Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի

Մինա
19.01.2014, 13:52
Ճիշտ է, բացածս թեմայի վերնագիրը սա է, բայց թեման բացելու առիթը ընկերհուս հորաքույրն ու նրա ծայրահեղ հուսահատ ու հիասթափված վիճակը դարձավ:Սկսեմ ամենասկզբից:Ըկերուհուս հորաքույրը`Նոպին հիսունհինգին մոտ բարետես մի կին, արդեն 20 տարի ամուսնու հետ բարի եղբայրահարևանային ընտանեկան գոլ, անալի, բայց շատ քաղաքակիրթ(հանկարծ չիմանան,չլսվի,չխոսացվի) կյանքով էր ապրում, քանի որ ամուսինը ինչ ինչ պատճառներով ընտանեկան պարտքը կատարելու հնարավորությունից զրկվելով, միայն դեկորատիվ պարտքն էր կատարում:Դեկորատիվ, որովհետև ձեռքից Նոպիին քննադատելուց բացի, ուրիշ բան չէր գալիս, տունն էլ կնոջ շնորհիվ էր տուն, ընտանիք:Հիմա ամեն մարդու հետ էլ կարող է պատահել, չէ՞ `կասեք, բայց արի ու տես, որ քսան տարի հետո պատահաբար պարզվել է, որ ամուսինը միշտ էլ սիրուհի է ունեցել:Մի ամբողջ կյանք խաբված, դատարկված,ամենքից հիասթափված Նոպիին հիմա միայն մի հարց է տանջում, պե՞տք էին արդյոք այդքան զոհաբերությունները ու հանուն ինչի՞ չապրեց իրեն հասանելիք երջանկությունը:

keyboard
19.01.2014, 14:25
... քանի որ ամուսինը ինչ ինչ պատճառներով ընտանեկան պարտքը կատարելու հնարավորությունից զրկվելով ...

Կներես իհարկե Մինա ջան,բայց եթե կինը առողջ տղամարդու կողքին ապրելով չի կարողացել "բացահայտել", որ իր ամուսինը առողջ է և ոչ մի խնդիր չունի կապված սեքսի համար անհրաժեշտ գործոնի հետ, ուրեմ էդ կինը հիմար ա:
Իսկ իրեն տանջող հարցի պատասխանը պարզա, առանց և-ի և կամ-ի …

ivy
19.01.2014, 14:45
Ընտանեկան կյանք առանց սեքսի հաստատ կա: Կարող է հայերի մոտ ավելի հազվադեպ է հանդիպում՝ որպես տաքարյուն ազգ, բայց դե միևնույն է համոզված եմ, որ անգամ հայերի մոտ հաստատ էդպիսի ընտանիքներ կան, որտեղ ամուսինների միջև ինտիմ կյանքը բացակայում է:
Կոնկրետ էս դեպքի համար իհարկե կարելի է ասել՝ տականք տղամարդ կամ հիմար կին և նման բաներ, բայց հարցը դա չի: Հարցն էն է, որ ամեն հասուն մարդ պիտի հասկանա, որ սեփական որոշումների համար միայն ինքն է պատասխանատու: Ու վերջին հաշվով մարդ միայն ինքն իրեն կարող է վստահել. երբեք չգիտես էն մյուսի հոգում իրականում ինչ է կատարվում: Եթե հասուն մարդը որոշում է ապրել առանց սեքսի՝ ընտանիքում կամ դրանից դուրս, էդ միայն իր որոշումն է: Քսան տարի անց շատ ուշ է գլխին տալը ու հասկանալը, որ իզուր էր իր արածը: Դու ես քո կյանքի տերը: Էդ ես ընտրել: Էն մյուսի արածը մի կողմ թողեք. նա էլ իր կյանքի տերն է, սիրուհի է ուզել, սիրուհի է պահել:
Ու հիմա էլ էդ կինը որևէ բան փոխելու տեղը երևի պիտի միայն գլխին տա ու տառապի: Թեև մարդիկ հիսունհինգ տարեկանում էլ են սեքս անում և նույնիսկ յոթանասունում:
Բայց թե ուզում է ախուվիշով լցնել իր հաջորդ քսան տարին, դա էլ նորից իր որոշումն է լինելու:

Մինա
19.01.2014, 15:14
Կներես իհարկե Մինա ջան,բայց եթե կինը առողջ տղամարդու կողքին ապրելով չի կարողացել "բացահայտել", որ իր ամուսինը առողջ է և ոչ մի խնդիր չունի կապված սեքսի համար անհրաժեշտ գործոնի հետ, ուրեմ էդ կինը հիմար ա:
Իսկ իրեն տանջող հարցի պատասխանը պարզա, առանց և-ի և կամ-ի …
Տղամարդու պես ես մտածում, keyboard ջան(ուզում եմ ասել,որ քեզ համար ակնհայտը ուրիշի համար կարող է հարցերի հարցը լինի), եթե կնոջ հանդեպ անտարբեր է եղել ամուսինը, կինն էլ անփորձ, կույս-կույս ամուսնացողների՞ց:Ինչևէ, եթե ուզում ես, կարո՞ղ ես պատասխանել վերնագրով տվածս հարցին:Կա՞ ընտանեկան կյանք առանց սեռական հարաբերության:

keyboard
19.01.2014, 15:36
Այվիի ասածի տակ ստորագրում եմ, կա, հաստատ կա, դրա բացասական ու լավ կողմերով, բայց հաստատ կա:
Ես կնոջ հիմարությունը նշել էի ոչ միայն նրա համար, որ չի նկատել ու չի տեսել ակնհայտը, այլ նաև Այվիի ասածի հետ կապված, որ ինքն է ընտրել իր ապրելու ընթացնք ու ձևը, իսկ հիմա էլ հաստատ ուշ չէ այն փոխելու:

Alphaone
19.01.2014, 15:41
Մինա ջան, էս օրինակում իմ կարծիքով էնքան էական չէր առանց սեքս ամուսնական կյանքը, որքան խաբված լինելու վիրավորանքը...իհկ...

Rhayader
19.01.2014, 15:43
Ընտանեկան կյանք առանց սեքսի հաստատ կա:

Բա իմաստը ո՞րն է :)

Ռուֆուս
19.01.2014, 15:45
Sex-ն ի՞նչ ա :oy

ivy
19.01.2014, 15:48
Բա իմաստը ո՞րն է :)

Ամեն մարդ իր իմաստն ու պատճառներն ունի նման ամուսնության մեջ մնալու։ Կարևորը, որ հետո ոչ մեկին չմեղադրի իր որոշումների համար։

Rhayader
19.01.2014, 15:48
Ճիշտ է, բացածս թեմայի վերնագիրը սա է, բայց թեման բացելու առիթը ընկերհուս հորաքույրն ու նրա ծայրահեղ հուսահատ ու հիասթափված վիճակը դարձավ:Սկսեմ ամենասկզբից:Ըկերուհուս հորաքույրը`Նոպին հիսունհինգին մոտ բարետես մի կին, արդեն 20 տարի ամուսնու հետ բարի եղբայրահարևանային ընտանեկան գոլ, անալի, բայց շատ քաղաքակիրթ(հանկարծ չիմանան,չլսվի,չխոսացվի) կյանքով էր ապրում, քանի որ ամուսինը ինչ ինչ պատճառներով ընտանեկան պարտքը կատարելու հնարավորությունից զրկվելով, միայն դեկորատիվ պարտքն էր կատարում:Դեկորատիվ, որովհետև ձեռքից Նոպիին քննադատելուց բացի, ուրիշ բան չէր գալիս, տունն էլ կնոջ շնորհիվ էր տուն, ընտանիք:Հիմա ամեն մարդու հետ էլ կարող է պատահել, չէ՞ `կասեք, բայց արի ու տես, որ քսան տարի հետո պատահաբար պարզվել է, որ ամուսինը միշտ էլ սիրուհի է ունեցել:Մի ամբողջ կյանք խաբված, դատարկված,ամենքից հիասթափված Նոպիին հիմա միայն մի հարց է տանջում, պե՞տք էին արդյոք այդքան զոհաբերությունները ու հանուն ինչի՞ չապրեց իրեն հասանելիք երջանկությունը:

Մինա, կոպիտ չհնչի, բայց Նոպիի ամուսինը տականքի մեկն է երևում՝ տղամարդու նման վարքը խոսում է նրա մասին, որ նրան իր կինը ֆիզիկապես վանում էր (կամ նույնիսկ զզվանք էր ներշնչում), հնարավոր են տարբեր պատճառներ, ու դրանցից քչերը Նոպիի մեղքով կլինեին: Բայց իրեն ՁԵՌՆՏՈՒ էին այդ հարաբերությունները: Դրա համար էլ ինքը կնոջից չէր բաժանվում, ակնհայտ կերպով չսիրելով հանդերձ:

Rhayader
19.01.2014, 15:53
Ամեն մարդ իր իմաստն ու պատճառներն ունի նման ամուսնության մեջ մնալու։ Կարևորը, որ հետո ոչ մեկին չմեղադրի իր որոշումների համար։

Դե ֆակտո ամուսնությունն իմ տեսանկյունից իրավական ակտ է՝ երեխայի հայրությունն ի սկզբանե թղթերում ֆիքսելու ու կտակի անհրաժեշտությունից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ, եթե ամուսնությունը ֆիկտիվ չի, ու ամուսիններն առանց ռացիոնալ պատճառների սեքս չունեն իրար հետ, ապա չգիտեմ, իմաստը որն է ամուսնանալու:

ivy
19.01.2014, 16:00
Մինայի հարցն իրականում մի քիչ նաիվ է հնչում. դա «կա արդյոք կյանք Մարսի վրա» կարգի հարց չի, որի պատասխանը դժվար է գտնել։ Մի հատ գուգլում գրեք sexless marriage, կտեսնեք, որ ամբողջ աշխարհում լիքն են էդպիսի ընտանիքները, ու ամեն մեկն իր պատճառներն ու պատմությունն ունի։

Մինա
19.01.2014, 16:17

Իսկ եթե հարցս ձևակերպեմ այսպե՞ս`կանանցից քանիսը կհեռանա՞ր ու տղամարդկանցից քանիսը կմնա՞ր այս պայմաններում, իհարկե առանց խաբեության փաստի, ամուսնության շղթաներով:Նման իրավիճակում շղթաներից բացի ուրիշ բառ մտքովս չի անցնում::)

keyboard
19.01.2014, 16:21
Տենց ստատիստիկա դժվար ա ասել Մինա ջան, ես,որ ասում եմ կա, դաասում եմ Հայաստանի համար, որ ասենք կնիկ են բերում, առաջին գիշերը հարցերը լուծում ու թռնում խոպան, հետո մի տարի հետո գալիս են, երեխու մի տարեկանը նշում են, մի հատ էլ են հարցերը լուծում գնում ու տենց շարունակ, ճիշտ ա, էս օրինակը էնքան էլ համահունչ չի,քանի որ միասին չեն ապրում,բայց որ ընդհանուր դիտարկես, նույնն ա, ընտրություն "չունի", էս դեպքում կինը:
Նենց որ Հայաստանում հաստատ շատ կա, մնացած տեղերը չգիտեմ:

Ես մի քանի ընտանիք եմ ճանաչում, որ իմ ամուսնանալու տարին ամուսնացել են, էդտղեքը 2008-ից հայաստանում չեն, բայց արդեն 2 երեխա ունեն, ստեղ, ընդեղ չգիտեմ քանիսն ունեն, իսկ իրանց կնանիք խելոք, գլխները կախ, լվացք են անում, երեխա են պահում, տղու հոր ու մոր կապրիզներն են տանում ու տենց :)

Chuk
20.01.2014, 00:24

Մարդը ընտանեկան կյանք ա ասում, դու նենց օրինակ ես բերում, որում ընտանեկան կյանքն ուղղակի բացակայում ա: Էս գրածդ օրինակն ավելի շատ նշանակում ա, որ չկա ընտանեկան կյանք առանց սեքսի ;)
Չնայած իրականում ստեղ ընտանեկան կյանքի չլինելը հեչ էլ սեքսով չի պայմանավորված:

Rhayader
20.01.2014, 00:30
Մինայի հարցն իրականում մի քիչ նաիվ է հնչում. դա «կա արդյոք կյանք Մարսի վրա» կարգի հարց չի, որի պատասխանը դժվար է գտնել։ Մի հատ գուգլում գրեք sexless marriage, կտեսնեք, որ ամբողջ աշխարհում լիքն են էդպիսի ընտանիքները, ու ամեն մեկն իր պատճառներն ու պատմությունն ունի։

Ինձ համար դա զոոֆիլական ընտանիքի նման բան է, կոպիտ չհնչի: Եթե հարևանս որոշի իր շան հետ ամուսնական կյանքով ապրել, դա ինձ շատ չի նեղի, բայց բնական հարց կառաջանա՝ նախրենա:

Rhayader
20.01.2014, 00:35
Իսկ եթե հարցս ձևակերպեմ այսպե՞ս`կանանցից քանիսը կհեռանա՞ր ու տղամարդկանցից քանիսը կմնա՞ր այս պայմաններում, իհարկե առանց խաբեության փաստի, ամուսնության շղթաներով:Նման իրավիճակում շղթաներից բացի ուրիշ բառ մտքովս չի անցնում::)

Մինա, նայիր, ես մարդիկ գիտեմ, որոնք ինչ-որ ռացիոնալ պատճառներով իրար հետ սեքս չեն ունենում: Ասենք, երկուսից մեկը հեպատիտ C ունի, կամ անկարող է, կամ ժամանակավոր խնդիրներ ունի և այլն: Նման դեպքերում հոգեբանական կապը կարող է բավարար լինել, իհարկե, խնդիրներ են առաջանում, երբ պատճառները միակողմանի են: Այդ դեպքում ամուսիններից նա, ով կարիք ունի սեքսի, ինչ-որ ալտերնատիվա է գտնում: Մեկը սիրուհի է պահում, մեկը պոռնո է նայում, մեկը սեքսուալ խաղալիքներ է պահում: Բայց երբ տղամարդն ասում է, որ ինքն անկարող է, միայն թե կնոջ հետ սեքս չունենա, արդեն խոսում է լուրջ խնդիրների մասին:

Jarre
20.01.2014, 00:49
Կներես իհարկե Մինա ջան,բայց եթե կինը առողջ տղամարդու կողքին ապրելով չի կարողացել "բացահայտել", որ իր ամուսինը առողջ է և ոչ մի խնդիր չունի կապված սեքսի համար անհրաժեշտ գործոնի հետ, ուրեմ էդ կինը հիմար ա:
Իսկ իրեն տանջող հարցի պատասխանը պարզա, առանց և-ի և կամ-ի …

keyboard ջան, կնոջ չնկատելու պատճառը կարող է լինել ամուսնու հոգեբանական խնդիրները։ Հնարավոր է իր կնոջ հանդեպ նա վաղուց կորցրել է հետաքրքրությունը որպես կին ու իր կնոջը տեսնելով իր մոտ չի կանգնել։ Իսկ սիրուհուն ընկալել է որպես սեքսուալ կին դրա համար էլ նրա հետ սեքս եղել է։

Jarre
20.01.2014, 01:01
Մինա ջան, էս հարցում ես Բայանդուրի հետ եմ համաձայն՝ հնարավոր է, բայց յանըմ ի՞նչ։

Անձամբ ես շատ մոտիկից ճանաչում եմ նման զույգի։ Տղայի մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ ու իրանց մոտ սեքսը լինում է 1-2 ամիսը մեկ անգամ։ Իրանք իրար հետ են ապրում որպես ընտանիք, որովհետև աղջիկը ահավոր սիրում է այդ տղային։ Տղան էլ է սիրում, բայց աղջիկը ավելի շատ։

Ու հետաքրքիրն էն ա, որ տղայի մոտ էտ խնդիրը վերանում ա, երբ ինքը սեքսի հարցում պրոֆեսիոնալ աղջիկների ա հանդիպում։ Բայց նույն մարդու հետ ամենաշատը 2-3 անգամ ա կարողանում սեքսով զբաղվել։ Հետո էլի նույն խնդիրն ա առաջանում։ Բայց երբ նոր աղջիկ ա հանդիպում էտ խնդիրը էլի վերանում ա։

Այսինքն ինքը իմպոտենտ չի, բայց ունի հոգեբանական խնդիրներ։ Ու իրենք իր կնոջ հետ իրար հետ անկեղ լինելով փորձում են հարցը լուծել։
Էտ աղջիկը իմ մտերիմ ընկերներից ա ու ինքը ասում ա, որ սա իր որոշումն է ու որ ինքը երջանիկ է։ Ու իրա մոտ հաստատ էն պարագան չի, որ ինքը ուրիշ ճար չունի։ Ինքը շատ գեղեցիկ արտաքինով ու հարուստ աղջիկ ա, ունի իր մեծ ֆիրման։ Կայացած մարդ է շատ առումներով։ Ու որոշել է ապրել էտ տղայի հետ փաստորեն տարին 10 անգամ սեքսով զբաղվելով։

