PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվերնագիր, քեզ բարի ծառայություն



Ռուֆուս
15.01.2014, 15:33
Բան չմնաց, էս գյոզալ տղին էլ են բանակ տանում:

Հայկ ջան, դու անցած տարվա Ակումբի ամենամեծ բացահայտումն էիր, ընդամենը մի տարվա մեջ դու ընթերցողների էնպիսի մեծ բանակ հավաքեցիր, որ դա շատերին երկար տարիների ընթացքում չի հաջողվում: Մի քիչ տխուր եմ, որ մոտակա 24 ամիսների ընթացքում Ակումբը կզրկվի քո նման խելացի, կարդացած ու հումորով տղու գրառումներից, բայց դե հայրենիքն է կանչում:

Ինչ ասեմ, մաղթում եմ որ ծառայությունդ բարի ու անփորձանք լինի, եթե բանակը քեզ փոխի, ապա միայն դեպի ավելի լավն ու դրականը: Մի խոսքով, ուղիղ 2 տարի հետո քեզ էս թեմայում ենք սպասում, բարով գնաս, բարով գաս, կկարոտենք :) :friends:

keyboard
15.01.2014, 15:46
Ռուֆուսի էս գրառումը, մասնավորապես՝



Մի քիչ տխուր եմ, որ մոտակա 24 ամիսների ընթացքում Ակումբը կզրկվի քո նման խելացի, կարդացած ու հումորով տղու գրառումներից, բայց դե հայրենիքն է կանչում:


Եթե 2006-2008 թվերին արվեր, ես էլ կասեի դաժանա, բայց ոնց որ շատերն են ապացուցում, էսօրվա բանակը լավ էլ թվայնացված ա ու կարծում եմ, որ հեչ էլ զրկված չենք լինի գրառումներից, ճիշտ ա ոչ շատ հաճախ կկարդանք ոնց հիմա, բայց կկարդանք հաստատ:
Բարի, անփորձանք ու թեթև ծառայություն, ամենակարևորը խախաղ պայմաններում: :)

Նաիրուհի
15.01.2014, 16:21
Հայկ ջան, բարով գնաս, մի տարի հետո սեղանները գցած քեզ ենք սպասում ;)

Դուխով, չմտածես, Սկեպտի նման շուտ-շուտ այցի գաս, նենց, որ բացակայությունդ մենակ հանդիպումներին զգանք (իբր հիմա նենց մի շատ ես գալիս ;) ):

Անփորձանք ու արժանապատիվ ծառայություն քեզ։

StrangeLittleGirl
15.01.2014, 16:34
Հայկ ջան, բարի ծառայություն:

Ի դեպ, ո՞րն ա քո զինկոմիսարիատը :))

Ռուֆուս
15.01.2014, 16:36
Հայկ ջան, բարի ծառայություն:

Ի դեպ, ո՞րն ա քո զինկոմիսարիատը :))

Վայ քո արա, կարո՞ղ ա հոգեկան հիվանդ հանես, չտանեն բանակ :))

StrangeLittleGirl
15.01.2014, 16:41
Վայ քո արա, կարո՞ղ ա հոգեկան հիվանդ հանես, չտանեն բանակ :))

Չեմ կարա տենց բան անեմ, բայց կարամ իրան տկլորացնելու պատիվն ունենամ :D

keyboard
15.01.2014, 16:45
Չեմ կարա տենց բան անեմ, բայց կարամ իրան տկլորացնելու պատիվն ունենամ :D

Բյուր, իսկ դու որ զինկոմիսարաիտում ես? :D

Վոլտերա
15.01.2014, 17:03
Անվ, լավ ծառայություն քեզ: Ցանկանում եմ, որ ամբոխի մեջ չկորցնես անհատականությունդ ու երկու տարի անց դիմավորենք արդեն հասուն ու էլ ավելի զարգացած Հայկին: :kiss

Շինարար
15.01.2014, 18:42
Անփորձանք ծառայություն քեզ, Հայկ ջան: Էդ ինչ էլ սիրուն անուն ունես:)

Անվերնագիր
15.01.2014, 19:20
Հայկ ջան քեզ բարի ծառայություն: Անփորձանք, տուլիկներով լի: Նեղության մեջ էլ տաբուրետկեն կա ու կա: http://www.green-willow.ru/img/smiles/dmb/002.gif

Բյուր դու Անվերնագրին դեմքով ճանաչում ե՞ս:

Ռուֆուս
15.01.2014, 19:26
Բյուր, էս նկարը տպի, (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2417109&viewfull=1#post2417109) հետդ տար զինկոմ, որ պատահաբար սխալ մարդու չտկլորացնես :))

Շինարար
15.01.2014, 20:13
Անվերնագիր, էդ ինչ խորամանկ հայացք ունես, դու մարդ չտկլորացնես, քեզ դժվար կարողանան տկլորացնել:Դ

Smokie
15.01.2014, 20:25
Բարի ծառայություն քեզ Անվերնագիր ջան: Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին: Հիշի, որ քեզ էստեղ սպասելու են;)

Skeptic
15.01.2014, 20:39
Թեթև ու անփորձանք ծառայություն եմ մաղթում, եղբայր: :friends:
Վստահ եմ, որ քո անհատականությամբ կառանձնանաս էս մոխրագույն ամբոխում, որտեղ մեծ թիվ են կազմում "Մանուշակ" մանկապարտեզի սաներն ու дурдом "Солнышко"-ի պացիենտները, մեկ-մեկ էլ իմ նման փնթփնթան ու դանդաղկոտ ծերուկներ են պատահում: :))

Ինտերնետով հեռախոս կպահես անպայման: :}


Հուսով եմ' մի օր կհանդիպեմ քեզ: :)

Two-Face
15.01.2014, 21:23
Անփորձանք ու արագ ծառայություն քեզ Անվերնագիր ջան: :)

Հենց հեռախոս լինի մոտտ, մտի ակումբ: :))

John
15.01.2014, 22:38
Բարով գնաս, պատվով ծառայես, առողջ ու անփորձանք հետ գաս ախպերս:

Վահե-91
15.01.2014, 22:56
ծնունդդ շնորհավոր :drinks

Աբելյան
15.01.2014, 23:23
Բարի ծառայություն ադաշ ջան: Ով ինչ խորհուրդ էլ տա, մեկ ա դու պետք ա ինքդ հասկանաս ոնց ծառայես::)

Ruby Rue
16.01.2014, 00:30
Անվերնագիր ջան, Սաշիկն ու ակումբցիները քեզ չեն ների, որ դու Ակումբից կորես: Բանակից արված գրառումները միշտ ավելի համով-հոտով են լինում:
Քեզ բարի ծառայություն, ուտելիքի պակաս չունենաս ու հանկարծ մի կաթիլ չքյառթանաս ու քո էն պուպուշ, տրոլլային դիմագիծը չկորցնես: :))

Ու եթե առաջիկա երկու տարվա ընթացքում որոշեմ կարդացած, խելացի ու սեքսի զինվորից հարցազրույց վերցնել, քո մասին հաստատ չեմ մոռանա: :D

Փոքրիկ շրջմոլիկ
16.01.2014, 00:33
Անվերնագիր, քեզ բարի ծառայություն :)

Անվերնագիր
16.01.2014, 01:00
Շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ, ամպերի չափ: Թող որ հասկերի շրշյունը, լեռների սառը քամին, ու Մրեի էս երգը ձեզ՝ ինձ հիշեցնեն: Ցտեսությւոն, ցտեսություն․․․

http://www.youtube.com/watch?v=Fp_2gB-CDeQ

Chuk
16.01.2014, 02:13
Անփորձան ծառայություն, Անվերնագիր ջան:

Հետ գաս, անկապ վերնագիր ընտրած չլինես, սենց լավ ա :)

Freeman
16.01.2014, 12:00
Բարի ծառայություն, բրո:
Տեղ կպահես :))

Enna Adoly
16.01.2014, 12:06
Բարի ծառայություն քեզ: Աչքդ մինչև թարթես կանցնի երկու տարին:)

Ուլուանա
16.01.2014, 13:11
Բարի ծառայություն քեզ :)։

Vardik!
16.01.2014, 17:39
Բարի ծառայություն: :)

Ambrosine
17.01.2014, 02:59
Անփորձանք ծառայություն :):