PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեղափոխությունների տեխնոլոգիա



Ներսես_AM
25.01.2014, 05:16
Գաղտնիք չի, որ «գունավոր հեղափոխություններին» և «արաբական գարուններին» օժանդակել են նաև արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ–ը։ ԱՄՆ դեռևս 50–ականներից սկսած Աֆրիկայում սկսեց իրականացնել ծրագրված հեղափոխություններ, փոխելով տեղի նորանկախ երկրների անկախ ղեկավարներին իրենց հնազանդ մարդկանցով ու շարունակելով հարստահարել այդ երկները, միակ տարբերությամբ որ այժմ այդ երկրները գաղութ չէին այլ «անկախ» երկրներ։ 50 տարվա ընթացքում այդ տեխնոլոգիաները դարձել են արդեն համարյա անխափան աշխատող մեխանիզմ։ Նոր ավստրիական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած հաղորդում էի նայում։ Ասում են, որ մեր իմացած բոլոր ու ահագին էլ չիմացած հեղափոխություններում իրենց մատը խառն է։ Սերբիայում Միլոշևիչին տապալելու գործում ահագին մեծ դեր է խաղացել երիտասարդական «Օտպոռ» շարժումը։ Հիմա իրենց նախկին անդամները ստեղծել CANVAS (http://en.wikipedia.org/wiki/Centre_for_Applied_Nonviolent_Action_and_Strategies) կենտրոնը‎, որը ըստ վիկիի աշխատում է մոտ 50 երկրների պրոժողովրդավարական ակտիվիստների հետ։ Հիմնական գաղափարախոսությունը «ոչ բռնի պայքարն» է։ ՈՒ էլի ըստ վիկիի իրենք աշխատում են միայն այն մարդկանց հետ ովքեր խնդրում են իրենց հետ համագործակցել :8։ CANVAS–ի նախկին փորձագետներից Իվան Մարովիչն ասում է «Հեղափոխությունները հաճախ կողքից երևում են ինքնաբուխ․․․ Թվում է թե մարդիկ ուղղակի դուրս թափվեցին փողոց։ Բայց իրականում դա ամիսների, նույնիսկ տարիների պատրաստության արդյունք է։ Այն շատ ձանձրալի է քանի դեռ չես հասել մի կետի, երբ կարող ես զանգվածային ցույցեր կամ գործադուլներ կազմակերպել։ Եթե դրանք մանրակրկիտ ծրագրած են ապա երբ որ դրանք սկսվեն‎, ամեն ինչ ավարտված կլինի մի քանի շաբաթների ընթացքում»։
Հաղորդումը կարող եք դիտել Յութուբում՝

http://www.youtube.com/watch?v=WaXnyT8ChM0

Ինձ էս ամենի մեջ մի բան հետաքրքրեց։ Որ կարդում ես էս կենտրոնի գործունեության մասին ու համադրում էն ինչ տեղի ունեցավ 2008–ին մեր մոտ մեկը մեկին ամեն ինչ բռնում ա։ Հանրահավաքներ, շուրջօրյա նստացույց, միջազգային լրատվամիջոցների արձագանք (էսօրվա պես հիշում եմ մարտի մեկի գիշերը CNNով լրագրող աղջկա հիստերիկացած վիճակը դեռևս օդ կրակվող փամփուշտներից) ու նույնիսկ տրնգին :D Հետո մի հետաքրքիր բան

http://1.bp.blogspot.com/_cSnUkhOOngc/RsexzhoVFZI/AAAAAAAAA9s/pGenXau_pEc/s400/astroturf.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d0/Hima-hima-hima.jpg

Հետաքրքիր ա տեսնես շարժման ղեկավարները ու մասնավորապես ՀԻՄԱ–ն կապ ունեցե՞‎լ են Էս կենտրոնի հետ։

Որոշակի գրականությունը կա այստեղ (http://www.canvasopedia.org/library) (Դեռևս չեմ կարդացել, հետո որ ժամանակ ունենամ, կնայեմ եթե հետաքրքիր քննարկելու նյութ լինի կդնեմ)

StrangeLittleGirl
09.02.2014, 22:13
Ներս, էս թեման ինձ ահավոր սկսել ա հետաքրքրել, հատկապես էն բանից հետո, երբ գեղարվեստական գրականությամբ կամ այլ միջոցներով իմանում եմ, որ բոլոր երկրներում կոմունիստական կարգերը նույն սցենարով են վերացել: Դու էդ գրականությունը կարդացի՞ր: Ես ուզում եմ էն առաջին գիրքը կարդալ, տեսնել՝ ինչ են ասում էնտեղ:

Շինարար
10.02.2014, 13:14
Ներս, թեման հետաքրքիր ա, բայց աշխարհի տարբեր անկյուններում բռնկված հեղափոխություններում նման գծերը, նույնիսկ համարյա նույնությունը շատ քիչ ա ապացուցելու համար, որ դրանք ինչ-որ միասնական կենտրոնից են կառավարվում կամ աջակցվում: Չէ, ես չեմ ժխտում, բայց էդ բոլոր նմանություններն ինձ համար փաստարկ չեն, փաստարկ ա, եթե կոնկրետ փաստ կա, որ էսինչ կենտրոնը էսքան գումարով, էսպիսի սեմինարներով և այլն աջակցել ա: Մարդկային հասարակությունը, հասարակական փոքր խմբերը գոյություն ունենալու, զարգանալու, դրսևորվելու հետաքրքիր օրինաչափություններ ունեն էնպես, ինչպես մարդը: Ուտելու համար մենք սնունդը ինչ-որ կերպ հասցնում ենք մեր բերանին՝ գդալով, պատառաքաղով, հացի պատառով, փայտիկով, ով ոնց կարա, բայց եթե էս ամենից դուրս բերենք օրինաչափությունը, տեխնոլոգիան մեկն է՝ սնունդը հասցնել բերանին:

Հեղափոխության ժամանակ մարդիկ տանից դուրս են գալիս, հավաքվում են մի տեղ, նստացույց են անում, բռունցքները վեր են խոյացնում (ու ավելի քան բնական ա, որ խորհրդանիշը բռունցքը դառնա), դառնում են միասնական, որպես էդ միասնականության ցուցադրում՝ պարում են և այլն: Շատ հավանական եմ համարում, որ դրսից հեղափոխություններին միջամտում են, աջակցում են, շատ տեղերում օգնում են, որ կայծը բռնկվի, մասնավորապես՝ էն երկրներում, որտեղից ինչ-ինչ շահեր ունեն. կրակ լինի, ու չօգտագործե՞ն ի շահ իրանց: Բայց էդտեղ խոսքը կարա գնա ոչ թե ինչ-որ հանճարեղ կերպով հորինված հեղափոխության տեխնոլոգիայի հորինման, մտահղացման և կիրառման մասին, այլ ամենաշատը՝ նախորդ հեղափոխությունների փորձն ուսումնասիրելով՝ էդ հեղափոխությունների օրինաչափությունները գտնելու:

Ու նույնիսկ եթե կա էդ կենտրոնը, ու իրար շատ նման հեղափոխությունների մի մասը ինքն ա կառավարել, աջակցել, հասցրել էդ փուլին և այլն, մյուս մասը, որոնց հետ ոչ մի կապ չի ունեցել տվյալ կենտրոնը, էդ թվում՝ նաև ավելի վաղ անցյալում տեղի ունեցած, էդ նույն հեղափոխություններին նույնքան նման են:

Նույնիսկ էդ այսպես ասած նախապատրաստելու, հասունացնելու փուլի առումով՝ անցյալում հեղափոխություններին մեծ մասամբ նախորդում էին այսպես ասած լուսավորության շրջանները, որովհետև ժողովրդին նախ պետք էր կրթել, բերել էդ գիտակցության, թե ինչ է ազատությունը և այլն, ու մի նախորդ սերունդ՝ ի նկատի ունենալով, որ էսպես էլ չի կարելի հանդուրժել, բայց էսօր չկա հենարարան՝ էլ չհանդուրժելու, իր գործունեությունն ուղղում էր ժողովրդի մեջ ազգային ինքնագիտակցությունը, ազատատենչության ոգին բարձրացնելուն, իսկ հաջորդ սերունդն արդեն անում էր էդ հեղափոխությունը, բայց սա չի նշանակում, որ դեռ 50 տարի առաջ այդ հիսուն տարվա գործունեության ծրագիրը գծված էր, ուղղակի հասարակությունը շարժող ներքին օրինաչափություններն են երևի «գծված»: Հիմա էդ նույն լուսավորության փուլերն ավելի արագ են ընթանում, քանի որ մարդկանց մեծ մասը տառաճանաչ է, տեղեկատվությունը տեղ հասցնելու միջոցներն էլ՝ ավելի շատ ու բազմազան: