PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8]

ivy
14.01.2021, 17:24
Էն որ մարդիկ են լինում, որոնց հետ լավ չի, բայց առանց իրենց անտանելի է։
Ու թե էդպիսի մարդիկ կան կյանքումդ, ուրեմն կրակի մեջ ես։
Իսկ թե ինքդ ես էդ մարդկանցից, ուրեմն դարդուցավ ես։

Ուլուանա
14.01.2021, 18:58
Էն, որ եթե տվյալ մարդու հետ լավ չի, իսկ առանց իրեն` անտանելի, ուրեմն տոքսիկ հարաբերություն ա, ու ինչքան շուտ ազատվես էդ անառողջ կախվածությունից, էնքան լավ: Իհարկե, ամեն ինչ բարդանում ա, երբ խոսքը հարազատի մասին ա կամ, առավել ևս, ինքդ քո: Բայց դե ինքդ քեզ էլ հո կարող ես փոխել, կամ գոնե փորձել:

Գաղթական
21.01.2021, 01:47
Էն որ կնոջս հորեղբոր աղջիկը վախտին Միսս Բրյուսել էր դարձել ու մոդայի աշխարհ մտել:
Հետո տեղափոխվել էր Փարիզ, նոր մասնագիտություն ստացել ու կինոաշխարհ սկսել մուտք գործել:
Բայց հիմա գլխավոր նպատակներից ա Հայաստան տեղափոխվելը ու, ռազվեդկի համար, մի ամսով փորձնական գնացել էր ապրելու (Հայաստանից դուրս ա ծնվել ու երբևէ էնտեղ չի ապրել):
Շատ հետաքրքիր տպավորություններով էր կիսվում, բայց ամենաուժեղը՝ տիպիկ հայկական.
«հըլը սրա հագուկապն ու քսվածքը.. ձև չկա սա Փարիզում եղած լինի»..

Հ.Գ. Փարիզում շատ համեստ հագնվելն ու համարյա առանց շպարն ա մոդա, ինչը, ըստ հայերի, բացառվում ա Փարիզում հնարավոր լինի:

Գաղթական
02.03.2021, 08:42
Էն որ նորից արդիական.


https://youtu.be/ThQG08rZ-r8

ivy
15.03.2021, 16:44
Էն որ մյունխենաբնակ մի ընկերոջ ծանոթի մասին արդեն էնքան ես գրել Ակումբի տարբեր թեմաներում, որ եթե բոլոր գրառումներն իրար գլխի հավաքեիր, մի առանձին թեմա կստացվեր։
Ու էն որ հազիվ ես քեզ զսպում, որ նոր գրառում չանես։

...բայց կարծես թե սա էլ հենց էդ նոր գրառումն էր։

Գաղթական
30.03.2021, 23:03
Էն որ անկախ քեզնից գործադուլ ես անում ))

Անցած շաբաթ ազատ էի, երկուշաբթի օրվա համար էլ նշել էի, որ բժշկի եմ:
Էսօր պարզվեց, որ երեկ գործադուլ ա եղել ու HR-ին խնդրեցի էլ բժշկի թուղթս չտամ, ինձ էլ գրանցեն որպես գործադուլավոր, քանի որ էդ դեպքում արհմիությունից €30 փոխհատուցում կստանամ:

Սենց պատահական ու չնախատեսված գործադուլ՝ ետին թվով..

ivy
17.05.2021, 13:36
Էն որ ժամանակի դեմ անհավասար պայքարի մեջ ես. էս շաբաթը պիտի մի անկնթարթում անցնի, որ վերջապես հանդիպեք, իսկ դրան հաջորդող շաբաթը պիտի գոնե մի ամիս ձգվի :aaa