PDA

Դիտել ողջ տարբերակը : Չո՛ւկ, շնորհավո՜ր ծնունդդ:)



Շինարար
30.12.2013, 02:10
Արտակ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Մաղթում եմ, որ երջանկությունդ հարատև լինի, որ ոչ միայն անձնական կյանքում երջանիկ լինես, այլև անանձնական երջանկության առիթներ շատ ունենաս, որ դուրս գաս դուրս՝ քո ուզած երջանիկ հայրենիքը տեսնես, երջանիկ մարդկանց ամեն քայլափոխի հանդիպես:

Քեզ ու քո ընտանիքին առողջություն եմ մաղթում ու էնքան փոքրիկներ ունենաս, ինչքան դուք ուզում եք:

Ոչի՞նչ որ քեզ ծաղիկ նվիրեմ :flower

Ներսես_AM
30.12.2013, 02:37
Շնորհավոր Չուկ ծնունդդ: 30-ամյակին ցանկանում եմ քեզ մի հատ թոթոլ իշխանափոխություն, որ հետո թոռներիդ պատմես «30ս նոր էի բոլորել, երբ մտանք ու ախոռները մաքրեցինք»:))

Ծաղկային հեղափոխության սիմվոլն էլ սա կլինի :flower
http://farm2.staticflickr.com/1138/537049685_f239f311fd_m.jpg

Chilly
30.12.2013, 02:39
Ապ, շնորհավոր լինի :)
Մաղթում եմ գոհ լինես, ամեն ինչից...
Լավ բաներդ հարատևեն ու շատանան:
Չըխկ ;)

Ռուֆուս
30.12.2013, 02:48
Արտակ ջան, ծնունդդ շնորհավո՜ր: Մաղթում եմ անսպառ երջանկություն, գործերիդ հաջողություն, տանդ մեջ մանկական թոթովանք ու ծիծաղ (ու մի հսկայական տակառ Կիլիկիա լիակատար երջանկության համար): 2013թ-ը կրեատիվ տարի էր քո ու Ջուլիայի համար, մաղթում եմ, որ մի հատով չսահմանափակվեք ու սենց փոքրիկ ստեղծագործություններ էլի ունենաք :)

Վերջում էլ քեզ նվիրում եմ ծաղիկներ :flower

http://i.imgur.com/rHNb5UY.jpg?1

Արամ
30.12.2013, 02:54
*քյառթ շնորհավորանք*
էն ում ոսկի ախպոր ծնունդնա մեռնէմ սռդիդ ախպերս, կյանք ջան քեզ լիքը երջանկություն, առողջություն, գործերիդ հաջողություն ախպեր ջան, Ձեր զույգ ծաղիկների ու Ավետիսի կենացը բռատ ջան, հա, ծաղիկ ասեցի հիշա...

ոչի՞նչ, որ ծաղիկ նվիրեմ
http://s23.postimg.org/kmt80931n/460684578865766528.jpg

Գալաթեա
30.12.2013, 03:00
Նամակ՝ տասը տարեկան Ավետիսին


"Ավետիս ջան, ողջույն, Գալաթեան ա, (երկու ամսական էիր, երբ առաջին անգամ քեզ խնդրեցի, որ մեծանաս, ինձ տենց դիմես, ապրես, որ չմերժեցիր :) )
Էսօր, պուճուրս, քո պապայի ծնունդն ա: Քեզ համար՝ հայրիկ, մեզ համար՝ Չուկ:
Որ մի քիչ մեծանաս՝ պապադ ու Սասուն հոպարը քեզ կսկսեն պատմել, թե ինչեր են ջահել ժամանակները արել, հիմա դեռ շուտ ա, հանգիստ ապրի, պստո եղի :)
Պապադ... հմմ... ինքը իմ ու Սասունի ամենալավ ընկերն ա: Արդեն տասնհինգ տարի ա: Մենք ընկերությունը ստուգող բոլոր իրավիճակներում եղել ենք իրար հետ. դժվարության պահին, դժբախտության պահին, ուրախության ժամանակ ու ճանապարհորդելիս: Բա ինչքան գարեջուր ա խմվել միասին... ինչքան իշխանություն ա քֆռտվել ու ընդիմություններ պաշտպանվել: Դե դու պապայիդ տղեն ես, գիտեմ, որ հասկանում ես՝ ինչի մասին ա խոսքը:
Բա ինչքան ա պապադ ինձ էնքան ջղայնացրել, որ չեմ ուզեցել երեսը տեսնեմ ու հետո մի հատ զանգը ու փսփսալով երկու բառ(շատ ցածր ա խոսում, տենց չի լինի) ասելը ստիպել ա՝ մոռանամ, ինչի էի ջղայնացել:
Ավետիս ջան, դու պապային լավ լսի, որտև ինքը լավ մարդ ա, քո բախտը շատ ա բերել: Տենց սիրող հայր ունենալը.. մի օր կհասկանաս ինչ կարևոր բան ա:

Ու որ էդ անթրաշը պիվնոյից գա տուն՝ ասա Գալաթեան էր գրել ու ջղայնացած ա, որ էս ժամին դեռ դրսերում էր:
Ու պաչի իմ ու Սասի կողմից:
Ու ասա որ շատ եմ իրան սիրում:

Մինչև հանդիպում, Ավետիս ջան, դե գիտես, շաբաթ օրը բոլորով գնում ենք Հոբիթ 10-ը նայելու:

Պաչ, ճուտս"

Գալաթեա:

:flower

Նաիրուհի
30.12.2013, 03:52
Արտ, ցավդ տանեմ, անթրաշ ընկեր ջան :love Այ, գիշերը ժամը մեկին գործից տուն գալն ու էլի գործ անելը, հետո էլ տոնածառ զարդարելը սենց բան է. մինչև պրծա, մտա թեմա բացելու, էն բիձա Շինոն արդեն առաջ էր ընկել ։անգռը

Արտ ջան, արի քեզ ուղղակի պինդ գրկեմ ու ասեմ, թե ինչքան եմ սիրում, ու իբր էդ հերիք չի՝ ինչքան եմ հարգում ու հիանում քեզնով։ Ուզում եմ՝ ընտանիքդ ջերմությամբ լի լինի, շշածառդ՝ «Կիլիկիայով», գլուխդ՝ նոր ու պայծառ գաղափարներով, կողքիդ էլ միշտ իսկական ընկերներ լինեն՝ ախպորս ու հարսիս/քրոջս նման :))

Արա ես ձեր ցավը տանեմ :love Գիտես, չէ՞, որ էս իմ ամենասիրած ծաղիկն է, ու ես սա ամեն մարդու չեմ նվիրում։ Իսկ դու ինձ համար «ամեն մարդ» չես։

http://i.imgur.com/avSICl.jpg

Sagittarius
30.12.2013, 04:59
Չուկ ջան, ծնունդդ շնորհավոր: Դե ես էլ օրիգինալ լինելու համար ծաղիկ նվիրեմ :))

https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcT1uEprwQ5Lzy8EwcT-qFMIKdAMrCxt02V38i6MqfEo7aYiDDvpkw

Mephistopheles
30.12.2013, 06:22
Չուկ ջան, ծնունդդ շնորհավոր ապեր, մարդ ու կին Ավետիսի գլխից անպակաս լինեք…

Skeptic
30.12.2013, 08:46
Շնորհավոր, Չուկ ջան: :)
Ամենալավն ու բարին եմ մաղթում քեզ ու քո սիրուն ընտանիքին: :flower



http://i.imgur.com/kWdgLqd.jpg

_Հրաչ_
30.12.2013, 10:21
Արտակ ջան, շնորհավոր ծնունդդ: Թող որ տոնական տրամադրությունը միշտ քեզ հետ լինի ամանորից էլ շուտ ու տևա մինչև մյուս տարվա էս օրն ու էդպես շարունակ:
Ցանկանում եմ աշխատանքային հաջողություն, երջանիկ կյանք՝ ընտանիքիդ հետ միասին:

Ա՛յ սենց վառ գույներով լցված լինի կյանքդ: :)

http://api.ning.com/files/U1mASqzN50GmxxT8ubWNjs2KUAsLm3Degz3STM1Bq9LgpE3p0MJnHw5EXIGqK2vhECuY9ndovKfVuYNcaoYtLIinJXONg85C/LarsFieldOfFlowers.jpg

enna
30.12.2013, 10:28
Շնորհավորում եմ: Ամենալավն ու բարին: Ակումբի գլխից էլ անպակաս լինես:)

boooooooom
30.12.2013, 10:33
Ես էլ եմ շնորհավորում Չուկ ջան։ Կներես ծաղիկ չկար էս եմ բերել http://i.imgur.com/VVCWNnK.jpg
Իսկ եթե լուրջ, լավագույնն եմ ցանկանում քեզ և քո ընտանիքին ։չխկ

Անվերնագիր
30.12.2013, 11:15
Շնորհավորում եմ :): Չկրկնվելու համար ծաղիկ նվիրեմ :))

http://savvydesign.files.wordpress.com/2013/08/bee.gif?w=645

Այբ
30.12.2013, 12:40
Շնորհավորում եմ::)

Պիրիտ
30.12.2013, 12:43
Շնորհավոր ադմին ջան :) ես քեզ դեռ համարյա չեմ ճանաչում, բայց շուտվանից եմ հարգում vbulletin-ը հայերեն թարգմանելու ու ցանցում հայերեն բովանդակությունը զարգացնող ֆորում ստեղծելու համար:

StrangeLittleGirl
30.12.2013, 12:48
Արտ ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ լիքը լավ բաներ նոր տարում համ ընտանիքիդ հետ, համ էլ ակումբում:

Vardik!
30.12.2013, 13:02
Սրտանց շնորհավորում եմ,ամենալավն ու բարին մաղթում: Երջանիկ լինեք ձեր ընտանիքի ու մյուս մտերիմների հետ: Ու որ վայելեք կյանքի բոլոր վառ գույները: :drinks

Freeman
30.12.2013, 13:37
Շնորհավոր, Չուկ ջան:
Քանի որ ակումբը կարելի ա տուն համարել՝ մնում ա ծառ տնկես ;)

E-la Via
30.12.2013, 13:41
Շնորհավորում եմ, Չուկ ջան :):
Թե՛ դրսում, թե՛ ներսում, թե՛ Ակումբում միշտ այ էսպիսի ջերմությամբ շրջապատված լինես:

Smokie
30.12.2013, 14:03
Չուկ շնորհավոոո՜ր::bux: Գարեջուրը քեզնից անպակաս լինի::))



Մշտական խաղաղություն ու առողջություն ձեր ընտանիքին:good

Lílium
30.12.2013, 14:16
Արտակ ջան,շնորհավորում եմ: Ակումբի գլխից անպակաս: :)

Chuk
30.12.2013, 15:47
Ժող ջան, բոլորիդ անչափ շնորհակալություն ինչպես շնորհավորանքների ու ջերմ խոսքերի, այնպես էլ հրաշալի գաղափարի համար: Վաղուց չէի կողմնորոշվում, թե ինչ բիզնես դնեմ, հիմա որոշեցի, գնամ ծաղիկի կրպակ բացեմ, կարևորը՝ ապրանքն արդեն ունեմ :love

Լեո
30.12.2013, 16:05
Արտակ ջան, շնորհավոր :)

Smokie
30.12.2013, 16:08
Էս էլ Ավետիսին:)):love

http://images2.fanpop.com/images/photos/8100000/Baby-Flowers-sweety-babies-8191442-640-480.jpg

Two-Face
30.12.2013, 16:20
Շնորհավոր, Չուկ ջան: :)
Ցանկանում եմ ամենալավը:

Ուլուանա
30.12.2013, 17:25
Ի՞նչ եք բոլորդ՝ գարեջուր, հա՛ գարեջուր :beee։ Անծանոթ մեկը կարդա, կկարծի՝ էս մարդու կյանքի գլխավոր իմաստը գարեջուրն ա։ Ես մաղթում եմ, որ մեր հոբելյարի՝ գարեջուր խմելու ցանկությունն էնքան նվազի, որ մի օր էս գարեջրային մաղթանքները ժամանակավրեպ դառնան: Հա, այ սենց հակագարեջրային մաղթանք :P։

Ծնունդդ շնորհավոր, Արտ։ Քեզ երջանիկ պապայություն եմ մաղթում։ Համոզված եմ՝ Ավետիսը երջանիկ բալիկ ա, որ քեզ նման պապա ունի։ Թող Ավետիսի մեծանալու ամեն քայլն ու ամեն մանրուքը մենակ ավելացնի քո ու Ջուլյայի երջանկությունը։ Իսկ ընդհանրապես բոլոր առումներով էնքան լավ լինես, որ ես քո համար ընդհանրապես չանհանգստանամ։ Դե, դու գիտես, թե դրա համար ինչ աստիճանի լավ պիտի լինես :)։

Հ.Գ. Արդեն մի տուն ծաղիկ ունես, ոչինչ, չէ՞, որ ես չնվիրեմ :))։

Վահե-91
30.12.2013, 17:43
Շնորհավոր Արտակ ջան :drinks

Վոլտերա
30.12.2013, 17:49
Չուկ ես ուզում եմ, որ դու միշտ ամենախիստ ու ամենաբարի ադմինը մնաս ու մեզ երես չտաս. Եղիր միշտ տենց անկանխատեսելի. Շնորհավոր իմ մեծ եղբայր :kiss

Վահե-91
30.12.2013, 17:50
Էս էլ իմ ներդրումը քո ծաղկի բուդկում
http://hq-wallpapers.ru/wallpapers/15/hq-wallpapers_ru_flowers_70271_2560x1600.jpg

Vardik!
30.12.2013, 17:56
Ժողովուրդ ջան,եկել եմ մի անգամ էլ շնորհավորեմ: Էն առաջին անգամը դատարկ ձեռով էի շնորհավորել,Նաիրուհին ջղայնացելա: :D
Ուրեմն,մեկ անգամ էլ մաղթում եմ ամենա-ամենալավն ու բարին,հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում,բոլոր նոր նախաձեռնություններում...

http://www.snow-sport.ru/uploads/forum/posts/1259568807_betti.jpg
http://biglux.ru/photos/iz_svetov/Flower-Dolls%20(12).jpg

John
30.12.2013, 18:45
Արտակ ջան, շնորհավորում եմ եղբա՛յր: օյաղ մաղթանքներս շաբլոն են ստացվում, չարժի

Փոքրիկ շրջմոլիկ
30.12.2013, 18:51
Էս էլ իմ կողմից ներդրում: Օրիգինալ «Ջինեստրա» ֆիրման ա ;)
http://xn----7sbabcepd4ize.xn--p1ai/wp-content/uploads/2012/10/710.jpg

Շնորհավոր:)

Rammstein
30.12.2013, 20:37
Չուկ ջան, շնորհավոր: :drinks
Ֆոտոնի ու Ավետիսի գլխից անպակաս լինես: Միառժամանակ հետո` նաեւ երեխեքիդ գլխից: :)
Մաղթում եմ, որ մեր երկրի վիճակը էնքան լավ լինի, որ անգամ դու այլեւս չհետաքրքրվես քաղաքականությամբ: :))
Կենացդ, Արտ ջան: :drinks


http://i.imgur.com/Dw9rpxkl.jpg (http://i.imgur.com/Dw9rpxk.jpg)

einnA
30.12.2013, 23:47
Շնորհավոր, Արտակ ջան :)

բարօրություն ձեզ

Գյուլխ
30.12.2013, 23:51
Շնորհավոր, գործերին առողջություն :drinks

Արամ
30.12.2013, 23:53
Շնորհավոր, գործերին առողջություն :drinks
գործերին առողջություն.....:lol

Գյուլխ
30.12.2013, 23:55
:offtop հետո կբացատրեմ դրա իմաստը ;)

Ambrosine
31.12.2013, 00:01
Չուկ ջան, ընդունիր շնորհավորանքներս ;):

հ.գ. ծաղիկներ նվեր ստանալ սիրում են կենտրոնասիական պետությունների ղեկավարները: Չուկ ջան, դուխով:

Dayana
31.12.2013, 01:24
Արտ ջան, շնորհավոր ծնունդդ: Բոլոր մաղթանքները կարդացի, որ մի բան բաց թողած լինեն, ես էլ դա մաղթեմ ու գտա. թող բոլոր գործերդ ավարտվեն դեդ-լայնից երկու օր առաջ ու երբեք անքուն գիշերներ անց չկացնես աշխատանքի վրա: Մյուսների մաղթած երջանկությունները կրկնապարկում եմ: :*

Jarre
31.12.2013, 02:21
Չուկ ջան, շնորհավոր ծնունդդ :)
Իմ ոչ մի մաղթանքն ու նվերը չի հասնի քո արած նվերին ինձ՝ Ակումբին ու ակումբցիներին։ Մերսի քեզ շատ-շատ :)

VisTolog
31.12.2013, 13:43
Արտ ջա՛ն, շնորհավոր: :kilikia

ARMbrain
31.12.2013, 16:30
Ուշացումով, բայց սրտանց, շնորհավո Չուկ ջան։ Մտքիս եկածը կասեմ, թող ինչ որ դու քեզ ցանկանում ես, դա էլ կատարվի։ Շնորհավոր :drinks

Հայկօ
31.12.2013, 19:35
Արտ ջան, շնորհավոր, ախպերս :drinks:

Ruby Rue
31.12.2013, 19:57
Չուկ ջան, շնորհավոր ծնունդդ: :drinks
http://files.coloribus.com/files/adsarchive/part_734/7348105/file/retail-stores-beer-bouquet-small-40484.jpg

Alphaone
03.01.2014, 13:48
Չուկ, շնորհավորանք Մարսից, մեզ մոտ արտահերթ նիստում որոշվեց քեզ մարդկային կերպարի իդեալ համարել, իսկ նման իդեալ հատուկենտ ընտրյալներ են դառնում... Միշտ իդեալի կերպարին համահունչ լինես, բայց երբեք չլճանաս, ընդհակառակը, միշտ լիքը ձեռքբերումներ ունենաս, ընտանիքներից գլխից էլ անպակաս՝ ակումբն էլ է մի ընտանիք :) :drinks