Դիտել ողջ տարբերակը : "L'eclair" էկլերներ
My World My Space
13.12.2013, 13:31
Սիրելի ակումբցիներ,
Հաճելի նորություն "L'eclair"-ից։ Այն արդեն վաճառվում է «Էվրիկա» և «Ծիրան» սուպերմարկետներում։
Մոտ օրերս մեր էկլերները ներկայացված կլինեն նաև "Kaiser", "Best" և "Vas" սուպերմարկետներում։
Օգտագործեք բացառապես բնական հումքով և առանց կոնսերվանտների պատրաստված էկլերներ…
CactuSoul
13.12.2013, 14:28
Կարոտ եմ մնում ձեր էկլերներին, Հով։ Մի բան արեք, մեր կողմերն էլ հասցրեք, էլի :)
Մեկ էլ, ինձ թվում ա, լավ կլինի, որ գրես խանութների հասցեները։ Թե չէ «Էվրիկան» ինձ համար իսկական էվրիկա դարձավ վերջերս․ մտամոլոր նայում էի հացաբուլկեղենին ու չէի կողմնորոշվում՝ ինչ ընտրել, մեկ էլ տեսա՜ :love Գնեցի մի քանի հատ, երջանիկ-երջանիկ դուրս եկա, շրջվեցի-նայեցի դռան վերևը, ու նոր իմացա, որ էն խանութը, որի կողքով հազարավոր անգամներ անցել եմ, էնտեղից շատ անգամ առևտուր արել, հենց «Էվրիկան» է։
Չիմացողների համար ասեմ, որ այս մեկը Բաղրամյանի սկզբնամասի էն միակ մթերային խանութն է։
My World My Space
13.12.2013, 14:39
Հենց էդտեղ էլ վաճառվում է… ;)
CactuSoul
13.12.2013, 14:46
Հենց էդտեղ էլ վաճառվում է… ;)
Էդտեղն արդեն իմացել եմ, ուղղակի միշտ չի, որ էդ մասով անցնելու բախտ եմ ունենում․․․ Ամեն դեպքում, հաստատ ավելի լավ է Կենտրոն, քան Բանգլադեշ հասնելը։ Շնորհակալություն ))
My World My Space
13.12.2013, 15:07
Ան ջան, շուտով Ձեր փողոցում էլ տոն կլինի… ;)
CactuSoul
13.12.2013, 15:32
Ան ջան, շուտով Ձեր փողոցում էլ տոն կլինի… ;)
Անհամբեր սպասում եմ :roll
Նաիրուհի
13.12.2013, 15:51
Դու ասա՝ մասիվի «Վաս»-ում ե՞րբ սպասենք :nyam
CactuSoul
13.12.2013, 16:09
...մտամոլոր նայում էի հացաբուլկեղենին ու չէի կողմնորոշվում՝ ինչ ընտրել, մեկ էլ տեսա՜ :love ...
Ասում եմ՝ էկլեր եմ ուզում, վաճառողուհին ասում ա՝ էկլերը կողքի բաժնում են վաճառում։ Համարյա պանիկայի մեջ ընկած՝ ասում եմ՝ բայց ես հենց սրանից եմ ուզում․․․ Տուփը տվեց ձեռքս, ասեց՝ տար, թող սրանից տան :D
Հետո տեսա, որ իրոք, տագնապս հիմք ուներ․ կողքի բաժնում ուրիշ էկլերներ էլ կային, հատով։ Լավ պրծանք :))
My World My Space
13.12.2013, 16:29
Դու ասա՝ մասիվի «Վաս»-ում ե՞րբ սպասենք :nyam
կարծում եմ 5-6 օրից…
իսկ Yerevan city-ում չի՞ լինելու :))
Մանր-մունր խանութներին չեք տալի՞ս։
Մեր մոտ էդ մանրներից բացի մի հատ Նոր զովք ա, մի հատ էլ Եվրոպա։
My World My Space
13.12.2013, 20:58
Հունվարից ավելի կընդլայնվի խանութների ցանկը։ Կլինի նաև Սիթիներում, և քաղաքի այլ մեծ խանութներում։
My World My Space
13.12.2013, 23:04
Ահա և էտիկետկան, որպեսզի հեշտ գտնեք...
https://lh4.googleusercontent.com/-blxgGhIARlM/UqtaBfDTorI/AAAAAAAABFY/T_9cxAE3IHc/s640/Capture65.PNG
CactuSoul
04.06.2014, 17:49
Հո՜վ :goblin
Մոռանում էի ասել․ «Էվրիկայում» էլ չկան ձեր էկլերները։ Ես սենց չեմ խաղում :(
Բացատրություն եմ պահանջում կամ, առնվազն, արդարացում :think
My World My Space
04.06.2014, 20:09
Ան ջան ժամանակավորապես դադարեցրել եմ արտադրությունը խիստ սուբյեկտիվ պատճառներով։ :sorry
CactuSoul
04.06.2014, 22:33
Ան ջան ժամանակավորապես դադարեցրել եմ արտադրությունը խիստ սուբյեկտիվ պատճառներով։ :sorry
:cry Բեեե քեզ, Հովո տղա: Սկզբում փիս ես սովորացնում, հետո՝ քըռթ կտրում :(