PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա միջոցառումներ երեխաների համար



Ուլուանա
29.12.2013, 11:07
Ժողովուրդ, առաջարկում եմ էստեղ գրել Երևանում տեղի ունեցող ամանորյա մանկական միջոցառումների մասին։ Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ։ Մի խոսքով՝ ինչ գիտեք, գրեք։ Ցանկալի է հնարավորության դեպքում նաև մի երկու բառով բնութագրել միջոցառումը։ Տղայիս ուզում եմ տանել, բայց գաղափար չունեմ, թե ինչեր կան։
Գուցե ինչ–որ կայք կա, որտեղից կարելի է իմանալ։

Կարող ենք նույնիսկ հարմարեցնել, միասին տանել երեխաներին :)։
Մի խոսքով՝ ով դեմ չի, թող նաև գրի, թե ինքը երբ իր երեխա(ներ)ին ուր է տանելու, որ ցանկացողները միանան։

Cassiopeia
29.12.2013, 12:51
Առանց նկարագրությունների Ամանորյա միջոցառումների ցանկն այստեղ (http://www.toms.am/am/event/New+Year+Show/) կարող ես գտնել։