PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8

Գաղթական
22.11.2018, 15:20
Էն որ էսօր կադրերի բաժնում մեր հայ աշխատակիցներից մեկի մասին քննարկումը վերածվեց Հայաստանի մասին բազմակողմանի տեղեկատվական զրույցի )))

Կոլեգաներիցս մեկի միտքն էր հանճարեղ.
- Ձեր Արմեն անունը՝ էդ ոնց որ իմ անունը Բելգ լիներ...

Gayl
24.11.2018, 20:55
Էն որ բավականին հայտնի պատգամավորի թեկնածուին պարտքով փող ես տալիս:ճճճ

LisBeth
26.11.2018, 23:21
Էն որ Jarre-ի գրառման տակ ժամանակավոր շնորհակալություն ես դնում, հետո նստած մտածում ես, բա որ մոռանաս ու հավերժ մնա տեղ, հետո սթափվում ես․․․ ախր հավերժ չկա ըստ այդ գրառման

Alphaone
27.11.2018, 20:30
էն որ ինչ ուղղությամբ քար շպրտեմ, մի թեկնածուի կկպնի...

Chuk
10.12.2018, 23:28
Էն որ քյառթ ընկերդ գիշերվա միլիոնին խմած զանգում ա, ասում ա.
-Արտ ջան, ախպերս, մի հատ հեռախոսը փոխանցեմ ընկերոջս՝ բութուլիկին, իրան դասկանալի բացատրի ճշտի ու ճշմարտության տարբերությունն էլի, տենց, լեզվական մոմենտով ախպերս, էդ քու մոտ լավ ա ստացվում... Բութուլիկ ջան, վեկալ հեռախոսը ախպեր, ծանոթացի, ընկերս ա, ճշտի բացատրողը...

:D:D

Ուլուանա
11.12.2018, 05:25
Էն որ Ֆեյսբուքում մարդիկ ոգևորված աջ ու ձախ հրապարակում են, օրինակ, Աշոտյանի, Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի և ժողովրդի կողմից ատելի ու հակակրելի այլ հհկ-ականների ստացած ձայների թիվը, իբր, տեսեք` ինչ խայտառակ քիչ ձայներ են հավաքել, իսկ դու ապշած մտածում ես` ո՞նց, էդքան շա՞տ, ախր որտեղի՞ց ու ո՞նց ա գտնվել էդքան շատ մարդ, որ էս սրիկաներին ձայն ա տվել :o: Լավ, մի՞թե նրանք էդքան շատ հարազատներ ու մտերիմներ ունեն: Համենայնդեպս, իմ պատկերացմամբ` նրանց իսկի մտերիմները ձայն չպիտի տային, մոտ ազգականներից բացի: Իսկ դատելով Շարմազանովի հոխորտուն ելույթից` ոնց որ թե ինքն էլ ա ինձ նման զարմացած («Մենք ապացուցեցինք առաջինը ինքներս մեզ, հետո` մեր հակառակորդներին, որ...»):

unknown
17.12.2018, 12:37
Էն որ ուզում ես մի բան գրել բայց չգիտես ինչ, որովհետև ամեն ինչ քաղաքականության մեջա...

laro
18.12.2018, 00:41
Էն, որ առավոտ բարլուսով մտնում ես լսարան, ջոկում ես ինչպես միշտ կռիվ ա խմբում, վառենք ԼԳԲՏ համայնքին թեմայով ու դասախոսը համարում ա, որ իրենք հիվանդ են, երեխեք ջան, նայեք իրենց որպես հիվանդ։ Հասկանու՞մ եք, դա ասում ա մարդ, ով դաս ա տալիս, ու ոչ ավել, ոչ պակաս բժշկականում ու 10 հոգանոց խմբի 80 % կողմ են։ Ոնց ասում է Դատարկը՝ ահավոր ա։ Ու իրենք մեր վաղվա բժիշկներն են ու հենց սկսում ես խոսել, ասում են հա լավ էդ քո կարծիքն ա մի պրոպագանդի հա՞։ Անգամ առողջ բանավիճել չես կարա իրենց հետ։

Գաղթական
22.12.2018, 13:57
Էն որ մարդու տատնա Էրգրում մահացել: Զանգում ես ցավակցելու համ էլ ասում ես կգամ:
Ասումա՝ քեզ պետքա՞ էդքան քշես գաս...

Cassiopeia
30.12.2018, 12:10
Էն որ օր ծերության չես հասնում, որ երեխեդ մի բաժակ ջուր տվող լինի :D
Որ երեխեքը տեսնում են քեզ ու առաջին հարցը. մամա, դեղը խմե՞լ ես։
Տխուր ա շատ։ Ես պետք ա իրանց մասին հոգ տանեմ, ոչ թե իրանք իմ։

Տրիբուն
30.12.2018, 20:23
Էն որ էս նոր տարվա գիշերը Սերժիկին չենք լսելու, հորսսսս արև :D Նիկոլին ենք լսելու :hands

Gayl
31.12.2018, 12:20
Էն որ նոր տարվա գիշերը ձյունա գալու:bux:

John
31.12.2018, 18:40
Էն որ մազ կտրել, լողանալ, թրաշվելն արել ես, ու էլ անելիք չունես մինչև 23:59

laro
11.01.2019, 14:57
Էն, որ քեզ աշխատանքից հեռացրել են, իսկ դա քեզ բացել ա, բարձր երաժշտություն ես լսում ու ծիծաղում :dance
հ․գ․ Էդ քիչ չի, երբ ասեցին վաղը կգաս դիմումդ կգրես, վերջ հեռացված ես, ասում եմ դու չես որոշելու ես գամ գործի, թե չէ, քո ինադու պիտի գամ ։Դ Անադեկվատ, անադեկվատ Անժելիկա :D:crazy

Smokie
12.01.2019, 15:06
Էն որ մի առավոտ ու ցերեկում դատարկեցի մի 7-8 ամսվա "էն որ"յան կուտակումներս::D Անցնեմ Անկապին: :))

ivy
14.01.2019, 12:56
Էն որ մի քանի ամիս երրորդ մասթերի մասին ես մտածում ու վերջը կանգնում ես PhD-ի վրա:
Տեսնես՝ ուժս (ու ժամանակս) կհերիքի՞:

Գաղթական
23.01.2019, 21:17
Էն որ «Activity stream»-ը ստուգելուց տեսնում ես Sambitbaba-ն էլի էս թեմայում ա (https://www.akumb.am/showthread.php/67844-Գաղթականի-Բարեկամի-և-Sambitbaba-ի-համատեղ-պատմվածքը), ասում ես՝ ըհը՛, հեսա շարունակությունը կգրի, տեսնենք, թե վերջն ինչա դուրս գալիս, էն էլ՝ նորից «հրեղեն» լոմկա...

Ուլուանա
24.01.2019, 00:56
Էն որ սկեչբուքումդ երկու օր աշխատում ես նոր նկարի էսքիզի վրա, մեկ էլ սկեչբուքդ գտնում ես, տեսնում` տղադ ամբողջությամբ խզբզել ա վրան` նույն մատիտով, ինչ մատիտով որ արել էիր էսքիզը :cry: Ու մի կես ժամ ծախսում ես խզբզածները մաքրելու ու նկարածդ վերականգնելու վրա:

Progart
24.01.2019, 12:41
էն որ անգրագէտ են ու դեբիլ, բայց քթերը ցից, արդէն դիմանալու չի

StrangeLittleGirl
30.01.2019, 13:26
Էն որ թեմա ես բացում, գրում֊գրում ես մի կես ժամ, հետո ջնջում, ուղարկում գրողի ծոցը։

Գաղթական
03.02.2019, 16:28
Էն որ ֆբ ընկերության հայտա ուղարկել, մտնում ես՝ տեսնես ովա..
տկլոր աղջիկ, տկլոր աղջիկ, քյաֆթառ ատամներով թայվանցի ջահել...

#ՔողարկմանՎարպետը

StrangeLittleGirl
06.02.2019, 00:30
Էն որ Հայաստանում պարապությունից Ալեն Սիմոնյանը հիմն ա փոխում, իսկ Դանիայում էլի էդ նույն պարապությունից Յոակիմ Օլսեն անունով պատգամավորը բողոքում ա, թե ինչու երրորդ սերնդի ոչ֊արևմտյան իմիգրանտների անունները Իդա, Էմմա, Օլիվեր ու Վիկտոր չի, թե ինչու դանիական անուններ չունեն։ :D Էս սաղ պարապներին պետք ա ուղարկել մի անմարդաբնակ կղզի իրանց պարապությամբ զբաղվեն, թե չէ մենք մեղք ենք դրանց ձեռը։

Տրիբուն
06.02.2019, 14:33
Էն որ, Չուկը էնքան չի երևացել, վախում եմ զանգեմ, հանկարծ վատ լուր չլսեմ։

Adam
06.02.2019, 16:49
Էն, որ Dwayne Johnson-ին ֆիլմերում տարիներով նայում ես ու նոր-նոր ես նկատում, որ սևամորթ ա…

ivy
07.02.2019, 19:33
Էն որ սենց ծանրաբեռնված շաբաթ վերջին մի տարում դեռ չէր եղել, ու էսօր դեռ ուրբաթ էլ չի:
Հոգնած եմ, ուզում եմ փիսիկի պես մի տեղ կուչ գամ, գլուխս շոյեն, ես էլ կիսաքուն մլավեմ՝ քիչ-քիչ անջատվելով:

StrangeLittleGirl
14.02.2019, 00:59
Էն որ իրիկունվա ժամը տասն ա, ու դեռ չեմ կարողանում ուղեղս անջատեմ, գործիս հետ կապ չունեցող գործով զբաղվեմ։ Էն որ է՞ս ա ակադեմիան :cry

ivy
17.02.2019, 22:47
Էն որ ամեն անգամ բույսերս նոր հողի մեջ տեղափոխելիս անհանգստանում եմ, թե արմատները տեղափոխելուց հո չեն վնասվի, ոնց կկպչեն նոր հողին, հո չեն խեղճանա, թոշնեն կամ ընդհանրապես չորանան, վերանան։ Էդ հարցում մարդկանցից շատ չեն տարբերվում։

Arpine
18.02.2019, 19:48
Էն որ մի տարի կլիներ ակումբ չէի մտել, ու էնքան բան ա անցել գլխովս․․․ երանի ստեղ գրած լինեի, չնայած եթե ժամանակս դրան տրամադրեի հավանաբար էդ ամեն ինչի մի մասը չէր պատահի ու բնականաբար ես ինձնից գոհ չէի լինի։ Իսկ հիմի՝ եմ:}։


Հ․Գ․ :love

Adam
22.02.2019, 03:31
Էն, որ իսկական ֆոտո ես վերցնում ձեռքդ ու մեկ էլ ռեֆլեքսից ելնելով բութդ ու ցուցամատդ տանում ես վրեն, որ զում անես…

StrangeLittleGirl
26.02.2019, 13:28
Էն որ ուսանողների տնայիններն ես ստուգում, մեկ էլ գրավորներից մեկը սկսվում ա մի ամբողջ պարբերություն մուննաթով, թե ինքը նախորդ դասին չի էղել, ու տնայինն անելը դժվար էր, որ սլայդների վրա չկար բացատրությունը, որտև լսարանում բանավոր ա ասվել ու արվել առաջադրանքը։ Էն որ սաղ իմաստն էդ ա, ես թողնում եմ ով ուզում ա գա դասին, ով ուզում ա՝ չգա, բայց չեկողների համար ավելի բարդ ա տնային անելը։ Բայց մարդն ալարում ա նույնիսկ գնա դատաբազայի ինստրուկցիաները կարդա, ու դասախոսն ա մեղավոր դուրս գալիս, որ ինքը հերիք չի դասի չի էկել, մի հատ էլ դժվարացել ա տնայինն անել։ Բա մեր վախտով տե՞նց էր։

Thom
26.02.2019, 19:01
Էն որ, աշխարհը էն կարգի ա ցնդել, որ եթե սևամորթը ասում ա "Ես հպարտ եմ, որ ես սև եմ", իրան ծափ են տալիս, իսկ եթե սպիտակամորթն ա ասում "Ես հպարտ եմ, որ ես սպիտակ եմ", մեղադրում են ռասիզմի մեջ :D

Աթեիստ
26.02.2019, 19:14
Էն որ Varzor (https://www.akumb.am/member.php/20175-Varzor)
https://www.akumb.am/images/statusicon/user-online.png :o

5.5 տարի ընդմիջումից հետո ։)

Varzor
26.02.2019, 19:42
Էն որ, մեկը երկար բացակայությունից հետո ասում է "Բարի օր ձեզ, հներից ո՞վ կա" :)

Jarre
27.02.2019, 02:07
Էլ որ ծայրահեղ սուբյեկտիվ հարցի (ճաշակ-մաշակին վերբարող) մասին մարդ իրա կարծիքը նենց վստահությամբ ա հայտարարում (ոչ թե հայտնում), որ կարծում ես, թե ասողը / գրառում կատարողը էդ ոլորտի միակ ճշմարիտ աստվածն ա։

Adam
27.02.2019, 14:08
Էն, որ որոշ հոմոֆոբ, բայց Շառլին պաշտող հայերը եթե իմանային ու հասկանային Շառլի հոմոսեքսուալի մասին ամենահայտնի երգն իր կանացի ժեստերով և էմոցիաներով կատարման հետ հանդերձ՝ հավերժ ցեխը կկոխեին Շառլին էլ իրա ժառանգությունն էլ հետը՝ ազգն այլասերող երգիչ համարելով :D

Ծլնգ
27.02.2019, 14:42
էն որ երեկ երեկոյան լվացած տաբատդ ես առավոտյան հագնում, ու զգում ես, որ հետևի գրպանիդ մեջ ինչ-որ խանգարող բան կա, ու հանում տեսնում ես, որ երեկ գործով հանդիպած կոնտակտիդ այցեքարտն ա, ում խոստացել էիր էլ-նամակ գրել, բայց այցեքարտի վրա տպվածները լվացքի հանդգնությունից խմբակային խարակիրի են արել․․․

ivy
27.02.2019, 14:49
Մոդերատորական: Վերջին մի քանի գրառումները տեղափոխվել են «Օրագրային զրույցներ» (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80) թեմա, որը բացվել է «Օրագիր-զրուցարաններ» ենթաբաժնում: Հիշեցնեմ, որ «Թեմատիկ օրագրեր», ինչպես նաև «Անձնական օրագրեր» ենթաբաժիններում մեկնաբանություններն արգելվում են:

Adam
28.02.2019, 23:38
Էն, որ սեպտեմբեր ամսվա ակումբը վերակենդանացնելու ուտոպիստական մղումներս ու ջանքերս նոր-նոր սկսում են ծիլ տալ: Դժվարը սկիզբն ա: Հետո՝ ձնագնդիկի էֆեկտ:

StrangeLittleGirl
01.03.2019, 01:45
Էն որ մի ամբողջ ամիս փաստաթղթային փաթեթ ես հավաքում, որ նոր գործի դիմես, բայց վերջին վայրկյանին որոշում ես չդիմել։

ivy
01.03.2019, 12:45
Էն որ ամուսնացած կոլեգադ առավոտ շուտ հարցնում է.
- Կպատմե՞ս ինձ (եթե շատ ինտիմ հարց չի քեզ համար), թե ոնց է հնարավոր խաղաղ բաժանվել ու նախկին ամուսնու հետ լավ ընկերներ մնալ:
Ու դու՝ «Օհո, կա-չկա մտքին մի բան կա, հիմա արժի՞ իրեն քո դրական փորձից պատմել, թե չէ» :unsure

Adam
01.03.2019, 16:52
Էն, որ Բարեկամի Բյուրի մասին կարծիքին լիքը մարդ վախում ա շնորհակալություն հայտնի :D :D

Adam
01.03.2019, 20:08
Էն, որ վախից ես իմ շնորհակալությունը հանում եմ !

Ներսես_AM
02.03.2019, 00:18
էն որ էս լուրը (https://iravaban.net/217299.html) կարդում ես ու սպասում ես երբ ա Թուսկուլեցի Սաշիկը (https://www.akumb.am/showthread.php/64612-%D4%B9%D5%B8%D6%82%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D6%81%D5%AB-%D5%8D%D5%A1%D5%B7%D5%AB%D5%AF%D5%A8) օրագրում նոր գրառում լինելու։


https://media.giphy.com/media/tyqcJoNjNv0Fq/giphy.gif

Adam
02.03.2019, 18:18
Էն, որ գնում հասնում ես Cliffs of Moher, մեկ էլ եղանակը նենց ա քաքմեջ անում ամեն ինչ, որ դաժե մի հատ ֆոտո անելուց մտածում ես. «կամ հեսա ինձ ա քամին շպրտելու ժայռից ներքև, կամ հեռախոսիս»: Ու տենց՝ հիասթափված գալիս ես տուն՝ էլ երբեք էնտեղ ոտք չդնելու ցանկությամբ:

ivy
02.03.2019, 21:59
Էն որ տեղափոխությունն ինչքան էլ գլխացավանք լինի, միևնույն է լավագույն հնարավորությունն է, որ մարդ արագ ազատվի ժամանակի ընթացքում կուտակված անպետք ու հին իրերից՝ դրանք նոր տուն քարշ տալու փոխարեն:

Adam
03.03.2019, 00:56
Էն, որ «էն, որ»-ը բոլորն առանց ստորակետի են գրում՝ հաշվի չառնելով, որ դա «Այն, որ»-ն ա: Ու էն, որ ես միշտ էլ ստորակետ եմ դնելու մինչև վերջ:

Տրիբուն
03.03.2019, 11:43
Էն որ վարոյին կարոտել էի :) Ես իրա ցավը տանեմ, էկավ հիշացնի, թե ինչից ենք պրծել: Նիկո՚լ, Նիկո՚լ, Նիկո՚լ ....

Գաղթական
05.03.2019, 16:45
Էն, որ բրազիլական կառնավալի թեման հայկական մշակույթնա լինում )))

#ՄուրադՓարսադանիչ


https://youtu.be/-LGlvWuXQnA

StrangeLittleGirl
06.03.2019, 02:12
Էն որ էսօրվա ընթրիքս մի շիշ նարնջի հյութ էր ու էն որ զզվում եմ երեքշաբթի օրերից։ Ե՞րբ ա էս սեմեստերը վերջանալու։

Adam
07.03.2019, 01:48
Էն, որ մայիսի վերջին պիտի գնամ Մալազիա, բայց վախում եմ դրանց նզովված ավիաուղիներից: Արդե՛ն տեղս չեմ գտնում: Պրիտոմ՝ հլը հերիք չի պիտի գնամ, մի հատ էլ պիտի հետ գամ: Յոլկի պալկի…

Յոհաննես
12.03.2019, 02:39
Էն որ դարձել եմ ակումբի ինտիմ կյանքի մեկնաբանը :o

Գաղթական
12.03.2019, 02:43
Էն, որ մերօրյա Ակումբում, ջերմ կրծքերի մեջ խորասուզվելու համար, ուռոդ պիտի ըլլաս..

Ծլնգ
12.03.2019, 18:21
էն որ տեսնում ես Progart-ը ինտիմ ֆանտազիաների թեմայում գրառմանդ (https://www.akumb.am/showthread.php/67899-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B4-%D6%86%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%A6%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2586633#post2586633) շնորհակալություն ա դրել, ու մտքովդ անցնում ա, որ էս ա դասական ուղղագրությամբ «իմ վերևի մարդու մասին» ինտիմ ֆանտազիա ա գրելու, ու սառը քրտինք ա վրեդ տալիս․․․ լավ իմաստով, էլի :oy


Հ․Գ․
«Դաս իսթ ֆանտասթիշ» վիճակներ :tomato

Ուլուանա
14.03.2019, 05:07
Էն, որ մանկությանդ բյուրեղյա կերպարներից մեկը` բոլոր առումներով մի շատ օրինակելի աղջնակ, ակնթարթորեն գահավիժում է իր պատվանդանից, երբ պեղելով նրան հուշերիդ խորխորատներից` մտնում ես նրա ֆեյսբուքյան էջը...
Լրիվ ուրիշ մարդու էի սպասում տեսնել, բայց նկարները նայելուց հետո էնպիսի շոկի մեջ էի, որ էդ գիշեր նույնիսկ երազումս տեսա, ու քանի օր է` մտքիցս չի գնում (երազս չէ, Ֆեյսբուքում տեսածս)...

Varzor
14.03.2019, 19:12
Էն, որ ուզում են իրավական, հարուստ ու հզոր երկիր ունենալ, բայց դրա մեջ ներդրում չունենալ՝ ուրիշների հաշվին կերած խորովածն ավելի համով ա։

Skeptic
17.03.2019, 08:58
Էն որ ինտիմ ֆանտազիաներում մի ժամից ավել տեքստ եմ հավաքում, տեղադրելու ժամանակ դուրս ա գցում ֆորումից, ու տեքստը նախօրօք չէի պահել։ :fool

ivy
19.03.2019, 13:53
Էն որ մի քանի օր շարունակ խելառ կատվիդ տուն բերած «խաղալիքներն» ես փորձում «հավաքել»:
Երեկ «մկան վիլլա» կոչվող սարքը ձեռք բերեցի, ու էսօր վերջապես ստացվեց պուճախներում թաքնված խաղալիքը գտնել: Գործի գնալու ճանապարհին բաց թողեցի. լավ վախեցած էր խեղճը:

http://i66.tinypic.com/o8xrn8.jpg

StrangeLittleGirl
26.03.2019, 20:57
Էն որ 250 էջ ա մնացել, որ գիրքը վերջացնես, ու մտածում ես՝ վերջապես, քիչ ա մնացել։

Smokie
01.04.2019, 17:12
Էն որ արդեն վարժվել/հաշտվել էիր էն մտքի հետ, որ գրառումներդ, թեմաներդ կամ ստատուսներդ ուշադրության արժանի չեն ու չէիր խորանում դրա մեջ, ուղղակի գրում էիր, երբ գրելիք էր լինում: Ու հիմա շաաատ անսովոր ու տարօրինակ ա թվում, երբ տեսնում ես որ վերջին բացածդ թեման համեմատաբար ակտիվ ա::' Էն որ լավ ա, բայց «կարծես էստեղ մի բան սխալ ա»::))

Էն որ դեռ էն նորեկ վախտերի նման ես, երբ ամեն մի արձագանքից երկինք էիր թռնում::)) Ուղղակի չարձագանքին սկսել ես թեթև նայել: Մանավանդ, որ ըստ մեծամասնության՝ քննարկելու բան չի լկա գրածիդ մեջ::)

Adam
01.04.2019, 17:24
Էն, որ Սմոքի պես անարատ ու մաքուր էակ էս աշխարհը երևի թե չի ծնել:

LisBeth
01.04.2019, 20:56
Էն որ Կրեյդլին ազգանունով պրոֆեսսորը հրավիրում ա իրա լեկցիան լսելու։ Ու էն որ ասում ա որ ինքը հպումների, մարմնի լեզվի մասնագետ ա :love

Ասում էր պետք ա հպարտանամ որ իրա հետ ծանոթ եմ։ Երբ աղջիկները գլուխ էին գովում, որ իրանց հաճախորդների մեջ Ծիմըծին ա եղել, Խաբենսկին։ Ես էլ հպարտ ասեցի որ իմ հաճախորդն էլ հայտնի պրոֆեսսըր Կրեյդլինն ա։ Սաղ իբր էդ ո՞վ ա դեմքով վրաս նայեցին։ Տխուր բան ա... էս կյանքը վաբշե։

Յոհաննես
01.04.2019, 23:11
էն որ Նիկեայի աշխատասիրությունից ունենայի Թրամփին կհաղթեի ընտրություններում,էն որ ես բոլոր ժամանակների լոդռն եմ

Varzor
03.04.2019, 03:16
Էն, որ ինքնաթիռում մեկն իրեն կոտորելով ուրիշի տեղն է նստում լուսամուտի մոտ, որ հետո լուսամուտը փակի ու քնի...

ivy
03.04.2019, 14:08
Էն որ քո ոլորտի վերաբերյալ պրեզենտացիաներ անելու սերը գնալով աճում է. պատմել-ցույց տալ-պատմել-պատմել, լիքը հարցերի պատասխանել, խոսք-զրույց-քննարկումներ. շատ հավես բան է: Բա էդ պրեզենտացիաներ պատրաստելն ինչ հաճույք է:
Երկու ժամանոց հանդիպում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունից փոխանակման ծրագրով եկած ուսանողների հետ. էդ ի՜նչ հավես անցավ:
Ուրբաթ օրն էլ նույնը՝ Պրահայից եկած սոց. աշխատողների հետ:

Էն որ լրիվ սիրահարված ես աշխատանքիդ:

Գաղթական
05.04.2019, 13:07
Էն, որ ժողովի ընթացքում պատահական արթնանում ես, սկսում ես արագ-արագ շուրջդ նայել՝ հո մարդ չէ՞ր նկատել աչքիդ կպնելը, ու դիմացի շարքում էլ ես երկու հոգի քնած հայտնաբերում..

ivy
05.04.2019, 20:22
Էն որ Ադամի հարցազրույցները չեմ հասցնում կարդալ (Յոհանինը չհաշված), բայց մի ձև համոզված եմ, որ շատ հավեսն են ։)
Դեռ կկարդամ:

John
05.04.2019, 21:37
Էն, որ մի տարում կյանքդ գլխիվայր շուռ ա գալիս, ու ընկնում է ճիշտ հունի մեջ

տեսիլք
06.04.2019, 15:30
Էն պահը, երբ զգում ես թե ոնցա մեքենայիդ ակերի ջանը դող ընգնում, երբ իրանց տակի դատարկությունը լցվում ա գերեզմանաքարի նման անխռով պառկած պինդ զանգվածով ու երբ անբահ ձեռքերով ցանքածածքի տակ խրված ակների կողքերքը փորում ես, մատներդ հպվում են սառը բազալտին: էն պահը երբ ջոկում ես, որ բազալտն ու մեքենայի տակի ժեշտը կասկածելի քիփլիկ են իրար գրկվել ու իրանց մենակ ուժեղ գազ տալը կարա բաժանի: էն պահը երբ զգում ես, թե ոնց են ակերը ուժեղ գազ տալուց ծառս լինում, բայց ի վերջո բազալտը տեղիյա տալիս ու ակերը մագլցում են իրա վրա:

StrangeLittleGirl
06.04.2019, 19:37
Էն որ մեր տանը տղամարդը ոչ միայն անգլերեն բառ ա, այլև բայ ա :)) Ասում ա՝ he tghamarded his way :))

ivy
08.04.2019, 12:01
Էն որ ամբողջ կիրակիդ առանց ռացիոնալ պատճառների տխրության մեջ է անցնում, ու նույնիսկ մարզադահլիճ գնալը չի օգնում:
Երևի բոլորի մոտ էլ լինում է երբեմն:

Լավ շաբաթ բոլորիդ:

Freeman
08.04.2019, 12:30
Էն որ գերխցկված գազելում ահավոր շոգ ա, հետևում իրար են խփում կանգելու տեղի համար, ես մենակով դեմը նստած եմ ու վայելում եմ, մեկ մեկ լավ բան ա էլի էս սեքսիզմը։

Ծլնգ
08.04.2019, 14:28
Էն որ գազե՞լ․․․ հաճախակի լավ բան ա էլի էս անհայրենիք լինելը։

Բարեկամ
08.04.2019, 16:58
Էն որ Ակումբի լոգոյի տակ կարդում ես "խայտառակ քննարկումներ" :8

Thom
08.04.2019, 23:03
Էն որ քայլում ես Երևանի կենտրոնով, մեկ էլ ձախից Սպայկայի ցուցարարներն են, մի երկու փողոց վերև ես հելնում, տրանսգենդերների դեմ հելած 10 հոգանոց 3րդ մասցիներն են քայլերթ անում "Թույլ չենք տա" գոռալով, մի քիչ էլ ես քայլում Հրապարակի դեմ վաբշե եսիմ ովքեր են ցույց անում ու պահանջում Նիկոլի հետ հանդիպում, գնում ես Օպերայի կողմ Օպերայի աշխատողներն են իրար խառնված, ու մտքիդ գալիս ա, թե բա "Սերժի վախտով ինչ լավ էր, հանգի՜ստ"։

Ուլուանա
09.04.2019, 01:13
Էն, որ նոր տանդ հետնաբակը տղայիդ նոր դպրոցի բակից բաժանված ա ընդամենը մի ցանցե ցանկապատով: Էն որ երբ իրենք երկար դասամիջոցին դուրս են գալիս դպրոցի բակում խաղալու, դու, տան պատշգամբում կանգնած, տղայիդ ձեռքով ես անում, հետը խոսում :roll:

Հ.Գ. Ասում եմ` որ ուշանալու լինես, քեզ կարող ենք միանգամից էս ցանկապատի վրայով նետել, տեղնուտեղը դպրոցում կհայտնվես :D:

Նիկեա
12.04.2019, 11:43
էն որ գրաֆիկս էնքան խիտ ա, որ ամեն ինչ ամենաքիչը 10 օր առաջ եմ պլանավորում ու սպոնտան լինելու ժամանակ չի մնում

Նիկեա
12.04.2019, 22:21
էն որ մեկի դեմքը ծանոթ ա թվում ու չեմ ջոկում՝ թումոյի՞ց ա, խմե՞լ ենք իրար հետ, նույն գործի համար հարցազրույցի՞ ենք էղել թե՞ վաբշե նախկին կոլեգա ա։

Varzor
13.04.2019, 00:15
Էն, որ շունը փողոցն անցումովա անցնում, իսկ որոշ մարդիք` ոնց պատահի:

Progart
13.04.2019, 01:32
էն որ մտածում ես, երէկ լսածդ երգը, «հին օրերի հիթերը» թեմայում, որպէս մանկութեան երգ կանցնի՞, թէ՞ չէ :/

Յոհաննես
13.04.2019, 01:37
Էն որ բանից պարզվեց տարիքս առած բիձա մարդ եմ :(

ivy
14.04.2019, 22:09
Էն որ ակումբցիներից մեկի հետ թրիլլերոտ երազի մեջ ես, որտեղ մի մութ պատմության հետքերով գնացել, ընկել եք վտանգի մեջ, բայց ինքը հաջողացնում է կյանքդ փրկել:
Ուրախ գիշերներ շարքից:

Նիկեա
15.04.2019, 18:54
էն որ վախենում եմ հաշվեմ, թե օրական քանի ժամ եմ աշխատում :D

Յոհաննես
22.04.2019, 13:29
էն որ թողեք ես իմ դարդով սատկեմ :cry Բարեկա՜մ :cry

Ուլուանա
22.04.2019, 18:37
Էն, որ կարծես ճակատիդ գրված լինի, որ դատապարտված ես ամբողջ կյանքում ունենալու իրար տանել չկարողացող, իրար ուտող մտերիմ ընկերներ, որոնցից ամեն մեկը քեզ միշտ մեղադրելու է, իբր, մյուսին անարդարացիորեն պաշտպանելու կամ իրեն անարդարացիորեն չպաշտպանելու համար: Էն, որ անձերը միշտ փոխվում են, իսկ երևույթը մնում է:

ivy
24.04.2019, 12:53
Էն որ չպատճառաբանված սերն աստվածացվում է, իսկ չպատճառաբանված ատելությունը՝ եսիմ ոնց պախարակվում:
Երկուսն էլ զգացմունքներ են՝ առանց ռացիոնալ պատճառների: Ու հա, մարդկային զգացմունքները բանականությանը քիչ են ենթարկվում: Մարդիկ էլ, ինչքան իրար սիրում են, գոնե մի էդքան էլ իրար ատում են, և դրա համար մեծ պատճառներ պետք չեն:

LisBeth
24.04.2019, 23:59
Էն որ մարդ կա ում գրառումները հազվադեպ ես կարդում, նենց մի բան ա գրում, որ աչքերդ լայն բացում ու ասում ես՝ ոտքերդ կարաս չսրբես, Ուլուանա :oy

Նիկեա
25.04.2019, 20:53
էն որ քիչ էր մնում անջատված-անջատված ինչ երգ ես այս պահին լսում-ի թեմայում երգասանտային ուղարկածս երգը դնեի :))

Նիկեա
28.04.2019, 21:57
էն որ մի հատ երգ կա, առավոտից ուզում ես լսել, բայց էդ պահին լսածդ երգը կիսատ չթողնելու բզիկ ունես, սպասում ես մինչև էդ երգը վերջանա ու փոխես, երգը վերջանում ա, shuffle-ով ավելի թույն երգ ա միանում ու դու էլի էն ուզածդ երգը չես լսում։ ու սենց արդեն մի քանի ժամ։

ivy
02.05.2019, 22:21
Էն որ անորեքսիկության ատիճան վտիտ-անմկան աղջիկը, ֆիթնեսում նստած, շարֆիկ ա գործում շուղերով:
Նենց սյուռ տեսարան էր, մաշկիս տակ ա անցել:

Գաղթական
03.05.2019, 03:34
Էն որ գուգլ նկարների բաժնում.
- «241543903» փնտրելիս գլուխը սառնարան մտցրած մարդկանց նկարներ կգտնես
- «241543904» փնտրելիս գլուխը ամանորյա նվերների թղթով փաթաթած մարդկանց նկարներ կգտնես
- «thusterbodle» փնտրելիս դեմքն ամբողջությամբ սափրվելու փրփուրով պատած մարդկանց նկարներ կգտնես

Ուլուանա
04.05.2019, 21:23
Էն, որ ուզում ես ՖԲ-ում մի քոմենթ անել` հակաճառելով ընկերներիցդ մեկին, մեկ էլ մտածում ես. իսկ արդյո՞ք ես էս պահին բավականաչափ ժամանակ, հավես ու ներվեր ունեմ արածս քոմենթին ի պատասխան քոմենթներ կարդալու, հետո դրանց պատասխանելու, ու էդ ամբողջ ընթացքում հաճախակի ստուգելու` արդյոք արձագանքել են, թե ոչ: Չէ, հաստատ չունեմ:

unknown
07.05.2019, 12:25
Էն որ հիմա քո բոլոր ընկերները անհոգ քայլարշավի են մասնակցում, իսկ դու աշխատանքի տեղդ նստած մենակ կարողանում ես նախանձել

ivy
12.05.2019, 16:42
Էն որ ATP-ի տարեկան ռիփորթի (https://www.armeniatree.org/uploads/images/2018-2019%20Annual%20Report.PDF) մեջ լրիվ պատահաբար պապայիդ հարցազրույցն ես հայտնաբերում ու էս նախադասությունից լա՜յն ժպտում՝ "The concept of helping others suits my personality․" :)
Ինչ նման ենք, ու ո՜նց եմ պապայիս սիրում։

Ուլուանա
14.05.2019, 18:52
Էն, որ վերջերս էնքան ես լսում սուրճի օգտակարության ու երկարակեցությանը նպաստող հատկության մասին, որ քիչ ա մնում մոռանաս քո երդվյալ սրճատյացությունն ու սուրճ խմող դառնաս, չնայած նրան, որ մենակ հոտից արդեն սիրտդ խառնում ա :bl:

Տրիբուն
15.05.2019, 21:49
Էն որ Ռամադանին դու մի ամիս լռված ես Հորդանանում ու փաստացի սաղ օրը սոված ես ու դեռ օրեր սոված ես մնալու: Ու էն որ հենց նոր, մայրամուտից հետո, նենց լափեցի՝ իրա մի շիշ գինիով, ոնց որ սաղ կյանքս հաց կերած չլինեի: Ու էն որ կրոնները՝ իրանց պահանջներով մտքումս նսեմացնելով տեսա, որ մեր Խուանը նոր կրոնա հիմնել, ու ես էլ առաջին աշակերտն եմ, տոժե մնե Պողոս-Պեդրոս:

John
16.05.2019, 23:36
Էն, որ երկարատև բյուրոկրատական քաշքշուկների ձեռը նենց ես հոգնում, որ երկու ամիս անց արդեն մոռանում ես, թե «ինչի համար էիք հավաքվել», ու մի անորեշ բթություն ա պատում ուղեղիդ. արդյունքն արդեն երկրորդական պլան ս մղվում, ինքնապահպանման բնազդը ստիպում ա մտածել միայն րոպե առաջ էդ քաշքշուկից ազատվելու մասին։

Տրիբուն
17.05.2019, 21:38
Էն որ Ռամադանին դու մի ամիս լռված ես Հորդանանում ու փաստացի սաղ օրը սոված ես ու դեռ օրեր սոված ես մնալու: Ու էն որ հենց նոր, մայրամուտից հետո, նենց լափեցի՝ իրա մի շիշ գինիով, ոնց որ սաղ կյանքս հաց կերած չլինեի: Ու էն որ կրոնները՝ իրանց պահանջներով մտքումս նսեմացնելով տեսա, որ մեր Խուանը նոր կրոնա հիմնել, ու ես էլ առաջին աշակերտն եմ, տոժե մնե Պողոս-Պեդրոս:

Էն որ ինչեր ասես որ չես անի խմելու համար: Մի նենց փախած տեղ եմ գտել, որտեղ դաժե ռամադան վախտով հացի հետ խառը խմելու են տալիս :)

Ու ինչ հզոր տեղ ...

5609156092

StrangeLittleGirl
03.06.2019, 16:43
Էն որ գնացք նստելուց անմիջապես առաջ հեռախոսդ փչանում ա ու էն որ գնում ես ուրիշ երկիր, քաղաք, որտեղ երբեք չես էղել, մնալուդ տեղի ու մնացած սաղ ինֆոն հեռախոսիդ հետ վարի ա գնում։ Ու էն որ մեկ ա նստում ես գնացքը։ Տեսնենք վերջս ինչ կլինի։

Varzor
04.06.2019, 00:04
Էն, որ խանութում աշխատողը լավաշ տալուց իբրև թե տոպրակով է բռնում, բայց մյուս "ազատ" ձեռքը պրոցեսին լավ էլ մասնակցություն է ունենում:
Ախր ձևն ու գիտակցությունը լրիվ տարբեր ուղիներով են քայլում ...

Գաղթական
04.06.2019, 10:33
Էն որ ձեր տուն հյուր ա գալիս (ընդ որում՝ առաջին անգամ ա գալիս) ու, սեղան նստելուց առաջ, սեղանը նկարում ա..

Էն որ էդ նկարի վրա հետո քո անունն ա ավելացնում ու գցում ֆբ...

StrangeLittleGirl
06.06.2019, 14:02
Էն որ նացիկները խայտառակ պարտություն կրեցին, 98֊ից էս կողմ էսքան վատ չէր էղել իրանց համար։ Ու էն որ Դանիան մանրից ճիշտ ճամփա ա բռնում։

ivy
09.06.2019, 22:32
Էն որ տնային բույսերի մասին հոգ տանելը դարձել է կյանքիդ անբաժանելի մասն ու ամենօրյա հաճույքներից մեկը։

http://i66.tinypic.com/dm4qaq.jpg

http://i66.tinypic.com/2qn5g76.jpg

http://i63.tinypic.com/2iglkqw.jpg

Գաղթական
20.06.2019, 19:52
Էն որ վռոձի օրենքից դուրս չես եկել, բայց արածդ ստորություն ա...


https://youtu.be/PXGDrD6ZSyA

LisBeth
21.06.2019, 01:47
Էն որ major նիպանյատկի մեջ եմ։ Ինձ թվաց թե մարդ եղած վախտվա նոր բլոգային գրառում եմ կարդացել... բայց մտա որ նորից կարդամ, էն էլ՝ չկա։

Գաղթական
21.06.2019, 11:01
Էն որ
լենին պապին էլ մանուկ է եղել,
իսկ Աշոտյանը՝ մազեր ունեցել...

https://i.postimg.cc/nLbGnTHv/840-C8174-D7-A9-4-FC4-96-CE-7223-D9789-C4-C.jpg

Ուլուանա
22.06.2019, 18:45
Էն, որ մեկին ուզում ես քոմենթով պատասխանել, բայց պահի տակ մոռանում ես` նրա հետ դու-ով էի խոսում, թե Դուք-ով, ու ապահովության համար Դուք ես գրում, բայց միաժամանակ հեչ էլ ապահով չես զգում :D:

Յոհաննես
22.06.2019, 20:47
Էն որ առաջի տիկինը իրա ընտանիքի անդամների հետ կողի սեղանին նստածա :love Էն որ ազատ անկախ Հայաստան :love

ivy
26.06.2019, 16:03
Էն որ իսկական կայֆերը սկսվում են կոմֆորտի զոնայից դուրս, էնքան որ համարձակվես ոտքդ էդ փափուկ անկյունից դուրս հանել:

StrangeLittleGirl
05.07.2019, 00:26
Էն որ հերթով մտնում ես հայուգենականների էջերը, որ տեսնես՝ էս օրերին ինչ են գրում ու ով ա գրում, մեկ էլ տեսնում ես մի ստատուսի տակ թեև բավական կիրթ ու ադեկվատ ձևով, բայց մեկը բավական ծայրահեղ նացիոնալիստական մտքեր ա արտահայտում (առանց սորոս֊մորոսի, հայու գենի ու արևմտյան մութ ուժերի)։ Զարմանում ես, մտնում պրոֆիլը նայելու, պարզվում ա՝ Լիոնն ա :))

Varzor
05.07.2019, 02:17
Էն, որ մարդանց խափել ու կուտ են տվել, թե առողջ նացիոնալիզմը սխալ ու վտանգավոր բանա…

Ուլուանա
07.07.2019, 03:02
Էն, որ կենդանաբանական այգում պինգվիններ ես տեսնում բացօթյա ու բարձրաձայն զարմանում ես, թե ոնց են էս շոգին իրենց էդտեղ պահում, ու ութ տարեկան տղադ քեզ բացատում ա, որ պինգվինների տեսակներ կան, որոնք տաք տեղերում են ապրում: Հա, ես չգիտեի... :oy

Thom
13.07.2019, 12:43
Էն որ մի հատ սխալ բան ես անում ու անելուց անմիջապես հետո գիտակցում ես արածդ հիմարությունը, բայց արդեն ուշ ա...

Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

LisBeth
13.07.2019, 17:08
Էն որ զարթնում ես ու մտածում, տեսնես բոլոր խնձորները կերե՞լ ես։ ՈՒ պարզվում ա որ՝ չէ։ Երեք հատ դեռ կա ։))

ivy
16.07.2019, 10:43
Էն որ մոտ մի շաբաթ շարունակ ինչ-որ հոգատար վիրտուալ հայացք էիր վրադ զգում՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի, իսկ սուբյեկտիվը կամ վեցերորդ զգայարան է կոչվում կամ կտցրածություն, ու հնարավոր է, որ դրանք նույն բանն են:

«Հոգատար վիրտուալ հայացք»... կտցրածությունը էլ ուրիշ ոնց է լինում:

Գաղթական
16.07.2019, 13:03
Էն որ տեղացիները ձմերուկ հիմնականում դիլիմ-դիլիմ են առնում..
Երևի համ էժան ա, համ էլ՝ կտրել են տալիս, գույնը տեսնում ու առնում:

Դրա պատճառով վեչնի քարկտիկ ձմերուկներ են խանութում..

Բայց երեկ, բախտի բերմամբ թե պատահմամբ, մեծերն էին ստացել՝ պլյուս-մինուս 10կգ:

Էն որ կանգնած ձմերուկ ես ջոգում՝
սենց ջիգյարով էլի..
«տղա» ձմերուկները մի կողմ դարսելով, «աղջիկ»-ները հերթով ականջիդ կտցնելով բան..
մեկ էլ զգում ես սաղ խանութը քեզ ա նայում...

StrangeLittleGirl
23.07.2019, 05:22
Էն որ դեպի օվկիանոսից այն կողմ ճամփորդությունդ անհավատալիորեն սահուն ա անցնում, ամեն ինչ ըստ նախատեսածի մինչև էն պահը, երբ հասնում ես վարձակալածդ բնակարանն ու ներս մտնում ու պարզվում ա՝ էնտեղ ուրիշ մեկն ա տեղավորվում։ Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը։

ivy
26.07.2019, 15:25
Էն որ առավոտ շուտ՝ 5-ից մի քանի րոպե պակաս, արթնանում ես մեսիջի ձայնից`«պրիվետ»:
Ու «ո՞նց ես» հարցից հետո սկսվում է խնդիրների տեղատարափը՝ նամակներ, որոնք չեն հասկացվել, դեդլայներ, որոնք անցել են, զգուշացումներ աշխատավայրում, որոնք լուրջ են: Ու բոլորի համար լուծում է հարկավոր: Մինչև ութի կողմերը իր հարցերով ես զբաղված, հետո հասնում ես օֆիս ու չես հասկանում՝ աշխատանքային օրդ նոր է սկսվել, թե դեռ երեք ժամ առաջ:
Հետն էլ մտածում ես՝ տեսնես էդ «ոնց ես» հարցի պատասխանը իրեն ընդհանրապես հետաքրքի՞ր էր:

Նիկեա
28.07.2019, 05:17
էն որ նայում ես՝ վերջին 24 ժամվա ընթացքում 168 ակտիվ անդամ ու չես ջոկում՝ բոտերի զանգվածային հարցակու՞մ ա թե իրոք էդքան ակտիվ ակումբցի ա էղել վերջին 24 ժամերի ընթացքում

Գաղթական
02.08.2019, 15:43
Էն որ կինս personal trainer ա ու դիետոլոգ, մի լավ լիքոտ կին էլ՝ զանգել ա կոնսուլտացիայի:

Էն որ, մոտիկությունից ելնելով, զանգել ա խնդրելու, որ իր ու իր ամուսնու համար դիետայի պլան կազմի ձրի, բայց մի ժամ խոսալու ընթացքում րոպեն մեկ ընդհատում ա, թե՝ լսի, բա էսինչ բանը փորձել ե՞ս, բա էն մյուսը՞.. ասում են՝ էդ էլա նիհարացնում.. էն երրորդն ու չորրորդն էլ, որ ասեցի, չմոռանաս՝ կուտես.. շատ լավ ա առողջությանը...

Գաղթական
03.08.2019, 16:21
Էն որ տեղացիները ձմերուկ հիմնականում դիլիմ-դիլիմ են առնում..

Էն որ քանի հիշել եմ՝ նկարեմ ))

https://i.postimg.cc/L8x9wMLZ/221-D1-B32-4-AFA-4-A7-C-9127-5-A01-C7616583.jpg

Ծլնգ
04.08.2019, 01:59
էն որ տանը 11 տեսակի պանիր կա (https://www.akumb.am/showthread.php/67189-%D5%8F%D5%B6%D5%AB%D6%81-%D5%A1%D5%B6%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BD-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80), բայց մի հասարակ իտալական ուտեստ սարքելու համար պետքական 4 տեսակի պանիրներից մեկը մեջները չկա, ու ստիպված երկու ուրիշով ես փոխարինում․․․ Dio, adoro gli italiani!

Հ․Գ․
Ու էն որ 4 ժամ խոհանոցում եփել-թափելուց հետո ասում ես ակումբում մի բան գրեմ, բայց մտնում ես ու հասկանում, որ գրելու բան չունես, ու ստիպված մի անկապ «էն որ․․․» ես գրում։

Գաղթական
09.08.2019, 08:14
Էն որ հայերն աղ ու հացով են դիմավորում, իսկ ղրղզները...
...իսկ ղրղզները չգիտեմ, թե ինչով, բայց նկարում վայթե ժարիտ արած կառտոշկա ա ու մի բաժակ մեղր...

https://i.postimg.cc/wvfnp4p9/53-E2-D3-A2-F4-E6-4195-AF91-8-FC9-A6-F903-B4.jpg

Thom
10.08.2019, 12:45
Էն որ Սևանի թերակղզու ամբողջ ափը ոտնատակ տալուց լողազգեստով ընդամենը 1 աղջիկ/կին ես տեսնում։ Հայաստան, 2019թ․, մենք դեռ խալաթով ենք ջուրը մտնում :mda

Ծլնգ
21.08.2019, 02:25
էն որ ամբողջ գիշեր նստած ՇՄԱԳ եզրակացություն ես կարդում, վարչապետի լայվ թատրոն ես նայում՝ ֆազերդ գցելով (https://www.akumb.am/showthread.php/67702-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8?p=2593729#post2593729), հետո անքուն գործ-մործ, հետևից էլ նյարդերդ հանգստացնելու համար գնում ես սահելու, բայց սառցադաշտում անքուն հալիդ հավասակշռությունդ կորցրած ընկնում ծունկդ համարյա ջարդում ես, ու գալիս ես տուն, գոգնոցդ կապում, հոտառությունդ սրում ու տրվում խոհարարությանը (https://www.akumb.am/showthread.php/54037-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4?p=2593755&viewfull=1#post2593755) ու զգում ես, թե ոնց է ամեն ինչը հեռանում, դառնում աննշան․․․

Էն որ էսքան ծույլ չլինեի, կարող ա յութուբում թերապևտիկ խոհարարության ալիք բացեի, քաղաքականության մաման էլ՝ բոզբաշ։

ivy
23.08.2019, 09:53
Էն որ երեկոյան փողոցով քայլում ես, մեկ էլ դիմացդ մի պայծառ դեմք է հայտնվում, կանգնում ու ժպտալով քեզ է նայում:
Սկեպտի՜կ :)
Մեկուկեսօրյա հայաստանյան այցի հաճելի պահերից մեկը:

Adam
23.08.2019, 22:43
Էն, որ կյանքը ցիկլ ա ու հեսա ֆբ-ի դարաշրջանն էլ ա անցնելու: Ստատուսներ, նկարներ, լայքեր… քոմենթներ…

Սաղ իրանց սպառելու են ու հանգելու ա ամեն ինչ: Ու …
Ու նորից գալու ա հին ու բարի ֆորումների դարը:

Ֆբ-ն կհոգնացնի, ակումբը՝ չէ:

ivy
29.08.2019, 11:09
Էն որ Ակումբում առանց Աթեիստի քեզ լրիվ անտեր ես զգում:

Գաղթական
29.08.2019, 14:33
Էն որ պոռնոն ուզում ա փրկել աշխարհը..

PornHub-ը որոշել ա իր լուման ներդնել շրջակա միջավայրի պահպանման գործում ու պոռնո ֆիլմ ա նկարում (the dirtiest porno ever) ամբողջովին աղտոտված ծովափին:
Ֆիլմի յուրաքանչյուր դիտման դիմաց խոստանում են գումար փոխանցել օվկիանոսների ու ծովափների մաքրման աշխատանքներին:

# Դիտիր պոռնո, օգնիր մաքուր պահել աշխարհը...


https://youtu.be/nskUHvjylEA

Յոհաննես
30.08.2019, 22:57
Էն որ մի հատ թույ ծիտ(իմ արև մահացու է,ռուս կյանքի կտոր) քեզ հրավիրումա սրճելու(իմ արև ջոգու՞մ եք),իսկ դու(գրողը տանի) ոտքդ ցխել ես ու պետք ա անշարժ պառկես :(

Յոհաննես
02.09.2019, 02:13
Էն որ Բարեկամը տենց էլ հետ չեկավ :(

ivy
09.09.2019, 10:46
Էն որ երկուշաբթիդ սկսվում է կրթության հետ կապված կռվախնձոր մի թեմայի մասին խառը երազով ու առավոտյան ինչ-որ անբացատրելի անհանգստությամբ:
Երևի որովհետև մեզ մոտ դպրոցն է սկսվո՞ւմ էս շաբաթ:

Բոլորին՝ անկռիվ, հանգիստ շաբաթ: Ու լավ ուսումնական տարի:

StrangeLittleGirl
09.09.2019, 18:29
Էն որ համալսարանական մանկավարժության դասընթացի երկրորդ մոդուլը թվային գործիքների մասին ա ու էն որ իրանք թվային գործիքներ են կիրառում ահավոր ձանձրալի կերպով, որ չես ուզում մոտիկ գալ։ Բա դրանից հետո լսարանում կուզես նման գործիքներ օգտագործե՞լ։

Գաղթական
12.09.2019, 22:59
Էն որ իրիկունը 23:00-ի կողմերն էր,
Նեթֆլիքսը միացրի, ասի՝ մի հատ կինո նայեմ, շուռ գամ..

Էն էլ՝ էնքան կլանիչ սերիալ հանդիպեց, որ առավոտ 7:30-ի կողմերը հազիվ պոկվեցի )))

Ով չի դիտել՝ խորհուրդ եմ տալիս.
Stranger Things

Հ.Գ. Պատրաստվում եմ էսօրվա գիշերային սեանսին...

