PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի՞ ծեծում



Chuk
24.01.2014, 19:46
Վլադիմիր Գասպարյանն ըստ Գալայի հետաքրքիր խոստովանություն է արել:


Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն.. .ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին: Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը… Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել…»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Աղբյուր՝ Գալա (http://galatv.am/hy/news/erkuti-hatukjokatayinneri-gorcoghutyunnery-yst-ladimir-asparyani-lktiutyun-ew-anastvacutyun-en/)

Կարծում եմ՝ առանձին թեմայի նյութ է:

keyboard
24.01.2014, 21:35
Էսի պտի տեր-տեր ըլներ, ոչ թե ոստիկանապետ, կարգին աղոթում ու Աստվածաշնչյան քարոզներ ա անում

Տրիբուն
24.01.2014, 23:09
Կարծում եմ՝ առանձին թեմայի նյութ է:

Ավելի շուտ հոգեբուժության նյութ ա:

Chuk
24.01.2014, 23:16
Ավելի շուտ հոգեբուժության նյութ ա:
Մենք հոգեբույժ էլ ունենք, խնդիր չի :))

Տրիբուն
25.01.2014, 01:10
Մենք հոգեբույժ էլ ունենք, խնդիր չի :))

Ապեր, սրան բուժում չկա, կառանտին ու հարկադիր սպանդ ....տոժե մնե, հավիտյանս հավիտենիցս զորավարս....

Իսկ ավելի լուրջ, Ուկրաինայի ֆոնի վրա, վախի մթնոլորտն ուժեղացնելու խնդիր ունեն, էտքան բան:

Ես մի բան գիտեմ, սրանց սաղի վերջը փիս ա լինելու. պուլպուլակ, մի ուրիշ ձևի: Չի կարա էսքան այլանդակությունը երկիրն իրա վրա տանի անսահման: Ու էս համբալներից ոչ մեկը Սադամից ու Քադաֆիից լավ ու դուխով տղա չլինեն:

Տրիբուն
25.01.2014, 01:16
http://www.youtube.com/watch?v=hSQ1b0Ce4Zo

Արա, ինչքան նայում ես նավում ա :D Չառլի Չապլինը, Բասկեր Կիտոնը ու Բենի Հիլը իրար հետ գլուխները պատին են տվել: Ամիսներով կարելի ա ղժալ սրանց վրա ...

Վիշապ
25.01.2014, 04:05
Ավելի շուտ հոգեբուժության նյութ ա:

Օլիգոֆրենիան էդ տարիքում բուժելը բարդ խնդիր է... :sad

Rhayader
25.01.2014, 17:26
Դեմագոգիա ու ստախոսություն: Էդ ձեր «բարի հաղթողը» իրա տերերին դուր գալու համար ձերբակալված մարդուն անձամբ բռնության ենթարկող տականք ա: Որին, երբ որ ժամանակը գա, նստեցնելու են մնացածի հետ մի խցի մեջ:

Ձայնալար
25.01.2014, 18:08
Վլադիմիր Գասպարյանն ըստ Գալայի հետաքրքիր խոստովանություն է արել:


Աղբյուր՝ Գալա (http://galatv.am/hy/news/erkuti-hatukjokatayinneri-gorcoghutyunnery-yst-ladimir-asparyani-lktiutyun-ew-anastvacutyun-en/)

Կարծում եմ՝ առանձին թեմայի նյութ է:

Հասարակ սպառնալիք, որը ցույց ա տալի, որ
ա) մենք ափաշքյարա օրենքից դուրս ենք ու նույնիսկ դրա մասին կարանք հրապարակավ արտահայտվել
բ) մենք ձեզ կստորացնենք, կծեծենք, կսպանենք, հույս չունենաք, թե կպրծնեք փաստաբան/դատարան/բանտ քաշքշուկներով

Արամ
25.01.2014, 18:17
Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի ծեծում
Ջա~~ն

Rhayader
26.01.2014, 17:58
Վլադիմիր Գասպարյանն ըստ Գալայի հետաքրքիր խոստովանություն է արել:


Աղբյուր՝ Գալա (http://galatv.am/hy/news/erkuti-hatukjokatayinneri-gorcoghutyunnery-yst-ladimir-asparyani-lktiutyun-ew-anastvacutyun-en/)

Կարծում եմ՝ առանձին թեմայի նյութ է:

Հիմա շորերի փոշին են թափ տալիս դուբինկաներով ու ջրցան մեքենաներով: