PDA

Դիտել ողջ տարբերակը : 2013-ն ակումբցիների համար, սպասելիքներ 2014-ից



StrangeLittleGirl
23.12.2013, 22:39
Քանի որ տարին ավարտվում է արդեն, մտածեցի` արժե հետ նայել, վերլուծել, թե ինչպիսին էր մեզ համար 2013-ը, ինչ սպասելիքներ ունենք 2014-ից: Էդ նպատակով տեղադրում եմ մի հարցաթերթիկ, որը տարիներ առաջ Ալանիս Մորիսեթն իր կայքում էր տեղադրել իր երկրպագուների համար: Ազատ եղեք ավելացնել կամ պակասացնել հարցերը դրանց պատասխանելիս:

Թեմայում քննարկումները չեն արգելվում :))

2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

2013թ. սիրածս գրքերը

2013թ. սիրածս ֆիլմերը

2013թ. սիրածս հոդվածները

2013թ. սիրածս համերգները

2013թ. սիրածս երգերը/կատարողները

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.

Ինչի՞ համար եմ ինձ ներում

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

Բավականաչափ զվարճացե՞լ եմ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Ռուֆուս
23.12.2013, 23:01
2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

Ճամփորդություններս Իտալիայով մեկ: Նոր ծանոթությունները: Ներսեսի, Շուշանի ու Արփիի այցելությունը: Էն որ դժոխքի միջով անցնելուց հետո վերջապես կրթությունդ բարեհաջող ավարտում ես:

2013թ. սիրածս գրքերը

Շատ բան չեմ հասցրել կարդալ: Douglas Adams-ի The Hitchhiker's Guide to the Galaxy-ն, Frank Schatzing-ի The Swarm-ը, David Mitchell-ի Cloud Atlas-ը ու Ծաղիկները Ալջերնոնի համար (վեպը ու հետո պատմվածքի Հայկօյի թարգմանությունը)

2013թ. սիրածս ֆիլմերը

Չափից դուրս շատ են նշելու համար: 2013-ի ֆիլմերից The Prisoners-ը, հներից դասական սարսափները, դետեկտիվներն ու noir-ները:

2013թ. սիրածս հոդվածները

Հը՞ն

2013թ. սիրածս համերգները

Էս տարի ոնց որ թե համերգ չեմ գնացել

2013թ. սիրածս երգերը/կատարողները

James Blake, Atoms for Peace, Arcade Fire, Alt J ու լիքը բաներ, որ հիմա չեմ հիշում

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները

Կլինի՞ փոխարենը սերիալներն ասեմ: Breaking Bad, Black Mirror, Dexter

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.

Ուսումս բարեհաջող ավարտեցի

Ինչի՞ համար եմ ինձ ներում

Մշտական պրոկրաստինացիայի, որն արդեն ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

Հեհե, անցած տարվա դեկտեմբերը կյանքիս ամենադաժան շրջանն էր: Հոգեկանս կիսախանգարված էր, մշտական գերհոգնած էի ու նյարդային ու էս օրերին անկողնային հիվանդ էի: Էս տարի մի տեսակ պոֆիգիստական վիճակ է մոտս: Հոգնած չեմ, բայց որևէ բան անելու հավես էլ առանձնապես չունեմ:

Բավականաչափ զվարճացե՞լ եմ

Էն էլ ինչքան: Բավականաչափ խմե՞լ եմ: Օհ, այո: Մնացած բարիքներն էլ հետը :))

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

No

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

Si

2014-ի մասին.

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

Առանձնապես ոչ մի բան

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

Եսիմ, էնքան բան կա, որ ուզում եմ փորձել, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

Ավտո քշել սովորեի

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Պետք ա մշտական գործ ճարել: Ուրիշ այլընտրանք չկա, պետք է անեմ:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

Չէր խանգարի, մանավանդ որ հիմա մի քիչ հոգնել եմ էս միջավայրից:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Պրոկրաստինացիա

StrangeLittleGirl
24.12.2013, 00:05
Ես էլ գրեմ.

2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
- Լայդենում Նոր տարուն Հրաչ Մարտիրոսյանենց հյուր գնալը
- Յոենսուում ձյուների մեջ ոտքով համալսարան գնալ-գալը
- Գրադարանում կլինիկական լեզվաբանության էսսես գրելը
- Կոպենհագենում ձյան տակ թափառելը
- Դելֆտում Վալենտինի օրն ինքս ինձ համար բացիկ գրելը
- Մարտ-ապրիլին երեկոներն Ազատության հրապարակում
- Առավոտները Խրոնինգենում Սոֆյայի հետ սուրճ խմելը
- Բարսելոնան իր ամեն ինչով
- Քյոլնի տաճարի աստիճաններին նստած գնացքիս սպասելը
- Զազին անձամբ հանդիպելը
- Յոգայի առավոտյան դասերը
- Ջանեթի հետ սուրճը
- Լյուբեկն իր ամեն ինչով
- Պրուհոնիցեն Աննայի հետ
- Դիլիջանում Լիլիթի հետ թափառելը
- Դիլիջանում Լիլիթի ու Թերեզի հետ ջրիկ երեկոն
- Բուսաբանական այգում թերմոսով թեյով ու էկլերներով ծնունդս
- Մանուի հետ թեյը
- Աննայի հետ թեյը
- Քրիստի հետ թեյը
- Աննայի ու Կարինեի հետ «պաղպաղակը»


2013թ. սիրածս գրքերը
- Բրեդբերիի «Մարսյան քրոնիկները»
- Կունդերայի «Անտեղյակությունը»
- Օրուելի «1984»-ը

2013թ. սիրածս ֆիլմերը
Ֆիլմերի կողմից աղքատիկ տարի էր: Շատ քիչ եմ նայել, ոչ մեկը դուրս չի եկել:

2013թ. սիրածս հոդվածները
Գիտական կլինի՞: Մոգենսենի հոդվածը REF մոդելի մասին: Կյանքս շուռ տվեց էս հոդվածը:

2013թ. սիրածս համերգները
Զազի երկու համերգները, մեկ էլ Զեմֆիրան

2013թ. սիրածս երգերը/կատարողները
- Alanis Morissette - Wunderkind
- Zaz - Recto Verso ալբոմի գրեթե բոլոր երգերը
- Զեմֆիրայի նոր ալբոմից մի երեք-չորս երգ
- Coeur de pirate-ն ընդհանուր որպես հայտնագործություն
- Լիլիթ Բլեյանի նոր ալբոմը

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Ես հեռուստացույց չեմ նայում :))

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Չորս ամիս ֆեյսբուքում չլինելով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Նորից գնալու պլաններ մշակելս

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012-ի դեկտեմբերին Ֆինլանդիա-Գերմանիա-Հոլանդիաներում էի, հիմա` Հայաստանում

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Չէ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հա, չափից դուրս շատ:

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ցավոք, ոչ: Ամենակարևոր ոչը երևի հունվարի սկզբին կասեմ:

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Եվրոպա տեղափոխվելը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
PhD

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
- Տպագրված աշխատանք
- Դանիերեն

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Տեղափոխությունը

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Իմ կյանքում դրանք անպակաս են: Ամեն դեպքում, վիկինգներից մեծ սպասելիքներ չունեմ:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Պրոկրաստինացիա

Շինարար
26.12.2013, 01:12
Կլինի՞ բոլոր հարցերին չպատասխանեմ: Էս տարի ինձ համար էդքան էլ լավ տարի չէր, գուցե կյանքիս ամենավատ տարին էր: Մանր-մունր հաջողություններ, ձեռքբերումներ ունեցել եմ, սկսածս մի կարևոր գործ վերջապես հասցրել եմ իր տրամաբանական ավարտին, գրքեր էլ եմ կարդացել, երգեր էլ եմ լսել, բայց ուզում եմ նշեմ էն արարքը, որով իրոք հպարտանում եմ, ու որով ոնց որ փակում եմ տարին: Վերջապես աշխատանքից դուրս եկա: Էս քանի օրը ինձ հետ ով շփվում ա, ասում ա՝ ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինեմ, ասում ա՝ լավատեսությունը վրայիցս թափվում ա և այլն: Չգիտեմ՝ ինչքան կտևի, բայց մի տեսակ շաաատ գոհ եմ ինձնից:

Աբելյան
26.12.2013, 01:29
2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
Տարիների ընդմիջումից հետո նորից ֆուտբոլ խաղալը:

2013թ. սիրածս գրքերը
«Թշվառները» վեպի առաջին հատորը, որը մի կերպ ինձ ստիպեցի կիսատ-պռատ կարդամ:

2013թ. սիրածս ֆիլմերը
Билет На Вегас. Որովհետև մենակ դա եմ տեսել մի տարվա մեջ:

2013թ. սիրածս հոդվածները
1գ, 7գ, 36դ, 39գ, 43դ

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Էսօր ձեռս տարա փչացած վարդակին, տենամ խի ա տեղից ընկած, տոկը խփեց: Ներում եմ:

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012 թ. դեկտեմբերը թշնամու դիմաց էի, 2013-ի դեկտեմբերը մայրաքաղաքում: Ամենամեծ տարբերությունը 70-80 կմ:

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Ռոմայի անպարտելի 16 խաղերը «Ա Սերիայում»

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գործի ընդունվել:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Աշխատել:

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Գործ ման գամ:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Գոհ եմ:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Շարքից դուրս եկած վարդակներին ձեռք տալ:[/QUOTE]

Դատարկություն
26.12.2013, 03:23
2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
-որ ամառը գնացել էինք անտառ, պառկել էի կանաչների վրա ու աչքերս փակել
-որ ընկերների հետ գնում էինք 180 դրամով թեյ էինք առնում, իրենք մի քանի բաժակ էին բերում, նստում խոսում էինք իրար հետ, ուրախանում
-որ շատ սոված էի լինում, գալիս էի ինձ համար ուտելիք էի սարքում ուտում
-որ սիրած երգերից մեկի անցյալ տարվա ինչ-որ մարդու ու ինչ-որ դեպք էր հիշացնում (այ էդ մարդիկ ու էդ դեպքերը)
-որ նոր մարդու հետ էի ծանոթանում ու գիտեի, որ էդ մարդն ինձ հավանում ա ու տենց էլ լինում էր
-որ լաբում խմելու առիթներ էին լինում, ես էլ ամեն ինչ մոռացած խմում էի
-որ Երևանում մառախուղ էր լինում
-որ Վանաձորում երեկոները քայլելով տուն էի գալիս

2013թ. սիրածս գրքերը, ֆիլմերը, սիրածս հոդվածներ, համերգներ
«Մենք միշտ ապրել ենք դղյակում»-ը, «Ամերիկյան աստվածներ»-ը ու էլի մի քանի գիրք,
Երևի գերմաներեն լեզվով նայած ֆիլմեր,
Տենց կոնկրետ հոդված չեմ սիրում, ուղղակի որ սկսեցի վիրուսոլոգիայից շատ հոդվածներ կարդալ, տենց սիրեցի
Շատ չեմ գնացել, երևի Windrose-ի համերգը:

2013թ. սիրածս երգերը/կատարողները
Լիքը նեոֆոլկ, դարքվեյվ ու ուրիշ բաներ:

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Հաղորդում չէ, բայց Adventure Time-ը ու մի քանի մուլտսերիալ

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Դե հպարտացել եմ, որ ասպիրանտուրա եմ ընդունվել, որ ինքնուրույն եմ ապրում, բայց դա (հպարտանալը) ավելի շատ ուրիշներին ցույց տալու համար ա, իրականում չեմ հպարտանում դրանով:

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Ես ինձ միշտ մի ձև գտնում ու ներում եմ:

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Դե 2012-ին Վանաձորում էի, 2013-ի կեսից՝ Երևանում, բայց մեկ ա նույն գաղջ մթնոլորտն ա:

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Ոչ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Որ շատախոս, մենակ իրանց մասին մտածող մարդկանց հետ եմ խոսալուց եղել՝ հա: Միշտ ասել եմ՝ «ըհը» ու իրանք խոսացել են ու խոսացել:
Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Որ ասել են՝ «Դավ խանգարում ա՞» շատ եմ ասել՝ չէ, էն հույսով որ մարդիկ կհասկանան, որ դա ձև չի չխագարի: Բայց չեն հասկացել:

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Կոնկրետ հիմա, որ 2 օրից կգնամ տուն, կմտնեմ իմ սառը անկողնու մեջ, առավոտները ուշ կարթնանամ, կիմանամ որ ինձ սիրողները մի քիչ շատ են: Երևան նորից վերադառնալը հեչ չի ոգևորում:

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Լիքը բան կա մտքիս: Բայց մեծ մասը ինչ-որ բան սովորելու հետ են կապված:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Եսիմ ինչ

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Կոնկրետ արարքի հետ կապված վախ չկա: Սառած վիճակա:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Դժվար: Հին ընկերներ ու մտերիմներ, հին, բավականին անփոփոխ միջավայր:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Սա երևի պետք ա ամենածավալուն պահը լիներ, բայց սա թողնենք, հավեսս կորավ:

Yevuk
30.12.2013, 01:50
Ես էլ որոշեցի ամփոփել իմ տարին:

2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
- Նոր տարվա գիշերը
- Մեր դիպլոմների ստացման արարողությունը
- 2-րդ սեմինարը Ծաղկաձորում
- Ամառվա զբոսանքները
- Զառայի ծնունդը
- Ֆրանսիան (Տուլուզը իր ամենինչով, Մարսելում 2 օրը ընկերներիս հետ, Էքսը իր փոքրիկ ու անչափ գեղեցիկ փողոցներով, 3 օրը Աքսում ու իր սարերը...)

2013թ. սիրածս գրքերը
Эрих Мария Ремарк - "Тирумфальная арка", Сомерсет Моэм - "Театр"

2013թ. սիրածս ֆիլմերը
Այս տարի նոր ֆիլմեր գրեթե չեմ նայել, իսկ հին ֆիլմերը, որոնք նայել եմ հենց 2013-ին, ավելի մեծ տպավորություն են գործել "Inglourious Basterds"-ը, "Dead Poets Society"-ն ու "The Painted Veil"-ը:

2013թ. սիրածս համերգները
Սեպտեմբերին "Մանոն" օպերայի ներկայացումը Նատալի Դեսեյի մասնակցությամբ:

2013թ. սիրածս երգերը/կատարողները
Սիրած երգը Sting-ի ու Stevie Wonder-ի "Fragile"-ի կենդանի կատարումը, իսկ կատարող՝ Joshua Bell:

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Որպես հաղորդում՝ "Белая студия", որպես սերիալ՝ Mad men:

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Մագիստրատուրա 2-րդ կուրս ընդունվել եմ Ֆրանսիա:

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Վախերի

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012-ին Երևանում էի, 2013-ին Տուլուզ քաղաքում:

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Համարյա

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Այո

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ոչ

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Տարվա երկրոդ կեսը անկանխատեսելի է լինելու:

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Առաջին անգամ Տուլուզում անցկացվող հայ մշակույթի օրերի շրջանակներում երգելու եմ Կոմիտաս ու պարելու եմ քոչարի:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Ֆրանսիայում գտնել 6-ամսվա պրակտիկա և որի արդյունքում բարեհաջող ավարտեի ուսումս:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի այս տարի ժամանակ ու միջոցներ ունենալ, որ ավելի շատ ճանապարհորդեմ:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Ծուլանալ ու լինել անինքնավստահ:

Smokie
30.12.2013, 13:51
Լավ, արի ես էլ խոսեմ:)

2013թ.

Որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

Երբ հաջողացնում էի ուզածս բաները ըստ ցուցակագրածի անել:
Երբ բացահայտում էի հերթական լավ երաժշտին:roll

Սիրածս գրքերը

Էդքան շատ չեմ կարդացել: Երևի Վիլյամ Սարոյանի հատորները:

Սիրածս ֆիլմերը

«La Լeggenda Del Pianista Sull' Oceano», «Haunchback Of Notre-Dame», «Forest Gump»: Իսկ ընդհանուր առմամբ՝ կինոներից ձանձրացած եմ:

Սիրածս հոդվածները

Չեմ խորացել:}


Սիրածս համերգները

Dire Straits-ի «The Final Oz»-ը 1986թ-ին՝ Ավստրիայում ու Eagles-ի «Hell Freezes Over»-ը, որ 2012-ի վերջերին եմ լսել:

Սիրածս երգերը/կատարողները

...................................................................... էլ ո՞րն ասեմ էլ ո՞րը: Ոչ մի բանում ընտրություն կտարելն իմ համար էսքան դժվար չի:

Սիրածս հեռուստահաղորդումները

«Успеть до полуночи»՝ հումորի ծով ա:hands

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.

Ինքս ինձ մի բան եմ խոստացել՝ կամքի ուժի համար ու խոսքիս տերն եմ եղել: Չնայած վերջին օրերին... լավ էդ ոչինչ՝ էսօրվանից սկսած սպասվում է բարդագույնն ու երկարագույնը::ok

Ինչի՞ համար եմ ինձ ներում

Վերևի կետի 13-ից 15-րդ բառերի համար:

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

Առանձնապես չկա:

Բավականաչափ զվարճացե՞լ եմ

Չեմ բողոքում

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

Չեմ հաշվել (հիշում):pradon



2014թ.

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

Տվյալ պահին Борис Гребеншиков-ի «Аэростат»-ը:

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

Աշխատանք երաժշտական ոլորտում:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

Անգլերենի կատարելագործում, իտալերենի ուսուցում:

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Մի վատ սովորություն թարգելը:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

Ամեն ինչ առջևում է:roll

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Ծուլություն