PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8]

ivy
14.01.2021, 17:24
Էն որ մարդիկ են լինում, որոնց հետ լավ չի, բայց առանց իրենց անտանելի է։
Ու թե էդպիսի մարդիկ կան կյանքումդ, ուրեմն կրակի մեջ ես։
Իսկ թե ինքդ ես էդ մարդկանցից, ուրեմն դարդուցավ ես։

Ուլուանա
14.01.2021, 18:58
Էն, որ եթե տվյալ մարդու հետ լավ չի, իսկ առանց իրեն` անտանելի, ուրեմն տոքսիկ հարաբերություն ա, ու ինչքան շուտ ազատվես էդ անառողջ կախվածությունից, էնքան լավ: Իհարկե, ամեն ինչ բարդանում ա, երբ խոսքը հարազատի մասին ա կամ, առավել ևս, ինքդ քո: Բայց դե ինքդ քեզ էլ հո կարող ես փոխել, կամ գոնե փորձել:

Գաղթական
21.01.2021, 01:47
Էն որ կնոջս հորեղբոր աղջիկը վախտին Միսս Բրյուսել էր դարձել ու մոդայի աշխարհ մտել:
Հետո տեղափոխվել էր Փարիզ, նոր մասնագիտություն ստացել ու կինոաշխարհ սկսել մուտք գործել:
Բայց հիմա գլխավոր նպատակներից ա Հայաստան տեղափոխվելը ու, ռազվեդկի համար, մի ամսով փորձնական գնացել էր ապրելու (Հայաստանից դուրս ա ծնվել ու երբևէ էնտեղ չի ապրել):
Շատ հետաքրքիր տպավորություններով էր կիսվում, բայց ամենաուժեղը՝ տիպիկ հայկական.
«հըլը սրա հագուկապն ու քսվածքը.. ձև չկա սա Փարիզում եղած լինի»..

Հ.Գ. Փարիզում շատ համեստ հագնվելն ու համարյա առանց շպարն ա մոդա, ինչը, ըստ հայերի, բացառվում ա Փարիզում հնարավոր լինի:

Գաղթական
02.03.2021, 08:42
Էն որ նորից արդիական.


https://youtu.be/ThQG08rZ-r8

ivy
15.03.2021, 16:44
Էն որ մյունխենաբնակ մի ընկերոջ ծանոթի մասին արդեն էնքան ես գրել Ակումբի տարբեր թեմաներում, որ եթե բոլոր գրառումներն իրար գլխի հավաքեիր, մի առանձին թեմա կստացվեր։
Ու էն որ հազիվ ես քեզ զսպում, որ նոր գրառում չանես։

...բայց կարծես թե սա էլ հենց էդ նոր գրառումն էր։

Գաղթական
30.03.2021, 23:03
Էն որ անկախ քեզնից գործադուլ ես անում ))

Անցած շաբաթ ազատ էի, երկուշաբթի օրվա համար էլ նշել էի, որ բժշկի եմ:
Էսօր պարզվեց, որ երեկ գործադուլ ա եղել ու HR-ին խնդրեցի էլ բժշկի թուղթս չտամ, ինձ էլ գրանցեն որպես գործադուլավոր, քանի որ էդ դեպքում արհմիությունից €30 փոխհատուցում կստանամ:

Սենց պատահական ու չնախատեսված գործադուլ՝ ետին թվով..

ivy
17.05.2021, 13:36
Էն որ ժամանակի դեմ անհավասար պայքարի մեջ ես. էս շաբաթը պիտի մի անկնթարթում անցնի, որ վերջապես հանդիպեք, իսկ դրան հաջորդող շաբաթը պիտի գոնե մի ամիս ձգվի :aaa

boooooooom
30.06.2022, 09:50
Էն, որ մտնում եմ Ակումբ նենց տպավորություն ա, որ բոլորը լավացել դուրս են գրվել ու հիվանդանոցում մնացել եմ ես ու մի քանի բժիշկ։ :D

ivy
21.10.2022, 14:08
Էն որ մարդ կա՝ չգիտի իր կյանքի հետ ինչ անի, մարդ էլ կա՝ չգիտի իր ուզած բոլոր բաները ոնց մի կյանքի մեջ տեղավորի, ու 2-րդ զուգահեռ կյանքի խիստ պահանջ ունի։
Էն որ կյանքը լավ բան է, բա որ դրանից դեռ 2 հատ լիներ :love

Անընդհատ փոփոխությունները, իհարկե, մի քիչ կոմպենսացնում են ավել կյանքերի բացակայությունը․ ոնց որ տարբեր պստիկ կյանքեր մի կյանքի մեջ ապրես, բայց դե միևնույն է 2 հատում շարժվելու ավելի շատ տեղ կլիներ :think

Ուլուանա
27.10.2022, 18:11
Էն որ փոքր տղայիդ մազերը 6 տարեկանում առաջին անգամ կարճ կտրում եք ու բացահայտում, որ նրա գլուխը եղբոր գլխի ճշգրիտ մանրակերտն է :D: Էն որ ամեն նայելիս մտածում ենք` վայ, պուճուր Արեգը: Էն որ նույնիսկ Արեգն է անընդհատ ասում` Դավուլ, դու լրիվ Արեգ ես: :)))

One_Way_Ticket
12.01.2023, 04:54
Էն, որ որոշ լատվիերեն ես սովորել ու փորձում ես կիրառել սպասարկման ոլորտում, ու դիմացինդ չհասկացող դեմքով նայում է վրադ, մտածում ես՝ երևի էնքան խայտառակ արտաբերեցի, որ դեռ շուտ է փորձել, ու անցնում ես հարմարավետ ռուսերենի, հետո աշխատողի կրծքին տեսնում նշան՝ ես Ուկրաինայից եմ։

մարդ եղած վախտ
15.01.2023, 21:33
էն որ գրանդ քենդիի կանֆետների վրա ամենամեծ ֆոնտով տեքստերը ռուսերեն կամ անգլերեն են ու հայերենով գրված են բաղադրության կողքի էն մանր տեքստերը #ՀայրենականԱրտադրողMyAss

John
15.01.2023, 23:07
էն որ ռուսական կոնֆետների անվանումը - դիզայնը առանց թույլտվության օգտագործելու համար հայրենական ֆիրմային դատարանով հագցնում են Ռուսաստան տեղ՝ ստիպված անունը փոխում ա, դառնում... Joyco (https://grandcandy.moscow/)

ivy
18.01.2023, 00:10
Էն որ մի Կիտա, էն որ մի Արթգեո, էն որ էսօր՝ Մյունխենում :love

https://i.ibb.co/kx6D6BT/D8-F7-D072-99-A8-4050-AD95-5-C349-AA15608.jpg (https://ibb.co/t4P2PK6)

boooooooom
21.01.2023, 22:37
Էն որ մեկի մասին գրելուց անունը փոքրատառով են գրում, մի տեսակ անլուրջ ա սարքում "ասելիքը"։ Տենց մարդը երևի թաքուն վուդու տիկնիկ ա պահում ու պարապ վախտ ասեղներով ծակծկում ա. հեռավար նվաստացման մեխանիզմներ:D

մարդ եղած վախտ
25.01.2023, 01:28
էն որ փոքր ժամանակ ամեն առիթի պիժամա էին նվիրում, նեղվում էի, հիմա մտածում եմ մեկը մի հատ պիժամա բերեր նվիրեր

Ծլնգ
25.01.2023, 16:29
էն որ որոշ գրառումներին մտածում եմ արձագանքել, բայց հասկանում եմ, որ դա ամենալավ անելու տարբերակը վարկանիշներով ա :) կարոտել եմ բոլորիդ, բայց մի ձև խոսալս չի գալիս

ivy
01.02.2023, 18:57
Էն որ ուզում ես մի երկար գրառում անել ու մտածում ես, որ դրա համար ամենահարմարը էս բաժինը (https://www.akumb.am/forumdisplay.php/228-%D5%8D%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) կլիներ, բայց տեսնելուց հետո, որ բաժնի մի քանի ակտիվ թեմաներում վերջին գրառումը քոնն է եղել, սուսուփուս դուրս ես գալիս՝ առանց գրառումդ անելու :պարկեշտսմայլիկ

One_Way_Ticket
02.02.2023, 04:37
Էն, որ վարսավիրդ արձակուրդ է, ու մազերդ ուրիշ մեկն է կտրել վարսավիրիդ ցուցումներով, ու ինքդ առանձնապես տարբերություն չես տեսնում, բայց մեկը քեզ ասում է՝ նոր սանրվածք ունես։

Ուլուանա
03.02.2023, 22:12
Էն, որ «Ամուսնական դավաճանություն» 17-ամյա թեման ակտիվանում ա, մտածում ես` տեսնես` ես էդ թեմայում հեչ գրառում արե՞լ եմ, մեկ էլ պարզվում ա` հենց դու ես բացել թեման: :} :D

StrangeLittleGirl
05.02.2023, 01:04
Էն որ մարդուս հետ քննարկում ենք գրական ու ֆիլմային տարբեր գործերի կառուցվածքներ. դասականը վեպը Արիստոտելի կառուցվածքով ա, բայց պատմվածքները՝ չէ։ Էն որ օրինակներ եմ բերում գրական գործերի, որ երրորդ գործողության փոխարեն դրամատիկ կետում են ավարտվում, հետո էլ հիշում Ամոս Օզի պատմվածքների ժողովածուն, որտեղ բոլոր գործերը suspense-ով են ավարտվում, էն որ դրանից ազդված ժամանակին «Հյուսիսի կինն» (https://www.akumb.am/showthread.php/64186-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%E2%80%93-3-%C2%AB%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB-(%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4)?p=2387518&viewfull=1#post2387518) էի գրել։ Պատմում եմ պատմվածքը, ու էն որ մարդս ասում ա՝ արի կինո սարքենք։ Էն որ վախտին էս պատմվածքը Նիդեռլանդները մտքումս ունենալով էի գրել, գրեթե նույնությամբ (բացառությամբ անունների) գրքումս տպել, բայց էն որ ավելի շատ Դանիայի մասին ա, քան Նիդեռլանդների։

enna
06.02.2023, 19:40
Էն որ ուզում ես մարդկանց հետ շփվես, սոց. ցանցերում սկսես ակտիվ լինել բան, որովհետև հավես ա մտքերով կիսվել, մեկ էլ հիշում եմ ինչքան քցում֊բռնում էի ամեն մեկը ոնց ա ընկալելու ու ինչքան էներգիա էր տանում, մեկ էլ որ մեկ ա սաղ քաղաքական ուղղվածություն ա ստանում, տենց փոշմանում եմ ու մտածում մարդկանց հետ re-connect լինելու այլ տարբերակների մասին ։Դ

Բարեկամ
20.02.2023, 16:58
Մի 10000 կմ֊ի վրա մարդիկ լացակումած մակիաժն են մաքրում, արջուկավոր պիժամայով ձվածեղ են սարքում, էլ չասած բանից բեխաբար իրանց առևտուրն են անում, մեկ ու մեջ էլ երևի հարցնում են ֊ էս ո՞վ ա էս Ռոզա Լինը ։) հաճելի ա

Էն որ հետաքրքիր զուգադիպությամբ մոտավորապես էս գրառման ժամին, ճանապարհին՝ գործի գնալիս, ձանձրանւմ ես, սեղմում FM կոճակը ու ավստրալիական երաժշտական թոփ ռադիոալիքը լցնում է ավտոմեքենայի լռությունը ծանոթ ռիթմերով։ Մի երեսուն վայրկյան ուզում ես հիշել՝ ով էր, որտեղ ես լսել, մինչև որ՝ snap!
Հաճելի էր, ինչ մեղքս թաքցնեմ․․․ :)

