PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական տարբեր կոդավորմամբ տառատեսակների խնդիրները գրաֆիկական աշխատանքներում

Արամէ
01.12.2013, 09:34
Հարգելի Ակումբցիներ
Ես նորեկ եմ , ողջունում եմ բոլորին։ Հիմնականում հետաքրքրվում եմ համակարգչային ոլորտով։

Կարծես թե ես դեռևս չունեմ հարցում բացելու իրավունք։ Դրա համար եթե դժվար չի, կխնդրեյի այսպիսի հարցում բացել։
Ֆոտոշոփում կամ նմանատիպ դիզայներական ծրագրերում երբ կարիք ունեք հայերեն տառեր օգտագործելու, ինչ կոդավորումից / այսինքն նաև ինչ համարժեք ֆոնտից/ եք օգտվում։

Յունիկոդ թե՞
ArmSCII, ժողովրդական լեզվով որ ասում են Արիալ Արմենիան։

Հարցումը նպատակ ունի հետազոտելու այդ ոլորտում ստեղծված վիճակը, և եթե հարկ է ինչ որ նորույթներ առաջարկել։

Chuk
01.12.2013, 14:10
Թեմային հարցում ավելացրեցի:

Ինքս կախված դեպքերից օգտագործում եմ և՛ նա, և՛ նա: Նախընտրում եմ օգտագործել unicode կոդավորումը, բայց որոշ դեպքերում էդ ուղղակի անհնար ա, որտև ունեցածս յունիկոդ ֆոնտերի բազան (ու ընդհանրապես գոյություն ունեցող ֆոնտերի բազան) շատ քիչ է, ձևավորման համար պետքական ֆոնտեր հաճախ ուղղակի չես կարողանում ընտրել առկա յունիկոդ ֆոնտերից ու ստիպված վերադառնում ես ArmSCII-ին:

Վահե-91
01.12.2013, 14:17
ArmSCII-ն աշխատելու համար համակարգում հավելյալ ֆոնտեր պետք ա տեղադրել...իսկ յունիկոդը առանց դրա էլ ա աշխատում: Ժամանակակից բոլոր ծրագրերում պետք ա ապահովվի յունիկոդի աջակցումը ու վերջ տրվի ArmSCII-ի օգտագործումը, 21-րդ դարն ա վերջիվերջո:
Համոզված եմ, որ բոլորը ստիպված են ArmSCII են օգտագործում, ոչ թե որ ինչ-որ առավելություններ ունի:

Արամէ
01.12.2013, 14:28
Համաձայն եմ որ ցանկալի է, որ բոլորս աշխատենք Յունիկոդով։
Ուղղակի այսպիսի խնդիր կա դիզայների համար։
Ասենք ինքը ուզում է հայերեն ձեռագիր ֆոնտ կամ էն հին տպագրական ֆոնտ օգտագործի բուկլետ/գովազդ սարքելուց։

Կա արդյոք հայերեն ձեռագիր/դպրոցական ֆոնտ յունիկոդու՞մ։ Ինչքան գիտեմ ոչ։

Սա եմ ուզում ճշտել։ Ի/նչն է ստիպում ԱրմՍՍԻԻով-ով աշխատել։

Արէա
01.12.2013, 14:35
Հայերեն Յունիկոդ տառատեսակներ (http://1in.do.am/load/unicode/3)

Chuk
01.12.2013, 14:58
Հայերեն Յունիկոդ տառատեսակներ (http://1in.do.am/load/unicode/3)
Ու դե մեկա քիչ են էլի: Ասենք սրանց մեջ իսկապես սիրուն ու նորմալ թայմս ֆոնտ չկա, որ սրտանց վերցնես, ասես, ախպեր, գրքերը ես սրանով եմ անում ու վերջ:

Էս արդեն քանի տարի ա մեր ֆոնտերն եմ ուզում յունիկոդ սարքել, հա ականջի հետևն եմ գցում :(

Chuk
01.12.2013, 15:00
ArmSCII-ն աշխատելու համար համակարգում հավելյալ ֆոնտեր պետք ա տեղադրել...իսկ յունիկոդը առանց դրա էլ ա աշխատում: Ժամանակակից բոլոր ծրագրերում պետք ա ապահովվի յունիկոդի աջակցումը ու վերջ տրվի ArmSCII-ի օգտագործումը, 21-րդ դարն ա վերջիվերջո:
Համոզված եմ, որ բոլորը ստիպված են ArmSCII են օգտագործում, ոչ թե որ ինչ-որ առավելություններ ունի:

Չէ, բոլորը չէ, ահագին մարդիկ կան որ ուղղակի ոչ մի կերպ չեն կարողանում հասկանան սրանց տարբերությունը, անիմաստ նստած են ArmSCII-ի վրա:
Բայց կան նաև էդ ստիպվածները ու էդպիսիք հատկապես շատ են գրահրատարակչական ու դիզայներական ոլորտում:

Freeman
01.12.2013, 16:37
Երկուսն էլ օգտագործում եմ, բայց ArmSCII, ժողովրդական լեզվով որ ասում են Արիալ Արմենիան-ը օգտագործում եմ, երբ յունիքոդով հարմար բան չեմ գտնում:

Rhayader
01.12.2013, 17:40
Մենակ թե Arial Armenian-ը պարզապես Arial ֆոնտի ArmSCII տարբերակն է: Անձամբ ես ArmSCII-ից խուսափում եմ ինչպես կրակից Windows 2000 ՕՀ-ի դուրս գալու պահից, KDWin էլ համակարգչիս վրա 2001-ից չեմ ունեցել:

Աթեիստ
01.12.2013, 18:12
Ես հազվադեպ եմ օգտվում եմ գրաֆիկական ծրագրերից, բայց էդ հազվադեպի ժամանակ էլ հանդիպում են ծրագրեր, որոնք յունիկոդով հայերենը հարցական են ցույց տալիս, անսի-ով էլ տառերի կեսի հերն անիծում են։ Վերջի անգամ, որ տենց խնդիր առաջացավ, վերցրեցի ArTarumyan Yerevan տառատեսակը, սաղ տառերի կոդերը փոխեցի, տեղավորեցի լատիներեն տառերի կոդերի տակ, պահեցի նոր անվան տակ ու դրանով կարող եմ գրել ցանկացած ծրագրում։ Քանի որ արդյունքը կամ վիդեո պետք է ստացվեր, կամ նկար, ոչնչով չի խանգարում, որ էդ ֆոնտը մենակ իմ համակարգչի վրա լինի։

Արամէ
01.12.2013, 19:03
Արէա
Մերսի
Ինձ այդ հղումը ծանոթ էր և ասեմ, որ այն ցույց է տալիս տիրող վիճակը
Այնտեղ կա 49 յունիկոդ ֆոնտ և ավելի քան 480 ԱրմՍԿԻԻ

Ռուֆուս
02.12.2013, 04:13
Մի հատ օֆֆթոփ....

Ժող, սիրուն ֆոնտ խորհուրդ տվեք դաջվածքի համար: Ցանկալի ա ձեռագիր լինի, կամ էլեգանտ: Յունիկոդ կամ Անսիի կապ չունի:

Աթեիստ
02.12.2013, 04:25
Մի հատ օֆֆթոփ....

Ժող, սիրուն ֆոնտ խորհուրդ տվեք դաջվածքի համար: Ցանկալի ա ձեռագիր լինի, կամ էլեգանտ: Յունիկոդ կամ Անսիի կապ չունի:

http://hayfonts.com/uploads/all/image/ArmAllegro.jpg

http://hayfonts.com/uploads/all/image/ArmCoronet.jpg
http://hayfonts.com/uploads/all/image/Armenian_SchoolScript_Normal.jpg
http://hayfonts.com/uploads/all/image/ArmScript.jpg
http://hayfonts.com/uploads/all/image/Armenian_Decorative_Italic.jpg

Արամ
02.12.2013, 11:11
Ռուֆ, Armenian Decorative Italic-ը իսկնա :)

Rhayader
02.12.2013, 13:50
Ես հազվադեպ եմ օգտվում եմ գրաֆիկական ծրագրերից, բայց էդ հազվադեպի ժամանակ էլ հանդիպում են ծրագրեր, որոնք յունիկոդով հայերենը հարցական են ցույց տալիս, անսի-ով էլ տառերի կեսի հերն անիծում են։ Վերջի անգամ, որ տենց խնդիր առաջացավ, վերցրեցի ArTarumyan Yerevan տառատեսակը, սաղ տառերի կոդերը փոխեցի, տեղավորեցի լատիներեն տառերի կոդերի տակ, պահեցի նոր անվան տակ ու դրանով կարող եմ գրել ցանկացած ծրագրում։ Քանի որ արդյունքը կամ վիդեո պետք է ստացվեր, կամ նկար, ոչնչով չի խանգարում, որ էդ ֆոնտը մենակ իմ համակարգչի վրա լինի։

Ահամ, իդեալական տարբերակը դա է:

Chuk
02.12.2013, 15:24
Իդեալական տարբերակը հայերեն յունիկոդ ֆոնտերի շատացումն է: Աստիճանաբար բոլոր գրաֆիկական ծրագրերն էլ լիարժեք support անելու են յունիկոդը:

Rhayader
02.12.2013, 15:28
Իդեալական տարբերակը հայերեն յունիկոդ ֆոնտերի շատացումն է: Աստիճանաբար բոլոր գրաֆիկական ծրագրերն էլ լիարժեք support անելու են յունիկոդը:

Գրաֆիկական ծրագրերից շատերը լիարժեք Unicode ապահովում չունեն (օրինակ, Adobe-ն թողարկում է հատուկ Middle Eastern Edition-ներ՝ արաբերենի, եբրայերենի ու նման լեզուների ապահովմամբ, բայց հանած չինարենն ու ճապոներենը):

Chuk
02.12.2013, 15:36

Գիտեմ, Ռայ, որ ներկայումս շատերը լիարժեք չեն ապահովում: Գրառումս նորից կարդա:
Խնդիրն էն ա, որ էս հարցը մի րոպեում չի լուծվելու: Մի քանի տարի կտևի: Ու իմ ասած լուծումը էդ երկարաժամկետին ա վերաբերում: Իսկ Աթեիստի ասած լուծումը ժամանակատար ու տապոռ ձևով լուծում ա, որը կարելի ա, հա անել, բայց մեղմ ասած լավագույն տարբերակը չի:

davidus
02.12.2013, 20:31
Ու դե մեկա քիչ են էլի: Ասենք սրանց մեջ իսկապես սիրուն ու նորմալ թայմս ֆոնտ չկա, որ սրտանց վերցնես, ասես, ախպեր, գրքերը ես սրանով եմ անում ու վերջ:

Էս արդեն քանի տարի ա մեր ֆոնտերն եմ ուզում յունիկոդ սարքել, հա ականջի հետևն եմ գցում :(

Մի երկու տարի առաջ հավեսի համար սարքել եմ... Ինձ մոտ նորմալ աշխատում են։

https://www.dropbox.com/s/ol14hg6i75ikk8l/Fonts.rar

Chuk
02.12.2013, 20:45
Մի երկու տարի առաջ հավեսի համար սարքել եմ... Ինձ մոտ նորմալ աշխատում են։

https://www.dropbox.com/s/ol14hg6i75ikk8l/Fonts.rar
Մերսի Դավ ջան :)
Ես իհարկե հաճույքով կօգտագործեմ, բայց ստեղ էլ ցավոք սրտի հեղինակային իրավունքի հարց ա ծագում: Ես որ գրել էի «մեր ֆոնտերը», բառիս բուն իմաստով ունեի մերը :))

davidus
02.12.2013, 20:46
մոռացա նշել, GHEA Grapalat և GHEA Mariam տառատեսակներն էլ OpenType-ից TrueType եմ դարձրել, ու լրիվ ազատվել էդ երկու ֆոնտերին բնորոշ պրոբլեմներից, որոնք առաջանում էին LCD-ների վրա դրանց արտապատկերումից։

https://dl.dropboxusercontent.com/u/32469496/123.png

davidus
02.12.2013, 20:48
Մերսի Դավ ջան :)
Ես իհարկե հաճույքով կօգտագործեմ, բայց ստեղ էլ ցավոք սրտի հեղինակային իրավունքի հարց ա ծագում: Ես որ գրել էի «մեր ֆոնտերը», բառիս բուն իմաստով ունեի մերը :))

Ճիշտ ես, դա միշտ մտքումս պահել եմ։ Ես իմ անձնական օգտագործման համար եմ արել։ Եթե խնդիր կլինի, հղումը հանի։

Rhayader
03.12.2013, 10:28
Գիտեմ, Ռայ, որ ներկայումս շատերը լիարժեք չեն ապահովում: Գրառումս նորից կարդա:
Խնդիրն էն ա, որ էս հարցը մի րոպեում չի լուծվելու: Մի քանի տարի կտևի: Ու իմ ասած լուծումը էդ երկարաժամկետին ա վերաբերում: Իսկ Աթեիստի ասած լուծումը ժամանակատար ու տապոռ ձևով լուծում ա, որը կարելի ա, հա անել, բայց մեղմ ասած լավագույն տարբերակը չի:

Դիզայներական ծրագրերում, անհատական, ոչ մասսայական դեպքում ինքն իդեալական ա ու բնավ ժամանակատար չի, ու font embedding հասկացությունն էլ լուծում ա էդ ֆոնտերն ուրիշի մոտ չբացելու հարցը:

Գիտե՞ս ինչի չեն ապահովում լիարժեք unicode: Որովհետև տեքստի ռենդերինգը պրոֆեսիոնալ դիզայներական ծրագրերում առանց էդ էլ համակարգչի ռեսուրսների վրա բավականին ծանր ա նստում:Ոչ թե որովհետև ալարում են: + օպտիկական Kerning-ն ամեն լեզվի դեպքում չի, որ աշխատում ա (արաբերենը քեզ օրինակ): Adobe ֆիրմայի համար հայերենը բավականաչափ նշանակալի լեզու չի, որ պաշտոնական առաջին ռելիզն ուշացնեն, ինչ ա թե հայերեն ֆոնտերն են ուսումնասիրում, որ օպտիկական kerning-ի կանոններ դուրս բերեն: Ու ինքնախաբեություն կլինի մտածել, թե երբևէ կլինի, էլի:

Chuk
03.12.2013, 15:00

Դե տեսնենք Ռայ ջան: Շարունակում եմ պնդել, որ տապոռային, անարդյունավետ լուծում ա:

Աթեիստ
03.12.2013, 15:33
Արտ ջան, կակռազ արդյունավետ ա, որտև արդյունք տալիս ա, իսկ մնացած լուծումները կարծես թե ադոբին չեն ստիպում մեսրոպատառը բանատեղ դնել։

Chuk
03.12.2013, 16:48
Արտ ջան, կակռազ արդյունավետ ա, որտև արդյունք տալիս ա, իսկ մնացած լուծումները կարծես թե ադոբին չեն ստիպում մեսրոպատառը բանատեղ դնել։

Ո՞ր ծրագրերը, կասե՞ս:
Photoshop-ով եմ աշխատում, նորմալ բանի տեղ ա դնում, ընդ որում թե՛ յունիկոդը, թե՛ ArmSCII-ը:
InDesign-ով եմ աշխատում, նորմալ բանի տեղ ա դնում, ընդ որում թե՛ յունիկոդը, թե՛ ArmSCII-ը: Ավելին, եթե էս ծրագրի մասին ենք խոսում, ու խոսքը գնում ա գրքեր, ամսագրեր, թերթեր սարքելու մասին, քո ասած լուծումը տապոռայինից էլ բեթեր կբնութագրեի:
Illustrator-ով չեմ աշխատում, բայց առիթ եղել ա օգտագործելու, ընդունել ա:

Վիդեո խմբագրեր վաղուց չեմ օգտագործել, չգիտեմ: Դու ո՞ր ծրագրով ես աշխատել:

Rhayader
04.12.2013, 01:27
Եթե «նորմալ բանի տեղ դնում ա» ասելով ի նկատի ունես նոմինալ արտապատկերումը :D

Chuk
04.12.2013, 01:29
Եթե «նորմալ բանի տեղ դնում ա» ասելով ի նկատի ունես նոմինալ արտապատկերումը :D

Մի հատ բացատրի, թե նոմինալ արտապատկերում ասելով ինչ ես հասկանում, իսկ հետո ասա, արդյո՞ք եթե դնում ես լատիներեն տառերի տեղն էլի էդ քո ասած նոմինալով չի արտապատկերում:

Արամէ
05.12.2013, 09:07
davidus

Շատ լավ գործ եք արել։

Արամէ
05.12.2013, 09:27
Դավիդուս
Քո բերվածի մեջ կա Արմենիան Սքուլ տառատեսակը, բայց որը լատիներեն մասը չունի
Հիմա գտել եմ դրա նման լատիներեն մասը այստեղ
http://www.dafont.com/learning-curve.font?fpp=50

Հիմա հնարավոր է լատիներեն ու հայերեն մասերը միացնել ու ստանալ ամբողջական ֆոնտ։
Ու եթե այո ապա ինչ ծրագիր խորհուրդ կտայիք դրա համար ժողովուրդ։

Խոստանում եմ, որ սարքեմ լինքը կդնեմ այս ֆորումում։ :)

հ․գ․ սա էլ կիրիլիցան գտա http://www.photoshop-master.ru/adds.php?subrub=40&id=1906 բայց էդքան հաջող չի։

davidus
07.12.2013, 00:08
Հիմա հնարավոր է լատիներեն ու հայերեն մասերը միացնել ու ստանալ ամբողջական ֆոնտ։
Ու եթե այո ապա ինչ ծրագիր խորհուրդ կտայիք դրա համար ժողովուրդ։

FontLab Studio 5

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1662274

Chuk
07.12.2013, 16:31
Դավիդուս
Քո բերվածի մեջ կա Արմենիան Սքուլ տառատեսակը, բայց որը լատիներեն մասը չունի
Հիմա գտել եմ դրա նման լատիներեն մասը այստեղ
http://www.dafont.com/learning-curve.font?fpp=50

Հիմա հնարավոր է լատիներեն ու հայերեն մասերը միացնել ու ստանալ ամբողջական ֆոնտ։
Ու եթե այո ապա ինչ ծրագիր խորհուրդ կտայիք դրա համար ժողովուրդ։

Խոստանում եմ, որ սարքեմ լինքը կդնեմ այս ֆորումում։ :)

հ․գ․ սա էլ կիրիլիցան գտա http://www.photoshop-master.ru/adds.php?subrub=40&id=1906 բայց էդքան հաջող չի։

Բայց էդ ասածդ, խնդրում եմ, չանես:

Քո ցույց տված ֆոնտերը իրենց գծագրությամբ բացարձակ անհամապատասխան են Դավիդուսի դրած Armenian Schools ֆոնտին:

Դեռ ուղղակի բռնել ու եղած ֆոնտերում տառերի դիրքը փոխելը (ArmSCII-ում իրանց համար նախատեսված տիրույթից Unicode-ում իրենց համար նախատեսված տիրույթ տեղափոխելը) տեխնիկական գիտելիքներ ունեցողը կարող ա անի, իսկ ֆոնտին, կներեք տերմինիս համար, բայց դիլետանտ միջամտություններ անել պետք չի: Էդ գործը մասնագետներին ա պետք թողնել:

Արամէ
07.12.2013, 18:36
Հա Չուկ դու ճիշտ ես։
Տեղափոխելը բավականին հեշտ գործ էր։
Հետո չափերն էլ հավասարացրեցի։ Հայերեն մասը ահագին մեծ էին։
Բայց հետո, որ իրար կողք գրեցի մեկ է սիրուն բան չստացվեց։
Հայերեն մասը լրիվ մանկական ձեռագիր էր իսկ լատինականը կարգին հավասար ձեռագիր։

Ափսոս։ Ամեն դեպքում գործի ծավալը պատկերացրեցի։

Հիմա կարճ ասած խորհուրդ չե՞ք տալիս դա դնեմ ինտերնետ։

հ․գ․ Ի դեպ Դավիդուսի հղումով տորենտը իմ մոտ տրոյան ցույց տվեց, գնացի Պիրատբեյից քաշեցի ՖոնտԼաբ 5-ը

Chuk
07.12.2013, 22:24

Գիտես, շատ դժվար հարց ես տալիս: Որտև շատ սրտանց ու հիմնավորումներով ուզում եմ ասեմ, որ չէ, մի դիր: Բայց մյուս կողմից հայկական յունիկոդ ֆոնտերն էնքան քիչ ա, որ դա չդնելու կոչս կարող ա դիտվի որպես ֆոնտերի զարգացմանը խոչընդոտ: Դրա համար փորձեմ մի քանի կետով հիմնավորել, թե ինչի չարժի դնել:

