PDA

Դիտել ողջ տարբերակը : HAARP. ԱՄՆ-ի գաղտնի զենքը

0david0
18.01.2014, 18:55
Երևի շատերը լսած, կարդացած կամ տեսած կլինեն HAARP-ի մասին: Այն գործարկվել է 1997 թ-ին և գտնվում է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Պաշտոնապես համարվում է երկրագնդի իոնոսֆերան ուսումնասիրող պրոյեկտ: Չնայած դրան, շատերը համարում են, որ այն գեոֆիզիկական, մարդու ուղեղը կառավարող և կլիմայական զենք է: 2013-ի կեսերին նորություններ հայտնվեցին, որ պրոյեկտը կասեցվել է, բայց տարբեր կայքեր հավաստիացնում են, որ այն շարունակում է գործել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով: Պրոյեկտի մասին ավելի մանրամասն կարող եք փնտրել վիկիպեդիայում (http://ru.wikipedia.org/wiki/HAARP) կամ էլ գուգլում:
HAARP-ի հետ են կապում Հայիթիի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ ուժեղ երկրաշարժերը, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և այլ փոթորիկները, երկնքից լսվող տարօրինակ շեփորանման ձայները (http://www.youtube.com/results?search_query=haarp%20strange%20sounds), տարօրինակ տեսքով, շերտավոր, ինչպես նաև "բազմագույն" ամպերը (http://www.youtube.com/results?search_query=haarp%20strange%20clouds), վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած -50 աստիճան ցուրտը, Ռուսաստանում և Ավստրալիայում (նաև այլ տեղերում) գրանցված անոմալ շոգ եղանակները և այլն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բայց այստեղ հարց է ծագում. այս ամենը իրո՞ք կապված է ԱՄՆ-ի գաղտնի զենքի հետ: Ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի կարողանում տալ: HAARP-ի կարգի "գաղտնի զենքեր" կան նաև երկրագնդի այլ մասերում. Ռուսաստանում СУРА, Նորվեգիայում EISCAT և այլն:
HAARP-ին "հետևող" կայքերից մեկը ԴըՎեդրՍփեյսն (http://www.theweatherspace.com/haarp-status/) է: Այն գրանցում է HAARP-ի ակտիվությունը Հյ. Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ու ներկայացնում դրանք կապույտից մինչև վարդագույն գույներով: ԱՄՆ-ի վերջին մի քանի փոթորիկների, հունվարյան -50-ի, Ավստրալիայի շոգերի ժամանակ տարածքը նույնիսկ դուրս է եկել վարդագույնի սահմաններից (հին նկարները կարող եք գտնել FB էջում (https://www.facebook.com/HaarpStatusNetwork) կամ գուգլում): Ահա ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ի մատը խառն է ամեն ինչում: Նույնիսկ Discovery հեռուստաալիքով են հաղորդում ցուցադրել ԱՄՆ-ի գաղտնի զենքերի մասին, որոնցից մեկը հենց HAARP-ն էր:
Ով ինչ տեղեկություններ ունի երկրագնդի "HAARP"-ների մասին, լսել է երկնքից եկող շեփորանման տարօրինակ ձայներ, տեսել է տարօրինակ ամպեր, ունի ապացույցներ, կամ պարզապես ցանկանում է քննարկել, թեման արդեն բաց է :)

Ռուֆուս
18.01.2014, 18:56
Էս ամեն ինչը ըստ ռուսների՞

0david0
18.01.2014, 19:42
Էս ամեն ինչը ըստ ռուսների՞

Եթե հասցրեցիր 1 րոպեի ընթացքում կարդալ գրառումս, նայել մի 2 վիդեո, ինտերնետում փնտրել այլ նյութեր HAARP-ի մասին, ու դրանից եզրակացություն անել, որ բոլոր "տարօրինակ" վիդեոները ծպտյալ ռուսներն են գցել յութուբ ու վերագրել HAARP-ին, ռուսների պատվերով ա Discovery-ն նման հաղորդում ցույց տվել, ռուսներն են տարածել HAARP-ի՝ զենք լինելու մասին լուրերը, ապա շատ հավանական ա: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հասկանում եմ, որ 1 րոպեի ընթացքում այդ ամենը հնարավոր չէր անել: Կարճ պատասխանեմ՝ ոչ:

VisTolog
18.01.2014, 20:00
Ստիպված եմ ռուսերեն դնել:

Многочисленные теории заговора утверждают, что HAARP может быть использована для деструктивной деятельности.
Никаких убедительных доказательств подобных воздействий не существует:

Количество энергии, излучаемой комплексом, является ничтожно малым по сравнению с энергией, получаемой ионосферой от солнечной радиации и грозовых разрядов.[9]
Возмущения в ионосфере, вносимые излучением комплекса, исчезают после окончания воздействия очень быстро — от нескольких секунд до 10 минут, в зависимости от высоты на которой производились воздействия на ионосферу.[9]
Нет никаких серьёзных научных обоснований для таких возможностей применения HAARP, как уничтожение всех видов вооружения, сетей электроснабжения, трубопроводов, глобальное манипулирование погодой, массовое психотронное воздействие и т. п.

http://ru.wikipedia.org/wiki/HAARP

keyboard
18.01.2014, 20:05
Վիստ, իսկ դու վստահ ես, որ գիտական ապացույցներ չլինելու փաստը պայմանավորված չի նրանով, որ էդ անտերը ավելին ա քան էսօրվա գիտությունն ու էն, ինչ մեր ուղեղը ընկալում ա էս պահին:
Կարելի ա ասել, որ էն ինչ մենք գիտենք ու տեսնում ենք հիմա դա վերջնականա ու դրանից զարգացած ու կատարելագործված բան չկա աշխարհում? Ես չեմ կարծում, որ մենք էդքան միամիտ կգտնվենք :)

Rammstein
18.01.2014, 20:28
Ցանկացած հզոր երկրաշարժի ու աղետի մեջ կարելի ա փնտրել ու գտնել ինչ-որ գերտերության շահ ու ասել, որ սաղ իրանց սարքածն ա։ Դա աբսուրդ ա, քանի որ երկրաշարժը, էդ թվում ավերիչ երկրաշարժը, բնական երեւույթ ա։ Հակառակ դեպքում կստացվեր, որ աշխարհում ոչ մի երկրաշարժ չի լինում, բոլորը ինչ-որ մեկի սարքածն են։ Անոմալիան էլ ա բնական երեւույթ, քանի որ մարդկությունը նենց գործունեություն չի ծավալում, որ բնությունը մնա նորմալ վիճակում, էնպես որ դրանք սպասելի բաներ են։ Բայց դե չեմ էլ հերքում, որ ցանկացած գերտերություն էլ կձգտի ունենալ ամեն ինչ կառավարելու հնարավորություն, էդ թվում` բնությանը, ու հնարավորության սահմաններում կանի ամեն բան, որ կառավարի։ Իսկ թե ում ինչքանիվ ա էդ ամենը հաջողվել, այլ հարց ա, չեմ ուսումնասիրել, չգիտեմ։

Ambrosine
18.01.2014, 20:34
Եթե ենթադրենք, որ այն իրոք վերը թվարկված գործառույթները իրականացնող "գաղտնի" զենք է, ապա միանգամայն հասկանալի է, որ պետք է հերքվի դրա իսկությունը, որովհետև մյուս պետություններին ձեռնտու չէ ընդունել, որ ԱՄՆ-ը ունի նման զենք, ԱՄՆ-ը կարող է այդ աստիճանի ազդեցություն ունենալ բնության վրա:

Ամեն դեպքում հակված չեմ կարծելու, որ ԱՄՆ-ն է ամեն վատ իրադարձության մեղավորը, կամ որ իր մատը ամեն ինչում խառն է: Նույն ՌԴ-ն այնքան արտանետումներ է իրականացնում (չհաշված մյուս զարգացող տնտեսությունները, այդ թվում` Չինաստանը), որ երբ ՌԴ ղեկավարությանը խնդրում են պակասեցնել ծավալները, միանալ գլոբալ տաքացման դեմ շարժմանը, պատասխանում են, թե` "ի՞նչ խնդիր կա, մի քանի ջերմաստիճանով էլ թող Սիբիրում եղանակը տաքանա, մի քիչ էլ մենք կտաքանանք": Իսկ իրականում դա միայն ջերմաստիճանի բարձրացման հետ կապված խնդիրներ չի առաջացնում, այլ նաև ԱՄՆ-ին վերագրվող այս աղետների պատճառ է դառնում:

VisTolog
18.01.2014, 21:26
Վիստ, իսկ դու վստահ ես, որ գիտական ապացույցներ չլինելու փաստը պայմանավորված չի նրանով, որ էդ անտերը ավելին ա քան էսօրվա գիտությունն ու էն, ինչ մեր ուղեղը ընկալում ա էս պահին:
Կարելի ա ասել, որ էն ինչ մենք գիտենք որ տեսնում ենք հիմա դա վերջնականա ու դրանից զարգացած ու կատարելագործված բան չկա աշխարհում? Ես չեմ կարծում, որ մենք էդքան միամիտ կգտնվենք :)
Իմ նոթի քուլլերն էլ կարա հյուսիսային բևեռում +20 ջերմություն ստեղծի (ալարում եմ մաքրեմ):
Կարո՞ղ ես ապացուցել, որ չի կարող: Հիմի մեզնից շատ հասկկացող մարդիկ էլ ասում են, որ էդ սարքը չունի էդ աստիճան ազդելու հնարավորություն: Էս պահին չեմ կարող էդ մարդկանց հիշել գտնել, բայց իրանք հաստատ REN TV-ի գիտական ֆիլմերում կարծիք հայտնող գրողներ ու բանասերներ չեն:

0david0
30.01.2014, 14:04
ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.

http://www.youtube.com/watch?v=JxSS6wa-DAA

http://www.youtube.com/watch?v=nZbdTviosiQ

http://www.youtube.com/watch?v=YrpQ9Pf6hCI

http://www.youtube.com/watch?v=74m66g5HUCs

Տրիբուն
30.01.2014, 15:07
ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.

http://www.youtube.com/watch?v=JxSS6wa-DAA

http://www.youtube.com/watch?v=nZbdTviosiQ

http://www.youtube.com/watch?v=YrpQ9Pf6hCI

http://www.youtube.com/watch?v=74m66g5HUCs

Քաղաքի կեղտի, փոշու, ցեմենտ-բետոնի, հողի, ասֆալտի, մեքենաների արտանետումներ հետ խառնված ու քարացած «սառույց», որը չի հալվում: Մարդու բացասական ազդեցություն բնության վրա, ու հաստատ ոչ մի գաղտնի զենք:

Տրիբուն
30.01.2014, 15:15
Ոնց որ հասկացա, էս ամերիկացիների զենքից Տաջիկստանում էլ կա :D

Ես չեմ հավատում գաղտնի զենքերի գոյությանը մի պարզ պատճառով: Զենքը նրա համար ա, որ բոլորը դրա մասին իմանան ու դրանից վախենան: Որևէ զենք, որը իրա հնարավորություններով գերազանցում ա այլ երկրների ունեցած ռազմական հզորությունները, կոնկրետ գործիք ա տվյալ երկրի ձեռքին, որով ինքը կարա լուրջ քաղաքական ու տնտեսական խաղեր տա: Այսինքն, ունենալ զենք, որից պիտի բոլորը վախենան, ու դրա մասին մարդու բան չասել, անիմաստ ա:

1945 թվականին, երբ ԱՄՆ առաջին անգամ միջուկային ռումբ ստեղծեց, ոչ մի օր դա գաղտնի չպահեց, ու հենց առաջին կիսա-առիթն օգտագործեց, որ աշխարհին ցույց տա, թե ինչ ունի ինքը ու բոլորը վախենան: Եթե չլիներ Ճապոնիան, ավելի քան համոզված եմ, որ ամերիկացիները ատոմային ռումբը կիրառելու մի ուրիշ տեղ կգտնեին:

Շինարար
30.01.2014, 16:02

Անեկդոտ կա է:))

Էս Գագոն Մերլին Մոնրոյի հետ անմարդաբնակ կղզի ա ընկնում: Հայտնվում ա խոր դեպրեսիայի մեջ: Մոնրոն ասում ա` ի՞նչ անեմ տրամադրությունդ բարձրանա, ուզո՞ւմ ես, արի՝ ինձ մի հատ դոմփի (կարամ աստղանիշով գրեմ *ունի, բայց հույս ունեմ, որ ստերեոտիպերն արդեն կոտրված են):
Գագոս Մոնրոյին դոմփում ա, հետո լոմկա օվկանիոսի ափին պպզում, նայում հեռուները: Մոնրոն բա` արա, չեմ ջոկում, դու հասկանո՞ւմ ես` ում ես դոմփել, խի՞ ես սենց լոմկա: Լավ, ո՞նց անեմ, տրամադրությունդ բարձրանա:
Բա` արի խաղանք, իմ շալվարը հագի` իբր տղամարդ ես, անունդ էլ Վալոդ: Մոնրոն տղամարդու շորեր ա հագնում, օվկիանիոսի ափին պպզում: Գագոն մոտիկանում ա` արա, Վալո՞դ:- Քեֆը հազար ա:
Բա` Գագ ջա՞ն: Մոնրոն պպզած տեղից կիսականգնել ա անում, պաչիկով բարև: Բա` ի՞նչ կա ախպեր, ոնց որ լավ ես, հա՞:
-Արա ախպեր, որ իմանաս ո՜ւմ եմ դոմփել:))

Sambitbaba
30.01.2014, 16:19
Երևի շատերը լսած, կարդացած կամ տեսած կլինեն HAARP-ի մասին: Այն գործարկվել է 1997 թ-ին և գտնվում է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Պաշտոնապես համարվում է երկրագնդի իոնոսֆերան ուսումնասիրող պրոյեկտ: Չնայած դրան, շատերը համարում են, որ այն գեոֆիզիկական, մարդու ուղեղը կառավարող և կլիմայական զենք է: 2013-ի կեսերին նորություններ հայտնվեցին, որ պրոյեկտը կասեցվել է, բայց տարբեր կայքեր հավաստիացնում են, որ այն շարունակում է գործել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով: Պրոյեկտի մասին ավելի մանրամասն կարող եք փնտրել վիկիպեդիայում (http://ru.wikipedia.org/wiki/HAARP) կամ էլ գուգլում:
HAARP-ի հետ են կապում Հայիթիի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ ուժեղ երկրաշարժերը, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և այլ փոթորիկները, երկնքից լսվող տարօրինակ շեփորանման ձայները (http://www.youtube.com/results?search_query=haarp%20strange%20sounds), տարօրինակ տեսքով, շերտավոր, ինչպես նաև "բազմագույն" ամպերը (http://www.youtube.com/results?search_query=haarp%20strange%20clouds), վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած -50 աստիճան ցուրտը, Ռուսաստանում և Ավստրալիայում (նաև այլ տեղերում) գրանցված անոմալ շոգ եղանակները և այլն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բայց այստեղ հարց է ծագում. այս ամենը իրո՞ք կապված է ԱՄՆ-ի գաղտնի զենքի հետ: Ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի կարողանում տալ: HAARP-ի կարգի "գաղտնի զենքեր" կան նաև երկրագնդի այլ մասերում. Ռուսաստանում СУРА, Նորվեգիայում EISCAT և այլն:
HAARP-ին "հետևող" կայքերից մեկը ԴըՎեդրՍփեյսն (http://www.theweatherspace.com/haarp-status/) է: Այն գրանցում է HAARP-ի ակտիվությունը Հյ. Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ու ներկայացնում դրանք կապույտից մինչև վարդագույն գույներով: ԱՄՆ-ի վերջին մի քանի փոթորիկների, հունվարյան -50-ի, Ավստրալիայի շոգերի ժամանակ տարածքը նույնիսկ դուրս է եկել վարդագույնի սահմաններից (հին նկարները կարող եք գտնել FB էջում (https://www.facebook.com/HaarpStatusNetwork) կամ գուգլում): Ահա ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ի մատը խառն է ամեն ինչում: Նույնիսկ Discovery հեռուստաալիքով են հաղորդում ցուցադրել ԱՄՆ-ի գաղտնի զենքերի մասին, որոնցից մեկը հենց HAARP-ն էր:
Ով ինչ տեղեկություններ ունի երկրագնդի "HAARP"-ների մասին, լսել է երկնքից եկող շեփորանման տարօրինակ ձայներ, տեսել է տարօրինակ ամպեր, ունի ապացույցներ, կամ պարզապես ցանկանում է քննարկել, թեման արդեն բաց է :)

Ժամանակին ես կարդացել եմ, որ HAARP-ը՝ Տիեզերքը հետազոտելու /բայց իրականում՝ նվաճելու/ համար ստեղծված գործիք է, որն իրոք, մեծ վնաս է հասցնում էկոսֆերային, ինչպես նաև մարդու ուղեղին, և այդ պատճառով արգելվել է: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն ստեղծված է հատուկ վնաս հասցնելու կամ մարդու ուղեղը կառավարելու համար: Հիշում եմ, Սպիտակի երկրաշարժից հետո մի մեծ նյութ կարդացի ինչ-որ ամսագրում, որ այն հետևանքն է Տաջիկստանում /թե՞ Կիրգիզիայում/ ստորգետնյա նպատակաուղղված պայթեցումների:

Տիեզերքից եկող /ինչպես նաև ստորգետնյա/ ձայների ոչ մի խելքին մոտ բացատրության առայժմ չեմ հանդիպել և չեմ զարմանա, որ դրանք ընդամենը խաղեր լինեն:

Իսկ ինչ վերաբերվում է տարօրինակ ամպերին… ես ինքս եմ դրանք տեսել Շաստա սարի վրա: Բայց այդ ամպերի մասին տեխեկություններ կան արդեն ամենաքիչը հարյուր տարի և HAARP-ի հետ, ինչպես հասկանում եք, ոչ մի կապ չունեն… Այդ մասին գրառում ունեմ այստեղ, ամենավերջում. http://www.akumb.am/showthread.php/60784

Տրիբուն
30.01.2014, 18:06

Sambitbaba ջան, փաստորեն դու ինչ-որ ստորգետնյա ու տիեզերական ձայներ ամեն դեպքում լսում ես, ու գունավոր ամպեր տեսնում ես:
.....
Բյու՞ր ....

Վիշապ
31.01.2014, 03:07
ԱՄՆ-ի կեղծ ձյունը. նո քոմմենթ.

Չոր սառույցի պես «հրաշք» է, օգտագործվում է տրամպլիններում կամ խաղահրապարակներում` երբ իսկական ձյան հույսին դժվար է մնալը։
Էդ ձյունը մարդիկ փողոցից չեն հավաքել ու երկնքից չի իջել, բայց որ իջնի, լավ չի լինելու երևի ։Ճ
Պատկերացրեք, տենց կարող է նաև երկնքից հալված ասֆալտ թափվել մեր գլխին... մեզնից հեռու չի։

Հ.Գ. Յութուբի «սենսացիոն» վիդոները «Գիտություն ու Տեխնիկա» տիպի ամսագրերին չբաժանորդագրվածների, մեկ էլ Այֆոն ունեցող ու Գուգլ չսիրող մարդկանց համար են ։Ճ

Sambitbaba
31.01.2014, 04:12
Sambitbaba ջան, փաստորեն դու ինչ-որ ստորգետնյա ու տիեզերական ձայներ ամեն դեպքում լսում ես, ու գունավոր ամպեր տեսնում ես:
.....
Բյու՞ր ....

Լսելն էդքան էլ կարևոր չի, Տրիբուն ջան: Ես, օրինակ, չեմ լսել ու գրառումս էլ հակառակը չի ասում: Բայց որ մի քիչ կարդաս, կամ գոնե գրածս ճիշտ հասկանաս, ինչ-որ բան էլ քեզ կհասնի::)

Էս էլ՝ էն "գունավոր" ամպերից, որ տեսել եմ. https://images.search.yahoo.com/search/images;_ylt=A0SO8wp56epSGXQAdrFXNyoA;_ylu=X3oDMTB0cDAxNDRiBHNlYwNzYwRjb2xvA2dxMQR2dGlkA1ZJUDI5M18x?_adv_prop=image&fr=yfp-t-901&va=mysterious+mount+shastaԻսկ դու կարող ես աչքերդ փակել ու չտեսնել:

VisTolog
31.01.2014, 09:51

Բա հլա ստեղ:

https://sp.yimg.com/ib/th?id=H.4783705739296932&pid=15.1
http://www.lawoftime.org/images/galactic-synchronization-rainbow.png

Sambitbaba
31.01.2014, 10:05
Բա հլա ստեղ:

https://sp.yimg.com/ib/th?id=H.4783705739296932&pid=15.1
http://www.lawoftime.org/images/galactic-synchronization-rainbow.png

Սիրուն նկարներ են, Վիստ ջան, ցնցող նույնիսկ: Դրանց նայելուց հետո, հիմա Շաստայի վրայի ամպերն էլ չեմ էլ տեսնում...:think

VisTolog
31.01.2014, 10:13
Սիրուն նկարներ են, Վիստ ջան, ցնցող նույնիսկ: Դրանց նայելուց հետո, հիմա Շաստայի վրայի ամպերն էլ չեմ էլ տեսնում...:think
Քո դրած նկարներում էսքան գույներ որտե՞ղ ես տեսել: :beee
Երևի HAARP-ը քիմիական արտանետումներ էլ ունի: :unsure

VisTolog
31.01.2014, 10:19
Կարծում եմ էս տեսակ բնական երևույթներին տալ արհեստական ծագում, նշանակում է վիրավորել բնությանը: :ռոմանտիկ_գրառում

http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_4.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_6.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_7.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_8.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_9.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_10.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_14.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_16.jpghttp://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_18.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_1.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/cloud_Bilbao-720x480.jpg

և այլն

Sambitbaba
31.01.2014, 10:26
Քո դրած նկարներում էսքան գույներ որտե՞ղ ես տեսել: :beee
Երևի HAARP-ը քիմիական արտանետումներ էլ ունի: :unsure

Գույների մասին ես ոչինչ չեմ ասել, Վիսթ ջան: Եթե հարց ունես՝ Տրիբունի հետ պարզիր::)

VisTolog
31.01.2014, 10:29
Գույների մասին ես ոչինչ չեմ ասել, Վիսթ ջան: Եթե հարց ունես՝ Տրիբունի հետ պարզիր::)

Էս էլ՝ էն "գունավոր" ամպերից, որ տեսել եմ. https://images.search.yahoo.com/search/images;_ylt=A0SO8wp56epSGXQAdrFXNyoA;_ylu=X3oDMTB0cDAxNDRiBHNlYwNzYwRjb2xvA2dxMQR2dGlkA1ZJUDI5M18x?_adv_prop=image&fr=yfp-t-901&va=mysterious+mount+shastaԻսկ (https://images.search.yahoo.com/search/images;_ylt=A0SO8wp56epSGXQAdrFXNyoA;_ylu=X3oDMTB0cDAxNDRiBHNlYwNzYwRjb2xvA2dxMQR2dGlkA1ZJUDI5M18x?_adv_prop=image&fr=yfp-t-901&va=mysterious+mount+shasta%D4%BB%D5%BD%D5%AF) դու կարող ես աչքերդ փակել ու չտեսնել:

Էդ դեպքում ի՞նչա նշանակում "գունավոր" ամպերը:

Sambitbaba
31.01.2014, 10:30
Կարծում եմ էս տեսակ բնական երևույթներին տալ արհեստական ծագում, նշանակում է վիրավորել բնությանը: :ռոմանտիկ_գրառում

Ըստ իս, մենք ավելի վիրավորում ենք բնությանը, եթե թերագնահատում ենք նրա հնարավորությունները: Իսկ վերջիններս անսահման են և ոչ միայն այն, ինչ տեսանելի ու հասկանալի է մեզ:

VisTolog
31.01.2014, 10:33
Ըստ իս, մենք ավելի վիրավորում ենք բնությանը, եթե թերագնահատում ենք նրա հնարավորությունները: Իսկ վերջիններս անսահման են և ոչ միայն այն, ինչ տեսանելի ու հասկանալի է մեզ:
Համաձայն եմ ու էս թեմայում ոնց որ թե հենց դայա չէ՞ արվում, ասելով թե HAARP-ը պատասխանատու ա երկրի վրա տեղի ունեցող համարյա ամեն բնական աղետի ու անբնական թվացող երևույթների համար:

Sambitbaba
31.01.2014, 11:31
Էդ դեպքում ի՞նչա նշանակում "գունավոր" ամպերը:

Վիստ ջան, այդ բառը ես չակերտների մեջ եմ առել հենց այն պատճառով, որ իմ ասածը չի:

Համաձայն եմ ու էս թեմայում ոնց որ թե հենց դայա չէ՞ արվում, ասելով թե HAARP-ը պատասխանատու ա երկրի վրա տեղի ունեցող համարյա ամեն բնական աղետի ու անբնական թվացող երևույթների համար:

Շատ ճիշտ ես, սիրելիս: Եվ հենց դա էր, որ իմ դուրն էլ չեկավ ու ես փորձեցի իմ գիտեցածն ասել

Rhayader
31.01.2014, 14:28
Ցիցերոնն ասում էր՝ Օ ժամանակներ, օ դավադրությունների տեսություններ :D