PDA

Դիտել ողջ տարբերակը : Նաիրուհի :)



StrangeLittleGirl
06.01.2014, 02:03
Լիլ ջան, ինչքան էլ չսիրես, մեկ ա պետք ա ասեմ՝ շնորհավոր սուրբ ծնունդդ :))

Քեզ լիքը գժանոց բաներ եմ մաղթում, մտքիդ է˜ն դրածդ անպայման կատարվի, դե մեկ էլ քեզ լիքը երջանկություն՝ անկախ նրանից դա քեզ սազող տղայի հետ կլինի, թե առանց :))

:love

Chuk
06.01.2014, 02:13
Լիլ ջան, էս վերջերս դու ինձ հիշացրիր, որ ժամանակին քո հետ լավ չեմ եղել, կռիվ-մռիվների մեջ ենք եղել (երևի էն հայտնի գրական թեմայով): Ճիշտն ասած առաջին պահին կարծեցի, թե հումոր ես անում, հետո հիշեցի, ու շոկ ապրեցի: Ախր հիմա չեմ կարողանում պատկերացնել, որ քո հետ լարված եմ եղել, ախր դու... շատ լավն ես է :)

Լիլ ջան, չես կարող պատկերացնել, թե ինչքան ուրախ եմ որ քեզ ճանաչում եմ ու որ դու ակումբում ես, ապրես որ կաս: Քեզ անսահման երջանկություն եմ ցանկանում, ու որ էլ երբեք տարաձայնություններ չունենանք... չնայած թեթև տարաձայնությունները նույնիսկ հավես են :))

Կենացդ, Նա յ իրուհի ջան :drinks

Աբելյան
06.01.2014, 02:23
Շնորհավորում եմ: Սրտանց::)

Շինարար
06.01.2014, 02:23
Շնորհավորում եմ, Լիլիթ ջան: Կեցցես դու, որ էդքան լավն ես: Մաղթում եմ, որ քո կողքին էլ նույնքան լավ մարդիկ լինեն միշտ-միշտ, մեկ էլ առողջություն եմ մաղթում, մնացած ամեն ինչին դու կհասնես, համոզված եմ::friends:

Dayana
06.01.2014, 02:25
Շնորհավոր ծնունդդ, Լիլ ջան։ Քեզ առողջություն ու եռանդ եմ մաղթում, ու որ էս տարի (և հաջորդ բոլոր տարիներին) կարողանաս մամայիդ հետ ճամփորդության գնալ ՝ քո հաշվին ՝ ուր որ ինքը կուզի։ Պաչիկ քեզ :*

ivy
06.01.2014, 02:34
Շնորհավոր, Նաիրուհի ջան, ամենալավ բաները քեզ :)

Alphaone
06.01.2014, 02:37
Լիլս, քեզ մի հատ պաչիկեմ, շնորհավորեմ, ավելի մանրամասն, բարեմաղթանքներով արդեն արթնանալուց հետո կվերադառնամ :kiss

Գալաթեա
06.01.2014, 02:37
Լիլս, դու ևս մեկ անգամ ապացուցում ես, որ դժվար ա կյանքիդ մի մասը կազմող մարդուն հրապարակավ մաղթանք գրել:
Պարզապես շնորհավոր, հարազատ մարդ :)

CactuSoul
06.01.2014, 02:51
Լիլ ջան, շնորհավոր ծնունդդ :kiss
Ես էլ մաղթում եմ, որ էս տարի ի վերջո սկսես ուրիշների կյանքերը մի քիչ քիչ վերապրել, որ քո սեփականին էլ տեղ մնա: Որովհետև էս տարի քեզ լուրջ փոփոխություններ են սպասվում անձնական ֆրոնտում, որ քեզնից ահագին ռեսուրս են պահանջելու. պիտի սկսես երջանիկ լինել :B ու Բյուրի ինադու՝ հենց քեզ սազող տղայի հետ, առանց-մառանց չկա :P
:friends:

VisTolog
06.01.2014, 02:57
Լիլս շնորհավո՜ր... :kiss
Քեզ լիքը խուճուճ մազեր եմ ցանկանում գլխիս: :D

Ռուֆուս
06.01.2014, 04:26
Նաիրուհին ծնվեց ու հայտնեցավ...

Սպասեք, էս ոնց որ թե մի անգամ արդեն եղել ա :)) Լիլ ջան, ծնունդդ շնորհավոր, էնքան կուզեի էսօր Երևանում լինեի, գայի ծնունդիդ մի լավ քեֆ անեի, բայց ցավոք պիտի սահմանափակվեմ հեռու հեռուներից գինով կենացդ խմել :) Գիտեմ, որ էս տարի նպատակներ ունես, ուզում եմ, որ նպատակներդ հերթով իրականան :)

:drinks:

Claudia Mori
06.01.2014, 07:44
Լիլ ջան, շնորհավորում եմ իմ լավ ընկեր ջան: Նախ մաղթում եմ, որ նախորդ տարի թափած ջանքերդ արդարացվեն այս տարի, դու իմացար ինչի հետ եմ, հետո մաղթում եմ էն երազանքների իրականացումը, որը թաքուն պահում ես քո ներսում, ուզում եմ, որ շրջապատված լինես այնպիսի մարդկանցով, որ հողը ներքեւում միշտ հաստատուն զգաս եւ պետք եկած ժամանակ էլ սավառնես երկնքում: Գրկում եմ կարոտած :kiss

enna
06.01.2014, 10:09
Շնորհավո՜ր :)

Ուլուանա
06.01.2014, 10:45
Լիլուկս, շնորհավոր :kiss։ Էնքան լավ բաներ մաղթեցին, չգիտեմ էլ ինչ ավելացնեմ։ Քեզ շատ եմ սիրում ու մաղթում եմ, որ նույնքան մեծ սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված լինես, ինչքան որ ինքդ ես տալիս մարդկանց։ Մի խոսքով՝ երջանիկ լինես։

Այբ
06.01.2014, 11:07
Նաիրուհի ջան, շնորհավոր::)
Գիտե՞ս...մինչև հիմա ինձ մեղադրում եմ, որ գրադարանում քեզ չմոտեցա: Շա՜տ եմ ուզում քեզ հետ ծանոթանալ:
Ցանակնում եմ քեզ ամենա-ամենան:flower
Երջանիկ եղիր::kiss

laro
06.01.2014, 11:13
Նաիրուհիիի՜ շնորհավորում եմ :) Քեզ ամենալավն եմ ցանկանում: Քեզ գիտեմ միայն քո գրառումներից, բայց համոզված եմ, որ լավ մարդ ես :)

keyboard
06.01.2014, 11:34
Գիտե՞ս...մինչև հիմա ինձ մեղադրում եմ, որ գրադարանում քեզ չմոտեցա:


այ սա ես քեզ չեմ ների երբեք:angry

Հա ինչ էի ասում.

Լիլ, քեզ չմոտենալ չի լինում, Այբը հաստատ խառնելա, քո կողքը, որ հայտնվում ես դաժե կիլոմետրից քաշում ա, ինքնստինքյան մոտենում ես, որ ռոժդ տեսնես...
Շնարհավորում եմ, մնացածը ինձ դիմավորելուց կասեմ, հա մոռացա մի հատ պաչ, մի հատել ինձ դիմավորելուց, բայց քանի որ երորդությունը կարևորա, դիմավորելուց երկու հատ :D

Այբ
06.01.2014, 11:44
այ սա ես քեզ չեմ ների երբեք:angry

Հա ինչ էի ասում.

Լիլ, քեզ չմոտոնալ չի լինում, Այբը հաստատ խառնելա, քո կողքը, որ հայտնվում ես դաժե կիլոմետրից քաշում ա, ինքնստինքյան մոտենում ես, որ ռոժդ տեսնես...
Շնարհավորում եմ, մնացածը ինձ դիմավորելուց կասեմ, հա մոռացա մի հատ պաչ, մի հատել ինձ դիմավորելուց, բայց քանի որ երորդությունը կարևորա, դիմավորելուց երկու հատ :D

Մեղավոր եմ:oy

_Հրաչ_
06.01.2014, 12:21
Շնորհավորում եմ, Լիլիթ ջան: :)

My World My Space
06.01.2014, 12:30
Շնորհավոր, Լիլ …
էն, որ օրագրումդ հիսաթափվածաջղայինաափսոսանքախառը գրառումներ ես անում, ամեն անգամ «պատասխանել» կոճակը սեղմելուց առաջ հիշի, որ դրանք հիանալի մարզանքներ են երջանկության համար … ;)

Նարե91
06.01.2014, 12:40
Նաիրուհի ջան, շնորհավորում եմ:
Թող որ գալիք տարին շրջադարձային լինի կյանքումդ :)

E-la Via
06.01.2014, 12:43
Շնորհավոր ծնունդդ , Լիլ ջան, նվիրովող Մարդ ջան:
Հեռվից հեռու քեզ շատ եմ սիրում ու հպարտանում եմ քո տեսակով:
Ես չեմ ուզում մաղթանք հղել, ես պահանջում եմ, որ էս տարի ամբողջանաս, որ մի լավ ընտանիքի հիմքեր դնես ու ունեցածովդ միշտ շողաս:

Շնորհավո՜ր :rose:rose:rose:

Lílium
06.01.2014, 12:58
Լիլ ջան շնորհավորում եմ: Սիրով ու ջերմությամբ շրջապատված լինես: :չխկ :kiss

Անվերնագիր
06.01.2014, 13:01
Շնորհավոր Լիլ ջան

Առողջություն, երջանկություն, կյանք ու մեկ էլ սեր, չնայած, սերը սութ ա :))

Արևհատիկ
06.01.2014, 13:11
Լիլ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Միշտ ուրախ եղիր ու երջանիկ: Թող կյանքումդ դրական էներգիայի պակաս երբեք չզգաս :love

Նենց կուզեի էսօր գայի, քեզ գրկեի, պաչիկ անեի ու ասեի ապրես որ կաս :roll Բայց քանի որ չեմ կարող, սենց հեռվից հեռու գրկում եմ: Պաչ քեզ :kiss

Vardik!
06.01.2014, 14:25
Ծնունդտ շնորհավո՜ր,Լիլիթ ջան: Քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում: Երջանիկ լինես,միշտ քեզ սիրող լավ մարդկանցով շրջապատված: Թող բոլոր նպատակներդ իրականություն դառնան: :kiss
http://www.wp4u.ru/main.php?g2_view=core.DownloadItem&g2_itemId=6064&g2_serialNumber=2

Արամ
06.01.2014, 14:29
http://s24.postimg.org/elr9a7lxx/images.jpg
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ:
Էս բանաստեղծությունն էլ քեզ :love Շնորհավոր :love

Lusina
06.01.2014, 14:55
Շնորհավոր, միշտ տենց հավեսով լինես :bux:

Rammstein
06.01.2014, 14:59
Լի՜լ :love :drinks :love

Ambrosine
06.01.2014, 15:00
Նաիրուհի ջան, շնորհավորանքներս :drinks:

Skeptic
06.01.2014, 15:58
Էստեղ կարճ ասեմ - :love

Փոքրիկ շրջմոլիկ
06.01.2014, 17:06
Շնորհավոր :)

Alphaone
06.01.2014, 17:20
Հարազատ մարդ, ուզում էի գալ, գրկել, բաժակս բաժակիդ զրնգացնել ու մի հատ այլմոլորակային ավանդական կենաց ասել, աչքերիդ նայելով լավ-լավ բաներ բարեմաղթել, չկարողացա... Լիլ, քեզ առաջինը մաղթում եմ, որ տարածությունը երբեք քեզ չբաժանի քո սիրած մարդկանցից, որ միշտ կարողանաս կողքիդ ունենալ նրանց, ում ուզում ես կողքիդ տեսնել, մաղթում եմ, որ ամուր ու առողջ լինես, որ ոչ մի քամի դեմիցդ չքշի ժպիտը, մաղթում եմ հոգեկան ներդաշնակություն, որ եթե անգամ ինչ-որ բան խաղաղ ծփանքը վրդովի, ապա դա ուրախության ալիքը լինի: Մաղթում եմ լիքը հետաքրքիր, անվնաս արկածներ (ես առանց էս բարեմաղթանքի յոլա չեմ գնում :D)... Ընկերս, ուրախ տարեդարձ, թող հոբելյաններդ գան, անցնեն, բայց միշտ ջահել ավյուն ունենաս...

https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcS65uPyV5l62_B7iElQs_bEMLc_lIfLSpV6_Rwj_nnLRWwsvlBS

Հ.Գ. հուսով եմ, Փոքրիկ իշխանի օրինակ չունես, քանի որ նվերդ սիրուն փաթեթավորված քեզ ա սպասում, հանդիպելուն պես կտամ :)

Հայկօ
06.01.2014, 17:45
Էս Լիլիթին շատ եմ սիրում (հիմնականում) :)): Պաչ (ճակատիդ) :kiss:

Freeman
06.01.2014, 17:48
Շնորհավոր, ախպերություն)

Two-Face
06.01.2014, 18:36
Շնորհավոր, Նաիրուհի ջան: :)

Jarre
06.01.2014, 19:17
Շնորհավոր, Լիլիթ ջան :)

John
06.01.2014, 21:59
Լիլ ջան, իմ հարազատ, սիրելի քույրիկ, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ: Մաղթում եմ քեզ խաղաղություն: Երջանիկ էղի, լավ մարդկանցով շրջապատված ու գնահատված: կներես, որ էս ամեն ինչը բաժակը ձեռքիս չեմ ասում ու որ չեմ զանգել քեզ էսօր, սմս չեմ գրել ու ընդհանրապես կներես, որ ես էսօր կորած եմ:

Վոլտերա
06.01.2014, 22:02
Հենց ամենասկզբից դու ինձ դուր չեկար: Վանում էիր մի տեսակ ու ես չէի հասկանում, թե ինչ են քո մեջ գտել: Հետո ես սկսեցի գուշակել, թե ինչով ես մարդկանց ձգում, ու ինձնից գուշակ դուրս չեկավ: Անցա տրամաբանությանն ու վերլուծությանը, էդ էլ չօգնեց: Ոչ մի կերպ չէի գտնում հարցիս պատասխանը: Հետո գիտես ոնց գտա?....միամիտ ......պատահական :)

Ինձ սիրելի ու հարազատ ակումբցիները շատ են, իսկ գանձերից ես էստեղ մի երկու երեք հոգու ունեմ: Ու եթե ինչ որ մեկը բացի էդ գանձերի ցուցակը, պարզ կտեսնի քո անունը` մեծ մեծ արծաթագույն տառերով գրված: Դու իմ ամենագանձն ես, ամենահարազատն ոը ամենասիրելին` արծաթագույնների մեջ: Ու չնայած որ մեր ճաշակներն ու մտքերը երբեմն իրարից գտնվում են տիեզերական հեռավորության վրա, մեկ ա դու թափանցիկ տիեզերական փոշու պես ձգում ես ինձ, ու ես քեզ սիրում եմ ավելի շատ, քան կարծում ես, ու գրողը տանի ճաշակին ու էդ հիմար բառը հորինողին:

Ու դու ինձ համար դեռ ամբողջովին չես բացահայտված, բայց ես ծանոթ եմ քո սրտի տիեզերական խորությանը:
Ուզում եմ որ թողնես մեզ` քեզ ամբողջությամբ ճանաչել ու սիրել` ինչքան որ դու արժանի ես: Ուզում եմ որ քեզ երբեք չկորցնես քո անծայրածիր տիեզերքում ու թող լինի դա միայն քո` ավելի կատարելագործված տեսակին ձեռք բերելու պայմանով : Ուզում եմ երջանիկ լինես, ուզում եմ որ ինքդ կառավարես քո զգացմունքներին ու մտքին, բայց նաև թողնես իրենց որ քեզ դիպչեն` իրենց սրտի ուզածի չափով: Ուզում եմ, որ միշտ ժպտաս ու որ ժպիտդ միշտ էդքան վայրի ու ագրեսիվ լինի:

Իմ.....ուղղակի իմ Լիլիթ, :)
Ուժեղ ու մի քիչ էլ խմած պաչիկ
Շնորհավոր իմ գանձ` մեծ արծաթագույն տառերով գրված գանձ.

Դատարկություն
06.01.2014, 22:30
Լիլիջ ջան, շնորհավոր լինի ծնունդդ: :flower
Քեզ շատ եմ սիրում :love

Լեո
06.01.2014, 23:43
Շնորհավոր, Նաիրուհի ջան :)

Ներսես_AM
07.01.2014, 03:06
Շնորհավոր :love :flower

Ariadna
07.01.2014, 13:20
Լիլ ջան, շնորհավոր, մի հատ էլ ստեղ ասենք, շատից վնաս չկա :) Մի տեսակ զգում եմ, որ էս տարի վերջապես հանդիպելու ենք :))))

Rhayader
07.01.2014, 14:43
Շնորհավոր, Լիլ:)

Նաիրուհի
11.01.2014, 17:45
Վերջապես կարող եմ լիովին նվիրվել սիրո խոստովանությունների և շնորհակալությունների սուրբ գործին :))


Լիլ ջան, ինչքան էլ չսիրես, մեկ ա պետք ա ասեմ՝ շնորհավոր սուրբ ծնունդդ :))

Քեզ լիքը գժանոց բաներ եմ մաղթում, մտքիդ է˜ն դրածդ անպայման կատարվի, դե մեկ էլ քեզ լիքը երջանկություն՝ անկախ նրանից դա քեզ սազող տղայի հետ կլինի, թե առանց

:love

Նենց հրամայական տոնով ես սկսում, որ մարդ վախենում է հակաճառել, նենց որ ոնց ասես, Բյուր ջան :love մանավանդ որ իրականում իմ ցանկությունների հետ էլ է համընկնում :)


Լիլ ջան, էս վերջերս դու ինձ հիշացրիր, որ ժամանակին քո հետ լավ չեմ եղել, կռիվ-մռիվների մեջ ենք եղել (երևի էն հայտնի գրական թեմայով): Ճիշտն ասած առաջին պահին կարծեցի, թե հումոր ես անում, հետո հիշեցի, ու շոկ ապրեցի: Ախր հիմա չեմ կարողանում պատկերացնել, որ քո հետ լարված եմ եղել, ախր դու... շատ լավն ես է :)

Լիլ ջան, չես կարող պատկերացնել, թե ինչքան ուրախ եմ որ քեզ ճանաչում եմ ու որ դու ակումբում ես, ապրես որ կաս: Քեզ անսահման երջանկություն եմ ցանկանում, ու որ էլ երբեք տարաձայնություններ չունենանք... չնայած թեթև տարաձայնությունները նույնիսկ հավես են :))

Կենացդ, Նա յ իրուհի ջան :drinks

Արտ, գիտե՞ս, իրականում ես մեկ-մեկ չեմ էլ հավատում, որ ես ու դու էն ժամանակվա Արտակն ու Լիլիթն ենք, նենց որ գերադասում եմ մտածել, մեր իրար ճանաչելն սկսվում է հենց ռեալ ընկերությունից։ Ու ես հպարտ եմ, որ դո´ւ իմ մասին սենց ես արտահայտվում։ :drinks


Շնորհավորում եմ: Սրտանց::)

Հա՜յկ, դու հավակնում ես Ակումբում իմ նոր համակրանքը դառնալ :)


Շնորհավորում եմ, Լիլիթ ջան: Կեցցես դու, որ էդքան լավն ես: Մաղթում եմ, որ քո կողքին էլ նույնքան լավ մարդիկ լինեն միշտ-միշտ, մեկ էլ առողջություն եմ մաղթում, մնացած ամեն ինչին դու կհասնես, համոզված եմ::friends:

Եւս մի փոքր համառություն, ու դու կստիպես առանց ջղաձգումների տանել ինձ լրիվ անունով դիմելը :)) Տիրան ջան, շնորհակալ եմ TOEFL-ին, որն ինձ հնարավորություն տվեց հաղթահարել կոմպլեքսներս ու կարողանալ գրեթե հավասարի նման խոսել հետդ: Ու շնորհակալություն, որ վերջին սմայլիկի անկեղծությանը հավատում եմ :oy


Շնորհավոր ծնունդդ, Լիլ ջան։ Քեզ առողջություն ու եռանդ եմ մաղթում, ու որ էս տարի (և հաջորդ բոլոր տարիներին) կարողանաս մամայիդ հետ ճամփորդության գնալ ՝ քո հաշվին ՝ ուր որ ինքը կուզի։ Պաչիկ քեզ :*

Արմի՜ն, դու է՞լ գիտես որսալ նվիրական երազանքները։ Հա, քեզ համ էլ նրա համար եմ էսքան շատ սիրում, որովհետև պարզվեց՝ դու ու մամաս նույն օրն եք ծնվել: Ապրե՜ս, Դայուշ ջան, շուտով զինվորի նման օրացույց եմ սարքելու, էն որ ծառայությանը 100 օր է մնում՝ սկսում են ջնջել։ Մնում է՝ գալուդ օրն ասես :))


Շնորհավոր, Նաիրուհի ջան, ամենալավ բաները քեզ :)
Շնորհակալ եմ, Այվի ջան։ Դու էլ շատ ակտիվ եղիր, որովհետև լիքը բան եմ սովորում գրառումներիցդ :)


Լիլս, քեզ մի հատ պաչիկեմ, շնորհավորեմ, ավելի մանրամասն, բարեմաղթանքներով արդեն արթնանալուց հետո կվերադառնամ :kiss
Ալֆս, մի հատ պաչիկեմ, ավելի մանրամասն մյուս գրառմանդ :kiss


Լիլս, դու ևս մեկ անգամ ապացուցում ես, որ դժվար ա կյանքիդ մի մասը կազմող մարդուն հրապարակավ մաղթանք գրել:
Պարզապես շնորհավոր, հարազատ մարդ :)

Պարզապես տաք ու փափուկ ։գրկ քեզ, Լիլս։ Վերջակետ։

Նաիրուհի
11.01.2014, 17:49
Լիլ ջան, շնորհավոր ծնունդդ :kiss
Ես էլ մաղթում եմ, որ էս տարի ի վերջո սկսես ուրիշների կյանքերը մի քիչ քիչ վերապրել, որ քո սեփականին էլ տեղ մնա: Որովհետև էս տարի քեզ լուրջ փոփոխություններ են սպասվում անձնական ֆրոնտում, որ քեզնից ահագին ռեսուրս են պահանջելու. պիտի սկսես երջանիկ լինել :B ու Բյուրի ինադու՝ հենց քեզ սազող տղայի հետ, առանց-մառանց չկա :P
:friends:

Ա՞ն, էս դու կարո՞ղ է մի բան գիտես, որ ես չգիտեմ ;) Իսկ դու աշխատի էդքան շատ չգրես իմ մասին ու ինքդ էնքան երջանիկ լինես, որ գոնե քո կյանքը վերապրելուց ազատվեմ ու ռեսուրսներս տրամադրեմ էդ սազող տղային :friends:


Լիլս շնորհավո՜ր... :kiss
Քեզ լիքը խուճուճ մազեր եմ ցանկանում գլխիս: :D

Հա, վատ չէր, ահագին քաշքշելու հնարավորություն կար։ Թող մեր բոլոր հանդիպումներին լիքը խուճուճ մազեր լինեն գլխիդ :kiss


Նաիրուհին ծնվեց ու հայտնեցավ...

Սպասեք, էս ոնց որ թե մի անգամ արդեն եղել ա :)) Լիլ ջան, ծնունդդ շնորհավոր, էնքան կուզեի էսօր Երևանում լինեի, գայի ծնունդիդ մի լավ քեֆ անեի, բայց ցավոք պիտի սահմանափակվեմ հեռու հեռուներից գինով կենացդ խմել
Գիտեմ, որ էս տարի նպատակներ ունես, ուզում եմ, որ նպատակներդ հերթով իրականան

:drinks:

Եթե Մուհամեդը չի գալիս սարի մոտ... Նենց որ մի օր կխմենք էլ, քեֆ էլ կանենք, էդ հեչ :drinks Ապրես, Հայկ ջան, ձեռդ գլխիս դիր, որ դրսերում հանդիպենք։


Լիլ ջան, շնորհավորում եմ իմ լավ ընկեր ջան: Նախ մաղթում եմ, որ նախորդ տարի թափած ջանքերդ արդարացվեն այս տարի, դու իմացար ինչի հետ եմ, հետո մաղթում եմ էն երազանքների իրականացումը, որը թաքուն պահում ես քո ներսում, ուզում եմ, որ շրջապատված լինես այնպիսի մարդկանցով, որ հողը ներքեւում միշտ հաստատուն զգաս եւ պետք եկած ժամանակ էլ սավառնես երկնքում: Գրկում եմ կարոտած :kiss

Կա՜ր... Էնքան եմ կարոտել քեզ, որ արի ուղղակի գրկեմ ու շնորհակալություն հայտնեմ, որ էդքան քիչ շփվելով հանդերձ էդքան լավ էիր ինձ հասկանում։ :friends:


Շնորհավո՜ր
Շնորհակալությո՜ւն :)


Լիլուկս, շնորհավոր :kiss։ Էնքան լավ բաներ մաղթեցին, չգիտեմ էլ ինչ ավելացնեմ։ Քեզ շատ եմ սիրում ու մաղթում եմ, որ նույնքան մեծ սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված լինես, ինչքան որ ինքդ ես տալիս մարդկանց։ Մի խոսքով՝ երջանիկ լինես։

Ան ջան, շնորհակալ եմ վերաբերմունքիդ համար։ Դու էլ ես էն մարդկանցից, ում վիրտուալից շատ էի սիրում, բայց չէի կարող պատկերացնել, որ մի օր ընկերներիս ցանկում կտեսնեմ։ Դու երևի իմ ամենաանսպասելի ձեռքբերումn ես, որովհետև մտքովս չէր անցնի, որ Հայաստանում չգտնվող մարդու հետ կկարողանամ մինչև հանդիպելն ընկերանալ։ :kiss



Նաիրուհի ջան, շնորհավոր:
Գիտե՞ս...մինչև հիմա ինձ մեղադրում եմ, որ գրադարանում քեզ չմոտեցա: Շա՜տ եմ ուզում քեզ հետ ծանոթանալ:
Ցանակնում եմ քեզ ամենա-ամենան:flower
Երջանիկ եղիր::kiss

Այբ ջան, շնորհակալ եմ։
Դու ոչ թե ափսոսա, այլ ասա ինձ, թե մեկ էլ երբ կլինես գրադարանում։ Հիմա ի՞նչն է հեշտ։ Իհարկե՝ հանդիպելը ;)

Նաիրուհի
11.01.2014, 23:09
Նաիրուհիիի՜ շնորհավորում եմ :) Քեզ ամենալավն եմ ցանկանում: Քեզ գիտեմ միայն քո գրառումներից, բայց համոզված եմ, որ լավ մարդ ես :)
Շնորհակալ եմ, Լարո ջան :)


Լիլ, քեզ չմոտենալ չի լինում, Այբը հաստատ խառնելա, քո կողքը, որ հայտնվում ես դաժե կիլոմետրից քաշում ա, ինքնստինքյան մոտենում ես, որ ռոժդ տեսնես...
Շնարհավորում եմ, մնացածը ինձ դիմավորելուց կասեմ, հա մոռացա մի հատ պաչ, մի հատել ինձ դիմավորելուց, բայց քանի որ երորդությունը կարևորա, դիմավորելուց երկու հատ :D
Կլինի՞ դու ինձ քիչ երես տաս, Հով :oy


Շնորհավորում եմ, Լիլիթ ջան: :)
Շնորհակալ եմ, Հրաչ ջան :)


Շնորհավոր, Լիլ …
էն, որ օրագրումդ հիսաթափվածաջղայինաափսոսանքախառը գրառումներ ես անում, ամեն անգամ «պատասխանել» կոճակը սեղմելուց առաջ հիշի, որ դրանք հիանալի մարզանքներ են երջանկության համար … ;)
Շնորհակալություն, Հով ;)


Նաիրուհի ջան, շնորհավորում եմ:
Թող որ գալիք տարին շրջադարձային լինի կյանքումդ :)
Ապրես, Նարե ջան։ Էս տարի աչքիս ինձ ավտովթար է սպասվում, բոլորը որոշել են շրջադարձ մաղթել :D


Շնորհավոր ծնունդդ , Լիլ ջան, նվիրովող Մարդ ջան:
Հեռվից հեռու քեզ շատ եմ սիրում ու հպարտանում եմ քո տեսակով:
Ես չեմ ուզում մաղթանք հղել, ես պահանջում եմ, որ էս տարի ամբողջանաս, որ մի լավ ընտանիքի հիմքեր դնես ու ունեցածովդ միշտ շողաս:

Շնորհավո՜ր :rose:
Ան, գիտես :love Ուրիշ ես, էլի, աննման ջան :)


Շնորհավոր Լիլ ջան

Առողջություն, երջանկություն, կյանք ու մեկ էլ սեր, չնայած, սերը սութ ա :))
Շնորհակալ եմ, Սաշ... ըըը... Հայկ ջան :)
Սթից բաներով մեզի խափելով էլ աբրում ենք, բռատ ջան :))

Նաիրուհի
11.01.2014, 23:17
Լիլ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Միշտ ուրախ եղիր ու երջանիկ: Թող կյանքումդ դրական էներգիայի պակաս երբեք չզգաս :love

Նենց կուզեի էսօր գայի, քեզ գրկեի, պաչիկ անեի ու ասեի ապրես որ կաս :roll Բայց քանի որ չեմ կարող, սենց հեռվից հեռու գրկում եմ: Պաչ քեզ :kiss
Արև՜, հազար տարի իրար չենք տեսել, տնաշեն։ Էս քանի օրը նենց եմ կարոտում քեզ :cry Ապրես, որ հեռվից ինձ էսքան ջերմություն փոխանցեցիր :kiss


Ծնունդտ շնորհավո՜ր,Լիլիթ ջան: Քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում: Երջանիկ լինես,միշտ քեզ սիրող լավ մարդկանցով շրջապատված: Թող բոլոր նպատակներդ իրականություն դառնան: :kiss
Վարդիկ ջան, շնորհակալ եմ շատ :kiss




Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ,
Լիլթ Լիլիթ, Լիլ, Լիլիթ:
Էս բանաստեղծությունն էլ քեզ :love Շնորհավոր :love



Շնորհակալություն բանաստեղծելու փորձի համար ;)


Շնորհավոր, միշտ տենց հավեսով լինես

Շնորհակալ եմ, Լուսինա ջան

Լի՜լ :love :drinks :love
Հաջա՜ն :love :drinks :friends:

Նաիրուհի ջան, շնորհավորանքներս :drinks:
Շնորհակալություններս, Աստղ ջան :)


Շնորհավոր :)

Շնորհակալ եմ :)

Նաիրուհի
11.01.2014, 23:39
Էստեղ կարճ ասեմ - :love

Գագ ջան, քեզ էստեղ կարճ պատասխանեմ - :love

Ամենաառանձնահատուկ շնորհակալությունս քեզ :oy