PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիշերը գիրքը լուսավորելու մեթոդներ

Chuk
15.12.2013, 23:33
Իհարկե գիտեմ, որ էս թեման մտնողներից շատերը կասեն, որ արդեն դարը փոխվել ա, տաբլետներ կան, նեթբուք նոթբուքեր կան, էլեկտրոնային գիրք կարդալու սարքեր կան (չնայած դրանց մի մասն ինքնալուսավորվող չեն ու դրանց համար էլ ա թեման արդիական) և այլն, բայց դեռ մարդիկ կան, որ սիրում են կարդալ տպագիր, իսկական գրքեր ու դա անում են նաև պառկած ժամանակ, քնելիս:

Ջահերով, բրայերով, լուսամփոփներով լուսավորելու ձևերը շատերս գիտենք, բայց դրանք հաճախ կարող են խանգարել կողակցին:
Ուրիշ ի՞նչ տարբերակներ կան գիշերները գրքերը լուսավորելու համար:

Chuk
15.12.2013, 23:35
Էսպիսի (http://dx.com/p/cpt09-night-vision-reading-3-led-book-light-panel-3-x-aaa-152636)սարքեր կան: Որևէ մեկը օգտագործե՞լ է: Հարմա՞ր բաներ են:

http://img.dxcdn.com/productimages/sku_152636_1.jpg

Dayana
15.12.2013, 23:36
Արտ, ես սրանից (http://www.teamviewer.com/en/index.aspx?pid=google.tv.s.int&gclid=CJzy3KP7srsCFQYcpQod7BcAvQ)եմ օգտագործել ահագին ժամանակ համ համակարգչիս ստեղները լուսավորելու համ էլ համակարգչի միջոցով տպագիր գրքերը լուսավորելու համար: Շատ «անվնաս» տարբերակ ա:

Chuk
15.12.2013, 23:41

Դայ, TeamViewer-ի լինկ ես տվել

Dayana
15.12.2013, 23:42
Դայ, TeamViewer-ի լինկ ես տվել

Վայ, ես ներողություն: Ուրիշ մարդու պիտի ուղարկեի էդ :(
Սրա հետ էի ՝
http://www.hotref.com/category/31/Pin-Point-USB-Light_3119_r.jpg

Ռուֆուս
15.12.2013, 23:42
Արտ, ես սրանից (http://www.teamviewer.com/en/index.aspx?pid=google.tv.s.int&gclid=CJzy3KP7srsCFQYcpQod7BcAvQ)եմ օգտագործել ահագին ժամանակ համ համակարգչիս ստեղները լուսավորելու համ էլ համակարգչի միջոցով տպագիր գրքերը լուսավորելու համար: Շատ «անվնաս» տարբերակ ա:

Ես էլ եմ սա օգտագործում, մենակ թե ուրիշների կոմպերը սարքելու համար: Դեռ գրքերը լուսավորելու համար կյանքում չեմ փորձել: :))

StrangeLittleGirl
15.12.2013, 23:43
Ես քինդլով եմ կարդում, բնականաբար, պետք ա լուսավորություն: Սովորաբար օգտվում եմ բջջայինի վրայի լույսից:

Chuk
15.12.2013, 23:45
Ես քինդլով եմ կարդում, բնականաբար, պետք ա լուսավորություն: Սովորաբար օգտվում եմ բջջայինի վրայի լույսից:

Բջջայինով բազում պատճառներով հարմար չի, Բյուր: Սկսած բջջայինի լիցքավորումն անտեղի վատնելուց, շարունակած ինչ-որ կերպ բռնելու անհրաժեշտությամբ, որն անհարմար ա:

StrangeLittleGirl
15.12.2013, 23:49
Բջջայինով բազում պատճառներով հարմար չի, Բյուր: Սկսած բջջայինի լիցքավորումն անտեղի վատնելուց, շարունակած ինչ-որ կերպ բռնելու անհրաժեշտությամբ, որն անհարմար ա:

բայց լրիվ վերմակի տակ գիրք+լապտեր էֆեկտն ա, էն որ փոքր ժամանակ անում էինք :))

Chuk
15.12.2013, 23:49
բայց լրիվ վերմակի տակ գիրք+լապտեր էֆեկտն ա, էն որ փոքր ժամանակ անում էինք :))
Հա, լապտերով ես էլ եմ կարդացել :)) Բայց հիմա ավելի հարմար լուծումներ եմ փնտրում:

Աթեիստ
15.12.2013, 23:52
Բջջայինով բազում պատճառներով հարմար չի, Բյուր: Սկսած բջջայինի լիցքավորումն անտեղի վատնելուց, շարունակած ինչ-որ կերպ բռնելու անհրաժեշտությամբ, որն անհարմար ա:

Ես որ հեռախոսով կարդալուց սկսեմ նեղվել, կառնեմ հավանաբար սրանից՝ http://www.exler.ru/expromt/13-08-2013.htm
Ամենատարբեր ֆորմատների նորմալ աջակցում, գիշերը լուսավորում, էլեկտրոնային թանաք, որը ցերեկը ոչնչով չի տարբերվում թղթից։ Էլ ի՞նչ ա պետք։

Chuk
15.12.2013, 23:55

Արտ ջան, առաջին գրառման մեջ հասկացրել էի, որ էս տիպի խորհուրդների համար չի թեման: Նման էլեկտրոնային գրքերի տեղերը հավանաբար բոլորս էլ գիտենք :)

Chuk
15.12.2013, 23:56
Ի դեպ լապտերով տարբերակն ընտրելու համար սենց բաներ էլ կան՝ http://www.ebay.com/itm/Mini-LED-Clip-Night-Light-Reading-Book-Cap-Laptop-Bullet-Shape-Lamp-/181275131735?pt=Lamps_US&hash=item2a34d6ff57

Ես չեմ փորձել, բայց առնվազն մի բանով ավելի հարմար է քան հեռախոսն ու լապտերը՝ ամրացնում ես գրքիդ ու վերջ, ստիպված չես մի ձեռքով էլ դա բռնել կամ ձև մոգոնել, թե հեռախոսդ ոնց դնես, որ հարմար լուսավորի ու ձեռքումդ չլինի:

Dayana
16.12.2013, 00:08

Իսկ սա՞ ՝ http://www.amazon.com/Fulcrum-20010-301-Multi-Flex-Task-Light/dp/B000ITGQXS/ref=sr_1_4?ie=UTF8&qid=1387137961&sr=8-4&keywords=light
Իմ ունեցածի պես ճկուն ա, տենց ահագին հարմար ա:

Աթեիստ
16.12.2013, 00:11
Մնացած տարբերակները 2 տեսակ են, կամ քո դրածը, կամ Դայանայինը (բայց, ոչ թե USB-ով այլ մարտկոցով)։

http://www.youtube.com/watch?v=_zPaZlRJpMg

1-ինը համ լույսը անհամաչափ ա ցրում, աչքերը կարգին լարվելու են, համ կարդալուց ինձ որ կխանգարեր։ 2-րդն էլ լույսի փոքր աղբյուր ա, ու թղթին մոտիկ լինելու դեպքում էլի համաչափ չի ցրելու։ Վիդեոյում կամ մի երկուսը, որ հնարավորինս հեռու են, լուսավորությունը ոնց որ թե տանելի ա, բայց գրքի անկյունները էլի լույսից մի քիչ դուրս են գալիս։ 90-ականներից հիշում են, որ էդ մութ-լույս անցումից լավ նեղվում էի։

Chuk
16.12.2013, 00:12
Իսկ սա՞ ՝ http://www.amazon.com/Fulcrum-20010-301-Multi-Flex-Task-Light/dp/B000ITGQXS/ref=sr_1_4?ie=UTF8&qid=1387137961&sr=8-4&keywords=light
Իմ ունեցածի պես ճկուն ա, տենց ահագին հարմար ա:
Ահա, տեսքով շատ ավելի հարմար ա երևում, քան իմ ցույց տվածը: Ու քան քո ցույց տվածը, որտև ոչ usb աղբյուր ա պետք, ամրացնելու տեղ էլ ունի:

Բայց ինձ դեռ ավելի շատ հետաքրքիր են կարծիքներ երկրորդ գրառմանս մեջ ցույց տված տարբերակի մասին: ինքը ոնց որ շատ հարմար բան ա, բայց քանի դեռ փորձողից չեմ լսել, չեմ կարող համոզված լինել:

Alphaone
16.12.2013, 00:13
մի ժամանակ ես ինքնաշեն սարքել էի. սովորական լապտեր էր, ուղղակի քառակուսի, փաթաթել էի ունելիի վրա ամենասովորական կպչուն ժապավենով ու վոալյա՝ գիշերը գիրք կարդալու հարմարանք:

Աթեիստ
16.12.2013, 00:16
Էլեկտրոնայինններում արդեն մի լավ ձև գտել են. քո դրած ապակու նման ա, բայց ապակու մեջ աչքի համար անտեսանելի խոնչընդոտները են դնում, որ լույսը ցրվի, ու դրա հաշվին համաչափ լուսավորում ստացվի։ Տպագիրների համար տենց մի բան դեռ չեմ տեսել, բայց հուսով եմ շուտով տեսնել։

Օրինակները էլի էլեկտրոնայինից եմ բերելու, որտև թղթայինների համար օբյեկտիվ տեստավորման կայք չգտա։

Լուսավորություն կողքերից
http://www.exler.ru/expromt/images/20-06-2012/19.jpg

Համաչափ լուսավորություն
http://www.exler.ru/expromt/images/20-06-2012/22.jpg

Chuk
16.12.2013, 00:21
Համաչափ լուսավորություն
Այ սենց մի բան որ ճարվի կայֆ կլինի: Ինքը համ տպագիրների համար հարմար կլինի, համ էլ էն էլեկտրոնային գրքերի, որոնց մեջ ներքին լուսավորում սարքած չի (թեկուզ հին kindle-ների):

Sagittarius
16.12.2013, 00:23
բայց լրիվ վերմակի տակ գիրք+լապտեր էֆեկտն ա, էն որ փոքր ժամանակ անում էինք :))

ես լրիվ վերմակի տակ գիրք կարդալ չեմ սիրում, տռում-թսում, խեխտվում եմ :))

Աթեիստ
16.12.2013, 00:26
Ի դեպ, քո ուզածը էնքան էժան ա ու հասանելի ա(2500դր Երևանում (http://www.mixmarket.am/product/13/)), որ կարելի ա նույնիսկ առնել, փորձել ։)

Եթե էս վիդեոոյից հետո դեռ ցանկություն մնա ...

http://www.youtube.com/watch?v=z6faIpeF3Ss

Chuk
16.12.2013, 00:36
Ի դեպ, քո ուզածը էնքան էժան ա ու հասանելի ա(2500դր Երևանում (http://www.mixmarket.am/product/13/)), որ կարելի ա նույնիսկ առնել, փորձել ։)

Եթե էս վիդեոոյից հետո դեռ ցանկություն մնա ...
Հա, մտադիր եմ առնել փորձել, բայց դեռ մի քանի օր կսպասեմ, կարող ա թեմայում ավելի հետաքրքիր առաջարկներ լինեն :)
Վիդեոյում հիմնական պրոբլեմն ինչքան հասկացա էն էր, որ վրայից ցելոֆանե փաթեթավորումը չէին պոկել :))

Աթեիստ
16.12.2013, 00:38
Հա, մտադիր եմ առնել փորձել, բայց դեռ մի քանի օր կսպասեմ, կարող ա թեմայում ավելի հետաքրքիր առաջարկներ լինեն :)
Վիդեոյում հիմնական պրոբլեմն ինչքան հասկացա էն էր, որ վրայից ցելոֆանե փաթեթավորումը չէին պոկել :))

Ու չէր ֆայլել սենյակի լույս անջատել։ Բայց հեչ դուրս չեկավ, որ ոչ մի տեղ նորմալ տեստավորում չկա, որտեղ անունը տալիս են, մենակ գովազդելու ու ծախելու համար։

Անվերնագիր
16.12.2013, 01:18
Երբ էլ․ գիրք էի առնում, մտքովս էլ չեր անցնում, որ կարող ա գիշերը կարդալու ցանկություններ ունենամ,(էշ խելքս ասա), իմ հաշվարկներովով ես ցերեկները կարդալու էի արտաքին լուսավորությաբ իսկ գիշերները կարդալու էի իմ լապտերի լուսավորության միջոցով :))

Arpine
16.12.2013, 13:43
Ես էս վերջերս սրանից եմ առել,էլի նախատեսված են էլ․ գրքերի համար, բայց ես էլ եմ օգտագործում թղթի համար, շատ հարմարա․
ներքևի մասը նաև մեծանում փոքրանումա, թերթելու հետ, ու ամուր մնումա։ :)
http://imageshack.com/a/img5/4847/o2bs.jpg