Մուտք

Դիտել ողջ տարբերակը : "Մէկ կադր" 2014, կարճ ֆիլմերի միջազգային փառատոն



Heqim
24.01.2014, 14:41
"ՄԷԿ ԿԱԴՐ" 2014
12րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը (առանց տիտրերի) պետք է լինի մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով
երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր
պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս. կադրի սկզբում` 10 վրկ.
տևողությամբ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման,
անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 30 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր,
կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:
ՙ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
------------------------------------------------------------------------
ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված լավագույն կադրին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմներ
------------------------------------------------------------------------
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
տրվում է մրցույթում ներկայացված լավագույն ֆիլմին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմ
------------------------------------------------------------------------
ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - դիպլոմ
տրվում է մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերից լավագույնին`
բաց քվեարկության արդյունքում
-------------------------------------------------------------------------
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ներկայացված ֆիլմերից լավագույնին
-----------------------------------------------------------------------
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
տրվում է գործընկերների կողմից մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերին:
----------------------------------
Լրացման թերթիկը և պայմանները կարող եք գտնել >այստեղ< (http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1173/)

Լրացրած հայտը ֆիլմի հետ ներկայացնելու վերջնաժամկետն է` Ապրիլ 20, 2014

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3, 0010 Երևան, Հայաստան
T: (+37410) 568225, 568325 F: (+37410) 560216
E: [email protected]

Heqim
28.02.2014, 12:17
Կինոռեժիսոր Արմեն Ռոնով-ի վարպետության դասը, ՄԵԿ ԿԱԴՐ 2013-ի շրջանակներում:

http://www.youtube.com/watch?v=MCL3esP-IpU&feature=c4-overview&list=UUrY7Z2y7nx1gXanSzzKVZAA

Heqim
01.03.2014, 12:10
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի վարպետության դասը, ՄԵԿ ԿԱԴՐ 2013-ի շրջանակներում:

http://www.youtube.com/watch?v=99TYzGQdUzI

Heqim
26.03.2014, 15:45
Մարտ 28, ժ 14:00 / Գյումրի

՞ՄԷԿ ԿԱԴՐ՞ կարճ ֆիլմերի փառատոնի վարպետության դասը Գյումրի քաղաքում:

Կներկայացվի ՞ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ՞ ֆորմատը, կցուցադրվեն 1 րոպե ֆիլմեր, ինչպես նաև տեղում կպատրաստվեն ֆիլմեր:

Հասցեն՝
«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոն
Շահումյան 69, (0312) 56528

Heqim
03.04.2014, 17:50
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի փառատոնը շարունակում է 2014 թ.-ի հայտագրումը հետևյալ անվանակարգերում՝

*1 կադր 1 րոպե

*կարճ ֆիլմեր /մինչև 30 րոպե/

*կինո առանց սահմանի


Այս տարի 100.000 ական դրամ կտրվի լավագույն հայկական 1 րոպե և կարճամետրաժ ֆիլմերին:


https://www.youtube.com/watch?v=aX-dEEVtQ0M


Հայտագրման վերջնաժամկետն է ապրիլ 20-ը:

Կանոնակարգը, լրացման թերթիկը հղումով
http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1173/

Heqim
12.04.2014, 13:26
ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆԸ ՄՆԱՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ


https://www.youtube.com/watch?v=o31EXt1omXs

Heqim
15.04.2014, 14:57
ՀԻՇԵՑՈւՄ --->

*ՄԷԿ ԿԱԴՐ* կարճ ֆիլմերի փառատոնի հայտագրմանը մնացել է 5 օր:

Heqim
26.05.2014, 13:40
Հարգելի ակումբցիներ

ՄԷԿ ԿԱԴՐ 2014 -ը տեղի կունենա Հունիսի 1-8, ՆՓԱԿում: Ստորև կարող եք տեսնել այս տարվա ժյուրիի կազմը:

ԺՅՈՒՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

***
ՄէԿ ԿԱԴՐ ՄէԿ ՐՈՊԵ անվանակարգ
1. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
2.Դրամային մրցանակ` ՙ100000 դրամ՚, տրվում է լավագույն հայկական մեկ րոպե ֆիլմին
3. ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ` թվով 4-ը:
Ժյուրիի նախագահ` Թամար Հովհաննիսյան (դերասանուհի, ռեժիսոր)
Ժյուրիի անդամներ` Սերժ Մելիք-Հովսեփյան (ռեժիսոր), Արա Սարգսյան (դերասան), Վիգեն Գալստյան (արվեստի պատմաբան, համադրող, ռեժիսոր):

տեսահոլովակ> https://www.youtube.com/watch?v=c7VdF3Sapl4


***
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ անվանակարգ
1. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
2. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ, ՙ100000 դրամ՚ դրամային մրցանակ, տրվում է բացառապես հայկական ֆիլմարտադրությանը
3. ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ` թվով 1-ը:
Ժյուրիի նախագահ` Զավեն Բոյաջյան (կինոգետ, թարգմանիչ, խմբագիր),
Ժյուրիի անդամներ` Շահանե Յուզբաշյան (կինոտեսաբան), Սարգիս Հովսեփյան (գրող, սցենարիստ), Արթուր Սարգսյան (սցենարիստ, ռեժիսոր):

տեսահոլովակ> https://www.youtube.com/watch?v=NIzJQQ0vqls


***
3. ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգ
Փառատոնի հիմնադիր նախագահի մրցանակը` Գագիկ Ղազարէ:

տեսահոլովակ> https://www.youtube.com/watch?v=Cdfp1INAttE

***


4. ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿ` ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ
Որոշվում է մրցույթային երեք անվանակարգերի հեղինակների բաց քվեարկությամբ:

***

5. ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
Տրվում է հայկական կինոարտադրության առաջընթացին ակնառու ներդրում բերած անհատին:
“ՄԷԿ ԿԱԴՐ” ԿՖՄՓ

***

ՙՄԷԿ ԿԱԴՐ՚ XII-րդ ԿՖՄՓ 2014 ԱՄՓՈՓՈՒՄ

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգ` 35 ֆիլմ. 28-ը մրցույթում, 7-ը արտամրցույթ:
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգ` 21 ֆիլմ, 4-ը ներկայացնում են Հայաստանը:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգում` 14 ֆիլմ, 5-ը ներկայացնում են Հայաստանը:

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 500 ֆիլմեր: Ընտրական շրջանի արդյունքներով փառատոնի ընթացքում կցուցադրվեն մէկ րոպե և կարճամետրաժ 157 ֆիլմ, որից 70-ը մրցույթում, 87-ը հատուկ ծրագրերով:
Մասնակցում են 28 երկիր - Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բենին, Գերմանիա, Թայվան, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Ինդոնեզիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կոլումբիա, Կորեա, Հոնկ Կոնգ, Հունաստան, ՄԹ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պաղեստին, Ռուսաստան, Սլովակիա, Քուվեյթ, Ֆրանսիա:

StrangeLittleGirl
26.05.2014, 14:08
Ժող, անպայման գնացեք էլի փառատոնին ու էկեք, ինձ պատմեք: Մի հատ հետաքրքիր կադր պիտի որ լինի էնտեղ :))

StrangeLittleGirl
09.06.2014, 00:33
Էս ա :)) Չմեռանք, դերասան էլ դառանք

https://www.youtube.com/watch?v=cBTELITIYiY