PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրողի խոսք



Շինարար
10.01.2014, 02:08
Գուցե մի քիչ տարօրինակ թեմա ա, բայց էս մասին շատ եմ մտածել: Ընդհանրապես, առաջներում երբ գիր չի եղել, կամ գրագիտությունը տարածված չի եղել, գրողների փոխարեն եղել են բանասացներ, չէ՞, ովքեր կարողացել են էնպես պատմել, որ շունչդ պահած լսես մինչև վերջ:

Հիմա ես մտածում եմ, օրինակ, Հրանտ Մաթևոսյանը, կներեք՝ դե իր գրականությանն ու խոսքին եմ հատկապես լավ ծանոթ, իր հեռուստատեսային կամ լրագրային հարցազրույցներում խոսում էր էնպես, ոնց գրում էր: Ինքը խոսում ա, դու ուզում ես կլանես ամեն բառը. խոսքը հորդում ա:

Կաֆկայի մասին եմ կարդացել, որ ինքը խոսա, դու լսես: Ասում են՝ անկրկնելի զրուցակից ա եղել: Քիչ թե շատ ծանոթ լինելով իր գրականությանը՝ չեմ էլ կասկածում:

Վարդան Պետրոսյանը երբ խոսում ա, մտածում եմ, որ պետք ա ինքը հրաշք գրող լիներ: Հարցազրույցներն եմ նայել, իր ներկայացումներին ներկա չեմ եղել, չգիտեմ, բայց որքան գիտեմ՝ տեքստերն ինքն ա գրում, չէ՞:

Հիմա թեմայի հարցը. կան գրողներ, որ իրանց խոսքից չես մղվում կարդալու իրանց ստեղծագործությունները: Շատ կան: Մանավանդ ֆեյսբուքներում եմ ականատես լինում, որ որպես գրող ներկայացող մարդիկ էնպիսի ստատուսներ են գրում, էնպիսի քոմենթներ են գրում, ստատուսը ու քոմենթը համարենք զրույց, որ չես էլ պատկերացնում, թե ինչ կարա գրի էդ մարդը: Ի՞նչ եք կարծում բանավոր խոսքի (կամ ֆեյսբուքի դեպքում՝ առօրյա զրույց անվանենք) ու գրելու տաղանդի միջև կա՞ անմիջական կապ, բանավոր խոսքը կարո՞ղ է գրական տաղանդի ինդիկատոր լինել, թե՞ անկապ բաներ եմ մտածում: Գուցե դուք էլ եք մտածել երբևէ էդ մասին, գուցե հիմա կմտածեք, գուցե՝ կմտածեք՝ բան ես գտել, բանի հետևից ես ընկել: Էդ դեպքում, ոչինչ, թող էս թեման կորչի փոշու կույտի տակ, ինչպես շատ այլ թեմաներ:

Ruby Rue
10.01.2014, 03:48
Հետաքրքիր թեմա ես բացել, Շին:
Քո բերած օրինակներում, միգուցե գրողները նաև իրենց խոսելով են փայլել, բայց շատ դեպքերում հիանալի գրողն էլ կարող է կցկտուր, անհետաքրքիր կամ չափազանց քիչ խոսել:
Խոսելու մեջ միայն սիրուն բառերն ու խելացի մտքերը չեն կարևոր, հազար ու մի բան կա՝ էլ ինտոնացիա, էլ ժեստեր: Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ մի կոնֆերանսի էի մասնակցում, մի աղջիկ կար, որ գերազանց Public speaker էր, իր խոսքն էնպես ասաց, որ բոլորը զարմացած ու հիացած էին, բայց իր ելույթի տեքստը միջին որակի ինչ-որ բան էր, ուղղակի ինքն էր դա ուրիշ կերպ մատուցում:
Իհարկե, իրեն չեմ համեմատում գրողի, այն էլ կայացած ու լավ գրողի հետ, բայց որոշ դեպքերում քո դատողությունները կարող են ճիշտ լինել, երբեմն էլ՝ սխալ:
Իսկ ինչ վերաբերում է էդ ֆեյսբուքային ստատուսներին ու մեկնաբանություններին, էդ գրավոր խոսք է ու գրողի մասին կարող է ամեն ինչ ասել:

Շինարար
10.01.2014, 04:38
Խոսելու մեջ միայն սիրուն բառերն ու խելացի մտքերը չեն կարևոր, հազար ու մի բան կա՝ էլ ինտոնացիա, էլ ժեստեր:

Հա, էդ էլ կա, բայց օրինակ հենց Մաթևոսյանի դեպքը վերցնենք, էդ քո ասած հռետորությամբ ինքը աչքի չէր ընկնում, խոսում էր շատ ցածր, կմկմալով տեղ-տեղ, ըը-երով, խառը, խառը, բայց կախարդում էր իր խոսքը հենց նրանով, որ ինքը ճիշտ էդպես էլ գրում էր: Բայց դա էլ կա, որ խոսում են, ասում ես՝ էս ինչ դեմք ա, հետո ուշադիր ես լինում, մեջը գոլ չկա:)

StrangeLittleGirl
10.01.2014, 08:33
Շին, չի կարա մարդ նենց գրի, ոնց որ խոսում ա, ուղղակի չի կարա, դա բացառված ա: Բանավոր ու գրավոր խոսքերն իրարից խիստ տարբեր են: Եթե մեկը խոսի նենց, ոնց որ գրում ա, դու իրա ասածից բան չես հասկանա: Ու եթե մեկը գրի նենց, ոնց որ խոսում ա, իրա գրածից բան չես հասկանա: