Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
http://i.imgur.com/OiyTqxP.jpg
Ակումբցինե՜ր հին ու նոր, չար ու բարի, ցինիկ ու լուրջ, երկարատև ու ցրտաշունչ ընդմիջումից հետո ակումբի ստեղծագործական մրցույթները վերադառնում են՝ նոր շնչով ու նոր ոգևորությամբ: :) Այս անգամ որոշեցինք փորձել հայտնի հեղինակների ոճային նմանակումները, թե ինչքանով դա մեզ մոտ կստացվի, ինչքանով նմանակելն ու թխելը կտարբերենք իրարից ու ինչքանով մեր սեփական փորձարկումներն ու գրական ոճը կհամապատասխանեցնենք հայտնիների ոճային էլեմենտներին: Այս անգամ նմանակողների անունները փակ կլինեն, իսկ նմանակվողներինը՝ բաց, քանի որ վերջինիս դեպքում կկարողանանք գնահատել, թե որքանով է ստացվել նմանակումը: Ստորև այն հեղինակների անունների ցանկն է, որոնց պետք է նմանակեք՝ ձեր ընտրությամբ: :)
1. Ռեյ Բրեդբերի
2. Անտոն Չեխով
3. Էդգար Պո
4. Չակ Պալանիկ
5. Էռնստ Հեմինգուեյ
6. Գրիմ եղբայրներ
7. Ֆրանց Կաֆկա
8. Գաբրիել Գարսիա Մարկես
9. Վիլյամ Սարոյան
10. Լուիս Քերոլ
Կանոններ
1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, մինչև 2000 բառի սահմաններում
2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Նմանակում: Մասնակցություն»
3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև փետրվարի 13-ի օրվա ավարտը՝ 24:00-ն:
4. Փետրվարի 14-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ նմանակվողների անուններով:
5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:
Ընտել եմ ոճային առումով իրարից տարբեր հեղինակներ՝ բազմազանությունն ապահովելու համար: Չմոռանանք որ սա ոճային նմանակում է, ոչ թե իմաստային: Պետք է նմանակեք ոճը, սակայն դա պետք է արվի ձե՛ր սեփական մտահաղացման ու ձե՛ր ստեղծած հերոսների ուղեկցությամբ:
Հիշում ե՞ք վառվող գրքերի հոտը, մրջյունների մանրիկ քայլերը՝ ձեր մարմնի վրա, ստամոքս ցավեցնող երկար ու տանջալից ճամփան՝ դեպի ամրոց, կամ ասենք օնանիզմով զբաղվով փոքրիկ ու միամիտ պատանու ձախողումները. Դժվար թե մոռացած լինեք Չեշիրյան կատվի՝ նյարդեր սղոցող ժպիտն ու խեղճ փռշտացողին: Դրանք տպվում են մեր ուղեղում ու հիմնականում երբեք էլ էդտեղից դուրս չեն գալիս: Ու եթե շատ փորփրենք մեր արխիվը, կզգանք, որ ցանկացած տեսակի զգացողություն ու պատկեր ունենք, ու ոչ էլ երևակայությունից ենք կաղում, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ ամբողջ տիեզերքում չկա մի էնպիսի բան, որ մենք մեր ներսում չունենանք: Գնացի՜նք մեր արխիվները փորփրելու :kiss
Քննարկումներ թույլատրվում են :)
StrangeLittleGirl
09.01.2014, 21:19
Բայց նմանակումն ու թխելը նույն բանը չե՞ն: :think ուղղակի նմանակումն ավելի չեզոք երանգ ունի, իսկ թխելը՝ բացասական:
Հ.Գ. Ափսոս Րաֆֆի չես դրել :)) Բայց խոստանում եմ մրցույթից դուրս Րաֆֆուն նմանակել, մի քիչ զվարճանանք:

Կարող ես որպես մրցույթից դուրս գործ ուղարկել, ես կդնեմ բոնուսների մեջ :))
Ստեղծագործությունները դնելիս գրելու ե՞ս, թե որ հեղինակին են նմանակել։
Ստեղծագործությունները դնելիս գրելու ե՞ս, թե որ հեղինակին են նմանակել։
Դնելու եմ
Լավ մրցույթ ա :)
Իմ կողմից մրցույթին՝ բաներներ: Որտև մասնակցել հավանաբար չեմ հասցնի :(
Գլխավոր էջից իմ ամենասիրած գրողը, կամ լավ համարյա ամենասիրած գրողը, Կաֆկան ինձ ասում ա՝ իսկ դու կարո՞ղ ես ինձ նման գրել:love Մտա, որ ասեմ՝ իհարկե ոչ:oy
Դժվար ա ու նույնիսկ շատ։
Սկսենք ուշադիր ընթերցում-վերընթերցումից, չգրենք էլ, գոնե կարդալու խերը կմնա։
Գլխավոր էջից իմ ամենասիրած գրողը, կամ լավ համարյա ամենասիրած գրողը, Կաֆկան ինձ ասում ա՝ իսկ դու կարո՞ղ ես ինձ նման գրել:love Մտա, որ ասեմ՝ իհարկե ոչ:oy
Իրա նման չէ, բայց իրա ոճով կարող ես, չէ՞ :)
Իրա նման չէ, բայց իրա ոճով կարող ես, չէ՞ :)
Շատ բարդ ա: Կարելի ա Հեմինգուեյոտ կամ Սարոյանոտ փորձել, բայց հայ կերպարներով, հայկական իրականությամբ Սարոյանն ու Հեմինգուեյը կարող ա իրականում լրիվ ուրիշ գրողի ոճով արդյունքում ստացվի:))
Շատ բարդ ա: Կարելի ա Հեմինգուեյոտ կամ Սարոյանոտ փորձել, բայց հայ կերպարներով, հայկական իրականությամբ Սարոյանն ու Հեմինգուեյը կարող ա իրականում լրիվ ուրիշ գրողի ոճով արդյունքում ստացվի:))
Իսկապես շատ բարդ ա:
Բայց ես ընդամենն ուզում էի ասել, որ դիտողությունդ ընդունել ու բաներների տեքստը փոխել եմ :))
impression
10.01.2014, 03:10
ա լյա Մարկես կարող եմ ու արել եմ :))
հիմա սատանեն ասում ա՝ մասնակցի, բայց արդեն Մարկեսը թեմայից դուրս ա
սենց մտատանջվում եմ :)
Sambitbaba
10.01.2014, 03:25
Ես էլ՝ ա լյա Ջոյս մի գործ ունեմ, հազար տարեկան: Եթե որպես բոնուս կանցնի, խնդրեմ...
ա լյա Մարկես կարող եմ ու արել եմ :))
հիմա սատանեն ասում ա՝ մասնակցի, բայց արդեն Մարկեսը թեմայից դուրս ա
սենց մտատանջվում եմ :)
մի մտատանջվիր, գրիր :))
Sagittarius
10.01.2014, 05:14
Ակումբցի գրողներ, մասնակցեք էլի... հոյակապ մրցույթ լինելու պոտենցիալ ունի: :love
հ.գ. բաներները լրիվ ծիծիկ են
Claudia Mori
10.01.2014, 09:43
Հետաքրքիր է` ով ռիսկ կանի Կաֆկա գրել, սպասում եմ :B
Հետաքրքիր է` ով ռիսկ կանի Կաֆկա գրել, սպասում եմ :B
Կաֆկայի կարճ պատմվածքները վերջերս գերմաներեն կարդացի, լրիվ տարել էր. թարգամությունը կորցնում է լիքը բաներ, չես նկատում, թե հեղինակը բառերի հետ ոնց է «խաղացել», ինչ գժանոց արտահայտություններ ունի։
Չգիտեմ՝ ով ռիսկ կանի իր նման գրել, բայց ով գերմաներեն գիտի, թող անպայման բնօրինակով կարդա Կաֆկայի գործերը, հաստատ չի փոշմանի։

Չբռնե՞մ՝ գեևրմաներեն սովորեմ:))
Իսկ դուք նկատե՞լ էիք, որ ցուցակում ոչ մի կին չկա :think
1. Ռեյ Բրեդբերի
2. Անտոն Չեխով
3. Էդգար Պո
4. Չակ Պալանիկ
5. Էռնստ Հեմինգուեյ
6. Գրիմ եղբայրներ
7. Ֆրանց Կաֆկա
8. Գաբրիել Գարսիա Մարկես
9. Վիլյամ Սարոյան
10. Լուիս Քերոլ
StrangeLittleGirl
10.01.2014, 23:04
Իսկ դուք նկատե՞լ էիք, որ ցուցակում ոչ մի կին չկա :think
Իսկականից :angry
Sagittarius
10.01.2014, 23:12
Իսկ դուք նկատե՞լ էիք, որ ցուցակում ոչ մի կին չկա :think
Էս գերմանացի ֆիմինիստներն էլ :beee
Անվերնագիր
10.01.2014, 23:13
Իսկ դուք նկատե՞լ էիք, որ ցուցակում ոչ մի կին չկա :think
Պալանիկը գալուբոյ ա :screwy:
Ոչ էլ սևամորթ կա :angry
Անուկի ականջը (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2421659&viewfull=1#post2421659) կանչի :D
StrangeLittleGirl
11.01.2014, 00:12
Ոչ էլ սևամորթ կա :angry
Անուկի ականջը (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2421659&viewfull=1#post2421659) կանչի :D
Հայ գրող էլ չկա :D
Baltazar
13.01.2014, 20:23
Իսկ ինչ անեն էն մարդիկ, ովքեր նշված գրողներից ոչ մեկին չեն կարդացել ?
Իսկ ինչ անեն էն մարդիկ, ովքեր նշված գրողներից ոչ մեկին չեն կարդացել ?
Նման մարդիկ դժվար թե էս թեմայում որևէ գործ ունենան:
Baltazar
13.01.2014, 20:29
Նման մարդիկ դժվար թե էս թեմայում որևէ գործ ունենան:
Ստեղծագործելու համար չգիտեի, որ պարտադիր է նշված հեղինակներին կարդալ; Մարդու իրավունքների ոտնահարում ... Ես այդ մարդկանցից եմ և այստեղ եմ
Ստեղծագործելու համար չգիտեի, որ պարտադիր է նշված հեղինակներին կարդալ; Մարդու իրավունքների ոտնահարում ...
Պարտավորի հարց չի: Ուղղակի միայն ստեղծագործելուց հեռու մարդկանց նշված հեղինակները ծանոթ չեն:
Baltazar
13.01.2014, 20:36
Պարտավորի հարց չի: Ուղղակի միայն ստեղծագործելուց հեռու մարդկանց նշված հեղինակները ծանոթ չեն:
Դա քո կարծիքն է Մարի ջան
Դա քո կարծիքն է Մարի ջան
Շատ հնարավոր է :)
StrangeLittleGirl
13.01.2014, 21:57
Էսօր Մարիին ասում եմ՝ էս մրցույթի կայֆը գիտե՞ս որն ա, գոնե քիչ թե շատ կարդացած մարդիկ կմասնակցեն, որակ ա, բան ա, կլինի: Ասում ա՝ հա լավ, ինչ էլ մի գրողներ են, սաղն էլ կարդացել են իրանց :))
Բայց դե կարծում եմ՝ իրոք շատ լավ ա, որ սենց ա, որովհետև չկարդացող հեղինակները եթե որոշեն մասնակցել, գոնե մի երկու բան կկարդան, նոր կմասնակցեն:
Բալթազար ջան, հարգելիս, ախր էլ ո՞նց բացատրենք, որ առանց կարդալու գրել չի լինում: Ինձ ցույց տուր որևէ հայտնի գրողի: Լավ, չեմ ասում էն ամենադեմքերին, գոնե միջին որակի, որ առանց կարդալու ա գրող դարձել, խոսքերս հետ կվերցնեմ:
Մարի ջան, էդ մինչև 2000 բառը քո վերջնական և հաստատ որոշումն է՞:
StrangeLittleGirl
14.01.2014, 13:51
Քանի օր ա նստած գցում-բռնում եմ՝ որին նմանակեմ, չեմ կողմնորոշվում: Նենց որ, ով պատվեր ունի, թող շուտ ասի, ըստ պատվերի կգրեմ (բացի Պալանիկից, որտև իրանից բան չեմ կարդացել):
Քանի օր ա նստած գցում-բռնում եմ՝ որին նմանակեմ, չեմ կողմնորոշվում: Նենց որ, ով պատվեր ունի, թող շուտ ասի, ըստ պատվերի կգրեմ (բացի Պալանիկից, որտև իրանից բան չեմ կարդացել):
Ստեղծագործության հեղինակի բացահայտումը չի թույլատրվում, նախնական պատվերը գրեթե նույնական ա ինքնաբացահայտման հետ :P
StrangeLittleGirl
14.01.2014, 15:47
Ստեղծագործության հեղինակի բացահայտումը չի թույլատրվում, նախնական պատվերը գրեթե նույնական ա ինքնաբացահայտման հետ :P
Արտ, թող մի քիչ խաղ անեմ յա :))
Իսկ եթե բաց անուններով ու առանց քվեարկությամբ լինի՞, մենակ քննարկումներով: Բոլորս միասին շատ նյարդեր կխնայենք: Ինչ կասեք:
Մեկ էլ եթե հավես ու ժամանակ ունեք, ամեն հեղինակի գրական ոճը մի քիչ ներկայացրեք էստեղ (թեկուզ վիքիից կարելի է թարգմանել), որ էն ընթերցողները, ովքեր պիտի գնահատեն աշխատանքները, բայց էս ցուցակի հեղինակներին լավ ծանոթ չեն, գոնե մի քիչ պատկերացում կազմեն:
Իհարկե, չեմ կարծում, որ գնահատվելու է մենակ «նմանությամբ», նաև լավ ստացվածի ու ուղղակի պատմվածքը հավանելու ֆակտորներն էլ հաստատ կան, բայց դե ոճի նմանակումը մրցույթի հիմնական կետն է:
StrangeLittleGirl
14.01.2014, 16:41

Ռիփ, դու էլ, քո բաց անուններն էլ :angry
Ես ստեղ հետաքրքիր ստրատեգիա եմ մշակում, թե ոնց անեմ, որ սաղ շփոթվեն, դու ասում ես՝ բաց անուն :beee
Բայց հեղինակների ոճը մի քանի բառով ներկայացնելը լավ միտք ա: Կարծում եմ՝ դա մրցույթի մասնակիցներին էլ կօգնի: Ի վերջո, պետք ա էդ սաղ կարդացածդ մի ձև ամփոփես: Էսօր իրիկվա յան ես մի էրկու հատը կթարգմանեմ:
Դե լավ, փակ անուններով, բայց առանց քվերակության, էդպես գոնե... :լօվ :փիս
StrangeLittleGirl
14.01.2014, 22:29
Դե լավ, փակ անուններով, բայց առանց քվերակության, էդպես գոնե... :լօվ :փիս
բայց ինչի՞ է: սաղ կայֆը կորում ա;
Բայց էս մրցույթների ամենահավես կողմերից էլ հենց քվեարկությունն ու փակ անուններն են: Մի զրկեք մեզ էս հաճույքներից :(
StrangeLittleGirl
14.01.2014, 22:40
Բայց էս մրցույթների ամենահավես կողմերից էլ հենց քվեարկությունն ու փակ անուններն են: Մի զրկեք մեզ էս հաճույքներից :(
Ռիփը աչքիս ծանր ա տանում :(
Ռիփը աչքիս ծանր ա տանում :(
Ու հլը թող համարձակվի փակ ու քվեարկությամբ մրցույթին չմասնակցի: :angry Ձեռիցս չի պրծնի :angry
Ռիփը աչքիս ծանր ա տանում :(
Հարցը ես չեմ, ես հազար մրցույթի եմ մասնակցել, բոլորն էլ քվեարկությամբ։ Ուղղակի ընդհանուր մթնոլորտը շատ շիկացած ա լինում, հատկապես վերջին մրցույթը էդպիսին էր, ի դեպ ես էդ մեկին ոչ էլ մասնակցում էի, սրան էլ կարող ա չմասնակցել։ Ուղղակի էլ չեմ ուզում, որ էդպես լինի։ Ինձ թվում ա, բաց անունները կամ քվեարկություն չլինելը կարող են թեթևացնել մթնոլորտը։
Այվ...ես հատուկ քեզ համար առանց քվեարկության, բաց անուններով մրցույթ կանեմ :)) չնեղվես
Իմ մասին չէր խոսքը, բայց մերսի Մարի ջան :)
StrangeLittleGirl
14.01.2014, 23:21
Հարցը ես չեմ, ես հազար մրցույթի եմ մասնակցել, բոլորն էլ քվեարկությամբ։ Ուղղակի ընդհանուր մթնոլորտը շատ շիկացած ա լինում, հատկապես վերջին մրցույթը էդպիսին էր, ի դեպ ես էդ մեկին ոչ էլ մասնակցում էի, սրան էլ կարող ա չմասնակցել։ Ուղղակի էլ չեմ ուզում, որ էդպես լինի։ Ինձ թվում ա, բաց անունները կամ քվեարկություն չլինելը կարող են թեթևացնել մթնոլորտը։
Ռիփ, վերջին մրցույթի ի՞նչն էր շիկացած: Շատ էլ թեթև մրցույթ էր:
Ռիփը աչքիս ծանր ա տանում :(
Դու էլ նենց ոչինչ իրականում:)) Ու բոլոր ստեղծագործողներն էլ: Նորմալ ա:
Ռիփ, վերջին մրցույթի ի՞նչն էր շիկացած: Շատ էլ թեթև մրցույթ էր:
Դե լավ, սուս եմ։
StrangeLittleGirl
14.01.2014, 23:22
Դու էլ նենց ոչինչ իրականում:)) Ու բոլոր ստեղծագործողներն էլ: Նորմալ ա:
Էսքան ժամանակ ամենածանր տարածս մրցույթը հենց բաց անուններովն էր :beee
Կարելի՞ ա մի բան ասեմ :oy
Եթե չեմ սխալվում վերջին մրցույթի ժամանակը ընդամենը մեկ գրառում եմ արել, մտել կարծիքս եմ գրել ու դուրս եմ եկել ու քննարկումներին առանձնապես չեմ էլ հետևել: Ու ընդհանրապես վերջին մի քանի մրցույթների քննարկումները իմ մոտ կներեք այ էս :[ սմայլիկն էր առաջացնում: Պատճառը քննարկման թեմաներում էջեր ձգվող ոչինչ չասող, անբովանդակ ու անհամ զրից-օֆֆթոփներն էին: Էջերը թերթում էի ու բախտս բերում էր, եթե էջի վրա գոնե մի գրառում կոնկրետ տարբերակներին էր վերաբերվում: Ես հիշում եմ էն հին ու բարի ժամանակները, երբ ստեղծագործական մրցույթները բավականին թեժ ու շիկացած մթնոլորտում էին անցնում՝ էլ իրար կոկորդ էինք կրծում, էլ անխնա իրար քլգում էինք, բայց միևնույն ժամանակ ոչ քլնգողներն էին չափերն անցնում, ոչ էլ մասնակիցները նեղվում, քննարկումներն էլ հետաքրքիր ու երբեմն էլ զվարճալի էին անցնում:
Իսկ էս վերջին մրցույթներին հատկապես Մեֆիստոֆելեսի մասնակցությամբ ֆլուդները լրիվ համը հանում էին: Ոնց որ հատուկ նպատակ դրված լիներ՝ մարդկանց վիրավորել, նսեմացնել ու հունից հանել: Ես Վոլտերային չեմ մեղադրում ու չեմ ասում, որ վատ է մոդերավորում: Ես ինքս բազմիցս հայտնվել եմ էդ դրության մեջ ու շատ հաճախ ժամանակի սղության կամ հավես չունենալու պատճառով իմ բաժինների թեմաներում օֆֆթոփների դեմը չեմ առել: Բայց Վոլտերային կխնդրեի, որ էս մրցույթի ժամանակ աչալուրջ լինի ու չթողնի բանը բանից անցնի: Չգիտեմ, ես իրոք ուզում եմ, որ էս մրցույթը հավես անցնի, առանց կիլոմետրեր ձգվող, ոչինչ չասող գրառումների:
StrangeLittleGirl
14.01.2014, 23:48
Լավ, սկսենք մի քանի գրողների ոճին անդրադառնալ: Էստեղ բացի վիքիից իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն էլ եմ խցկելու, նենց որ արխային քլնգեք:
Էռնեստ Հեմինգուեյ
Հեմինգուեյի ոճն առանձնանում է նրանով, որ ենթարկվում է այսպես կոչված «սառցաբեկորի տեսությանը», այսինքն՝ այն, ինչ դրսից տեսանելի է, դեռ ամենը չէ: Առաջին հայացքից անիմաստ ու ձանձրալի թվացող երկխոսությունների տակ կարող է հսկայական աշխարհ թաքնված լինել: Ավելին՝ կարող է մի գործողությամբ մի բոլորովին այլ երևույթ ցույց տալ:
Հեմինգուեյի բառապաշարը հարուստ չէ. բնագրով կարդացողները նկատած կլինեն, որ բառարան բացելու կարիք առանձնապես չեն ունենում: Նախադասությունները կարճ են. բարդ ստորադասական նախադասություններ հազվադեպ են հանդիպում: Խուսափում է ածականներից, խուսափում է ավելորդ ինֆորմացիայից, մեկնաբանություններից:
Հաճախ նրան մեղադրում են, որ իր գրականությունն էմոցիաներից զուրկ է: Բայց դա այդպես չէ: Հեմինգուեյը չի նկարագրում էմոցիաներ, դրանք ցույց է տալիս: Նա փորձում է իրավիճակներն ամբողջությամբ ներկայացնել, էմոցիաներն էլ անպայման դրա մի մասն են: Փորձեք կենտրոնացած կարդալ Հեմինգուեյի որևէ գործ, ու կզգաք, որ անգամ հերոսի ձայնի ինտոնացիան եք ընկալում, չնայած բուն տեքստի մեջ որևէ բան չկա:
Հեմինգուեյի հերոսներն իրական մարդիկ են: Նրա գործերը կարդալիս երբեք դրական-բացասական չես գտնում, անգամ չես կարողանում դատել հերոսներին, որովհետև շատ բնական են, իրական, հողեղեն: Էդ մասին Հեմինգուեյն ինքը գրողներին խորհուրդ է տալիս «ստեղծել կենդանի մարդկանց: Մարդկանց, ոչ թե կերպարների: Կերպարը ծաղրանկար է»:
Sagittarius
15.01.2014, 00:03
Պտի օֆֆտոպեմ, բայց «սառցաբեկորը» էն անիմաստ հայաֆիկացված բառերին ա պատկանում: Նախ հոլանդերենից փոխառնված «այսբերգը» օգտագործվում ա և՛ անգելերնում, և՛ գերմաներենում, և՛ ռուսերենում, և եթե հավատանք գուգլին՝ իսպաներենում, ֆրանսերենում (չգիտեմ, ինչևէ):
Ու դրանից բացի, սառցաբեկոր առաջանում ա, երբ ես կայպիրինյա եմ պատրաստում. թե չէ էտ անտերը եքա սար ա, որի ութանասուն տոկոսը ջրի տակ է, դրա համար էլ նման փախբերությունների աղբյուր ա օգտագործվում:
Էտ մի բանն էլ թող մնա իրա օրիգինալ անունով: Ես համոզված եմ, որ մեր պապերը այսբերգների վրա թան չեն խմել ու մեզանից չեն նեղանա:
Մի հատ առաջարկ: Իսկ ի՞նչ կասեք, եթե էս մրցույթը անցկացվի լրիվ փակ բազմակի ընտրությամբ քվեարկությամբ: Այսինքն ոչ ոք չտեսնի ու չիմանա, թե ով ում օգտին է քվեարկել: Ոչինչ, թող հեղինակներն էլ ամեն մեկն իրենց օգտին քվեարկեն, 1 ձայնից շատ բան չի փոխվի: Եթե լուրջ չարաշահումներ էլ լինեն, ադմինիստրատորները կարող են դրա դիմացն առնել: Ուղղակի մասնակիցները պակաս կաշկանդված կլինեն, քան թե բաց քվեարկությամբ ու քննարկումները ավելի հետաքրքիր կանցնեն:
StrangeLittleGirl
15.01.2014, 08:23

Հա, էդ մի տարբերակը շատ կայֆ կլինի :)
Ուշադրություն: Մրցույթի ժամկետը հետաձգվում է: Պատմվածքները կարող եք ուղարկել մինչև հունվարի 31-ի օրվա ավարտը՝ 24:00-ն: Քվեարկությունը կսկվի փետրվարի 1-ից: :)
StrangeLittleGirl
15.01.2014, 17:03
Ուշադրություն: Մրցույթի ժամկետը հետաձգվում է: Պատմվածքները կարող եք ուղարկել մինչև հունվարի 31-ի օրվա ավարտը՝ 24:00-ն: Քվեարկությունը կսկվի փետրվարի 1-ից: :)
ուռա˜ :)
Էսօր Հեմինգուեյից մի հատ շատ հավես պատմվածք կարդացի, կուզեի մի փոքրիկ հատվածով կիսվել: Ներող, եթե թարգմանությունն անկապ ա:
- Անցյալ շաբաթ նա ինքնասպանության փորձ է արել,- ասաց մատուցողներից մեկը:
- Ինչու՞:
- Հուսահատությունից:
- Ինչի՞ց:
- Ոչնչից:
- Ի՞նչ գիտես, որ ոչնչից:
- Նա լիքը փող ունի:

Բյուր, նենց միամիտ ձևով ինքնաբացահայտվում ես, իբր ուզում ես ասել՝ հա ինչ եմ անում որ, Հեմինգուեյին եմ ներկայացում... :))
StrangeLittleGirl
15.01.2014, 17:12
Բյուր, նենց միամիտ ձևով ինքնաբացահայտվում ես, իբր ուզում ես ասել՝ հա ինչ եմ անում որ, Հեմինգուեյին եմ ներկայացում... :))
Այ աղջիկ, դու ի՞նչ գիտես ես ում եմ նմանակելու, որ խոսում ես :P Սկի ես չգիտեմ, մենակ էն գիտեմ, որ հիմա Հեմինգուեյ եմ կարդում :))
Կարելի՞ ա մի բան ասեմ :oy
Եթե չեմ սխալվում վերջին մրցույթի ժամանակը ընդամենը մեկ գրառում եմ արել, մտել կարծիքս եմ գրել ու դուրս եմ եկել ու քննարկումներին առանձնապես չեմ էլ հետևել: Ու ընդհանրապես վերջին մի քանի մրցույթների քննարկումները իմ մոտ կներեք այ էս :[ սմայլիկն էր առաջացնում: Պատճառը քննարկման թեմաներում էջեր ձգվող ոչինչ չասող, անբովանդակ ու անհամ զրից-օֆֆթոփներն էին: Էջերը թերթում էի ու բախտս բերում էր, եթե էջի վրա գոնե մի գրառում կոնկրետ տարբերակներին էր վերաբերվում: Ես հիշում եմ էն հին ու բարի ժամանակները, երբ ստեղծագործական մրցույթները բավականին թեժ ու շիկացած մթնոլորտում էին անցնում՝ էլ իրար կոկորդ էինք կրծում, էլ անխնա իրար քլգում էինք, բայց միևնույն ժամանակ ոչ քլնգողներն էին չափերն անցնում, ոչ էլ մասնակիցները նեղվում, քննարկումներն էլ հետաքրքիր ու երբեմն էլ զվարճալի էին անցնում:
Իսկ էս վերջին մրցույթներին հատկապես Մեֆիստոֆելեսի մասնակցությամբ ֆլուդները լրիվ համը հանում էին: Ոնց որ հատուկ նպատակ դրված լիներ՝ մարդկանց վիրավորել, նսեմացնել ու հունից հանել: Ես Վոլտերային չեմ մեղադրում ու չեմ ասում, որ վատ է մոդերավորում: Ես ինքս բազմիցս հայտնվել եմ էդ դրության մեջ ու շատ հաճախ ժամանակի սղության կամ հավես չունենալու պատճառով իմ բաժինների թեմաներում օֆֆթոփների դեմը չեմ առել: Բայց Վոլտերային կխնդրեի, որ էս մրցույթի ժամանակ աչալուրջ լինի ու չթողնի բանը բանից անցնի: Չգիտեմ, ես իրոք ուզում եմ, որ էս մրցույթը հավես անցնի, առանց կիլոմետրեր ձգվող, ոչինչ չասող գրառումների:
Ես ահավոր նեղվում եմ, երբ տեսնում եմ, որ մի մեծ դափոն էջեր կան կարդալու ու շատ եմ ուրախանում, երբ էդ զրիցների պահերը ջրի պես առաջ են գնում:)) Իսկ երբ գրական ժանրի, կամ մրցութային պատմվածքի վերաբերյալ ահավոր երկար, բարդ քարոզ եմ տեսնում՝ աչքաթող եմ անում (Մեֆը վառ օրինակ)::pardon
Իհարկե ծավալից նեղվելը կա, բայց մի կողմից էլ... էդ զրույցները էնքան են եղել, որ առանց դրա արդեն չեմ պատկերացնում մրցույթը, քննարկումները, ոնց-որ հետաքրքիր համ ու հոտ տան մրցույթին: Չնայած ո՞վ գիտի առանց դրանց ի՞նչ կլիներ:;)
StrangeLittleGirl
19.01.2014, 21:41
Էս ի՞նչ խորհրդավոր լռություն ա ստեղ: Ո՞նց եք, մարդիկ, գրող-մրող չկա՞:
Բյուր, եթե էսքան «բաց անունների» դեմ պայքարելուց հետո վերջը Հեմինգուեյ ես գրել, է՜, սովորականի նման շա՜տ փակ անուններով մրցույթ կլինի :))
StrangeLittleGirl
20.01.2014, 08:30
Բյուր, եթե էսքան «բաց անունների» դեմ պայքարելուց հետո վերջը Հեմինգուեյ ես գրել, է՜, սովորականի նման շա՜տ փակ անուններով մրցույթ կլինի :))
Ռիփ, ես 10 հատ գործ եմ պատրաստել էս մրցույթին :beee
Ռեյ Բրեդբերի
Բրեդբերին շատ պատկերավոր է գրում, էնպես, որ իր նկարագրած ամեն ինչը վիզուալ է դառնում կարդալիս: Իր ժանրերն են՝ sci-fi, ֆենթեզի, առեղծված, սարսափ, ու դրանք ինքն էնպես է ներկայացնում է, որ ամեն ինչ «հնարավորի» սահմաններում են մնում: Իր պատմությունները, կերպարները, երկխոսություններն ու ամբողջ զարգացումը լրիվ հավատալու են՝ անգամ ամենաֆանտաստիկ իրավիճակում: Հենց էն պատճառով, որ շատ կենդանի է գրում: Հնարավոր չի Բրեդբերի կարդալիս իր պատմած ամեն ինչը «չտեսնել»:
Իր շարադրանքը հարուստ է սիրուն ու մանրամասն նկարագրություններով, խորը հույզերով, բայց երբեք բառախեղդ չի անում: Ոչ էլ ձանձրացնում է. իր ամեն տողը կարդալիս արդեն ուզում ես իմանալ, թե հետո ինչ է լինելու: Գրելիս աշխատում է հեռու մնալ «քոմենթներից» ու բացատրություններից և կարող է որոշ բան «չբացված» թողնել ընթերցողի համար: Տալիս է բավականաչափ ինֆորմացիա, որ հասկանաս, թե ինչի մասին է խոսքը, բայց նաև բավականաչափ ինֆորմացիա հետ է պահում, որ ինքդ էլ մտածես ընթերցելիս: Իր գրածներում վերաստեղծող ու ստեղծագործական երևակայության լիքը նյութ կա ընթերցողի համար:
Շատ սիրուն գրող է:
Չակ Պալանիկ
Պալանիկը սովորություն ունի նույնիսկ ամենանատուրալիստական, տհաճ կամ գռեհիկ տեսարանը հանգիստ պատմելով առաջ տանել, այսպես ասած՝ աչքն էլ չճպպացնելով: Որ մտածում ես՝ խփնված է էս տղեն: Հաճախ գրում է գլխավոր հերոսի անունից, նա է պատմողը: Բայց քեզ չի էլ թվում, թե ինքը քեզ հետ է խոսում. ինքն իր համար իր պատմությունն է անում, կուզես լսի, չես ուզի՝ սատանան քեզ հետ:
Ժանրը ավելի հին գործերում «տրանսգրեսիվ» է, երբ հասարակության նորմերի հետ չհարմարվող մարդիկ սկսում են ագրեսիվ, տարօրինակ ու թոկից փախած վարք ցուցաբերել ու հաճախ՝ իրենք իրենց հանդեպ: Ավելի նոր գործերում Պալանիկի ժանրը սատիրիկ սարսափն է: Կարդալիս էնպես չի, որ վախից կդողաս, որովհետև իր նկարագրած ամեն ինչի մեջ մի տեսակ կիսածաղրական տոն կա, զավեշտ: Ու պատմությունները դրա հետևանքով ամենևին վախենալու չեն, այլ ավելի շատ զարմացնող, երբեմն՝ շոկային, երբեմն՝ աբսուրդ թվացող, բայց միշտ՝ հավեսով առաջ տանող:
Գրելիս հաճախ օգտագործում է կրկնություններ՝ կրկնվող նախադասություններ, արտահայտություններ: Կան մարդիկ, որ հարուստ ածականներով են սիրում գրել, ինքն ավելի շատ բայերով ու գոյականներով է գրում: Մինիմալ բառերով ամեն ինչ ասում է: Նախադասությունները հաճախ կտրուկ են լինում, չոր ու չեն էլ ուզում, որ դու իրենց «սիրես», բայց դու իրենց միևնույն է սիրում ես, որովհետև "entertaining" ֆակտոր ունեն:
Պատմության վերջում երբեմն անսպասելի շրջադարձներ են լինում կամ ուղղակի կիսատ թվող, անսպասելի ավարտներ, որոնք իրականում լավ սազում են ամբողջ ոճին:
Կամ կսիրես, կամ կատես իրեն. «դե ոչինչ էնպես» վերաբերմունք դժվար թե ստացվի:
Էդգար Պո
Պոն մի այլ ձևի վատատես ու մռայլ հեղինակ է: Իրեն կարդալուց ուղղակի դող է անցնում մարմնովդ: Ի տարբերություն Պալանիկի, Պոն ամենասովորական երևությները ներկայացնում է սարսափի ու սևի տեսանկյունից, իր ձեռքն ընկնող ցանկացած պատկեր ու առարկա դառնում են իր պես խանգարված: Ինքը խաղում է մարդկային վախերի հետ: Ինքը մի հատ ահավոր ներքին հաճույքով է պատկերում բոլոր սարսափի տեսարանները ու դու կարդալուց զգում ես, որ խաբված ես: Պոն ստեղծագործում է սարսափ, դետեկտիվ, տեղ տեղ գոթական տարրեր պարունակող ժանրերում: Հիմնականում պատկերները ողողված են մարդկային վախերի, սարսափների ու խանգարված մտքերի տեսարաններով: Չնայած որ Պոն իր գործերում մեծ տեղ է տալիս նաև տրամաբանությանն ու վերլուծությանը: Ոճային առումով` արտաքինից ինքը գրում է բավականին չորը ու սառը տոնայնությամբ, սարսափի մթնոլորտը ստեղծվում է ավելի խորքերից: Իր` համարյա բոլոր ստեղծագործություններում առկա է հենց իր անձը` հիմնականում առաջին դեմքով պատմելուց: Ինքն ավելի շատ մտածված կառույցներ է ստեղծում, քան ասենք գրում է: Չնայած իր մութ ու բացասական մթնոլորտի, իր մոտ գերիշխում է հիմնականում միտքը` երբեմն էնքան առողջ ու գիտակից, որ զարմանում ես թե ոնց կարող է էդպես մտածողը ստեղծի մոտավորապես հոգեկան հիվանդության հասնող արվեստ: Պոն մի շնչով է կարդացվում, բայց կարդալու ամբողջ ընթացքում համ ֆիզիկականի, համ առավել ևս հոգեկանի վրա մի այլ ձևի է ազդում:
Մարի ջան, հետաքրքիր է, որ ես Պոյին էդքան վատատես ու մռայլ չեմ ընկալել. իհարկե մահվան թեման ակտուալ է իր մոտ, բայց ինչ-որ շատ սիրուն ու խորը բան կա իր գործերում։
Մարի ջան, հետաքրքիր է, որ ես Պոյին էդքան վատատես ու մռայլ չեմ ընկալել. իհարկե մահվան թեման ակտուալ է իր մոտ, բայց ինչ-որ շատ սիրուն ու խորը բան կա իր գործերում։
Այվ, ես չուզեցի չափից դուրս շատ սեփական կարծիքս հայտնել, որովհետև կշեղվեի թեմայից: Ես Պոյից անվերջ կարող եմ խոսել, ինքն իմ ամենա ամենա..հեղինակն ա ու մարդը: Ընդհանրապես ինձ համար ամենախոր ու ամենասիրուն բաները հենց մռայլության մեջ են թաքնված: Ուզում եմ ասել չուզեցի բացահայտ ասել` խորը, բազմաշերտ ու սիրուն: Էն երևույթները, որ վերագրեցի իրեն, արդեն իսկ դրա մասին էին խոսում:
impression
28.01.2014, 01:14
Գաբրիել Գարսիա Մարկես
Մարկեսը գրում ա գոյություն չունեցող բաների մասին նենց, որ ուզում ես վեր կենալ ու գնալ էն տեղը, որտեղ դրանք գոյություն ունեն, որտև ինքը նենց հանգիստ ա քեզ խաբում, որ մտքովդ էլ չի անցնում քեզ խաբված զգալ
տենց լիքը մարդիկ գնացել էին Մակոնդոն գտնելու /ձուն գա գլխներիդ/
Մարկեսը շատ ա նկարագրում, նախադասությունները երկար են, բազմաթիվ ածականներով հարուստ, պատկերները լի են ու գունագեղ, ոչ մի բաց տեղ չի թողնում, ամբողջական նկար ես տեսնում
ինքը ահավոր շատ ա սիրում ժամանակները խառնել իրար
նաև շատ ա սիրում հերոսների անունները կամ նույնը դնել կամ նենց անել, որ դրանք իրար շատ նման լինեն
ահավոր շատ ա գործածում վաղակատար ժամանակը, որն էլ հենց մատնում ա էն, որ ինքն ամբողջ ուժով զոռ ա տալիս երևակայությանը
ու դե գրում ա մոգական ռեալիզմ ոճի մեջ ;)
impression
28.01.2014, 01:20
Լյուիս Քերոլ
բառախաղի վարպետ
եթե ուզում ես նմանակել Քերոլին, պետք ա իմանաս լիքը ասացվածքներ ու առածներ ու կարողանաս դրանք նենց իրար խառնել, որ համ հետաքրքիր լինի համ էլ անսովոր
սյուռ ա լրիվ Քերոլը, ահավոր շատ ա սիրում մետաֆորաներ ու համեմատություններ
հաճախ գրում ա "իրան միամիտի տեղ դրած", ու էդ շատ կայֆ էֆեկտ ա, դու իրականում հասկանում ես, թե ինքը ինչ պտուղ ա
մեր էս մի ախպերը չգիտեմ ինչ ոճի մեջ ա գրում, էկեք համարենք դա սյուրռեալիզմ, կարող ա և ճիշտ եմ :)
ու դե գրում ա մոգական ռեալիզմ ոճի մեջ ;)
մեր էս մի ախպերը չգիտեմ ինչ ոճի մեջ ա գրում, էկեք համարենք դա սյուրռեալիզմ
Սրանք ժանրերն են ոնց որ թե, ոչ թե ոճը...
impression
28.01.2014, 01:53
Սրանք ժանրերն են ոնց որ թե, ոչ թե ոճը...
հա՜, հա :)
Մարի ջան, էս մրցույթին դեռ ինչքան կա, մի բան դիր կարդանք: Գոնե մի թիզեր, մի թրեյլեր: Պատմվածքների առաջին տողեր, բաներ :)
StrangeLittleGirl
29.01.2014, 17:07
Մարի ջան, էս մրցույթին դեռ ինչքան կա, մի բան դիր կարդանք: Գոնե մի թիզեր, մի թրեյլեր: Պատմվածքների առաջին տողեր, բաներ :)
մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդիկ կան, որ էս մրցույթին չեն մասնակցելու :D
մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդիկ կան, որ էս մրցույթին չեն մասնակցելու :D
Մենակ դու չես: Ես չնայած երկու հատ գրել էի, բայց որոշեցի չմասնակցել:
StrangeLittleGirl
01.02.2014, 10:33
Մենակ դու չես: Ես չնայած երկու հատ գրել էի, բայց որոշեցի չմասնակցել:
մասնակցի էլի, ես որ հավես անեմ, կվերջացնեմ, կմասնակցեմ:
մասնակցի էլի, ես որ հավես անեմ, կվերջացնեմ, կմասնակցեմ:
Ժամանակը չի սպառվե՞լ օրվա սկզբով: Մեզ մնացել ա մենակ սպասել հրապարակմանը::pardon
StrangeLittleGirl
01.02.2014, 11:00
Ժամանակը չի սպառվե՞լ օրվա սկզբով: Մեզ մնացել ա մենակ սպասել հրապարակմանը::pardon
դե Մարին մինչև գա, դնի գործերը, կարող ա հասցնենք ուղարկել: :))
Հաշվի առնելով մրցույթի ֆորմատի բարդությունն ու մինչև հիմա ուղարկված պատմվածքների քանակը որոշեցի մեկ ու կես շաբաթով երկարացնել մրցույթի ժամկետը: Այս անգամ վերջնական. Պատմվածքները կարող եք ուղարկել մինչև փետրվարի 13-ի օրվա ավարտը: Ուղարկված պատմվածքները կտեղադրվեն հաջորդ օրվա երեկոյան:
Հլը մի հատ ակտիվացեք ու գրեք, ի :beee
Ես թեմատիկ հեղինակներից միայն Վիլլյամ Սարոյանին եմ շատ կարդացել: Մնացածների ստեղծագործություններին ու ոճերին կամ քիչ եմ ծանոթ, կամ ծանոթ չեմ: Հա՛, մեկ էլ Գրիմ եղբայրներին եմ կարդացել մի ժամանակ:oy
Սպասեիք՝ միանգամից գարուն գար։
Էս մրցույթի հանդեպ հավեսս ու հետաքրքրությունս լրիվ սպառվեց։
StrangeLittleGirl
01.02.2014, 21:19
Սպասեիք՝ միանգամից գարուն գար։
Էս մրցույթի հանդեպ հավեսս ու հետաքրքրությունս լրիվ սպառվեց։
մարդ կա, նոր ա հետաքրքրությունը սկսվում :angry
Լավ կլիներ, եթե մասնակիցների անունները վերջում հրապարակվեր:
Claudia Mori
08.02.2014, 12:01
Այ մարդ էս մրցույթը չավարտվեց ? :))
Եկեք Մարիին էսօր հինգ նոր գործ ուղարկենք, որ բարիանա, վաղն էս մրցույթը սկսի :)
StrangeLittleGirl
09.02.2014, 01:44
Եկեք Մարիին էսօր հինգ նոր գործ ուղարկենք, որ բարիանա, վաղն էս մրցույթը սկսի :)
ես երկու հատ վաղը կուղարկեմ :))
Mephistopheles
12.02.2014, 07:32
Մի հատ հարց… էս տարվա տասներեիքին ա՞ թե մյուս…