Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Նոր տարի 2014
Էս արդեն երրորդ տարին ա` ինքնագլուխ կերպով Նոր տարվա սեղանի թամադությունը ձեռքս եմ վերցնում ակումբում: Քանի որ նախորդ տարիներին բողոքող չեղավ, շարունակում եմ ավանդույթը:)
Հարգելի սեղանակիցներ:)) իմ շատ սիրելի ակումբակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին, նախօրոք եմ գրում, դուք կուզեք հետո կգրեք, մաղթում եմ, որ էն ամեն լավը, որ կատարվել ա անցած տարի, մեզ հետ տեղափոխվի հաջորդ տարի, զարգանա, մեծանա, շատանա, իսկ վատը թող մնա անցյալում:
Մաղթում եմ, որ եկող տարին հաղթանակների, երջանկության, ձեռքբերումների, ինքնաբավարարման, գոհության տարի լինի, շաբլոն ա ստացվում, բայց դա լավ ա, որ լավ ամենալավ մաղթանքները շաբլոն են, ուրեմն կամեցող, բարեկամ մարդիկ են շատ:
Ամենակարևոր բանը, որ ուզում եմ մաղթեմ, որ եկող տարի ոչ մեկս կորուստներ չունենանք, որ շրջապատված լինենք սիրելի մարդկանցով ու էդ մարդկանց թիվը մենակ համալրվի նորերով:
Ու մաղթում եմ, որ էն ամենը, ինչ ես մաղթեցի ու դեռ կմաղթեք դուք էս թեմայում, անպայման իրականա:
Շնորհավոր մեր Նոր տարին` հույսերի իրականացման, հավատի արդարացման տարին, համոզված եմ:
:ton:
Լավ մախթանքներ էին :hands միանում եմ:
հ.գ. իսկ էսօր էս թմայում ֆլուդը արգելվո՞ւմ ա
Sagittarius
31.12.2013, 18:48
Շնորհավոր քյառթերին :))
Ես կյանքումս հայերեն գրող քյարթ չեմ տեսել, իմ ճանաչած բոլոր քյառթեը տրանսլիտիստ են: Շնորհավոր լինի, չսիրեցի ձեր նոր տարին:victory:
Տժժում ենք բոլոր քյառթերով ու ժեշտասերներով :thumbup:
http://youtu.be/jaBG9n2s98Q
Շին լավա, սաղ ակումբցիներին թեգ չես արել :beee
Անվերնագիր
31.12.2013, 19:48
Երկրորդ տարին անընդմեջ՝
Երնեկ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան:
Երնեկ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:
Երնեկ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:
Հայեր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
Շնորհավոր, ժողովուրդ ջան: Ցանկանում եմ, որ բոլորիս սպասելիքներն իրագործվեն 2014-ին: :)
Շնորհավոր,ժողովուրդ ջան: Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին,երջանկություն ու հաջողություն համայն հայությանը… Թող բոլորիս երազանքներն իրականություն դառնան 2014 -ին: Ով զույգ չունի՝ գտնի, ով բալիկ չունի՝ ունենա,ունի՝ էլի ունենա,նոր նախաձեռնություններին՝ հաջողություն,հեռավորներին՝ վերադարձ… Հույսեր,լույսեր,երազանքներ,ջերմություն եմ մաղթում բոլորիս… Շնո՜ր-հա՜-վո՜ ր… :vaii::drinks
Էն ամեն ինչը ինչին վիզ դրած ձգտում ենք/ նյութականները/ ընդամենը նյութ է, բայց ո՛չ հոգի, ո՛չ սեր, ո՛չ կյանք: Եկեք էս տարվանից ձգտենք ոչ թե նյութականին ու ֆիզիկականին, այլ ձգտենք դեպի ներս, դեպի կյանքի սկիզբը՝հոգին:
Ուզում եմ նորից ու նորից բոլորիդ հիշեցնեմ, որ մենք 500 տարի չենք ապրելու, հնարավոր է որոշներիս կյանքը հաջորդ տարվա էս օրը ավարտված լինի: էնպես որ ապրեք վայրկյանները, ապրեք իսկականի մեջ, իսկականի, բայց ոչ նյութականի համար:
StrangeLittleGirl
31.12.2013, 22:53
Բռնե՞մ ու ֆբ-ի ստատուսս ստեղ քոփի-փեյսթ անեմ: Չէ, ոնց որ չի բռնում: Նենց որ շնորհավոր ժող ջան: Ուղղակի շնորհավոր հլը որ, կեսգիշերից հետո էլ երևի կտժժանք էս թեմայում:
Շնորհավոր բոլորիս Նոր Տարին: Ցանկանում եմ էս տոնը մի քիչ ավելի հետաքիր նշել, թե չէ ամեն տարի նույն բանն անելն էլ հետաքիր չի:
VisTolog
31.12.2013, 23:13
Աստված պապիկ, Ձմեռ պապիկ, տիեզերական մութ ու լուսավոր ուժեր, էներգիաներ ու էներգետիկ դաշտեր... չգիտեմ ձեզանից որ մեկն ա ղեկավարում կյանքը, կամ ղեկավարում ա թե չէ, բայց եթե հա, մի խնդրանք էլի. թող եկող 2014-ը 2013-ի պես վատը չլինի (համենայնդեպս իմ ու իմ սիրելիների համար):
Հիվանդը առողջանա, աղքատը հարստանա ու մի հատ էլ Ռոբին Հուդ լինի, որ հարուստներից վերցնի ու տա չունեցողներին:
:eh
Կարճ ու կոնկրետ՝ շնորհավոր բոլորիդ նոր տարին:
Հ.Գ. Էս պուպուշ մուլտիկն էլ ձեզ եմ նվիրում :oy
http://www.youtube.com/watch?v=QMMDdUYojdQ
Ժող ջան, էս տարի մեր իշխանություններին թվում ա, թե մենք 2013 թվից մտնում ենք 204 թիվ, իսկ ես ուզում եմ, որ մենք 203 թվից մտնենք 2014 թիվ:
Թող իշխանափոխության տարի լինի, ժող ջան:
Թող լինի տարի, որ մեզնից ամեն մեկը հույս կտեսնի, որ իր ընտանիքը, իր զավակը էս երկրում ապագա ունի: Իհարկե միանգամից ոչ մեկս չենք սկսելու կտրուկ լավ ապրել, բայց լինի էնպես, որ տեսնենք, որ էս երկրում կա ապագա: Ու դա ապացուցելու մի ձև ունենք, թև թիկունք կանգնած, տարատեսակ հարցերում անհամաձայնություններն ու տարաձայնությունները մի կողմ դրած պայքարելու:
Էնպես որ թող պայքարի ու պայքարելու տարի լինի:
Ակումբն էլ թող հզորանա էս տարի: Ես ինքս ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ էս եկող տարում ջանք չեմ խնայելու ակումբի համար: Ուզում էի ամանորին անակնկալներով հանդես գայի, բայց չհասցրի: Խոստանում եմ, որ էդ անակնկալները շուտով, շատ շուտով կլինեն:
Բոլորիդ երջանիկ տարի եմ մաղթում: Բայց ոչ խաղաղ տարի, պայքարի տարի եմ մաղթում: Ու բոլորիդ մաղթում եմ, որ միշտ դուխներդ տեղը լինի, միշտ տրամադրություններդ բարձր լինի, միշտ լինեք շրջապատված ձեր հարազատներով:
Բոլորիդ կենացը, սիրելիներս :)
Կարճ ու կոնկրետ՝ շնորհավոր բոլորիդ նոր տարին:
Հ.Գ. Էս պուպուշ մուլտիկն էլ ձեզ եմ նվիրում :oy
http://www.youtube.com/watch?v=QMMDdUYojdQ
Սադիստ :))
boooooooom
31.12.2013, 23:24
Շնորհավոր Նոր տարին ։ Թող, որ ոնց ուզում եք ընենց էլ լինի, ու նենց լավ լինի, որ ըսկի չէինք էլ սպասում։ Կերեք, խմեք, ուրախացեք, երգեք, պարեք։ Ու "պոկեք" էս կյանքի ամենահամով պտուղները ու նվիրեք իրար։ Ապրեք, վայելեք բնության ամենաթանկ նվերը՝ կյանքը։
Ակումբցիներ ջան, չխկ։
Այ հիմա շնորհավոր, ժողովուրդ ջան` ուրախ, երջանիկ ու նպատակների իրագործման տարի լինի:)
Մի անգամ էլ Հայաստանի ժամանակով շնորհավոր,ժողովուրդ ջան,ակումբցիներ ջան: Լավ լինեք,հաճախ հանդիպենք ակումբում: :love
http://sami.ucoz.ru/podelki/iz_bumagi/madam_brut/rp106393.jpgф
Moonwalker
01.01.2014, 00:22
Շնորհավոր, ակումբցիներ ջան: Քիչ եմ գրում, ուղղակի ուզում էի ասել՝ սիրում եմ բոլորիդ:
E-la Via
01.01.2014, 00:44
Ակումբցիներ ջան, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին:
Էստեղ լիքը լավ մաղթանքներ հնչեցին: Միայն ավելացնեմ, որ եկող տարի հավատի պակաս թող ոչ ոք չունենա ու որ Ակումբը շարունակի մնալ լույսի ու ջերմության աղբյուր:
Շնորհավո՜ր :):
Ակումբցիներ ջան,շնորհավորում եմ: Միանում եմ բոլոր մաղթանքներին: :)
Շնորհավոր Նոր տարի, բարի նպատակների իրականացման տարի լինի...:yahoo:yahoo
Միանում եմ կենացներին:drinks
Հաջողությունների, ձեռքբերումների տարի թող լինի:;)
Շնորհավոր բոլորիս Նոր տարին::bux:
Claudia Mori
01.01.2014, 13:21
Ակումբիկս, շնորհավորում եմ: Թող ակումբի զարգացման տարի լինի, թող լիքը լավ մարդիկ հայտնվեն մեր շրջապատում, թող սուտ չլինի, թող լիքը փող լինի, ու լիքը գիտելիք, որ 2014-ը կարողանանք կառավարել, մեկ էլ թող ամեն ինչ այնպես դասավորվի, որ մարդիկ չարտագաղթեն: Կարոտել եմ, սիրում եմ ու գրկում :kiss
Շնորհավոր Նոր տարի:
Առո'ղջ եղեք:
Ուլուանա
02.01.2014, 09:02
Շնորհավոր բոլորիդ Նոր տարին, ժողովուրդ։ Թող բոլոր կորուստները, վիրավորանքները, բացասական հույզերն ու անհաջողությունները մնան նախորդ տարում, իսկ Նոր տարին հույսի, սիրո, ներման, դրական հույզերի, հաջողությունների ու ձեռբերումների տարի լինի։ Մի խոսքով՝ լիքը սեր, ջերմություն, ազատություն ու մնացած լավ–լավ բաներից բոլորիդ։ Սիրում եմ ձեզ :)։
Եթե դուք հոգնել եք հյուրերից, սեղան գցել-հավաքելուց, շնորհավորանքներից, ապա իմացեք, որ աշխարհի տարբեր ծայրերում ձեր հայրենակիցներից շատերն իրենց տներում մեն-մենակ նստած գործ են անում ու երազում հայրական/հայաստանյան տան, նոր տարվա աժիոտաժի, հյուրերի ու էն ամենի մասին, ինչ ձեզ հոգնեցրել ա։ Շնորհավոր, բոլոր ջան, թող որ միշտ ուրախ, քեֆները բարձր հյուրերից հոգնեք :)
Rammstein
03.01.2014, 03:48
Ակումբցիներ ջան, շնորհավոր բոլորիդ Նոր տարին: Ուրախ եմ, որ կաք ու հետեւաբար կա նաեւ Ակումբը: :)
Շնորհավոր ամանոր և սուրբ ծնուու՜նդ:bux:
Երջանիկ լինեք սիրելիներս, թող կյանքը միշտ ժպտա ձեզ իր վառ, գեղեցիկ գույներով::roll
StrangeLittleGirl
07.01.2014, 08:14
Եթե դուք հոգնել եք հյուրերից, սեղան գցել-հավաքելուց, շնորհավորանքներից, ապա իմացեք, որ աշխարհի տարբեր ծայրերում ձեր հայրենակիցներից շատերն իրենց տներում մեն-մենակ նստած գործ են անում ու երազում հայրական/հայաստանյան տան, նոր տարվա աժիոտաժի, հյուրերի ու էն ամենի մասին, ինչ ձեզ հոգնեցրել ա։ Շնորհավոր, բոլոր ջան, թող որ միշտ ուրախ, քեֆները բարձր հյուրերից հոգնեք :)
Մարդ էլ երազի հայկական Նոր տարվա աժիոտաժի մասին :)) Նոր տարին տարվա միակ հատվածն ա, որի ժամանակ պետք ա տնից հեռու լինել, շա˜տ հեռու: :))
Համ էլ շնորհավոր քեզ Դայուշ ջան :kiss
Դայուշ ջան, լացացրիր, բայց լրիվ պատկերացնում եմ էդ վիճակը :))) Շնորհավոր, թող որ էս տարի բոլորի պակաս, կիսատ–պռատ մնացած երազանքներն ու ցանկությունները իրականություն դառնան :kiss