PDA

Դիտել ողջ տարբերակը : Minecraft/մայնկրաֆտ

Freeman
04.01.2014, 21:20
Minecraft խաղն ստեղծվել է Մարկուս Պերսոնի (ինտերնետում ավելի հայտնի է Նոթչ (https://twitter.com/notch) մականունով) կողմից, ով հանդիսանում է Mojang AB (http://minecraft.gamepedia.com/Mojang_AB)-ի հիմնադիրը:

https://trentahost.com/wp-content/uploads/2013/12/minecraft-11-m.jpg

Չնայած առաջին հայացքից վանող գրաֆիկային, խաղը բավականին հետաքրքիր և կլանող է: Պատկերացրեք, ընկել եք անվերջ մեծ աշխարհ (գործնականում անվերջ չի, բայց դժվար սահմաններին հասնես), որտեղ ոչինչ չունեք, բայց ամեն ինչ կազմված է քառակուսի «բլոկներից», որոնք կարելի է անջատել իրարից և այլ առարկաներ սարքել (crafting (http://minecraft.gamepedia.com/Crafting)):
Օգտագործելով տարբեր բլոկներ՝ կարելի է ստեղծել ամրոցներ, կրակայրիչներ, դարպասներ դեպի դժողք, ֆերմա, դաշտեր ու անտառներ, կարող եք օգտագործել կախարդանք, խաչասերել կենդանիներին և այլն: Սակայն, այս ամենի հետ պետք է չմոռանալ ողջ մնալու մասին, մտածել, թե ինչ եք ուտելու և զգուշանալ նաև գիշերը հայտնվող հրեշներից, որոնցից սկզբում փախչում ենք, հետո՝ ոչնչացնում:

Մնում է միայն ավելացնել, որ գեներացվող բոլոր աշխարհները տարբերվում են իրարից,կա խաղի նաև օնլայն ռեժիմ, որտեղ տարբեր քարտեզներում կարելի է խաղալ ինչպես նորմալ ռեժիմով, այնպես էլ խաղացողների կողմից հորինված կանոններով, ինչն ավելի հետաքրքիր և բազմազան է դարձնում գեյմփլեյը:

Եթե այսքանը ձեզ դեռ չի համոզել, պարզապես միացրեք խաղը և փորձեք մի օր ողջ մնալ, դրանից հետո մնացած խաղերի հաշվին ձեր համակարգչում տեղ կազատեք ;)

Խաղալու համար ձեզ կօգնի մայնկրաֆտի վիկին. անգլերեն (http://minecraft.gamepedia.com/Minecraft_Wiki), ռուսերեն (http://minecraft-ru.gamepedia.com/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0)

Պաշտոնական կայքը (https://minecraft.net/)
Անվճար լաունչեր (http://ru-minecraft.org/)

Ընթացքում այս թեմայում կտեղադրենք հետաքրքիր փաստեր և վիդեոներ:

Վահե-91
04.01.2014, 22:17
էս էշությունը ոնց էլ խաղում եք :|

Գյուլխ
04.01.2014, 22:28
Վահեի գրած պոստերը նենց են համապատասխանում իր ավատարին :) Ժամանակ առ ժամանակ խաղում եմ ընկերուհուս հետ համաչիով, մենք էնտեղ տուն ունենք, ֆերմա, լողավազան: Մենակով խաղալը լոքշոտ ա, բայց որ ունենում ես սոժիծել, հարևաններ և այլն ահագին բացում ա: Վատ գրաֆիկային կարաք դզեք HD կամ այլ տեքստուր փաքերով:

Freeman
04.01.2014, 22:41
էս էշությունը ոնց էլ խաղում եք :|

Իսկ դու խաղացել ե՞ս էշությունը ;)
Մի քանի ամիս առաջ նույն կարծիքին էի:

Վահե-91
04.01.2014, 22:41
Վահեի գրած պոստերը նենց են համապատասխանում իր ավատարին :) Ժամանակ առ ժամանակ խաղում եմ ընկերուհուս հետ համաչիով, մենք էնտեղ տուն ունենք, ֆերմա, լողավազան: Մենակով խաղալը լոքշոտ ա, բայց որ ունենում ես սոժիծել, հարևաններ և այլն ահագին բացում ա: Վատ գրաֆիկային կարաք դզեք HD կամ այլ տեքստուր փաքերով:

որ ընկերուհի ունենամ, կբերեմ մեր տուն կպահեմ, մայնկրաֆտս գիտեր :D

Ռուֆուս
04.01.2014, 22:45
Մայնքրաֆթի մասին էնքան դրական ռեվյուներ էի կարդացել, քաշեցի, սկսեցի բզբզալ ու ինչքան փորձեցի ես էդ խաղի կայֆը չզգացի :{ ոնց հասկանում եմ պիտի լիքը պարապ ժամանակ ունենաս սրա համար:

Գյուլխ
04.01.2014, 22:47
Արժի մի օր մի քանի հոգով լցվենք խաղանք մի քիչ:

Վահե-91
04.01.2014, 22:49
Արժի մի օր մի քանի հոգով լցվենք խաղանք մի քիչ:
արի ակումբի հանդիպման, տետրիս բերենք խաղանք...նույն գրաֆիկան ա :D

Freeman
04.01.2014, 22:50
Մայնքրաֆթի մասին էնքան դրական ռեվյուներ էի կարդացել, քաշեցի, սկսեցի բզբզալ ու ինչքան փորձեցի ես էդ խաղի կայֆը չզգացի :{ ոնց հասկանում եմ պիտի լիքը պարապ ժամանակ ունենաս սրա համար:

Քիչ ես բզբզացել)) միանգամից մի քանի բան մի փորձի, ուղղակի փորձի մի քանի օր ողջ մնաս, հետո կտենաս, ոնց ա ձգում:

Արժի մի օր մի քանի հոգով լցվենք խաղանք մի քիչ:

Հարմար սերվերներ կան, արժի կպնել ;)

Գյուլխ
04.01.2014, 22:51
արի ակումբի հանդիպման, տետրիս բերենք խաղանք...նույն գրաֆիկան ա :D

Ապեր, էս էն խաղերից ա, որ գրաֆիկան հեչ առաջնային դիրքում չի:

Freeman
04.01.2014, 23:24
արի ակումբի հանդիպման, տետրիս բերենք խաղանք...նույն գրաֆիկան ա :D

Խաղերը գրաֆիկայի համար խաղալը նույնն ա, ինչ պ*ռնո նայել, սցենարի համար ;)

Արամ
05.01.2014, 00:13
Խաղերը գրաֆիկայի համար խաղալը նույնն ա, ինչ պ*ռնո նայել, սցենարի համար ;)
Ֆրիմն ջան էս ինչ համեմատություն էր: :lol
Չստացված էլի: ^^

Վահե-91
05.01.2014, 00:14
Ֆրիմն ջան էս ինչ համեմատություն էր: :lol
Չստացված էլի: ^^
հա, թարսի պես ես պոռնոյի մեջ սցենարը կարևորում եմ :D

Sagittarius
05.01.2014, 00:27
Առաջին անգամ Մայնկրաֆտը աչքովս ընկել էր մի քանի տարի առաջ, որպես Appstore-ում ամենաշատ վաճառված խաղ, մի քիչ բզբզեցի, սկրինշոթներ նայեցի ու ասած Վահեի՝ «էս ինչ էշություն ա»... ինչ-որ անկապ կուբիկներ, քցեցի մի կողմ: Հետո անդհատ հանդիպում էի մայնկրաֆտ, մայնկրաֆտ.. ու մինչև մի օր էլ տեսա, թե մի խումբ «ազիատներ» մայնկրաֆտով ոնց են Գահերի Խաղի Kings Landing-ը հավաքել :o

http://www.youtube.com/watch?v=jwyqAA_TpKo

Այս ստեղ պարզ ա դառնում էս խաղի անսահման պոտենցյալը, բայց ես հեչ չեմ ուզենա սրա մեջ խորանալ, ոնց հասկանում եմ ահավոր ժամանակ ա խլելու:

Վահե-91
05.01.2014, 00:31
Այս ստեղ պարզ ա դառնում էս խաղի անսահման պոտենցյալը, բայց ես հեչ չեմ ուզենա սրա մեջ խորանալ, ոնց հասկանում եմ ահավոր ժամանակ ա խլելու:
ես էլ չեմ ուզում զադռոտ դառնամ

Freeman
05.01.2014, 00:56

ստեղ նայի, անսահման հնարավորությունները էս կլիպից են երևում ;)

http://youtu.be/wgJfVRhotlQ

ես էլ չեմ ուզում զադռոտ դառնամ

Էս խաղը էնքան լայն հնարավորություններ ա տալիս ու տարբեր ոճերի տեղ ունի, որ զադրոտություն բառը, մեղմ ասած, տեղին չի ;) ամեն անգամ նոր տեղ գնալուց ոնց-որ նոր խաղ խաղաս:

Վահե-91
05.01.2014, 02:38
ստեղ նայի, անսահման հնարավորությունները էս կլիպից են երևում ;)

http://youtu.be/wgJfVRhotlQ

Էս խաղը էնքան լայն հնարավորություններ ա տալիս ու տարբեր ոճերի տեղ ունի, որ զադրոտություն բառը, մեղմ ասած, տեղին չի ;) ամեն անգամ նոր տեղ գնալուց ոնց-որ նոր խաղ խաղաս:

զադռտությունն էն ա, որ կոմպից չես կարում պոկվես, ավելի վատ որ տենց լայն հնարավորություններ ունի

Freeman
05.01.2014, 11:15
զադռտությունն էն ա, որ կոմպից չես կարում պոկվես, ավելի վատ որ տենց լայն հնարավորություններ ունի

Իսկ, եթե մեկ ա կոմպից էիր պոկվելու, զադրոտություն չէ՞ր:
Համ էլ էդ մարդուց ա կախվածմ ինչքան կնստի կոմպի դեմը, կարաս ոչ մի խաղ չխաղաս ու կյանքդ կոմպի հետ անցկացնես, ու կարաս մի քիչ մայն խաղաս: Իհարկե քիչ-քիչ խաղալով դանդաղ առաջ կգնաս, բայց դե եթե իրական կյանքն էլ ա գրավում ))

Freeman
05.01.2014, 11:16
Ֆրիմն ջան էս ինչ համեմատություն էր: :lol
Չստացված էլի: ^^

Աչքիս դու էլ ես սցենարի համար նայում :D

Արամ
05.01.2014, 15:02
Freeman ջան կատակը-կատակ, բայց շատ ու շատ խաղեր կան, որ հենց մենակ գրաֆիկան վայելելու համար էլ պետք ա խաղալ: Դրա համար եմ ասում, որ սխալ համեմատություն էր:

Freeman
05.01.2014, 15:38
Freeman ջան կատակը-կատակ, բայց շատ ու շատ խաղեր կան, որ հենց մենակ գրաֆիկան վայելելու համար էլ պետք ա խաղալ: Դրա համար եմ ասում, որ սխալ համեմատություն էր:

Բան չասեցի, շատ խաղեր կան, բայց էդ չի նշանակում որ խաղը քաշելուց պետք ա գրաֆիկային նայես: Լիքը հին խաղեր կան, մեղմ ասած աչքի չընկնող գրաֆիկայով, որ հիմա իրանց ժանրի մեջ կլասիկա են համարվում: Ընդհանրապես եթե գրաֆիկան վատը չի, որ խանգարի, իրան կարելիա ուշադրություն չդարձնել:
Ինչ վերաբերվումա մայնին, ստեղ ոչ թե գրաֆիկան ա վատ, այլ խաղի կառուցվածքն ա պարտադրում, որ ամեն ինչ քառակուսի լինի, թե չէ նորմալ գրաֆիկայով չէիր հասկանա ինչն ինչոց ա:

Freeman
18.07.2014, 01:21
Մայնկրաֆտում կան երեք զուգահեռ աշխարհներ, որոնց դեռ կհասցնեմ անդրադառնալ, մինչ էդ ասեմ, որ դրանցից մեկում՝ վերջում (օրիգինալ անվանումը՝ End) բնակվում է հայտնի Էնդերի վիշապը (Ender dragon).

http://hydra-media.cursecdn.com/minecraft.gamepedia.com/4/4f/EnderdragonFlying.gif

Վիշապը խաղի բոսերից է, բայց նրան սպանելով խաղը չի ավարտվում, խաղացողը պարզապես հնարավորություն է ստանում վերադառնալ վերին աշխարհ, որը հենց հիմնական խաղային աշխարհն է և որտեղից էլ ցանկացած ժամանակ կարող է գնալ End ու սպանել Էնդերմեններին՝ ստանալով միավորներ ու էնդերմենի ձու: Միավորներն օգտագործվում են իրեր կախարդելու համար, իսկ ձուն՝ տելեպորտացիայի)
Իհարկե բազմաթիվ եղանակներ կարոք եք մտածել և ստեղծել մեխանիզմներ, որոնք իրենք կսպանեն էնդերմեններին, իսկ դուք կարող եք պարզապես գնալ ու հավաքել նրանցից ընկնող բարիքները:

Քանի որ դասերը վերջացան, այսօր վերջապես սպանեցի էնդերի վիշապին, ոնց-որ մի քիչ ավել էի պատրաստվել, քան պետք էր՝ բուժման դեղերը չեմ էլ օգտագործել.

http://i.imgur.com/xtrll1a.jpg

Ռեյ սամա
18.07.2014, 10:14
կոպրոկուբ (http://lurkmore.to/Minecraft) ^_^

Freeman
18.07.2014, 10:33
կոպրոկուբ (http://lurkmore.to/Minecraft) ^_^

Որ տեսա,դու ես գրել, գիտեի արդեն, թե ինչ ես ասելու, եկա ասեմ, որ կոպրոկուբը դու ես :D