PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆոկուս/Focus



Smokie
24.12.2013, 22:08
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հզոր խումբը ըստ արժանվույն գնահատված չէ: Վիրտուոզներ են, բայց այսօրվա դրությամբ իրենց մասին շատ քիչ են խոսում:
Այսպիսով… ըհմ ըհմ:scen
https://imagizer.imageshack.us/v2/500x500q50/811/0pvn.jpg

Focus-ը նիդերլանդական խումբ է՝ հիմնականում գործիքային: Հիմնադրվել է 1969թ-ին Thijs van Leer-ի կողմից: Խմբի ամենահայտնի երգերն են «Hocus Pocus»-ը և «Sylvia»-ն:

Սկզբնական շրջանում խմբի անդամներնէին.
Thijs van Leer-ը՝ դաշնամուր և ֆլեյտա.
Jan Akkerman-ը՝ գիթար.
Martin Dresden-ը՝ բաս գիթար.
Hans Cleuver-ը` hարվախայիններ.

Նրանց առաջին ալբոմը` «Focus Plays Focus (In And Out Of Focus)»-ը թաղարկվեց 1970թ-ին: Նիդերլանդներից դուրս այն այդքան էլ աչքի չընկավ, ուշադրության չարժանացավ:

http://youtu.be/fYocPdVMLWU
Շուտով Akkerman-ը լքեց խումբը, որպեսզի նոր խումբ ստեղծիբասիստ Cyril Havermans-ի և թմբկահար Pierre van der Linden-ի հետ: Քիչ անց խումբը լքեցին նաև մյուս երկու անդամները: Այսպիսով Thijs van Leer-ը իր խմբում ընդգրկեց Akkerman-ին, Hevermans-ին և van der Linden-ին:D:hands

1971թ-ին նոր անձնակազմը թողարկեց խմբի երկրորդ ալբոմը՝ «Focus II (Moving Waves)»: Այն ընդունվեց բավականին լավ, հասցնելով խմբին միջազգային ճանաչման: Հատկապես սիրվեց արդեն իսկ նշված «Hocus Pocus»-ը::jagi

http://youtu.be/g4ouPGGLI6Q
Սեպտեմբերին Ciryl Hawermans-ը լքեց խումբը, նրան փոխարինեց բաս գիթարիստ Bert Ruiter-ը: Իսկ 1973թ-ին Hawermans-ը թողարկեց իր առաջին ալբոմը՝ («Ciryl») որի գործիքավորման մեջ նրան աջակցում էին նախկին խմբակիցները:;)

«Focus 3» double ալբոմը թողարկվեց 1972թ-ին՝ արժանանալով ցածր գնահատականների: Քննադատները նշում էին, որ այս ալբոմում երգերը իրար հետ փոխկապակցված չեն, ինչպես «Moving Waves»-ում: Նաև ասում էին, որ այն չունի double album-ի չափս: Ամեն դեպքերում հենց այս ալբոմում է զետեղված խմբի համար երկու հիթը՝ «Silvia»ն: Այն հաջողության է հասել նաև Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, իսկ Մեծ Բրիտանիայի Չարթում 11 շաբաթ շարունակ զբաղեցրել է 4-րդ տեղը:

http://youtu.be/OznS7X9BOxs

http://youtu.be/-v7LzOeTkfM

1973թ-ին՝ «Hamburger Concerto» ալբոմի ձայնագրումից առաջ խումբը լքեց Pierre van der Linden-ը: Նրան փոխարինեց Stone the Crows-ի էքս թմբկահար Colin Allen-ը: Այս ալբոմում խմբի անդամները փորձում են որոշակիորեն կրկնել «Hocus-Pocus»-ը՝ «Harem Scarem»-ով: Սակայն ա՛յս ստեղծագործությունը հաջողության չի հասնում (իմհկ, անարդարացիորեն)՝ խումբը անկում է ապրում:

http://youtu.be/FRqDdFfHj8g

1975թ-ին թողարկված «Mother Focus» ալբոմի վրա աշխատելիս խմբի թմբկահարը David Kemper-ն էր: Այս ալբոմն ամենաքննադատվածն ու բացասական արձագանք ստացածն է (թե ինչու՞, չգիտեմ:esim) Հիասթափված Akkerman-ը 1976թ-ին համերգային շրջագայությունից առաջ լքում է խումբը: Բարեբախտաբար համերգի սկսվելուց առաջ` վերջին պահերին նրանց միանում է ջազային գիթարիստ Philip Catherine-ը:

http://youtu.be/atcya4Q122Y

Focus-ի ամերիկյան լեյբլ՝ «Sire Records»-ը 1976թ-ին թողարկեց «Ship Of Memories» ալբոմը: Այնտեղ խմբի անավարտ երգերն էին, որոնք մնացել էին 1973-1974թթ. փորձերից: Նոտաները գրել է Mike Vernon-ը, ով այդ պահին խմբի պրոդյուսերն էր: Նա պնդում էր, որ Akkerman-ի կարիքը խմբում զգացվում է: Խմբի անդամները ակտիվ մասնակցություն չցուցաբերեցին ալբոմի ստեղծման ժամանակ:

http://www.youtube.com/watch?v=hf90VKQ9Lwc&feature=share&list=PLB6A8165FC9F1836C&index=1

1978թ-ին խումբը Philip Catherine-ի հետ ձայնագրեց «Focus con Proby» ալբոմը: Դա իրենց հերթական ալբոմն էր՝ կարճ շրջագայությունից հետո խումբը քանդվեց::cry

http://youtu.be/TRaXl0YK0ao

Smokie
24.12.2013, 22:50
Սակայն... սրանով դեռ ամեն ինչ չի ավարտվում::)

1985թ-ին Thijs van Leer-ը և Jan Akkerman-ը միասին աշխատում են «Focus» ալբոմի վրա:

Իսկ հետո...

2002թ-ին van Leer-ը վերակազմավորում է խումբը:clap Նոր անդամներն էին «CONXI» խմբի հիմնադիրներ՝
Bobby Jacobs-ը՝ բաս գիթար.
Jan Dumée-ն՝ գիթար.
Ruben van Roon-ը՝ հարվածայիններ.

Van Roon-ին շուտով փոխարինեց Bert Smaak-ը: Արդյունքում թողարկվեց լավ ընդունելություն ստացած «Focus 8» ալբոմը, ինչին էլ հետրեց մեծ շրջագայությունը:)

2004թ-ին Pierre van der Linden-ը վերադարձավ խումբ՝ փոխարինելով Bert Smaak-ին: Իսկ 2006-ին Dumée-ն հեռացավ խմբից: Նույն թվականի հուլիսին՝ խմբին միացավ գիթարիստ Niels van der Steenhoven-ը և թողարկվեց «Focus 9/New Skin» ալբոմը:

2012թ-ին խումբը թողարկել է «Focus X» ալբոմը:)



Բացի ինձանից, ակումբում մի անդամ էլ կա, որ սիրում է իրենց:))

Smokie
06.01.2014, 18:35
Janis:love

http://youtu.be/vx-JzRzsCss

Bennie Helder:good

http://youtu.be/nO7tSHkyt-E

Smokie
16.01.2014, 22:26
Hamburger Concerto-ից:)

Ալբոմի բացումը

http://youtu.be/RV7uQ5GS4C4

bonus track-ը:)

http://youtu.be/aXzff-XPMv4