PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս

Ruby Rue
29.01.2014, 02:28
Երբեմն ինչ-որ գիրք կարդալիս մեծ ցանկություն է լինում գրել դրա մասին, քննարկել ու խոսել, բայց համապատասխան թեմա չի գտնվում կամ ուղղակի ալարում ես փորփրել ու ինչ-որ մի տեղ գրել: Մի խոսքով՝ գրքեր, գրողներ, գրական ժանրեր. այն ինչ մտնում է այս բաժնի մեջ ու չի վերածում զրուցարանի, կարող ենք այստեղ գրել ու քննարկել:
Դե «Կինո» բաժնի այս վերնագրով թեման, այս (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2462752&viewfull=1#post2462752) գրառումն ու մի գրքի մասին խոսելու իմ ցանկությունը հուշեցին, որ «Գրականություն»-ում էլ նման թեմա ունենալը չէր խանգարի:
Ինչևէ, բարի քննարկումներ: :)

Ruby Rue
29.01.2014, 02:53
Մոտ երկու տարի առաջ էդ գիրքն առաջին անգամ իմ ձեռքն ընկավ: Ես հավես ֆանտաստիկա էի սպասում, բայց գրքվում խոսվում էր բանտից նոր դուրս եկած ու կոպեկներով ֆոկուսներ անող մի հաղթանդամ, անզգացմունք մարդու մասին, որն ընդհանրապես ինձ չգրավեց: Գիրքը մոտ 30% կարդացի, բայց էդքան էլ չհավանելով, մի կողմ դրեցի:
Երկրորդ անգամ սկսեցի կարդալ ԱՄՆ մեկնելիս, ինքնաթիռում, որովհետև գրքի վերնագիրը Ամերիկյան աստվածներ էր, իսկ ինքն էլ շատ էր ամերիկայահոտ: Սկսեցի ու զգացի, որ էդ գիրքն ինձ բառիս բուն իմաստով տանում է, ու ես չեմ ուզում, որ էդ գիրքը պրծնի: Քանի որ առասպելների ու լեգենդների գիժ եմ, իսկ սկանդինավյան միֆալոգիայի նկատմամբ ընդհանրապես հիվանդագին վերաբերմունք ունեմ, չէի կարող ուղղակի չգժվել Wednesday-ի համար, իսկ առաջին անգամ կարդալիս սկզբում չգիտեի, որ Wednesday բառը հենց Օդինի անունից է առաջացել, ինչպես և շաբաթվա օրերից շատերը՝ սկանդինավյան այլ աստվածների անուններից:

Ինչևէ, գիրքը իմ համար բացահայտումներով լի էր հենց առասպելների տեսանկյունից. աֆրիկական, հնդկացիական, ռուսական ու այլ առասպելաբանություններից շատ տեղյակ չէի ու էդ գրքի շնորհիվ լիքը բան իմացա: Բայց էդ մի կողմ, ինչքան սիրուն ու կենդանի էին նկարագրված, ոնց էին էդ մշակույթների խառնարանում պահպանում իրանց դիմագիծը, միևնույն ժամանակ ինչքան մարդկային ու աստվածային էին իրանք:
Հակառակ էն փաստին, որ գրքին սիրահարվել էի, ես իրեն կարդացի... հմմ... ավելի քան վեց ամիս: Կարդացի որոշ հատվածներ մի քանի անգամ վերընթերցելով, որոշ տեղերում կանգ առնելով ու մտածելով, ինչ-որ բաներ նույնիսկ հակառակ իմ կամքի սկսեցի անգիր հիշել, բայց դանդաղ կարդալուս պատճառն էն էր, որ շուտ չվերջանա:

Բայց դե էս վերջին երկու օրը չդիմացա ու արագ վերջացրի: Թեև որոշ բաներ հասկացել էի, բայց վերջն էլի մի տեսակ հանկարծակի էր ինձ համար, նման խաղեր չէի սպասում: Հա, մեկ էլ գիրքը էնքան պուպուշ ռոմանծիկա ունի, բառից դրական իմաստով ռոմանծիկ:
Բա ռոմանծի՞կ չի, որ մեկի մեռած կինը իր ամուսնուն նեղացնողներին էն աշխարհ է ուղարկում: :love
Հա, մեկ էլ, իրոք, Ամերիկան մարդկանց համար ապրելու շատ լավ տեղ է, բայց աստվածների համար՝ չէ...

Մի բանի համար եմ ափսոսում, որ գիրքը շուտ չավարտեցի. վերջում էն Lookout լեռան մոտ որ հավաքվում են, էդ տեսն իմ ապրած քաղաքին շատ մոտ էր, որ իմանայի, անպայման կգնայի ու Ruby Falls-ն էլ կտեսնեի: :(

Ու աչքիս Գեյմանը դառնում ա իմ ամենասիրած գրողներից մեկն ու արդեն իրենից հինգ գիրք եմ քաշել, բայց հաստատ Anansi Boys-ից կսկսեմ:

մարիօ
03.02.2014, 02:41
Ես օրինակ էս վերջերս/դե մի քանի ամիս առաջ/ Ռեմարկի ''Հաղթական կամար''-ն եմ կարդացել ու հլը չեմ կարողանում հասկանամ, թե էդ գիրքը ինչ էր: Մեկ մտածում եմ, թե աշխարհի ամենաանկապ գիրքն էր, որ մեջը բացի մի քանի ցիտատից ուրիշ բան չկա, մեկ էլ հասկանում եմ, որ էդ գիրքն ավելի շատ բան տվեց, քան մինչև հիմա կարդացածներս: Սովորաբար ես նմանատիպ գիրք կյանքում չէի կարդա, եթե ստիպված չլինեի հետո գրքի քննարկման գնալ, առավել ևս, որ մի քանի տարի առաջ սկսել ու կիսատ էի թողել: Հիմա մեջս հակասական կարծիքներ կան էդ գրքի հետ կապված ու եթե կարդացողներ լինեն ու կարծիք ունենան ասելու իրա հետ կապված հաճույքով կլսեմ ու կընդունեմ տեսակետներ: :oy

մարիօ
03.02.2014, 02:47
Հա~, մեկ էլ Ամելի Նոթոմբ եմ կարդացել, հրաշք էր: ՈՒրիշ բան լեզուս չի պտտվում, ասեմ: :love

StrangeLittleGirl
03.02.2014, 08:13
Հա~, մեկ էլ Ամելի Նոթոմբ եմ կարդացել, հրաշք էր: ՈՒրիշ բան լեզուս չի պտտվում, ասեմ: :love

Նոթոմբի մասին ակումբում եքա թեմա կա: Համեցիր (http://www.akumb.am/showthread.php/54015-%D4%B1%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%86%D5%B8%D5%A9%D5%B8%D5%B4%D5%A2), միացիր քննարկումներին :)

մարիօ
19.08.2014, 00:21
Կունդերայի թեման ակումբում ոնց որ թե չկար, ես էլ ուրիշ հարմարը չգտա. ժողովուրդ մի հատ հարց տամ էլի՝ տեղյա՞կ եք Կունդերայի գրքերը հայերեն թարգմանված կա՞ն:

StrangeLittleGirl
19.08.2014, 00:31
Կունդերայի թեման ակումբում ոնց որ թե չկար, ես էլ ուրիշ հարմարը չգտա. ժողովուրդ մի հատ հարց տամ էլի՝ տեղյա՞կ եք Կունդերայի գրքերը հայերեն թարգմանված կա՞ն:

Եթե չեմ սխալվում, «Էության անտանելի թեթևությունը» կա թարգմանված: Բայց մեկնումեկդ բացեք էլի թեման: Ես հա ասում եմ՝ բացեմ ու հա ականջի հետև եմ գցում:

մարիօ
19.08.2014, 00:46
Եթե չեմ սխալվում, «Էության անտանելի թեթևությունը» կա թարգմանված: Բայց մեկնումեկդ բացեք էլի թեման: Ես հա ասում եմ՝ բացեմ ու հա ականջի հետև եմ գցում:

Հենց էս գիրքն էլ հետաքրքրում էր. ես կբացեի, բայց չափից դուրս ալարող եմ: :oy

Sambitbaba
19.08.2014, 06:17
Ես օրինակ էս վերջերս/դե մի քանի ամիս առաջ/ Ռեմարկի ''Հաղթական կամար''-ն եմ կարդացել ու հլը չեմ կարողանում հասկանամ, թե էդ գիրքը ինչ էր: Մեկ մտածում եմ, թե աշխարհի ամենաանկապ գիրքն էր, որ մեջը բացի մի քանի ցիտատից ուրիշ բան չկա, մեկ էլ հասկանում եմ, որ էդ գիրքն ավելի շատ բան տվեց, քան մինչև հիմա կարդացածներս: Սովորաբար ես նմանատիպ գիրք կյանքում չէի կարդա, եթե ստիպված չլինեի հետո գրքի քննարկման գնալ, առավել ևս, որ մի քանի տարի առաջ սկսել ու կիսատ էի թողել: Հիմա մեջս հակասական կարծիքներ կան էդ գրքի հետ կապված ու եթե կարդացողներ լինեն ու կարծիք ունենան ասելու իրա հետ կապված հաճույքով կլսեմ ու կընդունեմ տեսակետներ: :oy

Ռեմարկի մասին էլ, կարծում եմ, անիմաստ է ինչ-որ բան ասել: Եթե դեռ կասկածներ ունես, մի երկու գործ էլ կարդա, ասենք, "Սև կոթող", կամ "Երեք ընկեր", կամ "Ապրելոու ժամանակը, մեռնելու ժամանակը" կամ ցանկացած այլ բան:
Մեկ էլ կտեսնես, որ Ռեմարկի մեջ սկսել ես հոսել...

Կամ էլ Ռեմարկի հետ մեկումեջ կարդա Հայնրիխ Բյոլլլլլլլլլլլլլլլլ.............

մարիօ
19.08.2014, 17:27

Էս գրածիցս հետո Ռեմարկից մի քանի գործ էլ եմ կարդացել, բայց դե էս գործից հետոյի հակասական վիճակները շարունակվում են: Բյոյլից էլ եմ կարդացել ՛՛Ծաղրածուի աչքերով՛՛-ը, շատ եմ սիրել ու հավանել: :love