Տրիբուն
13.09.2019, 10:39
Էն որ մի ամիս առաջ Stranger Things-ի երեք սեզոնը մի շաբաթում նայել եմ:

ivy
14.09.2019, 00:37
Էն որ քիչ ա մնում կանգնեմ հայելու առաջ, ձեռքի մեքենայով մազերս խուզեմ, ամիսը մեկ էդ անտեր տեղը գնալու դարդից մեկընդմիշտ ազատվեմ․ ոնց եմ զզվում վարսավիրանոցներից ու էնտեղի մթնոլորտից :[

StrangeLittleGirl
14.09.2019, 00:51
Էն որ վերջին անգամ մի երեք տարի առաջ եմ վարսավիրանոցում էղել :D

Adam
14.09.2019, 18:02
Էն, որ էսօր առավոտը Watch Tower -ից մի մարդ ու կին բուկլետներով էկել են դուռս ծեծում են, բա թե՝ «դուք գիտե՞ք, որ Աստված ձեր մասին մտածում ա»:
Մտքումս ասի՝ ես պրծում չունեմ էս ամեն ինչից…
Վերցրեցի բուկլետներն ու ասի ՝ հա, գիտեմ: Դուք խոսում եք նախկին մորմոնի, 4-րդ աստիճանի նախկին մասոնի, հիասթափված նախկին ռոզիկրուցիանի, դիլխոր մարտինիստի և էս ամեն մի ապուշությունների իմաստը դեռ որոնող նախկին սոֆրոլոգի հետ:
Թողեք իմ ու Աստծո հարաբերությունները մեզ երկուսին:
Ժպտացի ու ասի հաջողություն:
Ինձ թվում ա՝ չհասցրեցին էլ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ:

ivy
23.09.2019, 19:57
Էն որ էս թեմայում (https://www.akumb.am/showthread.php/62547-%D5%8D%D5%AB%D6%80%D5%B8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%B8%D6%82%D5%B6) գրառում անող էլ չկա, որ մարդ մի քիչ սիրային ինտրիգներով տարվի, թե տեսնես Ակումբում ով ում է թաքուն սիրահարված, ով ում մասին է երազում, ով ում մուսսան է ու էդպիսի պուպուշ բաներ։
Իսկ տարիներ առաջ սիրային կրքերը եռում էին ամեն կողմից։
Էհ, մեծացանք, քչացանք, սառեցինք։

Տրիբուն
29.09.2019, 15:50
Էն որ կարդում ես ու չես հավատում (https://www.akumb.am/showthread.php/68012-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2-%D5%B8%D6%82-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81?p=2595307#post2595307), որ մեր օրերում սենց մարդիկ կան։ Alphaone, մեր ժամանակների հերոսը։

ivy
30.09.2019, 15:59
Էն որ առավոտ շուտ ձենդ գլուխդ գցած երգում ես (կա-չկա գիշերները պատուհանիդ տակ հարբած երգեցողության ազդեցությունն է), ու կատուդ ամեն «հե՜յ»-իդ հետ չռած աչքերով վրադ է նայում, թե չլինի՞ սա էն կարգի է խելքը թռցրել, որ մոռանա ինձ էսօր ուտելու բան տալ:


https://www.youtube.com/watch?v=V8nLraecPRY

Ուլուանա
01.10.2019, 19:23
Էն, որ 3 տարեկան ճուտդ քեզ ասում ա. «Մամա, մի՛ գոռա (աղմուկ մի՛ արա), պապան (տատիկը) քնած ա»:

Գաղթական
01.10.2019, 20:11
Էն որ ասում ա. (8տ)
- Ի՜նչ լավ ա, որ ես տղա եմ..
- (անսպասելի զարմացած) Ինչի՞
- Հիմա կարամ կանգնած չիշիկ անել...
- (վաբշե զարմացած) ՈՒ ինչո՞վ ա էդ լավ..
- Դե դպրոցի զուգարանում էն նստելու տեղը միշտ կեղտոտ ա լինում: Հո չէ՞ի նստի...
Համ էլ՝ որ տղա եմ, պետք չի երեխա ունենամ...
- (քուանշվորած զարմացած) Բա է՞դ ինչ կապ ունի...
- Կարող ա շատ ցավա՝ չեմ ուզում...

Հ.Գ. Արա, մենք սրանց թայ վախտ հլա լավիզ ու տուռբո ծամոն էինք հավաքում, սրանք ինչերի մասին են խոսում...

Ուլուանա
04.10.2019, 22:02
Էն, որ եղանակը լրիվ ա գժվել. էն օրը 31 աստիճան էր, իսկ հաջորդ օրը` 14 :':

Գաղթական
08.10.2019, 08:56
Էն որ կոլեգաներիցդ մեկը համոզված նացիստ ա ու նախկին ՆԱՏՈ-ական սպա, ու դու էնքան ես խելքը կերել, որ ֆբ-ում բաց գրում ա “I love Armenia” )))

Գաղթական
09.10.2019, 09:02
Էն որ ես ինձ կյանքում նախանձ մարդ չեմ համարել:
Բայց սենց բաներ իմանալուց, անկախ քեզնից, wtf վիճակ ա մոտդ ստացվում..

Էն որ երեկ մեկը եվրոլոտոյով 190 մլն € ա շահել:
190 մած եվո միլիոն...
Էն որ օրական 10.000 եվրո ծախսես՝ 50 տարի շարունակ, վերջում տակը հլը էլի կմնա...

Էն որ մարդ ինչ աստիճանի բախտավոր անբախտ պիտի լինի էլի, որ 130-քանի միլիոն շահի (2017թ-ի վերջերը) ու տենց էլ խաբար չլինի..
Սաղ Բելգիայով ընկած ման գան, թե էդ շահողն ով էր, որ գա փողը տանի, ու չգտնեն... )))

ivy
21.10.2019, 10:53
Էն որ մինչև հիմա հիշում ես, թե ոնց չէիր սիրում, որ ամեն օր դպրոց գնալուց մամադ մազերիցդ երկու պոչիկ էր կապում ու վրայից էլ երկու ատելի բանտիկ կպցնում:
Իսկ նա ամեն առավոտ խնդրում է, որ իրեն երկու պոչիկ կապես, էն էլ՝ բանտիկից շատ չտարբերվող բաբաթիմ զրթիկներով: Ու էն ո՜նց է հիանում իր պոչիկներով:
Նենց կկտրեի երկուսն էլ :))

Moonwalker
22.10.2019, 16:22
Էն, որ երկար ընդմիջումից հետո Ակումբ ես մտնում ու տեսնում, որ Lion (https://www.akumb.am/member.php/5065-Lion)-ն ու Varzor (https://www.akumb.am/member.php/20175-Varzor)-ը վերադարձել են:

Յոհաննես
23.10.2019, 01:53
Էն որ Բարեկամը տենց էլ հետ չեկավ :(

Էն որ տնաշենը ու՞ր կորավ

Ծլնգ
25.10.2019, 15:07
էն որ առավոտ մթով գործի ես հասնում, ու վերջին մի 100 մետրը չհասած տարեց քարտուղարուհիներից մեկին ես տեսնում, ով կազմակերպությունում կյանքի կեսից ավելն է անցկացրել, բայց ում հետ վերջին վերակազմակերպման հետևանքով երկար ժամանակ է չես գործակցել, ու իրար տեսնելուց երկուսս էլ ուրախացած՝ միասին քայլելով այդ վերջին 100 մետրը՝ հարցնում ես՝ ո՞նց ես, պատասխանն էլ՝ I fucking hate this place!... :D էն որ ինչ-որ բան կյանքումս փոխել է պետք։

unknown
25.10.2019, 17:11
էն որ ակումբը հիշում ես ու մոռանում ժամանակի մասին:think

Meme
25.10.2019, 19:28
էն որ փոքր էիր երազում էիր մեծանաս դասի դպրոց չգնաս, ու երբ արդեն մեծացել էս հասկանում էս, թե ոնց նորից դպրոց կգնայիր...:)


երնեկ չէր....

Meme
27.10.2019, 16:44
էն որ ամբողջ օրը աշխատում էս քո ու դեմքիդ միմիկայի վրա, բոլորի աչքին շաատ նորմալ ու երջանիկ երևալ, մեկ էլ պահի տակ կախվելտ գալիսա...

Տրիբուն
29.10.2019, 00:00
Էն որ մեր Աթեիստի հասարակական ակտիվությունը (https://www.akumb.am/showthread.php/68023-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?p=2595958&viewfull=1#post2595958) կարդում ես, ու աչքիդ դաժե իրա խոհանոցային տարօրինակությունները սկսում են առավելություն դառնալ :D

Գաղթական
11.11.2019, 15:26
Էն որ բլթ կա՝ հեղինակին 1 մլրդ $ է արժենում (https://markets.businessinsider.com/news/stocks/ken-fisher-lost-1-billion-in-clients-after-inappropriate-sexist-comments-1028606705) )))

ivy
13.11.2019, 19:02
Էն որ հոգնած ես, բայց գերմանական հոգնած չէ, այլ հայկական՝ իր բոլո՜ր սիրուն իմաստներով:

Meme
13.11.2019, 23:45
էն որ աշխատանքի էս ընդունվել, բայց չես հասկանում էդ լավա , թե էդքան էլ չէ :blin:'

Վիշապ
14.11.2019, 23:42
Էն որ Ծլնգի ասածից (https://www.akumb.am/showthread.php/66911-%D4%BC%D4%B3%D4%B2%D5%8F%D4%BB%D5%94-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80?p=2596717&viewfull=1#post2596717) բան չեմ հասկանում ու փորձում եմ իր մեգանախադասությունների վերջակետերը ման գալ․․․ :(

Բարեկամ
15.11.2019, 10:44
Էն որ Վարզորը ամեն ինչի տակ շնորհակալություն ա դնում, ներառյալ իրար հակադարձող գրառումների, ոնց որ խրախուսի որևէ ակտիվություն, էնքան որ ակտիվ լինեն :))

ivy
15.11.2019, 13:57
Էն որ մտածում ես՝ մի տետր վերցնես ու սկսես մեջը երևակայական ընկերոջն ուղղված նամակներ գրել: Բոլոր մտքերդ և քեզ հետ կատարվող ամեն ինչը պատմես իրեն ու էդպես լիքը խոսես հետը (մի քիչ հաստոտ տետր է պետք), մինչև լրիվ դատարկվես: Մնում է որոշել, թե հետո էդ տետրի հետ ինչ անես:

Ծլնգ
16.11.2019, 03:01
էն որ language switching-ը լիրբ ա...


... sis-տղամարդկանց ու sis-կանանց...

բըլին, sis?!

Meme
16.11.2019, 13:14
Էն որ գիտակցում էս, որ սարսափելի ցրտեր են գալու, բայց քո տաք շորերը շաատ հեռվում են մնացել. :aaa :this

Հ.գ ՝ հետ տվեք իմ շորերը

Գաղթական
18.11.2019, 18:14
Էն որ մի հատ ախմախագույն երգ ես պատահմամբ լսում ու, անկախ քեզնից, ամբողջ օրն էդ երգն ա մտքումդ...

ivy
19.11.2019, 21:44
Էն որ օրերով խրված ես էքզիստենցիալ նիհիլիզմի ճահճում, մեկ էլ էսօրվա պես մի օր է գալիս, որ կեցության իմաստի մասին հարցերը մի կողմ է թողնում ու դրա տեղը լիքը գործեր առաջարկում՝ առանց կասկածների և ավելորդ հարցերի։
Առավոտվա հինգից ոտքի վրա լինելուց ու ուր ասես լինելուց հետո իրիկունը տուն ես հասնում և հասկանում, որ էդ օրը դեռ ոչինչ չես հասցրել ուտել, բայց էդ ի՜նչ բավարարվածության զգացում է մնացել օրվանից։

Յոհաննես
21.11.2019, 13:46
Էն որ չմեռանք թրեյլերի հիման վրա կինոյի վերլուծություն էլ տեսանք։ GOT-ի կանխատեսումներ անողները գլխները պատովն են տվել ձեր դեմը։

Բարեկամ
21.11.2019, 17:54
Էն որ ակումբի անթեմա վիճակից (մի բան ուզում ես կարդաս) գնում ես սեփական վարկանիշների վրայով ու պատահական մեկի վրա սեղմելով հայտնվում դարավոր մի գրառմանդ վրա , որը տենց էլ չես հիշում, որ արել ես երբևէ, կարդում ես որպես առաջին անգամ ու զարմանում, որ սենց դեմք բան ես գրել :hands :))

Meme
21.11.2019, 23:52
էն որ անվերջանալի թվացող դեպրասիաներ են մեկումեջ այցելում, ու դառնում էս լռիվ ուրիշ մարդ :}

ivy
04.12.2019, 19:07
Էն որ մտածում ես՝ 9.999-րդ գրառումդ առանձնահատուկ դարձնես, թե 10.000-ը, բայց դե երևի ոչ էլ կհիշես, երբ հերթը գա:
Կամ թե էդ ինչով պիտի առանձնահատուկ դարձնեիր, թեկուզ ու հիշեիր:

John
04.12.2019, 19:29
Էն որ վիրահատությունը հարթ անցնում ա, մի օրից դուրս են գրում, հետո մի շաբաթ վազվազում ես. անաշխատունակության թերթիկ, էպիկըիզ ու եսիմինչ տանել-բերել, նրա համար, որ վաստակես հետվիրահատական 10 օր հանգիստդ (օրից 7-8ը վազվզելու վրա են գնում)

Ուլուանա
04.12.2019, 21:45
Էն որ էս գրառումը (https://www.akumb.am/showthread.php/65217-%D5%A7%D5%B6-%D5%B8%D6%80?p=2597654&viewfull=1#post2597654) կարդում ես ու ինքնաբերաբար հայացքդ փնտրում ա սեփական գրառումներիդ քանակը, ու պարզվում ա` երեկ 12000-րդ գրառումդ ես արել, չես էլ նկատել :)):

impression
05.12.2019, 10:17
էն որ երկրորդ օրն ա՝ գալիս եմ գործի ու առաջին արածս բանը Ակումբ մտնելն ա :)

Գաղթական
05.12.2019, 22:31
Էն որ ձեռքերիդ բիլազուկներ,
մի քանի եղունգներիդ մանիկյուռանման երևույթ,
մորուքիդ բռոշկա,
կողքիդ էլ՝ գլխիդ թագի մոտերքում բանծիկ հարմարացնել փորձող թիթիզ դուստր:
Պապայի աչքը մի կես ժամով կպել էր կոչվում ա...

Յոհաննես
06.12.2019, 03:31
Էն որ թեմա ես բացում ու մեծ պատասխանատվություն ես զգում թեմայի համար,էնքան մեծ որ սաղ գրառումներին պատասխանում ես էլի,չարիքա էս պատասխանատվությունը,պետքա հախից գալ։
Ոշմ,ինչ ուզում եք գրեք,էլ չեմ պատասխանի :D

ivy
07.12.2019, 13:32
Էն որ բացիկ ես ստանում ու տեսնում, որ մարդը փորձել ա անվանդ կրճատ՝ Սիմե տարբերակի փոխարեն, ամբողջական անունդ մտաբերել ու գրել. Կարմիր Սիմե, ինչի չէ՞ որ, հնչողությամբ Հռիփսիմեին լավ էլ նման ա :))

https://i.ibb.co/zNxNBgS/D0446828-54-B0-4128-8704-7-C473-D640-AF1.jpg (https://ibb.co/stRtN4F)

ivy
16.12.2019, 02:03
Էն որ երկու տարբեր մարդկանց համար նախատեսված ռեցեպտներով մտնում ես դեղատուն ու մի տոպրակ դեղ վերցնում, որից հետո դեղատան աշխատողը տարակուսած նայում է ռեցեպտների վրայի արական անուններին ու սովորական «առողջություն» մաղթանքի փոխարեն ասում.
— Կարևորը՝ ոչ մեկը Ձեզ համար չէր:

Cassiopeia
27.12.2019, 11:10
Էն որ ԱԺ մակարդակով հանդիպում էր պետք, որ Աթեիստն ու Լիոնը գոնե ս հարթակում իրար հետ հանգիստ շփվեն :D

Գաղթական
30.12.2019, 05:12
Էն որ էսօրվա Գերմանիայից մի քանի նկարներ, որտեղ նույն տեսարանում միանգամից տարվա մի քանի եղանակ ա զետեղված:

ՈՒ էն որ էսօր «վերջապես» իրական ուրվական-վարորդի հանդիպեցի՝ ում մասին էդքան խոսում են, ու մահից պըրծա:
Բայց դրա մասին մի ուրիշ անգամ ))

https://i.postimg.cc/bvpjnMxp/AD867-F1-A-5-B31-40-A1-B919-085-C1-C882272.jpg

https://i.postimg.cc/bJFXKwKw/8505-DADA-1796-4-F99-BDBB-ECF530-E52-EF4.jpg

https://i.postimg.cc/DZzkjXpN/BB9-BFF69-3-AE2-4-D42-93-D1-6-F96-E41-EA988.jpg

https://i.postimg.cc/T1L8GX6q/F3-DE7957-6-FD3-43-D4-90-DE-05-DF4-F1-C07-FE.jpg

Meme
03.01.2020, 12:46
Էն որ դեռ Նոր Տարիա տներում, բայց դու արդեն աշխատանքի ես :B

Վիշապ
07.01.2020, 00:45
Էն որ կլիենտը մի շաբաթ ա սպասում ա, որ դու իր հարցերին պատասխանես։ Էն որ հարցեին պատասխանելու համար պիտի կոդեր գրես, ստուգես, որ աշխատում է, փաթեթ սարքես ու դոկումենտավորես։ Էն որ էդ սաղ արած ա ու մնում ա փաթեթն ուղարկելն ու հարցերին պատասխանելը, որտեղ մտածելու ոչ մի բան չկա։ Էն որ էնքան ձանձրալի ա արդեն դառել, որ մտնում ես Ակումբ, ու նայում ես վերջին գրառումը՝


378. Դոդեկաէդրոնը հաջողվեց ցույց տալ, և դա հեշտ բան չէ: Նշենք կրակի և հոգեկան էներգիայի բոլոր նշանները: Դրանով հաստատենք այդ երկու բարձրագույն հասկացությունների նմանության ըմբռնումը: Ասես թե...

Ու՝ տեսնես ո՞վ ա էդ Դոդեկաէդրոնը, ման ես գալիս պարզվում ա տասերկուսանիստն ա, ու չգիտես խի, էդ մեկը հայերեն չեն թարգմանել, ասենք ութանիստ, կամ տասանիստ գտա, տասերկուսանիստ՝ չէ։ Ու գնա՜ց․․․ պարզվում ա Սալվադոր Դալին իր «Վերջին ընթրիքը» կտավում սեղանակիցներին պատկերել է ապակե, ոնց է՞ր... հա, դոդեկաէդրոնի մեջ, որի համաչափության կենտրոնը համընկնում է Քրիստոսի դիրքի հետ, յաաաա...
Էն որ հետո մի հատ էլ էս կարդում Դալիի կենսագրությունը, էն որ իբր իր կիսացնդած պառավը ինչ-որ անկապ դեղ ա լցրել խեղճի կոկտեյլի մեջ, ու իբր դրանից Դալիի մոտ պարկինսոնի սինդրոմներ են սկսվել... Հետո ման ես գալիս նկարներ... Ինչ լավն են Դալին ու իր ռուս կինը, շատ շատ շատ պուպուշն են...
Այ դդում, նամակիդ պատասխանիր, շատ էլ ճապոնացիք քաղաքավարությունից ելնելով շատ հիսթերիա չեն սարքում, ոնց որ որոշ իտալացիներ, կամ հնդիկներ:
Էն որ ամեն դեպքում, չես ալարում ու էս սաղ անիմաստ անկապությունը շարադրում ես էստեղ, որ պարապ, կամ քո պես պրոկրաստինացվող մարդիկ կարդան :D

StrangeLittleGirl
07.01.2020, 12:37
Էն որ գնում ես Կոպենհագենում «Նռան գույնը» նայելու ու նախաբանը լսելուց, մեկ էլ տեղում մի քանի հոգու հետ շփվելուց հետո իմանում ես, որ Սովետի ժամանակ հայերին չէին թողնում հայերեն սովորել, դրա համար Սովետից արտագաղթածները հայերեն չգիտեն ու որ Ուկրաինան Կովկասում ա։ Դե էլ չասեմ, որ նենց վստահ պնդում էին, որ Մինաս Ավետիսյանին սպանել են, Փարաջանովն էլ իրա արվեստով Սովետի դեմ խոսալու հոդվածով ա նստել։ Էրնեկ իրանց ինքնավստահությանը։

Ուլուանա
10.01.2020, 21:19
Էն, որ Ֆեյսբուքի լրահոսում աչքովդ ընկնում ա «Գրետելն ու Հենզելը» նոր նկարահանված ֆիլմի գովազդ, զգում ես, որ վերնագիրը մի տեսակ ա հնչում ականջիդ, ու հասկանում ես, որ քո մանկության տարիների հեքիաթի վերնագիրը «Հենզելն ու Գրետելն» էր, ոչ թե «Գրետելն ու Հենզելը». ոնց որ թե ֆեմինիստական բարեփոխման ա ենթարկվել վերնագիրը :}:

Վիշապ
12.01.2020, 00:18
https://www.youtube.com/watch?v=hhg80GcBs7o

Էն մի թեթև պարապ յութուբում քչփորելուց էս երգչի ու երգի պատմությունն ես նայում, ու հայտնաբերում ես, որ երգի բառերը աղջիկը վերցրել է իրեն փողոցում բուլիինգ անող ամբոխից, ու որ երգը իր բողոքի ճիչն ա, ու մի կես ժամ մանթո ես :(


https://www.youtube.com/watch?v=cCdLh3_qKU8

ivy
13.01.2020, 00:05
Էն որ հայտնաբերում ես, որ Sia-ի երգերի տեսահոլովակներում խորեոգրաֆիան նույն աղջիկն է կատարում՝ Maddie Ziegler-ը, ու դնում բոլոր կլիպերը մի քանի անգամ նորից նայում ես․

"Chandelier" (https://www.youtube.com/watch?v=2vjPBrBU-TM)
"Elastic Heart" (https://www.youtube.com/watch?v=KWZGAExj-es)
"Big Girls Cry" (https://www.youtube.com/watch?v=4NhKWZpkw1Q)
"The Greatest" (https://www.youtube.com/watch?v=GKSRyLdjsPA)
"Rainbow" (https://www.youtube.com/watch?v=paXOkGMyG8M)
"Snowman" (https://www.youtube.com/watch?v=fj_fH7uW9JU)

Յոհաննես
13.01.2020, 23:43
Էն որ կուզեի 70-80ակաների երիտասարդներին հարցնեի,թե էդքան հանճարեղ պատկերացումների ու մշակույթի մեջ ապրելով ո՞նց կարողացաք էսքան հավայի ապագա ստեղծել :(

StrangeLittleGirl
15.01.2020, 22:08
Էն որ գործից ու յոգայից հետո սոված սատկելով գալիս ես տուն՝ մտքիդ մեջ ձվածեղը ու սև հացը, որ հավեսով պիտի ուտես, մտնում ես տուն, ու տանտիրուհիդ մի յոթ֊ութ հատ հյուր ունի, խոհանոցը զբաղված ա։ Ա՛ռը հա ձվածեղ։ Էսօր սոված մնացիր։

Վիշապ
15.01.2020, 23:47
Էն, որ «Էն որ»-ը էս վերջերս դառել է ամենակտիվ թեման :Ճ
Էն, որ նկատում ես՝ ոմն անդամության թեկնածու «Սեր Սիրահարվածություն» թեմա է բացել, ու հրճվանքով մտածում ես, որ երևի հորմոնալ աճի բարձունքում գտնվող պատանի է,
որ եկել է կիսվելու իր անորոշ, բայց երջանիկ սիրահարվածության մասին, էն, որ սիրահարված ես, բայց դեռ օբյեկտը չկա, էմոցիոնալ թրթիռներ, էրոգեն գրգիռներ, էներգետիկ թռիչքներ, էսպես-էնպես...
Ակազիվայսա, բարոյախրատական դիսերտացիա է #bamervaxtsencer

Գաղթական
17.01.2020, 20:14
Էն որ Նիսսանի նոր դիլլերի (ֆլամանացի) մոտ ես գնում ու պարզվում ա մոտը Զորահ գինի ունի:
Հատուկ ա մատակարարին խնդրել, որ իր համար բերի, որտև Հայաստանի մասին ունեցած իր միակ ինֆոն էն ա, որ գինեգործությունն էնտեղ ա ծնվել..

One_Way_Ticket
23.01.2020, 01:06
Էն, որ մարդու արտաքինից չես ջոկում՝ տղա է թե աղջիկ, անունն էլ Ժենյա է :D

ivy
06.02.2020, 20:20
Էն որ զուգադիպության բերումով աշխատավայրդ City Kino-ի դռնկից հարևանն է, ու ցանկության դեպքում աշխատանքից հետո կարելի է ուղիղ կինոթատրոն մտնել:
Նոր էդպես էլ արեցի, հիմա նստած սպասում եմ ''Little Women”-ին :)

Գաղթական
10.02.2020, 16:11
Էն որ ապահովագրականում նոր մեքենա եմ գրանցում:
Ասում ա՝ դե 2 օրից քո անունով թղթերը հատուկ փոստատարը կբերի, €26 կմուծես ու կտա:
- Էդ €26-ն ինչի՞ համար ա:
- Հատուկ փոստատարի ծառայության:
- Իսկ չի՞ լինի, մեկ էլ հատուկ փոստատարը նեղություն չքաշի, ինձ համար էլ հեռու չի՝ գամ ձեր մոտից թղթերս վերցնեմ..
- Չէ, էդ պրոցեդուրայի ձևն ա տենց՝ անպայման հատուկ փոստատարը պիտի բերի ու դե իր ծառայության արժեքն էլ €26 ա...

Գաղթական
21.02.2020, 14:45
Էն որ ֆլամանական ուլտրաաջ ամենառասիստ կուսակցությունը քեզ ֆբ հայտ ա ուղարկում..

https://i.postimg.cc/pL22Tqqx/B129125-C-312-D-425-B-8-CF9-00-B0-C91385-E5.jpg


https://youtu.be/DKAdQ9PwGe0

ivy
26.02.2020, 11:23
Էն որ WhatsApp-դ մի քանի շաբաթ է թնդում է իրար վրա եկող թե ձայնային, թե գրավոր հաղորդագրություններից ու նկարներից:
Ուզում եմ հիշել՝ իմ հղիությունն էլ էր էսքան էմոցիոնալ անցնո՞ւմ :)

Varzor
28.02.2020, 18:40
Էն, որ ՀՀ դպրոցներում և մանկապարտեզներում խայտառակ վիրուսային վիճակ է, հիվանդանոցներում տեղ չկա, մի քանի դպրոց ու մանկապարտեզ արդեն իսկ չի աշխատում, իսկ պատկան մարմինները էդ ուղղությամբ իսկի ձեն էլ չեն հանում ․․․ :angry

Գաղթական
28.02.2020, 19:10
Էն որ
Աաաա, XHamster պոռնոկայքը ձրի պրեմիում դոստուպներ ա միացրել (https://www.milanotoday.it/attualita/coronavirus/porno-gratis.html) Կորոնավիրուսով վարակված շրջաններում:

Որ տնից դուրս չգալն ավելի սեքսի լինի էլի..

ivy
28.02.2020, 21:01
Էն որ Բրյուսելը Եվրոպայի ամենասիրածդ քաղաքներից մեկն է, ու էսօր իմանում ես, որ որ մարտի վերջին նորից էնտեղ ես լինելու՝ աշխատանքային գործուղմամբ :yahoo

Գաղթական
28.02.2020, 21:25
Էն որ ժամանակ ունենաս՝ համեցի )))

Գաղթական
03.03.2020, 17:44
Էն որ TikTok-ում Armenia ես սըրչ տալիս՝ 90%-ը Երևանի տարբեր մասերում պարող հնդիկներ ա բերում, մնացածը՝ ջղային տոնով «ես փռչոտ հայ եմ ու դրանով ահավոր հպարտ» բղավող մի աղջկա...

Varzor
04.03.2020, 01:02
Էն, որ ՀՀ դպրոցներում և մանկապարտեզներում խայտառակ վիրուսային վիճակ է, հիվանդանոցներում տեղ չկա, մի քանի դպրոց ու մանկապարտեզ արդեն իսկ չի աշխատում, իսկ պատկան մարմինները էդ ուղղությամբ իսկի ձեն էլ չեն հանում ․․․ :angry

Էն, որ պատկան մարմինները ինչ-որ ձեն հանեցին :)

One_Way_Ticket
24.03.2020, 17:56
Էն, որ աֆիշաների կողքով անցնելիս սովորության համաձայն կանգնում, ուսումնասիրում ես, թե ինչ նոր ներկայացումներ են սպասվում, չնայած գիտես, որ ոչ մի բան էլ չի սպասվում։

Adam
28.03.2020, 16:12
էն, որ թքած ունեմ, թե մեծ չարչարանքով 7 կիլո չեմ կորցրել. հեսա կարանտինը հենց պրծավ՝ հայդե դեպի կաեֆսիի բուդիկները մի շաբաթ շարունակ…
պլյուս բուրգեր քինգի ուոպեռը, մկդոյի պոտատոսը, սաբուեյի սեզամ հացով բուղաչեն, թաքոսի բռտուձներն ու ֆայվգայզի էն կծու ֆրի կարտոշկեքը …

One_Way_Ticket
01.04.2020, 14:17
Էն որ ապրիլի մեկի օրը ճաշ դառավ, ու դեռ ոչ ոք չի կատակել։

Յոհաննես
27.04.2020, 16:37
էն որ դիպլոմային գրելուց, ավելի շատ Տրիբունի գրառումներից եմ օգտվում, քան գրքերից :D

ivy
02.05.2020, 16:40
Էն որ աչքիցդ չի վրիպել, որ մի քանի ամիս առաջ «կորածներից» մեկի անունը հայտնվել է վերջին օրերի մի երկու գրառման տակ դրված շնորհակալություններում:
Ու էլ ուրիշ ոչ մի «կենդանության» նշան:

Յոհաննես
02.05.2020, 21:22
էն որ կարոտում եմ առաջվա Ակումբը :(

Ծլնգ
03.05.2020, 19:21
էն որ առավոտ կանուխ՝ լույսը նոր բացված, գնում ես հեծանվավզքի, ու երկար-երկար քշելուց հետո հետդարձի ճանապարհին տնից զանգում են, որ հարցնեն, թե ե՞րբ ես հասնելու՝ կիրակնորյա ուշ նախաճաշի երբլինելիության նկատառումներով, դու էլ, իմանալով, որ մի 45 րոպե ա մնացել մինչև տուն, ասում ես՝ մի ժամից նստենք, ու տուն մտնելուց հետո թռնում ես սառը ցնցուղի տակ, դուրս գալուց էլ՝ թարմ թխաբլիթի անուշ հոտը տնով մեկ տարածված, ճաշասենյակում էլ քեզ են սպասում․․․․

#էլ_դրախտը_ոնց_ա_լինում

ivy
09.05.2020, 13:55
Էն որ դեմքիդ ու մարմնիդ համար լիքը թիթիզ կրեմ-մրեմներ ես առնում (ինչպես վայել է հասուն կնոջը) ու ամեն անգամ լողանալուց հետո հերթով վրադ ես քսում՝ զմայլվելով հայելու միջի հուրի-փերիով։
Հա, բայց դու մինչև էդ կրեմներն էլ էիր հիանում հայելու միջի հուրի-փերիով․ բա արժե՞ր էդ զիբիլներին էդքան փող տալ :mda

Գաղթական
09.05.2020, 15:30
Էն որ
Դռները բացեք, գարուն է գալիս:
Մտել է Ակումբ ու ջիջիլ տալիս..

ivy
14.05.2020, 12:10
Էն որ էս աշխարհը փոխադարձության վրա չի կառուցված, որ միշտ փորձենք էն տալ, ինչ ստանում ենք:
Մարդկանց հանդեպ վերաբերմունքը թող կախված չլինի իրենց վերաբերմունքից մեր հանդեպ:
Ուզում ես հետը լավ լինել կամ վատ կամ ոչ մի ձև, էդպես էլ եղիր՝ անկախ նրանից, թե ինքն ինչ է քո հանդեպ:
Առևտուր չի, ու ոչ էլ փորձենք առևտուր դարձնել:

Յոհաննես
14.05.2020, 17:52
էն որ ակումբի լավագույն պահերը դեռ չեն եղել ու ակումբը կվերակենդանանա, առջվանից շատ ավելի ակտիվ ու կարևոր

Ծլնգ
14.05.2020, 19:20
էն որ գործի հայտարարություն ես տեսնում, ու հասկանում, որ քո համար ամենաիդեալական աշխատանքը կլիներ... բայց ավաղ ոչ մասնագիտությունն ա քոնին որևէ կողմից մոտիկ, ոչ պահանջվող երկրորդային ոլորտի իմացությունը ունես, ոչ պահանջվող պրոֆիլային կրթությունը, ոչ էլ անհրաժեշտ լեզուներին ես տիրապետում :D

Էն որ ասում ա․ ― Գիվի, լսել եմ նոր մաշնա ես առել, ի՞նչ գույնի ա։ ― Պատկերացրու մի դրախտային արևամուտ, այ հենց տենց, բայց կանաչ գույնի։

Էն որ բըըըըըըըըլին․․․

Վիշապ
14.05.2020, 23:32
էն որ ակումբի լավագույն պահերը դեռ չեն եղել ու ակումբը կվերակենդանանա, առջվանից շատ ավելի ակտիվ ու կարևոր

Էն որ մարդը թեպետ տեսնում է, որ թեմաների զգալի մասը ավարտվում են «Վիշապ» մականունով հոգնած մեկի գրառումներով, բայց ինքնախաբկանքից չի կարողանում ազատվել։
Ընգեր, ստեղ աշխարհի սաղ հարցերը արդեն քննարկվել են, մնացել է անիմաստ լուրերով կիսվելն ու իրար ծիծիլյոն անգամ լսված երաժշտություններ նվիրելը։
Էնպես որ դուք՝ երիտասարդներդ շատ ձանձրալի ժամանակներ եք ապրում, սորրրիիիիի :sorry

Quyr Qery
15.05.2020, 03:46
էն որ, էող էս թեման Վիշապով չավարտվի )))):
Ու էն որ նորից սկսելու ենք գնալ օֆիսից աշխատելու, էդ մտքից վատանում եմ, ինչպես կասեին մեր պապերը՝ home, sweet home.

Ուլուանա
15.05.2020, 06:08
Էն, որ լուրջ ներքին ուբորկա ես սկսել ու գիտես, որ ահագին թափոններ են հայտնաբերվելու ու դուրս շպրտվելու, որոնց մի մասի գոյության մասին նույնիսկ չգիտեիր:

ivy
24.05.2020, 13:29
Էն որ մարդը վերջին մի երեք տարվա ընթացքում թե հոգեպես, թե ֆիզիկապես անճանաչելի է դառնում։ Ու էն որ շատերին սա հրաշք է թվում:

Դեպրեսիա, ալկոհոլիզմ, ճարպակալում, իրար հաջորդող կլինիկաներ ու դեղեր, կոտրված կյանք:

Դրա փոխարեն՝ ուժեղ, ամուր, առողջ, նիհար ու մարզված մարդ։ Լրիվ ոտքի կանգնած ու կյանքից գոհ: Արտաքնապես հնարավոր չի ճանաչել՝ և սա ոչ միայն երջանիկ, ինքնավստահ տեսքի պատճառով:

Ուրիշների օգնությամբ լինի, թե սեփական ուժերով՝ մեզ ներսից ուտող յոթգլխանի դևերին հնարավոր է հաղթել. իմ աչքով եմ տեսել: Ու դա հրաշք չի, այլ իրականություն, կամ էլ հրաշքները նույնպես կարող են իրական լինել:

Գաղթական
02.06.2020, 13:01
Էն որ, նիհուախուա, չինարեն սովորելու իսկը ժամանակն ա:
ԱՄՆ տնտեսության ճաքեր տալու ֆոնին վաղը մանրից սկսելու ենք յուանով հաշիվ պահել..

ivy
08.06.2020, 16:57
Էն որ մտածում ես, որ եթե կոշիկ լինեիր, կուզեիր իրենցից լինել․

https://i.ibb.co/G21qhHJ/IMG-6094.jpg (https://ibb.co/7WTq9kz)

Adam
09.06.2020, 16:17
Էն, որ ես էլ չեմ ուզում ակումբ մտնեմ էլ, բայց չեմ կարողանում դեռ: Հուսամ կհաջողվի:

boooooooom
10.06.2020, 00:36
Էն որ մեռանք գրել ջնջելով։ Օրեկան մի 5 գրառում գրում եմ ու կեսից ջնջում։ Էն որ գրում ես ու ընթացքում պատկերացնում, թե ով ոնց կվերաբերվի գրածիդ ու ոնց կարծիքը (վռազ) կփոխի քո մասին։ Դու էլ ստիպված պիտի բան ու գործդ թողես ու նախկին պուպուշ համբավդ հետ բերես։
Էս մեկը չեմ ջնջում, գնաաաց։:D

Adam
10.06.2020, 00:48
Էն, որ մի տասը տարուց արդեն կկարողանանք ասել «մենք քսանական թվերին ապրել ենք» կամ «հա… էդ քսանական թվերին տեղի ունեցավ, հիշում եմ»…

LisBeth
11.06.2020, 00:06
Էն որ շտապի աշխատողին ասում ես գլուխդ ցավում ա մի թեթև, ասումա ոչինչ, հնարավոր ա փափուկ հյուսվածքների թեթև վնասվածք լինի։ Գալիս ես տուն ակումբը կարդում ու մտածում, կարո՞ղ ա ուղեղի ցնցում ես ստացել։ Կամ կարո՞ղ ա սա մարդիկ են ուղեղացնցված։

էն որ եթե ես եմ, կուզեի ընդմիշտ սենց ուղեղացնցված էլ մնալ։

ivy
13.06.2020, 22:05
Էն որ էս գեղեցկուհուն հայտնաբերելուց հետո, մի երկու րոպե գցում բռնում ես՝ տանել հետդ, թե մենակ մի հատ չխկացնել ու թողնել տեղում, որ ուրիշներն էլ զմայլվեն :roll

https://i.ibb.co/B6pPStN/30-B35056-6355-41-E3-8165-4-E6-D8-D7-EBEB5.jpg (https://ibb.co/kD7yWx1)

Ծլնգ
18.06.2020, 22:36
էն որ մտնում ես հայկական խանութ ու տեղումդ լռվում․


https://i.imgur.com/T3zefYX.png


էն որ՝ մո՜րս արև․․․

ivy
24.07.2020, 13:54
Էն որ օգոստոսի փոխարեն արդեն հուլիսին ես մորաքույր դառնում :love

Այբ
24.07.2020, 14:30
Էն, որ վախենալ պետք է ոչ թե մահից, այլ 7,5 Բժշկական ընդունվածից։Ճ

Գաղթական
25.07.2020, 18:45
Էն որ զարմանում եմ, որ դեռ շարունակում եմ զարմանալ մարդկային հիմարության անսահմանության վրա ))

Էսօր մեր 2 հին հեռախոսները վաճառեցի:

Առաջինը սիեռալիոնցիներ էին:
Գինը խոսացել պըրծել ենք, եկել ասում ա՝ բա ճանապարհածախսս չե՞ս ուզում գնից հանել:
Մի 15ր բլբլալուց հետո տեսավ բան դուրս չի գալիս, թե բա՝ լավ, դե բանկոմատի տեղ ասա, որ գումարը հանեմ տամ..
Ձեռի վրից ապրանք ա առնում, բըլին, բանկոմատի տեղ ասա...

2-րդն էլ բուլղարացի թուրքեր էին..
Հեռախոսը շուռումուռ տվեց, միացրեց-անջատեց, էլի շուռումուռ տվեց, միացրեց էլի բզբզաց, ասում ա.
(բնականաբար factory settings-ի էի բերել)
- Էս վայթե փչացած ա.. մեջը ֆեյսբուք չկա...

ivy
21.08.2020, 11:45
Էն որ փոքրամարմին տղաները իրենց բոյ ու թափ ավելացնելու համար գլխներին մի թիզ վեր ցցված պրիչիսոն են սարքում ու, իրենք իրենց մի տասը սանտիմով խաբած, գոհ-գոհ ֆռֆռում:
Էդ տասը սանտիմը կարող էի նվիրել իրենց, լայն ուսերն ու մնացած ջան-ջանդակն էլ վրայից, ես էլ հեքիաթի միջի թելիկ-մելիկ Մոխրոտիկը կդառնայի, կյանքս նոր փխրուն երանգներ ձեռք կբերեր: Մինչև մոխրոտներից զահլես գնար, նվիրածս հետ խլեի:

LisBeth
02.09.2020, 18:11
Էն որ, սպասում ես թե մեկ էլ երբ ա ձև տալու թե իբր գրում ա :)

Գաղթական
08.09.2020, 15:17
Էն որ կոլեգայիդ նեղված տեսնելով հարցնում ես, թե ինչ ա եղել, ինքն էլ թե՝ կինն իրեն ուրիշի հետ ա փոխել:
Հետո երկար ու մանրամասն սկսում ա պատմել, թե ինքն ինչքան էր նրան սիրում ու ինչքան շատ փաշըն կար իրենց միջև..

Շատ երկար ա պատմում..
Կարեկցում ես իհարկե..
Ինքը բավական հուզված ա..
..բայց քեզ՝ էդ ամբողջ ընթացքում, մի հարց հանգիստ չի տալիս.
արա լավ, բա ինձ խի՞ էր էսքան ժամանակ թվում, թե դու գեյ ես...

Նաիրուհի
08.09.2020, 18:23
Էն որ դեսից-դենից օրվա դասի համար հարկավոր գլուխներն ես ճարում, որ կարդաս, որովհետև ձեռդ չի գնում մի կիսամյակի գրքերի վրա 200 եվրոյի կարգի ծախսել, մեկ էլ կուրսեցիներիցդ մեկը բոլոր գրքերի էլեկտրոնայիններն ուղարկում է :love

Ուլուանա
11.09.2020, 20:33
Էն, որ մի բան որոշում ես պահել, որ էրեխեքը չգտնեն, ձեռք չտան, բայց նենց լավ ես պահում, որ հետո դու էլ չես կարողանում գտնել :aaa:

Sambitbaba
11.09.2020, 21:03
Էն, որ մտածում ես. կարո՞ղ ա եկել են ծերունական մառազմի տարիներդ ու քեզ սկսել են ինչ-որ չեղած բաներ թվալ, թե՞ ուղղակի երազում էիր տեսել, որ երկու-երեք հոգով ինչ-որ պատմվածք գրեցիք...

ivy
18.09.2020, 21:23
Էն որ տան անդամներին զուգահեռ կատուներն էլ են շատանում՝ արդեն 4+4, մի հոգուն՝ մի կատու https://yoursmiles.org/tsmile/kitten/t09048.gif (https://yoursmiles.org/t-kitten.php?page=2)

Դեղին մուկիկ
21.09.2020, 21:30
Էն որ Ակումբը լա՜վն ա :love

Adam
23.09.2020, 00:16
Էն, որ նենց ներվայնացնող ա, որ ծանոթներիդ մեջ դեռ նենց մարդիկ կան, ում անգլերեն հեռախոսով ինչ-որ բառ spell անելուց պիտի ասես՝ ռուսերեն Սը, կետիկով Ի , դոլարի ԷՍ կամ հայերեն տը, հայերեն սը , հաշ , ռուսերեն Յե և այլ ուրիշ տնական մեթոդներով սարքած կպցրած հնչյուններ, որ կարողանաս հազիվ գրելաձևը տեղ հասցնես:

Ուլուանա
24.09.2020, 02:10
էն, որ Արեգենց դպրոցում էսօր երաժշտության դասին ուսուցչուհին Մայքլ Ջեքսոնին ու Beatles-ին ա ներկայացրել :)): Լավ ա, բայց չեմ հասկանում, թե ինչի էդ երկուսին միասին նույն օրը:

Varzor
07.10.2020, 23:36
Էն, որ նույն օրվա մեջ պետույթունից իրար ետևից երկու թուղթ ես ստանում, որոնցից մեկում ասվում է, որ քո կարծիքի և օրենքի վրա թքած ունեն (կարմիր գծերի տուգանք), իսկ մյուսում ասվում է, որ հայրենիքը քո կարիքն ունի (զորակոչի ծանուցում՝ մեռա սպասելով)։

Առաջինի վրա թքած ունեմ ․․․
:goblin

ivy
26.11.2020, 18:59
Էն որ հիշողությունդ քչփորելով՝ գալիս ես նրան, որ էս ինտերնետային դարի առաջին երկու տասնամյակում վիրտուալ շփման բազմակի միջոցներ ես օգտագործել (miRc, ICQ, yahoo-ում ու gmail-ում տարբեր էլ․ հասցեներ՝ իրենց մեսինջերներով, Facebook, ֆորումներ՝ Ակումբը ներառյալ, բլոգային զվռնումներ Livejournal-ում ու Wordpress-ում, Skype, WhatsApp), ու շարունակելով հիշողությունդ քչփորել՝ բացահայտում ես, որ էդ քսան տարվա ընթացքում մենակ մի մարդ է եղել, որի հետ վիրտուալ շփման էս բոլոր ձևերը (առանց բացառության) օգտագործել ես։ Պլյուս՝ հեռախոս ու թղթային նամակագրություն. սրանք էլ են մտնո՞ւմ վիրտուալի մեջ։
Գրառումն ամբողջացնելու համար մնում էր ավելացնել՝ իսկ իրական շփում հետը երբեք էլ չես ունեցել (վերջում՝ բազմակետ)։ Բայց դե արժի՞ որ։

Ուլուանա
02.12.2020, 19:01
Էն, որ Ֆեյսբուքից հետո Ակումբ ես մտնում, նենց զգացողություն ա, ոնց որ խոդ տված տրակտորը վերջապես անջատվեց... :bl

Բարեկամ
03.12.2020, 08:36
Էն որ ֆեյսբուք արդեն զոռով ես մտնում, որպես պարտականություն (հետ չմնալու համար վերջին լուրերից), ու մի քանի վայրկյան տհաճությամբ արագ անցնելուց հետո արագ փակում ես՝ անցանկալի դասը գլխառադ անելու նմանությամբ։ Ու էն որ տեսնում ես արդեն իսպառ թարգելու մոտալուտ հեռանկարը՝ որպես բնական անխուսափելիություն։

Գաղթական
04.12.2020, 17:16
Էն որ էսօր Եվրոմիլիոնով աննախադեպ չափսերի ջեքփոթ ա խաղացվելու՝ €200մլն:

Սրա՝ իրար հերթ չտվող գովազդների տակ ֆբ-ում նորից սկիզբ ա առել հուսաշատ երազողների աղոթքների շարանն ու, հաղթելու դեպքում, սեփական ծրագրերի լուսաբանումը:

Ինչն ա հետաքրքիր, որ գրողների մի զգալի մաս պարտադիր իր ծրագրերում նշում ա Բելգիայից գաղթելու հեռանկարը:

Էն որ ես գիտեի, թե մենակ մեզ ա լավ էնտեղ, որտեղ չկանք..

Հ.Գ. Հա՝ էն որ հաղթելու դեպքում ես էլ եմ հաստատ Բելգիայից հեռանալու )))

https://i.postimg.cc/nzCPXhqS/56-A5623-F-7-B2-C-4-FC1-8-B5-C-E2-A637-FFCF10.jpg

Ուլուանա
10.12.2020, 19:25
Էն, որ Ֆեյսբուքից հետո Ակումբ ես մտնում, նենց զգացողություն ա, ոնց որ խոդ տված տրակտորը վերջապես անջատվեց... :bl
Էն, որ այլևս ոչ. էն տրակտորը վերջը Ակումբում էլ խոդ տրվեց...

Varzor
11.12.2020, 02:00
Էն, որ 15 տարի անց Ամանորը նորից դիրքերում եմ դիմավորելու, բայց այս անգամ ուրիշ սրտով ․․․

Գաղթական
11.12.2020, 17:30
Էն որ հայի հետքը հեռվից հեռու քեֆ ա քաշում ))

Էս Cosy&Trendy-ն հայտնի բելգիական բրենդ ա:
Խանութում մի ամբողջ կոլեկցիա հանդիպեց՝ ընդհանուր «Արարատ» անվան տակ:
Վրայի նախշերն ու ոտիկներն էլ՝ լեռնատիպ.

https://i.postimg.cc/W1sT6bPV/2-FA4-FCD8-5-D3-B-4-F5-B-8264-549-EE380-D6-EC.jpg

Էս էլ (https://cosy-trendy.eu/index.php?route=product/line/info&line_id=9770) ամբողջ կոլեկցիան:

One_Way_Ticket
15.12.2020, 21:26
Էն, որ ծանոթներիդ միջից նենց ֆանտաստիկ ինտուիցիայով, անալատիկ ուղեղով, սուտը ճշտից տարբերել կարողացող մարդիկ են դավադրության տեսությունների հավատում (ասենք, որ կորոնայի վակցինը մահացու է լինելու), որ ակամայից մտածում ես, կարո՞ղ է մի բան գիտեն։

Varzor
16.12.2020, 19:05
Էն, որ 15 տարի անց Ամանորը նորից դիրքերում եմ դիմավորելու, բայց այս անգամ ուրիշ սրտով ․․․

Էն, որ ամսի 22-ի համար կրկին զորակոչի ծանուցում ունեի, բայց երեկ բուժզննման արդյունքում ստացա "Պիտանի չէ" պիտակը :(

Գաղթական
17.12.2020, 12:58
Էն որ Օզուս ազգանունով նոր բժշկուհին սկսում է տխուր դեմքով պատմել, թե ոմանք իր ֆրանսիական ծագում ունեցող ազգանունը ճիշտ չեն կարողանում արտասանել:

Բլին..
Հլը ով ում եկել ինչ ա պատմում, էլի..

Մեկ ասի ասեմ «վելքամ թու դը քլաբ», մեկ էլ՝ տո լավ հա, թող մտածի, թե դա իր միակ ու գլխավոր դժբախտությունն ա..


Հ.Գ. Սրանից մի քանի տարի առաջ ինչ-որ թեմայում հանդիպածս հետաքրքիր տոնածառների նկարներով էի կիսվում:
Հիմա ման եկա, չգտա:
Քանի ստեղ եմ՝ էս էլ ձեռի հետ էստեղ գցեմ.
Հիվանդանոցի մանկական բաժնում

https://i.postimg.cc/Hksq1GhC/95396-F9-B-D8-FA-4683-8-D82-7-BC9-F882-D372.png

Ուլուանա
19.12.2020, 19:57
Էն, որ վերջին «էն որ»-ներս բոլորը ֆեյսբուքային են ստացվում:
Եվս երկու ֆեյսբուքային «էն որ»...

Էն, որ հանկարծ նկատում ես, որ էսինչ մարդը ֆբ-ում վաղուց աչքովդ չի ընկել, մտածում ես` տեսնես` ինչի՞ չի երևում, ու՞ր ա կորել, սկսում ես նույնիսկ անհանգստանալ` մի բան եղած չլինի էդ մարդուն, մեկ էլ հանկարծ հիշում ես, որ նրան snooze էիր արել` կարծես ռեժիմով` օրական տասնյակ լալահառաչ, հիստերիկ կամ ագրեսիվ, նեգատիվ գրառումների հեղեղ անելու համար, ու հանգիստ շունչ ես քաշում:

Էն, որ snooze արածդ մարդիկ մեկ էլ իրար հետևից դուրս են գալիս 30-օրյա snooze-ից, ու հասկանում ես, որ նրանցից շատերի snooze-ը անհապաղ թարմացնել է պետք...

ivy
28.12.2020, 14:15
Էն որ արձակուրդից հետո առաջին օրը գալիս ես օֆիս, ու բացի անվտանգության աշխատողներից, ուրիշ մարդ չկա, ամբողջ թիմն արձակուդի է, բայց մինչև հեռանալը սեղանիդ վրա լիքը բացիկներ են թողել։ Ձեռագիր :love
Էն ո՜նց եմ ուրախանում ձեռագիր նամակներից, ոնց որ շնչավոր լինեն :love

Գաղթական
30.12.2020, 19:30
Հ.Գ. Սրանից մի քանի տարի առաջ ինչ-որ թեմայում հանդիպածս հետաքրքիր տոնածառների նկարներով էի կիսվում:
Հիմա ման եկա, չգտա:
Քանի ստեղ եմ՝ էս էլ ձեռի հետ էստեղ գցեմ.
Հիվանդանոցի մանկական բաժնում

Էն որ էս էլ՝ համալսարանական հիվանդանոցի դեղատանը.

https://i.postimg.cc/jjPyysh8/DA88-CAB2-D097-4-B63-93-C4-9-B5-E1-D077464.jpg

Գաղթական
12.01.2021, 03:46
Էն որ մեզանից 10 անգամ ավելի հզոր թշնամին վզներիս դեմ տված աքցանն օրեցօր ավելի ա սեղմում, բայց մենք էլի ուշքի չգալով մենակ իրար միս ենք ուտում:

Մարդիկ եքա ինստիտուտներ են աշխատացնում՝ մեզ ավելի խորն ուսումնասիրելու ու, ըստ այդմ, ավելի հեշտ պառակտելով ցրիվ տալու համար:

Բա մե՞նք ինչով ենք զբաղված:

Օրինակ էդ բազմահազար ֆեյքեր բուծողներից հեչ մեկի մտքով անցել ա՞, որ հանուն մեր ազգային շահի հիմա ամենապատեհ պահն ա թշնամու շարքերում խուճապ տարածելու:
թե.
«ալիևն ուզում ա հայերի դեմ ճամփեքը բացի: իսկ էդ հայ կամիկաձեները որ լցվան ազերփայչան՝ օրը մի տեղ մի բան կտրաքացնեն..»

Գաղթական
13.01.2021, 04:17
Էն որ մեկը լիներ՝ Մհեր Գրիգորյանին խաբար աներ հարց բարձրացնել, թե ի՞նչ արժեք ունի ալիևի խոսքը, երբ ասում ա՝ Հայաստանը կարող է օգտվել ՌԴ-ի հետ կապող էս երկաթգծից (https://www.aravot.am/2021/01/13/1164409/):
Օրինակ ազերփայչանը կարո՞ղ է պարտավորություն ստանձնել, թե ՀՀ-ից դուրս եկած ու ՌԴ հասած բեռերի հաշվեկշիռների տարբերությունների դեպքում կփոխհատուցի դրանք:
+ Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ կլինի էդ փոխհատուցման գարանտը լինել