Իսկ հիմա հակադարձ հարց՝ ո՞նց եք նայում էն հարցին, որ իրանք երկուսն էլ ուզում են տենց իրար հետ ապրեն, բայց իրար անկեղծ խոստովանում են, որ ժամանակ առ ժամանակ սեքսով զբաղվում են այլ մարդկանց հետ։ Բայց իրանց երկուսին էնքան հավես ա իրար հետ ապրել, որ չեն ուզում բաժանվեն։ Իրանց ձեռ ա տալիս նման հարաբերությունները։

ՀԳ՝ ավելացնեմ, որ տղան նույնպես գեղեցիկ արտաքինով հարուստ մարդ է։ Այսինքն խնդիրը ֆինանսական օգուտը չէ։

Rhayader
20.01.2014, 01:08

Եթե երկուսն էլ ազնիվ ասում են, ու խնդիր չունեն դրա հետ, էլ ինչ կա որ: Կոչվում են թեթև պոլիգամ հարաբերություններ: Լիարժեք պոլիգամ կլինեին, եթե ամեն մեկը մեկից ավել կայուն կապ ունենար: Լիարժեք պոլիգամի հետ էլ խնդիր չկա, իրականում, եթե ամեն ինչ ազնիվ է:

Chuk
20.01.2014, 01:27
Բռռռռ, էս թեման կարդում ես ու զարհուրում... էս ինչքան մարդ կա, որ ուրիշի տեղաշորից մանրամասն խաբար ա :unsure

Jarre
20.01.2014, 01:30
Բռռռռ, էս թեման կարդում ես ու զարհուրում... էս ինչքան մարդ կա, որ ուրիշի տեղաշորից մանրամասն խաբար ա :unsure

Չուկ, ուղղակի կան մարդիկ որոնց համար իրանց վիճակը «տեղաշոր» պիտակին չի պատկանում, չի ընկնում էտ հասկացության տակ։ Պարզապես ընկերական կիսվում են, խոսում են իրենց խնդրով, որը համաձայնվի բավական բարդ հարց ա՝ թե՛ զգացական տեսանկյունից նայած և թե՛ ֆիզիոլոգիական։

Հետաքրքրասիրությունը տուտ նի պռի չյոմ։

Chuk
20.01.2014, 01:31

Անհաջող կատակում էի, Արթ ջան :)

erexa
20.01.2014, 02:06
Իսկ հիմա հակադարձ հարց՝ ո՞նց եք նայում էն հարցին, որ իրանք երկուսն էլ ուզում են տենց իրար հետ ապրեն, բայց իրար անկեղծ խոստովանում են, որ ժամանակ առ ժամանակ սեքսով զբաղվում են այլ մարդկանց հետ։ Բայց իրանց երկուսին էնքան հավես ա իրար հետ ապրել, որ չեն ուզում բաժանվեն։ Իրանց ձեռ ա տալիս նման հարաբերությունները։

ՀԳ՝ ավելացնեմ, որ տղան նույնպես գեղեցիկ արտաքինով հարուստ մարդ է։ Այսինքն խնդիրը ֆինանսական օգուտը չէ։

Նորմալ եմ նայում, բայց հարց է առաջանում, թե՞ արդյոք, իրենք անհանգիստ չեն ապրում, իրենց սեռական կյանքը, տարբեր մարդկանց հետ կազմակերպելով: :think

keyboard
20.01.2014, 02:22
Բռռռռ, էս թեման կարդում ես ու զարհուրում... էս ինչքան մարդ կա, որ ուրիշի տեղաշորից մանրամասն խաբար ա :unsure

Բռնացրիր էլի Արտ, էդքան ասեցի թաքուն պահեմ չեղավ. դե որ բռնացրել ես, սպասի սկզբից պատմեմ.
Ուրեմ ամեն առավոտ, վեր եմ կենում, մի հատ ճմռթված խալաթ ունեմ, հագնում եմ, առանց լիֆչիկ, մի ջազվե սուրճ եմ սարքում ու հերթով հարևանների դռները ծեծելով գնում, եմ, ով առաջինը բացեց, իրա հետ սկսում ենք քննարկել, թե ում ննջասենյակից ինչ ձայներ են լսվել ու ով ինչ ա արել, մինչև որ խոսակցությանը միանում ա ջազվեն ձեռը լիքոը սուրճով մյուս հարևանս, ավելի ճմռթված խալաթով, առանց լիֆչիկ ու անլվա երեսով ու բիզ-բիզ մազերով ու տենց մինչև կեսօր քննարկում ենք ու գնում մեր գործերին…

Մարդը ընտանեկան կյանք ա ասում, դու նենց օրինակ ես բերում, որում ընտանեկան կյանքն ուղղակի բացակայում ա: Էս գրածդ օրինակն ավելի շատ նշանակում ա, որ չկա ընտանեկան կյանք առանց սեքսի ;)
Չնայած իրականում ստեղ ընտանեկան կյանքի չլինելը հեչ էլ սեքսով չի պայմանավորված:

Եղբայր, դե ֆակտո ընտանիքը կա, դե ֆակտո, էդ ընտանիքում 2 երեխա կա, դե ֆակտո էդ ընտանիքը աճում ա, դե ֆակտո էդ ընտանիքի կինոյի տղեն Հայաստանում չի, տարին մեկ, կամ երկու տարին մեկ ա գալիս, հիմա դրանից հաստատ մի 10 տարկեն երեխեն էլ որ ուզի կհասկանա, որ էդ գալու պրոցեսում ինչ որ բան ա լինում, որ երեխա ա հայտնվում էդ ընտանիքում, էդ նշանակում ա, որ մենք իրանց տեղաշորից խաբար ե՞նք կամ ուրիշի տեղաշորն ենք քննարկու՞մ:
Կա ընտանիք, ապրում են միասին, չեն ապրում, էդ ընտանիքը կա ախպեր ջան ու էդ ընտանիքում սեքս չկա, որտև ֆիզիկապես դա հնարավոր չի, կարողա սեքս պա տելեֆոնու են անւոմ, բայց փաստն էնա, որ չկա, հիմա եթե դու ու ես, դա ընտանիք չենք համարում, էդ չի նշանակում, որ էդ ընտանիքը չկա, իմ ասածը վերաբերվում ա դրան Արտ ջան, թե չէ ուրիշը իրա տեղաշորում ինչ ա անում, ինձ էնքան ա հետաքրքիր, որքան մեր գազի թվերը գրող մարդու կոշիկի ռազմեռը:

Հ.Գ. չնայած ինտիմ անկյունում ուրիշի սեքսի մասին թեմա պիտի ունենամ բացած :D

Chuk
20.01.2014, 02:35

Չգիտեմ, Հով ջան, դե յուրե ընտանիքը կա, ես դա չեմ վիճարկում:
Բայց ստեղ խոսքը գնում էր «ընտանեկան կյանքի» մասին: Ես ընտանեկան կյանքի տակ հասկանում եմ, թե ոնց են ամուսիններն իրենց զավակների հետ միասին ապրում, ինչու չէ, յոլա գնում իրար հետ, միասին կազմակերպում ժամանց, միասին գնում տխուր արարողությունների: Իսկ սենց մարդիկ են, ովքեր իրարից երեխա են ունեցել, զագսով կամ եկեղեցով ամրագրել իրար ամուսին լինելու փաստը, ու իրարից կտրված ապրում են անհատական կյանքերով: Այսինքն ընտանիք են, որի անդամները ապրում են ոչ թե ընտանեկան, այլ անհատական կյանքերով, թեկուզ կարող ա տենչում են իրար մոտ լինել:

keyboard
20.01.2014, 02:53

Արտ, էդ էլ էդ ձև ընտանեկան կյանք ա, էդ կինոյի տղեն էլ տենց ա ծրագրել իր ընտանեկան կյանքը, դու պատկերացնում ես, որ ընտանեկան կյանքը քո նշած տարբերակն ա, մեր հարևան Սաքուլն էլ պատկերացնում ա, որ պտի տարին մեկ սպառտիվկով ու սհուր ծերով կոշիկներով գա Հայաստան, սպառտիվկի ջեբերը լիքը փող, վզին մի հատ հաստ ցեպ, հայաթի ժողովրդին հավաքի, պատմի թե ռուս մենթերին ոնց ա կզցրել, Նատաշայի ու Օլյաի հետ ոնց ա լկստվել, հետո Նատաշային նենց ա ծեծել, որ մլիցեքից 2 ամիս փախած ա ման եկել, հետո մի հատ մեծ տելեվիզր ա առնում տան համար, մի հատել սկայպով կամպուտր, որ տնեցիքի հետ սկայպով խոսա, կնգա վրա գոռգոռւմ ա, ախչի հո հորս ու մորս չես նեղացրե, նայի հա մերս դժգոհեց՝ մորդ .... ու սնեց, մի քանի գիշեր էլ թե խմած ու անջատված չի լինում, մի երկու գործողություն ա անում ու մի քանի օրից թռնում ա էլի Օմըսկ կամ Մինըսկ, կամ էլ Յակուտ փողերը վեգալելու:
Հիմի Սաքուլը նոր ա գնացել, տենանք երրորդ երեխեն երբ կհայտնվի ասպարեզում :)

ivy
20.01.2014, 03:49
Չգիտեմ, Հով ջան, դե յուրե ընտանիքը կա, ես դա չեմ վիճարկում:
Բայց ստեղ խոսքը գնում էր «ընտանեկան կյանքի» մասին: Ես ընտանեկան կյանքի տակ հասկանում եմ, թե ոնց են ամուսիններն իրենց զավակների հետ միասին ապրում, ինչու չէ, յոլա գնում իրար հետ, միասին կազմակերպում ժամանց, միասին գնում տխուր արարողությունների: Իսկ սենց մարդիկ են, ովքեր իրարից երեխա են ունեցել, զագսով կամ եկեղեցով ամրագրել իրար ամուսին լինելու փաստը, ու իրարից կտրված ապրում են անհատական կյանքերով: Այսինքն ընտանիք են, որի անդամները ապրում են ոչ թե ընտանեկան, այլ անհատական կյանքերով, թեկուզ կարող ա տենչում են իրար մոտ լինել:

Ու ինչո՞վ պիտի սեքսի բացակայությունը խանգարի իրենց զավակների հետ միասին ապրել, մեկը մեկի հետ յոլա գնալ, միասին ժամանց կազմակերպել ու միասին տխուր արարողությունների մասնակցել:

Chuk
20.01.2014, 04:11
Ու ինչո՞վ պիտի սեքսի բացակայությունը խանգարի իրենց զավակների հետ միասին ապրել, մեկը մեկի հետ յոլա գնալ, միասին ժամանց կազմակերպել ու միասին տխուր արարողությունների մասնակցել:

Այվի ջան, ինչի՞ ես տենց բան եմ ասել։ Հակառակը, իմ կարծիքով հնարավոր ա առանց սեքսի ընտանեկան կյանք։ Ուրիշ հարց, որ դեպքերի մեծ մասում սեքսի չլինելը հավանաբար կբերի որոշակի անբավարվածության, հարաբերությունների սառեցման, գուցե կոնֆլիկտների։

Իմ գրածը լրիվ այլ բանի մասին էր, այն մասին, որ Քիբորդի բերած օրինակն իմ ընկալմամբ բարրրացված հարցի հետ կապ չուներ։

Շատ խորանալ չեմ ուզում, բայց միասին, այսինքն ընտանեկան կյանքով ապրելու դեքում նոր միայն կերևար, իրենց համատեղ ընտանեկան կյանքը հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Ու հարցը կարող ա իսկի սեքսի լինել-չլինելու չհասներ, այլ պատճառներով հնարավոր չլիներ, ընդհուպ բերելով ամուսնալուծության։

Իսկ էս դեպքում գործ ունենք «էքստրեմալ» պայմաններին համակերպված, լավագույն օրերին իրարից անջատ սպասող ամուսնական զույգի հետ, որը դեռևս չի ապրում իրական ընտանեկան կյանքով, ու որոշ դեպքերում էլ, ի դեպ, հնարավոր ա որ զույգերից յուրաքանչյուրը սեքսի կարիք ունի, երբեմն էլ գուցե կարիքը բավարարում են փոխադարձ դավաճանելով։

Վիշապ
20.01.2014, 04:40
Հոգևոր կապը ավելի ուժեղ կապ է, քան սեռականը։ Եթե հոգևոր կապ չկա, ապա սեռականը կարող է արագ ձանձրացնել, ու ընտանիքը կքայքայվի։ Իսկ եթե հակառակն է, ապա հոգևոր կապը կարող է պահել մարդկանց երկար տարիներ չնայած սեքսի բացակայությանը։ Հանուն հոգևոր կապի մարդիկ կարող են նաև Բայանդուրի ասածի պես իրար հետ պայմանավորվել ու միմյանց թույլ տալ զուգընկեր ունենալ... Բարդություններ իհարկե կարող են լինել, բայց դե կան հասուն ու կոմպլեքսներից զերծ մարդիկ, որ այդպես են գտնում հավասարակշռությունը։
Իհարկե խոսքս հայաստանյան այն կապերի մասին չի, որտեղ մարդկանց կապում են «ամոթ ա», կամ «Աստված կպատժի» քրիստոնեական, ազգային–ազատագրական ավանդական հիմունքները։ Հայաստանյան ստերեոտիպերին որ նայես, լրբերի հետ զվարճացող տղամարդը կարգին տղամարդ է, իսկ սիրեկան ունեցող կինը` պոռնիկ։

Տվյալ դեպքում, այդ տղամարդը իսկապես մարդ չի եղել, կարող էր գուցե կնոջ հետ անկեղծ լինել ու կնոջն ազատություն տալ... գուցե այդ կինը ահագին տառապել է անիմաստ։ Բայց դե նենց չի, որ մենք բոլոր տղամարդիկս մեծահոգության տիպար ենք ու որպես սեփականություն չենք վերաբերվում մեր կանանց... :oy

Ընդհանուր դեպքում, եթե սեքս չկա, ապա կարելի է ասել, որ մարդիկ ամուսիններից կամ զուգընկերներից վերածվում են սենյակային ընկերների` roommate, Հայաստանում գուցե սենց բան չկա, բայց Ամերիկայում լիքն են, մարդիկ իրար ընտրում են հարցազրույցներով ու իրար հետ ապրում են ինչ–որ ժամանակ, համար է, ամենաքիչը տան վարձը կիսելու առումով ։Ճ
Ճիշտ է ամուսինների իրար նկատմամբ պարտավորություններն ու լիազորությունները մի փոքր ավելի շատ են ըստ օրենքի։
Համ էլ ծերանալուց բոլոր զույգերն էլ մանրից թարկում են սեքսը, այնպես որ լիքը ընտանեկան կյանք կա առանց սեքսի։

Rhayader
20.01.2014, 05:52
Ու ինչո՞վ պիտի սեքսի բացակայությունը խանգարի իրենց զավակների հետ միասին ապրել, մեկը մեկի հետ յոլա գնալ, միասին ժամանց կազմակերպել ու միասին տխուր արարողությունների մասնակցել:

Իսկ ով ասեց, որ բաժանվելուց ու երկրորդ, ավելի հաջող ամուսնությունից հետո չեն կարող դրա մեծ մասն անել: Եթե ցիվիլ մարդիկ են, կարող են ասել՝ կներես, ջան, չստացվեց մեզ մոտ, պարտադիր չի զոռով իրար հետ մնանք, մինչև իրար երեսի թքել չուզենանք: Ի վերջո, աշխարհի վերջ չի, ամեն մեկն էլ կարող է անհաջող ամուսնանալ: Կարող է՝ հաջորդ անգամ ավելի ճիշտ ընտրես:

Rhayader
20.01.2014, 05:54
Հոգևոր կապը ավելի ուժեղ կապ է, քան սեռականը։ Եթե հոգևոր կապ չկա, ապա սեռականը կարող է արագ ձանձրացնել, ու ընտանիքը կքայքայվի։ Իսկ եթե հակառակն է, ապա հոգևոր կապը կարող է պահել մարդկանց երկար տարիներ չնայած սեքսի բացակայությանը։ Հանուն հոգևոր կապի մարդիկ կարող են նաև Բայանդուրի ասածի պես իրար հետ պայմանավորվել ու միմյանց թույլ տալ զուգընկեր ունենալ... Բարդություններ իհարկե կարող են լինել, բայց դե կան հասուն ու կոմպլեքսներից զերծ մարդիկ, որ այդպես են գտնում հավասարակշռությունը։
Իհարկե խոսքս հայաստանյան այն կապերի մասին չի, որտեղ մարդկանց կապում են «ամոթ ա», կամ «Աստված կպատժի» քրիստոնեական, ազգային–ազատագրական ավանդական հիմունքները։ Հայաստանյան ստերեոտիպերին որ նայես, լրբերի հետ զվարճացող տղամարդը կարգին տղամարդ է, իսկ սիրեկան ունեցող կինը` պոռնիկ։

Վիշապ ջան, ես ենթադրում եմ, որ եթե քո ասած հոգևոր կապը կա, սեռականն էլ կլինի, ոնց էլ չլինի, ի վերջո շատ դժվար է ինչ-որ մեկի հետ ուժեղ հոգևոր կապ ունենալ միայն «հարուստ ներքին աշխարհի» խաթր:

Վիշապ
20.01.2014, 08:05
Վիշապ ջան, ես ենթադրում եմ, որ եթե քո ասած հոգևոր կապը կա, սեռականն էլ կլինի, ոնց էլ չլինի, ի վերջո շատ դժվար է ինչ-որ մեկի հետ ուժեղ հոգևոր կապ ունենալ միայն «հարուստ ներքին աշխարհի» խաթր:

Ես էլ եմ ուզում այդպես ենթադրել, ուղղակի կան, որ այդպես չեն ենթադրում, ու իրենց փչացածությունը վերագրում են «սեռական անհամատեղելիությանը»։ ։Ճ
Տեսականորեն չեմ բացառում, որ մարդիկ իրար կարող է սեռականապես չբավարարեն, բայց չցանկանան դրա պատճառով բաժանվել... Հիմա կասես, ո՞նց կարող է նորմալ կինը կամ տղամարդը չջոկի սեքսից ու չհասկանա թե ոնց է պետք կողակցին բավարարել... ։Ճ

ivy
09.12.2016, 00:38
Վերջերս երկարատև հարաբերություններ ունեցող կանանցից հաճախ եմ լսում, որ ժամանակի հետ սեռական կյանքը պարտնյորի հետ քիչ-քիչ մարել է, բայց իրենք ոնց որ թե դարդ չեն անում էդ կապակցությամբ ու շատ էլ գոհ են իրենց հարաբերություններից:
Մի քանի ամիս առաջ էլ կոլեգաս ամուսնացավ իր յոթ տարվա զուգըկներոջ հետ, որի հետ իր ասելով արդեն մի քանի տարի է՝ սեռական կյանք չկա: Բայց ինքը շատ էլ երջանիկ էր իր ամուսնությամբ, ու իրենց շատ էլ սիրահարված ու համերաշխ զույգ է համարում:
Փաստորեն հարաբերությունները առանց սեքսի էլ կարող են ներդաշնակ լինե՞լ:

Համ էլ առաջարկում եմ էս թեման «Սեռական կյանք» բաժին տեղափոխել:

anslov
09.12.2016, 02:58
Փաստորեն հարաբերությունները առանց սեքսի էլ կարող են ներդաշնակ լինե՞լ:

Սեքսը , ինչպես նաև ուրիշ համատեղ գործողություններ, ընտանեական կյանքի բաղկացուցիչ, կարևոր մաս են: Ու եթե դա պակասում է, բայց ներդաշնակությունը չի կորչում, ուրեմն այդ զույգը ունի ուրիշ մի համատեղ ընտանեական խոշոր արժեք, որը նաև կոմպեսացնում է սեքսը:
Չեմ բացառում, որ կարող է լինել ամուր ընտանիք առանց սեքսի, մանավանդ հայաստանյան շատ ստերսային, աննորմալ վարվող կյանքում, երբ որ տղան ջահել ժամանակ ունենում է պատահական սեռական հարաբերություններ ու վարակվում ծանր սեռական բնույթի հիվանդություններով , տղամարդիկ օգտագործում եմ շատ-շատ ծխախոտ, անորակ , թունավո խմիչք, ... դրա պատճառով Հայաստանում շատ մեծ թիվ են կազմում 30-35-ից մեծ տարիքի իմպոտենտ տղամարդիկ, որոնց կանայք բնականորոեն լրիվ մոռացած են լինում սեքսի մասին: Բայց որ տեսնում ես, ընտանիքները թվում են կողքից ամուր

Տղամարդիկ պետք է հասկանան, որ իմպոտենցիան շատ հաճախ բուժելի է, ու գոնե հարգելով իրենց կնոջը, իրենց մեջ խիզախություն գտնեն, հաղթահարեն ամոթը ու դիմեն բժշկի:

ivy
09.12.2016, 14:24
Սեքսը , ինչպես նաև ուրիշ համատեղ գործողություններ, ընտանեական կյանքի բաղկացուցիչ, կարևոր մաս են: Ու եթե դա պակասում է, բայց ներդաշնակությունը չի կորչում, ուրեմն այդ զույգը ունի ուրիշ մի համատեղ ընտանեական խոշոր արժեք, որը նաև կոմպեսացնում է սեքսը:

Ինձ թվում է, շատերի մոտ կա էն ամուր պատկերացումը, որ համատեղ կյանքով ապրող զույգը նաև անպայման սեռական կյանքով է ապրում կամ եթե չունի սեռական կյանք, ապա էնքան էլ «զույգ» չի կամ ինչ-որ բան էն չի իրենց հարաբերություններում, այլ մարդկանց հետ սեռական կապեր ունեն և այլն:
Բայց դե փաստը էն է, որ "sexless marriage"-ներ լիքն են և նույնիսկ գնալով շատանում են (վերջերս էդպիսի մի հետազոտություն ընկավ աչքովս, որ հղումը գտնեմ, կդնեմ): Եվ առանց սեքս ապրելը ոչ միշտ է նշանակում դժբախտ կյանք կամ տվյալ հարաբերություններից դուրս «լևի» սեռական կյանք:
Համենայնդեպս, մարդիկ կան, որ շատ էլ հանգիստ ապրում են առանց սեքսի, ու սեքսը համեմատելի չի ասենք այլ կենսաբանական պահանջների հետ, որոնց չբավարարման դեպքում հնարավոր չի ապրել:

StrangeLittleGirl
09.12.2016, 14:39
Ես մի քիչ չեմ պատկերացնում, թե ոնց կարա ներդաշնակ զույգն առանց սեքսի ապրի, ու իրանք նույնչափ մտերիմ լինեն, ինչքան էն ժամանակ, երբ սեքս էին անում։ Հարաբերությունների «թարմացման» համար, կարծում եմ, սեքսը շատ կարևոր գործոն ա։ Թե՛ սեփական փորձից, թե՛ իմ ընկերներից շատերից լսել եմ, որ պարբերաբար սեքս անելն ուղղակի անհրաժեշտ ա հարաբերությունը պահպանելու ու զարգացնելու համար։

Ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք սեքսի կարիք չունեն: Չեմ բացառում, որ կան զույգեր, որոնք տարիներով երջանիկ ապրում են առանց սեքսի: Բայց ուղղակի չեմ պատկերացնում: Ու պլյուս նման ամուսնություններում ոչ հազվադեպ ինչ-որ խնդիրներ են լինում: Օրինակ, իմ ծանոթներից մեկն ամուսնու հետ տասը տարի սեքս չէր ունեցել, որովհետև ամուսինը չէր ուզում: Կինն էլ իր համար երջանիկ ապրում էր ամուսնու հետ մինչև էն օրը, երբ հայտնաբերեց, որ ամուսինը տասը տարի շարունակ դավաճանում էր իրեն: Դեպքեր եմ լսել նաև, որ մի կողմը նույնասեռական ա էղել կամ էրեկտիլ դիսֆունկցիա ա ունեցել: Մի դեպք էլ գիտեմ, երբ կինը սեքս չէր ուզում, երկու տարի անց ամուսինը բաժանվեց: Հետո էդ կինը նորից ամուսնացավ, երկրորդ ամուսինն արդեն բռնաբարում էր իրան, որ ստանա սեքսը: Նենց որ սա բազմաշերտ հարց ա, ու միանշանակ չի կարելի ասել, թե բոլոր անսեքս զույգերն անսեքս են, որովհետև տենց են ուզում:

ivy
09.12.2016, 14:47
Նենց որ սա բազմաշերտ հարց ա, ու միանշանակ չի կարելի ասել, թե բոլոր անսեքս զույգերն անսեքս են, որովհետև տենց են ուզում:

Իհարկե միանշանակ չի կարելի ասել, իմ ասածը մենակ էն էր, որ էդպիսի զույգեր էլ կան, ու իրենք շատ էլ երջանիկ են իրար հետ, ոչ էլ աջուձախ են գնում:

Ու ընդհանրապես, իմ կարծիքով, սեքսը ահագին գերագնահատված կատեգորիա է: Բայց սա էլ երևի առանձին թեմա է:

anslov
09.12.2016, 16:00
իմ իմանալով, կնոջ մոտ է այդպես, որ առանց սեքս ոչ միայն կարող է "յոլա" գնալ, այլև սեքսը կարող է անգամ նախընտրելի չլինել:
Իսկ նորմալ տղամարդու համար առանց սեքս մի տեսակ սեփական անձը բռնաբարել է նշանակում, հետևաբար ենթադրում եմ առանց սեքս նորմալ համարող տղամարդը - դա բժշկական տեսակետից իմպոտենտ տղամարդն է:

StrangeLittleGirl
09.12.2016, 16:06
իմ իմանալով, կնոջ մոտ է այդպես, որ առանց սեքս ոչ միայն կարող է "յոլա" գնալ, այլև սեքսը կարող է անգամ նախընտրելի չլինել:
Իսկ նորմալ տղամարդու համար առանց սեքս մի տեսակ սեփական անձը բռնաբարել է նշանակում, հետևաբար ենթադրում եմ առանց սեքս նորմալ համարող տղամարդը - դա բժշկական տեսակետից իմպոտենտ տղամարդն է:

Կնոջ մասին նմանատիպ պատկերացումը բավական հնացած ա: Վերջին տարիներին լիքը կանայք սկսել են արտահայտվել, հետազոտություններ են կատարվել կանանց սեքսուալության մասին: Պարզվում ա՝ կանայք տղամարդկանց հավասար, եթե ոչ ավելի մեծ սեքսուալ պահանջ ունեն: Ուղղակի կնոջ սեքսուալությունը դարեր շարունակ տաբու ա համարվել, դրա համար կանայք հաճախ ամաչել են դրա մասին խոսելուց: Ու հակառակը՝ տղամարդու սեքսուալությունը միշտ համարվել ա գլուխ գովալու թեմա: Արդյունքում՝ կանայք միշտ իրենց փորձն ու ցանկությունները նվազեցված են ներկայացնում, տղամարդիկ՝ չափազանցված:
Այսինքն, ուզում եմ ասել՝ կանանց համար էլ առանց սեքս ապրելն առողջ չի: Ի դեպ, սեքս ասելով նկատի ունեմ ցանկացած տեսակի սեռական գործողություն՝ լինի դա ձեռնաշարժություն, օրալ, անալ, թե վագինալ սեքս:

ivy
09.12.2016, 16:07
իմ իմանալով, կնոջ մոտ է այդպես, որ առանց սեքս ոչ միայն կարող է "յոլա" գնալ, այլև սեքսը կարող է անգամ նախընտրելի չլինել:
Իսկ նորմալ տղամարդու համար առանց սեքս մի տեսակ սեփական անձը բռնաբարել է նշանակում, հետևաբար ենթադրում եմ առանց սեքս նորմալ համարող տղամարդը - դա բժշկական տեսակետից իմպոտենտ տղամարդն է:

Չհիմնավորված ստերեոտիպեր են։
Սկսած նորմալ ոչ նորմալից, վերջացրած սեռերին վերագրված տարբերություններով սեքսի առումով։

Apsara
09.12.2016, 16:24
Աշխարհն էնքան բազմազան ա, ամեն անգամ ցանկացած ոլորտում լիքը նորություններ կարող ես պարզել, ինձ թվում ա ճիշտ ո սխալ չկա, կարևորը երջանիկ լինեն իրար հետ՝ ազնիվ երջանիկ, ոչ թե քողարկեն անհանգստացնող փաստերը: Եթե 2 մեծ մարդ իրար հետ կարողանում են երջանիկ ապրել, ուրեմն էլ ինչ կա քննարկելու, բոլորն էլ ընտրության հնարավորություն ունեն, չկա տենց բան, որ ստիպված ինչ-որ բան են արել: