PDA

Դիտել ողջ տարբերակը : «Թունել Հոսթել» Երևանում

Guest
16.12.2013, 18:38
http://igg.me/at/tunnel

Ամռանը բացվելու է նոր հոսթել Երևանում: Գտնվելու է Այգեստանում: Մանրամասներին ծանոթացեք հղումից:

Հավաքում ենք գումար և խնդրում բոլոր այն մարդկանց ովքեր կարող է հետաքրքրված լինեն և գումար տրամադրեն տեղեկացնել այս հիասքանչ գաղափարի մասին:

Վահե-91
16.12.2013, 20:21

հոսթե՞լ :unsure

http://www.youtube.com/watch?v=4d5_lrn9v-g

Ռուֆուս
16.12.2013, 21:45
Հայկ, իսկ սենյակները յունիսեքս են լինելու՞։ Համ էլ վիդեոյից ոնց հասկացա դուք ոչ թե հոսթել եք ուզում բացել, այլ B&B։

Guest
17.12.2013, 15:11
Տղա աղջիկ իրար հետ են լինելու, բայց ամեն մահճական առանձնացված ա լինելու հաստ վարագույրով, ունենալու ա հոսանքի աղբյուր և սեփական լուսավորություն:

B&B չի պլանավորվում դեռ, բայց նախաճաշ հնարավոր ա, որ կավելացնենք ապագայում:

Վահե-91
17.12.2013, 16:57
Տղա աղջիկ իրար հետ են լինելու
ինքա՞ն գումար ա պետք պրոյեկտը իրականացնելու համար :))

Guest
17.12.2013, 17:27
ինքա՞ն գումար ա պետք պրոյեկտը իրականացնելու համար :))

Ըստ ցանկության կարող եք մասնակցել: Ընդհանուր $15000 պիտի կուտակվի, արդեն $470 կա:

Սպասում եմ Ձեր արձագանքի:

Guest
17.12.2013, 18:10
Credit Card ունե՞ք… ավել ոչինչ պետք չէ:

Ռուֆուս
17.12.2013, 23:27
Տղա աղջիկ իրար հետ են լինելու, բայց ամեն մահճական առանձնացված ա լինելու հաստ վարագույրով, ունենալու ա հոսանքի աղբյուր և սեփական լուսավորություն:

B&B չի պլանավորվում դեռ, բայց նախաճաշ հնարավոր ա, որ կավելացնենք ապագայում:

Հայկ, իրար լավ չհասկացանք: Ասածս էն էր, որ ձեր նկարագրածը հենց B&B կամ Guesthouse ա, այլ ոչ թե հոստել: Այսինքն սեփական տան մի քանի սենյակ վարձով ես տալիս ճանապարհորդներին: B&B-ում նախաճաշը պարտադիր պայման չի, առանց նախաճաշի էլ ա լինում, կամ նախաճաշի համար առանձին գումար է գանձվում:

Հոստելը ավելի «հյուրանոցային» է, կարող է reception, lounge, որոշակի հյուրանոցային սերվիսներ (ռեստորան, բագաժը թողնելու սեյֆեր, ինտերնետ ակումբ, սաունա և այլն) ունենա, իսկ B&B-ն ավելի «ընտանեկան» ու «տնավարի» ա ու շատ հաճախ տանտերերը նույն տանն են մնում հյուրերի հետ:

Ուլուանա
18.12.2013, 02:28

Հայկ, բայց B&B–ն Bed and Breakfast–ն ա։ Եթե նախաճաշ չկա, էդ արդեն B&B չի։

Jarre
18.12.2013, 06:56
Հայկ, բայց B&B–ն Bed and Breakfast–ն ա։ Եթե նախաճաշ չկա, էդ արդեն B&B չի։

Ան, լիովին ճիշտ ես։ Բայց Հայկի ասած տարբերակի հյուրանոցներ էլ կան։ Օրինակ Յամայկայում կան BB ռիզորտներ, բուտիկ հյուրանոցներ, որոնց գնի մեջ չի մտնում նախաճաշը, թեև B&B-ի հապավում հենց ինքնին նշանակում է, որ նախաճաշը պիտի մտնի գումարի մեջ, բայց փաստորեն տենց չի։ Իսկ օրինակ Մեքսիկայում ու Դոմինիկյանում ինձ ծանոթ (իսկ ինձ գործիս բերումով բոլոր հյուրանոցներն են ծանոթ) ցանկացած B&B գնի մեջ ներառում է նախաճաշը։

Մի խոսքով կարճ ասած հիմնականում BB-ն վերաբերում է սննդի պլանին, այսինքն՝ նախաճաշն ներառվում է օրավարձի մեջ։ Սակայն որոշ հյուրանոցներ BB-ն գործածում են ոչ թե որպես սննդի պլան, այլ հյուրանոցի տեսակը բնորոշող սիմվոլ։

Չգիտեմ Եվրոպայում, ԱՄՆ-ում որքան ա էտ պրակտիկան տարածված, բայծ Կարիբյան բասեյինի երկրներում ու լատինական ամերիկայում նման դեպքեր հանդիպում են։ Տարածված չի, բայց կան։

One_Way_Ticket
18.12.2013, 07:25
Չգիտեմ B&B տերմինը նոր հորինվելուց իր համար հստակ սահմանում եղել է, թե ոչ, բայց այսօր հյուրանոցի տիրոջ խելքին ոնց փչեց, այնպես էլ կանվանի: Բազմահարկ, լիքը համարներով, մեծ reception-ով B&B էլ եմ տեսել, մի քանի համարից բաղկացած hotel էլ: Հոսթելի սահմանումը ավելի պարզ է: Եթե կա գոնե մեկ համար, որտեղ վաճառվում է ոչ թե ամբողջ համարը միանգամից, այլ ամեն մահճակալը առանձին, ապա դա հոսթել է: Հակառակ դեպքում հոսթել չէ:

StrangeLittleGirl
18.12.2013, 20:05

Բացի դրանից, էդ ամեն ինչը նաև համատեղում են:

Guest
20.12.2013, 15:40
Դե չգիտեմ ժողովուրդ ջան որն է ճիշտ, բայց մենք նոր, գուցե և ոչ, գուցե և մեր հորինված, գուցե և այդքան էլ չէ, բայց «homestel» տերմինն ենք հիմնական օգտագործելու արդեն եկած մարդկանց համար, այսինքն պատին գրված ա լինելու հենց «HOMESTEL»: Իսկ տարբեր բուքինգ կայքերում կօգտագործեմ HOSTEL, քանի որ դա ավելի մեծ տարածում ունի: Իսկ ինչ-որ տեղ գրառում անելուց թագ եմ դնելու վերոհիշյալ բոլոր տարբերակները:

Նվիրատվությունները կանգ են առել… մի բան արեք :)

One_Way_Ticket
20.12.2013, 17:02
Իսկ տարբեր բուքինգ կայքերում կօգտագործեմ HOSTEL, քանի որ դա ավելի մեծ տարածում ունի:
Կախված է նրանից, թե ավելի շատ ինչ տիպի հաճախորդների եք ուզում գրավել: Ես, օրինակ, եթե ձեր ասած բուքինգ կայքերից մեկում տարբերակները դիտարկելիս տեսնում եմ hostel բառը, որպես կանոն այն դեն եմ նետում: Եթե նույնիսկ այնտեղ կա առանձին single կամ double համար, 8 հոգանոց սենյակների հարևանությունը ինձ համար ցանկալի չէ: Մյուս կողմից, ուրիշ տուրիստների, ովքեր էժան գիշերելու տարբերակ են փնտրում, կարող է հենց hostel բառը գրավել:

Ձայնալար
20.12.2013, 18:33
Homestel-ը լավ ա մտածված: Ինձ հանգանակության մոտիվացիան ա հետաքրքրում, սա շահույթ հետապնդող պրոյե՞կտ ա, բարեգործակա՞ն ա, ի՞նչ ա: