PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների հասցեները. նամակագրություն

ivy
07.12.2013, 22:59
Էստեղ կարող ենք գրել մեր տնային հասցեները, որ ցանկության դեպքում իրար նամակներ ու բացիկներ ուղարկենք: Իսկական՝ թուղթ ու գրչով :)
Իհարկե, կարելի է հասցեն առանձին-առանձին տալ մարդկանց ու ոչ բացեիբաց՝ ամբողջ ինտերնետով մեկ, բայց էդպես կարող ես արդեն իմանալ, թե ով է ուզում քեզ նամակ ուղարկել, իսկ էս դեպքում նամակ ստանալն անակնկալ կլինի:
Ես հավեսով եմ ուղարկում նամակներ ու բացիկներ, հաստատ ինձ նման էլի մարդիկ կլինեն էստեղ:

John
07.12.2013, 23:03
Ինձ ով ուզում ա ուղարկի նամակ ու ես չիմանամ, որ ուզում ա ուղարկի, saymetruth-ում գրեք, պատասխանի մեջ հասցես կուղարկեմ ;) լավ միտք է, մի անգամ կարծեմ նմանատիպ բան արել ենք: Կարծեմ չէ՝ հաստատ :) ուղղակի էն ժամանակ նախօրոք պայմանավորվում էինք, թե ով-ում ուղարկի :)

Enna Adoly
07.12.2013, 23:09
Էստեղ կարող ենք գրել մեր տնային հասցեները, որ ցանկության դեպքում իրար նամակներ ու բացիկներ ուղարկենք: Իսկական՝ թուղթ ու գրչով :)
Իհարկե, կարելի է հասցեն առանձին-առանձին տալ մարդկանց ու ոչ բացեիբաց՝ ամբողջ ինտերնետով մեկ, բայց էդպես կարող ես արդեն իմանալ, թե ով է ուզում քեզ նամակ ուղարկել, իսկ էս դեպքում նամակ ստանալն անակնկալ կլինի:
Ես հավեսով եմ ուղարկում նամակներ ու բացիկներ, հաստատ ինձ նման էլի մարդիկ կլինեն էստեղ:Ու՜խ, հիմա կարող եմ ուղարկել:

ivy
07.12.2013, 23:11
Բայց համ էլ մտածում եմ՝ կարոող է չէր կարելի կամ չարժեր սենց թեմա բացել՝ անձնական տվյալներին վերաբերող :think

Chuk
07.12.2013, 23:13
Բայց համ էլ մտածում եմ՝ կարոող է չէր կարելի կամ չարժեր սենց թեմա բացել՝ անձնական տվյալներին վերաբերող :think

Ես էլ եմ էդ մտածում, Այվի ջան, ու լավ ա որ առաջինը դու գրեցիր:
Եթե հասուն մարդկանց անձնական տվյալները մի կողմ թողնենք, հիշենք, որ անչափահասներ էլ ունենք: Չգիտեմ, դեռ կարծիքիդ ու ուրիշների կարծիքներին եմ ուզում ծանոթանալ:

ivy
07.12.2013, 23:15
Դե դեռ հասցեներ չենք գրի՝ մինչև որոշվի թեմայի թույլատրելության հարցը:

Vardik!
07.12.2013, 23:25
Կարծում եմ էնքան էլ ապահով միտք չէ իրական հասցեները էստեղ թողնելը,մանավանդ որ ակումբի պարունակությունը հասանելի է ոչ միայն ակումբի անդամներին,ա յլև հյուրերին: Բայց ողջունում եմ Այվիի առաջարկը: Կարելի է էստեղ վիրտուալ կոնտակտներ թողնել: Ում պետք է,կգտնի,կգրի: :)

Mephistopheles
07.12.2013, 23:33
կարծում եմ որ շատ լավ գաղափար ա, քանի որ շատ մարդիկ իմ հասցեն են ուզում ու հեռախոսիս համարը… վերջապես ես հնարավորություն կունենամ դրանք տեղադրելու… առաջ չգիտեի որտեղ դնեմ…

Փոքրիկ շրջմոլիկ
07.12.2013, 23:36
Ինձ էլ է թվում որ չարժի: Ամեն դեպքում բաց տեղում տան հասցե գրելը լուրջ բան ա ու ինձ թվում ա, ով էլ գրի մի օր փոշմանելու ա: Կամ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չասեմ ակումբցի, թեկուզ ակումբ մտնող հյուրերից մեկը անհամություններ կանի ետ հասցեներով :)

ivy
07.12.2013, 23:50
Երևի լավ կլինի թեման ջնջել: Շառից փորձանքից հեռու:

Mephistopheles
07.12.2013, 23:57
Երևի լավ կլինի թեման ջնջել: Շառից փորձանքից հեռու:

Չէ Այվ, տենց մի ասա… էս թեման էլ նենց հարցեր ա բարձրացնում որ ուրիշ դեպքերում կարող ա չբարձրանար… պարտադիր չի որ թեման "հաջող" լինի… կարևորը դիսկուսիան ա…

Այբ
07.12.2013, 23:57
Շատ հետաքրքիր թեմա է, Այվի ջան, բայց մեկը ես՝ կխուսափեմ հասցես էսպես հրապարակելուց: Ինձ թվում է, ով ուզում է որևէ մեկին շնորհավորել, կարող է ՊՄ-ով էլ շնորհավորել, հետևաբար հասցեն վիրտուալ բաց տիրույթում հրապարակելը մի քիչ անզգուշություն է թվում:

Chuk
07.12.2013, 23:59
Առաջարկում եմ թեման գոնե ժամանակավոր շեղել ու քննարկել, թե ինչ ռեալ վտանգներ կարող ա բերի հասցեն հրապարակելը: Մեֆն էդ իմաստով ճիշտ ա, էդ քննարկումը կարող ա ավելի առարկայական դարձնի մեր կարծիքը, համոզվել, իրականում կա՞, թե՞ չկա վտանգ հասցեն ու նմանատիպ ինֆորմացիան հրապարակելիս:

ivy
08.12.2013, 00:00
Մեֆ, ես գիտեմ, որ դու դիսկուսիաներ սիրում ես, բայց ի՞նչ դիսկուսիա պիտի լինի էստեղ:
Հենց քո առաջին իսկ գրառումն էլ հեչ լուրջ դիսկուսիայի տոնով չէր:

Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել: Մարդկանց հասցեները շատ հաճախ կարելի է գտնել ինտերնետում՝ աշխատավայր, հասցե, հեռախոս և այլն: Ես էլ իմ հասցեն թողնելու մեջ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում: Բայց քանի որ կան մարդիկ, որոնք էդ վտանգը տեսնում են, լավ կլինի թեման հանել:
Ես բացեցի ու անմիջապես զգացի, որ չարժեր:

Այբ
08.12.2013, 00:06
Առաջարկում եմ թեման գոնե ժամանակավոր շեղել ու քննարկել, թե ինչ ռեալ վտանգներ կարող ա բերի հասցեն հրապարակելը: Մեֆն էդ իմաստով ճիշտ ա, էդ քննարկումը կարող ա ավելի առարկայական դարձնի մեր կարծիքը, համոզվել, իրականում կա՞, թե՞ չկա վտանգ հասցեն ու նմանատիպ ինֆորմացիան հրապարակելիս:

Առհասարակ, վիրտուալ տիրույթը ինքնին վտանգավոր է: Ինչ ինֆորմացիա, որ տեղադրում ես, այլևս չես կարող դա վերահսկել, թեկուզ հետո ջնջես, բայց մեկ է՝ արդեն ուշ կարող է լինել, որովհետև շատերը կարող է քո տեղադրած ինֆորմացիան տարածած լինեն: Վիտուալ աշխարհը հետաքրքիր է, բայց զգուշություն պետք է պահպանել: Իսկ ինչ մնում է բաց ֆորումում հասցեն գրելուն, դա արդեն մեծ անզգուշություն է. ով ասես կարող է տեսնել, և ինչ հետևանքներ ասես կարող է լինել: Նույնիսկ սոցիալական սայթերում, երբ քո էջը մենակ ընկերների համար է, պետք է էլի զգույշ լինել անձնական տվյալները հրապարակելուց, ուր մնաց, թե բաց ֆորումում, որտեղ բացի անդամներից բազմաթիվ հյուրեր են մտնում...

Mephistopheles
08.12.2013, 00:09
Մեֆ, ես գիտեմ, որ դու դիսկուսիաներ սիրում ես, բայց ի՞նչ դիսկուսիա պիտի լինի էստեղ:
Հենց քո առաջին իսկ գրառումն էլ հեչ լուրջ դիսկուսիայի տոնով չէր:

Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել: Մարդկանց հասցեները շատ հաճախ կարելի է գտնել ինտերնետում՝ աշխատավայր, հասցե, հեռախոս և այլն: Ես էլ իմ հասցեն թողնելու մեջ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում: Բայց քանի որ կան մարդիկ, որոնք էդ վտանգը տեսնում են, լավ կլինի թեման հանել:
Ես բացեցի ու անմիջապես զգացի, որ չարժեր:

կարող ա սարկազմիկ էր, չեմ վիճի, բայց հետաքրքիրա լսել տարբեր մոտեցումներ, ու դրանց հետևանքները… օրինակ դուք գիտեք որ շատ հաճախ մարդիկ առերից դուրս են գալիս ու իրարից հասցե ու հեռախոսի համար են ուզում… չգիտեմ ինչքանով ա էդ մարդն իրականումյկ գնալ էնքան հեռու որ անի դա… ես անձամբ կարծում եմ որ պահի տակ մարդը շատ բան կարա ասի, բայց երբ գա անելու ժամանակը, Ակումբում ոչ ոք նման բան չի անի առանց բացառության…

…բայց… եթե մարդու ափերից դուրս եկած պահին էդ ինֆորմացիան ձեռքի տակ լինի, նա կարող ա պահի տակ օգտագործել… վստահ չեմ, բայց ենթադրում եմ… մարդու խառնվածքից էլ ա գալիս… կրողա 50 հատ դրական դեպք լինի, բայց մի երկու անհամություն ու ամեն ինչ փչանա…

էսի տեսանկյուն ա, բայց մյուս կողմից էլ Ակումբում իրար ճանաչում են մարդիկ ու կարելի ա դա անել հատուկ խմբի անդմակցելով… էս դեպքում կարելի ա ու ապահով ա, մարդիկ իտրար ճանաչում են…

ivy
08.12.2013, 00:20
Արդեն ասել եմ, որ թեման ջնջման ենթակա է, բայց միևնույն է կուզեի մեկն ու մեկը կոնկրետ վտանգի անուն տար:
«Վտանգավոր» բառը հասկացա, բայց որն է էդ վտանգը:

ivy
08.12.2013, 00:23
Ես Հռիփսիմե Հովհաննիսյանն եմ ու ապրում եմ էս հասցեով: Ե՞վ: Ի՞նչ կա սրա մեջ գաղտնի կամ վտանգավոր:

Վահե-91
08.12.2013, 00:24
Արդեն ասել եմ, որ թեման ջնջման ենթակա է, բայց միևնույն է կուզեի մեկն ու մեկը կոնկրետ վտանգի անուն տար:
«Վտանգավոր» բառը հասկացա, բայց որն է էդ վտանգը:
Ասենք կարող ա յոնջլախցի բլութութիկը գրանցված ա ակումբում, բայց երբեք գրառում չի արել՝ մենակ հետևել ա: Ակումբցիները նկարները թեմայում նա տեսել է X ակումբցուհուն, ով իրա կարծիքով թույն ծիտ ա: Ու հիմա յոնջլախցի բլութութիկը կարա իմանա X-ի տան տեղը :pardon

StrangeLittleGirl
08.12.2013, 00:27
Ռիփ, privacy-ի հարց ա: Էդքան բան: Կարան լիքը անկապ մարդիկ քեզ ինչ զիբիլ ասես ուղարկեն:

Ամեն դեպքում, շատ լավ գաղափար ա, ես ահավոր սիրում եմ նամակագրություն: Արի մենք առանձին հասցեներով փոխանակվենք ու զբաղվենք դրանով (ի դեպ, ժամանակին նմանատիպ թեմա բացել էի ակումբում, բայց տապալվեց):

Chuk
08.12.2013, 00:28
Արդեն ասել եմ, որ թեման ջնջման ենթակա է, բայց միևնույն է կուզեի մեկն ու մեկը կոնկրետ վտանգի անուն տար:
«Վտանգավոր» բառը հասկացա, բայց որն է էդ վտանգը:

Դե մեկը արդեն Մեֆը գրեց:
Պողոսը էսօր առանց հետագայի մասին մտածելու կարող ա իրա ինֆոն տա, իսկ վաղն էդ հասցեն օգտագործվի արդեն հաշվեհարդարի համար: Այսինքն վատ զարգացող հարաբերությունները վիրտուալից ռեալի հասցնելու հնարավոր տարբերակներից ա: Իհարկե տենց բաներ լինում են նաև առանց հրապարակային հասցեն տալու, բայց սա էլ հեշտացնող տարբերակ ա հարաբերություններն իրական դաշտ տեղափոխել չցանկանալու դեպքում:

Իսկ նման իրավիճակներում տեսականորեն ինչ ասես կարող ա լինի: Կարող ա ասենք պատմությունը լինի մի հատ չափալախ տալը, իսկ կարող ա ինչ-որ գողական, օրինակի համար, տեսնի որ ստեղ ինչ-որ մեկն իրա հասցեին վատ բան ա գրել ու գնա, ճակատից կրակի:

Էս օրինակներիս ծիծաղելով մի նայեք, կարող ա չափազանցնում եմ, զավեշտացնում եմ, բայց վստահ եմ, դրանք կօգնեն հասկանալ, թե ինչի մասին եմ խոսում:

Մի ուրիշ դեպք, որ հասցեն թողնում ա սիրուն աղջնակը ու դառնում իրեն սիրահարվածի մեկի հետապնդման առարկա: Ստեղ եթե ուղղակի կարող ա ասենք իգնոր լիստ գցել, էնպես ամեն օր ստանում ա բացիկներ, ծաղիկներ: Ի՞նչ վատ բան կա: Գուցե և չկա որոշ դեպքերում, շատ դեպքերում էլ կա, սկսած ընտանիքի նման բաներին վերաբերմունքից, շարունակած ընկերոջ/նշանածի/ամուսնու առկայությունից ու հնարավոր հետևանքներից: Իհարկե հաճախ նման դեպքերը կարելի է հանգիստ կարգավորել, խոսել, հասկանալ, իսկ որոշ դեպքերում էլ չի կարելի:

Մի ուրիշ դեպքում կարող անչափահաս երեխայի հասցեն կարող է ընկնել մոլագար պեդոֆիլի ձեռը: Ֆանտաստիկա՞ եմ պատմում: Վստա՞հ եք:

Ուրիշ դեպքում մեկը չարաճճիություն կարող է անի ու դնի ուրիշի հասցե, ակամա ապուշ իրավիճակներ ստեղծելով: Իսկ հասցեները հո չենք գնալու հերթով ստուգենք:

Էլի կարելի ա լիքը օրինակներ մտածել:

Chuk
08.12.2013, 00:29
Ես Հռիփսիմե Հովհաննիսյանն եմ ու ապրում եմ էս հասցեով: Ե՞վ: Ի՞նչ կա սրա մեջ գաղտնի կամ վտանգավոր:

Այվի ջան, քո համար հավանաբար ոչ մի խնդիր չկա:
Իմ հասցեն էլ ով ուզի կարող ա ինտերնետում հանգիստ գտնի: Ես ինքս վերլուծել եմ, և գտնում եմ, որ իմ համար էլ վտանգ չկա (գուցե և սխալվում եմ ու մի օր գլխիս տամ): Բայց իմ ու քո ու նաև լիքը ուրիշների դեպքը բավարար չի բոլորի վրա տարածելու համար:

Վահե-91
08.12.2013, 00:29
Միգուցե բացվի հատուկ խումբ, որի անդամները կարող են տեսնել այն թեման, որտեղ կան ակումբցիների հասցեները..ասենք ոնց որ պետք ա մտնես մեծահասակների խումբ, որ ինտիմ անկյուն կարողանաս մտնել, տենց էլ էտ խումբ մտնես, որ կարողանաս հասցեները տեսնել...լավ գաղափար էր :clap

ivy
08.12.2013, 00:29
Ռիփ, privacy-ի հարց ա: Էդքան բան: Կարան լիքը անկապ մարդիկ քեզ ինչ զիբիլ ասես ուղարկեն:

Ամեն դեպքում, շատ լավ գաղափար ա, ես ահավոր սիրում եմ նամակագրություն: Արի մենք առանձին հասցեներով փոխանակվենք ու զբաղվենք դրանով (ի դեպ, ժամանակին նմանատիպ թեմա բացել էի ակումբում, բայց տապալվեց):

Հա, Բյուր, ինձ համար էլ մենակ էդ հարցն է, որ ստիպեց մտածել՝ չարժեր:
Կուղարկեմ քեզ հասցես :)

Mephistopheles
08.12.2013, 00:31
Արդեն ասել եմ, որ թեման ջնջման ենթակա է, բայց միևնույն է կուզեի մեկն ու մեկը կոնկրետ վտանգի անուն տար:
«Վտանգավոր» բառը հասկացա, բայց որն է էդ վտանգը:

ելնելով իմ մոտեցումից, ես միակ վտանգը տեսնում եմ immediate availability -I մեջ...

Enna Adoly
08.12.2013, 09:32
Ինձ թվում է, եթե ինչ-որ մարդ ինչ-որ մարդու համար իսկապես վտանգավոր է նա ամեն տեղից էլ կգտնի հասցեն ու կվնասի:8:Տեղ արդեն կապ չունի վիրտուալում հասցեն կա,թե չէ

Vaio
08.12.2013, 10:42
Հասցե հաստատ չարժե գրել, բայց հեռախոսի համարը դժվար թե վտանգավոր հետևանքներ ունենա:

Մյուս կողմից էլ, եթե A-ին հետաքրքրում է B-ի հեռախոսահամարը, ապա A-ն կարող է PM-ով (անձնական նամակով) դիմի B-ին, իսկ B-ն էլ կորոշի ուզում է իր հեռախոսահամարը տալ A-ին, թե ոչ, և դրա մասին կիմանան միայն իրենք` երկուսով:

Լեո
08.12.2013, 13:11
Հասցեի փոխարեն կարող եմ հաշվեհամարս տալ և ավելի ուրախ կլինեմ բացիկի փոխարեն ամանորյա փոխանցում ստանալ հաշվիս :oy :))

StrangeLittleGirl
08.12.2013, 13:15
Հասցե հաստատ չարժե գրել, բայց հեռախոսի համարը դժվար թե վտանգավոր հետևանքներ ունենա:

Մյուս կողմից էլ, եթե A-ին հետաքրքրում է B-ի հեռախոսահամարը, ապա A-ն կարող է PM-ով (անձնական նամակով) դիմի B-ին, իսկ B-ն էլ կորոշի ուզում է իր հեռախոսահամարը տալ A-ին, թե ոչ, և դրա մասին կիմանան միայն իրենք` երկուսով:

Ակումբում ում ինչ հեռախոսի համար պետք ա, սաղ ունեն: Համ էլ էս թեմայի նպատակը լրիվ ուրիշ ա: Հեռախոսն ուրիշ բան ա, նամակը` ուրիշ:

Ambrosine
08.12.2013, 16:07
Հետաքրքիր քննարկման թեմա է, քանի որ սա կարելի է կապել ֆորումի էության հարցի քննարկման հետ: Մի ժամանակ հիշում եմ, որ քննարկում կար այն մասին, թե ակումբցիների հաճախակի հանդիպումները բացասական են ազդում ակումբում ակտիվության վրա, քանի որ հանդիպումների ընթացքում մասամբ սպառվում են այն թեմաները, որ կարող էին քննարկվել ակումբի տարբեր թեմաներում: Հիմա գրեթե նույն իրավիճակն է. շնորհավորանքներ, նամակներ ստանալ ակումբի շրջանակներու՞մ, մուտքագրել լոգինն ու ծածկագի՞րը, թե՞ փոստից հեռախոսազանգի սպասել` մեզ ուղարկված նամակի մասին:

Իհարկե, ես իմ հասցեն չեմ գրի (թեև հաշվեհարդարների հետ դեռ խնդիրներ չեմ ունեցել :))), բայց եթե վտանգներից ենք խոսում, այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել, որովհետև շատ հեշտ է սոց ցանցում հայտնվել ակումբցու կոնտակտների մեջ` իմանալով անունն ու ազգանունը, հետո փնտրել ռեգիստրում` հայտնաբերելով հասցեն ու այլ տվյալներ: Մյուս կողմից, հեռախոսահամարով անգամ մեծ ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել հասցեն: Կարճ ասած` կամավոր քայլ է, հետևաբար` յուրաքանչյուրը իր տրամադրած տվյալների համար է պատասխանատու և հետևանքների մասին էլ ինքը պետք է մտածի, եթե նախապես հստակ ամրագրվի, որ ակումբի ղեկավարությունը որևէ ձևով պարտադրված չէ արձագանքնել կամ ներքաշվել տվյալների տրամադրման արդյունքում առաջացած խնդիրների կանխման, կարգավորման կամ վերացման հարցում:

Chuk
08.12.2013, 16:50
այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել
Այո, պետք է պահանջել :)

StrangeLittleGirl
08.12.2013, 16:58
Այո, պետք է պահանջել :)
ըհը, համաձայն եմ:

Sagittarius
08.12.2013, 17:08
Հետաքրքիր քննարկման թեմա է, քանի որ սա կարելի է կապել ֆորումի էության հարցի քննարկման հետ: Մի ժամանակ հիշում եմ, որ քննարկում կար այն մասին, թե ակումբցիների հաճախակի հանդիպումները բացասական են ազդում ակումբում ակտիվության վրա, քանի որ հանդիպումների ընթացքում մասամբ սպառվում են այն թեմաները, որ կարող էին քննարկվել ակումբի տարբեր թեմաներում: Հիմա գրեթե նույն իրավիճակն է. շնորհավորանքներ, նամակներ ստանալ ակումբի շրջանակներու՞մ, մուտքագրել լոգինն ու ծածկագի՞րը, թե՞ փոստից հեռախոսազանգի սպասել` մեզ ուղարկված նամակի մասին:

Իհարկե, ես իմ հասցեն չեմ գրի (թեև հաշվեհարդարների հետ դեռ խնդիրներ չեմ ունեցել :))), բայց եթե վտանգներից ենք խոսում, այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել, որովհետև շատ հեշտ է սոց ցանցում հայտնվել ակումբցու կոնտակտների մեջ` իմանալով անունն ու ազգանունը, հետո փնտրել ռեգիստրում` հայտնաբերելով հասցեն ու այլ տվյալներ: Մյուս կողմից, հեռախոսահամարով անգամ մեծ ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել հասցեն: Կարճ ասած` կամավոր քայլ է, հետևաբար` յուրաքանչյուրը իր տրամադրած տվյալների համար է պատասխանատու և հետևանքների մասին էլ ինքը պետք է մտածի, եթե նախապես հստակ ամրագրվի, որ ակումբի ղեկավարությունը որևէ ձևով պարտադրված չէ արձագանքնել կամ ներքաշվել տվյալների տրամադրման արդյունքում առաջացած խնդիրների կանխման, կարգավորման կամ վերացման հարցում:

Էն մեր ստալկեր ջահել վախտերը աղջիկ «ուզելուց» ինչե՜ր ասես որ չէինք անում :love լրիվ CIA էինք

Վահե-91
08.12.2013, 17:22
Այո, պետք է պահանջել :)

ըհը, համաձայն եմ:
համաձայն չեմ :sad

ivy
08.12.2013, 17:22
եթե վտանգներից ենք խոսում, այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել, որովհետև շատ հեշտ է սոց ցանցում հայտնվել ակումբցու կոնտակտների մեջ` իմանալով անունն ու ազգանունը, հետո փնտրել ռեգիստրում` հայտնաբերելով հասցեն ու այլ տվյալներ

Չգիտեի էս կայքի մասին. նոր նայեցի, իսկապես, ում անուն ազգանունը գրում եմ, հասցեն բերում է... Իսկ հասցեի վրա սեղմելիս էլ ցույց է տալիս, թե էդ հասցեում որիշ ովքեր են գրանցված: Դեռ ծննդյան ամսի ամսաթվերն էլ հետը: Փաստորեն բոլորի անձնական տվյալները հասանելի են ամեն մեկին էսպես թե էնպես:

Chuk
08.12.2013, 18:13

Հավանաբար բացի անչափահասներից:

erexa
08.12.2013, 18:17
Արդեն ասել եմ, որ թեման ջնջման ենթակա է, բայց միևնույն է կուզեի մեկն ու մեկը կոնկրետ վտանգի անուն տար:
«Վտանգավոր» բառը հասկացա, բայց որն է էդ վտանգը:

Ենթադրենք, դու գրում ես քո հասցեն, հետո մի որոշ ժամանակ անց, մեկ այլ թեմայում գրում: Վաղը ես ընտանիքիս հետ մեկ ամսով մեկնում եմ Հնդկաստան: Ակումբից մի թմրամոլ էլ որոշում ա գա ձեր տուն ու գողություն անի: Սա դեռ լավագույն դեպքում: Ես նման դեպք էլ լսել եմ, որ մեկը ֆեյսբուքում գրել էր, գնում եմ արձակուրդ, մտել տանը գողություն էին արել:

Sagittarius
08.12.2013, 18:19
Իսկ եթե այնպես արվի, որ մենակ ակումբցիների որոշակի խմբի համար տեսանելի լինի՞, օրինակ՝ էսքանից ավել գրառում արած: Ակումբցիների նկարները ո՞նց են, չգրանցված մարդիկ կարո՞ղ են դրանք տեսնել (եթե հա, էտ շատ վատ ա):

ivy
08.12.2013, 18:34
Իսկ եթե այնպես արվի, որ մենակ ակումբցիների որոշակի խմբի համար տեսանելի լինի՞, օրինակ՝ էսքանից ավել գրառում արած:

Իսկ ինչի՞ համար, պետք է մեզ արդյո՞ք էդ ինֆորմացիան: Դեռ որ նամակագրության ցանկության մասին կարծիքներ առանձնապես չհնչեցին, թեև էս թեման հենց դրա մասին էր:

Kuk
08.12.2013, 18:51
Առանձնապես լուրջ վտանգ չկա հասցեները բաց գրելու մեջ, հասցեն բավականին հասանելի ինֆորմացիա ա: Դժվար թե ինչ-որ մեկն ուզենա մեկ ուրիշին վնասի կամ ինչ որ տեսակի վատություն անի ու դրան խանգարի տվյալ մարդու հասցեի մասին ինֆոյի բացակայությունը: Հենց մենակ ֆեյսբուքում կամ ինչի չէ, նաև ակումբում մենք չենք էլ պատկերացնում, թե մեր մասին ինչքան ինֆո կա, ուղղակի չենք համախմբում դրանք, որ հասկանանք, թե անծանոթ մեկի համար ինչքան հեշտ ա մեզ գտնելը շատ արագ: ՄԵր հաճախած տեղերի ֆոտոներ, դրա տակի մեկնաբանություններ մեր ընկերների կողմից, մի հատ ծնունդ ա լինում, էդ մարդու մասին իրա ընկերներն էնքան բան են գրում, որ իմանում ես՝ որտեղ ա աշխատում, ինչ ա աշխատում, ով իրա հետ ինչ հարաբերություններ ունի, որքան հաճախ են հանդիպում, մի խոսքով, ընդամենը մի քանի ժամ տվյալ մարդուն սոց ցանցում հետևելը լրիվ հերիք ա իրա մասին շատ ավելի մեծ ինֆորմացիա հավաքելու համար, քան օրինակ եթե ինքը իրա հեռախոսի համարը, հասցեն, աշխատանքի վայրը և այլն նշի դրա համար սահմանված տեղում:

Դրանից խուսափելու ձև էլ կա. կարելի ա ամբողջ ինֆորմացիան՝ գրառումներ, նկարներ և այլն, փակել և թողնել միայն ընկերները տեսնեն, իսկ ընկերների ցուցակում ունենալ միայն ծանոթ, որոշ դեպքերում միայն մոտ մարդկանց: բայց դա էլ կախված ա նրանից, թե տվյալ մարդն ինչի համար ա սոց. ցանցում, արդյոք ուզում ա ինքը էդքան փակ լինի, կա փակ լինելու պատճառ, թե չկա ու էլի և այլն:

Chuk
08.12.2013, 20:08
Առանձնապես լուրջ վտանգ չկա հասցեները բաց գրելու մեջ, հասցեն բավականին հասանելի ինֆորմացիա ա: Դժվար թե ինչ-որ մեկն ուզենա մեկ ուրիշին վնասի կամ ինչ որ տեսակի վատություն անի ու դրան խանգարի տվյալ մարդու հասցեի մասին ինֆոյի բացակայությունը:
Արթ, խնդիրը հեշտհասանելիության մեջ ա: Էն որ էս դարում լավ քթի ծակ ունեցողը, լավ հաշվարկողը հեշտորեն կարող ա իր ուզած ինֆոն գտնել (հիմնական դեպքերում) բոլորս գիտենք:
Բայց կա նաև վատ քթի ծակ ունեցողների, ոչ այնքան հմուտների դեպքը:

Մի սենց օրինակ գրեմ. պրոֆեսիոնալը կարող է բացել, ցանկություն ունենալու, ժամանակ ու ռեսուրս տրամադրելու դեպքում, ցանկացած դուռ, անկախ նրանից կլինի փայտից, թե երկաթից, լավ թե էժանագին կողպեքով:
Բայց սա մեր համար հիմք չի հանդիսանում տան դուռը բաց թողած տնից գնալու համար, որտև հասկանում ենք, որ պրոֆեսիոնալը կբացի, բայց հավանականությունը, որ պրոֆեսիոնալը կզբաղվի, քիչ ա: Իսկ այ եթե դուռը բաց թողած լինենք, տան կողքով պատահաբար անցնող բոմժն էլ կմտնի, մի քանի բան գրպանը կգցի, դուրս կգա:

Chuk
08.12.2013, 20:09
Իսկ եթե այնպես արվի, որ մենակ ակումբցիների որոշակի խմբի համար տեսանելի լինի՞, օրինակ՝ էսքանից ավել գրառում արած: Ակումբցիների նկարները ո՞նց են, չգրանցված մարդիկ կարո՞ղ են դրանք տեսնել (եթե հա, էտ շատ վատ ա):

Տենց ա, տենց ա, թող ամեն մեկը իր հասցեն, եթե ուզում ա, որ իրան պատահական նամակներ գա, PM-ով ուղարկի էն մարդկանց, ում վստահում ա, ու ումից ուզում ա նամակ ստանալ:

Ձայնալար
08.12.2013, 20:35
Ես իմ հասցեն կարամ գրեմ, բայց նամակ չեմ ուզում ստանամ, իմ համար էս թվին թղթով նամակը փետուրով գրելու, ածուխով հարթուկելու, կացինով սափրվելու ( :D ) պես մի բան ա :)))))

ivy
08.12.2013, 23:29
Ես իմ հասցեն կարամ գրեմ, բայց նամակ չեմ ուզում ստանամ, իմ համար էս թվին թղթով նամակը փետուրով գրելու, ածուխով հարթուկելու, կացինով սափրվելու ( :D ) պես մի բան ա :)))))

Ձայ, բացիկներին էլ ե՞ս նույն կերպ վերաբերվում։

Ձայնալար
08.12.2013, 23:29
հա ։oy

StrangeLittleGirl
09.12.2013, 09:32
Ձայ, բացիկներին էլ ե՞ս նույն կերպ վերաբերվում։

Ռիփ, մի հատ գերմանացի դիջեյ էլ էր էլի ռադիոյով հպարտ-հպարտ տենց բան ասել, որ փոսթքրոսերները լսեցին ու երկու շաբաթվա մեջ մի քանի հարյուր բացիկով ողողեցին: Դրանից հետո դիջեյը ստիպված ներողություն խնդրեց իրա ասածի համար :))
Ի դեպ, փոսթքրոսինգում ինչու՞ չես գրանցվում որ:Լիքը բացիկ կուղարկես-կստանաս:

ivy
09.12.2013, 10:45
Մի քանի հարյուր բացիկ :love

Անծանոթ մարդկանցից անկապ ա բացիկ ստանալը, դրա համար էլ փոստքրոսինգում չեմ գրանցվում։

Ուլուանա
09.12.2013, 19:02
Ինձ համար էլ հավես կլիներ բացիկներ ստանալը, ինչպես նաև ուղարկելը, բայց անծանոթներից ստանալն ինձ էլ առանձնապես հետաքրքիր չի թվում։
Ծանոթների դեպքում էլ ուղղակի մտածում եմ՝ ես որ որոշեմ մեկին բացիկ ուղարկել, անպայման ուզենալու եմ ինքս պատրաստել բացիկը, իսկ որ սկսեմ ինքս պատրաստել, էնքան եմ ոգևորվելու ու տարվելու էդ գործով, որ ահագին ժամանակ ու հույզեր եմ ներդնելու էդ գործում։ Իսկ ստացողն արդյոք իմ չափ կամ գոնե իմ կեսի չափ կոգևորվի՞ իմ ուղարկած բացիկից :D։
:unsure

StrangeLittleGirl
09.12.2013, 19:23
Մի քանի հարյուր բացիկ :love

Անծանոթ մարդկանցից անկապ ա բացիկ ստանալը, դրա համար էլ փոստքրոսինգում չեմ գրանցվում։

Սկզբում ես էլ էի տենց մտածում, բայց իրականում էդ էլ իրա կայֆն ունի:Ճիշտ ա, միշտ չի, որ տենց հետաքրքիր ա, բայց լիքը լինում ա, որ նենց հավես պատմություններ ես ստանում:

Ի դեպ, էս էլ էն իմ ասած թեման (http://www.akumb.am/showthread.php/34833-%D4%B2%D5%A1%D6%81%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4), որ ակումբում չաշխատեց, իսկ էդ մեկ այլ ֆորումում լինելու ժամանակ մի քանի տարում մոտ հիսուն բացիկ ուղարկեցի-ստացա:

Aperna
09.12.2013, 19:45
ֆորումցիներ ջան Ձեր անձնական տվյալները ինտեևնետում մի թողեք կլինի նկար,կլինի հեռախոսի համար թե առավել եվս հասցե,ինտերնետում կոպմի են կողմից սաղ առյուծ են,դուք կարողա չիմանաքել որ Ձեր տվայլերը օգտագործվելա,կան հատուկ մարդիկ չգիտեմ դրան ինչ կարելաի ասել որ կարան մեկի հետ կռվեն ու իրանց կոնտակտի տեղը տան Ձերը մինչև բացատրեք ոնց ինչ արդեն կարողա բանը բանից անցաց լինի կոնկրետ ես տենց շատ բաների մեջեմ եղել,պարզ օրինակ իմ էլ.փոստով ուղարկել էին մեկին նամակ քֆուր....չմանրամնասնեմ ինչ,ետ տղեն գրեց մի խոսքով խոսացինք հասկացանք կարգին տղա էր,բայց դրանից կարար մի կաթիլ մեղրը լիներ,դե եսի ամենա փոքրագույն ու պրիմիտիվ բանա,կարա մեկը Ձեր հետ թշմանամա կամ մի գրառում դուր չգա քո նկարներով ու հասցով համարով ասենք օդնօկլասսնկի կայքում բացի պորֆիլ ու սաղին գրի դրանով ու անբարո ծառայություններ առաջարկի,ես ռեալ բաներ մասինեմ խոսում ինչը իմ հետա եղել իմ ծանոթների ճիշտա հետո սաղ պատասխանեն տվել իրանց արածների համար մեզ,բայց դե նեռվերա անիմաստ տեղը գործերի փոխարեն տենց բաներով զբաղվել

Այբ
09.12.2013, 19:57
Եթե բոլորը խուսափում են (մեկը ես) բացահայտ իրենց հասցեները ինտերնետում տեղադրելուց, կարելի է Նոր տարվան թեմա բացել, որտեղ ակումբցիները իրենց ուզած անդամին բացիկներ կնվիրեն էնպես, ինչպես՝ «Նվիրում ենք ավատարներ» թեմայում ավատարներ են իրար նվիրում:

ivy
09.12.2013, 20:26

Ամբողջ իմաստը փոստային, իրական նամակագրության-բացիկագրության մեջ էր. թե չէ վիրտուալ հա էլ կա...

Ի դեպ, ես արդեն Astgh-ի հուշած ընտրական ռեգիստրի կայքից մի քանի ինձ պետքական հասցեներ եմ գտել ու անակնկալ բացիկներ ուղարկել, պատկերացնում եմ՝ ոնց են ուրախանալու :)

Ձայնալար
09.12.2013, 20:27
Ռիփ, մի հատ գերմանացի դիջեյ էլ էր էլի ռադիոյով հպարտ-հպարտ տենց բան ասել, որ փոսթքրոսերները լսեցին ու երկու շաբաթվա մեջ մի քանի հարյուր բացիկով ողողեցին: Դրանից հետո դիջեյը ստիպված ներողություն խնդրեց իրա ասածի համար :))
Ի դեպ, փոսթքրոսինգում ինչու՞ չես գրանցվում որ:Լիքը բացիկ կուղարկես-կստանաս:

:scare

Ես հպարտ-հպարտ չեմ ասում, համեստ-համեստ եմ ասում :oy

Mephistopheles
09.12.2013, 21:46
Ամբողջ իմաստը փոստային, իրական նամակագրության-բացիկագրության մեջ էր. թե չէ վիրտուալ հա էլ կա...

Ի դեպ, ես արդեն Astgh-ի հուշած ընտրական ռեգիստրի կայքից մի քանի պետքական հասցեներ եմ գտել ու անակնկալ բացիկներ ուղարկել, պատկերացնում եմ՝ ոնց են ուրախանալու :)
Ժող, եթե ձեր տան բոռշչի միսը հանկարծ կորի, արդեն գիտեք որտեղ փնտրել, չէ՞…

ivy
09.12.2013, 21:48
Ժող, եթե ձեր տան բոռշչի միսը հանկարծ կորի, արդեն գիտեք որտեղ փնտրել, չէ՞…

Ես միս չեմ ուտում :))

Mephistopheles
09.12.2013, 21:54
Ես միս չեմ ուտում :))

ուրեմն եթե բոռշչը կորի, իսկ միսը մնացած լինի, արդեն գիտեք որտեղ ա…

Chuk
09.12.2013, 22:42
Զգում եմ, որ էս թեմայում մեծ թերահավատություն կա հնարավոր վտանգների հետ կապված :)
Ու խոսքը մենակ հասցեն հրապարակելու մասին չի, այլ նաև այլ անձնական տվյալներ:
Ուզում եմ ժամանակ գտնեմ ու մանրամասն հոդվածի պես բան գրեմ էս թեմայով, հնարավորինս հիմնավորված: Էս գրառումս էլ անում եմ, որ հույսիս պարտքի զգացում էլ ավելանա :))

Mephistopheles
09.12.2013, 23:01

չես կարա… տենց օրինակ չի կարա լինի…

Chuk
09.12.2013, 23:04
չես կարա… տենց օրինակ չի կարա լինի…

Շնորհակալ եմ, քո թասիբի գցելն էլ կօգնի :))

ivy
09.12.2013, 23:24
Զգում եմ, որ էս թեմայում մեծ թերահավատություն կա հնարավոր վտանգների հետ կապված :)
Ու խոսքը մենակ հասցեն հրապարակելու մասին չի, այլ նաև այլ անձնական տվյալներ:
Ուզում եմ ժամանակ գտնեմ ու մանրամասն հոդվածի պես բան գրեմ էս թեմայով, հնարավորինս հիմնավորված: Էս գրառումս էլ անում եմ, որ հույսիս պարտքի զգացում էլ ավելանա :))

Չուկ, Ակումբն ամբողջովին անձնական տվյալների բազա է՝ անուններով, նկարներով, ծննդյան օրերով, ամուսնություններով,երեխաներով, ընտանեկան ֆոտոներով, հանդիպումներով, անձնական օրագրերով… Ու պիտի էս բազան հիմնադրողը հոդված գրի անձնական տվյալները հրապարակելու վտանգավորության մասի՞ն :)

Mephistopheles
09.12.2013, 23:30

ես պտի հասցես տված լինեի, հեռախոսիս համարն էլ ու հիմա լինեի Ակումբի առաջին հանգուցյալը, որ նոր իմանայիր…

Chuk
09.12.2013, 23:30
Չուկ, Ակումբն ամբողջովին անձնական տվյալների բազա է՝ անուններով, նկարներով, ծննդյան օրերով, ամուսնություններով,երեխաներով, ընտանեկան ֆոտոներով, հանդիպումներով, անձնական օրագրերով… Ու պիտի էս բազան հիմնադրողը հոդված գրի անձնական տվյալները հրապարակելու վտանգավորության մասի՞ն :)

Իհարկե: Որովհետև ամեն մեկը պետք ա իմանա, թե ինքը ինչ ռիսկի ա գնում իր տվյալները հրապարակելով: Ամեն մեկը էդ ռիսկը գնահատելուց հետո որոշում ա, թե ինքն ինչքան ինֆո ա պատրաստ հրապարակել, էդ ռիսկերից որն իր համար ինչ վտանգավորություն ունի: Օրինակ ես որոշել եմ, որ չեմ վախենում իմ ոչ մի տվյալ հրապարակելուց, նու, չհաշված գաղտնաբառերս ու էդ տիպի տվյալները :)

Ուլուանա
09.12.2013, 23:42
Չուկ, Ակումբն ամբողջովին անձնական տվյալների բազա է՝ անուններով, նկարներով, ծննդյան օրերով, ամուսնություններով,երեխաներով, ընտանեկան ֆոտոներով, հանդիպումներով, անձնական օրագրերով… Ու պիտի էս բազան հիմնադրողը հոդված գրի անձնական տվյալները հրապարակելու վտանգավորության մասի՞ն :)
Հա, բայց ամեն մարդ ինքն ա որոշում՝ ինչքանով հրապարակայնացնի կամ չհրապարակայնացնի իր անձնական տվյալները։ Տես, օրինակ, Մեֆը մեջներիս միակ զգույշն ա։ էսքան տարվա ակումբցի ա, բայց մինչև հիմա ո՛չ անունը գիտենք, ո՛չ տարիքը, ո՛չ էլ նկարն ենք տեսել։ Ավատարն էլ հատուկ մեռած մարդու նկար ա դրել, որ եթե հանկարծ ուզենան գտնել, ման գան, տենց արտաքինով մարդ չգտնեն։ Լրիվ ճարտարապետորեն հաշվարկած ա։ Չէ՞, Մեֆ :D։

Ռուֆուս
09.12.2013, 23:51

Մեֆի նկարը տեսնողներ եղել են :)) Ափսոս ոչ մեկի մտքով չի անցել սեյվ անել հետո շանտաժ անելու համար :))

ivy
09.12.2013, 23:52

Ես չեմ ասում՝ Չուկը մեզ ստիպում է անձնական տվյալներ հրապարակել: Բայց մարդ, եթե ինքն էլ դրա ակտիվ մասնակիցն է, իր հոդվածը առնվազն տարօրինակ կթվա, գոնե ինձ համար:
Իսկ այ եթե Մեֆը գրի էդպիսի հոդվածը, լրիվ հասկանալի կլինի:

Chuk
09.12.2013, 23:53
Մեֆի նկարը տեսնողներ եղել են :)) Ափսոս ոչ մեկի մտքով չի անցել սեյվ անել հետո շանտաժ անելու համար :))
Արած ա :P
Որ պահը հասնի, շանտաժ էլ կանեմ :))

Chuk
09.12.2013, 23:58
Ես չեմ ասում՝ Չուկը մեզ ստիպում է անձնական տվյալներ հրապարակել: Բայց մարդ, եթե ինքն էլ դրա ակտիվ մասնակիցն է, իր հոդվածը առնվազն տարօրինակ կթվա, գոնե ինձ համար:
Իսկ այ եթե Մեֆը գրի էդպիսի հոդվածը, լրիվ հասկանալի կլինի:

Այվի ջան, չգիտեմ ինչի ես տենց մտածում: Էն ինչ դու իրար հակասող բան ես համարում, ես համարում եմ հակառակը, չափազանց իրար համահունչ:
Էս հարթակը նենց հարթակ չի, որն անօրինական ճանապարհով մարդու անձնական ինֆորմացիա ա կորզում, որ հետո էլ իրա դրա ստեղծողի դրա վտանգների մասին խոսելը լինի հակասություն: Հակառակը, մի հարթակ ա, որը ամենատարբեր դեպքերում մարդկանց հետ ա պահել անձնական ինֆորմացիա հրապարակելուց, եթե զգացել ա, որ էդ հրապարակումը կարող ա մարդու համար վտանգավոր լինի, բայց ինքը դա չի գիտակցել:

Ավելին, ինձ հակառակը, էս հարթակի ադմինիստրատոր լինելը օգնել ա ավելի լավ հասկանալ, թե եղած ինֆորմացիան ինչ կարգի կարելի ա օգտագործել, ու ես կարծում եմ զուտ մարդկային ու նորմալ ա, փորձով կիսվելը: Եթե դու այլ կերպ ես մտածում եմ, ապա ինչ արած, մեր աշխարհընկալումները փաստորեն տարբերվում են:

ivy
09.12.2013, 23:59
Չուկ, դու ասում ես.

Զգում եմ, որ էս թեմայում մեծ թերահավատություն կա հնարավոր վտանգների հետ կապված

Եվ ցանկություն ես հայտնում էդ լուրջ վտանգների մասին մանրամասն գրել, բայց հետն էլ հայտնում ես.

Օրինակ ես որոշել եմ, որ չեմ վախենում իմ ոչ մի տվյալ հրապարակելուց, նու, չհաշված գաղտնաբառերս ու էդ տիպի տվյալները :)

Ո՞րն է էդ հոդվածի բերած օգուտը:
Ոնց որ ծխողը գրի ծխելու բոլոր վտանգների մասին ու հետն էլ ասի, բայց ես միևնույն է ծխելու եմ: Ի՞նչ արժեք ունի իր գրածները ու բերած փաստարկները ընթերցողի համար:

Ուլուանա
10.12.2013, 00:05
Մեֆի նկարը տեսնողներ եղել են :)) Ափսոս ոչ մեկի մտքով չի անցել սեյվ անել հետո շանտաժ անելու համար :))
Գիտեմ, բայց դե փաստեր կարծես թե չկան։ Թե՞ Չուկն ասեց՝ սեյվ ա արել :D։

Ես չեմ ասում՝ Չուկը մեզ ստիպում է անձնական տվյալներ հրապարակել: Բայց մարդ, եթե ինքն էլ դրա ակտիվ մասնակիցն է, իր հոդվածը առնվազն տարօրինակ կթվա, գոնե ինձ համար:
Իսկ այ եթե Մեֆը գրի էդպիսի հոդվածը, լրիվ հասկանալի կլինի:
Ռիփ, հո բոլոր մարդիկ նույնը չեն, կամ բոլորի կյանքի պայմաններն ու մնացած բաները նույնը չեն, որ բոլորը կամ նորմալ համարեն հրապարակելը, կամ աննորմալ։ Լիքը հանգամանքներ կան, որոնցից կախված՝ մեկի համար կարող ա ավելի անվտանգ լինել, քան մյուսի, բայց տեսականորեն ոչ ոք էլ հարյուր տոկոսով անվտանգ չի կարող զգալ իրան իր տվյալները հրապարակելու դեպքում, այլ հարց ա, թե ինչքանով ա մեծ դրա հավանականությունը էս կամ էն դեպքում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Chuk
10.12.2013, 00:08
Չուկ, դու ասում ես.

Եվ ցանկություն ես հայտնում էդ լուրջ վտանգների մասին մանրամասն գրել, բայց հետն էլ հայտնում ես.

Ո՞րն է էդ հոդվածի բերած օգուտը:
Ոնց որ ծխողը գրի ծխելու բոլոր վտանգների մասին ու հետն էլ ասի, բայց ես միևնույն է ծխելու եմ: Ի՞նչ արժեք ունի իր գրածները ու բերած փաստարկները ընթերցողի համար:

Այվի ջան, դու էս պահին արդեն վիճում ես դեռ չեղած հոդվածի հետ :)
Իսկ չե՞ս մտածում, որ եթե հոդված գրեմ, դու էլ հարցերիդ պատասխանները կստանաս: Այ եթե չստանայիր, նոր կտայիր հարցերդ:
Բայց ամեն դեպքում մի քանի բառով, մի քանի օրինակ:

Հասցեն տալու վտանգներից մեկն էն ա, որ եթե ասենք թեման բազառի ա վերածվում, հետո կարող ա ամեն ինչ գալ իրական կյանք: Երբ որ մարդը իմանում ա, հստակ հասկանում ա, որ կա նման վտանգ, իրա քայլերն արդեն լրիվ ուրիշ կերպ են դառնում: Օրինակ շատերի մոտ վերանում ա «կոմպի էկրանի էս կողմից» խոսելու պատրանքը, որտեղ ինքն իրեն ինչ ասես թույլ էր տալիս: Այվի ջան, ես գիտեմ, որ իմ բոլոր քայլերի համար պատասխանատու եմ, դրա համար ես վտանգ չեմ տեսնում իմ հասցեն ասելու: Կարդացողը իմանալով դա ինքն է որոշում, հասցեն տա, թե իրեն զուսպ պահի ու ամեն քայլին պատասխանատվորեն վերաբերվի: Սա որպես նվազագույն օրինակ:

Մի ուրիշ օրինակ, երբ մարդը իր գաղտնաբառերը սարքում է իր անձնական տվյալների հիման վրա, ասենք սիրած աղջկա անունով: Գուցե մարդը չի էլ գիտակցում, որ ակումբում սիրած աղջկա անունը գրելով ինքը ռիսկի է ենթարկում զրկվել իր email հասցեից: Իսկ երբ մարդուն դա հստակ ասում ես, ինքն արդեն գիտի մի կողմից գաղտնաբառն ավելի անվտանգ սարքել, մյուս կողմից որոշել, նման ինֆո հրապարակում է, թե ոչ:

Ոչ մեկը չի ասում, որ սարսափելի ա անձնական ինֆո հրապարակելը: Պարզապես վտանգը կշռելու ու քո համար որոշում կայացնելու հարց կա: Սա նման չի, բացարձակապես, քո բերած սիգարետի օրինակին:

ivy
10.12.2013, 00:10
Չուկ, ես ոչ հօգուտ անվտանգի եմ ինչ-որ բան ասել, ոչ հօգուտ վտանգավորի:
Ինձ մենակ գրողի հարցն էր հուզում: Ես միշտ մտածում եմ, որ մարդու ասածը որպեսզի ուժ ունենա, պիտի համապատասխանի իր սեփական պահվածքին:
Բայց երևի էս էդ դեպքը չի...
Հնարավոր է, որ ես ուրիշ կերպ եմ ընկալում էս ամենը:

Բայց ասածդ հասկացա: Գրի, հետաքրքիր կլինի կարդալ:
Ու հատկապես շատ ջահելների համար լավ օգտակար կարող է լինել:

Mephistopheles
10.12.2013, 00:17
Արած ա :P
Որ պահը հասնի, շանտաժ էլ կանեմ :))

էտի իմը չէր… կարաս շանտաժ անես…

Chuk
10.12.2013, 00:20
Չուկ, ես ոչ հօգուտ անվտանգի եմ ինչ-որ բան ասել, ոչ հօգուտ վտանգավորի:
Ինձ մենակ գրողի հացն էր հուզում: Ես միշտ մտածում եմ, որ մարդու ասածը որպեսզի ուժ ունենա, պիտի համապատասխանի իր սեփական պահվածքին:
Բայց երևի էս էդ դեպքը չի...
Հնարավոր է, որ ես ուրիշ կերպ եմ ընկալում էս ամենը:

Բայց ասածդ հասկացա: Գրի, հետաքրքիր կլինի կարդալ:
Ու հատկապես շատ ջահելների համար լավ օգտակար կարող է լինել:

Այվի ջան, բայց ամեն դեպքում խնդրում եմ պրիվատ կամ ստեղ ասել էլ, «սեփական պահվածքին համապատասխանելը» կոնկրետ էս դեպքում ո՞րն ա:
Ասեմ ինչի եմ ուզում հասկանալ. ես ֆորում ստեղծող եմ: Էնտեղ որևէ կերպ կոչ չեմ արել անձնական ինֆորմացիա գրել: Համակարգում մարդիկ միայն մի անձնական ինֆորմացիա գրելու պահանջ ունեն, էդ email հասցեն ա, առանց սեփական email հասցեն գրելու մարդիկ չեն կարող գրանցվել: Բայց դա փակ ինֆո ա, որևէ մեկին չի տրամադրվում, հրապարակային չի դրվում (եթե մասնակիցն ինքը չի ընտրում հրապարակային դարձնելը):

Մնացած բոլոր անձնական ինֆորմացիաների հրապարակումը ինձնից բացարձակ անկախ ա: Ասենք ինչ-որ մեկը ստեղծել ա «մեր լուսանկարները» թեմա, մարդիկ իրենց կամքով դնում են, կամ չեն դնում: Ասենք ֆեյսբուքի նման չի, որի կանոնների համաձայն դու պարտավոր ես գոնե փրոֆայլի նկար ունենալ, որը կլինի հենց քոնը (ուրիշ հարց, որ ոմանք շրջանցում են էս պայմանը ու սխալ նկար են դնում): Ես որևէ կերպ չեմ խթանել նկարներ դնելուն: Ուրիշ հարց, որ չեմ էլ արգելել, որովհետև բաց հարթակ ա: Նույնիսկ էս թեմադ չփակեցի, ուզեցի որ քննարկմամբ որոշվի: Ուզում եմ ասել, որ հարթակը անձնական ինֆորմացիա հավաքելու հարթակ չի որևէ կերպ ու եղած անձնական ինֆորմացիան մարդկանց ընտրությունն է, դնել, թե ոչ: Հիմա եթե ասենք մեկը զանգում ա պատահական համարով, սկսում ա խոսել, ծանոթանում հեռախոսի մյուս ծայրում գտնվողի հետ, հետո իրար փոխանակում են անձնական ինֆորմացիա, հասցե, անուն, տարիք ու ուրիշ բաներ, դա հեռախոսային կազմակերպության խնդիրը չի, չէ՞: Նույն կերպ ֆորումային հարթակում եթե ինչ-որ մեկը դնում է համակարգի կողմից չպահանջված անձնական ինֆորմացիա, էդ իր խնդիրն է, ոչ թե կայքը ստեղծողն է դրան դրդել կամ նման մի բան: Ու այ էս կոնտեքստում ես չեմ հասկանում «սեփական պահվածքին համապատասխանելը» որն ա: Ուղղակի ուզում եմ հասկանալ, չեմ բացառում, որ ես եմ ինչ-որ բան սխալ կամ ուրիշ ձևի ընկալում:

ivy
10.12.2013, 00:34
Չուկ ջան, էս ֆորումային հարթակն անձնական ինֆորմացիա ստանալու համար չի բնականաբար։ Բայց դե էն, որ էստեղ դրա տարածումը ոչ մի կերպ չի կանխվում, էդ էլ է փաստ։ Բայց անհամապատասխանություն ասելով՝ ես դա նկատի չունեի, այլ կոնկրետ քո տեսակետը, որ մարդիկ անձնական տվյալների տարածման վտանգին թերահավատորեն են վերաբերվում, ու մյուս կողմից՝ քո սեփական վարքը, որ բացի գաղտնաբառերից այլ անձնական ինֆո հրապարակելու հետ խնդիր չունես։ Էդ էր ասածս, որ եթե վտանգներից ես խոսում ու ինքդ դրանք անտեսում ես, ինչ արժեք պիտի ունենան քո բերած փաստարկները։
Բայց Անուկն էլ ասեց, ես էլ հասկացա, որ դեպքերը տարբեր կարող են լինել. մեկի համար նույն պահվածքը կարող է վտանգի աղբյուր դառնալ, էն դեպքում, երբ ուրիշների համար դա անվտանգ է։

Chuk
10.12.2013, 00:40

Հա, օք, չէի հասկացել գրածդ:
Լավ, երկու բառ էլ էդ մասին: Այվի ջան, սենց թեմաներով խոսելուց մոտս բզիկ ա դարձել հատկապես անչափահասների մասին մտածելը: Ես կարծում եմ, որ մեծահասակների մեծ մասն իրականում նման խնդիր չունեն, նու եթե իհարկե խոսքը չի գնում ասենք բանկային հաշիվների, գաղտնաբառերի ու տենց բաների մասին: Բացառություններ անշուշտ կան: Էս թեմայում խոսելուց ես իսկապես տեսա թերահավատություն, ու կարծում եմ, որ էդ թերահավատությունը հիմնականում պատճառ ա նրա, որ մարդիկ իրենց սեփական օրինակի մասին են մտածում, կշռել են, ու իրենք իրենց համար վտանգ չեն տեսնում, ու հաշվի չեն առնում, որ վտանգ կա էն մյուսների, ու հատկապես երեխաների համար: Հոդվածիս մեջ ես փորձելու էի ինչպես տարբեր ռիսկային դեպքեր քննարկել, այլև նշել հիմնական թիրախային խմբերը, դրանցից խուսափելու ձևերը:

Chuk
10.12.2013, 00:41
հ.գ. իսկ չկանխվելու մասին կարծեմ Աստղն էր դիպուկ ձևակերպել. ի վերջո ամեն մեկն ա պատասխանատու ինքն իր համար: Եթե մարդը ցանկանում ա հրապարակել իր ինֆոն, ես էդտեղ ի՞նչ գործ ունեմ: Ես կարող եմ լինել խորհուրդ տվող, ոչ ավելին:

Դատարկություն
10.12.2013, 00:52
Ինձ թվում ա, հասցեները հրապարակելու վտանգավոր լինելը մարում է արդեն այն դեպքում, երբ որ տեսնում ես, որ հեռախոսահամարների տվյալների բազան ազատ ձևով շրջանառվում է ինտերնետում (եթե ֆորումից օգտվել գիտես, հաստատ ֆեյսբուքի հայերեն խմբերից էլ կարաս օգտվես), իսկ հեռախոսահամարների տվյալների միջոցով հասցե, անուն ազգանուն, բնակության վայր, անձնագրի սերիա կգտնես:
Բացի դրանից ոստիկանության տվյալների բազան էլ ա շրջանառվում (չնայած մի քիչ ավելի պակաս) անձնագրային տեսչության տվյալների, ավտոմեքենաների պետհամարանիշների ու եսիմ ինչերի հետ միասին:

Chuk
10.12.2013, 00:54

Բայց բարեբախտաբար էդ ասածդ բազաներում ԴԵՌ մարդու անվան կողքն իրա ակումբային մականունը չեն գրում :))

Դատարկություն
10.12.2013, 00:56
Բայց բարեբախտաբար էդ ասածդ բազաներում ԴԵՌ մարդու անվան կողքն իրա ակումբային մականունը չեն գրում :))
Դրա համար կա ակումբի խումբը ֆեյսբուքում, որտեղ մի հատ նոթում բոլորի մականունների դիմաց անուն ազգանունը գրած է :))

Mephistopheles
10.12.2013, 01:12
Ժող, տարբեր բաներ կան…

մի բան ա մարդն իր կամքով ա դնում, մեկ այլ բան ա ինչ որ մեկը գիտի ու իրա կարծիքով դա գաղտնիք չի ու դնում ա… բացի դրանից, եթե կոնֆլիկտը, ենթադրյալ, սկսում ա որևէ ֆորումից ու նաև ինֆորմամցիան ձեռք ա բերվում տեղնուտեղը հենց էդ ֆորումից, ապա էդ ֆորումի անվտանգ լինելը (արդարացի թե անարդարացի կարևոր չի) դառնում ա խնդիր ու տվյալ ֆորումի հեղինակությունը դրվում ա կասկածի տակ…

ստեղ կան 15-21 տարեկան "արդեն բավականին հասուն մարդիկ" որոնքի պահի տակ immediate availabiliy-ի դեպքում կարան "ծանրակշիռ որոշում կայացնեն"

իհարկե էս ամեն ինչով հանդերձ Այվիի ու Դատարկության արգումենտներն էլ են համոզիչ, բայց ես արգումենտը shift եմ անում "արդյոք հնարավոր ա մարդու անձնական տվյալները գտնել եթե ուզենաս"-ից՝ "անմիջականորեն հասանելի լինելու վրա"… ստեղ ես զուգահեռ կանցկացնեմ մի դեպքի հետ, երբ բարկացած ու ափերից դուրս եկած մարդու ձեռքի տակ փայտ ա լինում… ինչքա՞ն ա հավանականությունը որ նա դա կօգտագործի և ինչքան ա հավանականությունը որ եթե չլինի, նա հետևողականորեն կփնտի… իմ կարծիքով եթե մի 10 (կամայական թիվ ա) րոպե չգտավ կհանգստանա ու խելքի կգա, իսկ եթե շարունակեց դրանից հետո ուրեմն ամեն ինչը կանխամտածված ա ու ստեղ արդեն ֆորումն էդքան էլ կապ չունի ու ավելի հավանական ա որ նա Գուգլ անի…

տեսակետ ա…

Chuk
10.12.2013, 01:16
մի բան ա մարդն իր կամքով ա դնում, մեկ այլ բան ա ինչ որ մեկը գիտի ու իրա կարծիքով դա գաղտնիք չի ու դնում ա… բացի դրանից, եթե կոնֆլիկտը, ենթադրյալ, սկսում ա որևէ ֆորումից ու նաև ինֆորմամցիան ձեռք ա բերվում տեղնուտեղը հենց էդ ֆորումից, ապա էդ ֆորումի անվտանգ լինելը (արդարացի թե անարդարացի կարևոր չի) դառնում ա խնդիր ու տվյալ ֆորումի հեղինակությունը դրվում ա կասկածի տակ…
Էս մասը մի քիչ էլ բացի: Եթե մարդը իր կամքով, պահանջ չի եղել, բան չի եղել, ֆորումում բաց ինֆո ա դրել ու էդ իրա դրած ինֆոն ա եղել հասանելի, էդ դեպքու՞մ էլ ա ֆորումի անվտանգ լինելը ու ֆորումի հեղինակությունը դրվում կասկածի տակ:

Մնացած գրածներիդ լրիվ համաձայն եմ:

Mephistopheles
10.12.2013, 01:25
Էս մասը մի քիչ էլ բացի: Եթե մարդը իր կամքով, պահանջ չի եղել, բան չի եղել, ֆորումում բաց ինֆո ա դրել ու էդ իրա դրած ինֆոն ա եղել հասանելի, էդ դեպքու՞մ էլ ա ֆորումի անվտանգ լինելը ու ֆորումի հեղինակությունը դրվում կասկածի տակ:

Մնացած գրածներիդ լրիվ համաձայն եմ:

կամավորի դեպքում չէ… բայց հարցը նաև նրանում ա որ նման թեման կոնցենտրացնում ա ինֆորմացիան մի տեղում ու դրաձնում immediately available… չեմ կարող ասել ստեղ ում մեղքն ա…