PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : [1] 2 3 4 5 6 7

Chuk
20.11.2013, 01:32
Էն որ տաքսուդ վարորդին զանգում են, վերցնում ու շատ բարի ձենով ասում ա «Հա, հայրիկ ջան», ոգևորված մտածում ես, ինչ լավ ա, որ սենց մարդիկ կան, հետո էն կողմից չգիտեմ ինչ են ասում, ու ինքը «Արա՛, ընգե՜ր, ասա որ եկել եմ մամաները...»



Թեմայի պահանջ. դժվար է ձևակերպել այս օրագրի պահանջը, բայց ես լիահույս եմ, որ բոլորը սրա ոճը կհասկանան: Բոլոր գրառումները պետք է սկսվեն «Էն որ»-ով, պետք է լինի անակնկալի կամ անսպասելիության տարր, պետք է լինեն «Էն որ» ոճի մեջ:

Ուլուանա
20.11.2013, 04:18
Էն որ մտածում ես՝ մի քանի օր առաջ որ լիքը «էն որ...»–ներ էին գլխումս պտտվում, ու՞ր էր էս թեման :beee։ Հիմա լրիվ մոռացել եմ :(։

Jarre
20.11.2013, 04:25
Պեսիմիստական «էն որ» :D

Էն որ դու սաղի ուշադրության կենտրոնում ես, բոլորը միմիայն քո մասին են մտածում ու խոսում, քո արժանինքներն են քննարկում, քեզ ձեռքերի վրա բռնած տանում են, ու մեկ էլ ջոգում ես, որ էտ թաղումդ ա։

Այբ
20.11.2013, 15:00
Էն որ սովոր ես երթուղայինում լսել՝ «վարպետ, ստեղ կանգնի», «վարպետ, կանգառում պահի», «վարպետ, կանգառը չանցնես», «հաջորդում կկագնես», ու մեկ էլ լսում ես՝ «մաստեռ, կանգառում ստոպ կանես»:D

boooooooom
20.11.2013, 15:22
Էն, որ կարճ ժամանակով, որ վաբշե ժամանակ չունես, բայց ուզում ես մի րոպեով մտնես ցանց նայես ինչ կա չկա, մեկել մի հատ հնգեր գրումա "Բարև, ոնց ես :) ", դու էլ քաղաքավարությանը զոհ գնալով գրում էս "Լավ եմ, դու ոնց էս? " ու դրանից հետո մի հատ կարգին խոսակցություն ա սկսվում, դու էլ չէս կարում հասցնես, հարմարացնես գրես "Դե լավ" :)

Enna Adoly
20.11.2013, 15:50
Էն որ մտնում ես ինչ-որ մեկի օրագիրը մի գրառման տակ վարկանիշ ես տալիս, հետո մյուս գրառումը կարդում ես վարկանիշին սեղմում ու էտպես ինչքան գրառում կա վարկանիշի աստղիկին սեղմում ես ու հաշիվ չի, որ գրվում ա.
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել

Գալաթեա
20.11.2013, 15:55
Էն որ մտածում ես՝ վարկանիշացավն ու բազարը վաղուց դադարել են Ակումբում, Ակումբցիք էլ սկսել են բարի քմծիծաղով վերաբերվել էդ երևույթին ու այլևս չտվայտվել, ու մեկ էլ հոպ՝ նեղացած (բոլոր իմաստներով) սև կուբիկներ ու անհասկանալի ծիծիկակարոտ:
Կանաչ գծիկս շնորհավոր :)

Moonwalker
20.11.2013, 17:44
Էն որ երազումդ Նոր տարի ես տեսնում ու զարթնելուց զգում ես, որ թփով տոլմայի հոտ ա գալիս... մեկ էլ հոպ՝ ջոկում ես, որ դեռ նոյեմբերն ա, ուղղակի էսօր տոլմա ես ուտելու::))

CactuSoul
20.11.2013, 19:08
Էն որ մարդիկ կարող ա առանց հաջող ասելու գնան, կամ օրվա մեջ ամեն տեսնելուց բարևել, ու քեզ համար էդ նորմալ ա, որովհետև մտածում ես՝ դե ծրագրավորող են․․․ :pardon

unknown
20.11.2013, 20:13
Էն որ անգամ նոր տարվա խաղից կարողա սիրտդ երազանքներով լցվի,արդեն տոնածառ զարդարելու խաղերը սկսվել են:oy

CactuSoul
20.11.2013, 20:20
Էն որ մեջդ ահավոր ստեղծագործ վիճակներ են, ուզում ես գրել, նկարել, ես-շատ-իմանամ-ինչ-անել, որ թվում ա՝ չդատարկվես՝ կմեռնես, բայց, մեկ ա, ոչ մի բան չես կարողանում ստեղծել ու շարունակում ես տանջվել :}

Անվերնագիր
20.11.2013, 22:03
Էն որ երբ Ավիավթարների մասին ես լսում, միակ բանը որ գալիս ա միտդ՝ Վոլտեր Վայթի ելույթն ա․


http://www.youtube.com/watch?v=5-8FB6k8jik

Ուլուանա
20.11.2013, 23:30
Էն որ մեկին ուզում ես հեռախոսիդ համարը տալ, մեկ էլ հիշում ես, որ դու ախր չգիտես համարդ, ստիպված ամուսնուցդ ես հարցնում :}։

Skeptic
20.11.2013, 23:35
Էն որ վաղ առավոտից նեգրի պես աշխատելուց հետո մտնում ես զորանոց, որ մի քանի րոպե հանգստանաս, էն էլ պատահաբար ծանոթանում ես ծառայակցիդ հյուրընկալված մի զինվորի հետ, ով քո չիրականացած ու չիրականացրած երազանքների մեծ մասը ինքն ա կատարել: Էդ երազանքները թվարկելով նկարագրեմ. :)) ներս մտնելուն պես զինվորների քաոտիկ, բայց միատարր զանգվածի մեջ նկատեցի սևուսպիտակ էկրանով սարքը. Ամազոն Քինդլ էր (1): Խնդրեցի մի քիչ փորփրել, ու քանի որ, իրա խոսքերով, բանակում երկրորդ մարդն էի, ով գիտեր, թե դա ինչ ա, չմերժեց: Գրքերի ցուցակում էին Ժելյազնիի ու Բրեդբերիի բոլոր երկերի ժողովածուները (2): Ծանոթացանք. ԵՊՀ-ն կարմիր դիպլոմով ավարտելուց հետո (3), ընդունվել ա Ամերիկյանի մագիստրատուրա (4), ու բերել են բանակ: Զբաղվում ա մարտարվեստներով (5), շատ լավ էլեկտրակիթառ ա նվագում (6), ընկերուհին էլ (7) ա մետալհեդ:

Ու էն, որ էս ամենը տեղի ա ունենում խոնավ եղանակի ու մառախլապատ բլուրների շնորհիվ Լիմբոյի վերա-վերածված զորամասում: :love

Chuk
21.11.2013, 00:52
Էն որ մեկ էլ հասկանում ես, որ քաղաքական գործիչների մեջ քո կումիրը ԱշոԾյանն ա, ու էդ ոչ թե նրա համար, որ ինքը դեմք ա, այլ որ գլուխ ա, որ ուզում ես քաղաքական հումորային կոլաժ անես, իրա գլուխն ավելի հեշտ ա կտրել, քան ցանկացած ուրիշինը :))

Mephistopheles
21.11.2013, 01:57
էն որ հլա չես կարում ջոկես թե էս թեմայում ոնց պտի գրես, է՞…

Ruby Rue
21.11.2013, 06:00
Էն որ մտնում ես սենյակ ու տեսնում ես, որ ռումմեյթդ քո փոքրիկ սրբիչիկով իր ամաններն է լվանում: Սկզբում ուզում ես ասել՝ էս ի՞նչ ես անում, բայց հետո հիշում ես, որ դու էդ կտորով մաքրել էիր սեղանը, պահարաններն ու դարակները, վերջում էլ հատակին թափված թեյը սրբելուց հետո մի կողմ նետել: :D

Էն պահն ա, որ դու արդեն թքած ունեիր իր ու իր արարքների վրա, բայց վրեժն ինքն իրեն գալիս է ու լուծում ամեն ինչ: :))

Վահե-91
21.11.2013, 09:31
էն որ պապդ մեռել ա, բայց դու անտարբեր ես, որովհետև կյանքում մի անգամ ես տեսել իրան :unsure

Chuk
21.11.2013, 14:11
Էն որ դու արդեն նոր դիզայնն ես փորձարկում, իսկ մյուս ակումբցիները չգիտեն էլ որ տենց բան ա սպասվում:

Վահե-91
21.11.2013, 14:13
էն որ սմայլիկներս տենց էլ մնացին սարերի հետևում http://4put.ru/pictures/max/625/1922888.gif

Enna Adoly
21.11.2013, 14:27
Էն որ ուզում ես էս թեմայում բան գրես, բայց չես կարում սկիզբը էն որ սարքես:D

ARMbrain
21.11.2013, 14:37
Էն որ ջրծաղիկ ես, ու 21 օր տունը նստած, ոչ դասի ես գնում, ոչ էլ պարապմունքի:

CactuSoul
21.11.2013, 15:43
Էն որ մի տեսակ ես զգում, ու քեզ նույնիսկ թվում ա, թե տրամդ տեղը չի, բայց մեկ էլ ինքդ քեզ բռնացնում ես նրա վրա, որ խանութում վաճառողուհուն հերիք չի ժպտալով շնորհակալություն ես ասում, դեռ մի բան էլ աչքով ես անում… :}

Նաիրուհի
21.11.2013, 16:05
Էն որ ուզում ես մի անասունի պատին դեմ տաս, ատրճանակը դնես ճակատին ու ասես, որ ռադը քաշի, որովհետև քեզ լրիվ հերիք է, որ մեկն ուսիդ լացում է իր պատճառով, ու մյուս ուսդ էլ մեկ ուրիշ հարազատի տրամադրելու ոչ սիրտ ունես, ոչ ուժ։

Կսատկացնեմ, եթե մի կաթիլ արցունք էլ տեսնեմ քո պատճառով, անհաջող արարած :angry

John
21.11.2013, 18:28
էն որ որևէ գրառում մի հոգու կողմից շնորհակալվել է ու գրառման բնույթից գուշակում ես, թե ով է շնորհակալել... :8

My World My Space
21.11.2013, 18:45
էն զգացողությունը, որ մտնում ես Ակումբ ու տենում ես ընդամենը 16 գրառում կա...
Ջանդամ թող մարդիկ ծիծիկների համար գրեն, մենակ թե թող գրեն, թող իրանց քամեն, որ մի հետաքրքիր բան դուրս գա, մի երկուսն էլ իրանց վարկանիշավորեն...
իսկականից ջանդամ...
ակտիվ Ակումբ եմ ուզում... :(

Smokie
21.11.2013, 19:47
Էն որ քո համար հանգիստ «Զվարճալի տեսահոլովակներ»ում էսօրվա տեղադրվածն ես նայում՝ մեկ էլ հանկարծ ոգևորվում, ստոպ ես տալիս, երկար սպասված գործնական հաղորդագրություն կարդալու ակնկալիքով նայում FB-իդ էջը... նամակ չկա, ստուգում ես, չկա ու չկա: Բայց ախր հենց էնպես էդ հաղորդագրության ազդանշանը չէր գա:8 Վերջապես հասկանում ես, որ տեսահոլովակից էր:D

keyboard
21.11.2013, 22:22
Էն որ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել ա, բայց դու դեռ գործի տեղը վերընկած ես, կատաղած ու ոչինչ չի ստացվում, մեկ էլ մի նենց հաճելի մարդուց, հաճելի զանգ ես ստանում, որ արդեն թքած ես ունենում չստացվող գործերի վրա, հելնում ես, մի հատ ծխում ես ու ամեն ինչ ստացվում ա...

Հ.Գ. հաճելին շաաաաատ մեղմ ու իրականում էս ամենի դրականը լրիվ չնկարագրող բառ ա

Ուլուանա
21.11.2013, 22:54
Էն որ երեխայիդ ես քնեցնում, անկողնու մոտ նստած սպասում ես, թե երբ ա քնելու, որ գնաս գործերիդ, բայց տենց էլ չես իմանում՝ երբ քնեց, որովհետև դու իրենից շուտ ես քնում...

Mephistopheles
21.11.2013, 23:51
էն որ հես ա բռնելու եմ ու Չուկի թազա դիզայնը տես որ տեղ եմ մտցնելու… էն որ. արա քեզ ո՞վ ա թույլ տվել առանց մեր հետ խորհրդակցելու դիզայն փոխես… էն որ հես ա կգամ ըդտեղ կասեմ օինչ դիզայն անես, վա՛յ…

Նաիրուհի
21.11.2013, 23:53
Էն որ մեկի հանդեպ ներքին տարօրինակ համակրանք ես զգում, փորփրում ես, ՖԲ-ում գտնում, ահագին բան իմանում իր մասին, հետո պատահաբար իմանում ես, որ նույն հողի մարդիկ եք։

Ու էն, որ մի քանի օր հետո էլ կապ պիտի չունենաս իր հետ, ասում ես՝ ջհանդամ, քայլ անեմ, ՖԲ-ով ընկերություն առաջարկեմ, մեկ էլ նկարների մեջ տեսնում ես կոստյումի վրայի հհկ կրծքանշանը :(

Գոնե ասեք, որ աչքիս է երևում :cry

http://i.imgur.com/AI7ZfMAl.jpg

Enna Adoly
21.11.2013, 23:53
Էն որ պատահական շնորհակալություն ես հայտնում ու մեկ էլ կարդում ես գրառումը ու պարզվում ա, որ էդ գրառմանը շատ դեմ ես:

Ուլուանա
22.11.2013, 00:30
Էն որ զգում ես, որ «Անկապ օրագիրը» տեղափոխվել է էստեղ։ Ու էն որ մտածում ես՝ եթե գրառումը հեշտությամբ կարելի է փոխակերպել «էն որ...» ֆորմատի, ուրեմն գուցե դրա տեղը հենց էստեղ է։

StrangeLittleGirl
22.11.2013, 15:56
Էն որ ուսանողդ դասի չի գալիս, մեկ էլ տեսնում ես` ֆեյսբուքում օնլայն ա, մտածում ես` վույ աման, երևի հիվանդ ա, բայց հաջորդ վայրկյանին մի հատ վիդեո ես նայում էսօրվա ինչ-որ ակցիայի, որին ինքը ներկա էր: Ու մտածում ես` ջղայնանա՞ս, թե՞ ուրախանաս:

Ռուֆուս
22.11.2013, 16:14
Էն որ գործի ես գնում՝ մութ ա, տուն ես գալիս՝ մութ ա։ Խփեք ինձ գլխից... ։(

Շինարար
22.11.2013, 18:06
Էն որ էն որ-ով, թող լայքեն-ով, թող ծափ տան-ով զրույցները երբեք դուրդ չեն եկել ու զարմանում ես, որ էս թեման էդքան մեծ ժողովրդականություն վայելեց: Էն որ սա հայերեն չի:

Meme
22.11.2013, 18:37
էն որ, երթուղայինի մեջ հազիվ տեղ ես գտել ու նոր նոր նստել ես, մեկ էլ մի մեծահասակ կինա բարձրանում, ու դու քո աղջիկ տեղով տեղ ես տալիս, որովհետև երթուղայինում նստած տղաները է..ի ականջ քնած են, ու իբրև չեն տեսել, որ դու տեղ ես տալիս ...


Արամի ասած՝ յախք....

Lílium
22.11.2013, 19:25
Էն որ ֆիլմը քեզ դուր չի եկել,բայց քեզ փորձում են համոզել,որ շատ լավն ա,լա լա լա,լա լա լա: :))

StrangeLittleGirl
22.11.2013, 19:34
Էն որ քեզ թվում ա` տաքություն ունես, ջերմաչափը դնում ես թևիդ տակ, մի տասը րոպե էդպես մնում, հետո ջերմաչափը հանում, տեղը դնում, մի տասնհինգ րոպե անց հասկանում, որ չես էլ նայել` ինչ ցույց տվեց: Ուրեմն հաստատ տաքություն ունես:

Մանուլ
23.11.2013, 00:15
Էն որ փոքր ժամանակ մի երկու ժամ հետո էիր գրառում անում, որ նոր էջի վերևում հայտնվի :):
Էն որ հազար տարի չես եղել մի տեղ, լիքը անծանոթ մարդիկ կան, բայց էնքան հարազատ ա ու էնքան ափսոս ա ու էնքան կարոտ ա:
Էն որ գրում-ջնջում ես, որովհետև մոռացել ես, թե ոնց են գրառում անում:

Ու վոոբշե, բարևներ :):

Արամ
23.11.2013, 00:16
Էն որ էն ո՞վ ա վերադարձել :love

CactuSoul
23.11.2013, 00:23
Էն որ շաբաթ-կիրակիին թողած լիքը գործ ունես, համ էլ վաղը-մյուս օր հավես միջոցառումներ/համերգներ կան, իսկ տնեցիք քեզ ասում են, որ պիտի գյուղ գնաք…
Է հա, գյուղն ու ժողովրդին կարոտել եմ, բայց մեկ ա՝ էս շաբաթ ինձ հեչ հարմար չէր :(

Անվերնագիր
24.11.2013, 01:19
Էն որ մթոմ երկրի մթոմ համալսարանի մթոմ ուսանող ես, ու վաղը մթոմ զինվոր պիտի դառնաս մթոմ երկրին

CactuSoul
25.11.2013, 02:02
Էն անհարմար պահը, որ անընդհատ ասում ես՝ էս էլ ու վերջ, գնում եմ քնելու, մեկ էլ էն ես ջոկում, որ սովածացել ես… Ու հիմա ոչ էն ա մի բան ուտես, ոչ էն ա՝ քնես :}

Ներսես_AM
25.11.2013, 12:45
Էն որ միտքդ մի երգ ա ընկնում ու հետո օրերով պտտվում գլխումդ, մանավանդ, երբ սենց երգ ա լինում։ :))


http://www.youtube.com/watch?v=-e00TPb9HmI

Meme
25.11.2013, 17:35
էն որ նենց չի , որ զոռովեն ես գործի գնում, բայց որ գալիսա տուն գալու ժամը ՝ ալարում ես :}

Meme
25.11.2013, 18:44
էն որ ավտոբուսի մեջ ես, ու նկատում ես կողքից, թե մի տղա ոնցա նայում, մեկ ուրիշ աղջկա :lol

Այբ
25.11.2013, 18:48
Էն որ սխալ երթուղային ես նստում, ու իջնելուց հետո պարզվում է, որ վերջին 100 դրամդ տվել ես սխալ երթուղայինին:D

Հայկօ
25.11.2013, 19:03
Էն որ կլոր շոկոլադների վրա փոքր ու էլի կլոր փոս ընկած տեղ ա լինում, ու դու ուտելուց առաջ անպայման երգում ես. «բամ, բամ, բամ, բամ բաբա՜մ, բամ բաբա՜մ. բիմ, բիմ, բիմ, բիմ բաբա՜մ, բամ բաբա՜մ»: Ով հասկացավ, թող Ուժը իր հետ լինի:

Enna Adoly
25.11.2013, 19:31
Էն որ դասատուին հարց ես տալիս, նույն հարցը մի երեք անգամ կրկնում ես, իսկ ինքը իրեն խուլի տեղ ա դնում ու էտպես էլ հարցիդ պատասխանը չես ստանում:sad:

John
26.11.2013, 00:17
էն որ ուզում ես ասես «մի՛ սիրահարվիր ինձ, խնդրում եմ», հետո չես ասում, որտև գիտակցում ես. ուշ է արդեն... :ergir-ergir...

Freeman
26.11.2013, 01:33
էն որ մեկը կողքդ կանգնած քիթը քաշում ա ու ասում ա՝որ էս գրիպն էլ չլիներ սովից կմեռնեինք

Արամ
26.11.2013, 07:11
Էն որ միտքդ մի երգ ա ընկնում ու հետո օրերով պտտվում գլխումդ, մանավանդ, երբ սենց երգ ա լինում։ :)) ((c) Ներսես_AM)


http://www.youtube.com/watch?v=1zwLc2SmAKw

Այբ
27.11.2013, 15:40
Էն որ չհասկացված լինելուց վատ բան չկա...

John
27.11.2013, 20:43
էն որ ասելիք ունես (գրելիք ավելի կոնկրետ), բայց դե չգիտես որտեղ գրես, որ «հաղորդագրությունդ» (massage) տեղ հասնի

Նաիրուհի
27.11.2013, 22:59
Էն որ ծիծիկների թեման հազիվ փակված՝ որոշ մարդիկ կուսության ու կուսազրկման թեմա են բացում :angry
Հ. Գ. :lol

John
27.11.2013, 23:04
էն որ ակումբի մեկ-երկու հանդիպումը ավելի մեծ դեր է խաղում տղամարդ դառնալու գործում, քան թե երկու տարի բանակում ծառայելը...

Meme
28.11.2013, 16:10
էն որ գալիս ես առաջին հերթից տուն ցերեկով, վայելում ցերեկային սուրճը տան :nyam ու ասում ես .
- ուխխ ես թռա՜ քնելու :lazy



հ.գ՝ շատ եմ սիրել իրան...

Smokie
28.11.2013, 17:34
Էն որ Reamonn-ի ալբոմներից արդեն հույսդ կտրել ես, բայց ամեն դեպքերում մի տեսակ չուզելով, որոշում ես մի հատ էլ «Wish» ալբոմը լսել ու ո՜վ զարմանք: Հավանում ես:yahoo

Էն որ էլի՛ երաժշտությունից խոսեցիր...

CactuSoul
28.11.2013, 23:19
Էն որ նոր մարդու հետ ես ծանոթանում, մեկ էլ պարզվում ա՝ կորած-մոլորած ակումբցի ա :))

Այբ
29.11.2013, 18:42
Էն որ ուզում ես որևէ անդամի հաղորդագրություն թողնել, բայց երբ մտնում ես տվյալ անդամի անձնագիրը՝ պարզվում է, որ հաղորդագրություն չես կարող թողնել...:8

Աթեիստ
29.11.2013, 19:43
Էն որ միշտ մտածել ես, որ «էն որ»-ով պտի նկարագրվեն նենց իրավիճակներ, որոնք պատահում են եթե ոչ բոլորի, ապա գոնե շատ-շատերը հետ, էդ ակնկալիքով մտնում ես էս թեմա ու կարդում գրառումներ, որ ավելի տեղին կլինեին «Մենակ ես ե՞մ, որ» թեմայում:

Freeman
29.11.2013, 20:43
էն որ (առն)անդամի կոտրվածքների մասին քննությունն ես հանձնել, սաղ օրը դրա մասին էիր մտածում, հոգնած գալիս ես տուն ու էր գրառումն ես կարդում: սկզբից սենց ա՝ o.O

Էն որ ուզում ես որևէ [B]անդամի[\B] հաղորդագրություն թողնել, բայց երբ մտնում ես տվյալ անդամի անձնագիրը՝ պարզվում է, որ հաղորդագրություն չես կարող թողնել...:8

John
29.11.2013, 22:53
էն որ ուզում ես ասես «ախպեր, իմ վրա հույս չդնեք», « խոստացա, բայց հույս չունենաս», «յան տվեք, արա», «կներեք, ես էսօրվանից էլ չկամ էս գործում», «ես ոչինչ պարտավոր ՉԵՄ (ու էդ պահին զարթնում ես, երազ էր)»...

Stranger_Friend
30.11.2013, 14:06
Էն, որ հենց ուզում ես մի բան մենակ անել, օգնողների բանակ է հայտնվում կողքիդ....
Ու չես կարող ասել՝ ինձ օգնություն պետք չի...

Meme
30.11.2013, 20:14
էն որ ամբողջ մի շաբաթ օր պարապ ես, ու չգիտես ինչ անես, որ օրդ լցվի :}
ջանքերդ էլ ապարդյուն...

My World My Space
30.11.2013, 21:38
էն, որ մի տեղ մի բան ես գրում, առնվազն մի քանի հոգի մտածում են, որ իմեննը իրանց վրով ես գրել :)), բայց դու իրանցից ոչ մեկին էլ "նամիկատ" չես անում, որովհետև ոմանց ըսկի բան չունես ասելու, մյուսներին էլ հաստատ չկա տե՛նց բան ասելու...իսկ ում որ նկատի ես ունեցել, ըսկի խաբար էլ չի, որ մի տեղ իրա մասին մի բան են գրել, ոչ էլ երևի տանձին ա... ուֆ, էէէէ՜ :esim

Հ.Գ. Էլ ՊՄ չգրեք, հա՛, ձեր մասին էլ չի...

Նաիրուհի
01.12.2013, 09:24
Էն որ գիշերը մի քանի րոպեով աչքերդ փակում ու սուտ քնած ես ձևանում, որ տնեցիք չխոսեցնեն, ու էդ խաղն ավարտվում է հաջորդ առավոտյան :(

One_Way_Ticket
01.12.2013, 10:46
Էն, որ գիտակցում ես, որ ունես այն, ինչ ուզում էիր բազում տարիներ, ափսոս որ ոչ լիարժեք կերպով ու այսքան ուշ։ Բայց էլի լավ է։ Այլ ելք չկար։ Կյանքում ամեն ինչ քեզնից կախված չէ։ Ինչ ինձնից կախված էր, ես արել եմ։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, էլի նույն կերպ կվարվեի։
P.S. Չէ, խոսքը զարգացած, ժողովրդավարական երկրում ապրելու մասին չէ։

Անջրպետ
02.12.2013, 23:35
էն որ, սիրում ես, նա էլ քեզ է սիրում, ու գիշերը մինչև հազարը, էկրանների տարբեր կողմերում նստաց զրուցում եք, ու գիտեք, որ երբեք միասին չեք լինի (պատճառներ կան...), ու չգիտես, թե մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, չգիտես՝ ինչպե՞ս վերջ դնես այս ամենին...չէ, գիտես, բայց գրո՛ղը տանի, չե՛ս ուզում, ախր սիրում ես...կարոտը խեղդում է երբ նա չկա...

Արևհատիկ
03.12.2013, 13:05
Էն որ քննիչի մոտ ցուցմունք ես տալիս, մեկ էլ քննիչը թեմայից դուրս մի հատ հարց ա տալիս ու դու էդ պահին ընկնում ես մտածմունքների մեջ. «գրողը տանի, տեսնես ի՞նչ ա ուզում լսած լինի» :8

Stranger_Friend
03.12.2013, 23:48
Էն, որ քեզ մեղավոր ես զգում մի բանի համար, որի հետ ընդհանրապես կապ չունես և որից շատ հեռու ես: Ու մեղավոր ես զգում հենց հեռու լինելու ու չօգնելու համար...

Այբ
04.12.2013, 18:29
Էն որ ուզում ես տոնածառ զարդարել, բայց նայում ես օրացույցին ու հասկանում, որ դեռ շատ շուտ է...

Meme
05.12.2013, 01:32
էն որ տաքսու վարորդը պապաիդ տարիքինա բայց քեզ դիմումա՝
- քուր ջան


էն որ շփոթվում ես ու տաքսու վարորդին ասում ես.
- իսկ որ ճանապարհով շուտ կհասնենք, - ու ինքը նենցա սկսում վարելը, որ աղոթում ես տուն հասնելու համար....:}

Ուլուանա
05.12.2013, 05:31
Էն որ լիքը դաս ունես անելու, բայց անընդհատ փորձում ես պատճառներ գտնել էդ սկսելու պահը մի քիչ էլ հետաձգելու համար ու պատրաստ ես շեղվել ցանկացած սուտի ու անհետաքրքիր բան անելով, մենակ թե էդ «գործին լծվելու» տհաճ պահին չհասնես։ էն որ դա ժամեր ա տևում, ու նույնիսկ գիշերը նորմալ չքնելու, իսկ հաջորդ օրը նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունենալու հեռանկարը չի ստիպում, որ հիմա խելքդ գլուխդ հավաքես ու ժամանակին զբաղվես գործովդ։ Ու էն որ էդ ամենը նրանից, չի, որ դաս անելը տհաճ ա, իրականում շատ էլ հավես ու հետաքրքիր ա, ուղղակի դու ես ծույլիկի մեկը ու տենց էլ չսովորեցիր, որ դժվարը սկսելն ա։

Էն որ մտածում ես՝ «էն որ...»–ի համար մի քիչ երկար ստացվեց, բայց, մեկ ա, չես կրճատելու :D։

One_Way_Ticket
05.12.2013, 16:22
Ես անկապից մանրից ստեղ եմ տեղափոխվում :D

Հա, ինչ էի ուզում ասել։

Էն, որ աղջիկը քեզ փոխադարձությամբ չի պատասխանում, ու մտածում ես, որ անարդար է, հետո հիշում ես, թե քանի աղջկա փոխադարձությամբ չես պատասխանել ու հասկանում ես, որ լավ էլ արդար է։

Արամ
05.12.2013, 16:43
Էն որ ուզում եմ մի բան գրեմ, բայց էդքան անկապ չի, որ անկապում գրեմ, էդքան վատը չի, որ «յախք»-ում գրեմ, Էդքան անկարևոր չի, որ թեմայից դուրսում կամ զրուցարանում գրեմ, բա որտե՞ղ գրեմ:

CactuSoul
05.12.2013, 17:49
Էն որ ստանդարտ դոկումենտացիա ես կարդում, որ մի բան հասկանաս, մեջը հղում ա ուրիշ փաստաթղթի վրա, գնում-սկսում ես դա էլ կարդալ, էդտեղից էլ ուրիշ հղում ա լինում․․․ ու կարդում ես, ոնց որ թե ամեն ինչ հասկանալի ա, բայց իրականում իմաստը քեզ տեղ չի հասնում, մեջդ «ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ ա» վիճակ ա, մեկ-մեկ էլ ուզում ես հասկանալ՝ ինչից էիր սկսել, էս ինչ կապ ունի քո խնդրի հետ, ու գլուխդ ուռում ա․․․ Տենց :blin

StrangeLittleGirl
07.12.2013, 00:50
Էն որ տեսնում ես` մի քանի էջ ա մնացել, որ գիրքը վերջացնես, դիտմամբ տեմպերդ դանդաղեցնում ես, գիրքը մի կողմ ես դնում, որ հնարավորինս ուշ վերջին էջը կարդաս, որովհետև էնքան լավն ա, որ ուզում ես հավերժ շարունակվի:

My World My Space
07.12.2013, 22:45
Էն, որ գրքերի մեջ Ctrl+F չկա… :(

Vardik!
07.12.2013, 23:42
Էն,որ չնախատեսված արձակուրդ ես գնում վիրտուալ աշխարհից,իսկ հետ գալով ակումբում լիքը փոփոխություններ գտնում: :hands

John
07.12.2013, 23:43
էն որ քաղաքավարությունից դրդված փոխադարձ հաճոյախոսությունների կծիկ է բացվում ու բացվում ու բացվում…

CactuSoul
08.12.2013, 00:53
Էն որ մի կիլոմետրանոց գրառում ես անում հազար մուրազով, մեկ էլ սեղմում ես «Ընդլայնված ռեժիմ» ու… Առը հա քեզ գրառում: Եսիմինչը expire ա եղել, ինչ, գնաց կորավ տասնյակ րոպեների աշխատանքդ :manto_zmayl

Վահե-91
08.12.2013, 00:55
էն որ դժվար բաներն ավելի հեշտ ես հասկանում, քան հեշտերը :angry

Vardik!
08.12.2013, 00:59
Էն,որ լավ իմանալով ճշմարտությունը,մարդուն տաս անգամ նույն հարցն ես տալիս,տաս անգամ էլ ճիշտն ասելու հնարավորություն,բայց ինքը տասնմեկերորդ անգամից միևնույնն ա,սուտա պատասխանում: :think

Ուլուանա
08.12.2013, 02:29
Էն որ անկողնում չարաճճիորեն խլվլացող ու բլբլացող ճտիդ քնեցնելիս փորձում ես ամեն կերպ հանգստացնել՝ շշուկով խոսելով, իր ակտիվությանը տոն չտալով և այլ՝ քնելուն նպաստող մեթոդներ կիրառելով, բայց մեկ էլ մի էնպիսի «մռութ» բան է ասում կամ անում, որ չես դիմանում, տրվում ես նրա համով մռութը գզելու գայթակղությանը՝ դրանով ի չիք անելով բժժացնելուն ուղղված մինչև այդ գործադրածդ բոլոր ջանքերը :D։

Այբ
08.12.2013, 10:30
Էն որ փողոցում պատահաբար մեկին ես տեսնում, ում ոչ դու ես ուզում բարևել, ոչ ինքը քեզ, բայց երկուսդ էլ չոր բարևում եք իրար ու անցնում գնում: :unsure

Արամ
08.12.2013, 15:51
Էն որ ձյունա գալիս, հա ի՞նչ որ գալիսա:

Արևհատիկ
08.12.2013, 16:11
Էն որ անկողինդ հավաքում ես վերջացնում, մեկ էլ մամադ զանգում է, ասում. «սպիտակեղենը հանի, գցի լվացքի մեքենան թող լվանա» :}

Chuk
08.12.2013, 21:05
Էն որ փոշմանում ես, որ ուկրաինացի չես:

Meme
08.12.2013, 23:08
էն որ, տեղ ես գնում դասընկերներիդ հետ, ու հետ էս գալիս մի հատ էլ պիտի նկար ուղարկես բոլորին ...
:aaa

Լեո
08.12.2013, 23:18
Էն որ Բենթլիով Վեգասով գնում, սլանում, սուրում ու... արթնանում ես :(

Meme
09.12.2013, 00:10
էն որ եկավ ձմեռը, ու մի քանի ակումբուհիների ավատարը դարձավ ձմեռային :love

Բարձրահասակ
09.12.2013, 12:45
Էն որ...աշխատանքի էս եկել ու աշխատելու ցանկություն չկա:

Այբ
09.12.2013, 17:11
Էն որ սառույցի վրա մի կես ժամում , մի կերպ երկու քայլ ես անում և ի վերջո, հաղթահարում ճանապարհդ, ու քեզ թվում է, թե ոտքդ արդեն դնում ես մաքուր գետնին ու՜...շրը՜մփ...:{

Հ.Գ. Սա էլ իմ ձուն-ձմեռը:beee

Smokie
09.12.2013, 18:28
Էն որ առաջին անգամ Coldplay-ի երկրորդ ալբոմն եմ լսում, բայց մի երգի սկսելուց մտածում ես «էս ի՜նչ ծանոթ նվագ ա, հաստատ լսել եմ էս երգը, բայց ե՞րբ, ո՞նց»: Մեկ էլ որ չի՜ երգում::D Դու մի ասա Լեպսը իմ սիրելի երգը cover-ել ա, երգի բովանդակությունը փոխելով:hands:lol


http://youtu.be/zCchUK5T-qk


http://youtu.be/RB-RcX5DS5A

CactuSoul
09.12.2013, 18:46
Էն որ հիշում ես առավոտվա գործի գալուդ փորձությունը ու չես համարձակվում վեր կենալ, որ դուրս գաս․․․ Էն էլ էն դեպքում, երբ էսօր հատկապես պետք ա շուտ դուրս գալ, ու կարծես թե դրա հնարավորությունն էլ կա։
Ոնց որ Երևանի քաղաքապետարան լինեմ, առաջին ձյուն կոչվածը էնպիսի անակնկալ դառավ, որ․․․ Բայց ես մեղավոր չեմ, ես գիտեի, թե ձմեռային կոշիկ ունեմ, իսկ ինքն ինձ դավաճանեց էս ազիզ օրով :cry

Այբ
10.12.2013, 16:54
Էն որ մի կայքում հետաքրքիր նյութ ես կարդում, ու ուզում ես նաև նյութի մեկանաբանությունները կարդալ, բայց լատինատառ գրված լինելու պատճառով չես կարդում, ու ջղայինացած դուրս ես գալիս կայքից: Թե ինչի՞ հայերեն չեք գրում...:(

Ուլուանա
10.12.2013, 18:03
Էն որ մի հետաքրքիր, հաճելի բան պիտի լինի մոտ ապագայում, բայց մինչև լինելն էնքան ես դրա մասին մտածում, պատկերացնում, որ մի տեսակ հագենում ես ու էլ նախկին անհամբերությամբ ու ոգևորությամբ չես սպասում։

Ի դեպ, անհասանելի կամ սխալ ցանկություններից ազատվելու բավական արդյունավետ մեթոդ է, խորհուրդ եմ տալիս :))։ Ես դա անվանում եմ ցանկության «մաշում» :}։

E-la Via
10.12.2013, 18:06
Էն որ գիրքը ձեռքումդ է, շոշափում ես, դնում դարակի վրա, գնում գործերով, նորից գալիս, նայում, ժպտում, կանխավայելում, էդպես մի երեք օր անցկացնում, բայց մի էջ անգամ չես կարդում, որովհետև վախենում ես վերջանալուց:

Էհե՜յ.... Վաղուց նման հոգեվիճակում չէի հայտնվել):

Նաիրուհի
11.12.2013, 18:48
Էն որ հազիվ ես խուսափում ողնաշարդ կոտրելուց ու արդեն պատրաստվում ես սառած փողոցի համար հիշել Տարոնին, ու հանկարծ հիշում ես, որ Երևանում չես։


Հետո տենց մի քանի քաղցր խոսք ես հասցեագրում Վաշտանիգին ու մտաբերում, որ ինքն արդեն ահագին ժամանակ Գյումրիի քաղաքապետը չի։

Ու տենց մի կերպ հիշում ես, որ պիտի Սամվել Բալասանյանին հիշես :angry

Smokie
11.12.2013, 21:23
Էն որ անակնկալդ ստացվում ա: Էն որ դու հե՛նց էդ պահին ես ներկա լինում՝ առանց որևէ բան կանխազգալու: Էն որ դեռ չգիտի, որ քո ձեռքի գործն էր::))

:yahoo

Lílium
11.12.2013, 21:50
Էն որ ջրի փոխարեն արաղ ես խմում: :[

0david0
11.12.2013, 22:02
Էն որ ջրի փոխարեն արաղ ես խմում: :[

Էն որ հատկապես ջրի կամ 'ջերմուկի' շշի մեջ ա չէ՞ լցված լինում :D

Լեո
11.12.2013, 22:22
Էն որ միամիտ պարզում ես, որ սուրճի մեջ շաքարի փոխարեն աղ են լցրել :{

Meme
11.12.2013, 22:38
էն որ դրսում ձյունա, բայց տանեցիներից ոչ մեկ չի ուզում դուրս գնալ....:(
ձնագնդիիի՜ :cry

CactuSoul
12.12.2013, 01:21
Էն որ մաման զանգում ա, ասում ես՝ արդեն դուրս եմ եկել, գալիս եմ, ասում ա՝ անպայման դեղին համարներով, անուն-հեռախոս ունեցող տաքսի կնստես, բայց նենց ա ստացվում, որ դու տուն ես գալիս ոչ միայն առանց դեղին համարների, այլև իսկի ոչ էլ տաքսի ծառայության, այլ լրիվ անծանոթ մի մարդու մեքենայով :}

Հ.Գ.
Իրականում էս սմայլիկն ավելի ա սազում. :): Շնորհակալություն վարորդին: Լավ ա, որ նման մարդիկ կան իմ երկրում:

Արամ
12.12.2013, 04:09
Էն որ ես կզարմանայի, որ Նաիրուհին էս վերևի գրառմանը չշնորհակալեր: Հատկապես դեղին համարների ու անուն-հեռախոսի մասը:

Chilly
12.12.2013, 04:50
էն որ գիշերվա 4ին շեֆդ զանգում ասումա շուտ կպի սերվերին ։angry

One_Way_Ticket
12.12.2013, 04:52
Էն որ մի բան ինտերնետով առնում ես, հետո ժամանակ առ ժամանակ էլի մտնում ապրանքի/ծառայության էջը այն հույսով որ վերջացել է կամ թանկացել, որ քեզ խելացի ու հեռատես մարդ զգաս:

Այբ
12.12.2013, 20:31
էն որ զույգը մի ամիս իրար հետ ապրում են և հետո նոր եկեղեցով պսակվում են::o

Նաիրուհի
12.12.2013, 20:41
էն որ զույգը մի ամիս իրար հետ ապրում են և հետո նոր եկեղեցով պսակվում են::o

Էն որ զույգը եկեղեցով ու ծնողներով պսակվում է ու երեխայի ծնվելուց հետո նոր ամուսնանում :(

Արամ
12.12.2013, 22:48
Էն որ վարկ են վերցնում շքեղ հարսանիք անում, բոլոր հյուրերի ստամոքսը մինչև բուկը լցնում ու հետո ամբողջ կյանքը իրար հետ աշխատում, որ էդ վարկը փակեն:

CactuSoul
12.12.2013, 23:39
Էն որ գրառում ես անում, սեղմում ես «Ցույց տալ գրառումը», հետո մի տառ փոխում, էլի՝ «Ցույց տալ գրառումը», կարդում ես, առանց մի բան փոխելու էլի՝ «Ցույց տալ գրառումը»… Տենց մի 20 անգամ նայում ես, տնտղում ես ահագին ժամանակ, քո աչքով, ուրիշների աչքով, վերջը որոշում, որ չէ, պետք չի էդ գրառումն անել ))

Ռուֆուս
13.12.2013, 01:27
Էն որ սխալ կնոպկա ես սեղմում ու պատահաբար հայտնվում ես Ակումբի բլոգներում ու հայտնաբերում ես, որ նենց մարդիկ են էնտեղ ակտիվորեն բլոգ պահում, որ Ակումբում սկի մի գրառում չունեն...

Բլոգների վիճակը վերջն ի՞նչ ա լինելու:

Chilly
13.12.2013, 03:15
էն որ դու էլի գիշերը գործ ես անում ու վաղն էլ ես անելու :( առավոտն էլ՝ գործի

Chuk
13.12.2013, 16:30
Էն որ ուղիղ երկու ժամ քննարկման ես, երկու ժամ չես հասկանում, թե դիմացի կողմը ի՞նչ հարցով ա ամեն դեպքում քո մոտ եկել, ի՞նչ ա ուզում քեզնից, մենակ վերջում հասկանում ես, որ իրանց ընկալմամբ դու հիմա հիմնարկի պաշտոնական ներկայացուցիչն ես ու թվով 8 ծրագրի տվել ես քո համաձայնությունը :o

Ուլուանա
13.12.2013, 21:07
Էն որ կոները, կաղիններն ու նմանատիպ բնական, փայտանման առարկաները փչովի փայլով օծված տեսնելիս մտածում ես` կարո՞ղ է՝ քեզ հետ մի բան էն չի, որ դրանց բնական՝ փայտային տեսքը քեզ համար ամենասիրուն ու ամենահաճելի բաներից է, իսկ տարատեսակ փայլերից ու առհասարակ փայլփլուն բաներից զզվում ես :bad։

Այբ
13.12.2013, 23:24
Էն որ չես հասկանում, թե ակումբում ժամը ինչի է մի ժամ առաջ ցույց տալիս::unsure

laro
14.12.2013, 01:14
Էն, որ ահագին ժամանակ ա դաշնամուր չես տեսել ու նվագելուդ ցանկությունն էնքան մեծ ա, որ կարոտդ առնելու համար Youtubeում նայում ես, թե ոնց են նվագում...

Ruby Rue
14.12.2013, 09:01
Էն որ երկու օրից Հայաստան ես հետ գալիս, բայց ոչ ճամպրուկներդ են հավաքված, ոչ էլ մտքերդ ու զգացողություններդ:

Sagittarius
14.12.2013, 16:45
Էն որ բառում, ակումբում կամ ինչ-որ հավաքույթում հնչող երգին զուգահեռ ձենով մեկ երգում ես, մեկ էլ վերջում ջոկում ես, որ սխալ էիր երգում:

Այբ
15.12.2013, 15:12
Էն որ ուզում ես ակումբի հին թեմաները ակտիվացնել, բայց չի ստացվում:

boooooooom
16.12.2013, 10:49
Էն, որ 15-ամյա պատանին համոզում է ծնողներին, որ ինտերնետն ու համակարգիչը իրեն անհրաժեշտ է դասերի համար, բայց մենք հո գիտենք, թե իրա ինչինա պետք …(իհարկե լինում են բացառություններ)

Անվերնագիր
17.12.2013, 01:05
Էն որ հավեսի ես ընկնում, ուզում ես մի բան գրես, մտնում ես ակումբ ու տեսնում ես, որ քո բախտից դաժը հավաքածու մրցույթ կա, ու որ ավարտին մնացել ա ընդամենը 2 օր: Դու էտ երկու օրը ոչ ուտում, ոչ խմում, ոչ քնում, ոչ անգլի միջանկյալի մասնակցում, մենակ գրում ես ,ու վերջացնում ես հավաքագրումից ժամեր առաջ: Հետո, քեզնից գոհ մտնում ես տեսնես ինչ կա, ու պարզվում ա, որ մրցույթը հետաձգվել ա: Օ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ ոչչչչչ (http://www.nooooooooooooooo.com/)

Վահե-91
17.12.2013, 01:39
Էն որ Секреты успеха Великих էջից օրական 20 հատ ցիտատ շեյր անող ընկերներիդ քիչ ա մնում ջնջես :sad

Alphaone
17.12.2013, 17:04
էն որ դու սատանա ես, բայց քեզ բոլորը հրեշտակի տեղ են դրել :(

John
19.12.2013, 22:29
էն որ երեկոյան, ատամներդ լվանալուց հետո, խոհանոցով անցնելիս, մի պահ, մի պահ էլ չէ է, կես անկթարթ մտածում ես «սոված եմ», հետո հասկանում ես, որ միակ բանը, որ կարող ես ատամները լվանալուց հետո ուղարկել ստամոքս՝ ջուրն է, սուս-փուս մի բաժակ ջուր ես խմում ու գնում քնելու...

Ուլուանա
20.12.2013, 22:29
Էն որ մեկի հետ չաթ անելիս հաճախակի ծիծաղող սմայլիկներ ես դնում, իսկ ինքը լուրջ–լուրջ գրում ա՝ ընդամենը մեկ–մեկ քո ծիծաղներին ի պատասխան ժպտիկներ դնելով, որից դու դիսկոմֆորտի մեջ ես ընկնում, որովհետև խոսակցիդ ֆոնի վրա քեզ ցանցառի մեկն ես զգում :}։

My World My Space
21.12.2013, 15:23
Էն, որ ձյունը էրեկվանից գալիս ա, բայց չկա։
էն, որ բաքսին օրուգիշեր աշխատում ա, բայց ցուրտ ա տանը։
Էն, որ իշխանությունը կա, բայց անտերություն ա։
էն, որ էսքանը գրում ես, ու չգիտես՝ խի, դրան դեպրեսիա՞ ես ասում …

Meme
21.12.2013, 16:48
Էն որ, բի էմ դաբլյու ես ուզում, բայց հետո հասկանում, որ էնքա՜ն ճանապարհներ ունես անցնելու իրան հասնելու համար:love


հ.գ՝ հասնելու եմ մեկա քեզ...

Chuk
21.12.2013, 22:44
Էն որ դու տանը չգիտես ինչու միշտ լուծվող սուրճ ես խմում, կինդ ընդհանրապես սուրճ չի խմում, հետո մի օր ուզում ես սև սուրճ խմես ու պարզում ես, որ ջազվեն «ձեռի տակ» խոհանոցում լինելու փոխարեն հյուրասենյակի պահարանի մեջ ա :}

Chuk
22.12.2013, 20:52
Էն որ լողացնելուց երեխեդ ապահովության համար ձեռքիդ մազերից ամուր բռնում ա, ու առաջին անգամ հասկանում ես, որ ձեռքիդ մազերը Աստված պապին հեչ էլ ձևի համար չի հնարել :))

Chuk
23.12.2013, 00:55
Էն որ մտնում ես գրես, որ էն որ ակումբում լիքը թեմաներում անկապ գրում ես, նրանից ա, որ գործերդ հելել քեզ ուտում են ու չգիտես որ ծերից բռնես ու իրար խառնված ժամանակ ես սպանում, բայց տեսնում ես, որ վերջին երկու գրառումները էն որ թեմայում գուցե նույն պատճառով էլի քոնն են ու ամաչում ես գրես, որոշում ես չգրես, ու մեկ էլ էն որ որոշելուցդ հետո տեսնում ես, որ սենց կռուտիտախառը արդեն գրել ես :(

Ուլուանա
24.12.2013, 10:08
Մի քանի ստանդարտ իրավիճակ՝ գնումների հետ կապված.

1. Էն որ հագուստ կամ կոշիկ պիտի առնես, բոլոր մասերով անցնելուց հետո էդպես էլ ուզածդ չգտնելով՝ ստիպված նույն տեղերով երկրորդ պտույտն ես անում ու զգում ես, որ շատ ապրանքների արդեն ուրիշ աչքով ես նայում. առաջին անգամ նայելիս բանի տեղ չդրածդ ապրանքներն առաջվանից ավելի լավն են երևում աչքիդ, որովհետև երկրորդ պտույտի ժամանակ նշաձողդ ինքնըստինքյան իջած է լինում...

2. Էն որ ժամերով ուզածդ փնտրելուց հետո վերջապես մի բան առել ես (կապ չունի հենց ուզածդ էր, թե դրան քիչ թե շատ մոտ մի բան) ու որոշում ես, որ վերջ, մեկ է, արդեն առել–պրծել ես, էլ կողքերդ չես նայելու, բայց դե ինքդ քեզնից թաքուն էլի մեկումեջ ծիկրակում ես, որ տեսնես՝ հո ավելի լավ բան բաց չե՞ս թողել։

3. Էն որ մի շատ հավես բան ես տեսնում, մի կողմից շատ ես ուզում առնել, մյուս կողմից՝ գիտես, որ չպիտի առնես, ու սկսում ես մեջները քո չափսը փնտրել՝ էն հույսով, որ չի լինի, դու էլ հանգիստ խղճով կթողնես–կգնաս, էն էլ պարզվում է՝ լավ էլ կա :aggressive։ Բայց դե, մեկ է, չես առնում, ու տենց մանթո–մանթո թողնում–գնում ես...

Ruby Rue
24.12.2013, 17:54
Էն որ առավոտյան տանից դուրս գալուց առաջ մեյլդ ստուգում ես ու տեսնում, որ այդ օրն ինչ-որ պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխություն է, որին դեռ գարնանն էիր մասնակցել ու մոռացել այդ մասին: Դու անկապ որոշում ես երեկոյան էդ կողմով անցնել, ու պարզվում է որ մրցույթում առաջին տեղն ես գրավել: :yahoo
Ու էն որ նոր ստացած Kindle-իդ տեսնելուն պես, քո հինը շունչը փչում է...:(

Alphaone
24.12.2013, 20:07
էն որ ձեռքդ մեկնում ես, որ ընածին բարձրացնես, պարզվում է ինքը պարզապես կռացել էր՝ քար վերցներ, գլուխդ ջարդեր...

Նաիրուհի
24.12.2013, 23:34
Էն որ զգում ես, որ Անվերնագրի պատճառով քիչ է մնում՝ սկսես սաշիկին սիրել :blin

John
24.12.2013, 23:51
էն որ չգիտես թրաշվե՞լ, թե՞ սենց կայֆ ա. շարֆի կարիք նույնիսկ չկա...

Skeptic
25.12.2013, 00:12
Էն որ ծառայակիցդ, ում շատ թե քիչ մոտ մարդ ես համարում, քեզ էնպիսի տհաճ անակնկալ ա մատուցում ու հիասթափեցնում, որ մինչև հիմա ուշքի չես գալիս:
#et_tu_mrut?


Էն որ թղթաբանությամբ էնքան զբաղված ու ծանրաբեռնված ես լինում, որ վերոնշյալի մասին մտածելու համար էլ ժամանակ չես գտնում, ինչը վատ չի, ու ատբոյից ("քուն" հրամանից) մի ժամ հետո նոր կարողանում ես գցվել Ինտերնետ:
#nirvanayi_dzgtogh_sentimental_negr


Ու էն որ էս ամենի պատճառով, Չամիչի նյուէյջերների ասած, էնքան բացասական էնեՌգեԾիկա էր մեջս կուտակվել, որ մեր զորանոցի շքամուտքի ամանորյա դեկորացիայով զբաղող զինվորների աշխատանքն ու զարդարանքի առարկաները գովաբանելուց վայրկյաններ անց 5 մեծ փուչիկներից 3-ը պայթեցին, իսկ սխալ կապած ժապավենաձև փայլը հետ քաշելու ընթացքում լամպը ջարդվեց:
#аццкий_сотона

Enna Adoly
25.12.2013, 23:21
Էն որ գիրքը փակում ես, շուրջդ նայում ու հասկանում, որ քո կյանքը դեռ շարունակվում է, իսկ հենց նոր, քո ձեռքերում, թղթին կպած մարդկանցից մեկը մեռավ...:գրքիմեջմնացածսմայլ

Նաիրուհի
26.12.2013, 17:08
Էն որ էս գրառումդ (http://www.akumb.am/showthread.php/65217-%D5%A7%D5%B6-%D5%B8%D6%80?p=2451798&highlight=#post2451798) ու էս ստատուսդ (https://www.facebook.com/Lilit.Nairuhi.Ghazaryan/posts/10202569934231073) իր մասին ես գրած լինում, ու էսօր տարոնի «պաշտպանությունը» «պաշտպանողների» մեջ տեսնում ես իրեն, ու ինչքան էլ գիտեիր կուսակցական պատկանելության մասին, մեկ է՝ նե՜նց ես տխրում։

Հ. Գ. Հայհոյանքներ կան տեսանյութում, զգայուն ականջներին խորհուրդ չի տրվում լսել :)


https://www.youtube.com/watch?v=bhzyxRlQNKE#t=152

Alphaone
26.12.2013, 19:02
էն, որ Մարս գնալու հայտ այդպես էլ չես ուղարկել, բայց չգիտես ինչի վստահ ես, որ ինքդ ես առաջինը Մարսի վրա ոտք դնելու...

Գալաթեա
27.12.2013, 17:15
Էն որ սկսում ես մոռանալ, թե կապույտ երկինքն ու արևը ինչ տեսք ունեին ու քիչ ա մնում մարդկանց խնդրես, որ իրանց հիշածը պատմեն:

Meme
27.12.2013, 21:12
էն որ չես հասանում իսկապես երազանքդ իրականացելա, թե ուղղակի տենց երազ ես տեսնում...:}:flower

CactuSoul
28.12.2013, 04:54
Էն որ ահավոր հոգնած ես՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ու ուզում ես, որ վաղվա, այսինքն արդեն էսօրվա, օրը շուտ անցնի-պրծնի, մի քանի օր փորձես շունչ քաշել...

Vardik!
28.12.2013, 14:27
Էն,որ էսօրվա ընթացքում երկրորդ անգամ եմ անկապ սխալ անում ու քիչա մնում արդեն ջերմաչափ ման գամ... :D :sos

Այբ
28.12.2013, 16:10
Էն որ հույս ունես, թե ակումբի Ձմեռ պապը Նոր տարվան կվերադարձնի մեր աստղիկները, կամ ինչպես ակումբում ասում են՝ ծ...:oy

Անվերնագիր
28.12.2013, 16:22
էն որ Ծիծիկներին ես էլ եմ կարոտել: Թե իմ մի ծիձիկը ո՞ւմ էր խանգարում, տենց էլ չիմացա :))

John
28.12.2013, 16:31
Էն որ լավ բան ես ուզում կազմակերպել, փոխանակ ընդունեն, որ ուզում ես լավ բան կազմակերպել՝ «ո՞րտեղ է ուզում մեզ քաշել էս Ջոնը» հայացքով նայում են վրեդ... Ոնց կասեր Մորգանը какого hуя?

Վահե-91
28.12.2013, 16:36
Էն որ հարցազրույցի ես գնում, բոլոր հարցերին պատասխանում ես ու խնդրում ավելի դժվար հարցեր տալ, բայց մեկա ձեն-ձուն չկա :sad

John
28.12.2013, 16:47
Էն որ արձակուրդի հենց առաջին առավոտ զգում ես, որ 1.դու չես վաստակել էդ արձակուրդը => 2.այն սպառնում է անցնել ավելի տաղտուկ, քան պատկերացնում էիր

Two-Face
28.12.2013, 17:22
Էն որ բոլորը արձակուրդ են նշում, բայց ԵՊԼՀ-ի խեղճ ուսանողները երկու շաբաթից քննությունների են: :cry2

Փոքրիկ շրջմոլիկ
28.12.2013, 20:04
Էն որ ինչ թեմայից խոսում եք, մեկ ա վերջում գալիս եք նրան, որ ցուրտ ա :unsure

laro
29.12.2013, 13:38
Էն, որ հազարից մի անգամ հեռուստացույցով լավ կինո են ցույց տալիս՝ «Նվագախմբի տղաները», էն էլ ուրիշ ալիքի ձայն ա լինում մեջը :angry

John
29.12.2013, 23:46
էն որ գիտակցում ես.
1.քո բոլոր հաջողությունները պատահական են
2.քո բոլոր անհաջողություններն օրինաչափ են

ու ընդհանրապես ո՞վ ես դու

Vardik!
30.12.2013, 18:08
Էն,որ քիչա մնում առաջին պատահածին հարցնես՝ ինչի՞ եք տենց իրար խառնվել Ամանորի պատճառով... :D :papik:

Այբ
30.12.2013, 18:38
Էն որ հեչ չես զարմանում, որ հայերի մեծ մասի տոնածառը միայն առջևի մասից է սիրուն::D

Գյուլխ
30.12.2013, 23:54
էն որ մի բան (խաղ, ալբոմ, կինո) սաղ օրը անհամբեր սպասում ես քաշվի, հենց քաշվում, պրծնում ա մի քանի ժամից, հավեսդ փախնում ա...

John
31.12.2013, 20:45
էն որ գոնե առանձին սենյակ ունենայիր՝ գնայիր-կորեիր, ի՞նչ մի քեֆ-ուրախություն, վեհափառ, սեռժ, նոր տարի, գալդ բարի

Այբ
31.12.2013, 22:11
Էն որ մեռա աստղիկների՝ ծ... վերադարձնելու համար ակումբում բոյկոտ անելով, բայց բանի տեղ չանցավ:cry

StrangeLittleGirl
31.12.2013, 22:51
Էն որ ցերեկը չորսի կողմերը նոր հիշում ես, որ գիշերը, երբ տուն եկար, հեռախոսդ նստելու վրա էր: Պեղում, գտնում ես, դնում լիցքավորման՝ քեզ հույս տալով, որ լիքը շնորհավորական զանգեր ու սմս-ներ ես բաց թողել: Էն որ զզվում ես էդ շնորհավորանքներից, ու ինքդ էլ երբեք ոչ մեկին առաջինը չես շնորհավորում, բայց էն որ լռում ա հեռախոսդ, ու սկսում ես անհանգստանալ. մի րոպե, սաղ ինձ մոռացել են: Ու էն որ ժամը տաս անց վերջապես մի հատ սմս ա գալիս: Քիբորդից :)

Enna Adoly
31.12.2013, 22:56
էն որ սեղանը լցած ա, բայց դու սոված ես ու չեն թողում սեղանին մոտիկանաս :(

Նաիրուհի
01.01.2014, 04:40
Էն որ հին ու բարի ժամանակներում սենց սմայլիկներ կային ( . ) ( . )

Արամ
01.01.2014, 04:45
Էն որ ծիծիկ ծիծիկ ծիծիկ ծիծիկ ծիծիկ ծիծիկ ծիծիկ ծիծիկ:

Freeman
01.01.2014, 11:56
]

Էն որ Արամը խմել ա ու Ձմեռ պապիի նամակը էս թեմայում ա գրել :D

Այբ
01.01.2014, 12:54
Էն որ ակումբի Ձմեռ պապը ցանկություններս չկատարեց:(

Alphaone
01.01.2014, 14:46
էն, որ քեզ դեռ տարին չբացված էնքան վախենալու բաներ են բարեմաղթում, որ 2014-աֆոբիա է մոտդ ձևավորվում :D

Արևհատիկ
01.01.2014, 15:41
1. Էն որ գիշերը 12-ից հետո տնեցիների մի մասը դուրս են գալիս, մյուս մասն էլ քնկոտ վիճակում նստում են սպասում մինչև դուրս եկածները գան: Դու էլ որոշում ես, որ էս տարին ինչ որ անկապ ա, հավես չկա, իջնում ես քեռիից տան քնում՝ մտածելով, որ ամբողջ տարին տենց քնած էլ անց ես կացնելու:
Ու էն որ տնեցիները հիմա քնած են, իսկ դու շատ աշխույժ ու առույգ վիճակում վայելում ես Նոր տարվա մանդարինները :))

2. Էն որ ոչ մի տարի դու չես զանգում ուրիշներին շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ, բայց չգիտես ինչից ելնելով ասում ես.
-Լավ է, չիմանալու դնեմ, չզանգեմ ոչ մեկին շնորհավորեմ: Որ ինձ զանգեն կձևացնեմ մթոմ շատ խառն եմ:
Էն էլ պարզվում ա, որ բոլորը հոգնել են ամեն տարի քեզ զանգելուց ու էս տարի իրենք էլ են քեզ նման չիմանալու դրել :}

John
01.01.2014, 17:30
Էն որ չգրանցված համարից զանգում են, էնքան հարցեր ես տալիս, մինչև հասկանում ես ով էր զանգողը ու նենց ես խոսում հետը, իբր հենց սկզբից էլ հասկացել էիր որ ինքն ա :D

Վահե-91
02.01.2014, 00:36
Էն որ էս (http://hetq.am/arm/news/30537/azdarari-khmbagiry-mexadrvum-e-arandznapes-khoshor-chapov-khardakhutyun-katarelu-mej.html) հոդվածը կարդում ես ու հասկանում, թե ինչու Մարտիկ Սարգսյանը չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Chuk
02.01.2014, 02:05
Էն որ ուզում ես էս տոնական օրով մտնես «Հարցեր բժիշկներին (http://www.akumb.am/showthread.php/2225-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6)» թեման ու հարցնես.

- Բժիշկներ ջան, ինչի՞ց կլինի, գլուխս ցավում ու պտտվում ա, ամեն մի բանը երկու հատ եմ տեսնում, ամեն երկու բանը՝ չորս հատ, սիրտս խառնում ա, ականջներս տաքացել են, կանգնում եմ՝ գլորվում եմ գետնին, ու դրանից ծունկս ու արմունկս ուժեղ ցավում են:

Բայց հասկանում ես, որ սաղ վրադ կղժան :(

Այբ
02.01.2014, 10:53
Էն որ Նոր տարվա օրերին մի քիչ դերասան էլ ենք դառնում...էնպիսի մարդու ենք ջերմ-ջերմ շնորհավորում (հյուր, որ գալիս է), ում չգիտեիր էլ, որ քո բարեկամն է:D

Rammstein
02.01.2014, 15:03
Էն որ դարակ ես դասավորում, վերջում նենց բաներ են մնում, որ չգիտես ուր դնես, շպրտում ես մեկ այլ` չդասավորված դարակի մեջ ու մտքում ասում` «Լավ, էս հետո դասավորելուց կտեղավորեմ»: :))

Alphaone
02.01.2014, 19:06
Էն, որ անգամ ինձ մոտ են սկսվում «մեռնեմ, պրծնեմ»-ի կարգի մտքեր պտտվել ու էդ պահին զանգում, երազանքների շուտափույտ կատարում են մաղթում: Տեղին էր:

Այբ
03.01.2014, 14:16
Էն որ տոն օրերը սկսում են նյարդերիդ վրա ահավոր ազդել...ուզում ես փախչել, անհետանալ, բայց չգիտես՝ ու՞ր գնալ, կամ ինչպե՞ս անհետանալ...:8

Սամ-Քլայն
03.01.2014, 17:48
Էն, որ վատ մտքերը ցրելու համար երաժշտության ձենը ինչքան կարաս բարձրացնում ես

My World My Space
03.01.2014, 17:58
էն որ օրը քանի անգամ ուզում ես մտի ակումբ, չկարդացած գրառումներ բաժնում տեսնում ես էս թեման ու անկապը, որտեղ անընդհատ նույն գրառումներն ա՝ նույն մարդու գրածը, նույն մտքերը տարբեր ֆինտուֆլյուշկեքով:
Հետաքրքրության համար մտնում ես, որ տենաս էդ թեմայում ով ինչքան գրառում ունի: Տեսնում ես, որ ամենաշատը դու ես գրել, հետո նոր ինքը: Բայց դու դրանք գրել ես 3 տարվա ընթացքում, ինքը՝ մոտավորապես 10 ամսում:
Ու էն, որ ջոգում ես վաղուց ստեղից ցվրվելուդ վախտն ա, բայց մի տեսակ համ չես կարում, համ էլ չի ստացվում:
բայց դե սենց էլ не-воз-мож-нооооо...!!!!

Սամ-Քլայն
03.01.2014, 20:23
Էն, որ մարդկանց մոտ խայտառակվելուց հետո հետ ես գալիս... ամբողջ փայլով ~~:oy

Վահե-91
04.01.2014, 01:31
էն որ ֆեյսիդ ընկերներին ասում ես բարի գիշեր ու մտնում ակումբ

Skeptic
04.01.2014, 11:26
Էն որ երկար ամիսներ շարունակ բավարարվում ես քո սիրած երաժշտությունը ականջակալներով լսելով, ու մեկ էլ պարզվում ա, որ նոր եկած զինվորների մեջ համանման ճաշակ ունեցող մարդ կա: :love Միանգամից սեր առաջին հայացքից փոխադարձ ըմբռնման մթնոլորտ առաջացավ մեր միջև, ու մի քիչ առաջ կոմպի դինամիկները մինչև վերջ քոքած' Iron Maiden-ի "No More Lies"-ի տակ գժավարի հեդբենգ էինք անում: :jagi




Բախտներս բերեց' զամպալիտը պալիտ չարեց: :scare

Այբ
04.01.2014, 12:07
Էն որ շարունակելու եմ Անկապում գրառումներ անել:

Alphaone
04.01.2014, 14:18
էն, որ խորոված ընձուխտն ու ապխտած կոկորդիլոսը հեչ, լուրեր են պտտվում, որ հաջորդ ամանորին Հայաստանի սուպերմարկետներում վաճառվելու է Լոխնեսի խաշած հրեշը... :տարակուսածսմայլիկ

Վոլտերա
04.01.2014, 14:47
Էն որ որոշ մարդիկ մտնում են ակումբ, իրենց թույնը թափում, դուրս են գալիս: Դուրներդ չի գալի, մի մտեք: Ոչ մեկ պարտավոր չի անկապում գրառում անելուց առաջ ձեզնից թույլտվություն վերցնի:

John
04.01.2014, 23:45
էն որ «թափիր թույնդ» ծրագիր ես ման գալիս, լինկը շպրտես ուտեն, որ աջ ու ձախ չթունավորեն, բայց դե…

laro
05.01.2014, 00:57
Էն որ դաս անելիս քունդ տանում ա, իսկ համակարգչի դիմաց նստելիս՝ չէ :)) կամ հոգնած մեռնում ես, բայց համակարգչի դիմաց նստելուց հետո ամեն ինչ անցնում ա :))

keyboard
05.01.2014, 02:47
Էն որ կովը ընկնում ա, դանակավորները շատանում են

Վահե-91
05.01.2014, 02:52
Էն որ բարեկամի տան զուգարանում թեթևակի ես ուզում ջուրը քաշես, բայց նիագարայի ջրվեժից ուժեղ ձեն ա գալիս

Նարե91
05.01.2014, 03:23
Էն որ անկապում ''էն որ'' խորագրով գրառում ես անում, դրանից հետո նոր բացահայտում, որ հատուկ տենց թեմա կա :)) բայց արդեն ուշ ա լինում... ահա թե ինչ ա նշանակում ակումբ ամիսներով չմտնելը :(

Էն որ ամեն անգամ ակումբի երկարաժամկետ բացակայությունիցդ հետո քեզ թվում ա էլ հետ չես կարա գաս, բայց մեկ ա գալիս ես, որովհետև մագնիսի պես քաշում ա: :))

Էն որ էս գիշերվա հազարին քեզ թվում ա մենակ ես, բայց մոտենում ես լուսամուտին ու լիքը վառվող լույսեր տեսնելով դիմացի շենքում, գիժ -գիժ ուրախանում ես :))

Այբ
05.01.2014, 12:47
Էն որ քննությունների համար պարապում ես, պատրաստվում ես քննություններին մասնակցել, բայց գիտես, որ շատ հնարավոր է (հանգամանքների բերումով) երկրորդ կիսամյակից թողնես ուսումդ ու միայն էդ մտքից խելագարվում ես...

Գյուլխ
05.01.2014, 12:57
Էն որ մարդ կա, որ խրոնիկ դեբիլ ա, բայց կպած ինքն իրեն հակառակն է ապացուցում:

Chuk
08.01.2014, 23:06
Էն որ զոքանչիդ Նոր տարվա առթիվ գրտնակ ես նվիրում :))

Sagittarius
09.01.2014, 01:48
էն որ էն որ-ով բան էս գրում, հետո հիշում ես, որ էն որ-ների համար առանձին թեմա կար:

Աթեիստ
09.01.2014, 02:38
Էն որ երեխեն ամեն գիշերվա կեսին գալիս մտնում ա ծոցդ, ու էդ պահից հետո քնածդ հաշիվ չի: Ու ամեն գիշեր երազում ես, որ մի քիչ ուշ գա: Բայց քեզ փաթաթվելն ու քնելը ինչ ասես արժի: :-)

John
09.01.2014, 15:58
էն որ վերջերս ավելի շատ վարկանիշ ես տվել, քան գրառում ես արել ու իրավացիորեն հավակնում ես «Լավագույն պասիվ Ակումբցի Հունվար, 2014» տիտղոսին )))

Այբ
10.01.2014, 16:17
Էն որ քննությունդ չես պարապում, բայց գերազանց ես ստանում...:D

Freeman
10.01.2014, 18:04
Էն որ հեսա դուրս ես գալու մի լավ կազմակերպված համակարգի դեմ, որ արդեն էնքան լավ գիտես էդ համակարգը ու էնքան բան ա տեղ քեզնից կախված, որ կարաս հեշտ ու հանգիստ քանդես էդ: Որ սկսել էիր կասկածելը դրա, թե ինչքանով էդ ճիշտ կլինի, բայց իրանք գնալով քեզ ստիպում են, որ ավելի շատ զզվես:

CactuSoul
11.01.2014, 01:52
Էն որ «Երևան-Աբովյան» երթուղով ավտոբուսով տուն ես գնում, ու իջնելուց չես իմանում՝ ինչքան պիտի վճարես՝ 100, թե՞ 200 դրամ, որովհետև կարդալով տարված՝ քեզ էնքան անծանոթ մի տեղ ես հասել, որ մեծ հավանականությամբ կարող էր արդեն քաղաքից դուրս համարվել :D

Alphaone
11.01.2014, 03:14
էն որ մի քիչ օյաղանում ես, կարդում ինչ հիմարություններ ես դուրս տվել ու ամոթից ուզում գալակտիկան լքել...

Այբ
11.01.2014, 12:30
Էն որ ծնունդիցդ օրեր առաջ բոլորին հայտարարում ես, թե ինչ գրքեր կուզենայիր, որ քեզ նվիրեն::oy

CactuSoul
11.01.2014, 16:11
Էն որ էնքան երկար ու հավեսով ես քնում, որ արթնանում ես մի 12 ժամ հետո, էն էլ՝ սովածությունից :))

Alphaone
11.01.2014, 16:24
էն որ ասում ես 30 seconds to Mars խմբի մասին չես լսել ու հետո հայտնաբերում, որ արդեն երեք տարի ա, հեռախոսումդ իրենց երգերից կա :D

Նարե91
12.01.2014, 01:07
Էն որ շաաատ մտերիմ հարազատիդ բնավորության մեջ նկատում ես վատ գծեր, որոնք դու էլ ունես, անգամ տպավորություն ա ստեղծվում, որ ոնց որ ինքդ քեզ կողքից նայես, ու զզվանքդ գալիս ա համ քեզնից, համ իրենից, բայց ճարդ ի՞նչ, բան չես կարող անել, որովհետև գեն ա...չի սատկելու, պիտի դրսևորվի մի ձև :(

Վահե-91
12.01.2014, 01:23
էն որ ուզում ես ամուսնանաս, կնգադ տանես ալպերում կայֆավատ լինես, բայց ոչ մեկ չի ամուսնանում հետդ :secret

One_Way_Ticket
12.01.2014, 14:50
Էն, որ մեքենայից հետո անմիջապես հեծանիվ ես նստում ու անընդհատ ուզում չեղած հայելու մեջ նայել թե հետևիցդ ով է գալիս:

VisTolog
12.01.2014, 20:44
Էն որ մարդը քո ֆբ-ում օնլայն ա, բայց դու ակումբով ես իրան նամակ գրում ու մի քանի ժամ սպասում պատասխանի: :D

Լեո
13.01.2014, 15:56
Էն որ մարդը քո ֆբ-ում օնլայն ա, բայց դու ակումբով ես իրան նամակ գրում ու մի քանի ժամ սպասում պատասխանի: :D

Էն որ ակումբի նամակ ստանալն ավելի կայֆ ա, քան ֆբ-ի :love

E-la Via
14.01.2014, 12:40
Էն որ արթնանում ես իրանական ժամանակակից պոեզիա կարդալու ցանկությամբ, իսկ կարդալ-վերջացնելուց հետո սկսում ես Շակիրա լսել :):

Ռուֆուս
14.01.2014, 14:17
Էն որ սուրճ ես ուզում, բայց 5 ցենտ պակասում է ու ձեռքդ տանում ես սրճի մեքենայի զդաչիի անցքը, էն հույսով, որ որևէ մեկը մանրը մոռացած կլինի ու օհ հրաշք, 5 ցենտ ես գտնում :))

VisTolog
14.01.2014, 15:04
Էն որ մեկը ֆբ-ով գրում ա, ու իրա յեքա միտքը տող-տողա գրում ուղարկում::sad

Freeman
14.01.2014, 23:27
էն, որ հեսա Ալֆան տուգանային ա ստանալու)

Վոլտերա
14.01.2014, 23:31
Էն որ Ֆրիմենը համ էլ գուշակ ա

Freeman
16.01.2014, 12:08
Էն, որ Ֆրիմենն իրա փորձից էր ասում :))
Էն, որ առավոտ նայում ես ժամին, տեսնում ես 12:07, մտածում ես ուշ ա, պետք ա գնալ տուն :D

One_Way_Ticket
16.01.2014, 12:36
Էն, որ ինչ-որ երկիր (ավելի ճիշտ` լիքը երկրներ) Զիմբաբվեի քաղաքացին առանց վիզայի մուտքի հնարավորություն ունի, իսկ դու չունես: Ոչինչ, երեք տարի մնաց

Vardik!
16.01.2014, 17:49
Էն,որ վերջին օրերին ուր գնում եմ,հայերի եմ հանդիպում: :D
Աչքիս էս տարի հաստատ ոտքս Հայաստանա ընկնելու:

Ռուֆուս
16.01.2014, 17:50
Էն որ Մանրապատումներ թեման ոնց որ Այվիի անձնական օրագիրը լինի, մնացածս էլ անկոչ հյուրի պես մեկ մեկ մտնում գրոտում ենք։ Այվ, շուտ շուտ գրի, էլի

Նարե91
16.01.2014, 18:16
Էն որ առավոտից երեկո մենակ մի անուն ա պտտվում ուղեղումդ :love

Հ.Գ. կարգին աղջիկ էիր, թե ինչի՞ սենց ղզիկացար :( :))

VisTolog
16.01.2014, 23:18
Էն որ քեզ սկսում են համոզել, որ կոմպը հոսանքից անջատելը ոչ մի կապ չունի իրա դանդաղ աշխատելու հետ: :անգռը

Ներսես_AM
18.01.2014, 23:40
Էն որ հերթական անգամ տաք շոկոլադ պատվիրելուց հետո հերթական անունդ մոռանում ես։ :crazy

http://i.imgur.com/YxzdOSt.jpg

Ռուֆուս
19.01.2014, 16:37
Էն որ հազիվ մազերդ երկարում, հասնում են իդեալական երկարության ու կտրելու ժամանակն է գալիս :(

Ռուֆուս
20.01.2014, 02:45
Մեկ էլ էն որ «Թեմայից դուրս բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեման վերածվել է հին ակումբցիների զրուցարանի, որովհետև հին ակումբցիների մեծ մասն էլ Զրուցարան չեն մտնում ու եթե էնտեղ բան գրես, չեն մտնի կարդա :)) Ես էլ եմ էս հարցում մեղավոր, բայց դե :))

Մյուս կողմից էլ, եթե ակումբցին հին ա, ուրեմն ասածը հետաքրքիր կամ կարևոր պիտի լինի :))

Ruby Rue
20.01.2014, 06:01
Էն որ էս գիշերվա կեսին, ավելի ճիշտ՝ նախալուսաբացին էնքան սոված ես, որ խոհանոցում մի կտոր հաց չգտնելով, սկսում ես նույնիսկ բաղնիքում ու ննջասենյակումներում հաց փնտրել, բայց ապարդյու՜ն: Ու միակը հացը թութակի վանդակում գտնվող Իշպուինիի թվի լավաշն է...

Էն որ էս երգը (http://www.youtube.com/watch?v=ta-Z_psXODw)Ռամշի փոխարեն ուղարկում ես քո 50-60 տարեկան «ամերիկացի պապային» ու սպասում ես, որ հես ա քֆրտոցը կկապի, բայց ինքը գրում է, որ ահավոր լավ երգ է ու նմանատիպ ուրիշ երգեր ուղարկեմ: :))

Արևհատիկ
20.01.2014, 22:47
Էն որ երեկոյան ժամը 9-ին գործից հոգնած դուրս ես գալիս, սովածությունից մի կերպ ոտքիդ վրա կանգնում ես, գործընկերդ մեքենայով բերում է տուն, որ հանկարծ ճանապարհին չուշաթափվես, մտնում ես տուն «օ՜ էս ինչ համով տոլմայի հոտ ա գալիս», ոգևորված հասնում ես խոհանոց, կաթսան բացում ու տեսնում ես դատարկ ա :cry
Էսօր առաջին անգամ սովածությունից լացս եկել ա :cry2

ՀԳ. Ու մեղավորը էլի ես եմ, որովհետև ոչ մի անգամ էդ ժամին հաց չեմ ուտում: Տնեցիք էլ գիտեն, եթե ուշանում եմ, ուրեմն հաստատ մի բան կերել եմ էնտեղ:

StrangeLittleGirl
20.01.2014, 22:52
Էն որ տեսնում ես՝ բժշկական համազգեստով մի խումբ «դեմ եմ» տեսքով նկարվել ա, բացում, նայում ես, բռնացնում, որ ուսանողական մոտիկ ընկերուհիդ ա, էն մեկը, որ կյանքում ոչ հանրահավաքի ա գնացել, ոչ խաբար ա էղել՝ ինչ ա կատարվում Հայաստանում: Ու էն որ մտածում ես՝ ոնց որ մի բան փոխվում ա, հա՞:

Նարե91
21.01.2014, 13:11
Էն որ հերթական <<շարքային զինծառայող է զոհվել>> բոթը կարդալիս կամ լսելիս` սրտիս զարկերը արագանում են, հոգեկանս խառնվում ա իրար, մինչև զոհվածի անունը կարդում եմ/լսում եմ ու իր անունը չտեսնելով/չլսելով` թեթևանում: Բայց մեկ է` ցավը կա, չէ՞ որ էդ զոհվածն էլ մեկ ուրիշի համար է հարազատ հոգի:
Ու համարյա ամեն օր էս նույն բանն ապրում եմ: :(

Nihil
21.01.2014, 15:35
Էն որ ինչ-որ մեկի հետ խոսալու թեմա ընդհանրապես չկա: Բայց ինչքան էլ պարադոքսալ է, ձանձրույթի անիմաստ մեշոկ դու ես քեզ զգում -____- :think

Ռուֆուս
23.01.2014, 18:29
Էն որ կոլեգայիցդ սկոտչ պետք ա ուզես, Գուգլ թրանսլեյթով նայում ես իտալերեն nastro adesivo է, փորձում ես հասկացնել ինչ ես ուզում, ինչ ասես չի տալիս, էլ կլեյ, էլ post-it, վերջում մի կերպ հասկացնում ես, ինչ ա ուզածդ, մեկ էլ ասում ա, աաա, սկոտչ, հեսա վերցրու :))

Փոքրիկ շրջմոլիկ
23.01.2014, 21:03
Էն որ շատերը չնայած նրան, որ գիտեն տեսողությունդ լավացնելու համար ակնոց ես դնում, մեկ ա իրանց համար դու լավ չես տեսնում էն ժամանակ, երբ ակնոցով ես :))

John
25.01.2014, 22:14
էն որ պառկելուց հետո ու քնելուց առաջ բավականին երկար ժամանակ «փորձում ես հարաբերություններդ պարզել բարձի հետ», հազար ու մի դիրք փորձարկում, է՛լ դու վերևից, է՛լ բարձը վերևից, կողքից, գրկախառնված... :D

ու արի բացատրի որ ընդամենը էդ բարձը շատ բարձր ա, անհարմար ու էդ սաղ խառնաշփոթի պատճառը դա է, ոչ թե էն, ինչ անցած ձեր փչացած մտքերով )))

Lusina
25.01.2014, 22:19
Էն որ ուզում ես գործդ փոխել, զանգում կանչում են հարցազրույցի, իսկ դու ասում ես , որ էդ օրը հարմար չի (որովհետև շատ գործ ունես անելու էդ օրը էն տեղում, որտեղից ուզում ես դուրս գալ), ու քեզ ասում են, որ եթե լրացուցիչ հարցազրույց լինի, ուրիշ օր կկապնվեն. Էն որ հեռախոսը դնում ես, ու զգում ես, որ դեբիլ ես :(

VisTolog
01.02.2014, 23:06
Էն որ ինտիմ անկյուն մուտք են ունենում ու սկսում են լույսի արագությամբ բոլոր թեմաները կարդալ ու պատասխանել: :D

John
01.02.2014, 23:22
էն որ
նկարը լայքել ... հը՜մ, կարելի է
ստատուսին քոմենթ գրել … հըըըըըը՜մմմմ, մեկ-մեկ կարելի է
առաջինը գրել … չեմիչէ ՃՃ

Ռուֆուս
01.02.2014, 23:32
Էն որ ճաշ ես պատրաստում ու ընթացքում էնքան ես սովածանում, որ քիչ է մնում դնես հում-հում ուտես :)) Ա՜խ, մնաց 15 րոպե :(

Enna Adoly
02.02.2014, 00:31
էն որ ուզում ես մտնես կաումբ, գրում ես <<ա>>, էնթեր սղմում գուգլում պոիսկա տալիս: Ամո՛թ...
https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTUqEKUYTi6sNR3Ns-hhw5yn9lfwD9uE3gPVFXga_pvKK5HEYceQQ

Այբ
02.02.2014, 12:38
Էն որ տատդ էնքան է սուտ վատանում, որ երբ իրոք վատանում է, չենք հավատում:

Smokie
03.02.2014, 17:45
Էն որ թվում ա թե իզուր ա ամեն ինչ, փրփուրներից ես կախվել՝ բայց չես ուզում թարգես, ինչքան էլ իրականությունը փորձում ա քեզ սթափեցնել՝ ուշքի բերել:

Նարե91
03.02.2014, 20:43
Էն որ ֆբ-ով նամակ ա գալիս ՝ հետևյալ բովանդակությամբ.
մի հատ որ շատ խնդրեմ էս նկարը կլայքե՞ս... հորքուրիս հարևանի աղջկա ընկերուհու քրոջ տղու բաջանաղի միջնեկ տղու ճուտիկը մրցույթի ա մասնակցում :D :[ ու դու ոչ էն ա լայքես, ոչ էն ա անտեսես:

Վահե-91
04.02.2014, 01:01
էն որ քեզնից լրիվ անիմաստ նեղանում են ու զայլա չունես լենացնելու։

Այբ
04.02.2014, 16:09
Էն որ ուզում ես ամառը շուտ գա, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտես::love

Ուլուանա
06.02.2014, 01:11
Էն որ Ֆեյսբուքի «Հայ ծնողների անկյուն» կոչվող խմբի տրանսլիտախեղդությունից էնքան ես զզվել, որ քիչ ա մնում «Հայատառ գրող հայ ծնողների անկյուն» խումբ բացես :{։

VisTolog
06.02.2014, 22:30
Էն որ զանգում ու թթվում են ականջիդ էն տեսակ հարցով, որը մենակ ռեալ հանդիպման ժամանակ կարելիա լուծել:

Էն որ հենց տենում են, ասում են «մի հատ հեռախոսս /կոմպս/ կնայե՞ս տենաս ինչ խնդիր ունի»: Արա՛, որ էդ հեռախոսից ոչ բողոքում ես ոչ էլ ինչ-որ նոր բան ես ուզում, էլ ի՞նչը նայեմ:

Այբ
07.02.2014, 12:33
Էն որ դեռ գարունը չեկած, չեմ ուզում, որ գարունը գա (գարնանային դեպրեսիա):(

Alphaone
07.02.2014, 12:35
էն, որ ոչ առողջ ես, ոչ հիվանդ :(

VisTolog
07.02.2014, 16:40
Էն որ սկսած սպիտակ մայկա առնելուց, վերջացրած թեյ խմելով, էդ ամբողջը մեծ արարողակարգի են վերածում:
Որ օրը ինչ սպիտակ ուսով (պլեչիկով :ՃՃ) մայկա հագնեն ու որ օրը որ ժամին ինչ տեսակի թեյ խմեն::{

Օ՜ ժամանակներ, օ՜ ռոբոտացված ու ամեն ժամի անելիքը գրված ու փոփոխման չենթակա հասարակություն:

Այբ
07.02.2014, 20:28
Էն որ շատերի համար, եթե իրենց կարծիքին չես, ուրեմն դու «սխալ» ես:

CactuSoul
07.02.2014, 20:53
Էն, որ եկել էիր էս թեմայում մի բանի մասին գրելու, որից նեղսրտում ես, բայց դրա մասին գրելը էդ նույն բանն ավելի կխորացնի ու քեզ ավելի կնեղի, ու հիմա էլ էդ գրածիդ մասին կուզենաս գրել… ու տենց: Ռեկուրսիա, մի խոսքով :D

My World My Space
07.02.2014, 21:44
Էն, որ մարդիկ անմեղ զոհի սինդրոմով են տառապում...

Lusina
07.02.2014, 22:48
Էն որ կարճատև ուրախությունից հետո պանիկա ա :))

Մինա
07.02.2014, 22:58
Էն, որ Ռուֆուսի մակարոն, սուջուխ, բաստուրմա ուտելուց ես եմ չաղանում::beee

Lílium
10.02.2014, 10:54
Էն, որ ակումբ չես մտնում որոշ ժամանակ,ու չես հասկանում՝ ինչ ա կատարվում: :blin Հետ եմ: :))