PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ Սաշիկի մասին



V!k
29.12.2013, 13:08
50 cent երգիչը մինչև Սաշիկին հանդիպելը կոչվում էր 1$

Lílium
29.12.2013, 15:10
Սերժը մորը 200 դոլլար ա ուղարկում: Զանգ ա տալիս հարցնում,տեղա հասել,թե չէ: Մերն ասում ա. «Թաղեմ Սաշիկի բոյը,եկավ 100-ը վերցրեց»: :D

My World My Space
09.01.2014, 21:46
Ասում ա Սաշիկը սաղ գիշեր ճամփա ա գնում, բայց տեղ ա հասնում ԿԵՍԳԻՇԵՐԻՆ …

Նաիրուհի
09.01.2014, 23:57
Ասում են՝ Սաշիկը պաշտպանին սարքում է կիսապաշտպան:

Հ.Գ. Ուլու, աչքիս առանձին թեմա բացես՝ «Անեկդոտներ Սաշիկի մասին» :lol

Աթեիստ
10.01.2014, 00:49
Մենք տունը սաշիկ աղջիկ ունենք, ինչ վերցնում եմ ուտեմ, իրա ձեռինը դնում գալիս, իմից ա փայ մտնում։

Տրիբուն
09.02.2014, 00:27
Որ Սաշիկի ախպոր մասին լինի, կանցնի, չէ՞ ....

Ուրեմն, Սերժը որոշում ա ինքնուրույն պարզի, թե հասարակ ժողովուրդը ոնց ա ապրում: Մի երեք շաբաթ չի թրաշվում, չի լողանում, հին, կեղտոտ, մաշված շորեր ա հագնում, ու դուրս ա գալիս փողոց: Գնում ա ու նստում ա մի հատ բոմժի կողքը, ու սրան հարցնում ա.
- Ախպեր, ո՞նց ա կյանքը, ո՞նց ես ապրում:
Էս բոմժը սրան ասում ա.
- Ընգեր, հել սիկտիրդ քաշի գնա էլի ստուց, հավեսդ չունեմ, մի ձևի յոլլա եմ գնում, գլուխս պահում եմ:
Էս Սերժը հելնում գնում ա: Մյուս օրը թրաշված, լողացած, հագնված, սաղ պրեզիդենտական ախռանան ու կառավարությանը հետևից քցած, եքա ավտոշարասյունով գնում ա էլի էս բոմժի մոտ: Մոտենում ա էս բոմժին ու ասում ա.
-Ես էս երկրի նախագահն եմ, ինձ ասա, ո՞նց ես ապրում, ինչի՞ց ես դժգոհ, ո՞նց ա կյանքդ:
Էս բոմժը նայում ա Սերժի վրա ու ասում ա.
-Արա, ես քեզ երեկ չասի՞ սիկտիր եղի ստուց:

CactuSoul
02.03.2014, 22:24
Ես չեմ կարողանում գտնել իմ կեսին... Սաշիկ, դե լավ էլի...

CactuSoul
16.04.2014, 19:23
Ասում ա՝ մի օր Սաշիկը հանդիպում ա Մակարտնիին, ու էդ օրվանից Մակարտնին դառնում ա Պոլ Մակարտնի:

StrangeLittleGirl
16.04.2014, 19:24
Վարչապետի հրաժարականի առիթով Սաշիկը կիսում ա ժողովրդի ուրախությունը:

Շինարար
26.04.2014, 22:24
Չգիտեի՝ ո՜ր բաժնում դնեմ:


Այսօր ՀՀԿ Խորհրդի նիստին էր ներկայացել նաև Ալեքսանդր Սարգսյանը` ՀՀ նախագահի եղբայրը: Yerkir.am-ի այն հարցին, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտանում, Ալեքսանդր Սարգսյանը պատասխանեց. «Հլա դեռ ոչ մեկին, բոլորն էլ իմ գործընկերներն են»:

Մանրամասները` yerkir.am (http://www.yerkir.am/am/news/66240.htm) կայքում:

Vaio
29.04.2014, 19:51
Սաշիկը հանդիպումա գործարարների հետ ու ասումա.
- Տղե'ք, սենց այլևս չի լինի, սենց այլևս ինձ ձեռք չի տալիս, էսօրվանից պետքա աշխատենք 70/70:
Հավաքված գործարարներից մեկը պատասխանումա.
- Բայց Սաշ ջան, ցավդ տանեմ, տենց բան չի կարա լինի, հասարակ մաթեմատիկայա, 70/70 չի կարա լինի:
Սաշիկը եզրափակումա.
- Դե չգիտեմ տղեք, ես իմ 70-ի տերն եմ.....

StrangeLittleGirl
05.06.2014, 15:05
Ֆեյսբուքից :))

Վերջերս, հասկանալի պատճառներով, հայաստանյան հեքիաթներում հեքիաթ պատմողին, լսողին ու հորինողին բաժին է հասնում երկնքից ընկնող երեք խնձորների 50 տոկոսը։

Ռուֆուս
13.06.2014, 01:12
Ֆեյսբուքից.

