PDA

Դիտել ողջ տարբերակը : 2000



Սամ-Քլայն
01.01.2014, 20:57
Գլուխ 1.
Բեմում

Դժվար է տեսնել բեմում կանգնած արտիստին ու անաչառաբար հետևել նրա արվեստին, երբ գիտես, որ ելույթից հետո նա կմոտենա քեզ և կհարցնի՝ ինչպիսի՞նն էր ելույթս, որդիս… Ես էլ երևի կպատասխանեմ՝ լավ, հայրիկ կամ լավ, մայրիկ:
Կա մի տեղ, որտեղ դադարում ես ծնողիդ ընկալել որպես տան գլխավոր կամ հրամաններ աձակող: Վայր, որտեղ մարդիկ փոփոխման են ենթակա` գացմունքները փոխակերպելով նոտաների կամ շարժումների: Առավել հուզիչ է, երբ կատարողը քոնն է, քո հերոսը, ով քեզ ուղեկցում է աչքերդ բացելուց ի վեր…
Ծնող:
Ես չեմ կարող սիրահարվել հորս կամ մորս: Ես կարող եմ սիրել բեմում կանգնած անհատին, ով ամենաքիչն է այդ պահին համարվում արյունակիցս: Ուստի ես հետևում եմ վերափոխմանը մեկի ու զրոյի: Ում ճանաչում եմ գոնե ինչ-որ չափով, հնարավորություն է տալիս սպիտակ սավան քաշել իր վրա ու նկարել նոր մարդ: Որը ոչ մի ձև նման չէ նրան, ով կարող է ժամերով զայրանալ անփութությանս վրա կամ ինձ հետ ունենալ պարզ կենցաղային հարաբերություններ: Առանց ավելորդ սենտիմենտալիզմի, առանց արտիստիզմի: Այո, նա ինձ հետ առանց արտիստիզմի է, սակայն բեմի վրա նա աչքերով պահում է կոնտակտ ինձ ու ինձ նման հարյուրավորների հետ, ինչը ոչ թե լրացնում է առօրյայում չստացած էմոցիաները, այլ ստեղծում միջավայր, որտեղ բեմը դառնում է կյանք: Արստիստը սովորել է կյանքը, ապա տեղափոխվել բեմ, իսկ նրա հաջորդները միանգամից բացում են իրենց աչքերը բեմում…: Դա արվեստ է:

Սամ-Քլայն
03.01.2014, 17:46
Ֆետիշ

Թվում է, թե տողերի վրա կկարողանամ շարել ներսիցս դուրս եկող բոլոր խոսքերը, և այնքան թեթև ու սլացիկ ձեռագրով , որ ակամայից ցանկանում եմ թողնել ամեն ինչ ու թանաքոտել իմ կյանքը` հույսով, որ կնկատես, թեթև կժպտաս, գուցե և ձեռքերդ էլ քրտնեն հաճելի լարվածությունից: Իսկ երբ ես կգնամ` արդեն իմանալով, որ գոնե մի վայրկյանով քեզ երջանկություն եմ պարգևել, դու կպատռես բոլոր ձեռագրերն ու աղբահորը կնետես: Գրոշ անգամ չնետելով էն թախծին, որ ես ունենում եմ ճանապարհներ անցնելիս` քեզ մոտենալիս, բնությանը ձուլվելիս, ինքնությունս մոռանալիս: Թախիծ, որն իմ ուրախությունն է, թախիծ, որ ընդգծում է օրվա գորշությունը: Մինչդեռ երբ զգում եմ շունչդ, գույները կուրացնում են քաղաքը, և ես հունվարյան ցրտին կարող եմ ամառը ետ բերել, որ հասկանաս, որ դա կոչվում է կարոտ: Հոգի կրծող անորոշություն, որ իր մեջ է կլանել ողջ մոլորակը: Դրա մի մասն է միայն երևում իմ պատուհանից, ու ես գիտեմ, որ մի մութ անկյունում կա մեկը, ում մարմինը փշաքաղվում է ամենից: Որովհետև կհիշի մեկին, որ աշխարհի մեկ այլ անկյունից իր անունն է արտաբերում: Անուն, ինչից գնաց ֆետիշը, շարունակվեց ու վերջացավ` եզրափակելով շրջանը:
Ու ես մտքիս մեջ անընդհատ կրկնում եմ` այնքա՜ն հանկարծակի, այնքա՜ն հանկարծակի, այնքա՜ն հանկարծակի, մինչ նա մոտենում է ինձ, ես դողում եմ ցրտից ու ճնշումից, բայց որ և ուզում եմ նրա շունչը դառնալ, որ գոլորշի դառած` շնչուղիներս է մտնում... Արթնացնում քնած հերոսին, ով կանգառներ այն կողմ գլխիկոր կանգնել է: Նա կորցրել է հույսը. չկա երջանկություն տանող ավտոբուսը: Այն միշտ սովոր էր դատարկ լինել, բացի պատուհանի մոտ մի նստարանի, որի վրա այժմ միայն ես եմ` ձեռքս ձեռքիս դրած ու սպասում, սպասում, սպասում...
... Որ հանկարծ բաց դռներից կմտնես դու ու սառած շուրթերդ կհպես իմին` որպես երկու անծանոթի առաջին համբույր հիշեցնող էպիզոդ (կթվա ինձ)...
Որպես եղած սկզբի վերաշարադրում, նոր սկիզբ, նոր շարունակություն: Իսկ վերջ չի լինի, որովհետև այնժամ ավտոբուսը կհեռանա մեզնից, և մենք օդում պտտվելիս կլինենք: Նման ձյան աննշմար փաթիլի, որ իջել է թարթիչներիս վրա...
Իսկ դու կգաս, ու ես կասեմ`
- Կարոտել եմ քեզ...
Գրկի՛ր ինձ.
ես կարոտել եմ քեզ...

~

Սամ-Քլայն
05.01.2014, 23:38
Լար, կյանք ու ոչինչ

Ես կուզեի իմ հետևից փոշի թողնել ու վրան գրել` ես ԷԻ` ԵՄ -ի փոխարեն ու գնալ առաջ` իմ նախասիրությունների ու միսսիաների ետևից, բայց իրականում ես դա անել չեմ կարող, քանի որ ինձնից ձգվում են լարեր` հաստ, բարակ, գույնզգույն, թափանցիկ ու անտեսանելի շատ պարաններ ու լարեր, որոնք կապում են ինձ ու շատ շատերին, որոնք սովոր են համարվել մտերիմներ: Թեև ես վաղուց նման բնորոշումները` մտերիմ, հարազատ, ընկեր և այլն, հանել եմ իմ բառարանից: Դրանք չկան. կան մարդիկ ու պարկերով զգացմունքներ: Պարկերը կարող են մի օր պատռվել, կապույտ զգացմունքները կթափվեն սպիտակ ֆոնին, ու ոչ մի սենսացիոն բան չի լինի. ես ընդամենը կասեմ - թեորեմն ապացուցված է:

Լարերը մխրճվում են մշուշի մեջ, ես չեմ կարողանում բնորոշել, ում եմ կապված, ումն եմ ես վերջապես, որովհետև ստվերներ են երևում, հետո միանգամից անհետանում տեսադաշտիցս: Ու մարդկային աչքերով էդ զգեստից ես չեմ կարողանում ազատվել: Տուփի մեջ եմ, գիտես…

Տուփ, որի մեջ ես փակված եմ… ես ազատ եմ, բայց նաև բանտարկյալ… գերի իմ մտքերին ու լարերով կապված մարդկանց շուրթերի հպումներին… մաշկիս վրա…

Տուփի մեջ եմ գիտես…

Անտանելի է…

Ես կարողանում եմ ապրել մի տեղ, որտեղ ամեն ինչ գերհասունացած է` պատրաստ պայթյունի, շրջադարձի ու լիքը անակնկալների… ու չկա ոչինչ, որի համար ես կկարողանամ ինձ մի քիչ անսովոր զգալ… լավ իմաստով:

Ու էս ամենը սահմանափակվում ա 24 ժամվա մեջ, մինչդեռ ինձ թվումա, թե ես ունեմ իմ ալտեր ժամացույցը, և տարին 14 ամիս ունի:
Օրն է արտասովոր…