1. Սա ամենակարևորն է, իրականում: Ֆոնտերից յուրաքանչյուրը հավանաբար հեղինակային իրավունքի կրող է, դրանք չի կարելի տարածել առանց հեղինակների համաձայնության, ընդ որում կապ չունի օգտագործվում է կոմերցիոն նպատակով, թե ոչ: Նույն էս թեմայում հիշատակված կայքը, որը հայերեն յունիկոդ ու ArmSCII ֆոնտերը դրել է ազատ բեռնման համար, խախտում է կոնկրետ անձանց հեղինակային իրավունքները: Նույն Դավիդուսը, որը հրաշալի գործ է արել, մասամբ խախտել է որոշ մարդկանց հեղինակային իրավունքները: Մասամբ, որովհետև սեփական օգտագործման համար որ անում ես, դե հիմա, քո գործն է, բայց եթե սկսես տարածել, արդեն ստացվում է հեղինակային իրավունքի խախտում: Քո դեպքում, երբ դու ուզում ես ինտեգրել մի քանի ֆոնտ մեկի մեջ, խախտում ես միանգամից մի քանի հեղինակի հեղինակային իրավունքները:

Ստեղ մի քիչ շեղվեմ ու ասեմ, որ իրականում կան մի շարք ֆոնտեր, որոնց հեղինակային իրավունքի կրողին այսօր դժվար է գտնել ու դրանք ակամա դարձել են ազատ օգտագործման ֆոնտեր:

2. Փորձեմ յոլա գնալ առանց տերմինների, նկարագրությամբ բացատրելով: Ֆոնտ սարքելը խայտառակ բարդ գործ է, այնքան բարդ, որ Հայաստանում էսօր երևի թե գործի պրոֆեսիոնալ չունենք: Լավ մասնագետներ ունենք՝ Թարումյանը, Ղաբուզյանը, Սոսոյանը, բայց թող ինձ նրանք ներեն, իրենց ֆոնտերը նայելով ես ինձ թույլ եմ տալիս համարել, որ նույնիսկ նրանք բառիս բուն իմաստով պրոֆեսիոնալ չեն: Ֆոնտ սարքելուց հաշվի է առնվում յուրաքանչյուր դետալը, սկսած կորություններից, հորիզոնական գծերի հեռավորությունից, տառի լայնությունից ու բարձրությունից, թեքության աստիճանից, գծերի հաստությունից և այլն: Բայց սրանք դեռ ամենաանմեղ բաներն են: Եթե դու վերցնում ես երկու տարբեր մարդկանց սարքած ֆոնտեր, գիտե՞ս թե ինչքան փոքր է հավանականությունը, որ իրանք նույն պարամետրերով սարքած լինեն: Քո բերած օրինակները նույնիսկ վիզուալ լրիվ տարբերվում էին: Դետալների մեջ շատ չխորանամ, բայց կարճ ասեմ, որ ռուսերեն ու լատիներեն ֆոնտերը գծագրված են չկտրվող տեքստեր ստանլու համար, երբ ձեռագիր գրում ես, կարող ես գրել գրիչը թղթից չկտրելով, արդյունքում բառդ ստացվում է ամբողջական պատկեր, մի ամբողջական գիծ: Ահա այ էդ էֆֆեկտն են ուզել ստանալ էդ բերածդ ֆոնտերը, իսկ հայերենը առանձին, թաք-թաք տառերով գրելու համար էր, երբ ամեն տառդ առանձին ես գրում, գրիչդ թղթից կտրելով:

Ընդհանրապես ձեռագրի միլիոն տարբերակ կա: Սրանց ընդհանրությունը միայն էն էր, որ երկուս էլ ձեռագիր էին, ու գծերի հաստությունները ու շեղությունը իրար մոտ էին (ուշադիր, մոտ, ոչ թե նույնը):

Իրականում ֆոնտ ստեղծողը (կամ ստեղծողների խումբը) ամեն տառը պետք նկարի, ամեն տառը նույն կաննոններով ստեղծի, որը սահմանված է ֆոնտի համար, որ ստանա ներդաշնակ ֆոնտ: Բացառիկ դեպքերում կարելի ա տարբեր լեզուների համար տարբեր ֆոնտեր ինտեգրել, կամ եթե կոնկրետ խնդիր ես լուծում ու քեզ հենց պետք է որ դրանք իրարից տարբերվեն, կամ էլ իրար էնքան նման ու մոտ են գծագրություններով, որ անզեն աչքով դժվար է տարբերելը: Ու նման բան մեկ է, կարող են անել գործից քիչ թե շատ գլուխ հանողները: Սա էն դաշտը չի, որ կիսատ գիտելիքներով կարելի է գործ անել: Օրինակ ես ինձ իրավունք չունեմ թույլ տալ զրոյից ֆոնտ ստեղծել: