր մարդուն լավ դատապաշտպանը կամ ճարտար լեզվով ատենակալը կարա անմեղ հանի՝ ատենակալների հոգեբանականի վրա ազդելով:

Chuk
31.01.2014, 02:04
Երևի լավագույն տարբերակը լիքը դեպքեր ուսումնասիրելն ու տեսնելն ա, թե տոկոսային հարաբերությամբ ինչքան դեպքերում ա դրական արդյունքի բերում:

Բայց քանի որ նման ստատիստիկ տվյալ չունեմ, մնում ա խիստ սուբյեկտիվ կարծիք ասեմ. չեմ վստահում էդ համակարգին:
Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ իրավաբանը (դատախազ կամ դատապաշտպան) հեշտորեն կմանիպուլացնի անփորձ ու պատահական տասներկուսին: Ու խնդիրը գալիս ա նրան, թե որ կողմն ա ավելի շուստրի իրավաբան ճարում՝ պաշտպանվո՞ղ կողմը, թե՞ մեղադրող:

ivy
31.01.2014, 02:06
Էդ ֆիլմն էլ եմ նայել:
Իհարկե, ամեն բան էլ կարող է լինել:
Բայց իմ կարծիքով սրա լավն էն է, որ ցույց է տալիս՝ օրենքը մենակ ընտրյալ վերադիրների ձեռքի խաղալիքը չի: Սովորական մարդիկ էլ կարող են և պետք է, որ մասնակցեն դատական պրոցեսներում վճիռների կայացմանը: Ու դատը պիտի լինի թափանցիկ և հասարակ մահկանացուների համար ըմբռնելի՝ երկու կողմի բերած բոլոր փաստարկներով, որ լսողը տեսնի ու հասկանա՝ ով էր մեղավոր, ով չէ:
Վճռի չափն ու ձևը միևնույն է մնում է դատավորի որոշմանը, ատենակալները միայն «մեղավոր է», «մեղավոր չի»-ն են որոշում: Ու ես դա ճիշտ եմ համարում:
Իհարկե, տարբեր դեպքեր կարող են լինել: Նույն կերպ դատավորի վճիռն էլ կարող է սխալ լինել:
Բայց ընդհանուր առմամբ, էն որ սովորական մարդիկ են որոշում մեղավորության առկայությունը կամ բացակայությունը, համարում եմ ճիշտ:

Ռուֆուս
31.01.2014, 02:24
Այվ, կոնկրետ էդ ֆիլմը չեմ տեսել, դրա ռուսական տարբերակն եմ տեսել, Միխալկովի, ու էդ ֆիլմում մի հոգին մնացած 11-ին, որ վռազ ուզում էին մեղադրյալին կախաղան հանած լինեին, կարողանում ա համոզել, որ նրանք սխալ էին:

Լիլ, Միխալկովինը չեմ տեսել (լիքը բացասական ռեվյուներ եմ բայց կարդացել), բայց օրիգինալ ֆիլմը երևէ նկարահանած լավագույն ֆիլմերից մեկն ա, անպայման նայի:

Նաև ասեմ, որ անձամբ ես չէի ուզենա ինչ-որ մեկի մեղավոր/անմեղ լինելը որոշեի, սա չափից դուրս մեծ պատասխանատվություն է: Բայց ԱՄՆ-ում ատենակալ լինելը յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է, եթե քեզ ատենակալ ընտրեցին, հրաժարվելու իրավունք չունես:

Հայաստանում էս համակարգը չգիտեմ ինչքանով կգործի, որովհետև եղել են մի շարք աղմկահարույց դեպքեր նույնիսկ շատ «դեմոկրատական» ԱՄՆ-ում, երբ ասենք երդվյալ ատենակալները պաշտպանել են մեղադրյալին՝ կաշառք ստանալով, կամ մեղադրյալի շրջապատից սպառնալիքներ են ստացել: Ամեն դեպքում լիքը բաց ծակեր կան նույնիսկ էս համակարգում:

ivy
31.01.2014, 02:28
Լիլ, Միխալկովինը չեմ տեսել (լիքը բացասական ռեվյուներ եմ բայց կարդացել), բայց օրիգինալ ֆիլմը երևէ նկարահանած լավագույն ֆիլմերից մեկն ա, անպայման նայի:

Ռուֆ, ես օրիգինալի լինքը չէի տվել, այլ իննսունականների ռիմեյքի, էլի շատ լավն է:
Օրիգինալը հիսունականներում է նկարված, չեմ նայել, բայց ըստ ռեյտինգի՝ 8.9, պիտի որ լավը լինի:
Հրես: (http://www.imdb.com/title/tt0050083/?ref_=rvi_tt)

Ռուֆուս
31.01.2014, 02:34
Ռուֆ, ես օրիգինալի լինքը չէի տվել, այլ իննսունականների ռիմեյքի, էլի շատ լավն է:
Օրիգինալը հիսունականներում է նկարված, չեմ նայել, բայց ըստ ռեյտինգի՝ 8.9, պիտի որ լավը լինի:
Հրես: (http://www.imdb.com/title/tt0050083/?ref_=rvi_tt)

Սարսափ, ո՞նց կարելի ա օրիգինալը թողած ինչ-որ ռիմեյք նայել :blin

8.9 ասիր ու պրծա՞ր, IMDB-ի top 250-ում 8-րդ տեղում է :)) Պիտի ամենաքիչը գլուխգործոց լինի, էդքան բարձր ռեյտինգ ունենալու համար :))

ivy
31.01.2014, 02:35
Սարսափ, ո՞նց կարելի ա օրիգինալը թողած ինչ-որ ռիմեյք նայել :blin

8.9 ասիր ու պրծա՞ր, IMDB-ի top 250-ում 8-րդ տեղում է :)) Պիտի ամենաքիչը գլուխգործոց լինի, էդքան բարձր ռեյտինգ ունենալու համար :))

Վայ, ոնց ես դու էդ հին կինոները նայում, ռիմեյքը ընտիր է, ըն-տի՜ր:
Կներեք թեմայից շեղվելու համար :oy

Աթեիստ
31.01.2014, 02:47
Ես կարծում եմ մեր երկրում, որտեղ 10-ից 8-ը վստահ ա, որ ասենք Եվրոպայում պեդոֆիլիան հեսա օրինականացնում են, որտև լուրերը տենց են ասում, էս սիստեմը չի աշխատի։
Հերիք ա ասենք դատախազը մեղադրյալի հասցեին օգտագործի կոսմոպոլիտ, մասոն ու նման բառ, պրծ, մեղավոր ա։ Էլ փաստերը դեր չեն խաղում։