One_Way_Ticket
26.02.2023, 01:20
Էն, որ ես ակումբում ամենաազատ կյանքն եմ վարում։

https://traveller.id.au/misc_photos/azat_kyanq.png

ivy
27.02.2023, 13:29
Էն որ սիրուն արձակուրդից հետո պիտի գործի գնաս, նայում ես օրացույցի մեջ՝ որ դարդը որից հետո, էդպես մինչև իրիկվա յոթը, ու անկեղծորեն ինքդ քեզ խոստովանում, որ դու ախր էսօր ոչ մեկի դարդի հետ աշխատելու ցանկություն չունես։ Էնքան թեթև ես, մաքուր ու անդարդ և ուզում ես դա դեռ մի քանի օր ապրել։ Հետո էլ մտածում ես՝ ինչ հավես կլինի էսօր իրիկունը էդ նույն հոգեվիճակը դեռ ունենալ՝ բոլոր այցելուներից հետո։ Ու որ դա էսօրվա միսիան է լինելու՝ աշխատել 100%-ով, բայց մնալ թեթև, մաքուր ու անդարդ։
mental hygiene mode on

Agni
27.02.2023, 22:34
էն որ հանկարծ հիշում ես, որ բալզակյան տարիքի կին ես /դեռ մի բան էլ անց/ ու հասկանում ես, որ կայֆա բայց, կյանքի ամենասիրուն շրջաններիցա,
էն որ ուզում ես "քեթչ դը մոմենթ" անել,
էն որ ոչ մեկին ապացուցելու բան չունես,
էն որ ներսդ խաղաղ ա ու շատ հարցեր, որ առաջ կֆիքսվեիր ու հազար անգամ կդնեիր կվերցնեիր, հիմա մի տեսակ հասուն ժպտում ու անցնում ես ․․․


Հ․Գ․ Որ դեռահաս էի, մտածում էի օ՜ շատ մեծ տարիքա ։միամիտ

Freeman
28.02.2023, 01:40
Էն որ բոլոր տարիքներն էլ ինչ որ ժամանակ շատ մեծ են երևում։ Հիշում եմ, որ երբ շատ փոքր էի, մեր բակում յոթ տարեկան տղա կար, ես մտածում էի՝ ե՞րբ կդառնամ ութ տարեկան, որ իրեն ծեծեմ, ու էդ տարիքն ինչքան հեռու էր ինձ թվում։ Վժժժ* ու հասկացա, որ տարբեր կայքերում գրանցվելուց էլ տարիքս կարամ չխաբեմ, որտև արդեն չափահաս եմ ։դ վժժժ ու մի երկու ամսից երեսուն կլինեմ, վժժժժ ու 75 տարեկանում կհիշեմ ես գրառման մասին (դժվար** ։դ)

* Արագ շարժվող ինչ որ բանի ձայն
** Չեմ հիշում էսօր ինչ եմ կերել

One_Way_Ticket
01.03.2023, 04:46
Էն, որ Եվրոպայի երկրորդ ամենաբազմալեզու երկրում ես ապրում

https://traveller.id.au/misc_photos/multi_lingual_europe.png

StrangeLittleGirl
01.03.2023, 09:30
Էն, որ Եվրոպայի երկրորդ ամենաբազմալեզու երկրում ես ապրում

https://traveller.id.au/misc_photos/multi_lingual_europe.png

Էն որ երրորդում :P
Ու էն որ մոռացել եմ ակումբի սմայլիկների կոդերը, պիտի մտնեմ ընդլայնված ռեժիմ ու սեղմեմ ուզածս սմայլիկի վրա

Freeman
01.03.2023, 13:18
Էն որ ես էլ եմ տասնյակի մեջ, բայց անգլիացիներն ահագին դզված են էդ առումով ։Դ

StrangeLittleGirl
10.03.2023, 10:46
Էն որ կար ժամանակ, երբ ընկերների հետ շփման շատ մեծ մասը չաթերով էր։ Ու էն որ ո՞նց էի կարողանում. հիմա ինձ համար շատ դժվար ա առանց դիմացինի դեմքը տեսնելու շփվելը։ Մեր օրերում՝ մենակ իրական կյանքում հանդիպել, իսկ աշխարհագրորեն հեռու ընկերների հետ՝ նախապես պայմանավորված հանդիպում տեսազանգով։ Էն որ չաթերը մնացել են որպես արագ մի երկու բառ փոխանցելու միջոց։

One_Way_Ticket
17.03.2023, 21:59
Էն, որ ատամնաբուժարանից առանց հաշվի մեջ խորանալու ~1500 եվրո վճարած դուրս ես գալիս, կանգառում նայում ես ժամացույցին, տոմսիդ ժամկետին ու ուրախանում որ դեռ 10 րոպե կա, ու ստիպված չես մեկ ու կես եվրո ծախսել նոր տոմսի վրա։

Մուշու
20.03.2023, 01:00
Էն որ մարդուցս հեռու ապրելու միտքը ինձ ավելի քիչ ա տխերցնում քան առանց Տաթևը մնալը։

Էն որ էսքան տարի սպասել ենք էս պահին, բայց մեկ ա չի ստացվում չլացել։

Էն որ եկել եմ էստեղ լացեմ, որ իրան էլ հետս չլացացնեմ

StrangeLittleGirl
21.03.2023, 21:03
Էն որ գործիդ տեղը մեկին հանդիպում ես, ու դեմքը ածնոթ ա, չես կարում տեղը բերես ով ա։ Էն որ մտնում ես սոցիալական ցանցեր, լինքդինում մի տոննա ընդհանուր կոնտակտ, ոչ մեկը գործի տեղից չի։ Ֆեյսբուքում էլ մի տոննա լրիվ ուրիշ ընդհանուր ընկեր (բնականաբար գործի տեղից չեն. կոլեգաներիս հետ ֆբ ընկեր չեմ): Ու էն որ գլուխ ես ջարդում, տենց էլ տեղը չես բերում, թե երբ են ձեր ճամփեքը հատվել։

մարդ եղած վախտ
21.03.2023, 23:10
էն որ երևակայությունդ բանի պետք չի, բայց մի կես ժամ midjourney֊ի հետ խաղալուց հետո զգում ես, որ գլխիդ մեջ մի տեղից ճռռոց ա գալիս

StrangeLittleGirl
28.03.2023, 00:26
Էն որ բուքուբորանին ձնամրրիկի դեմ կռվելով, սառած մայրուղով քշում, գալիս, հասնում ես տուն, որ կես ժամ հետո կինոթատրոն գնալիս քաղաքի կենտրոնում հեծանիվովդ գլխիվայր փռվես ալսֆալտին, որտև տուրիստը կարմիրի տակ փողոց էր անցնում, ու հանուն իրան չխփելու կտրուկ արգելակել ես։

Ուլուանա
28.03.2023, 04:39
Էն որ ivy-ի հոգեբանության կարիերայի զարգացումները լավ են ազդում Ակումբի գործունեության վրա. համ վրա-վրա հետաքրքիր հոգեբանական թեմաներ ա բացում, համ էլ հին թեմաներին նոր շունչ ու նոր ուղղություններ տալիս ու էդպիսով Ակումբն ակտիվացնում :)):

Հ.Գ. Բայց իրոք հետաքրքիր ա տեսնել, թե հազար տարվա թեմաներին ոնց կարելի ա նոր ուղղություն տալով` թարմ ու հետաքրքիր քննարկումներ առաջացնել:

մարդ եղած վախտ
04.04.2023, 00:34
Էն, որ շատ հնարավոր ա‘ առանց chatgpt-ի էլ ոչ մի տեխնիկական բան բնագրով չեմ կարդա ու չեմ գրի։ Արտակարգ հեղափոխություն ա հիմա տեղի ունենում։ Գրելն ու կարդալը էլ առաջվանը չեն ու պետք ա հասկանալ‘ ինչ անել դրա հետ։

ես ինքս կգրեմ ու բնագրից կկարդամ երևի մենակ հաճույքի համար ու հնարավոր ա ինչ-որ պահի դրանից էլ հոգնեմ

enna
12.04.2023, 18:46
Էն որ գրած ա evolution_armenia ու անընդհատ բոլոր տեղերով գովազդ ա բերում /հատկապես լինկդինում/, մտածում ես թազա հետաքրքիր պրոեկտ ա զարգացման համար, բացում տեսնում ես օնլայն կազինո ա :vayreni/բուն կազմակերպությունը շվեդական ա/, ինքն էլ իրան համարում ա գիտական ու տեխնոլոգիական կազմակերպություն :'Մ-ն մառկեծինգի համար ա ։Ճ իրոք կարելի՞ ա ցանկացած անուն ընտրել ու ինչ ուզել համոզե՞լ
56292

enna
12.04.2023, 19:08
Էն որ գրած ա evolution_armenia ու անընդհատ բոլոր տեղերով գովազդ ա բերում /հատկապես լինկդինում/, մտածում ես թազա հետաքրքիր պրոեկտ ա զարգացման համար, բացում տեսնում ես օնլայն կազինո ա :vayreni/բուն կազմակերպությունը շվեդական ա/, ինքն էլ իրան համարում ա գիտական ու տեխնոլոգիական կազմակերպություն :'Մ-ն մառկեծինգի համար ա ։Ճ իրոք կարելի՞ ա ցանկացած անուն ընտրել ու ինչ ուզել համոզե՞լ
56292

մեկ էլ չգիտես խի երիտասարդ աղջիկներին ա թարգեթ անում, համոզելով, որ խաղավար դառնալը ռոմանծիկ ա։ Օրինական ոչ մի բան մտքիս չի գալիս, որով իրանց արածը օքեյ չի, բայց գլխիս մեջ նենց չօքեյ ա, որ քիչ ա մնում զանգեմ տեսնեմ հո սխալ պատկերացում չեն տալիս գործի մասին, որ հետո դատի տամ ֆռռցնելու համար ։ՃՃՃ

Վիշապ
15.04.2023, 02:21
Էն որ զուգարանում նստած հեռախոսովդ մտնում ես ֆեյսբուք, տեսնես ինչ-կա չկա, Փաշինյանի ինչ-որ ելույթի տակի քոմենթներն ես քչփորում, կարդում ես՝ էս անեիր, էն անեիր, այսպես, այնպես, ֆլան-ֆստան, ա՛յ կեխտ: Մտքովդ անցնում է գրել՝ կեղտը Ղ-ով ա գրվում... ջուրը քաշում ես, լվացվելիս քո աչքերին ես նայում հայելու մեջ, ու անտարբերությունդ ասում է՝ զուգարանից դուրս արի, գնա բանիդ:

StrangeLittleGirl
16.04.2023, 22:33
Էն որ դուրս եմ գալիս թաղում զբոսնելու, մեկ էլ մի հատ աղջիկ տնային շորերով արագ-արագ քայլելով գնում ա ու հեռախոսով խոսում։ Մեկ էլ լսում ես՝ հայերեն ա։ Էն որ հետևում եմ մի քիչ, մեկ էլ ջոկում ես, որ մեր ընկերությունում ա աշխատում։ Գալիս եմ տուն, փորփրում։ Ու էն որ պարզվում եմ էդ աղջիկն ով էր։ Էն որ նույնիսկ անծանոթ հայերին մեկ ա գիտեմ։

enna
16.04.2023, 23:47
Էն որ երեխու հետ ման գալիս ծյոծաները տեսնում առաջինը հարցնում են աղջիկա, թե տղա, հետո հարցնում են ինչքա՞ն ա (անպայման հետևում ա վայ, ինչ փոքրա֊ն), հետո մի կոմմենտ անում են գլխարկ չդնելուն, ցուրտ հագնված լինելուն կամ էդ թեմաների մեջ մի ուրիշ բան ։Ճ ոնց որ համահայկական կանացի ռադիո լինի

մարդ եղած վախտ
08.05.2023, 10:15
Էն որ ծածուկ փափագ ունեմ, որ ակումբի տարեվերջյան ամենամյա մրցանակաբաշխությանը “Քյալլա տվող” անվանակարգում “Տարվա հայտնություն” մրցանակը ստանամ :oy հուզմունքից կմեռնեմ :D

Վիշապ
11.05.2023, 08:19
Էն որ օրվա վերջում անջատված վիսկի ես լցնում ու փռվում դիվանին ու գուգլ անում՝ «is whiskey healthy», ու կտտցնում ես էն լինկերի վրա, որ ասում են՝ «վիսկին առոջարար ա», «էն էլ ոնց», հեղինակավոր Forbes՝ 5 Reasons Drinking Whisky Is Healthy For You, բանը․․․ քաղցքեղ ա բուժում, դիմենցիա, էլ չգիտեմ ինչ․։ Դե ոչ մեկ չի ասում, որ միիիիիիիիիի՜պուճուր լյանդն ա վնասում, բայց դե լյարդն էլ պադոշ օրգան ա մեծամասամբ ռեգեներացվող․․․
Բայց լավ բան ա վիսկին։ Սիրում եմ ձեզ, օձեր։

enna
12.05.2023, 13:20
Էն որ առաջ ունքս վերև էի բարձրացնում, որ մեկը ջղայնության ժամանակ էդ ջղայնության օբյեկտին քֆրտում էր /մտածում էի պետք ա զսպեմ, դնեմ դիմացինիս տեսանկյունը վերլուծեմ, հասկանամ, իմի հետ համեմատեմ և այլն-այլն/, հիմա ամեն անգամ ջղայնանալուց մտքիս մեջ առաջինը ասում եմ «վայ թաղե՜մ քեզ», կապ չունի չաշխատող կոդ ա,թե մարդ։ Ամեն անգամ խնդում ու զարմանում եմ, թե ոնց տենց ստացվեց, որ ես էլ եմ հիմա էմոցիաներս տենց արտահայտում:Dհետո էլ կխորանամ կամ չեմ խորանա, կախված կարիք կա թե ։Ճ լիքը էներգիա եմ խնայում մեկ-մեկ

Վիշապ
19.05.2023, 02:22
Էն որ գործի ժամանակ զուգահեռ երաժշտություն ես լսում, մեկ էլ մի հատ թրեք բեսամփ դուրդ գալիս է, ու ջոկում ես, որ համ էլ նենց գեյոտ երաժշտություն ա, ու մոմենտ միտք ա գալիս՝ «արա հորս արև, կարող ա՞ ես գեյ եմ», ու ներքին ձայնդ պատասխանում ա՝ «ապեր, դու գեյ չես, դու դեբիլ ես, գործովդ զբաղվի»:
Հիմա նստած, չեմ կարում կենտրոնանամ խնդրիս վրա, որովհետև ալտեր-էգոս ղժժում ա վրես :D


https://youtu.be/wkW8Jlc6Ukw

ivy
19.05.2023, 09:27
Էն որ արթնանալիս առաջին բանը որ զգում ես՝ թեթև լարվածությունն ու ոգևորվածությունն է, որովհետև առջևում սիստեմիկ թերապիայի երեքօրյա բլոք-սեմինարն է, ու սա վերջինն է, հետո պիտի հրաժեշտ տաս սիստեմիկներին ու մնաս վարքայինում։
Ու էն որ շաբաթավարտն անցակցնելու լավագույն ձևը սովորելն է դարձել։

enna
20.05.2023, 14:42
Էն որ առաջ ունքս վերև էի բարձրացնում, որ մեկը ջղայնության ժամանակ էդ ջղայնության օբյեկտին քֆրտում էր /մտածում էի պետք ա զսպեմ, դնեմ դիմացինիս տեսանկյունը վերլուծեմ, հասկանամ, իմի հետ համեմատեմ և այլն-այլն/, հիմա ամեն անգամ ջղայնանալուց մտքիս մեջ առաջինը ասում եմ «վայ թաղե՜մ քեզ», կապ չունի չաշխատող կոդ ա,թե մարդ։ Ամեն անգամ խնդում ու զարմանում եմ, թե ոնց տենց ստացվեց, որ ես էլ եմ հիմա էմոցիաներս տենց արտահայտում:Dհետո էլ կխորանամ կամ չեմ խորանա, կախված կարիք կա թե ։Ճ լիքը էներգիա եմ խնայում մեկ-մեկ

Էն որ էս տեխնիկայի օգտակար լինելը թվացյալ էր, երկարաժամկետում լավ չի ազդում` նախ backlog-ում կուտակվում ա, հետո ավտոմատ ռեակցիայի ա վերածվում ու խանգարում խորանալ իմ տեսակետի ու դիմացինների մոտիվների մեջ ։((

ivy
22.05.2023, 20:08
Էն որ մի ընտանիքի հետ աշխատանքի ժամանակ 13-ամյա աղջիկը իր ընկերական միջավայրի խառը հարաբերությունների մասին է պատմում՝ ընթացքում լիքը գենդերային տերմինալոգիա օգտագործելով։ Քեզ էլ ընթացքում ձեռի հետ բացատրում է, թե որն է gender-fluid-ի ու non-binary-ի տարբերությունը, ու թե իր ընկերներից որ մեկը որն է։ Ու որ կողքից զգում ես ծնողների դեմքի wtf արտահայտությունը ու ակամայից մտածում՝ կարո՞ղ է քո դեմքին էլ է հիմա նույն արտահայտությունը։

մարդ եղած վախտ
29.05.2023, 18:03
Էն որ երբ մենք սովորում էինք դպրոցում, հետևողականությունը կատեգորիա չէր ու պետք ա հասուն տարիքում էդ հատկանիշը զրոյից հավաքել քո ներսում։

StrangeLittleGirl
29.05.2023, 18:32
Էն որ ակումբն ինձ երեք շատ լավ ընկեր ա տվել. Շինարարը, Մարդագայլուկն ու Ռուբին։ Ու էն որ վերջին երկուսի հետ շաբաթ օրը Մալմոյի փողոցներն էինք չափչփում։

enna
31.05.2023, 20:57
Էն որ մեր հավատացյալ դայակը սկսում ա փչացած Եվրոպաներից խոսալ ու միասեռականություն քարկոծել, մեկ էլ ասում ես, որ միասեռականներին դեմ չես, աչքերը թռնում են ճակատին ու սկսում ա քրիստոնյա բան֊ման մեջ բերել, ասում ես որ ինքդ քոզ քրիստոնյա չես համարում, էլ չի խոսում։ հիմա մտածում եմ վաղը աշխատանքի կգա՞

enna
09.06.2023, 11:05
Էն որ էփփլը փորձում ա մի ամբողջ համակարգ խցկի ակնոցի մեջ ու սաղ խոսում են ԱԲ֊ից, բայց մինչև հիմա հարմար ու էֆֆեկտիվ կաթի կթիչ չեն ստեղծել։ Համատարած օգտագործվող կթիչները էնքան հնադարյան են, որ ամենալավ կթիչի մասերը պետք ա ամեն ամիս փոխես, որ աշխատի,մնացածն էլ պետքա ձեռքով անես կամ էլ հոսանքին մոտ նստես սպասես :clean:

StrangeLittleGirl
10.06.2023, 23:42
Էն որ գնում ես գրական վորքշոփի Կոպենհագենում, բոլորն անծանոթ մարդիկ ու մի կնոջ ես ֆիքսում, որը մյուսներից ուժեղ ա գրում, համ էլ իրա դեմքին նայելն ուղղակի հաճելի ա, ու չես հասկանում ինչու։ Էն որ գալիս ես տուն, գուգլում ես, պարզում, որ իհարկե ակադեմիկ ա, իհարկե աշխատել ա նույն համալսարաններում, ինչ ես ու իհարկե լիքը ընդհանուր ընկերներ ունենք։ Ու նորից նույն հարցն ա առաջանում. ո՞նց ա էղել, որ մինչև հիմա իրար չէինք ճանաչում։

Ուլուանա
13.06.2023, 20:03
Էն որ երբ ինչ-որ խնդիր ա առաջանում, էնքան շատ ու տարատեսակ միջոցներ ես ձեռնարկում այն լուծելու համար, որ երբ խնդիրը լուծվում ա, տենց էլ չես իմանում, թե դրանցից հատկապես որ մեկը գործեց:

մարդ եղած վախտ
19.06.2023, 16:11
էն որ լեսբի կոլեգաս ասում ա, որ լգբտ երթի երեխեքին չի տանի, որտև երեխեքը կարող ա քինքերի թեմատիկայով հագնված մարդկանց տեսնեն, հարցեր տան ու ինքը չի իմանա, թե երեխեքի հարցերին ոնց պատասխանի :mda

մարդ եղած վախտ
20.06.2023, 19:08
էն որ ներսումս ամեն անգամ մի բան մեռնում ա, երբ ա֊ով վերջացող բառից հետո օժանդակ բայ "ա"֊ն կպցնում են բառին "յ"֊ով․ ասենք հիմա է֊ն դառնում ա հիմայա․ աչքիս սրա դարդից սկսեմ լրիվ գրական խոսել, գրել :blin

Բարեկամ
13.07.2023, 07:36
Էն որ երազումդ, երբ գիտես, որ երազ ա, մի անիրական-հրաշք տեսարանի ես ականատես լինում, ու (գիտակցելով, որ երազ ա) հանկարծ հանճարեղ մի միտք ես հղանում՝ հեռախոսով լուսանկարելու էդ տեսարանը՝ հույսով, որ արթնանալուց հետո նկարը պահպանված պիտի որ լինի հեռախոսումդ :))

Adam
14.07.2023, 03:23
Էն, որ թե՛ դեպրեսիադ, և թե՛ տագնապներդ հավերժ կմոռացվեին-կգնային՝ առհավետ, եթե ընդամենը Աստված մի հատ Tom Holland, Shawn Mendes, Timothée Chalamet, կամ էլ վերջի վարյանտ՝ անմեղ մի մորմոն միսիոներ ուղարկեր (իրա մորմոնի գրքով ու մկանոտ) ու սա էլ գար ու աչքերիդ մեջ նայեր ու ասեր՝ սիրահարված եմ քեզ: !!!

Դրանից էլ էն կողմ անտիդեպրեսա՞նտ:
Հազար հատ աշվագանդի էֆեկտ կունենար:

Չի ուղարկում, հո զոռով չի:

ivy
15.07.2023, 10:55
Էն որ մարմնի ու հոգեկանի կապի վրա հիմնված թերապիաներով ես տարվում՝ Somatic Experiencing, EMDR, Brainspotting, բայց հետն էլ գիտես, որ էս պահին ժամանակ չես գտնելու համապատասխան կուրսեր անցնելու, դրա փոխարեն կապվում ես Հայաստանում ապրող ուսանողական ընկերուհուդ հետ, որը լիքը գիտելիքներ ունի «մարմնական» հոգեթերապիայից, ու տեղում մինի-կուրս ես անցնում՝ հիմնված իր փորձի վրա։
Բայց դե սրա համար էլ պիտի ժամանակ գտնել ու խորապես ուսումնասիրել, որ նորից ընկնես կասկածների գիրկը, թե արդյո՞ք էդպես է :))

Adam
20.07.2023, 01:11
Էն, որ էսօր գնացել էի հայկական խանութ ու տեսա՝ գազով թան են վաճառում: 13 տարի ա չէի խմել:
1 ու 60 տվի առա մի շիշ, սառը: Դուրս եկա արևին փողոց, ու քայլելով քաշեցի կոկորդս շոգին: Էյֆորիայից քիչ էր մնում չոքերս թուլանային:

Աչքիս՝ նոր անտիդեպրեսանտ եմ գտել:

Ես տենց էյֆորիա մեկ էլ մի քանի տարի առաջ ստեղի հայերից մեկից «մրջնաբույն» թխվածք պատվիրելուց ու կարոտած խժռելուց էի ստացել:

Ուլուանա
20.07.2023, 14:14
Էն, որ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն գնում էինք դեպի էն հատվածը, որտեղ դիմավորողներն են սպասում, մեկ էլ մի հատ հո տըմբլ-տաշի չմիացավ։ :D Զարմացած կողքներս նայեցինք, տեսանք` զուռնա-դհոլ-ակորդեոնով մարդիկ կենդանի երաժշտություն են նվագում, փաստորեն, ինչ-որ մեկի կամ ոմանց ժամանման պատվին։ :D

Adam
20.07.2023, 18:03
Էն, որ անգլախոս ու ֆրանսախոս հասարակություններում հոմոֆոբիայի մի շատ հասարակ ու նուրբ դրսևորում կա, ու դա հիմնականում լեզվական ա: Էն, որ հոմոսեքսուալ բառը դարձնում են գոյական՝ ածականի փոխարեն:

he is a homosexual ՝ he is homosexual -ի փոխարեն:

Ատում եմ:

Did you know that he is a homosexual ?

Freeman
22.07.2023, 00:22
Էն որ էս վերջերս ակումբում բժշկության մասին գրառումներ կարդալուց մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ բժշկությունն էնքան պարզ բան լիներ, ոնց մարդիկ մտածում են ու ափսոս որ տենց չի ։դ

One_Way_Ticket
22.07.2023, 02:09
Էն որ էս վերջերս ակումբում բժշկության մասին գրառումներ կարդալուց մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ բժշկությունն էնքան պարզ բան լիներ, ոնց մարդիկ մտածում են ու ափսոս որ տենց չի ։դ
Էն, որ մսակերն ու բուսակերը նույն ճամբարից են։

Ուլուանա
01.08.2023, 08:07
Էն, որ Ակումբում հենց միայն նոր գրառումները կարդալն արդեն սկսել ա ահագին ժամանակ տանել: Վերջին տարիների համար բավական անսովոր իրավիճակ: )))

մարդ եղած վախտ
02.08.2023, 18:41
էն որ նապի հոր֊ը rabbit hole֊ի ավելի լավ թարգմանություն ա, իսկ քձիփը գրվում ա քցիբ :shrug

Ծլնգ
04.08.2023, 19:20
էն որ երկու կարևոր էլ-նամակի ես սպասում, որ ահռելի ազդեցություն են ունենալու մոտակա առնվազն մի կես տարվա-մի տարվա համար, ու դրանից ուշադրությունդ ցրված ա գործի նկատմամբ, ասում ես մտնեմ ակումբ՝ գրեմ-մրեմ, էն էլ թեմայից թեմա ցատկոտելով հասկանում ես, որ ասելու բան էլ չունես․․․

Adam
05.08.2023, 17:24
Էն, որ ակումբով հետաքրքրված են միմիայն 40-ին մոտ մարդիկ, ու որ մեզնից հետո էս հարթակն իր ջարդված պատուհաններով ու սվսվացող քամով հազիվ թե ինչ-որ մեկին պետք գա:

Adam
08.08.2023, 18:18
Էն, որ մամայիս հետ քայլելուց կամ վոյաժի վախտ ինչ-որ տեղ երկուսով զբոսնելուց արդեն երբ ուզեմ կարամ ասեմ՝

«էս ինչ սիրուն ծիտ տղա էր, տեսա՞ր, կամ wowww ծտոտ էր, հլը նայի»: Կամ տղու նկար ցույց տամ ասեմ՝ սիրուն ա՞, ի՞նչ ես կարծում:

Ու ինքը just rolls with it ՝ համաձայնվելով (կամ սրտանց կամ էլ դերասանություն անելով), կամ էլ քոմենթ անելով (ներքուստ երևի գիտենալով, որ խայտառակ դեբոշ կսարքեմ, եթե ինձ արգելեց իր մոտ խոսալ «նման թեմաներով»):

Փաստորեն՝ տարիների դեբոշներն ու շանտաժները մի օր իրանց պտուղները տալիս են՝ կապ չունի voluntary ա դա, թե forced. Ինձ իմ ազատությունն ա կարևոր, թեկուզ դա լինի illusory.

Ուլուանա
09.08.2023, 09:53
Էն, որ գրառում ես անում, բայց էնքան ա երկարում, որ արդեն հարց ա առաջանում` հրապարակել, թե չէ: Ընդ որում` արդեն երկրորդ էդպիսի գրառումն ա, որ օրերով քիչ-քիչ գրել եմ, բայց հիմա մտածում եմ` գուցե չարժե Ակումբում տեղադրել. ո՞վ ա էդքան զահլա անելու կարդա, առանց էդ էլ վերջերս գրառումները շատ են :)):

Ծլնգ
16.08.2023, 20:36
էն որ ամեն անգամ բեյքըն սարքելուց մտքովս անցնում ա, որ Վիշապը դաբռոն կտար․․․ վայթե Վիշապը ակումբում սննդական psyop էր ա անում, մենք էլ բեխաբար, տո՛ :D

ivy
17.08.2023, 23:15
Էն որ արևածագն ավելի սիրուն է, բայց դու մայրամուտն ես սիրում:

https://i.ibb.co/jGDT9mH/IMG-4638.jpg (https://ibb.co/hHVyxbC)

Adam
19.08.2023, 15:55
Էն, որ հայ ազգը ընդամենը մի դերասան ա ունեցել, որի խաղի կալիբրը կարելի ա համեմատել Բրանդոյի, Դե Նիրոյի, Սմակտունովսկու, Պաչինոյի, կամ էլ Լոուրենս Օլիվիեյի հետ:

Դա էս մարդն ա: Ու մենակ էս տեսարանով ինքը դա ապացուցում ա:

https://youtu.be/nwoe30EWZBU

Յոհաննես
21.08.2023, 17:26
Էն որ ես էլ եմ ահագին մտածել մեր դերասանների մասին, ասենք եթե Մհեր Մկրտչյանը ամերիկացի լիներ հիմա սաղ աշխարհը իրան կիմանար։ Էն Մեռած Պոետների եթե նայել եք, ասենք ջոգեք ինչ տիպի կխզարեր։ Եսիմ ախպեր, սենց որ նայում եմ մենակ Դենիել դեյ-Լյուիսից են հետ մնում մեր դերասանները։

ivy
05.11.2023, 22:34
Էն որ ամեն անգամ Վիեննայում լինելիս մտածում ես, որ կապրեիր էստեղ. սիրելի քաղաք է դարձել: Համարյա էնքան, ինչքան Մյունխենը: Ու որ Բրյուսելում էլ կապրեիր (վերջն է Բրյուսելը), բայց լեզուն խնդիր կլիներ, իսկ Վիեննայում քո «տան լեզուն» է՝ մենակ ուրիշ առոգանությամբ:

Ու էն որ Վիեննայից հետո Բրատիսլավա ես գնում (մոտ են իրար՝ մոտ 80 կմ հեռավորության վրա), թվում է՝ լրիվ ուրիշ աշխարհ ես ընկել:

Հավես է երկարացրած շաբաթավարտները եվրոպական տարբեր քաղաքներում անցկացնել ու ճամփեքին գիշերել հյուրանոցներում. ազատության ու արկածների սիրուն խառնուրդ է:

enna
12.12.2023, 21:43
Էն որ adhd-ի բուժում ես ստանում ու պարզվում ա, որ գլուխը կարա լուռ էլ լինի ։O

Varzor
28.01.2024, 02:59
Էն, որ անցնում ես "Ո՞վ կա կայքում" հղումով և տեսնում ես, որ միայն դու ես և բազմաթիվ հյուրեր և BingBot-եր

Բարեկամ
22.02.2024, 05:19
24 ժամերի ընթացքում ֆորումում ակտիվ եղած անդամների ամենաշատ քանակը 291-ն է: Դա եղել է 15.02.2010, ժամը 22:54-ին:

‎ Antoniogta ‎ AriaNNainash ‎ ArktiKit ‎ BerniceCor ‎ BillyThity ‎ brand semaglutide ‎ DanielIgnip ‎ Darernob ‎ ecavozaucuzo ‎ Effinee ‎ ElalataceOxyday ‎ erexa ‎ esautaxaf ‎ etohizowoqvue ‎ Evavjm ‎ Freeman ‎ generic semaglutide cost ‎ GeorgeMop ‎ Gevorg-0330 ‎ glbiz ‎ hollow ‎ Igorlnl ‎ Igorruj ‎ Igortgp ‎ iraofak ‎ Ivaneoz ‎ Jarre ‎ Josephnig ‎ Julidbd ‎ Juliibz ‎ Julioob ‎ LouieHaf ‎ maps-edu ‎ MeroflaDeews ‎ odeqore ‎ oqusbaujatubo ‎ ozanoforizem ‎ ozempic for weight loss ‎ PromotionErumn ‎ Rabofreesr ‎ RaymondCrips ‎ RobertJow ‎ RobertStext ‎ Roberttault ‎ Robertzok ‎ rybelsus australia online ‎ rybelsus best price ‎ rybelsus for diabetes ‎ Stevenvof ‎ Svetlfzc ‎ Svetloxo ‎ Svetlpjl ‎ Svetlujz ‎ Tiko85 ‎ TimothyLig ‎ uxuvosa ‎ Victorria ‎ Vikiujm ‎ Vikiyqk ‎ Williamtange ‎ _Հրաչ_ ‎ Արամ ‎ Բարեկամ

Էն որ բոտերը լցվում ու գերիշխում են մարդկանց մոլորակը, ու թացն ու չորը խառնվում են իրար :}

Sambitbaba
22.02.2024, 20:01
Էն որ տենց էլ չհասկացա, թե բոտ ինչ ա։ Ու, վ պրինցիպե, չեմ էլ ուզում հասկանալ...

ivy
21.03.2024, 00:10
Էն որ մի Կիտա, էն որ մի Արթգեո, էն որ էսօր՝ Մյունխենում :love

https://i.ibb.co/kx6D6BT/D8-F7-D072-99-A8-4050-AD95-5-C349-AA15608.jpg (https://ibb.co/t4P2PK6)

Էն որ երկրորդ սեզոնը առանց Կիտայի էր :)
https://i.ibb.co/bXPMHKD/IMG-5710.jpg (https://ibb.co/BBt54CF)