PDA

Դիտել ողջ տարբերակը : Գազի գնի ու ծախսի համեմատությունը Հայաստանում և այլ երկրներում



Ներսես_AM
15.01.2014, 05:17
Քանի որ վերջին մի քանի օրերին Հայաստանում «բարևի» փոխարեն մարդիկ հարցնում են «գազիդ հաշիվն ինչքա՞ն ա եկել»‎ եկեք այս թեմայում գրենք ով ինչքան գազ է ծախսել, քանի սենյականոց բնակարանի վրա։ Ամենահետաքրքիրը կլինի Հայաստանից դուրս ապրողների տվյալները որպեսզի համեմատենք Հայաստանի «արտոնյալ» գներով ստացվող գազի հետ։

Մոտավորապես առաջարկում եմ այսպիսի սխեմա։


Երկիրը
Միջին ջերմաստիճանը նախորդ ամսին
Գազի սակագինը
Գազի ծախսը
Ինչպիսի բնակարան է ջեռուցվել

Ներսես_AM
15.01.2014, 05:31
Առաջինը ես գրեմ‎․


ՄԹ
+5°C
290 դրամ այսօրվա փոխարժեքով
200խմ նույն ինքը 58000դրամ
Երկու սենյականոց բնակարան (առաջին հարկ, նկուղ չկա, այսինքն անմիջապես գետնի վրա է, հատակը մշտապես սառն է)։ Գազը օգտագործվում է ջեռուցման, տաք ջրի և գազօջախի համար։

One_Way_Ticket
15.01.2014, 07:08
Չգիտեմ, ինչքանով իմ տվյալները Հայաստանում ապրողների համար հետաքրքիր կլինեն, հատկապես որ գազի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում գրեմ:
Ես ձմռանը (իմ մոտ դա հունիսից օգոստոսն է) օդորակիչով (կոնդիցիոներ) էի ջեռուցում բնակարանս: Դրսի ջերմաստիճանը` ցերեկները ~15, գիշերները ~5:
Բնակարանը 10 հարկանի շենքի 8-րդ հարկում է, պատուհանները հարավ են նայում, ինչը նշանակում է որ ձմռանը ընդհանրապես արև չեն տեսնում (ստեղ դա էլ է թարս): Բացի դրանից պատուհաններս զբաղեցնում են գրեթե ամբողջ պատը` ծայրից ծայր, հատակից առաստաղ, ու այդ ամենի հետ մեկտեղ եզակի (ոչ կրկնակի) ապակի, ինչը նշանակում է, որ դրսի ջերմաստիճանը բավական արագ ներս են թողնում:
Բնակարանը ունի հյուրասենյակ և երկու ննջասենյակ, բայց պետք չէ այն համեմատել Հայաստանի երեք սենյականոց բնակարանների հետ, ինքը շատ ավելի փոքր է: Բոլոր սենյակները փոքր են, միջանցք որպես այդպիսին չկա, խոհանոցը հյուրասենյակի հետ ընդհանուր է (open plan): Բոլորն իրար հետ հազիվ 50 քկմ լինի: Օդորակիչը տեղադրված է հյուրասենյակում ու փչում է դեպի ննջասենյակների կողմը:
Այդպիսի ջեռուցման առավելությունները.
1. Հարմարությունը. ես դնում էի իրեն 20 աստիճանի վրա ու մոռանում իր մասին: Ինքը երբ պետք էր, միանում-անջատվում էր` պահելով սենյակային ջերմաստիճանը 20-21 սահմանում: Գիշերները սովորաբար անջատում էի, բայց որոշ ցուրտ գիշերներ թողնում էի 18-ի վրա:
2. Ի տարբերություն կոլորիֆերների, ինքը "ճիշտ" խոնավության օդ է փչում և չի չորացնում օդը:
3. Շատ ավելի արագ է ցուրտ սենյակը հասցնում ուզածդ ջերմաստիճանի:
4. Համեմատած ռադիատորների` ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում:
5. Հրդեհի հավանականությունը ավելի քիչ է:
6. Օդորակիչը պետք կգա նաև ամռան շոգին:
Թերությունները.
1. Նախնական տեղադրման գինը, եթե բնակարանը ձերն է, կամ ավելի թանկ վարձը, եթե այն վարձում եք: Ոչ միշտ է շենքի նախագիծը հնարավորություն տալիս ուզածդ տեղում օդորակիչ տեղադրել:
2. Դժվար է կիրառել մեծ և/կամ ոչ կոմպակտ բնակարաններում, որոնցից լիքն են Հայաստանում (երկար նեղ միջանցքով): Բայց կարելի է համատեղել այլ ձեռուցման միջոցների հետ:

Ձմռանը էլեկտրաէներգիայի համար ամիսը մոտ 70 դոլլար եմ վճարել: Դա իր մեջ ներառում է ամեն ինչ բացի տաք ջրից, որը առանձին է: Համեմատած այն ամիսների հետ, երբ օդորակիչը գրեթե չեմ օգտագործել, տարբերությունը մոտ 20 դոլլար է: Էլեկտրաէներգիայի տարիֆը` ամիսը ֆիքսած 25 դոլլար, գումարած 0.197 դոլլար ամեն կիլովատի համար: Այսինքն, ստացվում է որ օդափոխիչը ձմռանը մոտ 100 կիլովատ է ծախսել: Գիտեմ, գլխավոր պատճառն այն է, որ ստեղ ձմռանը շատ ավելի տաք է, քան Հայաստանում, բայց մարդիկ գիտեմ, ովքեր ստեղ շատ ավելի մեծ թվեր են վճարում ջեռուցման համար, այնպես որ բնակարանի "ճիշտ" նախագիծն ու լավ օդորակիչն էլ քիչ դեր չունեն:

StrangeLittleGirl
15.01.2014, 08:29
Ներս, մեր տունը 70 000-ից ավել ա բռնել, անցյալ տարվա նույն ժամանակվա համեմատ՝ երկու անգամ ավելի: Բայց մեծ տուն ա անհամար սենյակներով:

Հա, «արտոնյալ» գներն էլ կարծեմ դեկտեմբերին չէին վերաբերում :))

Տրիբուն
15.01.2014, 09:43
Ներս, մեր տունը 70 000-ից ավել ա բռնել, անցյալ տարվա նույն ժամանակվա համեմատ՝ երկու անգամ ավելի: Բայց մեծ տուն ա անհամար սենյակներով:



Ես չեմ ասի ինչքան եմ վճարել, կարող ա Ակումբից արգելփակեն .... :(

Chilly
15.01.2014, 11:17
ՀՀ
-15°C
156 դրամ
50200 դրամ
Երկու սենյականոց բնակարան։ Գազը օգտագործվում է ջեռուցման, տաք ջրի և գազօջախի համար։ Բնակարանի միջին ջերմաստիճանը՝ 19°C:

My World My Space
15.01.2014, 11:44
ՌԴ Արմյանսկի ավտանոմնի օկրուգ
մի հանգի մինուս ու անարև
156 դրամ
68000 դրամ
Երեք սենյականոց բնակարան։ Գազը օգտագործվում է ջեռուցման, տաք ջրի և գազօջախի համար։ Բնակարանի միջին ջերմաստիճանը՝ 20°C
Գազին զուգահեռ օգտագործվել են նաև էլեկտրականություն 3 կոնդիցիոներների աշխատանքի համար մոտավորապես 28-30 000 դրամի
Ընդհանուր ծախսը մոտավորապես 98 000 դրամ

murmushka
15.01.2014, 14:02
ՀՀ
-15-17
156 դրամ
32000 դրամ
1 սենյականոց բնական: Գազը օգտագործվում է ջեռուցման, տաք ջրի և գազօջախի համար։ Բնակարանի միջին ջերմաստիճանը՝ 22 -24°C
Շնորհակալություն մեր նեքևի, վերևի կողքի հարևաններին իրենց տունը տաք պահելու համար:

Տրիբուն
18.01.2014, 00:33
Ջհանդամ, ես էլ գրեմ :(

ՀՀ
156 դրամ
196.000 դրամ
տուն, մոտ 360 քմ
Գազը օգտագործվում է ջեռուցման, տաք ջրի և գազօջախի համար
Միջին ջերմաստիճանը տանը 17-180C, մեր ննջասենյակում 13-150C
Ընդհանուր կոմունալները 250.000 դրամ



Բանկի աշխատողը հաշիվը տալուց առաջ սկոռի կանչեց :D Բայց ես հետս արդեն վալերյանկա էի վերցրել, քանի որ գիտեի գլխիս գալիքը:

Ռուֆուս
18.01.2014, 00:35
Տրիբուն, էս ընդամենը մի ամսվա համա՞ր :D Ցավակցում եմ :))

Աթեիստ
18.01.2014, 00:43
Չգիտեմ մերը քանի քառակուսի մետր ա (վարձով տուն ա), բայց լուսամուտները լավ վիճակում չեն, ինչքան կարացել, ծակերը փակել եմ։
2 սենյականոց տան ջերմաստիճանը պահել ենք 20-22 սահմաններում (երեխեքը լրիվ բաց են քնում, փակելը 3 րոպեից ավելի չի տևում)։

Գազի վարձը կազմել ա 56.000դր
Լրիվ կոմունալները՝ մոտ 80.000դր (ներառյալ 8000 հայլայն :) )։
Շատ ա ։)


Հ.Գ.
Համեմատության համար՝ նոյեմբերի գազի ծախսը կազմել էր 24.000դր (ամսվա սկզբից արդեն սկսել էինք տները տաքացնել)։

keyboard
18.01.2014, 01:06
Ստեղ խնդիչը մենակ թանկությունը չի, այլ գազի որակը, ինչը մեր դեպքում շատ նստատեղային ա, քանի որ գազի մոտ 60 տոկոսը հավայի օդ են փչում, գազը "հարուստ" չի դրա համար էլ միլյոնի գազ ենք վառում բայց չենք տաքանում:
Եթե գոնե տունը 22-23 հասներ, կարելի էր անգամ պարծենալ, բայց 15-19 աստիճանի համար էդքան վճարելը իսկականից ձեռառնոցի ա:
Խանութում 40,000 լույսն ա, բայց դե գոնե տաքացել ենք:

Տրիբուն
18.01.2014, 01:16
Տրիբուն, էս ընդամենը մի ամսվա համա՞ր :D Ցավակցում եմ :))

Հա, ու էս առանց հեռախոսների, ինտերնետի, հեռուստատեսության :( Կատաստրոֆա:

Ու ես զարմանում եմ, որ ժողովուրդը դեռ գրոհով հայռուսգազարդի գրասենյակը չի գրավել, ու Սերժին հենց ընդեղ գազի վրա խորոված չի արել: Արա, կամ էլ մենք ազգովի փիս հարուստ ենք, բայց ոռ ենք խաղացնում:

Արամէ
12.02.2014, 12:30
Շատ լավ թեմա է, ու լավ կլինի դրսում ապրողները նույնպես գրեն, որ համեմատենք։
Օրինակ նույն Ռուսաստանում ինչքան են տալիս ЖКХ-ին։ Կամ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ոնց է վիճակը։ ես հիմա մեր թվերը նայեմ գրեմ