PDA

Դիտել ողջ տարբերակը : Լատիներեն տառերի բարդությունը հայերեն տպելիս



Արամէ
11.01.2014, 09:51
Գործի բերումով հաճախ եմ տպում տեխնիկական հայերեն տեքստեր, որտեղ հաճախ կարիք է լինում անգլերեն հապավումներ ու բառեր դնել։
Ու այդ պատճառով ահագին ժամանակ է կորում, ռիթմից ընկնում է տպելս։ Ախր անգլերենի համար ոչ թե մի հատ Shift-ALt եմ անում այլ նաև կարիք է լինում ռուսերենի վրայով անցնել։ Շատ անհարմար է, բոլորդ էլ զգացած կլինեք։

Այս խնդրի հետ բախված ակումբցիներից կուզենայի լսել թե ինչ օպտիմալ լուծումներ են իրենք գտել, կամ եթե չեն գտել ապա միասին փնտրենք։

Ես մի քանի բան եմ մտածում

օգտագործել Աջ ԱԼՏ-ը լատիներեն տառերը բերելու համար հայերեն շարվածքում։
օգտագործել Caps Lockը , տեսել եմ որ հնարավոր է
Ինչ որ այլ բան,



հ․գ․ Ես համ Լինուքսում եմ աշխատում, համ էլ Վինդոուսում։ Ու պետք է երկու տեղն էլ նույն շարվածքը կիրառեմ։ Դե Վինդոուսում կա ծրագիր հատուկ դրա համար։ Իսկ Լինուքսում դեռ շարվածք չեմ ստեղծել։ KDWin չեմ օգտագործում։

Աթեիստ
11.01.2014, 11:45
Լինուքսի համար բան չեմ կարա ասեմ, բայց իմ մոտ windows-ում alt+shift-ը փոխում ա հայերենի ու անգլերենի մեջ, իսկ Ctrl+shift-ը էդ պահին ակտիվ լեզվից անցնում ա ռուսերենի ու հետ։

Ամեն լեզվի համար դրոշն էլ դրել եմ, ու դարձել ա kdwin-ին շատ մոտ ֆունկցիոնալ (մեկ ա kdwin-ի լուծումը լավագույնն ա)։

Արամէ
11.01.2014, 12:35
Դա էլ է տարբերակ, գոնե մի քայլ կկրճատվի
Դե Լինուքսում հայերեն շարվածքները կան պատրաստի, ուղղակի փոխելը նույնը անեմ։

Rhayader
11.01.2014, 16:17
Ես CTRL+SHIFT եմ օգտագործում, քանի որ աջն ու ձախը տարբեր ուղղությամբ են լեզուն փոխում, ոչ մի խնդիր էլ չի լինում: Եթե երեքից ավել լեզուներ ես օգտագործում, խնդիրներ կառաջանան, իհարկե, բայց ինձ համար պրոբլեմատիկ չի, ես համբերատար մարդ եմ:

Rammstein
12.01.2014, 02:14
Ես օգտագործում եմ Ctrl+1, Ctrl+2 ու Ctrl+3-ը համապատասխանաբար անգլերեն, հայերեն ու ռուսերենի համար: Windows-ի language bar-ը թույլ ա տալիս էդ կոմբինացիաները օգտագործել լեզուն փոխելու համար:
Բացի դրանից նաեւ աջ Alt-ի տակ դրել եմ անգլերեն տառերը ու ավելի հաճախ էդպես եմ լատինատառ գրում, քան լեզուն անգլերենի փոխելու միջոցով: :)

Արամէ
12.01.2014, 10:13
Բացի դրանից նաեւ աջ Alt-ի տակ դրել եմ անգլերեն տառերը ու ավելի հաճախ էդպես եմ լատինատառ գրում, քան լեզուն անգլերենի փոխելու միջոցով:

Ռամշտեյն
Ես էլ եմ հակված այդպիսի շարվածք ստեղծելու, ինձ թվում է դա ահագին արագ կլինի։

Ես այս կայքում http://autographkeys.wordpress.com/ տեսել եմ այսպիսի բան։ Ասում է սեղմեք Caps Lock ու կփոխվի շարվածքը։ Հետաքրքիր է ինչպես են դա արել, որովհետև MKLC-ում նման հնարավորություն չեմ տեսել։ Լավ կլիներ եթե այս կայքից մարդ կա Ակումբում արձագանքեր։

Ես օրինակ Քափս Լոք չեմ էլ օգտագործում ու ինձ չեր խանգարի եթե նրա միջոցով արագ անցնեի անգլերենին ու հետ գայի։