Դիտել ողջ տարբերակը : Ամուսնալուծված ընտանիքի երեխաները
StrangeLittleGirl
22.11.2013, 09:59
Էս թեման վաղուց էի ուզում բացել, բայց մտածում էի` ոնց էլ չլինի, կլինի էսպիսի թեմա ակումբում: էսօր վերջապես որոնեցի, չգտա: Բացում եմ թեման ու ակնկալում բուռն քննարկումներ (առանց միմյանց վիրավորելու, հաշվի առնելով նաև, որ նուրբ թեմա է):
Իմ շրջապատում ահագին շատ են ամուսնալուծված ընտանիքների երեխաները, ավելի շատ, քան ամուսնալուծված ընտանիքների տոկոսային հարաբերությունը: Իրականում դա էնպիսի թեմա չի, որ ամեն օր քննարկվում ա, բայց երբ հայտնաբերում ես, ահագին զարմանում ես: Եթե մի կողմ թողնենք արտասահմանցի ընկերներիս և կենտրոնանանք հայերի վրա, ապա մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի ազատամիտ են: Հա, ուրեմն սա նկատել եմ, երբ իմ ընկերներից մեկի հետ, որը նույնպես ամուսնալուծված ընտանիքի զավակ է, Երևանի փաբերից մեկում խմում էինք, ու ասենք ըստ ստանդարտ հայկական պատկերացումների ես պիտի փչացած լինեի, ինքը` եվրոգոմիկ:
Ուզում էի հարց տալ. արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են: Իսկ գուցե դուք դա ուրի՞շ բառով եք կոչում (օրինակ` սանձարձակություն, փչացածություն և այլն): Եվ երկրորդ հարցը. եթե այո, ապա ինչո՞վ եք դա բացատրում:
Ըստ էության, դրա հայկական ավանդական բացատրությունն այն է, որ «պապան գլխին չի էղել, որ սանձերը ձգի»: Անկեղծ ասած, ես բոլորովին համաձայն չեմ էս մտքի հետ: Մեկ այլ բացատրություն է մտքովս անցել, այն է` ամուսնալուծվող ծնողներն իրենք իրենց հերթին ազատամիտ են: Չէ՞ որ մեր երկրում հաճախ թարս են նայում ամուսնալուծված ընտանիքներին (գոնե էդպես էր 90-ականների սկզբին) կամ բազմաթիվ զույգեր, չնայած լիքը կռիվ-ղալմաղալին ու սարսափելի ընտանեկան կյանքին, «հանուն երեխաների» կամ «բա մարդիկ ինչ կասեն» պատճառաբանություններով մի կերպ դիմանում են: Իսկ ազատամիտ զույգերը, տեսնելով, որ անտանելի է համատեղ կյանքը, ամուսնալուծվում են: Ու իրենց երեխաներին դաստիարակում են իրենց պես ազատամիտ (գենետիկան էլ մի կողմից):
Մի խոսքով, դուք էլ ձեր կարծիքներն ասեք:
Մի հատ էլ disclaimer. ես բնավ նկատի չունեմ, որ չամուսնալուծված ընտանիքներն ազատամիտ չեն:
Մի տեսակ չեմ պատկերացնում, թե ծնողների ամուսնալուծությունը ինչի պիտի երեխային ազատամիտ դարձնի, բայց եթե դու նկատել ես էդպիսի տենդենց, գուցե և կա նման բան:
Հիմա մի քիչ ինձ ու ինձ մտածեմ, գրեմ ու փորձեմ հասկանալ, թե որտեղից դա կարող է գալ:
Ես պատկերացնում եմ, որ բաժանումը կարող է երեխայի մոտ ծանր հոգեվիճակ ստեղծել (գոնե ամենասկզբում), ու հնարավոր է, որ դրա հաղթահարման ընթացքում նրա մոտ, հոգեբանների ասած, «հիպերկոմպենսացիա» առաջանա: Հիպեր- կամ գերկոմպենսացիան պաշտպանական մեխանիզմ է, որն առաջանում է, երբ մարդ ինչ-որ բանի կարիք ունի, ինչը ստանալ չի կարող, ու հոգեկանը սկսում է ելք փնտրել ստեղծված իրավիճակից՝ կոմպենսացնելով տվյալ պակասը: Դե մեր հոգեկանն էլ ինքնապաշտպանության մեխանիզմներ ունի և ամեն ինչ անում է, որ ինքն իրեն պաշտպանի, «ափերից դուրս չգա», ու գործը խանգարումներին չհասնի:
Եվ հնարավոր է, որ էդ քո ասած «ազատամիտ լինելը» հենց էդ գերկոմպենսացիայի արդյունքը լինի: Սկզբնական նեղվածությունը հաղթահարվում է նոր արժեքների ձեռքբերմամբ, որոնք երեխային կամ դեռահասին թույլ են տալիս ամուսնալուծության իրավիճակին և ընտանիքի բացակայությանը ուրիշ կերպ նայել և հարմարվել: Ու քանի որ կոմպենսացիայի փոխարեն հենց գերկոմպենսացիա է լինում (սկզբնական սթրեսի ուժգնության պատճառով), ապա էդ նոր արժեհամակարգի ստեղծման ուղղությամբ մի քիչ ավելի շատ աշխատանք է տարվում, ու արդյունքում մարդ դառնում է ազատամիտ՝ թելադրված իր նոր արժեքներով ու աշխարհընկալմամբ:
Էս տարբերակով կարող եմ հասկանալ :)
Claudia Mori
22.11.2013, 13:53
Այվիի ասած գերկոմպենսացիայի հետ 100 տոկոսով համաձայն եմ, էն որ երեխան շատ ուժեղ ստրես է տանում դա նույնպես ճիշտ է, ուղղակի գալիս է մի փուլ, եթե անցնում ես, ուրմեն դառնում ուժեղ ու Բյուրի ազած ազատամիտ մարդը, եթե չանցար, կործանվում ես: Ասածն նա է, որ բացի ուժեղ ու ինդիվիդուալ մարդկանցից, կան նաեւ շատ կոմպլեքսավորված մարդիկ: Հատկապես դա ծանր են տանում տղա երեխաները իմ կարծիքով, աղջիկները այս դեպքում շատ ավելի ուժեղ են ու նրանց համար կարեւոր է չսխալվելը ապագայում, իսկ տղաները հիմնականում դառնում են ավելի անպատասխանատու, քանի որ էդպես վատ չեն զգում վատ զգալու սարսափելի դոզայից հետո:
Իրականում դա էնպիսի թեմա չի, որ ամեն օր քննարկվում ա, բայց երբ հայտնաբերում ես, ահագին զարմանում ես: Եթե մի կողմ թողնենք արտասահմանցի ընկերներիս և կենտրոնանանք հայերի վրա, ապա մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի ազատամիտ են:
...
Ուզում էի հարց տալ. արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են:
Ինձ թվում ա, որ քո շրջապատւմ քո նկատած օրինաչափությունը հեչ բավարար չի քննարկելու համար, թե ինչի են ամուսնալուծվածների երեխաներն ավելի ազատամիտ: Մի տեսակ փաստական հիմքը նման բան պնդել կամ ենթադրելու համար շատ քիչ ա: Ավելի հետաքրքիր կլիներ նորմալ ուսումնասիրություն, ստատիստիկա տեսնել էդ հարցով:
Ինքս որևէ կարծիք չունեմ. նման բան չեմ նկատել: Շրջապատումս կան և՛ ամուսնալուծված ընտանիքի զավակներ, և՛ չամուսնալուծվածների: Երկու տիպում էլ կան և՛ ավելի ազատամիտներ, և՛ հակառակը: Որևէ կերպ չեմ կարող ասել, որում է շատ, որում քիչ:
Մի քիչ իրականում «ազատամիտի» սահմանն էլ է պետք գծել, որ հասկանանք, թե դրա տակ ինչ նկատի ունենք:
StrangeLittleGirl
22.11.2013, 15:40
Ռիփ, իմ պատկերացմամբ` ոչ թե բաժանված ծնողների երեխաները «դառնում են ազատամիտ» բաժանումից հետո, այլ իրենց ծնողներն ի սկզբանե ազատամիտ են եղել, դեմ են գնացել բարեկամահասարակական ճնշումներին ու ամուսնալուծվել են: Իրենք լինելով ազատամիտ` իրենց երեխաներին էլ էդպես են մեծացրել:
Չուկ, հա, համաձայն եմ, բայց մենք էստեղ մեր դիտարկումներից ենք խոսում: Հետաքրքիր ա: Եթե գիտական տվյալներ կան, հրապարակեք:
keyboard
22.11.2013, 17:09
Հայկական մտածելակերպի խնդիր ա Բյուր, քանզի էդ ազատամտություն կոչվածը, օրինակ` քո նկարագրած դեպքը` փաբում խմելը ազատամտության հետ կապ չունի, իմ անհամեստ կարծիքով, էդ խմելու երևույթը պայմանավորված ա նրանով, թե ինչքան ես վստահում դիմացինիդ, այսինքն ինչքան էլ ազատամիտ լինես, պատահական մեկի հետ փաբ չես գնա ու չես խմի, նույնն էլ ասենք, թե մեկը դիսկո ա գնում ու տժժում ա, սպարտիվկով չոլկով տղեքը դրան փչացած են ասում, այնինչ դա նորմալ բանա:
Իմ կարծիքով օրինաչափություն չկա ամուսնալուծված են, թե` միասին, դրա միակ պատճառը մեր գեղո մտածելակերպն ա:
Հ.Գ. ամուսնալուծված ծնողների երեխաները հենց էդ մտածելակերպից էլ կոմպլեքսավորվում են, քանի որ մենակ հայաստանում ա, որ ընտանեկան կարգավիճակը հասարակության քննարկման առարկա ա:
Ես էլ իմ շրջապատում 50/50 հարաբերկացության ծանոթներ ունեմ, եթե ոչ ավելի շատ ամուսնացածների երեխաներ: Ու խառն են:
Իմ պարագայում էլ որպես ամուսնալուծվածների զավակ, մի տեսակ ազդեցություն չեմ զգացել: Բայց հաստատ կարող եմ ասել, կախված է շրջակա միջավայրից հետագա ազատացումը: Ինչպես նաև այսշստեղ մի տեսակ էտ ազատամտությունը իմ համար չափում եմ զարգացվածությամբ, ոչ թե շատերի պատկերացմամբ փչացացությամբ:
Մի խոսքով ընկալումից է գալիս:
Ռիփ, իմ պատկերացմամբ` ոչ թե բաժանված ծնողների երեխաները «դառնում են ազատամիտ» բաժանումից հետո, այլ իրենց ծնողներն ի սկզբանե ազատամիտ են եղել, դեմ են գնացել բարեկամահասարակական ճնշումներին ու ամուսնալուծվել են: Իրենք լինելով ազատամիտ` իրենց երեխաներին էլ էդպես են մեծացրել:
Բյուր, ամուսնալուծությունները տարբեր հիմքեր ու պատճառներ են ունենում. էդ քայլին դիմող մարդկանց ես միանշանակ «ազատամիտ» չէի անվանի:
Շատ դեպքերում ամուսիններից մեկին ուղղակի լքում են: Հիմա ինչքանո՞վ պիտի լքված կնոջ ազատամիտ կոչենք, ով մնացել է երեխաների հետ մենակ՝ լրիվ իր կամքից անկախ:
Կամ որ ասում ես՝ բարեկամահասարակական ճնշումներին դեմ են գնացել ու բաժանվել, իսկ մտքովդ չի՞ անցնում, որ մարդիկ երբեմն նաև բաժանվում են հենց էդ նույն բարեկամական ճնշումների պատճառով ու դրանց արդյունքում: Տուն քանդող սկսեսուրներ և նմանատիպ հարազատ-բարեկամներ շատ կան ու հենց հայկական իրականության մեջ: Զույգը դառնում է սադրանքների զոհ, ի՞նչ ազատամտության մասին է խոսքը:
Նաև հազար ու մի կենցաղային և ֆինանսական պատճառներ կարող են լինել բաժանման հիմքում: Երբ մարդ ուղղակի ճարահատյալ վեր է կենում գնում իր ծնողների տուն, որտեղ իր ու իր երեխաների կեցությունն ապահով կարող է լինել, ինչը հնարավոր չի ամուսնու հետ: Էդ մարդն էլ է՞ ազատամիտ, թե ուղղակի գոյատևման բնազդով է շարժվում:
Էլի հազար ու դեպքեր կան, Բյուր: Կյանքում մենակ էնպես չի, որ երկու մարդ իրար հետ քաղաքակիրթ և ազատամիտ կերպով գալիս են էդ որոշման ու բաժանվում: Կյանքը շատ ավելի բազմազան է:
Ու անգամ կարող եմ ասել, որ որոշ ամուսնություններ՝ իրենց բնույթով, «բաց» հարաբերություններով ու մնացած ամեն ինչով շատ ավելի ազատամիտ են, քան կարող էր ամուսնալուծությունը լինել:
Ուլուանա
22.11.2013, 18:34
Թեման հետաքրքիր է, բայց ես մի քիչ լավ չհասկացա. հիմա թեման ամուսնալուծված ընտանիքի երեխաների մասին է ընդհանրապե՞ս, թե՞ հենց միայն ավելի ազատամիտ լինել–չլինելն է քննարկվելու։ Եթե երկրորդն է, ուրեմն թեմայի վերնագիրը կոնկրետացման կարիք ունի, իմ կարծիքով։
StrangeLittleGirl
22.11.2013, 18:41

Ռիփ, բայց շատ ավելի հաճախ տեսնում ես «հանուն էրեխեքի» ծեծող ամուսնուն հանդուրժող մամաների, «բա իմ էրեխեն առանց պապա մեծանա՞» արտահայտություններ անող կիսաստրկացած կանանց, որ չնայած չորս կողմից իրենց ճնշում են սկեսուրներ ու տալեր, բայց նրանք չեն համարձակվում բաժանվելու մասին մտածել: Ես կարծում եմ, որ Հայաստանում ավելի շատ են էդպես մի կերպ իրար հանդուրժող ընտանիքները, քան ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծվածները: Ավելին` մինչև բոլորովին վերջերս ամուսնալուծվելը շատ անպատվաբեր երևույթ էր համարվում, իսկ ամուսնալուծված կինը` անբարոյական: Այսինքն, ինչ-որ «բան», ինչ-որ մտածելակերպ ա պետք էդ բոլոր հասարակական ճնշումներին դեմ գնալու համար:
Ի դեպ, ես հատուկ եմ ամուսնալուծված բառն օգտագործել: Խոսքս ինչ-ինչ պատճառներով մի ծնողի բացակայության մասին չի, խոսքս հենց ամուսնալուծության մասին ա:
Ու ես չեմ ասում` բոլոր ազատամիտ ծնողները պարտադիր պիտի բաժանվեն: Վերջում էդ disclaimer-ը հենց էնպես չէի գրել: Կարան ազատամիտ ծնողները լավ էլ երջանիկ լինեն իրար հետ, մինչև խոր ծերություն ապրեն:
StrangeLittleGirl
22.11.2013, 18:42
Թեման հետաքրքիր է, բայց ես մի քիչ լավ չհասկացա. հիմա թեման ամուսնալուծված ընտանիքի երեխաների մասին է ընդհանրապե՞ս, թե՞ հենց միայն ավելի ազատամիտ լինել–չլինելն է քննարկվելու։ Եթե երկրորդն է, ուրեմն թեմայի վերնագիրը կոնկրետացման կարիք ունի, իմ կարծիքով։
Ընդհանրապես ամուսնալուծված ընտանիքների երեխաների մասին: Ուղղակի ինքս որպես միակ տարբերություն ազատամտությունը նկատած լինելով, հենց դրա մասին գրեցի:
Cassiopeia
22.11.2013, 18:50
Բյուր, նմանատիպ թեմա արդեն կա :) Ուղղակի մի քիչ ուրիշ վերնագրով է, իսկ քո շոշափած թեման այն լրիվ ներառում է։ :) Դու ինքդ էլ մեջը գրառում արել ես
Միայնակ ծնողների անձնական կյանքն ու երեխաները (http://www.akumb.am/showthread.php/33541-Միայնակ-ծնողների-անձնական-կյանքն-ու-երեխաները)
StrangeLittleGirl
22.11.2013, 18:54

Վեր, չէ, էս դեպքում ես ուզում եմ շեշտը դնել հենց ամուսնալուծության վրա, ոչ թե ընդհանրապես ինչ-ինչ պատճառներով երեխաներին միայնակ մեծացրած ծնողների:
Թու, կներեք, համ էլ ծնողի անձնական կյանքը: Մի խոսքով, ուրիշ թեմա ա:
Sagittarius
22.11.2013, 19:02
Ռիփ, բայց շատ ավելի հաճախ տեսնում ես «հանուն էրեխեքի» ծեծող ամուսնուն հանդուրժող մամաների, «բա իմ էրեխեն առանց պապա մեծանա՞» արտահայտություններ անող կիսաստրկացած կանանց, որ չնայած չորս կողմից իրենց ճնշում են սկեսուրներ ու տալեր, բայց նրանք չեն համարձակվում բաժանվելու մասին մտածել: Ես կարծում եմ, որ Հայաստանում ավելի շատ են էդպես մի կերպ իրար հանդուրժող ընտանիքները, քան ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծվածները: Ավելին` մինչև բոլորովին վերջերս ամուսնալուծվելը շատ անպատվաբեր երևույթ էր համարվում, իսկ ամուսնալուծված կինը` անբարոյական: Այսինքն, ինչ-որ «բան», ինչ-որ մտածելակերպ ա պետք էդ բոլոր հասարակական ճնշումներին դեմ գնալու համար:
Ի դեպ, ես հատուկ եմ ամուսնալուծված բառն օգտագործել: Խոսքս ինչ-ինչ պատճառներով մի ծնողի բացակայության մասին չի, խոսքս հենց ամուսնալուծության մասին ա:
Ու ես չեմ ասում` բոլոր ազատամիտ ծնողները պարտադիր պիտի բաժանվեն: Վերջում էդ disclaimer-ը հենց էնպես չէի գրել: Կարան ազատամիտ ծնողները լավ էլ երջանիկ լինեն իրար հետ, մինչև խոր ծերություն ապրեն:
Correlation does not imply causation (http://en.wikipedia.org/wiki/Correlation_does_not_imply_causation):
Այսինքն՝ ամուսնալուծությունը չի առաջացնում «ազատամտություն»:
Հա, հավանականությունը մեծ ա, որ «ազատամիտ» ամուսիները՝
ա. Անհաղթահարելի ընտանեկան խոչընդոտների դեպքում հաշվի չեն նստի հասարակակն կարծիքի հետ և կբաժանվեն:
բ. «Ազատամիտ» երեխա կդաստիարակեն:
Բայց ա-ից բ-ն չի բխում: Երկուսն էլ հետևանք են:
StrangeLittleGirl
22.11.2013, 19:06

Հա, ես էլ եմ ասում` չի բխում, այսինքն` ամուսնալուծությունը չի պատճառը, որ երեխան ազատամիտ ա, այլ ծնողների ազատամտությունը, ու պարտադիր չի` ամուսնալուծվեն, որ երեխան ազատամիտ լինի:
Sagittarius
22.11.2013, 19:14

էտ դեպքում եթե պատճառահետևանքային կապը բացակայում ա, ես հարցը քննարկելու իմաստը ո՞րն ա՝
Ուզում էի հարց տալ. արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են: Իսկ գուցե դուք դա ուրի՞շ բառով եք կոչում (օրինակ` սանձարձակություն, փչացածություն և այլն): Եվ երկրորդ հարցը. եթե այո, ապա ինչո՞վ եք դա բացատրում:
Էս դեպքում ճիշտ հարցն ա՝ արդյո՞ք ազատամիտ ծնողների երեխաները ավելի ազատամիտ են:
կամ արդյո՞ք ազատամիտ ծնողները ավելի են հակված ամունալուծման:
StrangeLittleGirl
22.11.2013, 19:32

Բայց եթե նկատել ես, իմ տված հարցը հենց քո տված առաջին հարցն ա :) Հետո, չեմ ուզում իմ կարծիքը պարտադրել, ոմանց համար դա ազատամտություն չի, փչացածություն ա, ոչ թե ազատամիտ ծնողներ ունենալու, այլ մի ծնողի բացակայության արդյունք ա: Ուղղակի հետաքրքիր ա տարբեր կարծիքներ լսելը:
Ուլուանա
22.11.2013, 19:40

Չէ, քո տված հարցը չի, Բյուր։ Ես էլ էի սկզբից տենց կարդացել :D, բայց ինքը գրել ա՝ ազատամիտ ծնողների երեխաներն ազատամի՞տ են։
Sagittarius
22.11.2013, 19:40
Բայց եթե նկատել ես, իմ տված հարցը հենց քո տված առաջին հարցն ա :) Հետո, չեմ ուզում իմ կարծիքը պարտադրել, ոմանց համար դա ազատամտություն չի, փչացածություն ա, ոչ թե ազատամիտ ծնողներ ունենալու, այլ մի ծնողի բացակայության արդյունք ա: Ուղղակի հետաքրքիր ա տարբեր կարծիքներ լսելը:
Չէ, Բյուր, նույնը չի, ֆունդամենտալ տարբեր են՝
արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են
արդյո՞ք ազատամիտ ծնողների երեխաները ավելի ազատամիտ են:
Դրա համար էլ նախորդ ամբողջ էջը «ամուսնալուծություն»-«ազատամիտ երեխա» գոյություն չունեցող պատճառահետևանքային կապն ա քննարկվում: Իրանց մեջ կա կորրելացիա, քանի որ երկուսն էլ «ազատամիտ ծնողներ»-ի հետևանքն են, բայց չկա պատճառահետևանքային կապ:
Իհարկե, եթե դու հակառակն ես գտնում ու համարում ես, որ կա պատճառահետևանքային կապ, պետք է ապացուցես, բայց միայն կորրելացիան մատնանշելը բավարար չէ:
StrangeLittleGirl
22.11.2013, 19:44

Հա, ուրիշ կերպ էի կարդացել հարցդ :D
Չէ, ես պատճառահետևանքային կապ չեմ տեսնում: Էսպես ա պատճառահետևանքայինը. ազատամիտ ծնողներ լինելու արդյունքում էդ ծնողներն ամուսնալուծվում են (ոչ միշտ, բայց ավելի շատ, քան եթե ազատամիտ չեն) և էդ նույն ազատամիտ լինելու արդյունքում իրենց երեխաներն ավելի ազատամիտ են: Ուղղակի ասում եմ` գուցե կա՞ն մարդիկ, որ էդպես չեն կարծում: Մի քանի հոգի էս թեմայում հարցը տարան դեպի ամուսնալուծություն-ազատամիտ երեխաներ պատճառ-հետևանք:
Ուլուանա
22.11.2013, 19:55
Կարծում եմ, որ եթե բոլոր մարդիկ ազատամիտ լինեին, ամուսնալուծությունների թիվը կտրուկ կաճեր, գուցե նույնիսկ մի քանի անգամ։ Բայց հաշվի առնելով, թե մարդիկ ինչքան տարբեր պատճառներով ու տարբեր հանգամանքներում են բաժանվում, որոնցից շատերը ոչ մի կապ չունեն ազատամտության հետ, չէի ասի, թե ընդհանուր առմամբ ամուսնալուծվածների երեխաներն ավելի ազատամիտ են։ Սա ասում եմ որպես ամուսնալուծված ծնողների երեխա։ Իմ ծնողների դեպքն էն դեպքերից է, որ եթե ազատամիտ չլինեին, չէին բաժանվի, որովհետև ո՛չ դավաճանության, ո՛չ բռնության կամ նմանատիպ խնդիր չի եղել։ Բայց միաժամանակ չեմ կարծում, թե ես պակաս ազատամիտ կլինեի, եթե իրենք ամուսնալուծված չլինեին։ Իմ շրջապատում լիքը ամուսնալուծվածներ են եղել և կան, որոնց մեծ մասը բոլորովին էլ ազատամիտ չի. օրինակ, ամուսինը դավաճանում էր մշտապես, կամ ծեծում էր, կամ անընդունելի շատ խմում էր և այլն, էդ պատճառով էլ ամուսնալուծվել են։
Ուլուանա
22.11.2013, 19:59
Հա, ուրիշ կերպ էի կարդացել հարցդ :D
Չէ, ես պատճառահետևանքային կապ չեմ տեսնում: Էսպես ա պատճառահետևանքայինը. ազատամիտ ծնողներ լինելու արդյունքում էդ ծնողներն ամուսնալուծվում են (ոչ միշտ, բայց ավելի շատ, քան եթե ազատամիտ չեն) և էդ նույն ազատամիտ լինելու արդյունքում իրենց երեխաներն ավելի ազատամիտ են: Ուղղակի ասում եմ` գուցե կա՞ն մարդիկ, որ էդպես չեն կարծում: Մի քանի հոգի էս թեմայում հարցը տարան դեպի ամուսնալուծություն-ազատամիտ երեխաներ պատճառ-հետևանք:
Ես էնքան էլ համաձայն չեմ, որ ամուսնալուծությունը կարող ա հանգեցնել երեխաների ազատամտության։ Այ, սանձարձակության կարող ա հանգեցնել, բայց ազատամտության՝ դժվար, իմ կարծիքով։ Հա, բնականաբար, ծնողների ամուսնալուծության հետևանքով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, բայց ինձ թվում ա՝ ոչ թե դրանք հաղթահարելու հետևանքով ա երեխան ազատամիտ դառնում, այլ, ավելի շուտ՝ ազատամիտ լինելու շնորհիվ ա հաղթահարում։ Խոսքն, իհարկե, շրջապատի արձագանքին, վերաբերմունքին «դիմանալու» մասին ա, ոչ թե ընտանեկան իրավիճակների, որովհետև դրանք շատ դեպքերում ավելի լուրջ են, քան շրջապատի կարծիքը, ու էդտեղ ազատամտությունը, ցավոք, էնքան էլ չի կարող օգնել։
Էս թեման վաղուց էի ուզում բացել, բայց մտածում էի` ոնց էլ չլինի, կլինի էսպիսի թեմա ակումբում: էսօր վերջապես որոնեցի, չգտա: Բացում եմ թեման ու ակնկալում բուռն քննարկումներ (առանց միմյանց վիրավորելու, հաշվի առնելով նաև, որ նուրբ թեմա է):
Իմ շրջապատում ահագին շատ են ամուսնալուծված ընտանիքների երեխաները, ավելի շատ, քան ամուսնալուծված ընտանիքների տոկոսային հարաբերությունը: Իրականում դա էնպիսի թեմա չի, որ ամեն օր քննարկվում ա, բայց երբ հայտնաբերում ես, ահագին զարմանում ես: Եթե մի կողմ թողնենք արտասահմանցի ընկերներիս և կենտրոնանանք հայերի վրա, ապա մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի ազատամիտ են: Հա, ուրեմն սա նկատել եմ, երբ իմ ընկերներից մեկի հետ, որը նույնպես ամուսնալուծված ընտանիքի զավակ է, Երևանի փաբերից մեկում խմում էինք, ու ասենք ըստ ստանդարտ հայկական պատկերացումների ես պիտի փչացած լինեի, ինքը` եվրոգոմիկ:
Ուզում էի հարց տալ. արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են: Իսկ գուցե դուք դա ուրի՞շ բառով եք կոչում (օրինակ` սանձարձակություն, փչացածություն և այլն): Եվ երկրորդ հարցը. եթե այո, ապա ինչո՞վ եք դա բացատրում:
Ըստ էության, դրա հայկական ավանդական բացատրությունն այն է, որ «պապան գլխին չի էղել, որ սանձերը ձգի»: Անկեղծ ասած, ես բոլորովին համաձայն չեմ էս մտքի հետ: Մեկ այլ բացատրություն է մտքովս անցել, այն է` ամուսնալուծվող ծնողներն իրենք իրենց հերթին ազատամիտ են: Չէ՞ որ մեր երկրում հաճախ թարս են նայում ամուսնալուծված ընտանիքներին (գոնե էդպես էր 90-ականների սկզբին) կամ բազմաթիվ զույգեր, չնայած լիքը կռիվ-ղալմաղալին ու սարսափելի ընտանեկան կյանքին, «հանուն երեխաների» կամ «բա մարդիկ ինչ կասեն» պատճառաբանություններով մի կերպ դիմանում են: Իսկ ազատամիտ զույգերը, տեսնելով, որ անտանելի է համատեղ կյանքը, ամուսնալուծվում են: Ու իրենց երեխաներին դաստիարակում են իրենց պես ազատամիտ (գենետիկան էլ մի կողմից):
Մի խոսքով, դուք էլ ձեր կարծիքներն ասեք:
Մի հատ էլ disclaimer. ես բնավ նկատի չունեմ, որ չամուսնալուծված ընտանիքներն ազատամիտ չեն:
Ազատամտություն ասելով ինչ նկատի ունես? Համ էմ չեմ հասկանում թեմայի իմաստը, ինչ կոչ ես անում, մարդիկ ամուսնալուծվեն որ երեխեքը ազատամիտ լինեն? Կամ էլ, առհասարակ, երեխա ունենալու համար պետք չի ընտանիք?
StrangeLittleGirl
22.11.2013, 23:24

Չամիչ ջան, դե տարբեր բաներ կարելի ա հասկանալ :)) Դե օրինակ որ ես ոչ թե նամուսով հայ աղջկա պես տասնութը լրանալուն պես պսակվել եմ, այլ տեսակ-տեսակ ընկերներ եմ ունեցել ու ռադ եմ արել, շատերը բացատրում են նրանով, որ ծնողներս ամուսնալուծված են, պապա չկար գլխիս, որ սանձերս ձգեր: Կամ էն տղան, որի հետ խմում էի ու խոսում էս թեմայով, բավական ակտիվ մեկն ա, զանազան քաղաքացիական նախաձեռնությունների անդամ ա, ոչ թե շարքային քյառթու: Կամ որ ես հեծանիվ եմ քշում` դեմ գնալով լիքը հայկական ստերեոտիպների (էդ ակումբում ա է, որ ջան ասում, ջան լսում ենք, Հայաստանում լուռ մեծամասնություն կա, որ համոզված ա աղջիկը չպիտի հեծանիվ քշի): Ու ինձ հետաքրքիր ա` իմ վարքն ինչու՞ ա սենց: Որովհետև ծնողներս ամուսնալուծվա՞ծ են, թե՞ որովհետև ես իմ ազատամիտ ծնողների ազատամիտ զավակն եմ, ու սենց էի լինելու, նույնիսկ եթե իրանք միասին լինեին: Ինձ թվում ա` վերջինը:
Սենց մի հատ փոքրիկ դիտարկում. հայրական դաստիարակություն չստացած ինձ ծանոթ 8 տղերքից 4-ը լիբերալ հայացքներ ունեն, բայց պահվածքով խիստ կոմպլեքսավորված են, 2-ը' պահպանողական են ու էլի կոմպլեքսավորված, 1-ը' չափավոր պահպանողական ու առանց կոմպլեքսների, 1-ն էլ մինչև հիմա չեմ ջոկում, չնայած հետը շատ եմ շփվել ու շփվում: :unsure
ճիշտ ա, 8 հոգու տվյալներով վիճակագրություն կամ կոռելյացիա չի սահմանվի, բայց անձամբ ինձ համար որոշ ենթադրություններ եմ արել:
Հ.Գ. Ինձ դասում եմ/են առաջին խմբին:
StrangeLittleGirl
22.11.2013, 23:35
Բայց հայրական դաստիարակություն չստանալն ու ամուսնալուծված ծնողներ ունենալը նու՞յն բանն ա: Օրինակ, կան չամուսնալուծված ընտանիքներ, որտեղ ծնողներից մեկը բնավ չի զբաղվում երեխաներով, ու հակառակը, կան ամուսնալուծված ծնողներ, որոնցից երեխաների հետ չապրող ծնողը պարբերաբար հանդիպում է երեխաներին ու զբաղվում դաստիարակչական հարցերով:
Իհարկե, ճիշտ ես, Բյուր ջան: Ուղղակի իմ նշած անձանց դեպքում ընտանիքի հայրը կամ շուտ ա մահացել, կամ էլ շուտ ա ամուսնալուծվել' կապերը խզելով:
Չամիչ ջան, դե տարբեր բաներ կարելի ա հասկանալ :)) Դե օրինակ որ ես ոչ թե նամուսով հայ աղջկա պես տասնութը լրանալուն պես պսակվել եմ, այլ տեսակ-տեսակ ընկերներ եմ ունեցել ու ռադ եմ արել, շատերը բացատրում են նրանով, որ ծնողներս ամուսնալուծված են, պապա չկար գլխիս, որ սանձերս ձգեր: Կամ էն տղան, որի հետ խմում էի ու խոսում էս թեմայով, բավական ակտիվ մեկն ա, զանազան քաղաքացիական նախաձեռնությունների անդամ ա, ոչ թե շարքային քյառթու: Կամ որ ես հեծանիվ եմ քշում` դեմ գնալով լիքը հայկական ստերեոտիպների (էդ ակումբում ա է, որ ջան ասում, ջան լսում ենք, Հայաստանում լուռ մեծամասնություն կա, որ համոզված ա աղջիկը չպիտի հեծանիվ քշի): Ու ինձ հետաքրքիր ա` իմ վարքն ինչու՞ ա սենց: Որովհետև ծնողներս ամուսնալուծվա՞ծ են, թե՞ որովհետև ես իմ ազատամիտ ծնողների ազատամիտ զավակն եմ, ու սենց էի լինելու, նույնիսկ եթե իրանք միասին լինեին: Ինձ թվում ա` վերջինը:
Չբռմե՞մ ապացուցեմ, որ ազատամիտ չես:P ընդամենը մեկ ազատամիտ հարցով:)
Mephistopheles
23.11.2013, 00:22
Չբռմե՞մ ապացուցեմ, որ ազատամիտ չես:P ընդամենը մեկ ազատամիտ հարցով:)
հա, մի հատ ազատամիտ հարց տուր…
StrangeLittleGirl
23.11.2013, 00:25
Չբռմե՞մ ապացուցեմ, որ ազատամիտ չես:P ընդամենը մեկ ազատամիտ հարցով:)
ասա տեսնեմ :))
Մի տեսակ ծայրահեղ բաներ ես գրում Բյուր: Հիմա առավել քան ավելի հանգիստ են ամեն ինչին նայում, հատկապես երիտասարդների շրջանակում: Որոշակի այլ մտածելակերպով մարդիկ կան ու հա էլ կլինեն ու նենց չի որ նման թեմայի ասենք այլ երկրներում չեն անրադառնում, քանի ամերիկյան ֆիլմեր կան անկապ, որ ամուսնալուծության թեման են շոշափվում կամ նման կարգի վատ վերաբերմունքի պահերով(դպրոցում ծաղրել երեխաներին ու տենց): Հա կարող է Հայաստանում՝ որոշակի շրջանակներում, շատ ավելի վատ են նայում(գյուղեր, մարզեր և այլն), բայց եթե մարդը տեղով նորմալ, բարոյական մարդ է, ապա դիմացիները կակ մինիմում էշեր են, ովքեր համարձակում են պիտակավորել միայն ամուսնալուծության համար: Ես որ կոնկրետ նման բան երբեք չեմ նկատել ծնողների հանդեպ:
Երեխաների պահն արդեն ասել եմ վերևը:
Ու եթե թեթև նայես, քեզ շատ ավելի թեթև կթվա ընկալումը: Ու տենց սուր չի դառնա խնդիրը, ասենք առաջին անգամ եմ լսում, որ աղջիկ հեծանիվ քշողին մի տեսակ են նայում, բայց ասենք, եթե կենտրոնանայի նման մտքի վրա, կարող է և ազդվեի:))