PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8

Գաղթական
18.03.2017, 10:43
էն որ մտնում ես H&S գնելու, մեկ էլ միամիտ 100€-ոց Քարտաշյան ես հայտնաբերում.. :'

https://s9.postimg.org/ih6hpy0f3/IMG_1880.jpg

Glück
22.03.2017, 20:59
Էն որ գերմաներեն երգ ես լսում, Բեռլինի փողոցները երևակայում: Մեկ էլ աչքդ ընկնում ա Արփինե Հովհաննիսյանի նկարով պաստառին ու հասկանում ես՝ ինչքան հեռու ես նորմալ երկիր ունենալու երազանքիցդ:

CactuSoul
23.03.2017, 12:01
Էն որ ուզում ես գրել նրան, բայց գիտակցում ես, որ գրելու ես նույնն, ինչ միշտ, ու չես գրում։

CactuSoul
23.03.2017, 18:04
Էն որ ուզում ես գրել նրան, բայց գիտակցում ես, որ գրելու ես նույնն, ինչ միշտ, ու չես գրում։
...կամ էլ գրում ես վերջը :oy

*
Էն որ ուզածդ մարդու մասին ընդամենը մի քանի վայրկյանում ինչ ասես՝ չես իմանում (ընդ որում հատուկ ոչինչ չեմ փնտրել, միայն անուն֊ազգանուն)՝ հասցե, հեռախոսահամար, որ թվերին որ դպրոցն ա գնացել, և այլն, և այլն․․․

Մուշու
23.03.2017, 19:14
Էն որ ընտանիքից կարևոր արժեք էս աշխարհում չկա ու չի լինի: Իմ հարստությունը այ էդ 4 անձն են + ևս 5-10 հոգի ովքեր ընտանիք չեն, բայց հավասար են ընտանիքին: Իրենց մի մասը սա չի կարդում, բայց ես իրենց շաաաատ եմ սիրում

Յոհաննես
24.03.2017, 13:43
Էն որ թրոլլի տակ մնացածները մի թավուր պուպուլ դեմքեր են :think

impression
24.03.2017, 13:59
էն որ փորձում ես պատկերացնել Յոհաննեսի նկարագրած դեմքերին :esim

Marcus
24.03.2017, 18:47
էն որ կանգառում միշտ մարդկանցից հեռու ես կանգնում, որ ականջակալներումդ միացրած երգը երգես ու երգում ես, բայց դե մեկա հոգու խորքում գիտես, որ լսում են :D

StrangeLittleGirl
29.03.2017, 22:58
Էն որ նոր կոմպ ես առնում ու առաջինը R ես քաշում:

laro
31.03.2017, 23:06
Էն, որ զզզզվացրիք ձեր քարոզարշավով: Սիրտս խառնում ա արդեն, տանն էլ ա հա էդ թեման: Էն, որ զգում ես, որ էս ծախվող ժողովուրդը սրան էլ հենց արժանի ա, թե բա գնում եմ Կարեն Կարապետյան ու Ծառուկյան ընտրեն: Արա խի ա էս ժողովուրդը սենց ըըըը, ըըըը...ինչ ասեմ: Սիրտս խառնում ա էս ամեն ինչից, շուտ անցնի գնա, որ նույն ձև էս մասսան սկսի բողոքել Սերժիկազավրերից: Որ ես էլ ճպպցնեմ, որ դու քո ընտրությունը` բողոքելու իրավունք չունես: Յախք....

Հարդ
04.04.2017, 10:52
Էն որ ժամանակին տրանսպորտի միկրոավտոբուսային գծեր կային՝ 50 դրամ էին:

Հարդ
04.04.2017, 10:57
Էն, որ մարդիկ կան՝ ավտոբուսի մեջ ունեն ընդամենը 0.5 սմ քառակուսի քթի առաջ շնչելու համար, բայց հավես են անում գրպանից ականջակալները հանեն, երկար լարը բացեն (առանց խուճուճներ թողելու), ու մեզ առանց բասերի Ջեյզի լսցնեն:

Նաիրուհի
04.04.2017, 19:40
Էն որ Հոլանդիա տեղ առավոտ շուտ դռանդ զանգն են տալիս երկար ու համառորեն, մինչև հագնվես, տեղիցդ վեր կենաս, մի հարկ իջնես դուռը բացելու՝ մտքումդ առանց գուշացնելու եկած հավանական ծանոթիդ քֆրտելով, մեկ էլ բա՝ բարև Ձեզ, մենք Եհովայի վկաներ ենք :cry

Մուշու
06.04.2017, 18:09
Էն որ գտել ես իրան, ինքը իրական ա, շատ լավն ա, քո երազանքն ա, բայց բռնում ասում ես հաջող:
Էն որ հետո սաղ կյանքդ փոշմանելու ես դրա համար, բայց հիմա ինքը քո ապագայի ու պլանների մեջ չի տեղավորվում:
Էն որ երբեք ինքդ քեզանից նման բան չէիր սպասի:
Տհաճ ա երբ ցանկալին ու անհրաժեշտը իրար հակառակ են լինում:

Յոհաննես
09.04.2017, 05:28
Էն որ վերջը իմ մոտ էլ before sunrise եղավ :))

Alphaone
12.04.2017, 21:36
Էն, որ ծխախոտը միշտ վանել ա, բայց նյարդերս հիմա էնքան են տեղի տալիս, որ ինքս եմ ծխում...

Ուլուանա
05.06.2017, 18:32
Էն որ մտածում ես՝ բա նախկինում ծխող եղած չլինեի՞, հիմա էն «Ինչու՞ և ինչպե՞ս եք ծխելը թարգել. անձնական պատմություններ» (https://www.akumb.am/showthread.php/67361-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC-%D5%AE%D5%AD%D5%A5%D5%AC%D5%A8%E2%80%A4-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2557401#post2557401) թեմայում մի սիրուն, հետաքրքիր պատմություն էլ ես պատմեի :D։

Յոհաննես
18.06.2017, 04:46
Էն որ ակումբը հիշում ու գրառում ես անում մենակ էն ժամանակ,երբ սաղ գործերդ վաԴ են ։Դ

GriFFin
18.06.2017, 12:09
Էն որ բոլորին ամբողջ օրը ասում եմ զբաղված եմ, բայց իրականում պառկած նայում եմ առաստաղին ու մտածում, որ շուտով մի տեղ տարածություն-ժամանակային կոնտինիուումը կկոտրվի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
18.06.2017, 18:48
Էն որ մաման եկել ա սենյակս ու ասում ա.
- Էդ գիրքը չկարդաս, 18+ ա։
-Մամ, ես վաղուց արդեն կարամ դրանք կարդամ, 21+ էլ, ու վաբշե, էլ պլյուս չկա, որ իմ դեմ արգելք կարա դնի։
Սենց էլի

GriFFin
20.06.2017, 14:13
Էն որ ինչքան ինձ հիշում եմ անձրևային, ցուրտ եղանակ եմ սիրել։

Հ.Գ. Աթեիստ, չվատանաս։

Աթեիստ
20.06.2017, 14:16
Էն որ ինչ ինձ հիշում եմ զզվում եմ ցրտից ու զարմանում եմ, որ ցուրտը սիրող կա։

մարիօ
20.06.2017, 20:39
Էն, որ 2 ամիս կլինի արդեն չես էլ հիշում, թե երբ ես քնել, կամ ընդհանրապես քնել ես թե չէ, բայց հուսադրում ա էն փաստը, որ վաղը վերջին օրն ա. ՎԵՐՋԻ՜Ն։ Ու հա, էս վերջին բառը գոռալով եմ գրում։

Գաղթական
23.06.2017, 21:20
էն, որ մարդիկ հարսանիքի երաժշտության վրա 10.000€ են ծախսում ու Հայաստանից հրավիրված երգիչն էլ Սպիտակցի Հայկոնա:

ու էն, որ ծախսված գումարը բավական քիչա համարվում, քանի որ Սպիտակցին իր ողջ խմբով չէր եկել ու մնացած երաժիշտներն էլ Հոլանդիայից էին:

GriFFin
29.06.2017, 23:16
Էն որ տաքսիի վարորդը ասում ա` քուրս, քո աղջիկ հալով նենց բան ասեցիր, որ 1000 տղուց ավելի շատ ես հարգանքի արժանի։
*Ուրիշ որակի կոմպլիմենտ*

Գաղթական
01.07.2017, 04:09
էն, որ շատերը հանկարծակիի են գալիս նրանցից, ովքեր իրենք իրենց լայքում են ֆբ-ում, բայց ես էսօր մի աչիկ-տիկնոջ հանդիպեցի, ով ինքն իր ծնունդն էր շնորհավորում...


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Յոհաննես
01.07.2017, 23:18
Էն որ մեր գեղըմը ահավոր ցուրտա :love

ARMbrain
02.07.2017, 00:40
Էն որ 2 տարի ակումբում չլինելով, բանակից հետ ես եկել, ու չես զգում էն մթնոլորդը, որը որ առաջ էր, նոր դեմքեր, հները փոխված, սուս ու փուս հետևում ես։

Յոհաննես
02.07.2017, 00:44
Էն որ բարի գալուստ նեղ կյանք ։ճ
Էն որ լուրջ կուզեի մինչև հիմա բանակում լինեի ։ճ

Մուշու
06.07.2017, 09:26
Էն որ բոլորին ասում ես, որ զբաղված ես ու պլաններ ունես, իսկ ինքդ գնում գրադարանում դաս ես անում կամ ուղղակի տանը պառկում ես:
Հ. Գ. Հա բայց վատ չի :):)

Յոհաննես
08.07.2017, 04:59
էն որ արդեն մի տարի ա լուսաբաց եմ դիմավորում։
Էն որ ուղիղ մի տարի առաջ զորացրվել եմ

Գաղթական
11.07.2017, 23:12
էն, որ հորանջում ես, մեկ էլ գանեցի (Ghana) գործընկերդ, թե.
- չի կարելի հորանջել.. երբ հորանջում ես, աշխարհում մի տեղ մի կենդանիա սոված մնում..

արա դե դուք էլ ինչ ախմախ ազգային բզիկներ ունեք բայց..
չէիք կարո՞ւմ խելացի ազգերի օրինակով բաներ հորինել..

ասենք՝ եթե ճամփեդ սև կատու հատի, պիտի կամ ճամփեդ փոխես, կամ էլ ձախ ուսից 7 անգամ հետ թքես, որ գործերդ չձախողի..


հ.գ. մեկ էլ մի ուդինի հիշեցի (պատմական Հայքի ՈՒտիք նահանգից, ներկայումս՝ ազրբեջանում Վարդաշեն ու Կուտկաշենում են մնացել), որ հորանջում էի, թափով մոտեցավ ու սկսեց արագ-արագ դոշիս թփթփացնել, թե՝ որ առողջ լինես...


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
13.07.2017, 19:45
էն, որ ասում ես՝ գնանք, հովին ծխենք՝ չվառվենք..
ասումա՝ էլ ո՞ւր վառվեմ, ես արդեն սև եմ..


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Դեղին մուկիկ
14.07.2017, 23:48
Էն, որ ամբողջ շաբաթ ուր գնում ես, էնքան բարեհամբույր են մարդիկ քեզ հետ ու քաղաքավարի, ժպտերես, որ մի տեսակ հաճելիորեն զարմանում ես: Սկսած տաքսու վարորդներից՝ մինչև փողոցում քայլող անծանոթները, նույնիսկ էն մուննաթ դեմքով վաճառողուհիները: Էսօր էլ երթուղայինի մեջ կողքիս նստած կինը ժպտալով հովհարով մեկ իրեն էր հով անում, մեկ՝ ինձ: :cool :yahoo

Այբ
23.07.2017, 13:29
Էն որ տարբեր թեմաներում ստից-մտից գրում եմ, որ տեսնեք՝ Այբը հետ ա եկել։:D

Կարոտել էի ակումբը։:)

Ծլնգ
26.07.2017, 20:55
էն որ զգում ես, որ քեզ ակումբում արդեն համարում են ազգայնասեր, ռասիստ, սեքսիստ ու օբշյակով բռի արարած :D

StrangeLittleGirl
26.07.2017, 20:58
Էն որ ցանկացած ակումբցի միշտ ունենում ա տենց զգացողություն, որ իրան չգիտեմ ինչ են համարում ակումբում, մինչդեռ դա ահագին հեռու ա իրականությունից :))

տեսիլք
27.07.2017, 16:19
Էն որ, ռադիոն քոքած կենտրոնական փողոցով քշում ես ու մեկ էլ խաչմերուկի մեջտեղում մի փոսի մեջ 2 ծիտ ես տեսնում, թե ոնց է ծնող ծիտը ձագուկին կերակրում՝ անտարբեր խաչմերուկի երթևեկությունից։ Աչքերդ թարթում ես՝ չըըը՛խկ, ու էդ կադրը միանգամից մխրճվում ա մեջդ։ Հետո թափով հետ ես գալիս, նորից զգում ես ռուլը ձեռքերիդ տակ, իսկ ռադիոն վերսկսում ա :)

Յոհաննես
27.07.2017, 23:29
էն որ մտել էի. Նվիրիր երգ վերևի մարդուն թեման ու ուզում էի երգ նվիրեի,էն էլ վերջի գրառումը իմն էր :Դ ասածս ինչա,մեկդ երգ նվիրեք,որ ես էլ նվիրեմ :Դ

Յոհաննես
28.07.2017, 00:18
Էն որ Բյուրը ինձ հրավիրումա Candy Crush Saga խաղալու :love

John
28.07.2017, 00:27
Էն որ մարդիկ չեն ջոգում․ ծխելը, խմելն ու սեքս անելը դեռ հասունության նշան չեն, մանավանդ եթե անկանոն են ու առանց չափի զգացողության։

Ծլնգ
31.07.2017, 05:08
Էն որ լոքշ ա․․․

Գաղթական
31.07.2017, 06:27
էն, որ բան ու գործդ թողած մտածում ես, թե էս լոքշ բառն ինչպեսա առաջացել ու հայտնաբերում ես սենց մի բան (http://bar.granish.org/loksh/).


լոքշ

[локш – локш хамать, локш хлебать] սովետական քրեական ժարգոնից հայկական բանավոր խոսք ներթափանցած և հրաշալիորեն տեղայնացած արտահայտություն: Բնագրում նշանակում է անհեթեթ ու ձանձրալի պարապուրդ, անգործություն, որի հաղթահարման համար խոչընդոտում են արտաքին անհաղթահարելի հանգամանքները:

Սակայն հայոց մեջ լոքշը հասցվել է հոգևոր ինքնասուզման հայեցակարգի մակարդակի, որում հմտացած անհատը հասնում է մեդիտատիվ տրանսին հարող մի վիճակի, երբ իրոք, անկախ արտաքին հանգամանքներից, հաջողվում է ի սպառ սպանել սեփական օգտակար և նույնիսկ անօգուտ գործողության գործակիցն ու անգամ տեղաշարժվելու ներքին մոտիվացան հասցնել զրոյի: Բայց քանի որ որոշ կենսագործունեությունից հրաժարվել ամեն դեպքում չի հաջողվում, լոքշակեցության սկսնակ ճգնավորները ձգտում են հասնել ապրելու 99% ճշտության սիմուլյացիայի: Առօրյա կյանքում անվարժ աչքը դժվար թե կարողանա տարբերել լոքշակյացին միջին վիճակագրական հայորդուց: Նրա հոգին պարուրած էքզիստենցյալ ապատիան ոչինչ չի մատնում, բացի ժամանակ առ ժամանակ ի խորոց սրտի արտաբերվող «իշ տարբերութուն», «մեկ ա բան չի փոխվելու», «իմմաստը» կարգի արտահայտությունները:

Ասում են, որ լոքշավորության ամենաբարձր մակարդակներում պայծառության հասածներին հաջողվում է քվանտային մակարդակում հաղորդակցվել տիեզերքի հիմնարար, մշտնջենական ձանձրույթին և տարրալուծվել նրա մեջ՝ դուրս պլստալով տառապալից ռեինկառնացիաների անվերջանալի շրջապտույտից:

Moonwalker
01.08.2017, 23:52
Էն, որ առօրյա տաղտուկից հոգնած, մի աման փոփքորնով մտնում ես Ակումբի կոնֆիկտային, բայց չկարդացածդ թեմաներից մեկը (ցանկալի ա՝ սեռական/կրոնական ենթատեքստ ունեցող)՝ կանխազգալով, որ կոլոսալ մասշտաբների «սռաչ» ա լինելու մի 2 տասնյակ էջ, մեկ էլ տեսնում ես, որ առկա գրառումներից մի 2 անգամ անգամ ավել ջնջված գոհարներ կան: Փշրված սրտով ձեռքդ տանում ես X-ին, որ փակես, մեկ էլ հիշում ես, որ դու ավագ մոդեր ես, ախպեր ջան: :}

LisBeth
02.08.2017, 22:26
Էն որ ուզում ես գրես, կայֆ ա ու էն որ մտածում ես թե, Գաղթականը չի ալարի, բան ու գործը թողած կսկսի էդ բառի ծագումնաբանությամբ զբաղվել ու մի հատ խոհափիլիսոփայական հոդված կճպցնի, իբր հայոց մեջ կայֆը հասցվել ա հոգևոր բավականության գերագույն մակարդակի, որում հմտացած անհատը մտքի ուժով կարող է հասնել նիրվանայի և իրոք անկախ արտաքին ազդակներից հաջողացնում ա խողխողել սեփական մտավոր գործունեությունը ի սպառ, ինչը հնարք է տալիս ենթադրել, որ ինքը տակավին երջանիկ ու անհոգ մարդ է։ Բայց քանի որ բլա բլա բլա, ժամանակ առ ժամանակ ի խորոց քառախոռոչ արտաբերում է "Վաշ վիշ վաշ վիշ", "ախ ու վախ", "վույ աման" արտահայտությունները։

ivy
03.08.2017, 17:59
Էն որ Վիեննայի օդանավակայանում մի քանի անգամ իրար վրայից հայտարարում են՝ տիկին Փաթի Սմիթ մոտեցեք եսիմ որ կետին, ու ամեն անգամ մտածում եմ՝ չգնա՞մ տեսնեմ՝ էդ իսկականից ինքն ա, թե չէ:
Վերջը ես էլ էս թեմայում գրառում արեցի:

StrangeLittleGirl
03.08.2017, 18:02
Էն որ ինչ-որ կաթնակեր Թորի Էյմոսին պոպսա ա ասում :D

Վահե-91
03.08.2017, 20:08
Էն որ Radiohead եմ լսում, պապան ասում ա Beatles-ի երգերին էր նման :D :angry

boooooooom
03.08.2017, 23:09
Էն որ Radiohead եմ լսում, պապան ասում ա "անջատի էդ դիստրոֆիկի նվնվոցը" :D

Դեղին մուկիկ
04.08.2017, 00:04
Էն, որ ահավոր հոգնած ես, ջանասեր աշխատավորների դասակարգի ներկայացուցիչ լինելով՝ 7-ից արթուն ես, աշխատում ես տեղը-տեղին, հետո էլի լիքը բան ես անում, ուշ տուն ես հասնում, տան գործերն անում, աչքերդ փակվում են, բայց միևնույն է՝ չես ուզում քնել:

John
04.08.2017, 00:32
էն կայֆ պահը, որ նոր փլեյլիստ ես հավաքում երկար ճանապարհ գնալուց առաջ ։լօվե

տեսիլք
04.08.2017, 21:56
Էն որ քո համար այգում խոտերին փռված դնջանում ես, ու մեկ էլ մի տրակտոր ա հայտնվում ու սկսում խոտերը խուզել: Էն որ վեր ես կենում ու տեսնում ես, որ արդեն ուղիղ վրադ ա քշում...

Յոհաննես
04.08.2017, 23:18
Էն որ նոր գրառում չկար,մտա ստեղ գրեցի,որ մի հատ լինի։

Մուշու
05.08.2017, 15:38
Էն որ առավոտից կպել եմ ընկերուհուս երեխեքի նկարին ու պոկ չեմ գալիս, մեկը մեկից համովն ա, անհամբեր սպասում եմ էն օրվան երբ իրականում կտեսնեմ ու կգրկեմ պստոներին:

John
06.08.2017, 23:48
էն որ երկու օրում 1100 կմ տռասին քշում ես, հետո +42ին, 2 գիշեր չքնած, մտնում ես Երևան

GriFFin
08.08.2017, 12:30
Էն որ ես ու Խաչիկը (3 տարեկան ա) մտել ենք մթերային խանութ ու ինքը բարձ գոռում ա.
-Էլիիիիիսь, ինձ պահպանակ կառնես?
Ի նկատի ունենալով պաղպաղակ։ Էսօրվանից սովորացնում եմ, որ մառոժնի ասի։ Չնայած բոլ-բոլ ծիծաղեցինք բոլով, բայց դե...)

Գաղթական
08.08.2017, 15:37
էն, որ էսքան ապրելուց հետո նոր ես իմանում, որ ՀԱԵ-ն «Լուսավորչական» կամ «Գրիգորյանական» անվանելը շատ կոպիտ սխալա ու 19-րդ դարում ռուսների կողմից հյուսված դավ՝ ՀԱԵ-ն նվաստացնելու նպատակով..
:ամաչիկ

ivy
11.08.2017, 07:29
Էն որ ամբողջ գիշեր մղձավանջների մեջ ես. իբր թե նորից ես ամուսնանում ։(

unknown
11.08.2017, 10:06
Էն որ, չգիտես ինչ ես ուզում ընդհանրապես այս կյանքից...

John
11.08.2017, 17:22
էն որ անհնար է բառերով նկարագրել թե ինչ է կատարվում Անակլիայում :լօվե

Cassiopeia
11.08.2017, 19:16
Էն որ ակումբը չլիներ, ստիպված Գրիֆֆինին ՄՄՍ պիտի ուղարկեի :D
Շնորհակալություն ակումբ.ամ :)

Յոհաննես
12.08.2017, 05:07
էն որ անհնար է բառերով նկարագրել թե ինչ է կատարվում Անակլիայում :լօվե

Էն որ ասենք ոչ մի ձև չես կարա բացատրես ։Դ

Լեո
12.08.2017, 10:00
Էն որ «Սովորիր անգլերեն զրոյից» հավելվածի ինտերֆեյսը ամբողջովին անգլերեն ա :blin

GriFFin
12.08.2017, 22:18
Էն որ "պՌեզիդենտների սենյակից" օրագրիս համար տրված վարկանիշների 90%-ը "լացս եկավ" ա։

Ծլնգ
13.08.2017, 00:28
էն որ տրամդ հազար ա, ու ակումբն էլ ա դրան նպաստել :D

Յոհաննես
13.08.2017, 04:41
Էն որ էս ռասիստական գրառումա ու բ.տ. պարսիկների ու ընդհանրապես մուսուլմանների մասին։Սրանց դարդից մարդ աթեիստ էլ կդառնա։

Ծլնգ
14.08.2017, 09:24
էն որ մտածում ես մտնես ֆեմինիզմի թեմայում բոլոր պսեվդո-արգումենտները հատ-հատ խզարես, բայց հետո հիշում ես, որ կյանքը կարճ ա, ու սեքսիստներին սեքսիզմի գոյության ու հետևանքների մասին բացատրելու փոխարեն սեքս արմատը ընդգրկող ավելի հաճելի բաներ կան աշխարհում :D

GriFFin
14.08.2017, 10:22
Էն որ "Rick and Morty"-ին "Gravity falls"-ի շարունակությունն ա։ *mind blown".

Progart
14.08.2017, 14:07
էն որ, մի տեսակ կա մարդկանց, որ ինչ լինում ա ասում են թքած ունեցի։ Հո դուք ուղտ չե՞ք /*կամ ես եմ շատ նստել կոմպի դեմը, դառել եմ երկսապատավոր*/։

GriFFin
15.08.2017, 11:16
Էն որ արձակուրդի մեջ գտնվելը կայֆ ա, բայց վատ ա, որ ընկերներիցդ մենակ դու ես ազատ քաղաքացի։ Սաղ հոգնած են, զբաղված, շոգած ու "ժամը 20:00-ից հետո ա հարմար":

Sent from my Nexus 5 using Tapatalk

John
15.08.2017, 12:18
էն թր 5 օրում 5 ամիս պատմելու թեմա հավաքվեց, բայց էդ տեսնել ա պետք։ Իհարկե ամենակայֆ պահերին վիդեո անելու կայֆ չի լինում, որ գոնե ցույց տաս, մարդիկ պատկերացում կազմեն։ Ինչ էլ կա՝ ափլոադ անելու ենթակա չի :Դ

Progart
15.08.2017, 20:00
էն որ, վերջին մի շաբաթվա մեջ 5հատ իրարից լրիվ տարբեր մարդիկ ասում են, որ դու իրենց ջահելությունն ես հիշեցնում։

Moonwalker
16.08.2017, 19:26
Էն, որ չեմ ջոկում. կարո՞ղ ա թրենդից հետ չմնալու համար պիտի անձնական օրագիր բացեմ ու չարչրկված թեմայի շուրջ էնտեղ արտահայտվեմ:

http://i.imgur.com/37IPyie.png

Progart
16.08.2017, 19:30
էն որ, Լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում :(

John
16.08.2017, 19:41
էն որ թուլություն ունեմ ես մատուցողուհիների նկատմամբ։ Երևի միայն իրենք են ինձ ժպտում՝ դրանից ա։ Հա, ինձ ոչ մեկ չի սիրում :D էս չեմ ասում, որ փորձեք հակառակում համոզել, գիտեմ, որ շատ եք սիրում։ Թաքուն :D

Յոհաննես
16.08.2017, 20:02
Էն որ հենց նոր Նիկեային ու Ընոյինգին տեսա,իրար ձեռք բռնած քայլում էին :love This is love :love

Գաղթական
16.08.2017, 21:10
Էն, որ ֆբ-ում մի ընդհանուր նկար ես լայքում, որին քույրդ էլ էր թագ արած, մեկ էլ էդ նկարը տեղադրողի ամուսիննա հետդ կապնվում, թե՝ կինս իմ համար սրբությունա, ինչքանո՞վա ճիշտ, որ դու իրան «կլաս ես տալիս»...

ՈՒնիկալ ենք էլի, հո զոռով չի )))

Mr. Annoying
16.08.2017, 21:13
Էն, որ դու անցած անգամ էլ էիր տեսել, չէի՞ր ջոկել: :))

Էն, որ տեսար, լավ արիր, բա ինչի՞ չմոտեցար: :))

Alphaone
16.08.2017, 21:39
Էն, որ մի պահ գիտակցում ես, որ քո զուգահեռ իրականությունը վաղուց արդեն եկել, մխրճվել ա ուրիշների գորշ իրականության մեջ:
Էն, որ հայելուն առաջ գիտակցում ես, որ էլ հետևումդ թռչող ափսեներ կամ վիշապներ չեն, միջանցքի դուռն ա, պատը:
Էն, որ դուրս ես գալիս փողոց ու տրիկերապտոսների փոխարեն մեքենաներ են, տիրանոզավրը՝ շինարարական կռունկ:

John
17.08.2017, 00:23
էն որ ուզում ես կտրվես իրականությունից, մեկ էլ ջոգում ես, որ էլ ձև չունես խմելու Նու, ձև, իհարկե, միշտ էլ կա, բայց պետ չի

keyboard
17.08.2017, 11:31
Էն որ մարդ կա չձգեց, թռավ, էն խուճուճ մազերով աղջիկն էլ ընդեղ մնաց։ This is love

Յոհաննես
17.08.2017, 11:39
Էն որ մարդ կա չձգեց, թռավ, էն խուճուճ մազերով աղջիկն էլ ընդեղ մնաց։ This is love

Էն որ էսօր իրանք հանդիպում են ։Պ

Գաղթական
17.08.2017, 16:43
էն, որ Շառլոտսվիլլի դեպքերի մասին թարմ նորություններ փնտրելիս հա "young turks" չէնըլի նորություններնա բերում՝ իրա Անա Կարապետյան հաղորդավարուհիով, ներվայնանում դուրս ես գալիս...

GriFFin
18.08.2017, 01:18
Էն որ խայտառակ կայֆ եղանակ ա։ Հորդառատ անձրև ու սառը քամի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Mr. Annoying
18.08.2017, 14:13
Էն, որ ղեկավարս ասեց 40 րոպեից կգա:
Էն, որ իրա ասած 40 րոպեից ևս 40-ն ա անցել: ղղղ

StrangeLittleGirl
21.08.2017, 16:35
Էն որ Moonwalker-ի համար Պրավդայի համարն եմ փնտրում, մեկ էլ սենց վերնագրով բան բերեց.


Running for Tsar: Armenia's Gagik Tsarukyan

Յոհաննես
21.08.2017, 18:31
Էն որ խրդնած էշը ձիեծեն կանցնի-էս վերաբերվումա մեր հասարակության <<առաջադեմ>> անդամներին ։ճ

GriFFin
25.08.2017, 13:38
Էն որ իմ "աշխատանքային/ֆինանսատնտեսական, գիտական, անձնական ճակատներում զբաղվածության ու խնդիրներ"-ի © մասին եմ մտածում, դրան գումարած ևս լիքը անկապ մտքերով տուն եմ մաքրտկում ու կողքից լսում եմ Խաչիկը ինչ ասում։ Գոռում ա.
-Էլիսь, ես քեզ պաչրտկում եմ, լավ?
Էլ ինչ ա պետք երջանիկ զգալու համար?
Էն որ իսկապես երեխեքը տունը լցնում են, իսկ իրանց սպոնտան մտքերը ու արարքները էնդորֆինների արտադրման աղբյուրեն։

StrangeLittleGirl
26.08.2017, 00:39
Էն որ կյանքում մտքովդ չի անցել, որ Natalie Imbruglia-ի Torn-ը կարող ա քավըր լինի, էն էլ դանիական ու դանիերեն երգի։ Էս էլ օրիգինալը.

https://www.youtube.com/watch?v=jyuGaU4rXjA

Cassiopeia
26.08.2017, 01:45
Էն որ ընդամենը 2 բառը կարա քեզ նենց թևեր տա, որ նույնիսկ օրեր անց հիշես, ժպտաս ու քեզ զգաս ամենա…

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

ivy
26.08.2017, 12:49
Էն որ Ակումբը ոնց որ տունդ լինի. մի երկու օր ակտիվ չես լինում, սկսում ես մարդ փնտրել, որ քո բացակայության ժամանակ «ծաղիկներդ ջրի»: Էն էլ սիրտդ չի դիմանում, գալիս ես ինքդ խնամելու:
Վոլտ :kiss

Էն որ Ակումբը իսկականից տան պես սիրում եմ:

Lusina
26.08.2017, 20:58
Էն որ տուն ճարելը համալսարան ընդունվելուց ու գործ ճարելուց դժվար ա :{

StrangeLittleGirl
26.08.2017, 21:07
Էն որ տուն ճարելը համալսարան ընդունվելուց ու գործ ճարելուց դժվար ա :{

Էն որ Կոպենհագենում ավելի դժվար ա, քան աշխարհի ցանկացած տեղ :))

GriFFin
27.08.2017, 22:47
Էն որ
ուրիշները` էս ամառ ես ամուսնացել եմ, գնացել եմ Ավստրիա, ծննդաբերել եմ, 20 կգ նիհարել եմ, փրկել եմ կատուներին սուիցիդից, նոր լեզու եմ սովորել, քննությանը պարապել եմ։
Ես` էս ամառ ես ինքնակամ տնից 3 անգամ դուրս եմ եկել։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Դեղին մուկիկ
27.08.2017, 23:23
Էն որ, ճիշտ են ասում. ինչից փախչում ես, գլխիդ է գալիս: ))))

Yuna
28.08.2017, 00:03
Էն որ տան դուռը փոխել են, բայց դու փորձում ես հին դռան բանալին մի ձև մխրճել ու մի հատ էլ զարմանում ես, թե խի չի լինում։

John
28.08.2017, 01:40
էն որ ուզում ես արտահայտվել վերջին ժամանակների անդուր պահվածքիդ հետ կապված, բայց հազիվ թե ճիշտ հասկանան։ Որտև ով ոնց ա՝ սաղին էդ արշինով ա չափում։ Բրախի, աբեր, ով պետք ա՝ քեզ լավ գիտի, ով պետք չի՝ բրախի։

Գաղթական
28.08.2017, 06:18
Էն, որ ահագին լավ չի:
Էն, որ աշխատավայրում նորից վնասվածք ես ստացել՝ մատդ ա կոտրվել: Էն, որ 2ժ հիվանդանոց ու գիպս ու էն, որ բեսամբ ցավումա, բլին:
+ էն, որ հիմիկվանից արդեն սկսում ես նոր գործ նայել, քանի որ երկրորդ աշխատանքիցս հաստատ կհեռացնեն: Էնտեղ առավելագույնը 2 շաբաթ ա «թույլատրվում» բացակայել..

Բայց հո մի բան կա, որ կայֆ կուդա..
Էն, որ շեֆդ ինքնա խնդրում իրան միջնամատ ցույց տալ..
Նենց չի, որ մինչև էդ իրան ցույց տված չունեյիր, բայց դե էս անգամ ինքնա խնդրում, որ վերքը զննի:
Առռըհա քեզ՝ դե տե՛ս )))

GriFFin
28.08.2017, 23:13
Էն որ ես ֆիզիկապես զգում եմ, որ ուրբաթ գործի եմ։ Վերջ 1 ամսյա արձակուրդիս։ Տագնապայնությունս միանում ա, ափերիս մեջ խոնավանում ա, սիրտս սկսում ա արագ խփել։ Խելռել եմ վերջնական։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Moonwalker
28.08.2017, 23:20
Էն, որ ես ֆիզիկապես զգում եմ, որ երկուշաբթի գործի չեմ։ Սկսվում ա 1-ամսյա արձակուրդս։ Տագնապայնությունս միանում ա, ափերիս մեջ խոնավանում ա, սիրտս սկսում ա արագ խփել։ Խելռել եմ վերջնական։

:)) 1 ամիս, չէ մի չէ: Ո՞ւր էր ինձ տենց բախտ. ընդամենը 2 շաբաթ:

GriFFin
28.08.2017, 23:25
Էն, որ ես ֆիզիկապես զգում եմ, որ երկուշաբթի գործի չեմ։ Սկսվում ա 1-ամսյա արձակուրդս։ Տագնապայնությունս միանում ա, ափերիս մեջ խոնավանում ա, սիրտս սկսում ա արագ խփել։ Խելռել եմ վերջնական։

:)) 1 ամիս, չէ մի չէ: Ո՞ւր էր ինձ տենց բախտ. ընդամենը 2 շաբաթ:

Էն որ դասականներին ցիտելը լավ բան ա։ ։))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Տրիբուն
29.08.2017, 01:44
էն որ բացառվում ա, որ կրոնի տարածը նորմալ լինի։ Ու եթե դու սխալվես մի վարկյան ու մտածես, որ նորմալ ա, ինքը մեկ ա զոռով քեզ կապացուցի, որ նորմալ չի։ Ամէն։

Sambitbaba
29.08.2017, 02:54
Էն, որ ինչը գլուխդ չի մտնում, ասում ես տարած ա, ըստ այդմ էլ կրոն ա...
Իսկ իրականում կրոն ա ինքդ քեզ ինչ-որ բանում սահմանափակելը, ինչ էլ ուզում ա լինի...

GriFFin
29.08.2017, 13:02
Էն որ նաուշնիկը ականջներիս երգ եմ լսում ու երգում եմ։ Մեկ էլ Խաչիկը եկել ա ու շատ լուրջ դեմքով ասում ա` հերիք ա ճվճվաս։ ։Դ ։Դ

Sent from my Nexus 5 using Tapatalk

Գաղթական
29.08.2017, 18:38
Էն, որ քույրդ հին ալբոմներդա հայտնաբերում, 100 տարի առաջ հանդիպածդ աղջիկների հետ նկարներա ուղարկում, կինդ էլ սկսումա դրանց վրա թերություններ փնտրել:

StrangeLittleGirl
29.08.2017, 20:21
Էն որ էրնեկ չէ՞ր քննություն պարապեի. քննություն պարապելիս սահմանափակ թվով գրականություն ա, նստում, կարդում ես։ Էն որ չգիտես՝ պաշտպանության պատրաստվելու ճիշտ միջոցը որն ա. պրեզենտացիա՞ն ընտիրագույն սարքելը, հնարավոր հարցեր մոգոնե՞լը, թե՞ հնարավորինս շատ գրականություն կարդալը, որը մեկ ա բավարար չի լինելու։

ivy
29.08.2017, 20:44
Էն որ աշխատանքային հարցազրույցի առաջին իսկ րոպեներից բոլորդ զգում եք` էդ ա որ կա ։) Ու մի ժամ զրուցելուց հետո տեղում պայմանագիր ես ստանում` ավելի բարձր աշխատավարձով (ու ուրիշ լավ պայմաններով), քան ներկայիս երկու աշխատանքդ` միասին վերցրած։
Էն որ պայմանագիրը մի քանի անգամ կարդալուց ու համոզվելուց հետո, որ աչքիդ չի երևում, ստորագրում ես, հետ ես գալիս գործի, դիմում գրում, որ դուրս ես գալիս իրենց մոտից, ընթացքում էլ երկրորդ աշխատատեղին տեղեկացնում։
Հոկտեմբերից` մենակ մի աշխատանք ու ավելի լավը, քան նախորդ երկուսն իրար հետ ։)

Էն որ օդանավակայանում նստած` փորձում եմ ուշքի գալ ։)

John
30.08.2017, 17:53
էն որ ամիսներով էդ զանգին սպասելու խաթրր հեռախոսիս անընդհատ ուշադիր էի. լռություն։ 10 րոպե մոտս չէր հեռախսոը՝ զանգել էր։ Հետ եմ զանգում՝ ասում ա «եթե գիտեք ներքին հեռախոսահամարը, բլա, բլա»։ Բա չիմանայի՞, ինքնապատասխանիչ ախպեր

GriFFin
30.08.2017, 17:59
Էն որ Խաչիկը ասում ա` *էս* մայկաս հագցրու։ Ասում եմ` չեմ կարա, էդ տեղ գնալու շոր ա։ Պատասխանեց` դե հագցրա, որ տեղ գնանք։ ։Դ ։Դ Ինքը ինձանից հույսը չի կտրել։
Էն որ ես նոթիֆիքեշն եմ ստանում։ Ապրես Ներսես ^^

StrangeLittleGirl
30.08.2017, 22:18
Էն որ վաղը:8

Հարդ
31.08.2017, 21:00
Էն որ գնում եմ Գուգուշին ձայնագրելու, զարմանում եմ իրա 8 հոգանոց թիկնապահական ջոկատից, հետո եմ իմանում՝ ինչ կալիբրի աստղ ա մուսուլմանական աշխարհում :))

Smokie
01.09.2017, 12:00
Էն որ Ղեկավարման վահանակի ակամա մաքրազարդումից (https://www.akumb.am/showthread.php/6858-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%A1%D5%A4%D5%B4%D5%AB%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=2562339&viewfull=1#post2562339) հետո 42 թեմա ա հայտնվել: Աաաաա˜:aaa:D

Ցոյ
01.09.2017, 18:49
էն որ, խի չեմ կարում շնորհակալություն հայտնեմ ու քֆուր տամ։

Progart
01.09.2017, 19:17
էն որ, մտնում եմ֊նոր գրառումներ ու բոլորը նոյն մարդուց ։Ճ

Ցոյ
01.09.2017, 19:19
էն որ, պարապ եմ ։Ճ

John
01.09.2017, 19:58
էն որ հավաքականը խաղ ունի էսօր, բայց բոլորը զբաղված են այլ հարցերով։ Ում հետ էլ միշտ գնում էինք նայելու՝ տաք երկրներ ա չվել

reminilo
01.09.2017, 20:07
էն որ էս ինչ անջատված եմ :Դ նոր եմ նկատում, որ էն օրը Գրիֆֆին երգ նվիրելուց, ոչ թե «Նվիրիր երգ վերևի մարդուն» թեման ա եղել, այլ «Ի՞նչ երգ ես այս պահի լսում» :D

_Հրաչ_
03.09.2017, 19:39
Էն որ մանր երևույթներն ավելի են ազդում վրեդ, քան լուրջ խնդիրները:

Էն որ դպրոցում էդ մի դասն են ուշադիր եղել, որ «տարր» բառն երկու ր-ով ա գրվում ու խելացի մարդու տպավորություն թողնելու համար «տարա» բառն էլ են երկու ր-ով գրում, ու էդ քիչ ա, մի հատ էլ նենց են նայում երեսիդ, ոնց որ դու իրանցից անգրագետ ես, երբ որ ուզում ես բացատրես, որ իրանք սխալ են:

ivy
03.09.2017, 22:54
Էն որ ընկած աջ ու ձախ կոշիկներդ ես փնտրում ու վերջը որտեղ ես գտնո՞ւմ։ Հագիդ։
Մարդ էլ սենց շշմած լինի կամ էլ սիրահարված ։))

StrangeLittleGirl
04.09.2017, 10:07
Էն որ հավես ա առավոտյան սուրճի հետ բլոգ կարդալը։ Կարոտել էի։ Ափսոս, որ քիչ են բլոգերները, բայց ոնց որ կամաց-կամաց հետ են գալիս։

StrangeLittleGirl
04.09.2017, 13:39
Էն որ առաջին օրով մտնում ես գործի, ու օֆիսիդ գրասեղանին դրված ա քո երազանքների կնոպկաներով Նոկիան, սիմ-քարտն էլ մեջը :D Ստեղ մտքերս կարդում են

Մուշու
05.09.2017, 09:32
Էն որ չեմ կողմնորոշվում որն ա ավելի վատ անքնությունը, դեպրեսիան թե սուիցիդալ մտքերը: Պետք ա որ անցնի, զուտ ժամանակի հարց ա:

StrangeLittleGirl
10.09.2017, 16:50
Էն որ էս հայ ծնողների խումբը :cry
Մեկը էսօր ԱՄՆ-ից քթիչ կամ կտիչ կամ կթիչ էր ուզում, տենց էլ չիմացա որից, մյուսը բժիշկներին չի վստահում, չնայած նույն պրոբլեմով երեխային տարել ա հիվանդանոց, պրոբլեմը լուծել են, իսկ երրորդն էլ ասում ա՝ էկլամպսիայով իրա ընկերուհին չի ուզում, որ հղիությունն ընդհատեն։ :cry

Ուլուանա
10.09.2017, 22:52
Էն որ գիշերը մեծ տղաս՝ Արեգը, սովորության համաձայն, եկել էր մեր անկողին, փոքր տղաս՝ Դավիթն էլ, սովորության համաձայն, էլի մեր անկողնում էր, որովհետև գիշերները կուրծք է ուտում, ու մի պահ, երբ երկուսն էլ քնած էին, մեկ էլ Արեգն սկսեց քնի մեջ ուրախ–զվարթ ծիծաղել, մինչ ես ու ամուսինս Արեգին էինք նայում ու ժպտում, հանկարծ Դավիթն էլ իր հերթին սկսեց քնի մեջ քրքջալ :D։ Էդպես որոշ ժամանակ երկու եղբայր քնի մեջ ուրախ քրքջում էին, մենք էլ կողքից իրենց նայել–լսելով էինք ծիծաղում :))։ Էդպես էլ չհասկացանք՝ զուգադիպությու՞ն էր (կամ զուգածիծաղ :))), թե՞ Դավիթը քնի մեջ ենթագիտակցորեն եղբոր ծիծաղից էր վարակվել։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր ու մռութ տեսարան էր :love։

StrangeLittleGirl
13.09.2017, 12:20
Էն որ ինձ խնդրեցին ռուսերեն լեկցիա կարդալ իմ ոլորտի մասին: :o Բարի գալուստ Ֆինլանդիա:

Smokie
13.09.2017, 20:26
Էն որ փողոցում կանգնած կինը էնպես էր բարձր-բարձր աղերսում, "ծիրաան, ընտիր ծիրան առեք", ոնց որ թե ինքը էդ ծիրանը խնդրեր, ոչ թե վաճառեր::(
Էն որ սա թարմ տպավորություն լինելու փոխարեն էս ձմեռվա հիշողություն ա:

Նաիրուհի
14.09.2017, 21:56
Էն որ մի անգամ դասի ժամանակ հոլանդերենի դասախոսդ մի քանի բառ է երգում, մտածում ես՝ ինչ հավես ձայն ունի, հետո խոստանում է, որ մի օր կիթառ է բերելու դասի, որ երգերով լեզուն ավելի լավ նստի, ու եզրակացնում ես, որ երևի սիրողական երգով֊բանով է զբաղվում։

Հետո գուգլում իր անունով որոնումդ տանում է Յութուբ, որտեղ նախկին ուսանողները դասի ժամանակ երգածներն են տեղադրել, հետո մի քիչ էլ ես փորփրում ու հայտնաբերում ես, որ այդ արարածը, որը քեզ աներևակայելի արագությամբ ու հմտությամբ լեզու է սովորեցնում, «գործից ազատ ժամանակ» այ սենց բաներով է զբաղվում (http://www.orphan-p.nl/henk-noorland/) ։Դ


https://www.youtube.com/watch?v=4VD8hpHmE9A

Էս էլ Հենկը դասի ժամանակ ։լօվէ


https://www.youtube.com/watch?v=23xuwnQ2mGs

Նիկեա
01.10.2017, 11:32
Էն որ առաջ գալիս էիր Ազգային գրադարան, արդեն կարայիր առանց քարտդ ցույց տալու էլ ներս մտնեիր, առավոտից իրիկուն ընդեղ էիր, ու սաղը քեզ ճանաչում էին, իսկ հիմա հարցնում են՝ դու քարտ ունե՞ս, որովհետև վերջին անգամ երևի մայիսին ես կարողացել գրադարան գալ։

reminilo
01.10.2017, 19:47
էն որ լավ եք անում ֆբ-ից ջնջում եք, ճիշտ եք անում, ես էլ լինեի կջնջեի, բայց ասենք ընչու՞ էլի:
կներեք, բայց նենց չի որ խենթանում եմ զձեզ համար :P
հետո ինչ որ ժամանակին ալտրուիստ մեռնում էի :Ճ

StrangeLittleGirl
25.10.2017, 12:48
Էն որ էսօր իմացա, որ նույնիսկ ամենաանհավանական կուրսեցիներիցս մեկն ա արտագաղթել, որ նույնիսկ ամենամութ երազում էլ երբեք մտքովդ չէր անցնի, որ տենց բան կլինի։ Բռնվեք, Հայաստանում բժիշկ չի մնում։

Նիկեա
26.10.2017, 00:56
Էն որ ֆեյսբուքը հարցնում ա՝ ճանաչու՞մ ես արդյոք էս մարդկանց ու դու մեծամասնությանը ճանաչում ես, ասենք նույն ավտոբուսով եք առավոտ դասի գնում կամ իրիկունը գործից տուն գալիս, նույն խանութից եք հաց առնում, սուպերմարկետում հերթի մեջ միշտ քեզնից առաջ ա կանգնում կամ էլի նման ինչ-որ մեկն ա, ում հաստատ կյանքում գոնե մի անգամ տեսել ես։

Դեղին մուկիկ
29.10.2017, 21:45
Էն, որ մի օր արթնանում ես ու հասկանում, որ կյանքդ հիմնովին փոխվել է, որ երազանքներդ կարող են իրականանալ այն ժամանակ, երբ ամենից քիչն ես սպասում, բայց և երբ ամենահարմար ժամանակն է: Հատկապես էն, որ իրականությունը ավելի լավն ու գեղեցիկ է ստացվում, քան քո պատկերացումները...
Էն, որ երջանիկ եմ:

Նիկեա
30.10.2017, 01:01
էն որ գիշերվա մեկին դեբիլ հարևաններիցդ մեկը անկապ սկսում ա գոռալ (ու էդ առաջին դեպքը չի), հիստերիկանում ա, կողքից ինչ֊որ էրեխա "մամ֊մաաաամ" ա ծղրտում, դու էլ զգում ես թե ոնց ա արդուկը 3֊րդ հարկից իրա գլխին շպրտելու ցանկությունը մեջդ գնալով աճում։ :angry

laro
30.10.2017, 02:10
Ու էն, որ էսքանից հետո մեր կողքի հարևանը մեր նման հեզ ու լուռ երկնային արարածներից ա բողոքում :D

Վահե-91
30.10.2017, 09:57
Էն որ միշտ էնքան ուշ ես տուն գալիս, որ էդ հարևաններն էլ են քնած լինում:

Progart
02.11.2017, 08:19
էն որ, հետս խօսում են ու տարիքս իմանում, ասում են, որ աւելի մեծ էին պատկերացնում։
իսկ երբ դէմքս են տենում տարիքս իմանում զարմանու են, որովհետեւ իրանք 12-13 էին պատկերացնում։

_Հրաչ_
04.11.2017, 10:32
Էն որ Յութուբի առաջարկած էլեկտրոնիկ երաժշտության միքսը բացում ես, մեկ էլ տեսնում ես, որ երգացանկի երրորդ երգն Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար»-ն ա:
Էլեկտրոնիկ երաժշտությունն էլ առաջվանը չի: :))

Cassiopeia
17.11.2017, 12:54
էն որ վերջին մի քանի օրը մտնում եմ ակումբ, կարդում, լավ լիցքավորված դուրս եմ գալիս :)

մարիօ
17.11.2017, 22:31
Էն որ գիշերը հանգիստ չեմ քնելու, մտածեմ, թե ով ա էս Բայնադուռը։ Թե ասա ինչի՞ ես հենց էսօր մտա ակումբ։ :angry

Ուլուանա
18.11.2017, 07:20
Էն որ սկսում ես կարոտել Ակումբի մեռյալ ու խախանդ ժամանակները...

Ծլնգ
18.11.2017, 20:28
էն որ իմանում ես Ակումբում բեսամթ աշխուժություն ա, գալիս ես մի երկու վայրկյանում հասկանում ես ինչ վիճակներ են, ու անանցանելի ցանկություն ա մոտդ առաջանում մազերդ խառնել ու մտնել ակումբի նոր պարային եղանակ․․․ բայց հետո հիշում ես՝ ախր այ Ծլնգ, քեզ ո՞ւր ա մազեր։

Sambitbaba
18.11.2017, 20:31
Էն, որ շատ ես ուրախանում, երբ Ծլնգը ծլնգում է...

Գաղթական
20.11.2017, 04:06
Էն, որ մի կոլումբիացի կնոջ ես հանդիպում՝ ում ժամանակին բառարանով ես խոսացրել..

Ինքը անգլերեն չգիտեր, ես էլ՝ իսպաներեն:
Իսկ հեռավոր 2004-05 թվերին սմարթֆոն դեռ ոչ ոք երազում էլ չէր տեսել: Ինտերնետ էլ միայն ժամավճարով էինք մտնում, էն էլ՝ հատուկ վայրերից:

Բայց զատո լափթոփիս մեջ Promt ու Lingvo ունեյի, մեջն էլ՝ ռուս-իսպաներեն էի ավելացրել, ու տենց հանդիպման էինք գնում՝ ինքը, ես ու լափթոփը...


Տնաշենը.. ինքը չճանաչեր՝ ես հաստատ տեղը չէի բերի...

StrangeLittleGirl
21.11.2017, 22:42
Էն որ ում ճանաչում ես, սաղ Ø են քվեարկել, բայց վաղը զարթնելու ես, մի ուրիշ կուսակցություն ընտրությունները կրած ա լինելու։ Բայց դե ստեղ ընտրությունները կեղծե՜լ են գոռալու տրյուկը չի անցնում, պետք ա ուրիշ ձև հիմնավորել։ #ակադեմիականպղպջակ

Նիկեա
23.11.2017, 01:10
Էն որ հասկացա ամեն օր համալսարան գնալը ազդում ա հոգեկան ու ֆիզիկական առողջությանս վրա, հիմա 2 օրը մեկ եմ գնում ու արդյունքում շաբաթվա մեջ ավելի հաճախ եմ լինում համալսարանում, քան էն ժամանակ, երբ որոշել էի ամեն օր գնալ :))

Smokie
11.12.2017, 10:02
Էն որ 5-ի միջից 3-րդ հորիզոնականում ես, իսկ իրականում ընդամենը վերջինն ես::)):lol

laro
01.01.2018, 01:06
Էն որ Ակումբի բեքգրաունդը փոխվել ա։ Չեմ հա-վա-տում :D

StrangeLittleGirl
01.01.2018, 18:43
Էն որ Ակումբի բեքգրաունդը փոխվել ա։ Չեմ հա-վա-տում :D

Էն որ մտա էս թեմա նույնը գրելու :))

CactuSoul
04.01.2018, 02:57
Էն որ մեկի հետ «տանգո» ես պարում (հայկական տանգո, էլի), ու զգում ես, թե ոնց ա փորը հետ քաշում :D

Գաղթական
17.01.2018, 18:28
Էն, որ 140€-անոց կոշիկները 28€-ով ես գնում:
Բայց ինչ կայֆ բանա էս զեղչերի սեզոնը..

Gayl
19.01.2018, 22:17
Էն որ եթե Ծլնգը չգա Տրիբունը կարող ա անձնական օրագիր էլ բացի:))

Նիկեա
20.01.2018, 00:09
Էն որ Եվրատեսիլի 1956-ից հաղթած երգերն եմ լսում ու ամեն ինչ էնքան պարզ ա, էնքան բարի, էնքան սիրուն, ոնց որ հեչ Եվրատեսիլ չլինի։ :))

Նիկեա
22.01.2018, 18:37
Էն որ շատ շատ շատ շատ շատ շատ շատ թույն սերիալ ես նայում ու դրանից հետո էլ ոչ մի բան անելդ չի գալիս։ Ուզում ես մենակ պառկես, նայես առաստաղին ու մի տարի սպասես, մինչև հաջորդ սեզոնը դուրս կգա։ :))

Progart
26.01.2018, 14:01
էն որ, արդէն ես ինձ որպէս փրոգարտ եմ ընդունում, ու անունս էն անգամ կարդացի մի սոց․ ցանցում զարմացած նայում էի :D

Progart
04.02.2018, 09:08
էն որ, Այսօրուայ յոբելեարները միշտ էն մարդիկ են, որոնց երբեք ակումբում ակտիւ չեմ տեսել ։Դ

boooooooom
04.02.2018, 19:20
Էն, որ սաղ հեչ, բայց կյանքում չէի պատկերացնի, որ հայերենում "յոբելեար" բառ կայ)))

Աթեիստ
04.02.2018, 21:21
Էն որ հա ասում եմ Progart-ի «հայերենը» չկարդամ, չներվայնանամ, բայց ամեն անգամ սկզբից գրառումն եմ կարդում, նոր նայում հեղինակին։

Բարեկամ
05.02.2018, 04:38
Էն որ էստեղ մարդիկ կան, որ դեմ են, որ Պրոգարտը հրաժարվի դասական ուղղագրությամբ գրելուց :P

Գաղթական
24.02.2018, 22:59
Էն, որ էս «Սուպեր Հայկոյի» երգը մանրից Եվրոպան գրավումա..
Որ ռադիոն կամ երաժշտական ալիքը միացնում ես՝ րոպեն մեկ դա են միացնում...

Վահիկ
25.02.2018, 04:19
Սուպեր Հայկո,
Գնացի ռայկոմ,
Սպիտակ մայկով,
Բոլտ ու գայկով։

Սուպեր Հայկոն լավը չի, ես համաձայն եմ։

Նիկեա
26.02.2018, 00:28
Էն որ տաքությունդ բարձրանում ա, սկսում ես մրսել, հետո ձեռքերդ դեմքիդ ես դնում որ տաքանան :))

մարիօ
27.02.2018, 00:09
Էն, որ ակումբում արդեն քանի տարի քո համար խելոք ապրում ես, ոչ մեկին վատություն չես անում, քո աջ քաշած գրառումներն ես անում, մեկ էլ մեկը հայտնվում ու սկսում ա անդուր ձևով անունիդ հետ խաղալ։ :( :(

laro
04.03.2018, 12:31
Էն, որ առաջին հերթով հանրապետականում ես դասի, երկրորդ հերթով՝ Ջրվեժի չոլերում մինչև 5-6-ի կողմերը, ապրում ես Մասիվում ու ցերեկը ժամը 12-ից մինչև ուշ գիշեր էլ գործի ես :'

Ուլուանա
11.03.2018, 18:30
Էն որ առավոտյան տնեցիներին կերակրում ես (մեր տանը նախաճաշին բոլորը տարբեր բաներ են ուտում, դրա համար ամեն մեկի համար անհատական մոտեցում ա պահանջվում), հետո հանգիստ շունչ ես քաշում, որ բոլորն արդեն կուշտ են, էդ մի գործն արել-պրծել ես, կարելի ա անցնել ուրիշ գործերի, մեկ էլ մի քիչ հետո զգում ես, որ ինչ-որ լավ չես, ու էդտեղ հասկանում ես, որ չէ, փաստորեն, բոլորին չես կերակրել. մեկը մնացել ա :}:

Cassiopeia
12.03.2018, 11:42
էն որ գիշերը հեռախոսս դրել եմ լիցքավորվելու՝ ուշադրություն չդարձնելով, որ երկարացման լարը միցված չի հոսանքին։ Առավոտյան էլ լիցքավորող սարքը հետս բերել եմ գործի տեղը, որ հեռախոսս լիցքավորեմ ու ուշադրություն չեմ դարձրել, որ լիցքավորիչի միացման հատվածը տեղական վարդակների համար նախատեսված չի, իսկ ես переходник չեմ վերցրել հետս։
Երթուղայինի մեջ էսօր սերիալ չեմ կարողանա նայել :D

Գաղթական
01.04.2018, 16:04
Էն որ մարդ կա, ինձ էսօր գրելա
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ ու ձեզ Մեծ Ավետիս»

Progart
08.04.2018, 23:04
էն որ մտնում եմ ակումբ ու StrangeLittleGirl֊ը գրքերի մասին բան ա գրել։ տրամս բարձրանում ա միանգամից։

Interdenominational
09.04.2018, 00:30
...էն, որ գիշերվա կեսին համարյա թե չհարբած որոշել ես շաուրմա պատրաստել, ու հպարտանալ ակումբցիների առաջ: Գրողին, թե իդեալական չի ստացվել :lol

https://images.vfl.ru/ii/1523219144/c829653c/21301824.jpg[/QUOTE]

Գաղթական
13.04.2018, 20:11
(անուններ չենք հնչեցնում)

Էն որ մի օրագրի հանդիպեցի, հեղինակը գրել էր «ուզում եմ մեռնել», ու էդ գրառմանը 4 հոգի շնորհակալութհուն էր հայտնել...

StrangeLittleGirl
17.04.2018, 01:24
Էն որ պարզում ես, որ Օրհուսի բնակչության մեծ մասն էլեկտրական հեծանիվներ են քշում, իսկ դու էշ-էշ էդ դիքերը քո քրտինքով ես բարձրանում-իջնում։ Դաղալնե՜ր։

Նիկեա
21.04.2018, 00:35
Էն որ ընկերներիցդ մեկը քեզ իր ընկերներից մեկի հետ ա ծանոթացնում ու ձեր առաջին ռեակցիան լինում ա՝ հա, էսօր առավոտ մենք իրար հետ փողոց էինք փակում։

Էն որ քայլում ես ու լիքը տատի-պապիներ, ովքեր քեզ չեն էլ ճանաչում, ասում են, որ հիանում են քեզանով։

Էն որ մենեջերդ ասում ա՝ եթե գործերդ վերջացրել ես կարաս գնաս ցույցի ու ցույցի ժամանակ տնօրենդ տեսնում ա քեզ ու կոլեգաներիդ ու մենքենայից ձեռքով ա անում ու պաչիկներ ա ուղարկում։

Էն որ քո համար քայլում ես ու բարի մարդիկ միշտ գալիս ինչ-որ համով բաներ են տալիս։

Էն որ դասախոսդ քեզ գրում ա՝ դուխով, ես ձեր զրոները չեմ դնում, հանգիստ գնացեք:

Էն որ հետո ցույցի տեղի ժողովրդով նստում եք մետրո, դու հաջորդ կանգառում պետք ա իջնես, իջնելուց ծանոթներիդ բարի գիշեր ես մաղթում ու քեզ պատասխանում ա մետրոյի ամբողջ վագոնը, ասում, որ լավ մնաս, մինչև վաղը։

էն որ եթե էս արդեն հեղափոխություն չի, բա ի՞նչ ա։

Տրիբուն
21.04.2018, 22:10
Էն որ երեք միլիոն մարդ մի հատ չեբուռաշկի ձեռը քաքն ա ընկել ․․․․

Գաղթական
25.04.2018, 02:58
Էն որ, էսքան տարվա ընդմիջումից հետո, էսօր նորից քննարկում էինք մոտակա տարիներին Հայաստան վերադառնալու հարցը ու ընտանեկան խորհրդում անցավ միաձայն:

Միայն թե վստահություն լինի, որ այլևս արդարադատություն է ամենուր գործելու ու բոլորը լինեն օրենքի առաջ հավասար:

ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ..

laro
25.04.2018, 13:53
Ու էն, որ քանի օր ա տեսնելով էս ամենը, մտածում եմ կարո՞ղ ա նենց պայմաններ ստեղծվի, որ չարտագաղթեմ։ Պայքարում եմ չարտագաղթելու համար։

Smokie
25.04.2018, 14:19
Էն որ Չեբուռաշկան լավ կենդանի ա, ինչի՞ են վիրավորում::))

Ծլնգ
26.04.2018, 15:41
էն որ աչքիս Նաիրա Զոհրաբյանը ճիշտ ա ասում՝ շուտով լիքը մանուկներ Նիկոլ անունով են ծնվելու․․․

erexa
26.04.2018, 22:37
Այսօր առաջին անգամ մի անծանոթ տարիքով տղամարդ ինձ ասեց. բարև էրեխա: :o :D

Էն, որ էսօր էլ նույն կերպ բարևեց մեկը: :))

Smokie
09.05.2018, 11:49
Էն որ նոր մեր հայաթում մի երկու-երեք պուճուր երեխեք գոռում էին Նի-կոլ Փա-շին-յան, Նի-կոլ Փա-շին-յան::clap

Gayl
09.05.2018, 13:15
Էն որ նախագահի ավտոշարասյունը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած(մանրուքա, բայց հաճելի ա):

Նիկեա
17.05.2018, 20:10
Էն որ կուրսայինս վերջում էնքան լավը ստացվեց, որ հիմա մտածում եմ՝ համ(բ)ալսարանը իրան արժանի չի, որ էդ կուրսայինը պետք ա համ(բ)ալսարանից պաշտպանել, ոչ թե համ(բ)ալսարանում :))

Յոհաննես
18.05.2018, 01:48
Էն որ կուրսային ասեցիք հիշեցի ։Դ ամսի 25֊ին ձեր խոնարհ ծառան (ես) կներկայացնի ԵՊՀ֊ի բոլոր ժամանակների լավագույն կուրսայինը։
Հ.Գ Դե հա գիտեմ ԵՊՀ֊ն չափանիշ չի,բայց դե էսա ։Դ

ivy
19.05.2018, 23:35
Էն որ Երևանի փողոցներով թափառելիս պատահաբար հանդիպում ես մեկին, ում համար մի քսան տարի առաջ խելքդ գնում էր, ու ջերմ գրկվելուց հետո մի չորս-հինգ ժամ խոսում եք իրար հետ, և նորից լսում ես ժամանակին քեզ համար գրված բանաստեղծությունները (անգիր արտասանությամբ), որոնց մասին ինքդ վաղուց մոռացել էիր։
Էհ, ռոմանտիզմ կա էս քաղաքում ։)

Վիշապ
20.05.2018, 12:35
Էն որ տեսականորեն գիտեիր, որ մարդու հնարավորությունները սահմանափակ են, բայց գործնականում գլուխդ մտնում ա մենակ ասենք ողնաշարի տրավմա ստանուց հետո, ու մտածում ես, էլ ժամանակ շատ չունես 100%-ով վերականգվնելու, որովհետև կյանքիդ կեսից քիչ ա մնացել: Շտանգայի ռեկորդները մնաց մյուս կյանքի համար :Ճ


https://www.youtube.com/watch?v=Ye7FKc1JQe4

Գաղթական
23.05.2018, 13:28
Էն որ Ակումբում լինելուդ համար գումար ես ստանում :լօվէ

Ծլնգ
25.05.2018, 15:27
էն որ ամեն անգամ գործի գնալ-գալուց հեծանվաուղուն կպած մի բենզալցակայանի ահռելի ցուցանակի վրա օրեցօր բարձրացող գները տեսնելուց լայն ժպտում ես, որովհետև ոչ էլ հիշում ես, թե վերջին անգամ երբ ես բենզին լցրել։ https://i.imgur.com/5wDdoVB.gif

StrangeLittleGirl
25.05.2018, 17:31
Էն որ Երևանում իմ նախկին ուսանողուհիներից մեկը թեկնածուական ա պաշտպանել ու էն որ ինքը հեռու էր, չափից դուրս հեռու էր կուրսի լավագույն ուսանողներից մեկը լինելուց :cry
Էն որ կարաք պնդեք, թե հո մի առարկայով չի, կարող ա հետո խելքը գլուխն էր հավաքել։ Բայց գրողը տանի, գիտական առարկա էի դասավանդում մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին :cry

Գաղթական
26.05.2018, 12:16
Էն որ ծրագիր են հորինել, անունը դրել «տեխնոգըլզ» ու շրջակա դպրոցների էքսկուրս-ծրագրերում են ներառել:

Հասկացանք ուզում եք բնագավառում գեղեցիկ սեռի ավելի լայն ներգրավվածություն ապահովել:
Գովազդ-բան արեք, մոտիվացիոն ծրագիր մշակեք, աշխատավարձերի ավելի ֆլեքսիբըլ քաղաքականություն վարեք, բայց եթե էդ մարդուն դա հետաքրքիր չի, հո ականջներից քաշելով չե՞ս բերելու կոխես մեջը:

Սենց ասեմ՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով «բա կանանց իրավունքները» բղավողներն ու էդ իրավունքները ոտնահարողները նույն ալիքի վրա են..

Տրիբուն
26.05.2018, 22:35
Էն, որ մինչև հիմա չեմ հավատում, որ Սերժիկից պրծանք ու, էտ ոչինչ, Նիկոլն էլ վարչապետ ա: Ու ամեն անգամ սիրտս տեղից թռնում ա, որ մտածում եմ կարող ա դեռ Սերժիկի ձեռին լինեինք: Ու արդեն որերորդ անգամ հենց գիտակցում եմ, որ չէ, վարչապետը Նիկոլն ա, բերանս մինչև ականջներս բացվում ա ու լայնաբերան ինձ ու ինձ ժպտում եմ:

Գաղթական
28.05.2018, 12:00
Էն որ նոր պրակտիկանտկա են բերել:
Հմայիչ, ժիր:
Էն որ ասում են՝ չուտես չխմես ու իրան նայես:
Կազմվածքը՝ 90/60/90:
Ցորենագույն մաշկի բուրմունքը՝ զմայլող:
Սենց դանդաղ ու նազանքով ձեռքը բարձրացնումա վեր, ժպտումա, ու ինչքան ուժ ունի խփումա սեղանին.. նորիցա ժպտում ու ափը բարձրացնում ցբխված ճանճի վրայից...

One_Way_Ticket
28.05.2018, 12:51
Էն, որ մի քանի տարի առաջ արևելյան Եվրոպայի երկրներ գնալու համար իրենց հյուպաթոսներին ապացուցում էիր, որ իմմիգրացիոն նպատակներ չունես։
Ու Էն, որ հիմա արդեն կարող ես առանց վիզա գնալ, իսկ այդ ամենը այժմ իրենք պիտի ապացուցեն քո երկիրը այցելելու համար։
https://www.tripadvisor.com.au/ShowTopic-g255055-i120-k10149624-Advice_to_Eastern_European_nationals_applying_for_eVisitor-Australia.html

One_Way_Ticket
01.06.2018, 07:19
Էն, որ ասում ես "Alexa, play Scorpions։ Wind of Change", ինքը սկսում է երգել, հետո ուզում ես ձայնը բարձրացնել, դինամիկի վրա փնտրում ես, չես գտնում կնոպկան ու չես ֆայմում, որ կարելի է ասել "Alexa, volume up":

Տրիբուն
02.06.2018, 15:24
էն, որ even Lion makes sense ...

Տրիբուն
02.06.2018, 19:19
Էն, որ Ծլնգը յազվա ռեժիմը միացրել ա, ու անջատելու ձևը ոչ մեկը չգիտի, դաժե ինքը :D

Ծլնգ
02.06.2018, 19:23
էն որ «գնա գրողի ծոցի» մենակ «դուխով» տաբերակներն եմ մտքիս գալիս :D

LisBeth
03.06.2018, 22:16
Էն որ մոդերատըր դառնալուս գաղտնի երազանքը հենց նոր մնաց փորըս :cry2 չէ վայ, մուրազն էր փորը մնում․․ կապ չունի, սգի մեջ եմ

Վիշապ
03.06.2018, 23:06
Էն որ քննարկման թեմաները սպառվում են, ու հայերը սկսում են կռվի առիթներ ման գալ :D

ivy
12.06.2018, 23:24
Էն որ էնքան ծաղիկ (https://ibb.co/kmDovJ) ես ստացել, չգիտես ուր դնես։

StrangeLittleGirl
13.06.2018, 00:10
Էն որ անցյալ շաբաթ փնթփնթում էիր, որ քեզ բայեզյան ստատիստիկայի կուրսի մասին տեղյակ չէին պահել ու էն որ էսօր նստած մեկին բայեզյան ստատիստիկա ես բացատրում։ Էն որ ճիշտ են ասում՝if you don't know it, teach it:

Interdenominational
13.06.2018, 00:39
Այն, որ... ներքին հրճվանք ես ապրում ամեն անգամ Ակումբ այցելելով: Գոնե մի քանի րոպեով:
Ու չես հասցնում տխրել այն մտքից, ու մի քիչ հավատում ես, որ երբեմնի ծանոթներիդ հանդիպելը այս հարթության վրա գրեթե անհավատալի է...
Որ Chuk-ը մի օր կդադարի քաղաքականացված լինելուց: Որ չգիտես ինչու թշնամացած Ռուֆուսի հետ մի օր կխմես՝ անհավատալի է: Որ մի օր հարգալից ձեռքսեղմումով կողջունես Շինարարին՝ անհավատալի է: Որ ուր որ է պիտի հայտնվեն Ուլուանան կամ ivy- ն, ու պիտի խրատեն ինչպես ճիշտ գրել՝ "րոպեով" թե "րոպեյով"... (չէ, սա սա յիրաւի հաւատալի է) :))
Որ միշտ ուշադրությամբ ես ընթերցում ԲՈԼՈՐԻ գրառումներն ու օրագրերը (հա, թաքուն ընթերցում եմ), ու միշտ ներքին միամիտ հպարտությամբ՝ մերոնք են:

Ուլուանա
15.06.2018, 03:20
Էն որ մի պահ համտեսում ես երեխայիդ շիլան ու մտածում. «Աստված իմ, ո՞նց ա էս էրեխեն ուտում էս զզվելիությունը, էն էլ սենց հավեսով»: Բայց փաստն էն ա, որ շատ երեխաներ ինչ-որ հրաշքով ուտում են էդ օգտակար, բայց զզվելի շիլաները :}:

Ճիշտն ասած` վաղուց էի մտածում համտեսել, բայց ռիսկ չէի անում` համոզված լինելով, որ ինձ համար համն ահավոր տհաճ ա լինելու, էսօր վերջապես ռիսկ արեցի, մի պուճուր դրեցի բերանս: Ինձ թվում ա` եթե ինձ ստիպեի մի քանի գդալ ուտել, կարող ա հետ տայի... Որպեսզի հարց չառաջանա, թե էդ ինչ սարսափելի շիլա եմ տալիս երեխայիս, ասեմ, որ ընդամենը մանրացրած հնդկաձավարով շիլա ա` հասած բանանով քաղցրարված ու աղացած դարչինով համեմված, որը տղաս միշտ հավեսով ուտում ա, ուղղակի ես ընդհանրապես շիլաներ չեմ սիրում, իսկ հատկապես էդ տեսակի շիլան կոնկրետ ինձ համար ուտելի չի:

ivy
15.06.2018, 11:30
Էն որ մարդ կա` գլխացավով է զարթնում, մարդ էլ կա` գլխապտույտով, բամբակ ոտքերով ու ստամոքսի միջի թիթեռներով (ոչ մի հատ կուլ չէի տվել)։
Լրիվ դեռահաս վիճակներ։

Ծլնգ
15.06.2018, 14:35
էն որ երկու գիշեր իրար հետևից ակումբային թեմաներով երազներ ես տեսնում․․․ ասա քեզ էդ մոդերատորությունը հազար տարի պետք էր․․․

LisBeth
15.06.2018, 21:13
Էն որ օրը սկսվում ա գիշերը․․ ու էն որ սաղ օրը մեջիցդ ոնց որ պայթես էներգիայից ու որ մեկ էլ օրվա վերջում հին ընկեր ա հետ գալիս։ Ու զգում ես թե ինչքան մարդիկ կան ու ինչքան կարոտ։ Ու հիշում եմ, որ Սուսը գալու ա, նոր նոր եմ գիտակցում էս միտքը ու ինքը գլխիս ա խփում։ Գիժ օր, որ վերջանում ա ճտերի ծիծաղով։ Լիքն եմ էսօր։

Alphaone
15.06.2018, 23:38
էն որ ալարում ես սիրո խոստովանության թեման գտնել, էստեղ ես Լիզին սեր խոստովանում:

StrangeLittleGirl
16.06.2018, 15:26
Էն որ սիրածդ գրողներից մեկը դիմացդ նստած կողիկներն ա փոխում ու էն որ մեկը մոտենում, հարցնում ա, թե ինչ ա լինելու էդ դահլիճում ու էն որ պատասխանում ա՝ առանց նշելու, որ ինքն ա բեմին լինելու:

Ծլնգ
16.06.2018, 16:06
Էն որ Յոհաննեսի 10 լավագույն ֆիլմերի մասին թեմայի (https://www.akumb.am/showthread.php/67712-10-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A8%D5%BD%D5%BF-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB) շուրջ մտածելուց հասկանում ես, թե ինչքան միակողմանի ճաշակ ունես․, նույն տիպի կերպարներ, նույն տիպի հարաբերություններ, նույն գույներ, հույզեր ու մշակութային արժեքներ․․․ #FeelingSexistRacistClassistAgeist-AndAllTheOtherIsts

Ծլնգ
19.06.2018, 00:28
էն որ երկու գիշեր իրար հետևից ակումբային թեմաներով երազներ ես տեսնում․․․ ասա քեզ էդ մոդերատորությունը հազար տարի պետք էր․․․

(նույն սերիայից) էն որ հեծանիվներիդ պահեստի վրա դրված տառային կոդով կողպեքը մի ամբողջ րոպե պտտում ես, ու չես հասկանում, թե ինչու չի բացվում, ու մեկ էլ գլխի ես ընկնում, որ *****-ի փոխարեն akumb ես փորձում հավաքել...

վոբշըմ, ես մի երկու օրով՝ արձակուրդ... ֆլուդեք քաղաքականությունում (կամ ոչ) սրտներիդ չափով, կգամ՝ ուբոռկա կանեմ... համա իրար հետ կռվիլ միք, նույնիսկ այն վերջին մոհիկանների ՀՀԿ-ականների հետ... մոհիկան ասեցի մի բան հիշեցի... լավ գնամ մի հատ էլ մանրապատում գրեմ մինչև ժամանակավոր չքվելս

Ուլուանա
19.06.2018, 20:06
Հուսախաբությունների նորամուծություններ շարքից

Էն որ տեսնում ես` 5 հատ տեղեկացում ունես, բայց դրանցից ոչ մեկը վարկանիշ չի :beee :D:

boooooooom
19.06.2018, 20:37
Էն, որ երբ տեսնում եմ որևէ ակումբցի իրար հետևից գրառումներ ա անում ակումբում, մտածում եմ, որ տվյալ ակումբցին ինչ որ խնդիրների մեջ ա ու իրան շտապ օգնել ա պետք:

StrangeLittleGirl
19.06.2018, 20:39
Էն որ էս թագադրումը Բումի դեպքում չի աշխատի, որտև ոչ ոք չգիտի, թե քանի o կա իրա անվան մեջ :))

Նաիրուհի
20.06.2018, 05:23
Էն որ CactuSoul-ը տարիներ առաջ հաշվել էր, որ Բումի անվան մեջ ութ օ կա ։Ճ Ու էն որ ես հազար ու մի կարևոր ինֆո անդարձ մոռացել եմ, բայց էդ մեկը հստակ հիշում եմ ։:D

Ուլուանա
21.06.2018, 06:14
Էն որ 2 տարեկան տղադ, ով ավտոբուսին «ապուշь» ա ասում, կանգառ հասնելուն պես գոռում ա` ապու՜շь, այի՜, մտածում ես` ինչ լավ ա Հայաստանում չենք, թե չէ` դե արի ու էս կանգառում կանգնած մարդկանց բացատրի, որ էրեխեն ոչ թե ինչ-որ ապուշի ա կանչում, այլ ընդամենը տրամվայիավտոբուսի ա սպասում :D:

ivy
23.06.2018, 12:20
Էն որ դու լողալ ես սիրում, ինքը` մարտարվեստ (jiu-jitsu), դու` վազք, ինքը` հիփ-հոփ պարեր։ Ու երկուսիդ միակ սպորտային ընդհանրությունը մնում է հեծանվի հանդեպ հակակրանքը։
Մի քիչ էլ մեծանա, մեկ էլ տեսար` դեռ իրար հետ մի ընդհանուր սպորտով զբաղվենք, հիմա դեռ հույս չկա ։)

StrangeLittleGirl
23.06.2018, 14:35
Էն որ առավոտը հինգին զարթնում ես կատվի տարօրինակ մլավոցից ու վազում մոտը՝ մտածելով տիրուհուն ա կարոտել: Ու էն որ կատուն թռչնակ ա բռնել, ուզում ա քեզ ցույց տա

StrangeLittleGirl
25.06.2018, 16:41
էն որ մտածում ես՝ լավ, առանձին֊առանձին դաունսեմփըլ անես դատադ, որ կոմպը չկախի ու էն որ առանձին֊առանձին մարդ ա ութ միլիոն տող ա :cry

Նիկեա
25.06.2018, 23:17
Էն որ լուրջ նստած մտածում ես՝ ինչի՞ ընտանեկան բռնության մասին օրենքում կատուներին չեն անդրադարձել, որովհետև որպես կատվիդ կողմից ընտանեկան բռնության ենթարկված մարդ զգում ես, որ քո իրավունքները պաշտպանված չեն։

ivy
27.06.2018, 13:40
Էն որ սեպտեմբերին առաջին անգամ ուրիշ երկիր գործուղման եմ գնալու ու մի ձև ոգևորված եմ. երկրից դուրս առաջին աշխատանքային գործուղումս է ։)

unknown
27.06.2018, 14:52
Էն որ ներվերիդ ազդումա մարդկանց արձակուրդ գնալը:oy

StrangeLittleGirl
03.07.2018, 14:34
Էն որ քանի օր ա մտնում ես ակումբ, ու ոչ մի կերպ ոչ մի գրառում (եթե օրագրային չի) չես կարողանում կարդալ։

Ուլուանա
04.07.2018, 06:28
Էն որ մի քանի օր Ակումբ չես մտնում, մեկ էլ մտնում, տեսնում ես` ինչ ասես` չի կատարվել էս մի քանի օրում... :o

Բարեկամ
06.07.2018, 03:47
Էն որ [ժամային գոտու անհամապատասխանությամբ] արթանանում ես ու տեսնում թեման թեժացրել-շիկացրել ու փակել են, իսկ դու ասելու բան ունեիր․․․

Գաղթական
06.07.2018, 08:37
Էն որ անսահմանափակ արագությամբ գերմանական մայրուղիները լրիվ ուրիշ ադրենալին են ու ամեն անգամ նորովի ես համոզվում դրանում:

Էն որ 180կմ/ժ արագությամբ սլանում ես, մեկ էլ մեկը նենց թափով ա կողքովդ անցնում, որ քեզ թվումա, թե մինչ դա տեղում կանգնած էիր ))

https://s33.postimg.cc/932nlgrm7/F46064_BB-41_D6-4_FC9-_ADA6-_BBB1_E4_FE0970.jpg

ivy
13.07.2018, 22:41
Էն որ բացի ինձնից ուրիշ երեկոյան լողորդներ էլ կան լճում ու անսպասելիորեն շատ ։)

http://i65.tinypic.com/fpa0kp.jpg

StrangeLittleGirl
17.07.2018, 15:18
Էն որ մենակ ես կարամ արձակուրդ վերցնեմ, որ ուրիշ գործ անեմ :cry

Freeman
17.07.2018, 16:21
Էն որ մենակ ես կարամ արձակուրդ վերցնեմ, որ քննություն տամ :D

LisBeth
20.07.2018, 18:40
Էն որ հանրային զուգարան մտնելուց մի հատ կին նայում ա, սպասում ես որ հեսա փող ա ուզելու... ու չի ուզում։ Ու սենց շշմած ես մնում։ Լավ իմաստով։

Գաղթական
21.07.2018, 20:15
Էն որ էսօր Մեծ Հայքի Միացյալ Թագավորության Թագադիր Իշխանի հետ եմ ընկերացել՝ Բագրատունյաց տոհմից:

Հ.Գ. Լրիվ լուրջ ))

Chuk
22.07.2018, 03:44
Մոդերատորական. բաժնում քննարկումներն արգելվում են: Գաղթական և Gayl ակումբցիների թվով 11 զրուցարանային գրառումները ջնջվել են:

Նաիրուհի
23.07.2018, 17:47
Էն որ գնում ես ընտանեկան բժշկի մոտ լսողությունիցդ գանգատվելու ու այցդ ավարտում ՄԻԱՎ֊ի անվճար թեստով (մի շաբաթ անվճար ստուգելու են մարդկանց, բոլոր կլինիկա մտնողներին առաջարկում էին)։

Լավ էր՝ գոնե էդ մի առողջական խնդիրը չունեի :)

Գաղթական
28.07.2018, 23:45
Էն որ, Բարսելոնայում զբոսնելիս, փողոցում հորս մի 10-12տ երեխա է մոտեցել, թե.
- Վայ շատ եմ խնդրում էլի՝ Ձեր «Դուխով» գլխարկը կտա՞ք ինձ..

Գաղթական
29.07.2018, 07:04
Էն որ Բելգիայի դրոշը հակասահմանադրականա )))))

Մտածեցի, որ էս նյութը հետաքրքիր հոդված կարող է դառնալ օրագրիս համար, ու ձեռի հետ փաստահավաք էի անում, տարբեր կայքեր քչփորում ու բազմազան նյութերից ինձ հետաքրքրող հատվածներն առանձնացնում:

Էս ճանապարհին՝ 1830թ. հեղափոխության ժամանակ առաջին բելգիական դրոշը գործած կնոջ անվանը հանդիպեցի (Մարիա Էրմենս) ու նրա ազգանունն ինձ էնքանով բետաքրքրեց, որ «հայ»-ը հոլանդերենում թարգմանվում է որպես «արմէէնս»:
Դե մեկ էլ տեսար պատահական չի էս նմանությունը էլի...
Մի խոսքով՝ սկսեցի «Էրմենս» ազգանվան գենեալոգիայի մեջ խորանալ ու, հասնելով մինչև IX-Xդդ, հայտնաբերեցի Հայոց արքա Աշոտ II Բագրատունու դուստր Հռիփսիմե Բագրատունուն...

Հ.Գ. Չկա սենց բան ՃՃՃ

https://s15.postimg.cc/rcz7jq6wb/93_EFDF68-30_DD-4956-9_EF6-_CECEFFCFFBEC.jpg

ivy
31.07.2018, 13:01
Էն որ էս «ճնճղուկների տղեն» օրս լուսավորել է ։)

http://i68.tinypic.com/euj0o4.jpg

CactuSoul
08.08.2018, 02:53
Էն որ մարդիկ քո մեջ տեսնում են էն, ինչ կարող էր լինել, այնինչ արդեն վաղուց դու էն ես, ինչ (չ)կաս:

ivy
09.08.2018, 16:31
Էն որ էս ամառվա շոգին տունդարձի վերջին մի քանի հարյուր մետրը կարելի է ջրի մեջ քայլելով անցնել. մեր տան մոտերքով հոսող պստլիկ ու ծանծաղ Würm գետը իսկական փրկություն է:

http://i67.tinypic.com/2crvbd4.jpg

Նիկեա
15.08.2018, 13:12
էն որ նախկին ուսանողներիցս մեկը ինձ ա ուղարկում 2014-ին ակումբում արած գրառումներիցս մեկը ու ասում, որ ինձ ա մի տեսակ հիշեցնում :))

Գաղթական
19.08.2018, 10:11
Էն որ ինքը մեր բակից էր ու ֆբ ընկերություն էր ուղարկել, ընդունել էի:
Միառժամանակ լուռ ընկերություն անելուց հետո մեկ էլ գրեց՝ քեզ ընկերներիցս հանում եմ, մեկա ոչ ինձ գրում ես, ոչ էլ՝ նկարներս ես լայքում:
Պատասխանեցի օքեյ ու գնաց:

Տարիներ անց նորիցա ընկերության հայտ ուղարկում..

Սենց հեռվից-հեռու զգացվումա է ախր, որ իրավիճակա փոխվել ու մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել...

Chuk
20.08.2018, 02:59
Էն որ 1000 տարի առաջվա մի հատ քյառթ ծանոթ, ումից վերջին խաբարդ էն էր, որ խարդախության հոդվածով նստած ա, ՖԲ-ում քեզ տրանսլիտով նամակ ա գրում (ես հայատառ կսարքեմ).
«Բարի օր ախպեր ջան
Արտ ջան դու կոմպերի մեջ էիր չէ՞ ընգեր
Լավ տեխնիկա կա էժանով
կարող ա հետաքրքրի ախպերս»

Հա, ցավդ տանեմ, հեսա հենց կոմպերի մեջից դուրս գամ, կգրեմ :D

Տրիբուն
25.08.2018, 21:34
Էն որ, ինձ թվում ա առաջին անգամ բացասական վարկանիշ տվեցի (https://www.akumb.am/showthread.php/67777-%D4%B3%D5%B8%D5%BE%D5%A5%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%C2%AB%D4%B9%D5%A1%D5%BE%D5%B7%D5%B5%D5%A1-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%C2%BB?p=2579703&viewfull=1#post2579703)։ Ու մի անգամ էլ Աստծուն շնորհակալություն հայտնեցի, որ ես էտ ֆեյսբուք-մեյսբուքերը չեմ տեսնում, թե չէ էս դեբիլության ու սրիկայության պերեդոզից կարող ա ինֆարկտ ստանայի։

ivy
30.08.2018, 17:00
էն որ :լօվէ սմայլիկը լրիվ ք...քմեջ եղավ. արդեն տեսնելիս ալերգիկ ռեակցաներ են մոտս սկսում:

Գաղթական
03.09.2018, 11:33
Էն որ ընդամենը մի քանի օր առաջ մի աղջիկ էր եկել կադրերի բյուրո՝ բողոքելու, որ իրեն աշխատավայրում հետապնդում են ու ինքն արդեն բողոքա ներկայացրել ոստիկանություն, իսկ էսօր առավոտ իմանում ես, որ երեկ դրա պատճառով ինքնասպանությունա գործել...

ivy
10.09.2018, 14:03
Էն որ մարդ վիրահատությունից առաջ իր բոլոր անձնական հաշիվների մասին ինֆորմացիան, փասվորդներն ու եսիմ ինչերը փակ ծրարով քեզ է տալիս, ու քո միակ ցանկությունն է չբացած ծրարը վիրահատությունից հետո իրեն վերադարձնել:
Էն որ ինքդ երբևէ չես զգացել մահանալու վախը՝ էդքան շոշափելի, հստակ ու մոտ. պիտի որ ահավոր բան լինի, անգամ եթե իռացիոնալ հողի վրա է ստեղծվել:

Ծլնգ
17.09.2018, 00:57
Էն որ մի պահ անտեսում ես, որ ծովը անկապություն ա (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2549142&viewfull=1#post2549142), ու բարձր ալիքների մեջով լողում ես խորը, որ ալիքների կոտրվելու գոտին անցնես, ու հանգիստ ջրի մեջ երկար-երկար լող ես տալիս, հետո մեջքի վրա ջրի երեսին պառկած հանգստանում ես՝ ոտքերդ դեպի ափը, աչքերդ էլ՝ փակ։ Մեկ էլ մի ահռելի ալիք վերցնում բարձրացնում է քեզ, ու աչքերդ բացում ու տեսնում ես, որ լրիվ ուղղահայաց ես՝ բազմամարդ լողափը՝ դեմդ, ալիքն էլ աչքերիդ առաջ կոտրվում է, դու էլ գլխիվայր ջրի մեջ գլուխկոնծի ես տալիս, ու հասկանում ես, որ նորից երեք տարեկան ես՝ ջրի մեջ չարաճճիություն անելիս․․․

Գաղթական
18.09.2018, 10:53
Էն որ նոր կոլեգա ենք ստացել, ազգանունը Fack ա..

Խոսքի դասատուն՝ ներկա-բացակա անելուց.
- Ֆա՛ք Բելինդա

Յոհաննես
23.09.2018, 16:32
Էն որ Երևանի գրանցում չունես

Gayl
10.10.2018, 20:53
Էն որ կադաստրում մինիմում 1000$ ոց գործը 26,000 դրամ պետական վճարով շատ արագ արվեց:

Գաղթական
13.10.2018, 11:13
Էն որ երեկ մտա սենյակ, երբ երեխեքն իրենց մուլծիկներն էին նայում, ու միանգամից գլխի ընկա, թե էսքան ժամանակ ում էի նմանացնում Ջասթին Թրյուդոին՝ վերջնական տեղը չբերելով )))

Ռոսս Բաղդասարյանի հեղինակած Ալվին & Չիպմունկսի Դեյվնա...

https://i.postimg.cc/hvVJ45kG/2-B7-ECC11-8-CBF-4-A75-9-DC2-3-A3-AC4-D07052.jpg

erexa
18.10.2018, 15:40
Էն որ ինչ-որ մեկի մասին ես մտածում ու վայրկյաններ անց, պատահական տեսնում էդ մարդուն փողոցում: :)

Գաղթական
31.10.2018, 11:18
Էն որ Հելոուինը տոն է նաև բոլոր նրանց համար, ովքեր այսօր, հանգիստ խղճով, կարող են չքսվել...

Տրիբուն
18.11.2018, 21:07
Էն որ ջոգում էս, որ էս քո վերջն ա :D

https://cdn1.radikalno.ru/uploads/2018/11/18/1df871cd51bdff01e3774e8769a72dca-full.jpg

Ուլուանա
20.11.2018, 18:11
Էն որ բլոգումդ վերջին մի քանի տարվա մեջ առաջին անգամ փակ գրառում ես անում` ընդամենը մի քանի հոգու համար տեսանելի, ու էդ մի քանի հոգուց ոչ մեկը չի կարդում գրառումդ, գուցե որովհետև արդեն վաղուց ոչ ոք չի սպասում փակ գրառումներ: