PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 4 [5] 6 7

Մուշու
27.05.2015, 14:27
Էն որ ինչքան շատ ես լսում քեզանից փոքրերի ապրելակերպի մասին , էնքան մեծանում ա կասկածը արդյո՞ք դու ճիշտ ես ապրում :think

laro
27.05.2015, 23:48
Էն, որ ինձ ասում են, ոնց դու հիմի ամենահասարակ, էն ամենապարզ վիրահատությունը չե՞ս կարա անես :o:cryՆյարդեր են պետք :)) Դե արի բացատրի, որ դու դեռ մարդու անատոմիա չես պրծել, ինչի մասին ա խոսքը ու որ դու հնարավոր ա դա անես մի ութ տարուց: Ասում ա հա, փաստորեն հիմա որ քեզ վիրահատություն տան անելու, քեզ վստահելու բան չի դու կսպանես էդ մարդուն :this Չեմ ջոգում ձեռ են առնում :)) Չնայած հարցրեցի, պարզվեց չէ, լուրջ են ասում :)) Նեռվայնացնում ա:
հ.գ. տեսնես ամենապարզ վիրահատությունը ո՞րն ա: Իրանց աչքերով ամեն ինչ պարզ ա. բացել, կտրել, փակել: Վսյո պրծանք....

StrangeLittleGirl
28.05.2015, 17:24
Էն որ հայերը ցեղասպանության 100-ամյակ են տոնում, դանիացիները՝ կանանց ընտրելու իրավունքի:

Chuk
02.06.2015, 15:31
Էն որ ինչ-որ անհայտ բարերար քեզ 4.8 դրամ ա փոխանցում :))

Ուլուանա
02.06.2015, 20:32
Էն որ որ ամառն եկավ ու հետը ձմեռ բերեց... :{
Էն որ տանը հիմա նույն ջերմաստիճանն ա, ինչ ամբողջ ձմեռ ա եղել, ընդ որում՝ դա էլ ջեռուցչի շնորհիվ։ Ո՞վ ա տեսել՝ հունիսին ջեռուցիչ միացնեն...
Էն որ դրսում հիմա 12 աստիճան ա... :bl
Մի քիչ էլ, ու ձյուն էլ կգա :D։

StrangeLittleGirl
03.06.2015, 00:30
Էն որ որ ամառն եկավ ու հետը ձմեռ բերեց... :{
Էն որ տանը հիմա նույն ջերմաստիճանն ա, ինչ ամբողջ ձմեռ ա եղել, ընդ որում՝ դա էլ ջեռուցչի շնորհիվ։ Ո՞վ ա տեսել՝ հունիսին ջեռուցիչ միացնեն...
Էն որ դրսում հիմա 12 աստիճան ա... :bl
Մի քիչ էլ, ու ձյուն էլ կգա :D։

Էն որ բարև ձեզ :))

Նիկեա
03.06.2015, 14:00
էն որ ակնոցս ման եմ գալիս ու չեմ գտնում, ախր ես էստեղ էի դրել՝ բարձի կողքին, ու՞ր կորավ, ո՞վ տարավ, ո՞նց գնաց: էն որ առանց ակնոցս շտապ պետք ա ինձ բայց չկա, քրոջս ասում եմ փնտրի ես սկսում եմ սանրվել: էն որ սանրվում եմ ու ակնոցս մազերիս միջից գտնում :))

laro
03.06.2015, 22:06
Էն, որ հոգեբիս դասախոսի համար գժվում եմ. նենց մոտիվացիա ա առաջացնում դաս անելու չեք պատկերացնի. ինքը համ անմիջական ա, համ էլ որոշակի սահման ա պահում. կամ չգիտեմ, կարող ա և դա ինձնից ա, որ իրեն դասախոս եմ ընկալում: Ես իրան սիրում եմ, ուզում եմ բոլոր դասախոսներս իր նման լինեն :)) Շատ լավն ա :)

Ruby Rue
03.06.2015, 22:52
Էն որ հերիք չի հմայիչ քվարկ կա, դեռ մի բան էլ` իր գործընկերը տարօրինակ քվարկն ա: :)) Մի հատ էլ թոփ քվարկ կա, որ գեղեցիկ քվարկի հետ ա հանդես գալիս...

Էն որ ակումբի ստեղծագործական մրցույթը կարդալս չի գալիս, որովհետև հա հիշում եմ, որ ապուշ քննությունների պատճառով չկարողացա մասնակցել:

Մեկ էլ էն որ երթուղայինում նստած մարդագայլերից ու ղուլերից ես խոսում, ու զգում ես, որ կողքիդ նստած աղջիկը քիչ քիչ հեռու ա քաշվում քեզանից ու վախեցած քեզ նայում:

insider
04.06.2015, 21:33
Էն, որ վարունգ էս ուզում առնես՝ ասում ա էս ջերմոցի վարունգա ա էս էլ հողի վարունգ :8

StrangeLittleGirl
04.06.2015, 21:35
Էն որ ամառն էկավ. ձմեռային կուրտկայով արդեն շոգ ա :))

laro
05.06.2015, 02:44
Էն, որ էս տան բողոճների ձեռից չեմ կարում դաս անեմ :( Էս ինչ ա կատարվում, սրանք արդեն նաև թռչող են, անցած անգամ էլ կարիճ կար, արագ-արագ վազվզում են, որտեղից ասես դուրս են գալիս :cry:cry:cryԶզվում եմ սրանցից, թե հոգեբս չստացա իրանք են մեղավոր: Ու վռոդե տունե մաքուր ա, սրանք որտեղից են գալիս սենց բազմատեսակ ու կատարելագործված, ահավոր ա զզվելի ա, էն ժամանակ գոնե արթնացնում էի սպանում էին, հիմա էդ էլ չեմ կարա անեմ, ստիպված ես էմ սատկացնում, զզվում եմ յախք, փրկեցեք ինձ :cry:cry:cryԱռաջ գոնե սև կամ կարիչնիվի լպրծուն բաներ էին, հիմա արդեն թռչում էլ են :( Անցած տարի էլ կարիճ կար :( Ոչ կարում եմ վեր կացնեմ սատկացնեն, ոչ կարում եմ գոռամ, ոչ մի բան չեմ կարում անեմ, սենց նստած զզվում եմ ու կողերս նայում որ հանկարծ չհայտնվեն: Էն մեկին դուխս հավաքի սատկացրի, զզվելի են :( Չեմ կարում դաս անեմ:[

Chuk
06.06.2015, 02:15
Էն որ մնում ա ընդամենը մի անգամ էլ քնել, արթնանալ, ու ախպորս պսակում ենք :)

Լեո
06.06.2015, 04:48
Էն որ մարդիկ կան, որ մի քանի երկիր են գնացել, ու երբ ինչից խոսում են, էս մարդը անպայման սենց ա սկսում իր միտքը.

«Այ Եվրոպայում մարդիկ սենց են մտածում… Երբ որ ես Եվրոպայում էի սե՜նց-նե՜նց...»:

Ու էն որ դու լսում ես ու հայտնի մուլտն ես հիշում՝ «Պոմնյու կակ սեյչաս, լեչու՜ էտօ յա, լեչու՜»:


https://www.youtube.com/watch?v=qkQqaI-aPAE

StrangeLittleGirl
06.06.2015, 10:33
Էն որ մարդիկ կան, որ մի քանի երկիր են գնացել, ու երբ ինչից խոսում են, էս մարդը անպայման սենց ա սկսում իր միտքը.

«Այ Եվրոպայում մարդիկ սենց են մտածում… Երբ որ ես Եվրոպայում էի սե՜նց-նե՜նց...»:

Ու էն որ դու լսում ես ու հայտնի մուլտն ես հիշում՝ «Պոմնյու կակ սեյչաս, լեչու՜ էտօ յա, լեչու՜»:


https://www.youtube.com/watch?v=qkQqaI-aPAE

Էն որ հենց նոր էս էի կարդում (http://www.nationalityunknown.com/why-studying-abroad-ruins-your-life/):D

Մուշու
06.06.2015, 19:58
Էն որ ունես չունես երկու քիփ ունես , էդ երկուսից մեկը քո մասին գիտի ամեն ինչ !
Էն որ ինքը հաստատ գրածդ կարդալու ա :
Էն որ Ակումբով մեկ ասում ես որ սիրԸմ ես իրան :kisss

GriFFin
06.06.2015, 23:18
Էն որ ունես չունես երկու քիփ ունես , էդ երկուսից մեկը քո մասին գիտի ամեն ինչ !
Էն որ ինքը հաստատ գրածդ կարդալու ա :
Էն որ Ակումբով մեկ ասում ես որ սիրԸմ ես իրան :kisss

Էն որ էս ի՞նչ կռիվ ես քցում: Գնա պարապի:

Յոհաննես
07.06.2015, 14:04
Էն որ ակումբի նկատմամբ սառել եմ:Էստեղ իմ էն գիրք չբացած,թաթուլի կլկլոցի տակ ապրած,էգ որսացող ընկերոջից ավելի շատ բան կարամ սովորորեմ:Չնայած չէ,սխալ ասեցի,էդքան էլ շատ բան չեմ սովորել,ուղղակի էդ մարդը ինձ ցույց տվեց,որ իրա ու ակումբցիների մեջ շատ քիչ է տարբերությունը:

Լեո
07.06.2015, 21:52
Էն որ համարյա բոլոր տաքսիների վրա մինչև հիմա հետևյալ անիմաստ գրառումը կա՝ «նստելավարձ չկա»:
Ու էն որ չես հասկանում՝ ինչու վերոհիշյալ գրառումը կա, իսկ ներքոհիշյալները չկան.
«գլխահարկ չկա»,
«օդի վարձ չկա»,
«լիֆտի փող չկա»,
«լիցքավորողի փող չկա»,
«ֆոնդի փող չկա»
… և այլ անիմաստ գրառումներ:

GriFFin
09.06.2015, 09:48
Էն որ youtube-ով վիդեո ես նայում ու ուզում ես քոմենթել: Մեկ էլ տեսնում ես քո ուզածը ինչ որ մեկը գրել ա ու ո՞վ ա էդ ինչ որ մեկը՝ ակումբցի: Հետո իրան գրած ինչ որ հակաքոմենթ ես կարդում ու ուզում գրես, մեկ էլ տեսնում ես էլի ինչ որ ակումբցի քո ուզածը գրել ա: :love Ruby Rue and Rammstein ձեզ լիքը համբերություն:
Հ.Գ. Էն պահը, որ լիքը քոմենթողներ մտածում էին, որ Ruby Rue-ն տղա ա: :D

StrangeLittleGirl
09.06.2015, 22:24
Էն որ պարզվում ա՝ ուսանողական ամենամտերիմ ընկերուհիդ, որի հետ գրադարանների պոլերն էիր մաշացնում, քննություններին իրար դուխ տալով մտնում, գրքերի դիմաց իրար հետ գիշերներ լուսացնում, մարտին ամուսնացել ա, հիմա էլ հղի ա:
Էն որ դա իմանում ես ոչ թե իրանից, այլ մի երրորդ մարդուց: Էն որ դու իրա հետ վերջերս խոսել ես, բան չի ասել:
Ու էն որ հատուկ մեկ այլ ընկերուհու հարսանիքի համար գալիս-հասնում ես Հայաստան: Ու էն որ էդ ընկերուհուն ճանաչել ես ոչ թե տասներկու տարի, այլ հիմա սկի երկու տարի էլ չկա:

Chuk
11.06.2015, 02:25
Էն չկողմնորոշված, աննննննասուն վիճակը, որ երբեմն քո համարձակությունն ավելին է, քան պետք է, երբեմն շատ ավելի անհամարձակ ես, քան պետք է:

GriFFin
11.06.2015, 15:26
էն որ մինչև տանը չոչ անող/ քայլող երեխա չլինի ՝ չես իմանա թե աշխարհը ի՞նչ վտանգավոր ա:

Վահե-91
11.06.2015, 22:46
Էն որ, ինչի՞ են Հայաստանում ապրող, հայերեն իմացող երկու մարդ իրար հետ անգլերեն խոսում :8

Մուշու
12.06.2015, 00:06
Էն որ կորչեն բոլորը գրողի ծոցը ! Ես փերի եմ ^_^

Freeman
12.06.2015, 06:08
էն որ առավոտ շուտ մարդ ա ուշաթափվում, քեզ ձեն են տալիս, հելնում, առանց շոր հագնելու վազվզում ես զորամասի տարածքում, բայց հեռախոսիդ մասին մեկ ա հիշում ու պահում ես)

Աթեիստ
12.06.2015, 12:45
Էն որ երեխեն «մամա» ասում ա սննդին ։)

Lusina
16.06.2015, 02:33
Էն-որ մտնում ես "Պրոկրաստինացիա" թեման, որ տենաս մարդիկ ոնց են դեմն առնում, wait, by why կայքն ես հայտնաբերում ու զգում ես , որ հաջորդ մի քանի ժամվա համար լավ պրոկրաստինացիայի աղբյուր ես գտել :))

laro
16.06.2015, 11:54
Էն, որ մի կիսամյակ պարապած դասախոսդ, որ դասերի կեսին չէր գալիս, իրան փոխարինում էին, քեզ անունով հիշում ա ու բոլորի մեջից գալիս գտնում ու հարցնում ա,թե քննություններս ոնց եմ տալիս, լա՞վ ա ամեն ինչ: Ասում ա. «Կոնսուլտացիայի՞ ես եկել. ժամը վերջացել ա, բայց թե ուզում ես գնանք, կմնամ ես » :love Կարմեն Թելմանովնային իզուր չէի սիրում, մե հրաշք դասախոս էր, նենց էր մոտիվացնում դաս անելու, որ ամեն ինչ թողած հիստ էի անում, ժամերով նկարում, արվեստի գործեր էի սարքում :)) Ու իր հետ անցած թեմաները երևի ես դեռ շաաատ երկար կհիշեմ. սեպտեմբերից դեկտեմբերի անցածը քնած էլ հարցնեն, կպատասխանեմ ամբողջը: Համ էլ նենց սիրու՜ն ա, նենց հրաշք անձնավորություն ա, սիրում եմ իրան, իդեալական դասախոս ա:

Մ Մ
16.06.2015, 14:36
Էն որ որոշ չափով ծանոթ ես ակումբում գրառում անող անդամներին. կարդում ես գրառումները, նայում նկարները... ու էն որ իրանք քեզ հարազատ են դարձել, բայց քո մասին ոչինչ չգիտեն:

Cassiopeia
16.06.2015, 20:33
Էն որ երեխեն գիրկդ մտնում ես տրանսպորտ ու դիմացը նստած 20-22 տարեկան երիտասարդը գլուխը մտցնում է անձնագրի մեջ, իբր զբաղված է ու չի նկատում քո բարձրանալը։ Իսկ տեղը զիջում է հետևի նստատեղերից մեկից մի կին։

laro
18.06.2015, 22:51
Այսօր կյանքում առաջին անգամ հետ եմ ուզել մեկից մի բան, որ մի 6-7 տարի առաջ տվել եմ: Նենց ա, որ չէի նվիրել, ժամանակավոր տվել էի, ինքն էլ հետ չէր վերադարձրել: Դազգահ էր, ահագին մեծ ու լավ որակի փայտից, մոտավոր մի 25/25ի վրա (սմ), որի վրա գորգ էի գործում կամ կարպետ: Հիմա շատ եմ ուզում գործեմ ու ոչ մեկ իմ համար էդ ռամկայից չի սարքում: Նենց եմ ամաչում, որ հետ ուզեցի, ուղղակի իմ արդարացումն էն ա, որ ես իրեն չէի նվիրել, ուղղակի ժամանակավոր տվել էի: Գորգիկներ ու կարպետիկներ եմ ուզում գործե՜մ :) :love Երանի էդ ռամկան մնացած լինի ու ինքն էլ վերադարձնի :oy Ես էլ դրանից երբեք ոչ մի տեղից չեմ ճարի, ինքը շատ լավն էր, փայտի մասերը շատ լավ էին ամրացված, ես էլի եմ ունեցել, իրանք վատ որակի էին, էս մեկը լավն էր, փայտն էլ էր լավը, ինքն էլ շատ հարմար էր, ամաչում եմ ամեն դեպքում, շատ ամոթ ա, բայց ուրիշ ձև չունեմ:
Էն, որ ասում ա դու ինձ տենց բան չես տվել: Ախր հստակ հիշում եմ, հաստատ իրան եմ տվել: Ասում ա,որ դու ինձ չես տվել, բայց ես ժամանակին իմ համար սարքել եմ տվել, կուզես իմը տամ: Իմ մոտ էն տպավորությունն ա, որ հեսա իմ տվածն ինձ հետ ա տալու էն հաշվով,որ էդ իրանն ա :)) Կամ էլ մի փլված բան ա տալու ու ես տենց էլ իմ գյոզալ դազգահը այլևս չեմ տեսնելու :)) :(

Chuk
19.06.2015, 02:11
Էն որ պահի տակ մոռանում ես, որ ընդամենը մի քանի րոպե առաջ ձեռքով ահավոր կծու բիբարն էիր պոկոտել՝ ուտելու համար, ու էդ ձեռքով աչքդ ես տրորում... փրկեք ինձ, աչքս վառվու՜մ աաաաաաաաաաաաաաաաաա

GriFFin
19.06.2015, 17:50
Էն որ այ հիմա ամառը սկսեց ^_^

StrangeLittleGirl
19.06.2015, 18:38
Էն որ ամառը դեռ չի սկսվել :))

Լեո
21.06.2015, 22:09
Էն որ բացում ես «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» (http://www.akumb.am/showthread.php/10353-Թեմայից-դուրս-բայց-հետաքրքիր-կամ-կարևոր-գրառումներ) թեման ու կարդում թեմայից դուրս, բայցև անհետաքրքիր ու անկարևոր գրառումներ :sad

Յոհաննես
21.06.2015, 22:31
Էն որ նայում ես խըռի վիդեոները :love

Freeman
22.06.2015, 01:55
էն որ քըշերվահազարին ուրիշի տեղը քեզ էին ուզում արթնացնել, խփում ես էդ փորձը անողին, ընկնում ա, ոտքը ոլորում, ծնկան հոդը այտուցվում, կապտում ու քիչ էր մնում դրա պատճառով դատվեիր:
Էն որ եթե ստեղ ճնշող մեծամասնությունը մի քիչ, միիի քիչ ուրիշ լիներ, չէիր ուզի հետ գայիր:
էն որ համոզված չես, հիմա ուզում ես, թե չէ:
էն որ նոր կրոն ես հիմնադրում, ըստ որի զորացրումից հետո կյանք չկա, էն, ինչ երևում ա կպպից դուրս, իլյուզիա ա, բացի "բրդուճ բերողներից ":
Էն որ ասում են, որ դու էս տեղին շատ ես հարմարված, դու էդ վիրավորանք ես ընդունում:
Էն որ ապաթիայի նոպաները շատանում են, դեմենցիադ՝ խորանում:

Rammstein
22.06.2015, 14:55
Էն որ էս թեման մի քիչ կարդալուց հետո միանգամից ուրիշ թեմա ես մտնում, որեւէ գրառում կարդում ու արդեն քեզնից անկախ սկզբում մտովի «էն որ» ես ավելացնում ու չես հասկանում, թե էդ ինչի համար ա տենց գրած: :))

StrangeLittleGirl
23.06.2015, 11:47
Էն որ Կոպենհագենի կենտրոնով քայլում ես, մեկ էլ ռեկլամային էկրանին անմոռուկ ա հայտնվում, կողքը գրած՝ jeg er armenier (ես հայ եմ): Էն որ անմոռուկները Դանիա են հասել:

Մուշու
24.06.2015, 00:04
Էն որ քնում ես, որ չմտածես :
Էն որ երազում կյանքը նենց լավն ա, ոչ մի խնդիր չկա, բոլորը գոհ են ու երջանիկ :

GriFFin
24.06.2015, 01:33
Էն որ ոնց կուզենայի միտինգ գնացածների կողքը լինեի: Զզվում եմ իմ էս վախկոտ վիճակից: Ոնց եմ ուզում իրանց չափ քաջ լինեմ:

Cassiopeia
24.06.2015, 09:48
Էն որ առավոտյան արթնանում ես, ու երեխեքին մանկապարտեզի պատրաստելու փոխարեն լուրեր ես կարդում։

StrangeLittleGirl
24.06.2015, 17:27
Էն որ մամաս ամեն անգամ ճամփա գնալուց առաջ հիշացնում ա. գազ-լույս կանջատես, հեռախոս, լիցքավորիչ, անձնագիր ու տոմս չմոռանաս: Ու էն որ մեռա ասելով՝ տոմսս մեկ ա չեմ վերցնելու :))

Մուշու
24.06.2015, 22:31
Էն որ կան մարդիկ որոնք մտածում են, որ ցուցարարները կործանում են իրանց բարեկեցիկ ապագան , էն որ էդ մարդիկ նույն տարիքի են ինչ ցույցին կանգնած երիտասարդները , էն որ ուզում ես վառես տենց մտածողներին !!!!
Հ.Գ. եթե ինչ որ մեկին նեղացնում եմ իմ այս խոսքերով , ապա դա ձեր խնդիրն է :)

Chuk
30.06.2015, 01:24
Էն որ գիշերվա միլիոնին X-ին պետք ա զանգես ինչ-որ կոնկրետ բան ասելու համար, ու սխալմամբ շեֆիդ ես զանգում :))

StrangeLittleGirl
04.07.2015, 11:55
Էն որ հեծանվարշավի հաջորդ օրն արթնանում ես, ոչ մի տեղդ չի բռնվել, մենակ ուսերդ թեթևակի, էն էլ արագ անցնում ա: Ու էն որ արթնանում ես կաբլուկ հագնելու հաջորդ օրը, ու ուսերդ, մեջքդ ամբողջովին բռնված, ողնաշարդ կոտրվում ա, վիզդ էլ ոնց որ քոնը չլինի: Ո՞նց եք կաբլուկ հագնում, մարդիկ:

Այբ
04.07.2015, 12:36
Էն որ հարևանիդ ջահել հարսն ասում է․
-Մարդս գնաց Ռուսաստան էդքան վրես չազդեց, ինչքան ինտերնետս անջատեցին:'
:D:oy

Alphaone
04.07.2015, 14:24
Էն, որ ես արդեն ինչքան ժամանակ ա հայրատարում եմ, որ ես հանճար չեմ, բայց բոլորը հասկանում են հակառակը, թե ինձ հանճար եմ հռչակում: ((

StrangeLittleGirl
04.07.2015, 18:10
Էն, որ ես արդեն ինչքան ժամանակ ա հայրատարում եմ, որ ես հանճար չեմ, բայց բոլորը հասկանում են հակառակը, թե ինձ հանճար եմ հռչակում: ((

Էն որ ոչ հայտարարի, ոչ մի հայտարարի, էդ թեման փակի, դիր մի կողմ, խելոք գործդ արա :))

մարիօ
04.07.2015, 22:17
էն, որ 79 տարեկան տատիիդ բացատրում ես, թե ինչ ա մոտիվացիոն նամակը. խոսակցություն ֆանտաստիկայի ժանրից, պատմելու չի ուղղակի: :D

Նիկեա
08.07.2015, 13:52
էն որ ակումբցու օրագիր կարդալը любой ֆեյսբուքցու ստատուսային գլուխգործոցները կարդալուց ավելի հետաքրքիր ա ու կապ չունի, որ էդ ակումբցին արդեն վաղու՜ց հարազատ ափերում չի էրևացել ու երևի ինքն էլ ա մոռացել իրա օրագիր մասին :)

StrangeLittleGirl
08.07.2015, 17:18
Էն որ ամառային շորով, ինքդ քեզ զոռով համոզելով, որ ամառ ա, բայց մրսելով մի կերպ հասնում ես գործի, ու երբ նայում ես դրսի քամուն ու անձրևին, մտածում ես՝ տուն գնաս, նորից ձմեռային շորերդ հագնես:

Chuk
09.07.2015, 03:12
Էն որ քեզ թվում ա, որ քո էս կամ էն գրածը ֆեյսբուքում շատ քիչ մարդ ա տեսնում, բայց մեկ էլ անհատական հանդիպումներին սկսում են հետդ էդ գրածդ քննարկել:
Էն որ քեզ բացում ա որ իշխանական օղակներին մոտ կանգնածները հենց հատկապես «անհատական» են էդ քննարկում, բայց էնտեղ յանիմ չեն էլ տեսել:

Freeman
09.07.2015, 18:29
Էն որ ինչքան Ալֆուշի օրագիրը կարդում եմ, հասկանում եմ, որ մենք նույն մոլորակից ենք -_- (〜 ̄▽ ̄)〜

Նաիրուհի
10.07.2015, 08:50
Էն որ բոլորն իրենց սիրածների ծնողների հետ ծանոթանալուց են հուզվում, դու՝ մարզիչի։

Էն, որ ոնց որ թե թեստն անցել եմ :D

laro
10.07.2015, 12:44
Էն, որ ես ինքս ինձ մտքումս ասում եմ Լարըչկա (լարո փաղաքշականն էլի :D ) Ու մեկ -մեկ ինձ թվում ա, որ հեսա ուրիշներն էլ են ինձ տենց դիմելու :D

StrangeLittleGirl
10.07.2015, 17:37
Էն որ երեք տարի առաջվա Իռլանդիա կատարածդ ճամփորդության գրառումներն ես կարդում ու չես ջոկում՝ որն ա իրական, որը՝ հորինված, որովհետև էն ժամանակ հատուկ ոճ էիր ընտրել, հեքիաթն ու իրականը խառնելով գրում էիր:

Այբ
10.07.2015, 18:27
Էն որ վերջապես ուզում ես ակումբում անձնական լուսանկար դնել ու չես կարողանում:(

Ուլուանա
10.07.2015, 20:15
Էն որ երեք տարի առաջվա Իռլանդիա կատարածդ ճամփորդության գրառումներն ես կարդում ու չես ջոկում՝ որն ա իրական, որը՝ հորինված, որովհետև էն ժամանակ հատուկ ոճ էիր ընտրել, հեքիաթն ու իրականը խառնելով գրում էիր:
Էն որ էս անգամ որ գնաս, կպարզես, ու անպայման մոտդ մի տեղ գրի կառնես, որ հետագայում էլի մոռանաս, դրանով կողմնորոշվես :))։

մարդագայլուկ
10.07.2015, 21:30
Էն որ նույն օրվա մեջ մի քանի տարբեր մարդիկ քեզ անվանում են անպատասխանատու ու դու հասկանում ես, որ իրոք քեզ հետ ինչ-որ բան էն չի ու խելքը գլուխը հավաքելու ժամանակն ա:

_Հրաչ_
10.07.2015, 22:10
Էն որ շոգ-կրակին քեզ հազիվ քարշ ես տալիս սուպերմարկետ, որ կոլա առնես, խմես, հովանաս, թռնում ես, սառնարանի դուռը բացում, վերցնում կոլան մեկ էլ՝... նվիրիր համբույր Հովհաննեսին: :nea Կարենին :nea Սամվելին :nea.... Էն կարգի, որ մի հատ գոնե, ասենք, Քրիստինե չես գտնում, որ ծարավդ հագեցնես, կամ հեռանում ես սուպերմարկետից, կամ էլ ծարավը հագեցնելու ինչ-որ այլընտանքային բան ես որոնում:

Մուշու
15.07.2015, 21:42
Էն որ որոշ մարդիկ էնքան երկար ժամանակ ա ինչ չկան կյանքումդ, որ շուտով կամուսնանաս չեն էլ իմանա դրա մասին :D :D :D

Հ.Գ. Չէ չեմ ամուսնանում դեռ :D

Աթեիստ
16.07.2015, 23:18
Էն որ սաղ ՖԲ-ն Վահան գյուղում կատարված դաժանությունն ա քննարկում, իսկ դու գիտակցում ես, որ կան «մարդիկ», որոնք ձեռդ ընկնելու դեպքում կերազեին էդ գայլի տեղը լինեին։ #marti1

delicate
17.07.2015, 15:35
Էն որ Ջեյն Էյրը շատ լացացրեց :(

Յոհաննես
17.07.2015, 16:01
Էն որ ռասսաս փոխել եմ

StrangeLittleGirl
18.07.2015, 22:09
Էն որ մի շաբաթվա ընթացքում ակումբում էնքան գրառում ա կուտակվել, որ ջոկում ես՝ մեկ ա չես հասցնելու սաղ կարդաս, ավելի լավ ա սկսես աջ ու ձախ գրել:

Նիկեա
22.07.2015, 20:45
էն որ երազներումդ էնքան ես թռել, որ արթնանալ ու քայլելը արդեն անսովոր ա :D

Chuk
24.07.2015, 00:35
էն որ օնլայն կինո նայելու սայտ ես մտնում, որ ինչ-որ մի անկապ կինո ջոկես նայես, ուզում ես ընտրել մենակ կազմերը նայելով, առանց վերնագիր-բանի, ու մենակ կազմերը նայելով առանց սխալվելու գուշակում ես, թե որ կինոն ա ռուսական, որն ամերիկյան, որը եվրոպական:

Լեո
24.07.2015, 09:29
էն որ օնլայն կինո նայելու սայտ ես մտնում, որ ինչ-որ մի անկապ կինո ջոկես նայես, ուզում ես ընտրել մենակ կազմերը նայելով, առանց վերնագիր-բանի, ու մենակ կազմերը նայելով առանց սխալվելու գուշակում ես, թե որ կինոն ա ռուսական, որն ամերիկյան, որը եվրոպական:

Ու էն որ «թույն» կազմի տակ անասսսսուն կինո ա լինում, ու էն որ երբեմն «կուտն ուտում ես» :sad

Մեկ էլ էն, որ ուզում ես կինո նայես, բայց քոմմենթները կարդալով սաղ կինոներից հիասթափվում ես ու վերջը կինոյի փոխարեն BBC-ի որևէ փաստագրական ֆիլմ ես նայում :))

Նիկեա
24.07.2015, 18:22
էն որ քեզ չեն կարողանում համոզել, որ դու չես մեռել :cry

GriFFin
24.07.2015, 22:40
էն որ քեզ չեն կարողանում համոզել, որ դու չես մեռել :cry
Էն որ Կոտարի համախտանիշ...

StrangeLittleGirl
25.07.2015, 02:58
Էն որ մի տարի մեկի հետ Կոպենհագենում աշխատելուց հետո Նյուքասըլում գարեջուր խմելիս հանկարծակի հայտնաբերում ես, որ ինքն էլ Ջոյսի Ֆինեգանի հոգեհանգիստը չի կարդացել, ու որոշում եք միասին կարդալ:

Freeman
25.07.2015, 22:29
Էն որ էգոներիս մի մասը լավատես են, մյուսը՝ վատատես, մնացածն էլ դրանցից ոչ մեկին չեն պատկանում: Վատատեսները տխուր են, որ կեսը կա, լավատեսները ուրախ են, որ անցել ա կեսը, ամենավատատեսները մտածում են, որ կեսից շատ կա: Ու տենց ոչ մի հարցում իրար հետ լեզու չեն գտնի: Եթե ինչ որ մեկն ապագայում իմ էպիկրիզը գրի, էս գրառումն իրան ահագին կօգնի:

Chuk
26.07.2015, 00:32
Էն որ ես մազոխիստ եմ, քանի որ ինքակամ որոշել եմ «Կովկասի գերուհու» ժամանակակից ռեմեյքը նայել... հիվանդ լինելն էլ էս ա, ուղեղդ չես ուզում ծանրաբեռնես, աԲուշություններ ես նայում

Chuk
29.07.2015, 15:47
Էն որ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ուսուցչուհին հեռախոսով իրա մեյլն ա թելադրում, որ իրան որոշ նյութեր ուղարկեմ, տառ առ տառ կարդալուց հետո նշում ա. լրիվ փոքրատառերով :aaa :{

Նարե91
29.07.2015, 16:09
Էն որ միշտ էս թեմային հարիր «էն որական» վիճակներ եմ հիշում, բայց երբ բացում ու էս թեման եմ տեսնում, միանգամից չքվում են մտքիցս:

Նիկեա
29.07.2015, 16:31
էն որ ես ավելուկ չեմ սիրում, բայց ավելուկ (http://https://youtu.be/1lSnAmRnBfQ) սիրում եմ :love

StrangeLittleGirl
01.08.2015, 21:26
Էն որ Սոլեյի անունով ռադիո ես միացնում Սփոթիֆայով՝ հուսալով, որ լիքը լավ-լավ նոր կատարողների կլսես ու էն որ լիքը լավ-լավ կատարողների լսում ես, բայց սաղին վաղուց գիտես:

Cassiopeia
02.08.2015, 00:02
Էն, որ նայում ես «ֆորումի անդամների լուսանկարների» առաջին թեմաները, ու նկարների 70%-ը բացակայում ա :(

Chuk
03.08.2015, 01:19
Էն որ խեր ըլնի, միլիոն տարի էսքան մոդերատորական գործողություն չէի արել :))

Վահե-91
04.08.2015, 20:43
Էն որ ոչ մեկ չի կարա գուշակի քո հետագա քայլերը, էն որ ոչ մեկ չգիտի ինչ ա կատարվում քո ներսում, քանի որ որ դու ոչ մեկի առաջ, երբեք, ոչ մի անգամ չես բացել քո սիրտը ու չես արտահայտել քո զգացմուները:

Վահե-91
04.08.2015, 22:49
Էն որ 3 շաբաթ հանգստացել ես ծովում, բայց ոտքերդ չես նկարել քցել ֆեյսբուկ: Ոչ էլ մակդոնալդսի ուտելիքն ես նկարել:

_Հրաչ_
07.08.2015, 23:50
Էն որ փսիխոպաթի, կիսաշիզոֆրենիկի ու ալկագալիչկայի հետ երկար ճանապարհ ես գնում։ :))

CactuSoul
11.08.2015, 19:17
Էն որ դեռ ոչինչ պարզ չի, չգիտես՝ երբ կլինի, քեզ ընտրեն, թե չէ, նույնիսկ եթե ընտրեն ու գնաս, ինչքանո՞վ ա հավանական, որ կստացվի երեկոներն անել էն, ինչ ուզում ես (ի վերջո թիմով ես լինելու, պիտի մյուսների հետ էլ հաշվի նստես), բայց արդեն բանուգործդ թողած՝ ուսումնասիրում ես, թե Բրյուսելում երբ ու որտեղ միլոնգա կա, որ գնաս․․․ :love

Մուշու
11.08.2015, 22:53
Էն որ կործանի քեզ ինչքան ուժերդ ներում են , կործանի տեսնեմ ինչի ես դրանով հասնելու :

StrangeLittleGirl
12.08.2015, 21:36
Էն որ բեռլինաբնակ Գերմանիայի քաղաքացին ասում ա՝ իրա երազանքների ուսումնական ծրագիրը Մյունխենում կա, բայց չգիտի՝ էնտեղ կկարողանա՞ ֆինանսապես ձգել, էն որ ուզում ես չագուչով տալ գլխին ու ասել՝ ա՜յ դեբիլ:

Վահե-91
12.08.2015, 23:21
Էն որ խակեր լինեի, facebook-ի բոլոր application-ները որոնցով մարդիկ ստուգում են թե որ աստղին են նման (և այլ, նման «ստուգող» application-ներն անսահման են), կջարդեի ու նենց կանեի, որ վերջում պատին հայտնվեր, որ ինչ որ նեգր պոռնոաստղի առնանդամի են նման :lol

StrangeLittleGirl
13.08.2015, 15:27
Էն որ ասում ա՝ տասնմեկ տարեկան, սկսում ես հաշվարկել, թե երբ ա ծնվել: Էն որ էն ժամանակ երկրորդ կուրս էիր: Ծերացանք:

Գալաթեա
13.08.2015, 15:56
Էն որ երբ որ Բյուրը երկրորդ կուրս էր, դու երկրորդ գործիդ տեղն էիր ընդունվել։ Մեռնենք շտոլի :)

Նարե91
13.08.2015, 20:20
Էն որ էն տիպի անմարդկային շոգ ա, որ դեռ գործ չարած արդեն անտանելի հոգնած ես: :(

StrangeLittleGirl
16.08.2015, 01:43
Էն որ մաթեմի դասատուս ֆեյսբուքյան իմ էջում ա, ու բլոգիս գրառումները հերթով կարդալով գնում ա (տասը րոպեն մեկ լայք ա գալիս իրանից) ու էն որ տեսնես գիտի՞, որ իրա մասին գրառում կա բլոգումս (https://byurakn.wordpress.com/2013/02/10/%D5%AB%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/):

Cassiopeia
17.08.2015, 00:12
Էն որ գնում ես Սևան ու ավելի շատ երեխու չիշիկով ես լողանում, քան ջրով:

Նիկեա
17.08.2015, 12:57
էն որ մի քան օր քո սենյակում չես քնում, հետո քնում ես ու առավոտ՝ դա-դա՜խք, դեմքով խփում ես պատին: :cry

StrangeLittleGirl
19.08.2015, 18:49
Էն որ դիսերտացիայից մեկ երրորդը պատրաստ ա :)

Մուշու
19.08.2015, 22:34
Էն որ օրվա 24 ժամը բավարար չի ցանկում ունեցած ֆիլմերը/անիմենրը/սերալներ նայելուն:
Էն որ նույն 24 ժամը բավարար չի ցանկում պահաց ու արդեն իսկ սկսած գրքերը կարդալու ու ավարտին հասցնելու համար:
Էն որ էդ 24 ժամը անգամ երգ լսելու համար բավարար չի :
Հ.Գ. բա որ աշխատեի ու ընտանիք ունենայի ո՞նց էի հասցնելու :think

StrangeLittleGirl
20.08.2015, 14:40
Էն որ էսքան տարի չագուչ քշելուց հետո սմարթֆոն օգտագործելը խաղուպար ա :)) *feeling smart* :))

laro
20.08.2015, 15:56
Էն, որ էս քրտնախաշ լինելուս պատճառով վիրահատություն բաց թողեցի :( Ինձ խոստացել էին, որ կարերը ես եմ դնելու :( Ժողովուրդ մեռնում եմ, փրկեք ինձ, լրիվ ուռած եմ ու կարմրած, ու քոր, քոր, քոր.....չի անցնում մի շաբաթ ա, վառվում եմ:

StrangeLittleGirl
21.08.2015, 10:39
Էն որ գուդրիդսով տղա ես խոսացնում :D

Այբ
26.08.2015, 13:17
Էն որ մեկ-մեկ էնպես եմ ուզում, որ ֆբ- ն ցույց տա, թե իմ էջ ովքեր են մտնում։:B

Այբ
28.08.2015, 17:11
Էն որ մարդկանց մեջ միշտ պետք է փնտրել դրականը․․․առանց այդ էլ, ի վերջո, իրենց վատ կողմերը ցույց են տալու։

Վահե-91
04.09.2015, 22:41
Էն որ մեկը խոսում ա ընկերոջ հետ, ասում ա՝ Գագ ջան, ախպերս, հո չնեղվա՞ր, որ «զաս» չարեցի :lol :noti

John
25.09.2015, 23:02
էն, որ էս թեման ավելի հեշտ է գտնել Գուգլում, փնտրելով,
էն որ site:akumb.am
քան Ակումբի որոնման համակարգի միջոցով։
Հա, ինչ էի ասում՝ էն որ կարոտում ես Անգելինային (http://www.akumb.am/member.php/2373-Angelina), ու չգիտես ում հետ կիսվես էդ թեմայով, որտև հազիվ թե ինչ-որ մեկն էլ կարոտած լինի․․․

StrangeLittleGirl
28.09.2015, 16:42
Էն որ տուն գնալիս նկատում ես, թե լուսինն ինչ սիրուն ա, կանգնում, ֆոտո ես անում, մտածում ես՝ դեմք ես, որ գեղեցիկը նկատում ես, բան-ման: Մեկ էլ հաջորդ առավոտ տեսնում ես ֆեյսբուքը ողողված ա լուսնի ֆոտոներով:

Cassiopeia
28.09.2015, 16:58
Էն որ «Մանրապատումներ» թեման վերափոխվել ա «Աթեիստի սննդային ճաշակը» թեմայի։ Բայց մեկ ա, ինչքան էլ գելի գլխին ավետարան կարդաք, ինքը իրա փափուկ ձվածեղն ա սիրում, հավի քյաբաբը, մակարոնով փլավը։ Ու երեխեքն էլ սկսել են կրկնօրինակել իրան։

Վահե-91
30.09.2015, 00:45
Էն որ լսում ես, մեկը հեգնական տոնով ասում ա՝ «Արա ո՞վ են էդ պարսիկները», քիչ ա մնում մի հատ աթոռ վերցնես, ջարդես գլխին:

Cassiopeia
30.09.2015, 20:16
Էն, որ հայհոյանքի «տեսությունն» ու Աթեիստի սննդաբանությունն էս մի քանի օր ա ակումբը քնից հանել են :)


Փաստորեն որ դու շուտ ես քնում, ակումբն ահագին ակտիվանում ա :))))

Ու, էսօր շուտ եմ քնելու, որ տեսնեմ ակումբի ակտիվացման շարունակությունը։

GriFFin
01.10.2015, 01:33
Էն որ բոլոր նոր գրանցված մարդիկ ինձ <<Նանիկ>> են թվում :/

Ուլուանա
01.10.2015, 21:49
Էն որ կոմպդ էնքան ա լցված լինում, որ մի հատ նկար ես ուզում բացել սովորական ձևով, ասում ա` բավականաչափ հիշողություն չունես, որ դա կարողանաս բացել... :bl Ու ես դեռ զարմանում էի, որ ֆոտոշոփով չի բացում...

Մուշու
01.10.2015, 22:32
Էն որ լիդոկային հիդրոքլորիդի մասին ամեն ինչ գիտես :D

laro
03.10.2015, 16:24
Էն, որ ուր գնում եմ ասում են.
-Պարապու՞մ ես:
-Չէ:
-Բա ո՞ր դասարան ես:
-Ավարտել եմ:
-Հա՜, սովորում ես, հա՞, որտե՞ղ:
-Բժշկականում:
-Քոլեջու՞մ
-Չէ, համալսարանում:
-Առաջին կուրս ես, հա՞:
- Չէ, երրորդ :o
-Հա՞:
-Հա :D
Հա բայց խի էլի :D Արդեն քանի անգամ ա նույն բանն ասում են, քանի օր ա, վրա-վրա :D

Chuk
04.10.2015, 23:50
Էն որ էսօր սիրտս շոկոլադ ուզեց, կերա, ու էդ էս տարի առաջին անգամն էր:
Էն որ էս տարի մի անգամ էլ պաղպաղակ եմ կերել՝ ճիշտ ա դարչինով:
Էն որ տորթ/խմորեղեն էս տարի դեռ ցանկություն չեմ ունեցել ու չեմ կերել: Տեսնես մինև նոր տարի սիրտս կուզի՞ :think

CactuSoul
06.10.2015, 22:50
Էն որ սկսել ես գիտակցել գրավչությունդ, ու երբ նկատում ես, որ ինչ-որ տղա, հատկապես դեռահաս, քեզ թաքուն «ուսումնասիրում» է, մտքումդ ասում ես՝ խնդրեմ, տղա՛ ջան, այ տենց, ճաշակդ զարգացրու :)) :oy
Ասա՝ խելոք, համեստ աղջիկ էի, թե ե՞րբ հասցրի սենց ինքնահավան ու անհամեստ դառնալ :D

GriFFin
06.10.2015, 22:55
Էն որ մնում ա սուրճը ներերակային սկսեմ ստանալ։

Ուլուանա
07.10.2015, 03:53
Էն որ լիքը բան ես ուզում գրել, բայց գիտես, որ ոչ մի բան էլ չես գրի... :(

StrangeLittleGirl
07.10.2015, 19:10
Էն որ մի ամիս ա՝ մամայիս ասում եմ, որ Մանչեսթր եմ գնալու Լիլիկ մորքուրին տեսնելու, հետո՝ Լանքասթր Լիլիթ Բլեյանի համերգին, մեկ էլ չվերթիցս մի օր առաջ մամաս գրում ա. «Բուսիկ, բա Լոնդոնում որտե՞ղ ես մնալու»:

Զաքար
12.10.2015, 10:05
Էն որ երջանկության զգացումից դողում է ամբողջ մարմինը։ :D

Ներսես_AM
12.10.2015, 13:37
Էն որ կոլեգաներիցդ երեք հոգի իրարից անկախ սեղանիդ ամենասովորական խուրմա (հայերեն՝ Կառայլոկ) են տեսնում ու հարցնում «էս լոլի՞կ ա» :}

Զաքար
13.10.2015, 10:33
Էն որ աներևակայելի երջանկությամբ է տոգորում աշխարհդ։ :)

One_Way_Ticket
23.10.2015, 03:30
Էն, որ լեզվի դասընթացների ես գնում, ու տասը հոգանոց խմբի մեջ միակ սիրուն աղջիկը դասատուն է:

Յոհաննես
03.11.2015, 20:30
Էն որ էլի էն իմ սենյակում նստուկ եմ,էլի ակումբում գրուկ եմ ու իմ սրիկայությունը,տափուկությունը ու շուստռիությունը միացուկ եմ::oy
Ու էն որ մնաց 8 ամիս:think

Յոհաննես
05.11.2015, 00:41
էն որ Interstellar-ը,հա Interstellar-ը ինձի մի տեսակ օդերով հանեց

murmushka
06.11.2015, 16:06
էն որ մի կողմից ոնց որ համբերության ծով լինեմ, մյուս կողմից էլ ցեցն արդեն ընկել է մեջս, գործողություններ եմ ուզում, աժիոտաժ, պատրաստություն, որ սպասումը ավելի ռեալ դառնա

Յոհաննես
15.11.2015, 03:03
Էն որ մի խազ ներքև ու ձեռքիս մեջ արյան փոխարեն մի մեծ,շակագույն աչք կտեսնեի...հետո էլ բախտից եմ դժգոհում

Մուշու
30.11.2015, 18:17
էն որ դիետա պահողների մեծամասնությունը տառապում ա համով ուտելիքի կարոտից, իսկ ես երազում եմ մի բաժակ տեկիլայի մասին: Դե արի ու հերքի, որ ալկոհոլիկ ես :(

Lusina
02.12.2015, 05:25
Էն որ առաջ եթե դասախոսին չէի սիրում, աշխատում էի առաջադրանքները իրա ուզած ձևով անեի, որ ավելորդ անգամ փնթփնթոցը չլսեմ, իսկ հիմա՝ թող փնթփնթա ու թող ցածր ստանամ, բայց գոնե գիտեմ ստուգելուց կներվայնանա :diablo

Այբ
17.12.2015, 22:39
Էն որ մեկ-մեկ էնպիսի մարդիկ են խոսում մարդկային լինելուց, որ քիչ մնա զարմանքից ուշաթափվեմ:o

Այբ
27.12.2015, 18:51
Էն որ կարդում ես հին գրառումներդ ու ինքդ քեզ հարցնում՝ ո՞ւր է "կորել" երբեմնի իմ պոզիտիվությունը:think

unknown
27.12.2015, 20:00
էն որ քնել լուսադեմին ու արթնանալ կեսօրին սովորականա դառել:(

մարիօ
01.01.2016, 17:56
էն, որ Mr. Annoying-ի համարյա բոլոր օրագրային գրառումներին ուզում եմ վարկանիշ տամ, մեկ էլ անընդհատ համակարգն արգելում ա, որովհետև պիտի ուրիշների էլ վարկանիշ տամ :(

Մուշու
05.01.2016, 23:57
Էն որ սենց տեմպերով էլ չնշանված/չամուսնացած ֆեյսբուքյան ընկեր չեմ ունենա:

Էն որ առաջ հստակ գիտեի ինչի՞ եմ մենակ ու ի՞նչ եմ ուզում կյանքից, հիմա անորոշ ու հիմարագույն վիճակ ա, ոնց որ ուզում եմ բայց քանդելուց բացի ոչինչ չեմ անում:

Էն որ մեկ ա ես ՓԵՐԻ եմ ու կապ չունի ինչքան վատ ա ամեն ինչ:

Յոհաննես
08.01.2016, 01:02
Էն որ երազիս մեր մարտկոցին Յուպիտերի արբանյակներից մեկն էին հանել,մարդկությանը փրկելու համար:Կայֆ էր :)

StrangeLittleGirl
15.01.2016, 10:47
Էն որ նստած սպասում ես, թե երբ ա լույսը բացվելու, որ կարանաս գործի գնաս :))

GriFFin
15.01.2016, 11:52
Էն որ էս իրականությունում չարը երբեք չի պանտժվում…

Freeman
15.01.2016, 23:11
Էն որ թե հետ գամ ի՞նչ պիտի անեմ, ապրում եմ էլի:

Ռուֆուս
18.01.2016, 20:02
Էն որ մարդ մի բան մի անգամից չի հասկանում, ինչ ձևի էլ փորձես բացատրել, մեկ ա չի հասկանա:

Նիկեա
19.01.2016, 21:16
էն որ ակումբում հին գրառումներդ ես կարդում ու գրածներիդ, "ձեռագրիդ" մեջ դու քեզ հազիվ ես ճանաչում:

Էն որ դեռ չորս տարի չի անցել, բայց էդ ընթացքում դու լիքը մեծացել ես ու ճիշտ ես մեծացել...

Էն որ էդ տարիների ընթացքում գիտակցաբար ու անգիտակից էնքան շատ բան ես վերցրել որ ուրիշ տեղից ու ուրիշ մարդկանցից 40 տարում էլ չէի ստանա...

Էն որ... շնորհակալություն...

Յոհաննես
19.01.2016, 23:43
Էն որ Նիկեան տենց էլ չմեծացավ...

Անվերնագիր
21.01.2016, 08:39
Էն որ հլը չես ջոկում ինչ կա չկա: Չես ջոկում ինչ ա կատարվում:
Էն որ խոսելուց բառերտ զգուշորեն ես ընտրում որ քֆուր չանես

laro
29.01.2016, 01:29
Էն որ գրքի վրա շատ արագ, մուշ-մուշ քնում եմ,հետո մի աչքս մի քիչ կիսաբաց եմ անում, երկու տող կարդում եմ, ու էլի եմ խորը քնում, հետո էլի եմ վեր կենում, հասկանում եմ որ անհաղթահարելի ա, պետք ա քնեմ, քունը սրբություն ա, վաղն ինձ լավ չեմ զգա (լավ արդարացումներ եմ գտնում), գիրքը մի կողմ եմ դնում որ քնեմ, քունս փախնում ա: Նենց լավ եմ քնում գիրքը ձեռիս, հենց դնում եմ մի կողմ որ քնեմ աչքերս չռվում-մնում են ու ժամերով տանջվում եմ: Խիղճն ա տանջում, խիղճը :D

Յոհաննես
31.01.2016, 23:00
Էն որ առաջի բացասական վարկանիշը Շինարսրը ճպցրեց: Ընտիրա ուրեմն իրոք նույն հարիֆը չեմ :))

Այբ
06.02.2016, 23:14
Էն որ քեզ ասում են՝ "Քննությանը բոլորս կտրվեցինք, մենակ մի հոգի անցավ"․․․ ու քանի որ դու գիտես, որ այդ մարդը ոչ մի տող չէր կարդացել + դա իրեն հիշեցնելու ցանկություն ունես, հարցնում ես՝ "Մի հոգի անցավ, թե՞ մի հոգի չանցավ, հը՞":D

One_Way_Ticket
12.02.2016, 16:36
Էն որ խմած ժամանակ նամակ ես ստանում, պատասխանում ես, մոռանում այդ մասին, հետո օյաղ ժամանակ տեսնում այդ նամակը, կրկին պատասխանում, հետո տեսնում խմած պատասխանդ, ու դրանք մեկը մեկին համընկնում են:

Անվերնագիր
15.02.2016, 23:41
Էն որ քաղաքացիական կյանքից նույնպես տուշոնկի հոտ ա գալիս:

Smokie
29.03.2016, 15:57
Էն որ կարդում ես «Թեմայից դուրս»ի վերջին գրառումները՝ տեսնում ակտիվացող ու բացվող թեմաների նշանակությունը մտածում, «ակումբը արդեն սկսում ա դառնալ ինտիմ ֆորում, ո՞վ գիտի գուցե մի օր «ինտիմ անկյուն»ն էլ հանրային դառնա, բացեիբաց՝ անգամ չակումբցիներին հասանելի»:

Բայց էսքան արա՞գ...:o Չեմ հիշում ում ստորագրությունն էր՝ «զգուշացեք ձեր մտքերից, դրանք կարող են իրականություն դառնալ»::))

Նիկեա
29.03.2016, 21:05
էն որ գրառումը առանց կարդալու շնորհակալություն ես հայտնում, հետո էլ շնորհակալությունը հետ վերցնել չի լինում :))

Այբ
29.03.2016, 22:40
Էն որ միշտ կրոնական հարցերում չեզոք գոտի եմ եղել, ու շատ դեպքերում մտածում եմ, որ ավելի շատ մարդն է Աստծուն "ստեղծել", քան հակառակը, վերջերս, երբ առիթ հանդիսացավ խոսել որոշ քահանաների հետ (ընդ որում՝ տարբեր), իմ մոտ այնպիսի զգացողություն է, որ ես մինչ այդ խոսակցություններն ավելի շատ էի "հավատացյալ", քան նրանց հետ զրուցելուց հետո։
Հ․Գ․ Անտրամաբանական այնպիսի բաներ կլսես, որ էլ չասաց․․․:o քահանաները տեսնես գո՞նե հասկանում են, որ իրենց անտրամաբանական դոգմաներով ավելի շատ Աստծուն "չտարածողներն են", քան հակառակը։ Շատ սուբյեկտիվ կարծիք։

Անվերնագիր
30.03.2016, 00:40
Էն որ հայեցի լիենլը էլ հայեցի չի :))

Այբ
31.03.2016, 15:42
Էն որ պարզվում է՝ ռեզյումեները կարդում են։ Վեերջապե՜ս ։ 100 հատ-ից մի զանգ․․․ վաղը հարցազրույցի եմ։ Ասա՝ ստացվի:
Ինձ հաջողություն:)

Ռուֆուս
02.04.2016, 16:51
Էն որ մարդը ՖԲ-ում ապատեղեկատվություն է տարածում ու իրեն ասում ես դրա մասին, փոխանակ ապատեղեկատվությունը ջնջի, քեզ ա ջնջում։

reminilo
03.04.2016, 17:11
Էն որ նոր էս էստեղ գրանցվել ու էնքան շատ բան կա ասելու,բայց մի տեսակ քաշվում ես :)

Chuk
04.04.2016, 00:33
Էն որ նորեկները քաշվելու պատճառ չունեն :)

Այբ
06.04.2016, 14:27
Էն որ կուրսեցիս ճիշտ է էլի ասում՝ աշխատանք գտնելը հիմա դարձել է "ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻ"․․․ հարցազրույցից հետո կզանգե՞ն, չե՞ն զանգի:8

Lusina
07.04.2016, 19:14
Էն-որ ժամուկեսանոց ժողովներ են անում, որ որոշեն, թե ոնց կարելի ա արագացնել աշխատանքի պրոցեսը.:angry
Էն-որ էդ ժամուկեսից 20 րոպեն գնում ա զուտ նրա վրա, թե մարդիկ ինչ ավատարներ կարան դնեն համակարգում, որ հեշտ երևա ով ա կոնկրետ խնդրով զբաղվում (Որովհետև շատ դժվար ա անուն կարդալը, հարկավոր ա ընդհանուր քննարկել, թե ով ինչ մուլտի նկար կդնի).
էն-որ եթե հենց մարդիկ ներվերիդ չազդեն, էս երևույթները չեն ներվայնացնի.
Էն-որ մարդուն շատ շնորհքով բացատրում ու ցույց ես տալիս, որ իրա ասածը հիմարություն ա, մանկապարտեզի նեղացած երեխու նման մի շաբաթից ավել ամեն ասածդ փորձում ա սխալ հանի.
Էն-որ ինձանից կյանքում պրոֆեսիոնալ մարդ դուրս չի գա.

Chuk
08.04.2016, 15:46
Էն որ ակումբի ակտիվացումից ուրախացել ես, բայց որ էլի սկսվել են տուգանք, զգուշացում, տեղեկացում, մոդերատորական, ջնջում և այլնը, հոգնեցնում է :(

Այբ
15.04.2016, 15:37
Էն որ միշտ սիրով ու գրկաբաց ընդունում է՝ "Աղջիկս, եկա՞ր ... Առավոտից սպասում եմ"։
Էն որ միշտ խառնվում է իրար, երբ ասում եմ, թե սոված չեմ՝ "Արդեն տաքացնում եմ։ Հաց չեմ կերել, որ իրար հետ ուտենք"։
Էն որ միշտ հոգատարությամբ ու զգուշությամբ(որ հանկարծ չզարթնեմ) ծածկում է մեջքս, որ չմրսեմ։
Էն որ մեղմ ձայնով հանդիմանում է՝ "Կմրսես, կհիվանդանաս։ Շուտ տաք բան հագի"։
Էն որ միշտ աշխատում է քեզ հասկանալ, ու երբեմն ուղղակի կարող է լուռ լսել։
Էն որ քեզ շատ է սիրում, ու դու էլ իրան ես անչափ շատ սիրում։
Էն որ ես շատ բախտավոր եմ. ամեն մարդ հո՞ իմ նման Արփիկ հորքուր չունի։:)

Այբ
15.04.2016, 17:22
Էն որ միամիտ հանդիպում ես հին ծանոթներիցդ մեկին... Երկուսդ էլ ուրախանում եք նման պատահականությունից, համարներ եք փոխանակում ("Կզանգենք, կհանդիպենք"), բայց ենթագիտակցությամբ երկուսդ էլ գիտեք՝ ոչ մեկ էլ չի զանգելու։

John
21.04.2016, 20:52
էն, որ լրիվ ՀՀ վիճակ ա մոտս․ աջից-ձախից բզկտում են, հավես չկա պայքարելու, ռուսը ինչպես միշտ քաշեց, Սփյուռքը միայն փողով կարող է օգնել, Եվրոպան էլ հարևանիս հետ սիլի-բիլի ա անում։ Ռազմական հեղաշրջում ա պետք նա***

Այբ
21.04.2016, 21:58
Էն որ Լավրովի դրական միակ հատկությունը, միայն ճաշին համ տալն է։

StrangeLittleGirl
22.04.2016, 15:00
Էն որ Դանիայում Մարկեսի անուն ես տալիս, ասում են՝ էդ ով ա: Ու էն որ համոզում ես, կարդում են, ասում են՝ Իզաբել Ալյենդեին ինչ նման էր: :'

Նիկեա
23.04.2016, 18:52
Էն որ երեք ժամ մտածում ես` ի՞նչ նայել ու վերջում տասրոպեանոց կարճամետրաժ մուլտֆիլմ ես նայում:

StrangeLittleGirl
12.05.2016, 00:36
Էն որ Հայաստանից փախնում ես, որ հարկերդ Սաշիկի ջեբը չմտնեն, հայտնվում մի պետությունում, որտեղ քո հարկերից աշխատավարձ ա ստանում հոմոֆոբ ու սեքսիստ տերտերը:

Gayl
12.05.2016, 03:45
Էն որ հենց էս պահին ինձանից մեկ մետր հետավորության վրա գտնվող անձը էնպեսա խռռացնում, որ այֆոնի օրիգինալ նաուշնիկը դրել եմ ականջներիս, բայց մեկա լսում եմ էդ չարիքի ձայնը ու էս արդեն երկրորդ գիշերն ա, որ հենց ինքը քնում ա ես չեմ քնում։
Էն որ վաղվանից ռադ ա լինելու դրսում քնի:D

Այբ
15.05.2016, 16:22
Էն որ հայտարարում են անունդ՝ որպես հաղթողի/գրական մրցույթ էր/, իսկ դու էնքան չէիր սպասում դրան, որ նստած մնում ես:D

Նաիրուհի
15.05.2016, 22:16
Էն որ երբեք քեզ մենակ չես զգում, որովհետև էդ ժամանակ մեկի փափուկ ու տաք թաթիկը հանկարծ շոյում է այտդ, ականջիդ տակ համաչափ շնչառություն է լսվում, ու մի պուճուրիկ սև գլուխ ցցվում է ուսիդ ու վզիդ արանքից դեպի համակարգչի կամ պլանշետի էկրանը :love

#ծիկի

StrangeLittleGirl
05.06.2016, 18:02
Էն որ էնքան ամառ չի էկել, որ վաղուց ամառային շորեր չես առել: Ու հիմա որ էկել ա, ընդամենը երկու մայկա ու երկու շոր ունես: Էն որ խանութներով մեռար ֆռալով, ոչ մի բան չկա: Ճարահատյալ մտնում ես օնլայն խանութներ, սաղ դուր էկածդ շորերի քո համարը ծախված-պրծած ա: Էն որ վախտին Հայաստանից էինք գնում դրսերը շոր-մոր առնելու, էս անգամ գալու եմ Հայաստան, որ առնեմ:

StrangeLittleGirl
21.06.2016, 14:48
Էն որ ճամփին ակումբը կարդալով արագ-արագ քշում ես տուն՝ մտքիդ եքա ճառ, որ հեսա էս եմ գրելու, էն եմ գրելու, մինչև հասնում ես տուն, Չուկը թեման փակում ա: Էն որ ասում ես՝ դե լավ, թեմայից դուրսում կգրեմ, մեկ ա ոչ մեկի չեմ վիրավորելու: Էն որ բացում ես թեմայից դուրսը, կոմպդ որոշում ա ափդեյթ լինել: Էդ ափդեյթից հետո մի հատ էլ ափգրեյդ ա լինում, սաղ իրիկուն կոմպ չես ունենում: Ասում ես՝ լավ, առավոտը: Առավոտն էլի ափգրեյդ ա լինում: Էն որ ասում ես՝ լավ, հասնեմ գործի, կգրեմ: Հասնում ես գործի, մոռանում ես ինչ էիր ուզում ասել :))

Micke
22.06.2016, 00:46
Էն որ թարսի նման հոմոֆոբ տերտեր ես ու քիչա մնում ներողություն խնդրես որ էդ երևույթի հետ պրոբլեմ ունես։

Այբ
26.06.2016, 20:56
Էն որ ասենք ինչի՞ Հայաստանում Телефон доверия՝ հեռախոսով հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար, չկա։ Ամբողջ աշխարհում կա, չէ՞։

reminilo
25.07.2016, 22:06
Էն որ բլա բլա բլաներ, մեկ էլ հարց, էս ինչի պատճառը որն ա, բա ես չեմ կարա խորանամ իմ տասը տարվա անցածի մեջ...:D
էն որ եթե ինքը խորանար շատ երկար կստացվեր, էն որ ես ասում եմ ոչինչ, ինձ իքս բանը հետաքրքում ա :oy
էն որ սկսում ա վիրավորել :angry էն որ ուղղակի ժպտում ես :D
էն որ աղբարկղի կողքին լցրած աղբը աչք էր ծակում :D
էն որ նորից կարդալուց հետո առաջին էն որից հետո բան էի ուզում ասեի, բայց մոռացա :8

reminilo
25.07.2016, 22:13
էն որ սխալ եմ գրել. աղբամանի :D

John
26.07.2016, 15:21
էն որ չքնելուց ու ալլերգիայից աչքերդ նենց վիճակում են, ոնց որ Տաշկենդից խաբար ստացած լինես։ Ստացած ու տեղում ծխած։

Նիկեա
26.07.2016, 16:18
էն որ գիշերը քնում ես, առավոտ քնում ես, ցերեկը քնում ես, իրիկունն էլ նախքան գիշերը քնելը մի հատ արթնանում ու էլի քնում ես: Լրիվ վիշապ եմ դարձել:

Մուշու
01.08.2016, 22:23
Էն որ սաղ օրը բողոքում եմ, որ փլեյլիստս պետք ա թարմացնել ու ոչինչ չեմ անում դրա համար :(

GriFFin
02.08.2016, 20:23
Էն որ օպտիկական ակնոցներս կողքս դրած՝ ես ընկած ամբողջ տնով իրան եմ ման գալիս: Հետաքրքիրը էն ա, որ էդ թողածս տեղը մի քանի անգամ նայեցի, հաստատ չկար: Հետո երևի սենյակումս ապրող փոքր կանաչ մարդուկները բերեցին դրեցին: Մեկ-մեկ հեռախոսով խոսալու ընթացքում հեռախոսս եմ սկսում փնտրել :Դ :Դ #Օդերով

GriFFin
04.08.2016, 15:25
էն որ 2 տարեկան երեխուն ասում եմ՝ նայի ծաՅիկ ա: Թեքվում ա դեմքով դեպի ինձ ու շատ լուրջ հայացքով ասում ա՝ չէ, ծաՅիկ, ծաԽղիկ:

Յոհաննես
17.08.2016, 02:02
Էն որ Արջս օլիմպիական չեմպիոն է:Էն որ Միհրանս էլ

GriFFin
17.08.2016, 20:54
Էն որ մարդիկ կան, որ իբր միշտ զբաղված են, բայց ամբողջ օրը ՖԲ են :/ :/ էհհհհ

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Գաղթական
20.08.2016, 16:08
էն որ 13 տարի դրսում ապրելուց 2-րդ անգամ ես տաջիկի հետ ծանոթանում,
ու երբ իրեն հայտնում ես դրա մասին, ինքը դա բացատրում է նրանով, որ Բենելյուքսի տարածքում ընդամենը 14 տաջիկ կա ապրող (!)…

կամ շատ երջանիկ ժողովուրդ են, կամ՝ աշխարհագրությունից բեսամբ թույլ

GriFFin
21.08.2016, 09:05
Էն որ դեռահասների սերը ուրիշ ա =^____^=

StrangeLittleGirl
21.08.2016, 22:42
Էն որ մարդիկ կան, որ իբր միշտ զբաղված են, բայց ամբողջ օրը ՖԲ են :/ :/ էհհհհ

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Էն որ զբաղվածությունն ու ֆբ-ում ամբողջ օրը լինել-չլինելն իրար հետ կապ չունեցող բաներ են:

GriFFin
21.08.2016, 22:59
Էն որ զբաղվածությունն ու ֆբ-ում ամբողջ օրը լինել-չլինելն իրար հետ կապ չունեցող բաներ են:

Էն որ էլ մի քո վրա պատկերացրու :D Քոնը գիտեմ, ոնց ա:

Յոհաննես
22.08.2016, 02:54
էն որ նենց բաներ են լինում,որ դաժը ակումբում չես կարա գրես :oy

laro
23.08.2016, 19:22
Էն,որ հիվանդին ճանաչում ես վերքով, ոչ թե դեմքով :D

StrangeLittleGirl
24.08.2016, 16:31
Էն որ Գուդրիդսի ընկերներիցդ մեկը երկար ժամանակ կարծել ես, թե կոնկրետ մեկն ա քո ընկերներից ու էդպես էլ վերաբերվել ես տարիներ շարունակ, մինչև մի օր պարզում ես, որ հերիք չի ինքը քո իմացած մարդը չի, դեռ մի բան էլ հակառակ սեռի ա:

Գաղթական
26.08.2016, 10:12
էն որ պատահական զբոսաշրջիկ ռուս ամուսինների ես հսնդիպում, որոնք հուսահատ ինչ որ բան են փորձում մարդկանցից ճշտել..
սխալ քաղաքում են հայտնվել, հիմա էլ՝ ոչ գիտեն, թե ինչպես հետ գնալ, ոչ էլ՝ օտար լեզվին են նորմալ տիրապետում..
ճանապարհիցդ շեղվում ես ու տանում տեղ հասցնում..
գումար չես վերցնում, բայց խոսք են տալիս լավության տակից դուրս գալ..
թերահավատորեն ժպտում ես՝ մերոնց էնտեղ լավ կնայեք...

անցնումա մի քանի ամիս ու արդեն մոռացած էլ ես լինում դրա մասին:
մեկ էլ՝ Աէրոֆլոտի օդաչուներից զանգ ես ստանում, թե՝ գեներալից քո համար փաթեթ ունենք..

փաթեթ եմ ասել է՝
մոսկովյան կոնֆետներ, զեֆիր ու հայկական կոնյակ..

գեներալի կենացը ))

Յոհաննես
16.09.2016, 17:23
էն որ տարիքս առած բիձա մարդ եմ,բայց պարզվեց նոր առաջի կուրս եմ գանլու :cry

laro
17.09.2016, 09:32
Էն, որ ամբողջ շաբաթ սպասում ես էս օրվան, որ մի քիչ քնես, էն էլ թարսի պես առավոտ 8-ից ինքնակամ արթնանում ես ու ոչ մի կերպ չես կարում չռված աչքերդ փակել ու քնել: Իսկ դասի օրերին մի կերպ եմ արթնանում, ու անկողնուցս հազիվ բաժանվում: Շատ դաժան ա:

GriFFin
17.09.2016, 19:43
Էն որ <<Աստղիկ>> ԲԿն հիվանդանոցների Սիթին ա։

Ուլուանա
18.09.2016, 01:14
Էն որ անհամբեր սպասում ես, թե երբ ա նորածին ճուտդ մի քիչ էլ մեծանալու, որ լրիվ հանգիստ խղճով գզես :love :))։

Էն որ էրեխու լացի ձայնի վրա արդեն էնքան ա տարել, որ նույնիսկ իրեն կերակրելիս քեզ պարբերաբար թվում ա, թե ուրիշ սենյակից իր լացի ձայնն ես լսում, ու ուզում ես գնալ մոտը, հանգստացնել :}։

Freeman
18.09.2016, 10:22
Էն որ ֆեյսբուքի աթեիստական խմբերը ֆանատիկ աթեիստների հավաքվելու տեղ են դառնում։
Էն որ ի՞նչ տարբերություն, ֆանատիկ աթեիս, ֆանատիկ քրիստոնեա, ֆանատիկ վեգան, ֆանատիկ մահմեդական թե ֆանատիկ կտուլխուիստ։
Էն որ տու՛ր մարդկանց ցանկացած ճիշտ գաղափար ու իրանք էդ ժամանակի ընթացքում կսկսեն սխալ օգտագործել։

CactuSoul
27.09.2016, 14:30
Էն որ մարդը հեռախոսի միջով արյունդ ա ծծում, վերջը չես դիմանում, ասում ես՝ «կներես, չեմ ուզում վիրավորել, բայց ձանձրացնում ես», որպես հակափաստարկ ասում ա՝ «իսկ որ ինձ ձանձրալի չի, էդ ուրեմն հեչ, հա՞»։ :blin :' :}

Յոհաննես
27.09.2016, 21:36
Էն որ մի երկու ժամ առաջ Կոկա Կոլայից էին եկել մեր տուն,երկու հատ 1,5լիտրանոց կոլա նվիրեցին:Հաճելիորեն զարմացա :love

տեսիլք
30.09.2016, 07:04
Էն որ համակարգիչների սրահից Samsung Galaxy հեռախոս ես գտնում, հարցնում` ո՞վ է հեռախոս կորցրել և լսելով միակ «եթե լավ հեռախոս է՝ ուրեմն իմն է» արտահայտությունը, կատակի տալով քայլերդ ուղում եմ դեպի կորած ու գտնված իրերի անկյունը։ Էն որ արդեն գրեթե տեղ ես հասնում, նույն մարդը էլի պնդում է , որ դա իր հեռախոսն է։ Էն, որ հետ ես գալիս, հեռախոսը արդեն թիկունքումդ պահած, հարցնում՝ դե պատմիր տեսնեմ ինչ հեռախոս է, իսկ նա՝ համարը հետևում սկոչով կպցրած է․ պատյանը հանում ես, նայում ես, իրոք որ․ համարը ճշգրիտ ասում է։ Էն որ, նայում ես դեմքին՝ հարցական, զարմացած ժպտում։ Պարզվում է, նախկինում արդեն մեկ հեռախոս կորցրել էր մեր համակարգիչների սրահում, իսկ հիմա կարծում էր, որ հեռախոսահամարը հետևում կպցնելով, կորցնելու շանսերը կպակասեին :)

Cassiopeia
30.09.2016, 16:02
էն որ նախանձում եմ Աթեիստի համբերությանը։ Մեկը ինձ տենց պասկալ բացատրեր, ավելի շուտ ստիպեր հասկանայի, կարող ա մասնագիտությունս փոխեի ծրագրավորողի :)

StrangeLittleGirl
30.09.2016, 18:39
էն որ նախանձում եմ Աթեիստի համբերությանը։ Մեկը ինձ տենց պասկալ բացատրեր, ավելի շուտ ստիպեր հասկանայի, կարող ա մասնագիտությունս փոխեի ծրագրավորողի :)

Էն որ էդ թեման մտա ու զարմացա թե՛ Աթեիստի համբերության, թե՛ հայկական ուսումնական հաստատությունների մակարդակի վրա:

մարիօ
04.10.2016, 21:32
էն որ, ընկերներիցդ մեկը գրում ա, որ անելանելի ու բարդ իրավիճակում ա ու օգնության կարիք ունի, զանգում ես ու պարզվում ա, որ զբաղված ա ու փաբերում ա։ :[

Arpine
05.10.2016, 15:35
Էն որ երկար ժամանակ ակումբ չմտնելուց հետո մտածում եմ, մարդ ես կարող է ինչ-որ մեկը նկատել է, որ չկաս ու ստուգում եմ կորած անդամներ թեման։

Ուֆ, աման, եսիմ է․․․:clean:

Cassiopeia
06.10.2016, 17:35
էն որ մեկին տարիներ առաջ պարտքով փող ես տվել, հիմա դրա կարիքը ունես, հիշեցնում ես իրան, որ վերադարձնի, իսկ ինքը անհետ կորում ա տեսադաշտից :(

Tiger29
06.10.2016, 20:20
Էն որ շենքերի նեղ արանքով գնում ես, հետևիցդ շուն ա գալիս, դիմացիցդ էլ երեխա: Երեխան քեզանից անցնում ա, պտտվում ես, որ ասես` չվախենաս, էն էլ նենց ա հարձակվում շան վրա, ուզում ես գոռաս` չվախենաաաս, շունիկ ջան:

Յոհաննես
07.10.2016, 13:07
Էն որ ընկերներիցդ մեկի հետ հանդիպում ես,սկսում ես ակումբի մասին խոսել ու պարզվում է,որ ինքը ակումբի էն հին անդամներից է:էն ոնց էր հուզվել ;) համոզելու եմ հետ բերեմ :))

Նիկեա
07.10.2016, 23:35
էն որ էս գիշերվա հազարին (այն է` հիմա) երբ շաբաթվա ընթացքում սարսափելի հոգնած վերջապես տանը վեր ընկած փորձում ես հանգստանալ, հարևանդ դուդուկ փարթի ա կազմակերպում իրա անկրկնելի և անմոռանալի փլեյլիստով, բայց դու էներգիա չունես ոչ ներվայինանալու, որ բարձրաձայն տզտզալու ոչ էլ ձեռքդ երկարացնելու ու ականջակալներդ վերցնելու համար:

տեսիլք
08.10.2016, 04:25
Էն որ դիմացդ հերիք չի մեքենայով կտրում են, դեռ կանաչ լույսի տակ էլ առանց ազդանշանի կանգնում են ու զգում ես, թե ոնց է բռունցքդ հայտնվում սիգնալի վրա ու պինդ սղմած պահում էս էնքան ժամանակ, մինչև դիմացինը կողմորոշվում է իր անելիքը։ Էն որ հայլու մեջ նայում ես դիմացիդ վարորդի զարմացած հայացքին, որը չի էլ հասկանում թե բանն ինչումն է։

StrangeLittleGirl
08.10.2016, 21:10
Էն որ գնում ես մոտ չորս տարի չտեսածդ դասընկերուհուն դիմավորելու, ու չգիտես՝ կճանաչես, թե չէ, որտև էս ընթացքում ֆեյսբուքում ոչ մի նկար չի դրել:

Sendt fra min E5823 med Tapatalk

տեսիլք
11.10.2016, 05:20
Էն որ փողոցում հազիվհազ քայլող, մի ոտքը գիպսի մեջ դրած, երեխայի սայլակը բրդող մի տատիկ ես տեսնում, ու մինչ հասցնում ես էդ ամենը հասկանալ, սայլակի մեջից մի շան գլուխ է ծածկոցի տակից ծլում ու իր համար շուրջբոլորը սկսում ուսումնասիրել :)

My World My Space
11.10.2016, 17:33
էն որ ժամանակ առ ժամանակ մտնում եմ էս թեման (https://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/page102), կարդում եմ եմ, թե ում մասին ինչ եմ գրել, իմ մասին ինչ են գրել ու լի՜քը ժպտում եմ: Շա՜տ լիքը... :)
Ամեն գրառումը կարդալուց փորձում եմ հիշեմ, թե էդ ո՞ր հանդիպումից հետո ա գրվել, ովքե՞ր են էղել... ու տենց
Ֆիլինգ նոստալջիկ :)

Chuk
13.10.2016, 12:17
Էն որ շաբաթ առավոտը ՀԱՊԿ ինֆորմացիոն անվտանգության նիստի ես՝ ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, Տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարեյանի հետ: Խփեք ինձ գլխից :cry

Մուշու
17.10.2016, 19:07
Էն որ մարդ էլ ուզի դուրս գնալ, հետը մարդ չլինի եկող :(

Մուշու
29.10.2016, 10:33
Էն որ ես ոչ մի պարային երաժշտություն չգիտեմ/չունեմ փլեյլիստումս նենց երգը որի տակ կարելի ա հանգիստ թռվռալ:

Էն որ չեմ հասկանում նեղվե՞մ դրանից:

One_Way_Ticket
09.11.2016, 20:09
Էն, որ չես ալարում լոգին լինել գրառմանը շնորհակալություն տալու համար

GriFFin
14.11.2016, 20:23
Էն որ բոլորը խոսում են, որ մեգալուսնին են նայում, իսկ ես չեմ հասկանում մեծ ա թե՞ չէ։

GriFFin
15.11.2016, 21:34
Էն որ ՖԲ-ի "Աթեիստ եմ" խմբում կատարվելիքից ու գրածներից հետո զարմանում եմ խի՞ են հավատքով մարդկանց էդքան նվաստացնում։ Դեբիլ մարդը, դեբիլ ու սահմանափակ ա անկախ իրա դավանանքից։
Հ.Գ. Չգիտեմ թեմայի մեջ ա, բայց պիտի մի տեղ գրեմ։ Մարվել universe-ում՝ Iron man-ը աթեիստ ա, Կապիտան ԱՄՆ-ն քրիստոնյա, Թորը Սկանդինավյան աստված ա, բայց իրար հետ յոլա գնալ կարում են։

Freeman
19.11.2016, 22:44
Էն պահը, որ հին դասագրքերդ ես քանդում, որոնց առնվազն երկու տարի ձեռք չես տվել, մեկի մեջից նեղ օրվա համար պահածդ պրեզերվատվիվն ես գտնում։

Յոհաննես
20.11.2016, 04:09
Էն որ ողջ աշխարհն էր քնած,արթուն էի միայն ես ։))

laro
24.11.2016, 18:22
Էն, որ էպիգաստրալ շրջանը թարգմանած ա ենթասրտագդալ :fool

Tiger29
08.12.2016, 23:39
Էն որ Պուարոյական մեթոդներով պարզում ես, որ հնաբնակ ակումբցիներից մեկը վերևիդ հարևանն ա, դրանից հետևում ա, որ դասարանցիդ իրա եղբայրն ա, որ իրա կեսի դեմքը պատահական չի, որ ծանոթ ա, որ իրա երեխուն տեսել ես շատ անգամ, բայց դուք իրար չեք ճանաչում ու ինքն էլ չի իմանում, որ էս իրա մասին ա )
Ասա քեզ պետք էր բացեցիր ով լինելդ) Էդպես խորհրդավոր մնայիր, էլի:

Գաղթական
09.12.2016, 19:11
էն, որ ասում ես Հայաստանից եմ,
ասումա.
- հա՜... էդ դուք էիք չէ՞, որ ձեր ազգային խորհրդանիշ եք համարում մի լեռ, որն ուրիշ երկրումա...

վաղուցվա դեպքա, բայց էլի հիշեցի..

John
13.12.2016, 00:49
Էն, որ Ռոմա - Միլան խաղի ընթացքում ռուս մեկնաբանները Հենոյի մասին են խոսում :love

Chuk
15.12.2016, 12:41
Էն որ պահաջնվող տվյալի անվանումը կարդում ես, գլուխդ ֆռում ա.
«2015-16 ուստարում ՊՖ ԳԹ և ԱԴՖ ԳՀԱ ներգրավված ԱՈՒ ասպիրանտուրայի և ՄԱ ուսանողների թիվ» :{

Նիկեա
16.12.2016, 20:36
Էն որ երջանկացած մամայի հետ եմ խոսում, հարցնում ա` խմա՞ծ ես։ Էն որ խմած ժամանակ մինչև լաց լինելը ես երջանիկ եմ, բայց պարտադիր չի, որ միշտ երջանիկ ժամանակ խմած լինեմ։ Էն որ մաման մեկ ա չի հավատում որ խմածս մի լիտր չայ ա էղել։ :D
Էն որ մեկ֊մեկ լինում ա, որ ասում են` մենք ձեզ կզանգահարենք ու իրոք զանգում են։ Էն որ երջանկանում ես, որովհետև քեզ հարցազրույցի են կանչում։
Էն որ երեք անգամ խմբագրում ես գրառումդ ու ամեն անգամ մի "էն որ" ավելացնում։

Ուլուանա
17.12.2016, 06:49
Էն որ սարքածդ ճաշը բոլորը հավեսով ուտում, վերջացնում են, մեկ էլ հանկարծ հիշում ես, որ ձեթը մոռացել էիր լցնել... :D Կարևորը՝ բոլորին դուր էր եկել, ու ոչ ոք չէր էլ զգացել, որ մեջը ձեթ չկա :))։

Յոհաննես
17.12.2016, 15:09
էն որ սաղիդ ջանին մեռնեմ :love

StrangeLittleGirl
19.12.2016, 17:39
Էն որ էս այթիիշնիկները ոչ միայն հապավումներով գրում են, այլև հապավումներով խոսում են:

erexa
19.12.2016, 17:44
Էն, որ ակումբցիներից մեկի հետ ես հանդիպում ու մոռանում, որ մականունդ երեխայա: :))

Գաղթական
22.12.2016, 01:42
էն, որ բազմազավակ ծնող ես դառնում :russian

StrangeLittleGirl
24.12.2016, 02:36
Էն որ Վուդի Ալենն ինձ մի այլ կարգի ա տարել: Ու էն որ հայտնաբերում ես, թե ոնց են որոշ բաներ ասենք Հեմինգուեյից ազդված:

insider
24.12.2016, 11:08
Էն, որ սեփական ճապրուկդ քեզնից շատ ա ճամփորդել։


Отправлено с моего iPhone используя Tapatalk

John
09.01.2017, 04:57
էն որ գիշերվա հազարին խոհանոցի միջով հնարավորինս արագ ես անցնում :Դ

insider
12.01.2017, 17:29
Էն, որ ուզում էս հիշես Smokie նախկին ավատարը ի՞նչ էր ու չես կարում։

Տրիբուն
01.02.2017, 19:29
էն որ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թման փակվում ա թեմայից դուրս, բայց հետաքրքիր գրառումների պատճառով:

Աթեիստ
01.02.2017, 20:00
Էն որ գողն «արդարանում» ա, թե հա, տաս միլիոնը գողացել եմ, բայց էն 1000 դրամը ես չեմ վերցրել։

Sent from my P8000 using Tapatalk

Cassiopeia
03.02.2017, 02:22
Էն որ Շինի գրառումն եմ կարդում ու հենց էդ պահին լուսամուտի տակ մեկին ծեծում են, գոռում ա թողեք ինձ, մի խփեք: Լույսը անջատեցի, դուրս նայեցի, կարճաթև մայկայով տղա էր, ձեռներից բռնած քաշ տվեցին մեքենան Գոռում էր, մի խփեք, թողեք կոշիկս վերցնեմ: Դրեցին մեքենան ու տարան:
Չէ, թող ոչ մի աղջիկ չբողոքի իր սեռական պատկանելությունից: :(

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Freeman
03.02.2017, 12:09
Էն պահը, որ մարդամեկն երեկ երկու անգամ գաղտնի հանդիպումների ա եղել ))

մարիօ
04.02.2017, 11:29
Էն, որ մինչև երեկ մտածում էի, թե Բարեկամը տղամարդ ա։ Ֆիլինգ Տրիբուն։ :D

Բարեկամ
05.02.2017, 06:49
Էն որ 2006-ից սովոր ես, որ զարմանում են, երբ իմանում են, որ Բարեկամը տղամարդ չի, բայց տենց էլ ոչ ոք չի բացատրում, թե որ մեղքի համար էր տղամարդ :))

Տրիբուն
05.02.2017, 12:47
Ծլնգն աղջիկ ա՞՞՞ :o

Ու էն որ ակումբում գենդերային անհայտություն ա, ու մենակ ես չեմ որ շշկռված եմ, ու մենակ Ռուբոն չի, որ աղջիկ ա, ու մենակ Լիզը չի, որ տղայա։

impression
05.02.2017, 12:52
լիզը տղայա՞ :O

Ծլնգ
05.02.2017, 13:00
Էն որ «Տրիբուն»-ը դառնում ա nomen appellativum՝ ուրիշների գենդերի նկատմամբ շշկռվածությունը բնութագրող

ivy
05.02.2017, 13:31
Էն որ սա զրուցարան չի. շարունակվելու դեպքում կջնջվի։ Խնդրում եմ սեռերը պարզել ավելի պրիվատ պայմաններում ;)

Բարեկամ
05.02.2017, 13:33
Էն որ «Տրիբուն»-ը դառնում ա nomen appellativum՝ ուրիշների գենդերի նկատմամբ շշկռվածությունը բնութագրող

Էն որ չեն նշում երեսուն փաստի մեջ, որ նման հատկություններ ունեն, որ իմանանք որ "ամբիոններին" դիմենք շշկռվածության դեպքում

Ու էն որ ակումբը դրախտ ա երևի, ուր մարդիկ սեռ չունեն, էական չի ու պետք էլ չի։

Տրիբուն
05.02.2017, 13:36
Տրիբուն ջան ... Մի հատ հետ գնա առաջին 13-ս կարդա, ու ասա որ քո դրան ռեակցիան սիրուն էր, ես էլ ասեմ՝ հարց չկա․․․

Ու էն որ նույնիսկ հեռախոսը նուրբ զգանցմունքներ ունի ։love

Մուշու
06.02.2017, 00:01
Էն որ չմեռանք փաբի ֆեյսբուքյան և իմստագրամի գովազդի դեմք էլ եղանք :D:D

Ծլնգ
06.02.2017, 00:49
Էլի լռություն տիրեց :)) Ժամանակ առ ժամանակ պետք ա գալ էստեղ, հիշացնել կայքի գոյության մասին։ Ծլնգ, գրանցվի էլի :))
Էն որ մտածում ես գովազդային ծառայություններիդ համար սկսես վճար պահանջել :P

Մուշու
09.02.2017, 15:56
Էն որ Telegram-ի վկա եմ դարձել, սաղ օրը էդ app-ում եմ

StrangeLittleGirl
09.02.2017, 19:00
Էն որ ժամերով տանջվում ես կոդիդ վրա, որ գրաֆի գույնը մոխրագույնից կարմիր սարքես, ու երբ ստացվում ա, հիշում ես, որ քեզ կապույտ էր պետք: Համապատասխան տեղում գույնը փոխում ես, գրաֆը մնում ա կարմիր, վրան գրում ա՝ blue։ Աաաաաաաաաաաաա :'(

Գաղթական
09.03.2017, 14:23
էն որ հանգիստ կանգնած պիսուարի մոտ գործդ ես անում, մեկ էլ՝
2 ջահել աղջիկ են մտնում՝ հավաքարար, տեղավորվում կողքդ ու էն ավելի փորձառուն սկսումա նորեկին բացատրել, թե ինչը ոնց պիտի մաքրի.. :fool

Նաիրուհի
09.03.2017, 16:40
Էն որ հոլանդերենի մի քանի դասից հետո արդեն հասկանում ես կայարաններում մետրոյի ու գնացքի համար արվող հայտարարություններն առանց անգլերենին սպասելու։

One_Way_Ticket
10.03.2017, 11:29
Էն, որ նստում ես կոմպի դիմաց ինչ-որ բան կարդալու, բայց սկզբում սովորության համաձայն ֆեյսբուք ես մտնում, արագ աչք անցկացնում, փակում ու չես կարողանում հիշել, թե ինչի համար էիր կոմպին մոտեցել:

John
11.03.2017, 01:46
էն, որ տաքսիստը Հրազդան ստադիոնը Դալմայով ա տեղը բերում։ Այն ամենը ինչ պետք է իմանալ հայկական ֆուտբոլի ներկայի մասին․․․

Մուշու
11.03.2017, 10:12
Էն որ հեռախոսդ երեք տարի առաջ եղածն ա հիշեցում, նայում ես նկարները, հիշում օրերը, էդ պահին զգացածդ, նեղվում որ ամեն ինչ ուրիշ ա ու առաջա գնում: