PDA

Դիտել ողջ տարբերակը : Մակուլատուրա



Nihil
20.01.2014, 22:14
Բարի գալուստ Նիհիլի օրագիր:
Այստեղ ցուրտ է և մութ է, կատունե՛ր:

Nihil
20.01.2014, 22:20
Իմ ազատությունը տրորված է գետնի մեջ: Այն ամենը, ինչ ես ունեմ, այն ամենը ինչ ես եմ, տրորված է կեղտոտ ու խոնավ հողի մեջ, ինչպես դեղնած տերևները, կոնֆետների թղթերը և ձմռանը այգու բնակիչների ծխախոտի մնացորդները:
Թուլությունն ու վախը աճում են երակներիս մեջ`խազելով քներակս սառցակալած ճյուղերի սուր փշերով: Տեղի չտալն անհնար է, տեղի տալ = տրորել ինքս ինձ փխրուն հողի մեջ:

Այնպիսի տպավորություն է, որ Աննուշկան թափել է արևածաղկի ձեթը իմ ամբողջ կյանքի վրա:

Nihil
21.01.2014, 12:11
Ո՞վ եմ ես: Ես մի բան եմ` ստեղծված մարդկանց ազդեցությամբ, որոնք մոտ են գտնվում ինձ որոշակի ժամանակահատվածում: Ես ձեր սովորություններն եմ. ձեր արտահայտությունները.ձեր միմիկան.ձեր խոսքը. Ես դուք եմ: Ես չունեմ ոչինչ ինձնից, հետևաբար չի կարող անգամ խոսք գնալ անհատականության մասին: Ես սև վերարկուով և կարմիր շարֆով աղջիկն եմ: Ես այն տղան եմ` մեծ սրտով ու լավ ճաշակով: Ես աղջիկ եմ շագանակագույն մեծ աչքերով: Ես այն տղամարդն եմ, որը նստած է կողքի սենյակում: Ես այն կինն եմ, որը նրա համար ճաշ է պատրաստում: Ես նա եմ, ով ինձ 2 տարի երաժշտության դասեր է տվել: Ես այն տղան եմ, որը ձմռան ցուրտ օրերից մեկին մեզ լքեց` թողնելով իր հետևից դատարկ դատարկություն: Ես այլանդակ ուժեղ հումորի զգացումով և տաղանդավոր աղջիկն եմ, որը միշտ կմնա ինձ համար ամենահարազատ մարդը: Ես կարմիր մազերով և թշերի փոսիկներով տղա եմ: Ես այն մարդիկ եմ, որոնք իմ մասին չգիտեն, բայց նրանց մասին գիտեմ ես: Ես այն մարդկանց ստեղծագործություններն եմ, որոնցով հիանում եմ:

Ցանկացած մարդու կյանքում էլ գալիս է մի պահ, որ չես հասկանում` ով ես դու: Երբ որ դու չգիտես ինչ անել հաջորդ քայլին` վազելով թռչել անդունդ, թե շարունակել ապրել: Ամեն ինչ անիմաստ ու հիմար է:

Դուք կասեք "կանցնի", ու ես ձեզ կհավատամ:

Nihil
21.01.2014, 23:50
Ինչպես տիեզերքի սև անցքը` այն կլանում է ամեն ինչ....ծովը կլանում է ժամանակը: Ավելի ճիշտ ոչ թե կլանում է, այլ չի արտացոլում այն:
Այստեղ (կոնկրետ ինչ-որ տեղ չէ, ծովում ընդհանրապես) ես ուզում եմ մնալ:
Այստեղ ես զգում եմ:
Այստեղ ես ազատ եմ:
Այստեղ ես վերածնվում եմ նորից:
Ծովը փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում լողալ:
Դու կվերադառնաս քո իրականություն և կսպանես քեզ սոցիումի, բիզնեսի և այլ խառը հիմարության կանոններով
...որ հետո ուժասպառ, ընկնելով բարձունքից, ջարդոտելով ինքդ քեզ և սպանելով երազանքդ` վերադառնաս ծովի մոտ և աղաչես վերածնվելու մասին...


http://www.youtube.com/watch?v=4Ss15M5O2V8

Nihil
22.01.2014, 13:19
Եթե հենց հիմա մեզ չվերադարձնեն տաք ջուրը, արդեն սկսելու եմ ասեղներ խրել водопроводчик-ի խրտվիլակի մեջ: :angry

Nihil
26.01.2014, 02:21
դուրս կգամ սխալ քաղաքում
կնստեմ սխալ ավտոբուս
կիջնեմ այն փողոցում, որտեղ ինձ ոչ ոք չի սպասում
կպառկեմ քնելու սխալ բնակարանում
կապրեմ ուրիշի կյանքը
ինձ կտեղադրեն սխալ դագաղի մեջ

զզվում եմ ինձնից ու դրանից` բոլորից


http://www.youtube.com/watch?v=ML3G1MykdnM

Nihil
02.02.2014, 04:06
Իսկ իմ կարծիքով նա ուտում է մեր ուղեղները, որ իր դոշերը ավելի ու ավելի մեծանան: :think

Nihil
11.02.2014, 23:08
Սկզբում չես ուզում, իսկ հետո ուղղակի չես կարողանում: Չես կարողանում խոսել(չկա բառ) ծիծաղել, լաց լինել- էմոցիաները համարյա թե բացակայում են: Էմոցիոնալ իմպոտենցիա էլի: Չեմ կարող բացատրել այդ զգացողությունը նորմալ` ով այնտեղ եղել է, նա կհասկանա:
Վերջին հաշվով ներսումդ ոչինչ չի մնում`նույնիսկ դատարկությունը: Ոնց որ ժանգոտած մետաղի կտորով քերեն այն ամենը ինչ կար ներսումդ: Իսկ դրա տեղը մնացել է......ի՞նչ է մնացել հոգու տեղը: Ոչինչ: Nihil. Առանց հոգի հնարավոր չէ ԿՅԱՆՔ, հնարավոր է կյանք:

Չկա անցյալ` այնտեղ միայն մթություն է:
Չկա ապագա` ապագային ուղղակի չես հավատում:
Չկա ներկա` այնտեղ դու ուղղակի չես ապրում:
________________________________________________

Էսօր մորքուրս տապակած լոբի էր պատրաստել: Սիրում եմ: Շատ համով էր:

Nihil
13.02.2014, 22:20
Կարծում եմ, որ էս երգը առանձին գրառման տեսքով հայտնվի էստեղ, Նիհիլը չի նեղանա: :love


http://www.youtube.com/watch?v=bCFkSAqqMLs

Nihil
15.02.2014, 22:48
Էն որ ես իմ ցեխոտ սապոգներով մտնում եմ խանութ, որտեղ հատակը հենց նոր են մաքրել կամ ավելի վատ` մաքրում են լվանում են աչքիս առաջ, ինձ աշխարհի ամենավատ մարդն եմ զգում: -_-

Nihil
16.02.2014, 23:54
A suicide kills two people, Maggie, that's what it's for!" - Arthur Miller

Գիտե՞ս, ընկեր, ես շատ եմ մտածել ինքնասպանության մասին: Մեզնից շատերը սարսափում են այդ երևույթից:
Մենք ընտրում ենք կյանքը, նրանք` մահը: Մենք կառուցում ենք պլաններ ապագայի համար, իսկ նրանց համար չկա ապագա: Թվում է` մենք և նրանք տարբեր աշխարհներից ենք: Ինչքա՞ն պետք է փոխվի մարդ, որ դիմի այդ քայլին: Ընդամենը մեկ քայլ: Նրանք չեն ծնվում ինքնասպան, բայց մահանում են այդ խարանով:
Այն վիճակը, երբ կորչում է հավատը ամեն ինչի նկատմամբ, ոչ մի հույս էլ չի մնում: Չնայած չէ, մնում է մեկ հույս` մահ: Երբ հայտնվում էի այդ վիճակում սովորաբար որոշում էի էսպես անել` ուղղակի ապրել`չմտածելով վաղվա օրվա մասին: Ու դա էնքան տարօրինակ է, ավելի շատ է գցում փոսի մեջ:
____________________________________________________________________________
Երբ դու մահացար, ամեն ինչ փոխվեց: Ամեն ինչ: Այս դատարկությունը երբեք ոչնչով չի լցվի: Մեկ-մեկ պատահում է, որ սկսում եմ մեղադրել մարդկանց, որ նրանք ապրում են: Ուզում եմ ամեն երկրորդ մարդուն ասել, որ իմ ամենահարազատ մարդն է մահացել: Ուզում եմ, որ բոլորը իմանան: Ինչի՞ պետք է նրանք ապրեն, իսկ դու չէ: Ինչի՞ է կյանքը խլում ամենալավ բանը, ինչ տվել էր:
Խնդրում եմ, գոնե երազիս մեջ հայտնվիր:
____________________________________________________________________________
Արդեն 2 ամիս է` մեջս եմ պահում այս ամենը, չեմ կարողանում էլ: Չեմ ուզում խոսել երեխեքի հետ Սամի մասին, քանի որ մի տեսակ չեմ դզի, հազիվ ամեն ինչ իր տեղն է ընկել բոլորի համար: Գոնե գրեմ, դատարկախոսեմ, հանգստանամ:

http://i.imgur.com/paaOHTh.jpg

Nihil
20.02.2014, 00:12
- Դե պետք ա չէ՞ ինչ-որ նպատակ ունենաս կյանքում:
- Մմմ...օրինակ, չարթնանալ 40 տարեկանում էն մտքով, որ ես իմ կյանքը սպանել եմ էն աշխատանքի վրա, որից զզվում եմ, որովհետև դեռահաս տարիքում ծնողներս ստիպել են ինձ այն ընտրել:

Nihil
27.02.2014, 21:53
- Բա ի՞նչ ես անում:
- Radiohead եմ լսում:
- Ի՞նչ-որ բան ա եղել?

Nihil
05.03.2014, 20:34
Էսօր հետս շատ դաժան բան կատարվեց:
Ուրեմն, նստեցի ավտոբուս, կանգնած ինձ համար երգ եմ լսում ականջակալներով: Հագել էի սարաֆան ու յուբկեն սկսում էր ոչ թե գոտկատեղից այլ մի քիչ ավելի բարձրից: Ես էլ մի քիչ առաջ էի հենվել, ուռել էր յուբկեն մի փոքր:
Մոտակայքում նստած մի կին ինձ ասեց. "Աղջիկ ջան, հղի ես? Կանգնեմ?"
Մի պահ լռվեցի` չգիտակցելով պահը, հետո ասեցի. "Չէ, հղի չեմ: Ինչի էդքան չաղ եմ?"

Ասում եմ` ինչ հեշտ ա մարդուն չեղած տեղը կոմպլեքսների մեջ դնել :D

Nihil
08.03.2014, 00:50
Արագ սուրացող գնացքը իր անիվների չխկչխկոցով խլացնում է բոլոր կարևոր բառերը: Ինձ չլսեցին: Ես գոռում էի` պատռելով բոլոր ձայնալարերը, բայց իզուր: Ուժեղ քամին, լցվելով թոքերիս մեջ, չէր թողնում արտահայտել այն էմոցիաները: Կես բառ էլ չասած` ինձ չլսեցին, շրջվեցին և գնացին: Ու բամբակ դարձած ոտքերս էլ չէին թողնում, որ վազելով նրանց հասնեմ:
Ես հայտնվեցի եզրին: Մնում էր մեկ քայլ: Աջ ոտքս գնաց առաջ և լռվեց անդունդի վրա: Կրակոցը խլացրեց ականջներս: Ես կմնամ այստեղ: Ես կապրեմ:

Nihil
15.03.2014, 22:41
Ասում եմ` գլխում ամենակարևոր բաները էնքան ինտրովերտային են, որ միտքը ձևակերպելիս ստացվում են շատ ձանձրալի ու պրիմիտիվ արտահայտություններ, որոնք կորցնում են իրենց ամբողջ իմաստը: Տենց էլ ամեն ինչը ներսում էլ մնում ա:

(կամ էլ ինձնից ա պռոբլեմը, որ նորմալ միտք ձևակերպել չսովորեցի :)) )

Nihil
18.03.2014, 20:37
Ոնց որ մարկանց մեծ մասին զոմբիները կծած լինեն: Շատերը պատրաստ են աղոթել Պուտինի համար: Համարում են Ռուսաստանը հզոր տերություն, որն արդեն ոտքի է կանգնել:

Ու դա այն օրերին, երբ ռուբլու կուրսը եվրոյի ու դոլլարի նկատմամբ ցույց է տալիս ռեկորդային ցուցանիշներ: Սարսափելի դեվալվացիա: Միլիարդներ, որ պահպանվեն տնտեսության մնացորդները...
Ու սա այն ժամանակ, երբ ազատությունը օր օրի հալվում է աչքիդ առաջ: Վերադարձ դեպի Սովետական Ռուսաստա՞ն: Միգուցե ժամանա՞կն է հետ բերել մահապատիժը: Спасибо товарищу Путину за наше счастливое детство?
Մտնում եմ ինտեռնետ ու տեսնում եմ հազարավոր մարդկանց կողմից հավանության արժանացած "скажем нет американскому кино и макдональдсам"-ի կարգի գրառումներ: Մի՞թե իրենք իսկապես հավատում են դրան:
Միացնում եմ հեռուստացույցը, կես ժամ հետո սկսում է ինձ թվալ, որ տեղս սալաթի մեջ է: Այ այդքան շուտ ա մարդ դառնում բանջարեղեն` հետևելով էկրանների պրոպագանդային:
Գնում եմ համալսարան` ակնկալելով ինչ-որ խելքը գլխին բացատրություն կամ օբյեկտիվ մեկնաբանություն դասախոսներից, բայց....լավ, մի խոսքով:

Շատ եմ տխրում ուկրաինացիների համար` տեսնելով, թե ինչ է կատարվում նրանց հետ :(

Nihil
24.03.2014, 22:46
Վերջ! Այ հիմա հաց կուտեմ, ուժերս ու ամբողջ էներգիան կհավաքեմ ու կսկսեմ...
...քնել ուզենալ: :think

Nihil
04.04.2014, 17:29
Անձրև՛, դու՛րս արի, ես գիտեմ, որ դու այստեղ ես:

Nihil
06.04.2014, 20:54
- Մի խոսքով, ես որոշեցի, որ քանի ապրում եմ, պետք ա ապրեմ: ՈՒ կլինեմ живее всех живых, ոնց որ Լենինը:
- Կամ ոնց որ Ցոյը:
- Կամ ոնց որ պանկը: :))

Nihil
06.04.2014, 23:01
- Կներեք, դուք իմ կեդի վրա եք կանգնած:
- Բարև ձեզ, ես գիտեմ:
- Իսկ դուք կարո՞ք եք չկանգնել:
- Ոչ:
- Կներեք, որ անհանգստացրի:
- Ոչինչ, բան չկա:

Nihil
10.04.2014, 23:38
գտիր
կորցրու
տանջվիր

Nihil
13.04.2014, 23:20
էրեկ վերջին նաուշնիկս վարի տվեցի: Էն որ ես նաուշնիկ օգտագործելուց շատ վատ եմ, դա գիտեի, բայց չէի մտածի, որ վերջին հույսս էլ ինձ կլքի: Սկզբում մի ականջից ձայնը կորավ, հետո մյուսից: Մտածեցի չէ, պետք ա ամեն գնով մի բան անեմ, սարգեմ...բայց էսօր ինքը երազիս եկավ, ասեց, որ բաց թողնեմ իրեն, հոգնել է: :(

Nihil
14.04.2014, 08:52
Էն որ մի ժամից քննության եմ, բայց հեչ պետքս էլ չի, նստած սա եմ փորձում կիթառի վրա գրագետ նվագեմ երեկվանից: :love
ՈՒ ոչինչ, որ սոցիալ-տնտեսական վիճակագրությունը գրողի ծոցն ա գնում:
Կյանքում ավելի կարևոր բաներ կան:
(բուն երգը 1:00-ից)


https://www.youtube.com/watch?v=tRxbFFbiYuw

Nihil
15.04.2014, 15:28
Ուրեմն սենց:
Պետք չէ ինձ ցանկանալ այն, ինչ, ձեր կարծիքով, ես պարտադիր պետք է ունենամ: Պետք չէ ինձ ուղղորդել, ես ծիծաղում եմ ինձ վրա, և սենց էլ վատ չէ: Պետք չէ ինձ հիշեցնել մեղքի զգացման մասին. այն առանց այդ էլ ինձ հետ է, միշտ: Պետք չէ ինձ հիշեցնել ամոթի կամ խղճի մասին, իմ "սև մարդուկը" միշտ էլ իմ գլխավերևում է: Կարիք չկա անհանգստանալու՝ արդյո՞ք հագնում եմ վերնաշապիկի տակից մայկա, ինչ եմ ուտում, ինչպես եմ սանրվում, ինչպես եմ քայլում, ինչպես եմ նստում, ինչպես եմ շնչում:
Մի մտցրեք ձեր քիթը իմ կյանք ձեր պարկեշտության կանոններով, ձեր մտերմությամբ, ձեր սառկազմով. ընդհանրապես, մի մտցրեք ձեր քիթը իմ կյանք:
Ես պատասխանատու եմ ձեզ համար, դուք պատասխանատու չեք ինձ համար: Я сама по себе էլի:

(պաշտպանողական ռեակցիան միշտ աշխատում է)

Nihil
17.04.2014, 16:37
Եթե ես փորձեի նկարել իմ կյանքի պատկերը, հաստատ կնկարեի լիքը կծած ու թողած կոնֆետներ: Որովհետև փնտրում էի այն իմ սիրելի կոնֆետը՝ համով միջուկով: Այնքան եմ փնտերլ, որ ինչ ասես, որ չեմ անում՝ արագ, սոված, անիմաստ…ու ամեն ինչ կիսատ էլ թողնում եմ: Բայց մի պահ կանգնելով՝ մտածում եմ՝ իսկ միգուցե իմ սիրելի միջուկով կոնֆետը պարզապես չկա՞, կամ էլ ե՞ս եմ զզվում կոնֆետներից: :(

մի տեղ սենց բան էի կարդացել Ֆորեսթ Գամփ ֆիլմի հայտնի արտահայտության հիման վրա՝ "Կյանքը նման է կոնֆետների տուփի. զզվում եմ շոկոլադից":

Nihil
27.04.2014, 14:13
Ես պետք է ավելի թեթև լինեմ։ Պետք է բռնեմ իմ ալիքը և ուրախանամ։ Հագնեմ հավեսով ու մոդայիկ հագուստ։ Անհոգ ծիծաղեմ, նայեմ ընտանեկան կոմեդիաներ, կարիերայիս մասին մտածեմ։ Պարել իմանամ ու չնեղանամ։ Չլռվեմ այն ժամանակի մեջ, որն անցել է։

Բայց իրականում ես չեմ ձգում դրան։ Ես դեպրեսվում եմ ու չեմ սիրում ընտանեկան կոմեդիաներ։ Ես խանդում եմ ու ձեռք եմ առնում թեթևությունը։ Ես լալիս եմ կատակից և մոլորվում եմ հասկացությունների մեջ։

Իսկ վերջում կլինի ոչինչ։ Ես դուրս կգամ այս ճահճից ու կխրվեմ մեկ այլ ճահճի մեջ։ Ես կգրեմ նամակներ՝ անտաղանդ ու հիմար։ Կխղճամ ինձ։ Ու կսպասեմ ինչ-որ մի բանի։ Ավելի մեծ։

Nihil
01.05.2014, 17:08
Գործը կիսատ է, ցանկություն չկա ավարտելու։ Էնքան շատ եմ կերել, որ տխրել եմ։ Օտար մարդը քայլում է իմ տանը, իմ տարածությունում, աղմկում է, ընդհատում, շնչելու օդը պակասում է։ Կոշիկներս այդպես էլ մնացին պատուհանագոգին, տուշը մաքրած չէ, քնել։
Մենք մենք չենք։ Ես ես չեմ։ Ամեն ինչ հանգիստ է։

Nihil
04.05.2014, 16:49
աաա՜, ոնց եմ զզվում տեղափոխության զգացողությունից։ Էն որ արդեն էստեղ չես, բայց դեռ այնտեղ էլ չես։ Էսքան ժամանակվա ընթացքում պետք է արդեն սովորած լինեի, էղածը Վանաձոր-Երևան, Երևան-Վանաձոր է, բայց մեկ է, չեմ սիրում այդ սպասողական անհանգիստ վիճակը։
Բայց հետաքրքիրն էլ այն է, որ երբ գնում եմ Վանաձոր, չեմ ուզում Երևան գամ, երբ գալիս եմ Երևան, չեմ ուզում Վանաձոր գնամ։

Nihil
06.05.2014, 17:39
- Չէ, դու չես հասկանում, ախր Դիլանը շուտով մեռնելու ա, վերջին շանսս ա իրան տեսնելու, պետք ա գնամ համերգին։։
- Յանի ի՞նչ։ Դու էլ ես էսա մեռնելու, բայց քեզ համար Երևան եկող չկա։

ապրես դե ։Դ

Nihil
11.05.2014, 23:20
արձակուրդ էի հայտարարել չգիտես ինչի ու դասերից ինձ ազատել էի ու տանն էի փակվել մոտ 2 շաբաթ (ընդ որում Վանաձորի տան :think)՝ մեկնաբանելով այդ ամենը որպես "ուզում եմ գլուխ հանեմ կյանքիցս, թե ինչ եմ անում/անելու ու նման բաներ"
Ոչ մի բան դրանից չեմ շահել․ ժամանակի վատնում էկրանի դիմաց զոմբի կարգավիճակում, ամբողջ օրս հերոսաբար քնելուց հետո (օր է եղել 15 ժամ քնել եմ :[) արթնանում էի ու ուտում ամեն ինչ՝ մասնավորապես ընկույզի մուրաբա (նառկոծիկ :love)։ Չաղացել եմ մոտ 2 կգ։

Ոչ մի օգուտ էլ չեղավ դրանից։ Ես դեռ չգիտեմ ինչ եմ անում, ինչ եմ ուզում՝ тлен и безысходность։ Մի տեսակ լռվել եմ, մոլորված եմ, ոչ մի բանի մոտիվացիա չկա։
Ես մինչև հիմա վախենում եմ սեփական մտքերիցս, օրինակ որ երազում եմ պառկել փափուկ ու տաք ճահճի մեջ ու խեղդվել։ :(

Nihil
21.05.2014, 00:39
Եթե սեր խոստովանելիս լինեք ու մի պահ լռեք ու փորձեք լսել, ապա կկարողանաք լսել ցածր "ոոո՜չ"։ Դա դուք եք գոռում ապագայից։

Nihil
23.05.2014, 01:06
Մեկ-մեկ ուզում ես անել կամ ասել մի շատ կարևոր բան։ Հաստատ գիտես, որ ուզում ես, ու հաստատ գիտես, որ շատ կարևոր։ Բայց թե կոնկրետ ինչ՝ չգիտես։ Զզվելի զգացողություն է։ Ոնց որ ինչ-որ բան բաց թողնես։
Ու սկսում ես փորել, փորել, փորել։
Ու ոչ մի բան էլ չես գտնում։
Մնում է միայն փոսը։
Շատ խորը։

Nihil
26.05.2014, 23:10
Մարդիկ նման են մրջյունների։ Միջատների խումբ, որը մշտապես ինչ-որ բան են կառուցում՝ տուն, պլաններ, հարաբերություններ։
Ես նրանց մեջ չեմ, ես ամպ եմ։ Ուղղակի նայում եմ, սիրտս խառնում է։

Nihil
27.05.2014, 21:59
Գիշերը պատուհանը բաց և փողոցից խլացնելով ստեղնաշարի ձայնը՝ քամին խշխշացնում է տերևները։ Եվ վարագույրը՝ մեկ սեղմնվում է պատուհանին, մեկ ուռչում է դանդաղ և նորից արտաշնչում։ Գլուխն արդեն ծանր է և խնդրում է քնել, իսկ ոտքերին հարմար է բազմոցի ծայրին, և շարժվել նշանակում է հանձնվել։ Իսկ հետո վերոնշյալ գլուխը, գիտակցելով իր անմրցակցելիությունը, սկսում է ձանձրույթից հիշել և մտածել։

Մեկ-մեկ այնքան հարմարավետ է, ինչպես երբ կանգնած ես ինչ-որ շենքի տանիքին, լսում Բոբ Դիլան և նայում թռչուններին։
Իսկ մեկ-մեկ լինում է այնքան վստահ (ընդ որում վախենալու է լինում այդ վստահությունից), ինչպես երբ կանգնած ես փողոցի վրայի քարե կամրջի վրա և նայում ես կամրջի տակով անցնող մեքենաներին։
Իսկ մեկ-մեկ էլ զարմանում ես, ինչպես երբ լսում ես նոր երաժշտույթուն։ Եվ զգում ես երախտագիտություն՝ ոչ մի տեղ չուղղված։
Իսկ երբեմն կախվածություն, ինչպես երբ ուզում ես ինչ-որ մեկին կանչել, բայց ձայնդ կտրվել է։

Ու այս ամենը միախառնվում է՝ զգացմունքների այսպիսի շիլաշփոթ, որը նայում է իր վրա նկարած դեմքով բալի մուրաբայի վրայից։

Nihil
29.05.2014, 00:29
Օրը էն ա հա լավն էր լինելու․․․․մեկ էլ աչքս ի՞նչ տեսնի։ Մի հոդված(նկարով!), որտեղ մի մարդ շանը որջ-որջ այրել է։ Վատացա, ձեռքերս սկսեցին դողալ։ Ուղեղումս չի տեղավորվում՝ ինչքան մարդ պետք ա բտ(սորրի) լինի,որ նման բան անի։ Ամենավատն էլ այն է, որ ինչ-որ էլիտար շենքի բնակիչ ա անողը եղել ու պատիժ չի կրել իր արածի համար։
Ի՞նչ էր արել քեզ էդ շունը։ Ու ինքը իր քայլը մեկնաբանել ա ո՞նց․․․․շները վտանգավոր են։ Տո այ ******, վտանգավորը էն ա, որ քեզ նմաններն ապրում են մեր հասարակությունում։
Բլին, ես չեմ ուզում նման մարդու հետ նույն քաղաքում ապրեմ։ ես չեմ ուզում, որ ես ու էդ մարդը նույն օդը շնչենք։ Մի պահ էնքան կատաղեցի, որ պատկերացրի՝ ոնց եմ ես էդ մարդուն նույն ձևով այրում, մի հատ էլ սիգարետ կպցնում կրակից։ (Էդ ձև մեկ էլ կատաղել էի, որ իմացել էի, որ մանկատան տնօրենը երեխաներին ուղարկում է Ամերիկա՝ օրգանները հանելու, ծախելու։)

Nihil
30.05.2014, 13:08
Քեզ խանութում հարցնում են՝ ինչ է կոգնիտիվ դիսոնանսը, ու դու հասկանում ես, որ ահա այն։

Nihil
02.06.2014, 23:11
Լսի՛ր, որդի՛ս, այսօր ես քեզ կսովորեցնեմ ֆիլատելիայի արվեստը՝ նույն ինքը նամականիշների հավաքելը։ Զգուշությամբ վերցնում ենք նամականիշը և տեղադրում ենք ալբոմի մեջ։ Նայի՛ր, նրա տեղն արդեն այստեղ է։
Իսկ սա լիցքավորված ատրճանակ է, և հիմա մենք կսպանենք մեզ, որովհետև սա ուղղակի անտանելի է։

Nihil
05.06.2014, 23:47
Նայում եմ դիմացս դրված ափսեին՝ մեջը մի հատ ելակ։ Մի կողմից շատ եմ ուզում ուտել, մյուս կողմից չեմ ուզում վերջանա այն։ Life is shit. :cry2

Nihil
08.06.2014, 17:27
չէ, իսկ ընդհանրապես վերջերս մոտս тоска(չեմ համարձակվի այդ բառը աղավաղած թարգմանել հայերեն ) է։
Ու հարցն էլ այն է, որ ոչ թե վատ է՝ նստած երգ ենք լսում, ֆիլմ ենք նայում, գնում ենք ինչ-որ տեղ, ասենք Beatles, ու կարծես թե լավ է։
Բայց тоска է։ Նույնիսկ երբ նստած երգ ենք լսում, ֆիլմ ենք նայում, գնում ենք ինչ-որ տեղ, ասենք Beatles։ Միևնույնն է, тоска է։
Ձանձրալի է։

և
ամեն ինչ
ինչպես միշտ

և ոչ մի նոր բան

չի
կատարվում

իսկ միգուցե մինչ ես մտածում եմ, որ չի կատարվում, իրականում կատարվում է, իսկ ես չե՞մ նկատում։ Բայց ի՞նչ տարբերություն, էլի։
тоска
тоска ինքս ինձնից

Nihil
10.06.2014, 22:32
Մարդ կա՝ ցանկությունները հնարավորությունների հետ չեն բռնում, իսկ ինձ մոտ ցանկությունները ցանկությունների հետ չեն բռնում անգամ։ :8

Nihil
13.06.2014, 01:57
Ես ուզում եմ սեղմվել մի կետում, մի քիչ մնամ այդպես և պայթեմ, օդում կտոր-կտոր լինեմ։
Դրսում անձրև է։

Nihil
16.06.2014, 18:49
Այ հիմա նստեի ինչ-որ սեղանի տակ, շատ աննկատ, լսեի ուրիշների խոսակցությունները և տեսնեի ինչպես են ոտքերը գնում այսկողմ-այնկողմ, այսկողմ-այնկողմ։ Ոմանց մոտ կեդերի մեջ, ոմանց մոտ՝ կրունկներով կոշիկների մեջ, մյուսների մոտ՝ հողաթափերի մեջ։ Ու, հնարավոր է, ուր որ է ինչ-որ տոն է և պատրաստություններ, իսկ հետո հյուրեր, ծիծաղ, կենացներ։ Իսկ հետո ափսեներն են լվանում, հավաքում են սեղանից և քթի տակ ինչ-որ բան են երգում կամ էլ քննարկում են խոսակցությունները կամ էլ ուղղակի նստած են խոհանոցում և թեյ են խմում։

Nihil
18.06.2014, 01:22
Ամեն անգամ, երբ расклеиваться եմ լինում, ինձ փորձում եմ համոզել, որ չէ, ախպեր, մի արա տենց, որ Arevik from tomorrow-ն չջղայնանա Arevik from yesterday-ի վրա։ Բայց արդեն ամեն ինչի համը հանում եմ։ Էնպիսի տպավորություն է, որ ոչ թե ապրում եմ, այլ պատրաստվում եմ ապրել։
Ու վերջում էս ամեն ինչը նմանվում է մի հատ երկաաաար ու տանջալից մահի՝ կյանքի երկարությամբ։

Nihil
30.06.2014, 00:27
Էն որ հացադուլ ես անում 1 օր, սաղ վատ ա, բայց ընկերներիցդ մեկը համով ուտելիքի նկարներ ա ուղարկում։ Ապրես -_-

Հա, մեկ էլ էն եմ հասկացել, որ հուսահատությունը էդքան էլ վատ բան չի, լուրջ, դրանից հետո հանգստություն ա գալիս։ Իսկ երբ կա հույս, մարդ կարա գժվի ընդհանրապես, սարսափելի ա ուղղակի։
Սպասում եմ հուսահատությանը։

Nihil
15.07.2014, 14:37
Էն որ մարդկանց հարցնում ես "Ի՞նչ կարելի ա նայել", "Ի՞նչ կարելի ա լսել", ու նենց բաներ են խորհուրդ տալիս․․․էդ նույնն ա, որ հարցնեի "Ի՞նչ կարելի ա ուտել", իրենք էլ պատասխանեին փշրած ապակի կամ հին կեդեր :think

Nihil
22.07.2014, 00:14
just existing

Nihil
04.08.2014, 02:03
աաաա՜
պետք ա էս օրը հիշել․ առաջին անգամ ճիշտ որոշում եմ կայացրել իմ կյանքում
վաղը տնից փախչելու եմ, գնամ Երևան, աշխատանք գտնեմ, առանձին ապրեմ։ Արդեն ճամփորդական ուսապարկս հավաքել եմ :))
the moment of truth has come for me :3

Nihil
17.08.2014, 02:30
ես Շրյոդինգերի կատուն եմ

Nihil
22.08.2014, 22:36
Բոլոր անհաջողությունները աշխարհում տեղի են ունենում կանանց, երկխոսության բացակայության և ազատ մտածելու անկարողության պատճառով։ Այնպես որ, գտնում ենք կին, մտնում ենք երկխոսության մեջ ու փորձում ենք ազատ մտածել։ Բայց մյուս կողմից մեղավոր կանայք գոյություն չունեն, երկխոսությունը միշտ չէ, որ ստացվում է, իսկ գովազդատուները և գրականության դասախոսները մեր տեղը ամեն ինչ արդեն վաղուց մտածել են։ Եվ այսպես, իջեցնում ենք գլուխները և ընկերովի գրում ենք նույն, տարեցտարի կրկնվող միտքը՝ "Հեղինակն ուզում էր ասել․․․"
Նման դեպքերում ակամայից հարցերի մի քաոտիկ շարան է ծնվում ուղեղումդ՝ "Իսկ որտեղի՞ց Դուք գիտեք, թե ինչ էր ուզում ասել հեղինակը։ Դուք նրա հետ անձա՞մբ եք խոսել։ Միգուցե Դուք նրա բարեկա՞մն եք։"

Ամենավախենալուն էլ այն է, որ ձեռքդ ակամայից նորից գրում է "Հեղինակն ուզում էր ասել․․․․"՝ ավտոմատ գրողի ծոցն ուղարկելով նույնիսկ ամենաչնչին ակնարկը մեկ այլ մտքի վերաբերյալ։

Տխուր է։

Եթե ամեն մարդ աշխարհում զբաղվեր նրանով, ինչ իր դուրը գալիս է + մի կաթիլ տաղանդ,ողբերգական ճակատագրերը ավելի քիչ կլինեին։ Եվ դա կլիներ մի հսկայական քայլ դեպի լավ ապագա։ Իսկ միջինը․․․ձանձրալի, մեռնող ու մոռացվող է

Nihil
24.08.2014, 17:00
բլին, ամեն անգամ ինձ համոզում եմ, որ չէ, չի կարելի մարդու մասին կարծիք ձևավորել երաժշտական ճաշակից ելնելով։ Դրանք իրար հետ քիչ կապ ունեն։ Բայց դեռ մոտս չի ստացվում էդպես չանել:

Nihil
26.08.2014, 16:12
Եթե որոշես, հիշիր`
բնությունը փող չի կուտակում բնակարանի համար․
ոչ մի բամբասանք, ոչ մի պատճառ, ոչ մի մարդ, ոչ մի դադար։
Հոգին մեկհարկանի է, իսկ պատուհանները հենց հատակից են, կահույք էլ, կարելի է ասել, չկա։
Իսկ կորցնելը բնական է և կարևոր, այլապես շարժվելու տեղ չէր էլ լինի։
Պահիր քեզ դատարկ, քայլիր, թող արձագանքի,
իսկ որտեղ ձայնը ավելի մաքուր կլինի, չմոռանաս ձայնագրել։

Nihil
29.08.2014, 02:48
Երեկ նորից դա եղավ, երբ արդեն պառկած էի՝ հենց քնելուց առաջ։ Լինում է տենց է։ Մի քանի վայրկյանքով։ Շատ կտրուկ։ Պահի տակ ամեն ինչ սկսում ես պատկերացնել։ Հասկանում ես ամեն ինչ նախօրոք։ Որ կլինի էսպես էսպես և ոչ մի ուրիշ ձև։ Որ էսինչ-էսինչը կանի էսպես, ոչ մի ուրիշ ձև։ Որ դու, իհարկե, կանես հենց այսպես։ Ամեն ինչ պարզ է մինչև ամենահիմար մանրուքը, գրեթե ամբողջկյանքը։ Այնքան տարօրինակ է դա։
Բայց հետո թողնում է։ Ու դու նորից ընկղմվում ես ամենօրյա ինքնախաբեության մեջ։ Դա ոնց որ երազ լինի, որ արթնանալիս մոռանում ես։
Հիմա ես սա գրում եմ, բայց միայն զգացողություններն են մնացել։ Ես նույնիսկ ուրախ եմ դրան, երևի։

Nihil
30.08.2014, 14:49
Օտար տեղեր, օտար մարդիկ, օտար խոսակցություններ։ Շունչս կտրում է։ Շոգ է։ Գլուխս պտտվում է, ծխած է։ Վառում է ծխախոտը, ոնց որ կամենա ավելի վատացնի վիճակը։ Պաշտպանվում եմ , ինչպես կարող եմ։Հեռու մնացեք ինձնից, հեռու մնացեք ինձնից։ Ես ձեզ չեմ ուզում։

Nihil
03.09.2014, 22:55
Ես վախենում եմ, որ սկսել եմ չնկատել։ Էնքան եմ վախնում, որ մեկ-մեկ ինձ ստիպում եմ նայել, փորձում եմ զգալ։ Հիմա միայն գրքերում եմ կարդում, թե ինչպես են ուրիշները նկատում։ Բայց չէ, ես դեռ հիշում եմ այդ ծառերը, այդ երկինքը, փողոցի լամպերը, հիշում եմ հոտերը, հիշում եմ այդ զգացողությունը, այն նույնը, որը լավ երաժշտությունից էլ է լինում։ Հիշում եմ, ուրեմն դեռ գիտեմ։
________
Ուզում եմ տեղափոխվել հետ մի պահ։ Ուզում եմ նայել ուսի հետևից, թե ինչ էինք նկարում տետրերի վերջին էջին։ Ուզում եմ լրտեսեմ ու լսեմ մեր խոսակցությունները պատուհանագոգի մոտ(էդտեղ տաք էր)՝ մի-մի բուֆետից գնած խաչափուրի ու ժելե-օձ ուտելիս։
________
Եթե աչքերդ փակես ու փորձես պատկերացնել ինչ-որ գույն, այն հայտնվում է ինչ-որ ձևով մի քանի վայրկյանով, ապա նորից կորչում է։ Ձևը մնում է, բայց գույնը կորչում է։ Բայց հետո նորից կենտրոնանում էս, ու նորից ցոլք, երևի։
________
Ի միջի այլոց, պապ, երեկ քո հեռախոսը միացած էր մնացել, և ես լսում էի, թե դու ոնց ես քայլում՝ թպ թպ թպ։ Ես համարյա թե լաց եղա։
________

Դառնում եմ Սթոկհոլմի սինդրոմով պատանդ։

Nihil
04.09.2014, 23:34
Լինում է, որ չես ուզում ապրել, բայց դա չի նշանակում, որ ուզում ես չապրել։
Քարշ եմ տալիս սեփական բանտը հետս, կապ չունի, թե որտեղ եմ։ Ես էսքան խոցելի դեռ երբեք չեմ եղել։ Էսօր ակնոցս կորցրեցի, հետո գտա ու սկսեցի լաց լինել։ Հավաքի քեզ Արևիկ, որովհետև սովորել, որովհետև աշխատել, որովհետև наааада.
Իսկ հիմա ես կամ պետք է ձևացնեմ, որ ամեն ինչ լավ է, կամ էլ ինձ շրջապատող մարդկանց էլ հետս ստիպեմ տառապեն։ Գնացի քնելու։

Nihil
13.09.2014, 00:27
ասում ենք․
-շնորհակալ ենք, որ փրկեցիք նրան։
ասում ա․
-մենք չենք փրկել, Աստված ա փրկել, մենք միայն օգնել ենք։
______

Եղբայրս էսօր Կիևյանի մոտ տեսավ մի կնոջ, ով պատրասվում էր ցատկել կամրջից։ Վազեց, որ փրկի, չհասցրեց, արդեն թռավ։ Լսում եմ մորքուրիս մեկնաբանությունները․
- Այ դեբիլ կին, դու ի՞նչ իրավունքով ես տենց բան անում, թույլ թույլ մարդ, ամոթ էլ ա, Աստված քեզ կյանք ա տվել, որ դու քեզ սպանե՞ս։ Աննորմալի մեկը, դե հիմա գնա սատկի։
______

Ասում ա․
- Բայց Շավոն սիրուն տղա ա, էտ ո՞վ էր իր ընտրած աղջիկը, չէր կարու՞մ մի սիրուն աղջկա ընտրեր, յանի էտ ինչ էր իրա ընտրածը
______

3.14zdec :(

Nihil
18.09.2014, 16:46
https://www.youtube.com/watch?v=VA3nn_6ZqpM
now all hope is gone

Nihil
18.09.2014, 16:53
http://www.filmcaptures.com/wp-content/uploads/2013/03/Grave_of_the_Fireflies_2.jpg

Nihil
19.09.2014, 12:52
էսօր վերջապես քնեցի 6 ժամով։ Ավելի լավ կլիներ չքնեի։ Նորից 9 ամիս առաջվա զգացողությունը։

Ինչու՞ հենց նրանք։

The nothing pulled them right out of my hands. I failed.

Nihil
26.09.2014, 00:21
[House and Amber are sitting in an empty white bus.]
House: You're dead.
Amber: Everybody dies.
House: Am I dead?
Amber: [pause] Not yet.
House: I should be.
Amber: Why?
House: Because life shouldn't be random. Beause lonely, misanthropic drug addicts should die in bus crashes. And young do-gooders in love that get dragged out of their apartment in the middle of the night should walk away clean.
Amber: Self-pity isn't like you.
House: I'm branching out from self-loathing, self-destruction. [pause] Wilson is gonna hate me.
Amber: You kinda deserve it.
House: [pause] He's my best friend.
Amber: I know. [whispers] What now?
House: I could stay here with you.
Amber: Get off the bus.
House: [shakes head] I can't.
Amber: Why not?
House: Because…because it doesn't hurt here. I don't want to be in pain. I don't want to be miserable. [pause] And I don't want him to hate me.
Amber: Well, you can't always get what you want.

Nihil
28.09.2014, 14:47
Ռենե՜

https://www.youtube.com/watch?v=TxcZswPifYk

Nihil
06.10.2014, 23:52
որոշել եմ ֆիլմեր նայեմ։
Օրվա ընթացքում ոչինչ չեմ անում, մի բան էլ չեմ հասցնում։
Սկսում եմ վաղվանից՝ Ingmar Bergman "Persona"

Nihil
29.10.2014, 21:52
Hoooooooooooooooow I wish they were here, hoooow I wish they were here.

I can't get over this loss. It's like the person I was is burning slowly and soon all that will be left is ash in the wind.


https://www.youtube.com/watch?v=f3q3JkNUPmI

Nihil
06.11.2014, 22:05
Մենք մեր օնլայն կյանքն ենք պարզապես դասավորում, որ մի օր սոց․ցանց չմտնենք, մենակ կմնանք։ Վերջին մի քանի տարվա ընթացքում իմ ընկերներին մենակ ինտերնետում եմ տեսնում, իսկ իսկական շփումները, արկածները կարամ մատների վրա հաշվեմ։ Էն որ չես կարա ջնջվես, բոլորը էստեղ են ապրում։

Nihil
06.11.2014, 22:44
Էս թեմայի մասին ամեն տեղ եմ հանդիպում, բայց դե։

Դու չես ուզում նստես մենակ ու զգաս, թե ինչքան ես դու միայնակ, էն որ քեզ սենց լրիվ վատ զգաս, դրա տեղը գերադասում ես բոլոր զգացմունքները բթացնես այստեղ ու էնքան սգես, որ ոչ մի բան չհասկանաս, չզգաս։ ՈՒ սրա պատճառը ոչ մորքուրս ա, ոչ կյանքը, պատճառը իմ մեջ ա, քո մեջ։ Ես կուզեի բանաստեղծություններ կարդալ ու մի տողը էնքան ինձ հասներ, որ լաց լինեի, բայց ես չեմ կարդում բանաստեղծություններ, ես դա թողնում եմ ապագա—ինձ վրա, որը իրականում հենց ես եմ։

Էն որ ֆեյսբուքով ամենամոտ ընկերներս կարող ա գրեն "Էս ու՞ր ես կորել", մի գնա է՜։

Լրիվ "Ես ֆեյսբուքում փոստում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ" վիճակ ա։

Ջղայնացած եմ ու տխուր հիմա։

Nihil
03.03.2015, 00:07
Բաժանումները պետք է դասավորել նույնքան զգույշ, որքան սերը։ Օրինակ ինձ միշտ դուր են եկել վառ վերջաբանները։ Ես սիրում էի մտածել վերջին ֆրազան դեռ պատմության կեսին։ Առանձնապես չէի էլ մտածում՝ ինչ կլինի դրանից հետո․ ո՞նց կլինեմ ես, ո՞նց կլինի նա, արդյո՞ք հարաբերությունները կկորչեն այդ պաթետիկ խոսքերից հետո փակվող վարագույրների ներքո, թե ամեն ինչ այպես էլ կմնա գետնին դրված ու կսկսի հոտել։ Ու չհաշվարկելու պատճառով հաճախ կարելի է գեղեցիկ հեռանալիս ընկնել ու խառնվել ինչ-որ մեկի աղիքների մեջ(հաճախ սեփական աղիքների)։

P.S. տուֆթում եմ էլի ։Դ
_________________________________________________

Նորմալ մարդկանց հետ շփվելու մեջ կա մի մեծ թերություն - իրենք հանկարծակի կարող են գժվել o.O Մարդկանց, ովքեր էդպիսին են ամբողջ կյանքի ընթացքում, ես կարող եմ հասկանալ, նրանք գոնե հաստատուն են։ Այդ նորմալ մարդկանց հետ շփվելու հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ նրանք վստահ են իրենց ադեկվատության, նորմալության մեջ ու ցանկացած ռեակցիա համարում եմ բնական, ոչ ենթակա զսպման։ Նեվրոտիկը գոնե գիտի, որ ռումբերով է շրջապտված և դրա համար էլ հետևում է ինքն իրեն։ Բայց մի օր այդ նորմալ մարդիկ այնպես են գժվում, որ ստաժավոր "գիտակցված գիժը" չի էլ պատկերացնում։

կամ միգուցե դա դաստիարակությունից (թերացումներից) է գալիս, չգիտեմ։
______________________________________

Մեկ-մեկ ես իսկապես ուզում եմ դուրս գամ ման գալու։ Ես դա չեմ անում ու չգիտեմ , թե ինչու։