Սաշիկը բիզնեսները Կիսյելով ման ա գալիս :))

CactuSoul
13.06.2014, 02:06
Էլի ֆեյսբուքից.

Մի օր Սաշիկը հանդիպում ա Լյովին, ու էդ օրվանից Լյովը դառնում ա Կիսելյով:

Նարե91
13.06.2014, 10:24
Ասում ա ` Սաշիկով կարելի ա քաղցկեղ բուժել` մի քանի բջիջ ներարկում ես, քաղցքկեղը կիսով չափ պակասում է... (c) fb

SSS
08.07.2014, 14:18
Հարկայինից ցուցակ են ներկայացնում Հայաստանի օբյեկտների ու խնդրում ,որ տերերի անուններն ասի.
_Էս Սաշիկիննա, Էս Միշիկինը, էս մեկը' չգիտեմ:Սաշիկիննա ,Միշիկինը ,չգիտեմ :Սաշիկիննա ,Միշիկինը ,չգիտեմ ...
_Սաշիկն ու Միշիկը հասկացանք, բա չգիտեմը?
_Չգիտեմ Սաշիկիննա ,թե Միշիկինը :8

Guest
08.07.2014, 16:53
Ստանդարտներից: :)

Սաշիկը գիշերը դուրս ա գալիս փողոց, դառնում ա կեսգիշեր:

Norton
08.07.2014, 22:30
Եվ տեսավ Սերժը, որ բիզնեսը բարի է և բաժանեց այն երկու մասի. մեկը ՝ տիրոջը, մյուսը Սաշիկին:
11.24.5 Ավետարան ըստ Մենուայի

CactuSoul
11.07.2014, 14:19
FB-ից գտա, մի քիչ խմբագրել եմ․

Մի՛ եղիր ուրագի պես՝
միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր Սաշիկի պես՝
Մի կեսը՝ քեզ, մյուսը՝ մեզ։

keyboard
15.07.2014, 20:33
Սերժի հերը դժոխից գալըմ ա Սերժի մոտ, Սերժը հարցնըմ ա, ընդեղ ոնց ա, իրան շատ են նեղում տղեքի մեղքերի համար, առաջինը իրանից ա հարցնում, հերն ասում ա, ոչինչ, մի կերպ յոլա ա տանում, շատ չեն նեղում, մյուս ախպոր համար ա հարցնում, հերն ասում ա, որ մյուս ախպոր համար էլ էդքան չեն նեղում, Սաշիկի մեղքերի համար ա հարցնում, հերն ասում ա.
-Բալես, Սաշիկի համար, մորդ են սպասում, մորդ…


:D

The silent river
15.09.2014, 14:18
Անգլիայի թագավորը հայտարարում ա.
-Ով ենպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ ա թագավորությանս կեսը տալիս եմ նրան:
Մի 5 րոպե հետո նազիրը վազելով գալիս ա ու ասում.
-Թագավորն ապրած կենա, 1-ինը Սաշիկն ա գալիս: Մտածի ինչ սուտ ես ասելու:

Տրիբուն
16.09.2014, 22:19
Սաշիկն ասում ա. էսի երգիր չի, մարդ չեն սրանք, թողում եմ գնամ էս երկրից, ինչքան բիզնես ունեմ, սաղի մեջ հետս փայատեր կա:

aragats
31.12.2014, 10:16
.....................................................................................................................................
Նոր տարվան Ձմեռ պապին երեխաներին որ Հայաստան նվերներ ա բերում, 50%-տալիս ա Սաշիկին:;)
.....................................................................................................................................

Արամ
31.12.2014, 15:49
Սաշիկի ալգորիթմ․․․ ))

CactuSoul
08.03.2015, 23:53
http://i.imgur.com/0VkQNYS.jpg

CactuSoul
17.04.2015, 02:34
«Ողջ կյանքս աշխատել եմ ջարդել այն տարածված կարծրատիպը, որ կիսողին փայ չի հասնում»:
Ալեքսանդր Ս.

Աղբյուրը՝ «Լուրեր դժոխքից (https://www.facebook.com/hellnews.am)»

StrangeLittleGirl
01.07.2015, 12:24
Չնայած էս անեկդոտը ֆեյսբուքում պտտվում ա ու հենց Սաշիկի մասին չի, բայց ավելի հարմար տեղ չգտա դնելու:

Դևը սերժին, սաշիկին ու աշոտյանին բռնումա, սերժին ու սաշիկին ուտում ա, աշոտյանին ասում ա՝ դու սիկտիր։

Chilly
21.07.2015, 20:33
https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xtf1/v/t1.0-9/11694836_958379347546965_779269103911701763_n.jpg?oh=827c0e773afaaffded590f28886b67a6&oe=565C0548

Հայկօ
22.07.2015, 00:18
Սաշիկին անեկդոտ են պատմում, կեսից շարունակում :)):

CactuSoul
30.07.2015, 20:12
Մանկապարտեզում Սաշիկին հարցնում են՝ «ի՞նչ ես սիրում», ասում ա՝ կիսել (https://en.wikipedia.org/wiki/Kissel) :))

The silent river
05.08.2015, 22:30
Սաշիկը կյանքից առավել սիրում ա միայն համացանցերը, հատկապես նրանք որոնցում առկա է «ԿԻՍՎԵԼ» կոճակը:

Chuk
05.02.2016, 14:52
Լիզա Ճաղարյանի էջից ցրեցի.


Մի մարդ զանգում է սաշիկին, ասում՝ բարեւ ձեզ, դուք սաշիկն ե՞ք։
սաշիկն էլ՝ հա՛։
Էս մարդն ասում է՝ ես գյումրեցի եմ, երկրաշարժի ժամանակ մեր տունը փլվեց, էսքան տարի տուն չունեի, վերջերս տուն ստացա։
սաշիկն էլ թե՝ է, հեԴո՞։
Էս մարդը շարունակում է՝ տղես վերջերս ինստիտուտ ընդունվեց, աղջիկս էլ պսակվեց, շատ լավ փեսա ունեմ, հեսա թոռ էլ եմ ունենալու։
սաշիկը՝ իաաա, հեԴո՞։
Էս մարդն էլ՝ Էս քանի օրը շատ լավ աշխատանք եմ գտել բարձր աշխատավարձով։
սաշիկը՝ բայց ընչի՞ ես զանգել՝ ինձ պաԴմը՞մ որ, արա՛։
Էս մարդը՝ լսիր, դու սաշիկը չե՞ս։
սաշիկ - հա՛, սաշիկն եմ, հեԴո՞։
Մարդ - Դե բա սաշիկն ես, ես էլ զանգել եմ՝ ուրախությունս հետդ ԿԻՍԵՄ։

StrangeLittleGirl
15.05.2016, 23:20
Ֆեյսբուքի լուրեր դժոխքից էջից.

Ալեքանդր Սարգսյանը ողջունել է ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կիսելու որոշումը:

Անվերնագիր
23.05.2016, 22:13
Երեքնուկը մինչև Սաշիկին հանդիպելը վեցնուկ էր

CactuSoul
22.06.2016, 22:44
Շա՞տ են գործերը և Դուք չե՞ք տեղավորվում ժամանակի մեջ։ Հոգ չէ։ Ալեքսանդր Սարգսյանի 50-50 ծառայությունը կօգնի Ձեզ կիսվել մեջտեղից։
50-50՝ մենք կիսու՛մ ենք Ձեր հոգսերը։

(Ֆեյսբուքից (https://www.facebook.com/aghasi.lorsabyan?fref=nf))

CactuSoul
24.07.2016, 03:50
Մի օր դևը բռնում ա Սաշիկին, ու անեկդոտը կիսատ ա մնում:

CactuSoul
14.09.2016, 01:34
Անեկդոտ չի, բայց երևի ամենահարմար թեման սա ա։
Նկատե՞լ եք, որ նույնիսկ Սաշիկի աչքերն են կիսաբաց :))

Տրիբուն
25.01.2018, 02:04
Էլի Սաշիկի ախպոր մասին ․․․

Սերժը լևի ա գնում։ Գործողության ժամանակ մի հատ հրում ա, ու հարցնում ա պուտանկին․
- Լյավա՞
-Լյավա
Մի հատ էլ ա հրում ու հարցնում ա․
- Լյավա՞
-Լյավա
Մի հատ էլ ա հրում ու հարցնում ա․
- Լյավա՞
-Լյավա
-Ախչի, ժողովրդին էլ եմ նույն բանը անում, ո՞նց ա դու ասում ա լյավա, դրանք ասում են լյավ չի։

StrangeLittleGirl
23.04.2018, 20:38
ֆեյսբուքից.
Սաշիկը կիսում է ժողովրդի ուրախությունը։

CactuSoul
25.04.2018, 03:21
ֆեյսբուքից.
Սաշիկը կիսում է ժողովրդի ուրախությունը։

Ասեմ ավելին՝ Սաշիկի գոյությունը կիսում է ժողովրդի ուրախությունը: Բառի բուն իմաստով:

CactuSoul
30.04.2018, 03:34
Ասում ա՝ Սաշիկի ամենասիրելի բառը «փայփայելն» ա :D Ամենասիրելի երգն էլ՝ Չելենտանոյի «Փայ, փայ, փայ»-ը :D


https://www.youtube.com/watch?v=wbd2-tTeENY

Արամ
18.07.2018, 15:39
Մոդերատորական. Թեման փակվում է, մնում որպես արխիվ:

CactuSoul
11.09.2019, 20:09
Մոդերատորական. Թեման փակվում է, մնում որպես արխիվ:

Ինչ լավ ա, որ սա իրական չէր, ու թեման բաց ա։ Նոր բան եմ լսել, երեկվա երկրաշարժի (4.8) մասին մեկը ստատուս ա գրել, մյուսը դրան քոմենթել ա․

- Բա Սրեժի վախտով սենց ուժեղ երկրաշարժ լինո՞ւմ էր։
- Ախպեր, լինում էր, էն վախտ էլ էր լինում, ուղղակի Սաշիկը կեսով փայ էր մտնում, չէր զգացվում։

:D