PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 3 [4] 5 6 7

Մուշու
10.08.2014, 20:02
Էն որ նայում ես անիմե որը նկարել են 2007 թվականին ու հասկանում ես , որ 2007 թվականը 7 տարի առաջ էր :o:o

StrangeLittleGirl
12.08.2014, 00:01
Էն որ տնից դուրս ես գալիս, միջանցքում Passenger ես լսում ու մտածում՝ արյա՜, մոռացա երաժշտությունն անջատել: Ու էն որ ուզում ես հետ գնալ, անջատել, մեկ էլ ջոկում ես՝ հարևանի տնից ա լսվում:

Nihil
12.08.2014, 14:19
էն որ եթե սառը ձմերուկը կորիզներ չունենար, ես կաղոթեի նրան *-*

John
12.08.2014, 17:11
Էն որ մի էշություն են դուս տալիս, չլսելու ես տալիս, բայց անհամբեր սպասում ես փորձի իրագործել, որ քիթը ծռես) ))

Մուշու
12.08.2014, 23:25
Էն որ ապագա բժիշկ լինելու շնորհիվ կարողանում ես քնել ինչ վրա պատահի և որտեղ ասես :)

Enna Adoly
13.08.2014, 20:39
էն որ որոշում ես բողոքելը վերջնականապես անջատես ,էն էլ ավելի շատ բողոքելու պատճառներ են գալիս:cry:
Էն որ մարդիկ կան՝ անընդհատ քայլեր են անում ուրիշներին դուր գալու համար ու իրենց էդ հաջողվում է:[

Այբ
14.08.2014, 16:28
էն որ ակումբում առաջվա ակտիվությունը կորել է::(

Vardik!
14.08.2014, 16:42
Էն որ վեց հոգով քարոզ են կարդում, իսկ դու մտքումդ ասում ես. << Շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ>>... :D

CactuSoul
15.08.2014, 19:32
Էն որ աշխատավայրում առավոտյան մի քանի րոպեանոց հանդիպում են նշանակում, որը դու ուշանալու պատճառով բաց ես թողնում, ու հետո պարզվում ա, որ հանդիպման թեման ուշացումներն էին եղել :}

Այբ
16.08.2014, 13:23
Չդիմացա:

Էն որ կարդում ես. «Ողջունեք վերմիշել մականվամբ վերջին գրանցված անդամին»:

Հ.Գ. Վատ բանով չեմ գրում: Ա՜յ քեզ մականուն::)

Մուշու
17.08.2014, 16:20
Էն որ նայում ես նկարներդ ու հասկանում , որ էլ ոչինչ առաջվապես չի լինի :(

Այբ
19.08.2014, 14:57
Էն որ գրառում ես անում, ակումբը կորում է, ու չես հասցնում խմբագրել...ակումբը վերադառնում է ու արդեն չես կարող նորից գրառումդ խմբագրել::(

Chuk
20.08.2014, 02:37
Էն որ գիշերվա միլյոնին ինչ-որ խանութի սիգնալիզացիա ա միանում (գուցե թալանելու փորձ ա), ու արդյունքում սաղ թաղը քնից զարթնում ա:

Էն որ մեզնից ամեն մեկն ա, հիմնական դեպքերում, կարծես թե, իր սեփական բարեկեցությունը, ապահովությունը ու տենց բաները ապահովելուց մոռանում մտածել, որ դրանով գուցե վնասում ա ուրիշի բարեկեցությանը, ապահովությանը, հարմարությանը: Բայց երբ որ սենց ուրիշի նման արարքն ա քեզ ծնգլահան անում, մտքում կամ բարձրաձայն քրֆում ես:

Յոհաննես
24.08.2014, 12:52
էն որ տեսնում ես Ֆորումի անդամների լուսանկարները ու նախանձից տրաքում ես :angry

Այբ
26.08.2014, 11:21
Էն որ ինտերնետ կապդ էնքան վատ է, որ 3 օր է, ինչ նույն կինոն չես կարողանում մինչև վերջ նայել::cry

Enna Adoly
26.08.2014, 18:22
էն որ ջրոցին ինչ երկար ա տևում:o

Ռուֆուս
27.08.2014, 11:56
Էն որ հույս ունեի Ice Bucket Challenge-ն իմ կողքով կանցներ կգնար ու մեկ էլ էսօր մարտահրավեր եմ ստանում։ Գնամ անե՞մ շտո լի

Chilly
29.08.2014, 22:23
էն որ քաղցրավենիքի գիժ ես, բայց լսում ես Kit-Kat ու անդրոիդ 4.4 պատկերացնում

Ուլուանա
29.08.2014, 22:29
Էն որ մտածում ես՝ վերջերս երևի չափից դուրս շատ ես ժպտացել, որ ստեղնաշարիդ վրայի «փակող» փակագիծը՝ ), փչացել ա...

John
29.08.2014, 22:39
Էն որ խմում ես ու մտածում. ոնց եմ մինչև առավոտ աշխատելու… Ու առավոտ ութին ու՞մ համոզեմ գա կոֆե խմելու հետս)))

StrangeLittleGirl
30.08.2014, 14:26
Էն որ յոգայի դասի վերջին րոպեներին մտածում ես՝ ըհը, հեսա կգնամ տուն, համով-համով նախաճաշ կսարքեմ, կուտեմ, վրայից էլ էրեկվա առածս անմահական շոկոլադը: Ու էն որ գալիս ես տուն, տեսնում ես՝ տանտիրոջդ մաման ա էկել: Էդ նշանակում ա սոված մնացինք :cry

John
31.08.2014, 12:21
էն որ օդը չի հերիքում. հանգիստ նստած ես, բայց օդը չի հերիքում...

Nihil
31.08.2014, 13:01
էն որ քո սիրած սիրիալում озвучка-ն փոխվում ա :8

_Հրաչ_
31.08.2014, 15:18
Էն որ գործից հոգնած տուն ես գալիս, փոխվում, նստում՝ տեսնելու ինչ կա-չկա ակումբում, մեկ էլ կինդ ունքերը ՞ նշան սարքած, վերնաշապիկդ ձեռքը գալիս ա ու թե՝ էս ի՞նչ շրթներկի հետք ա վերնաշապիկիդ ուսի հետևի կողմում: Ու քո էդ հոգնած վիճակին մանթրաժից հանկարծակի առաջացած հռհռոցի հետ մտովի պերեմոտկա ես տալիս օրդ, թե գործի տեղը տեսնես ո՞վ ու ինչի՞ համար ա մեջքդ պաչել: :D

Freeman
31.08.2014, 22:44
Էն որ զորամասի շտաբի դիմացի պուլպուլակի ջրով լվացվում ու ոտ ես լվում: Են որ ամենաբառադի ու պարապ վաշտի ամենաբառադի ու պարապ զինորն ես, են որ ես մի տողը 5 րոպե ա հաերեն գրում ես: Ողջույն, ակումբ

Այբ
01.09.2014, 18:43
Էն որ բիձա ուսանող ես դառել ու նոր ուսումնական տարին (սեպտեմբերի մեկը )աչքիդ էլ չի երևում...

My World My Space
01.09.2014, 20:43
Էն, որ ֆիլինգ զագսավորված… :)

John
01.09.2014, 23:28
Էն որ
- դե կզանգեմ
- օկ
առռըհա։ Բարև ձեզ))

John
02.09.2014, 10:33
էն որ գրում-ջնջում, գրում-ջնջում ու վերջը էդ մասին մի բան ես գրում...

John
03.09.2014, 02:56
Էն որ ընկերոջդ պրոբլեմները, դրանց պատճառով (կամ առիթով) խմելուց հետո հազիվ ոտի վրա կանգնելը տեսնում ես ու գիտակցում, որ քո խնդիրները ոտից գլուխ ներշնչանքի արդյունք են …

Մուշու
03.09.2014, 22:40
Էն որ երեխուն խորհուրդ ես տալիս ու հրամայում ես չանել այն , ինչ ինքդ ես մտածում /պլանավորում անել :D :D

Այբ
04.09.2014, 14:50
Էն որ վարսավիրանոցում լսում ես.
_Ձեր մազերը շատ խիտ են, մի քիչ միջից կհանեմ, -ասում է վարսավիրը:
-Վա՜յ, չէ՛...կցավա,- վախենում է հաճախորդը::aaa

Հ.Գ. Երևի էդ կինը պատկերացնում էր, թե վարսավիրը մազերը հատ-հատ պոկելով էր հանելու::D

StrangeLittleGirl
04.09.2014, 23:30
Էն որ էնքան ուշ ա, որ ալարում ես գործից տուն գնալ:

John
05.09.2014, 03:01
Էն որ չգիտես որն ա ճիշտ։ Ավելի ճիշտ որն ա ավելի քիչ սխալ։ Տենց էնքան եմ մտածելու՝ լռելյայն տարբերակով ոնց կա տենց էլ թողնեմ

Cassiopeia
06.09.2014, 23:05
Էն որ ոմն-մեկը գնում ա անտառ շոռտերով, հետն էլ ծիգռովկա ինչ-որ հագուստ ա տանում, որ հագնի ու անտառում ֆոտոսեսիա անց կացնի, քանի որ տենց սիրուն ա :(

Այբ
07.09.2014, 19:17
Էն որ երկար մազերդ կտրում ես, քեզ դուր է գալիս և ուրախանում ես, բայց մի ժամ հետո սկսում ես լաց լինել․․․ես էլի իմ երկար մազերն եմ ուզում:cry

Enna Adoly
07.09.2014, 21:00
էն որ կարգին դաս չես անում, բայց սաղ օրը դասի մասին ես մտածում ու էն որ սկսում ես ինքդ քեզ մեղադրել, ոչ թե նրա համար , որ դաս կարգին չես անում,այլ, որ դասից բացի ուրիշ բանի մասին չես մտածում :ըխք

Լեո
07.09.2014, 22:21
Էն որ շաբաթ-կիրակին անցավ, ու դու հասկանում ես, որ տենց էլ չհանգստացար:

keyboard
09.09.2014, 00:12
Էն որ հղի աղջիկը,կինը գարեջուր ա առնում, տեսնում ես, բայց քեզ հույս ես տալիս, որ ամուսնու համար ա առնում. խանութից դուրս ես գալիս, տեսնում ես դռանը կանգնած խմում ա...
Անասու՜ն...

Այբ
09.09.2014, 17:58
Էն որ Պարույր Սևակ չես սիրում, բայց մի ամբողջ կիսամյակ դասաժամերից մեկը «Պարույր Սևակ» է:(:D

laro
09.09.2014, 23:26
Էն, որ ուզում ես մազերդ լաաավ կարճ կտրես, բայց միառժամանակ ուզում ես, որ մազերդ էլի երկար լինեն :{

Մուշու
09.09.2014, 23:45
Էն որ ֆեյսբուքում բոլոր ակումբցի ընկերներդ ստասուսը սկասում են հիմնականում Էն որ բառերով :) :)

Enna Adoly
10.09.2014, 00:25
էն որ տղան հետդ մրցում ա խելքով ու ինչքան անգիր արած ու լսած բան կա երբևէ,ասում ա:[

Լեո
10.09.2014, 11:57
էն որ տղան հետդ մրցում ա խելքով ու ինչքան անգիր արած ու լսած բան կա երբևէ,ասում ա:[

Էն որ հիշյալ երևույթը կա առանց սեռային խտրականության :))

Աբելյան
10.09.2014, 22:31
Էն որ ռուսերեն լավ գիտես, բայց պրակտիկայի բացակայության պատճառով խոսալ չի ստացվում...

Lusina
10.09.2014, 22:36
Էն որ աշխատանքի հետ կապված հնդիկի հետ ես զրուցում սկայպով, ու ակցենտի նմանությունից աչքիդ առաջ էս ա գալիս :))


https://www.youtube.com/watch?v=mpg5CnagE9k

Հ.Գ. Անընդհատ սպասում էի, որ հեսա կասի Sir :))

CactuSoul
11.09.2014, 02:04
Էն որ մարդիկ, հեռախոսդ տեսնելով, հարցնում են՝ «օրիգինալն ա՞, թե՞ չինական ա», ու ուղեղդ մի պահ կախում ա :D Ախր հա՛մ օրիգինալ ա, հա՛մ չինական :pardon Իսկ որ հենց էդպես էլ պատասխանում եմ, էդ դեպքում էլ իրենց ուղեղն ա կախում :))
[մեծ մասամբ iPhone-ի հետ են շփոթած լինում]

Աբելյան
11.09.2014, 22:16
Էն որ ներֆորումայինը կարդում ես. "նիմֆոմանիա": :))

Cassiopeia
12.09.2014, 00:42
Էն որ 1-2 ժամ հետո մտնում ես ակումբ ու ոչ մի թարմ գրառում :( Իսկ կար ժամանակ, որ նոր գրառումներն էնքան շատ էին, որ որ ՓՆՏՐՈՒՄ էիր դրանց մեջ միայն քեզ հետաքրքրողները:

CactuSoul
12.09.2014, 02:38
Էն որ յանի չես քնում, որ դասդ սովորես, էն էլ քշերվա հազարն ա դառնում, իսկ դու դեռ մի տառ էլ չես կարդացել: Ու չես էլ կարդալու, քանի որ արդեն չքնելու ձև չկա:

Նաիրուհի
12.09.2014, 12:26
Էն որ 15 տարեկանի պես նորից տարվել ես «Գերբնականով»։ Ու էն, որ նոր ես նկատում մի հետաքրքիր բան. մի հատվածից սկսած սերիալի գլխավոր չարքի անունը Լիլիթ է, իսկ էդ չարքերից միակ «բարիի» անունը՝ Ռուբի :))

CactuSoul
13.09.2014, 02:57
էն որ տեղ ես գնում, ենթադրվում ա, որ պիտի փող ծախսես, բայց ունեցածիցդ ավել փողով ես տուն գալիս :}

Nihil
14.09.2014, 23:00
էն որ ակումբի հանդիպման գնալուց հետո մտածում ես մտնես ակումբ լիքը-լիքը բաներ գրես։ Թեև մենակ սա ես գրում։

StrangeLittleGirl
14.09.2014, 23:18
Էն որ մի հատ թազա երգ ես ման գալիս youtube-ում, որ լսես, մեկ էլ բերում ա, վրան գրած՝ watched: Վախենալու ա:

Ուլուանա
15.09.2014, 04:47
Էն որ մի հատ թազա երգ ես ման գալիս youtube-ում, որ լսես, մեկ էլ բերում ա, վրան գրած՝ watched: Վախենալու ա:
Էն որ դրանից ավելի վախենալու մեկ էլ Ակումբում հին, բայց քեզ համար լրիվ նոր գրառում կարդալ, զարմանալ/հիանալն ու դրանից հետո տակը սեփական շնորհակալությունդ հայտնաբերելն ա :scare։

CactuSoul
16.09.2014, 03:35
Էն որ մի կողմից հարյուրավոր ընկերներ ունես, մյուսից՝ ոչ ոք, ում հետ անկապ հոգեվիճակների դեպքում խոսես՝ տրամադրությունդ բացվի (Դնևիս չեմ հաշվում, մարդկանց մասին ա խոսքը):

#մենակեմտխուրեմ

Chuk
16.09.2014, 22:10
Էն որ մի հինգ տարի երևի էլ դուխս չի հերիքի մորուքս թրաշել :(


http://www.youtube.com/watch?v=XgMPV3slCis

Գալաթեա
17.09.2014, 00:12
Էն որ դու արխային թրաշվի։
Քիթիկին գարեջուր կշնչես՝ կճանաչի։

Ռուֆուս
18.09.2014, 16:12
Էն որ գործի տեղն էլ արդեն բոլորը լուռ ժպտում են :D

StrangeLittleGirl
18.09.2014, 21:10
Էն որ երեք տարի քեզ հավատարմորեն ծառայած ռյուկզակը պիտի զիբիլը գցես, բայց ձեռք չի գնում ոչ էնքան նրա համար, որ ահավոր սիրում ես իրան, այլ որովհետև մտածում ես՝ Մարիին հասցնես:

Նաիրուհի
18.09.2014, 21:25
Էն որ ուզում ես գրողի ծոցն ուղարկես շրջապատիդ բոլոր սիրային (և ոչ միայն) եռանկյունիներն ու հանգիստ ապրես սեփական եռանկյունիդ :))

Cassiopeia
19.09.2014, 18:01
Էն որ հիվանդ ես, պիտի առողջ ձևանաս, որ երեխեքդ միշտ անհոգ լինեն:

John
19.09.2014, 21:03
էն որ նույնիսկ ինքդ քեզ չես ուզում խոստովանել, թե ինչ ես ուզում իրականում, ու, տենց, ձև ես բռնում որ չգիտես ինչ ես ուզում...

unknown
19.09.2014, 22:42
էն որ 3 ամիս ակումբ չես մտնում ու չգիտես ինչ նայես հիմա ենքան ես կարոտել:)

Մուշու
20.09.2014, 01:24
Էն որ կարոտից սիրտդ տրաքում ա , իսկ դու ձևացնում ես , որ ինքը քեզ օտարա , որ իրան հանում ես կյանքիցդ : :cry :cry

Էն որ դու հենց ինքդ քեզ ես ստում ու ստիպում հավատալ ստիդ :( :cry

Smokie
21.09.2014, 16:00
Էն որ պնդուկ ուտելուց ասում ես «Nutella-ի համով ա:nyam», դու մի ասա ճիշտ հակառակն ա::))

Ուլուանա
21.09.2014, 19:06
Էն որ սեղմում ես «Նոր գրառումներ», ու հայտնված տարբերակներից ոչ մեկը սեղմելդ չի գալիս...

Մուշու
22.09.2014, 21:36
Էն որ երկար ժամանակ գրախանութ չգնալուց հետո , էսօր գնացել էինք գրախանութ ու ինձ եղբայրս գիրք նվիրեց :D :D

Cassiopeia
22.09.2014, 22:27
Էն որ երեխուն ես քնացնում ու էդ պահին փիս հազի նոպա ա սկսում։ Քեզ մի կերպ պահում ես, իրան պառկացնում ես օրորոցի մեջ, որ չընկնի ու դուրս վազում հազալու :( թող ոչ ոք էս «էն որ»-ից չունենա։

laro
23.09.2014, 00:02
Էն, որ մեկի հետ մտքով կռվում ես՝ ինքը որ էս ասի, ես էլ էս կասեմ ու տենց լավ կոնկրետ մտածում ես ինչ կասես, որ սիրտդ հովանա... ու քո մտքով կռիվը ընդմիջվում ա դասի մի տողով ու էլի նորից ինչ ուզում ես ասես մտքով ասում ես: Մեկ մտածում եմ հենց հիմա բռնեմ սաղ ասեմ սրիտս հովանա հանգիստ կարդամ, մեկ էլ ասում եմ ավելի լավ ա պահեմ, մի հարմար պահի կասեմ, ավելի դիպուկ կլինի :)) ՈՒ էդպես անատ ենք սովորում

The silent river
23.09.2014, 15:17
Էն, որ արձակուրդ ես լինում ու արձակուրդիդ 76-85%-ը աշխատանքի վայրում ես անցկացնում:

GriFFin
24.09.2014, 18:00
Էն որ կյանքում առաջին անգամ, իմ նման չխմածին, գիտական ժողովի են հրավիրել արտերկիր, բայց իմ տնեցիք չեն թողում զի վասն արտերկիրը Ռուսաստանն ա։ Մարդիկ, եկեք մեր տան մոտ միտինգ արեք ։ Ի՞ նչ լույս, ի՞ նչ գազ երեխու իրավունքներն են խախտում ։(

StrangeLittleGirl
25.09.2014, 14:41
Էն որ ուզում ես մի բան առնել, զանգում, մամայից խորհուրդ ես հարցնում, ստիպված խոստովանում ա, որ ինքը հենց դրանից քեզ էդ նույն օրը փոստով ուղարկել ա:

Alphaone
25.09.2014, 22:57
Էն որ Լիզի վերևի գրառումն եմ կարդում...
Հ.Գ. Ժամանակի մեքենա ընկավ ձեռի տակ, մեր տան մոտ էլ էլի ցույց կանեք, էս էրեխու իրավունքներն էլ են խախտում :(

GriFFin
26.09.2014, 12:45
Էն որ քեզ post card ուղարկող անծանոթ մարդիկ ավելի հարազտ են թվում, քան լիքը ծանոթներ։ Հ.Գ. Նոր ստացածիս մեջ գրած ա, որ ուրախ— ջերմ— յուրահատուկ օր ունենամ։ Դրական լիցքեր ամբողջ օրվա համար։))

laro
28.09.2014, 22:38
Էն, որ արվեստի գործ նկարներ ես անում հիստից, հետո վրան նշումներ ես անում, թե ինչն ինչ ա, ու դառում ա խզբզոց :cry Օրս լրիվ սրանց վրա ծախսվեց, անիմաստ աշխատանք ու անիմաստ ժամանակի վատնում: Տված վնասը օգուտին տաս անգամ գերազանցում ա: Նենց սիրուն էին, ես իրանցով հիանում էի, հիմա փչացավ, որ նշեցի :(

մարիօ
28.09.2014, 22:47
Էն որ մի քանի ամիս ա Կինոյում ուզում ես նոր թեմա բացել, բայց գրողը քեզ տանի ահավոր թամբալանում ես :[

StrangeLittleGirl
28.09.2014, 22:48
Էն որ հիստիդ դասախոսը Լիմոնն ա լինում, արվեստի գործերիդ վրա ուղղումներ ա անում, թե՝ էս բջիջը ստեղ չի, սխալ ես նկարել, էս բջիջն էլ չես նկարել:

Alphaone
29.09.2014, 00:13
Էն որ դու լիքը բժիշկ բարեկամներ ունես, բայց որոշում կայացնելուց ամենաշատը Բյուրին ես վստահում :kiss

CactuSoul
29.09.2014, 01:24
Էն որ մի տանդան անցնում ա ակնթարթի պես ~
*
Էն որ «անկապ օրագրում» ուզում ես բան գրել, ուզելը ո՞րն ա, գրում ես, չնայած՝ հնարավորինս զուսպ, սկզբում էլ նշում ես, որ նեղ անձնական մտորումներ են, բայց վերջը կարդում ես, ամաչում ես էդքան անկեղծանալ ու ջնջում ես գրածդ:

laro
29.09.2014, 17:31
Էն որ դու լիքը բժիշկ բարեկամներ ունես, բայց որոշում կայացնելուց ամենաշատը Բյուրին ես վստահում :kiss
Էն, որ Բյուրին ինչ հարցով ուզում ա դիմեմ. ինքն ինչ խորհուրդ ա տալիս էն էլ անում եմ, որովհետև գիտեմ՝ ճիշտ ա ասում: Ու բնագավառը կապ չունի. ես իրեն ու իր ասածին մինչև վերջ վստահում եմ: Այ տենց մարդ ա Բյուրը :))

Էն, որ մարկանց չեմ կարում համոզեմ, որ մազերս բաց շագանակագույն են, հոնքերս լաավ սև: Մինչև չեն շոշափում, չեն հավատում, որ սև մատիտով չեմ ներկել :))

Վահե-91
29.09.2014, 19:52
Էն որ գլենդելաբնակ հայը ռուսերենով ռաբիզ երգեր ա երգում :[

Մուշու
29.09.2014, 20:37
Էն որ եկել եմ բողոքեմ , բայց դաժե դրա համար ուժ չունեմ

Chuk
04.10.2014, 23:52
Էն որ ֆեյսբուքի լրահոսումդ չգիտես որտեղից հայտնվում ա «Վերջին լուրեր» խումբը թե էջը, որը տարածում ա անցյալ տարվա լուրեր:

Aurora
05.10.2014, 11:30
Էն որ սռավոտները երեխեքիդ չես կարողանում արթնացնել, որ դպրոց գնան, իսկ շաբաթ օրը մտածում ես, ուխ, մի քիչ երկար կքնեմ, ու չգիտես ինչի ժամը 7-ից երեխեքդ արթնանում ու ձայնները գցում են տնով մեկ…

Մուշու
08.10.2014, 22:51
Էն որ սովորում ես գրածդ նամակները ջնջել ու չուղարկել ... :( :( :( էէէհհհհ

Ուլուանա
09.10.2014, 03:37
էն որ դրսում քեզ համար քայլում ես, մեկ էլ դիմացից թռչող անհոգ ու անփույթ մի բլոճիկ ակամա իր մահկանացուն է կնքում ուղիղ աչքիդ մեջ, :cry որից հետո մի ժամ տանջվում ես, որ նրա դին դուրս հանես արցունքակալած ու չբացվող աչքիցդ... :{

Meme
09.10.2014, 16:58
Էն որ ապրում ես, ապրելու համար, որ ժամանակդ սպանես....


Էն որ շատ արժեքներ արժեզրկվեցին , որ ամուր պահել էիր ձեռքերիդ մեջ....



Էն որ համ ուրախա անցնում, համ էլ երբ մենակ ես մնում մտքերդ հետ, էլի ուզում ես կործանվես ....

Alphaone
10.10.2014, 11:54
Էն որ էս լուրը Ռայի օրագրում կարդում ես, ուզում դատարկ էջերով գիրք հրատարակել :D
http://www.artfido.com/blog/artist-creates-invisible-art-and-collectors-are-paying-millions/

CactuSoul
10.10.2014, 19:42
Էն որ էս լուրը Ռայի օրագրում կարդում ես, ուզում դատարկ էջերով գիրք հրատարակել :D
http://www.artfido.com/blog/artist-creates-invisible-art-and-collectors-are-paying-millions/

Էն, որ Ալֆան ուզում ա գրագող դառնալ :P :nono

What Every Man Thinks About Apart From Sex: book of blank pages become surprise bestseller (http://www.telegraph.co.uk/culture/books/booknews/8358538/What-Every-Man-Thinks-About-Apart-From-Sex-book-of-blank-pages-become-surprise-bestseller.html)

:D

StrangeLittleGirl
10.10.2014, 22:04
էն որ սփյուռքում (http://spyurk.am) #էնոր հեշթեգ կա:

Lusina
11.10.2014, 23:10
Էն որ աշխատանքի հետ կապված հնդիկի հետ ես զրուցում սկայպով, ու ակցենտի նմանությունից աչքիդ առաջ էս ա գալիս :))


https://www.youtube.com/watch?v=mpg5CnagE9k

Հ.Գ. Անընդհատ սպասում էի, որ հեսա կասի Sir :))

Էն որ ՖԲ-իդ էջից ջնջում ես էս ու նմանատիպ մյուս նյութերը :unsure

Chuk
11.10.2014, 23:20
Էն որ ՖԲ-ում չգիտես ոնց մեկ էլ հայտնվում ես Արամ Կարապետյանի էջում, կարդում իրա մի քանի գրառումները, զգում որ ինչ-որ բան նենց չի, բայց չես հասկանում ինչը: Հետո մեկ էլ հասկանում ես, որ քեզ համար տարօրինակ ա, որ ինքը «ր» տառը նորմալ գրում ա, փոխանակ «ր»-ի փոխարեն «լ» գրի :))

Cassiopeia
12.10.2014, 01:54
Էն որ մեր գիշերն արդեն քանի օր ա վերածվել ա ցերեկի, բայց ցերեկը իր տեղը չի փոխել :(

laro
13.10.2014, 20:47
Էն, որ դու էս մի ամիս ա ուզում ես գնաս ազգագրական պարերի, Կարինի բոլոր ելույթներն արդեն անգիր ես արել (երաժշտությունը), ամեն օր լսում ես ու դա քեզ ուժեղ հաճույք ա պատճառում, դու դրանից քեզ շատ լավ ես զգում, տրամադրությունդ ա բարձրանում, դաս անելդ ա գալիս....մի խոսքով Կարինից հավեսդ գալիս ա ու էսդքան ժամանակ դու փնտրում ես նորություններ իրանց մասին, մոտ ապագայում որտեղ են լինելու, քաղաքի որ մասում են պարելու ու հանկարծ աչքիդ դեմը անակնկալ պարում են, իսկ դու իրանց հետևում ես ընդհամենը բալկոնից, շաաատ հեռվից :( Արժի նեղանալ էն մարդուց, ով ինձ խոսք տվեց էսօր իմ հետ գալ համերգ ու չեկավ: Կարինը չորս պար պարեց. երկուսը Մրոի երգի տակ, էդ հեչ, իսկ էն երկուսը՝ Սղերդի քոչարի ու Յարխուշտա....մանավանդ առաջինը շատ եմ սիրում ու դինամիկները խանգարում էին..... :( Ուզում եմ գնամ ազգագրականի....

https://www.youtube.com/watch?v=K8SBe2mVIqM
https://www.youtube.com/watch?v=lLn0NBE0JfE

StrangeLittleGirl
18.10.2014, 17:02
Էն որ ask.fm-ով ոչ անանուն հարց ա գալիս, առաջին ռեակցիադ՝ հը՞, երկրորդը՝ բայց սենց ավելի լավ ա:

Յոհաննես
18.10.2014, 17:47
Էն որ վերջապես զինվորի շորից մի խեր տեսա ու մետրոյին փող չտվեցի :))

_Հրաչ_
19.10.2014, 10:01
Էն որ ամբողջ օրը ռուսների հետ էնքան շփված ես լինում ռուսերեն, ու հետո որ մի հայերեն հարց են տալիս, արդեն էլ չես կարողանում միտքդ հայերեն ձևակերպես: :))

Ռուֆուս
19.10.2014, 14:51
Էն որ 3 ամիս շարունակ 5 սեզոն սերիալ ես նայում (The Wire), ու նախավերջին սերիային նոր հասկանում ես, որ գլխավոր հերոսներից մեկն աղջիկ ա :D I am so stupid...

Նիկեա
23.10.2014, 22:17
էն որ կողքիդ շատ մարդիկ կան, բայց մեկ ա մենակ ես, արդեն 17 րոպե ոչ մի բառ չես ասել (էդ ռեկորդ ա արթուն ժամանակ 5 րոպեից ավել սուս մնալը) ու էն որ էսօր էլի սուտ եմ խոսելու, ասելու եմ քունս տանում ա, ինչ ա թե գլուխս ազատեմ։

unknown
23.10.2014, 23:04
Էն որ չգիտես ուրախանաս թե տխրես:think

Մուշու
29.10.2014, 01:59
Էն որ դենքիդ շփացնում են այն մասին , որ կարողա վերջի մի տարին քեզ ծաղրել են ու ստել : Ինչ լավա որ չեմ հավատում

Այբ
29.10.2014, 12:44
Էն որ էս անտեր համալսարանի տված թոշակը էնքան քիչ ա, որ մտածում ես ամիսներ հետո հանել, որ գոնե մի բան հասկանաս։

laro
29.10.2014, 18:03
Էն, որ դու բարձր ես ստանում, ասենք էդ լավ գնահատական ա, ուրախանալ ա պետք դրա համար, բայց դու մեկ ա տխուր ես, որովհետև ագահ ես: Մտածում ես քննությունից հետո, որ էդ ստանամ լավ կլինի, բայց հենց քո ուզածն ես ստանում, ասում ես երկու հարց էլ ավել գրեի էլի..... Կամ այ որ երեկ ինձ տրամադրեի մի անգամ էլ կարդայի ավելի լավ կլիներ, այ որ արագ շարժվեի, արագ մտածեի կհասցնեի գրածս ստուգել, կարող ա սխալս գտնեի...Ախր այ ցավդ տանեմ, այ Անժել ջան, ինչ կապ ունի, անցել գնացել ա... Ուղղակի բանը նրանում ա, որ ուզում էի տաս փակեմ, իսկ հիմա ստացել եմ ինը. այսինքն քննությունը պետք ա հարյուրից հարյուր գրեմ...իսկ ես դա անհնար եմ համարում իմ նման քշված անձնավորության համար....երանի գոնե 9,2 լիներ, իրոք կպայքարեի տասի համար, կարայի երկու սխալով սահմանափակվեի: Ու ինչի եմ ես էսքան մտածում գնահատականի մասին, ախր դա ամենակարևորը չի: Ու ինչի եմ ես էսքան ցնդած, ինչի եմ էսքան անկապ խոսում. որովհետև քնի կարիք ունեմ, բայց ափսոսում եմ քնեմ, ափսոսում եմ ժամանակը.....

Nihil
29.10.2014, 19:14
Էն որ քննության նախօրեին ոգեշնչում ա գալիս, ուզում ես նվագես, նկարես, գիրք կարդաս, ինչ-որ handmade զիբիլ սարքես սենյակիդ համար, էն որ ինտերնետում ամեն ապուշություն հետաքրքիր ա թվում, հետաքրքիր հոդվածներ, հետաքրքիր վիդեոներ, նկարներ․․․․
․․․․ու՞ր ա այդ ամենը ոչ քննական օրերին :(

Մուշու
30.10.2014, 23:10
Էն որ մտածում ես ինչ համով բան կարելիա սարքել ու որոշում ինչ ես պատրաստելու :)

Chuk
31.10.2014, 00:02
Էն որ գիշերվա տասներկուսին ինչ-որ անասուններ նորից հրավառություն են խփում, իսկ հարևանիդ տնից լսվում է դեպի պատուհանը վազող մարդկանց ոտնաձայները... դե բա հրավառություն ա, չնայե՞նք :))

Cassiopeia
31.10.2014, 00:13
Էն որ մտածում ես ինչ համով բան կարելիա սարքել ու որոշում ինչ ես պատրաստելու :)
Էն որ մտածում ես վաղը ինչ ես սարքելու, որ օրիգինալ լինի ու էլի կանգնում մակարոնով փլավի որոշման վրա:

Այբ
01.11.2014, 22:01
Էն որ մարդիկ չեն փոխվում, մարդկանց փոխում են:

ԱնԱիդա
02.11.2014, 01:15
էն, որ ասում ես մի բան, խղճի խայթ զգալով խաղում ես դա, մտքում գոռալով կներես, համոզվում ես որ իրականությանը կարողանում ես նայել, թողնում ես լուռ հեռանա ու սիրտտ պայթի, բայց պետքա լռես, արդյունքը գիտակցելով...

Մուշու
02.11.2014, 18:18
Էն որ սիրելիի ժպիտը ամենագեղեցիկնա , էն որ սիրածդ էակը իդեալական ա , էն որ կարաս ժամերով նայես իրա վրա ու վայելես ամեն վարկյան

Chuk
02.11.2014, 21:46
Էն որ մեռնեմ էլ, չեմ հասկանա, թե ստեղ ինչի՞ն են լայք տվել... չնայած որ մեռնեմ, աչքիս լայքեր ստանամ :'

http://i.imgur.com/zgqzqQq.jpg

Մուշու
03.11.2014, 18:25
Էն որ հասկանում ես որ դու երեխեքի համար էլ քուրիկը չես , տոտան ես :( :( Ծերանում ենք ...

Լեո
03.11.2014, 22:28
Էն որ Ֆեյսբուքում խելոք-խելոք մտքեր ու աֆորիզմների քոփի-փեյստ անելու իիիմաստը տենց էլ չես հասկանում:

Այբ
05.11.2014, 16:45
Էն որ ով «ուզում է» լուրջ հիվանդանալ, թող գնա Ազգային գրադարան։ ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ։

Chuk
08.11.2014, 04:20
Էն որ կոստյումը քո ոճը չի:

Էն որ վերոնշյալ պատճառով կոստյումը հագնում ես առիթից առիթ:

Էն որ վերը գրվածը պատճառ է դառնում հասկանալու, որ չաղացել ես:

Էն որ մտածում ես նոր կոստյու՞մ հագնես, թե՞ նիհարելու փորձեր անես:

Էն որ ամեն երկրորդն ասում ա, որ քեզ կոստյումը շատ ա սազում:

Էն որ սկսում ես մտածել, գուցե պետքա կոստյումն իմ ոճը լինի՞:

Մուշու
08.11.2014, 22:55
Էն որ խմելը երբեմն երջանկություն ա բերում , ու կարևոր չի ինչքան վատ ես :D

Այբ
14.11.2014, 18:04
Էն որ Անրի Թրուայայի «Էգլեթիերների ընտանիքը» վեպը «վերլուծող» ուսանողից լսում ես. «Էգլեթիերների ընտանիքը» վեպում չկան արտահայտությունները, որոնք կարող ենք ֆբ-ում ստատուս դնել»:

Չգիտեի՝ լաց լինեի, թե՞ ծիծաղեի...:D:o

John
14.11.2014, 20:07
Էն որ մտնում ես աշխատասենյակ՝ մանիկյուրի հոտը խփում է քթիդ... Արա դե մարդ էղեք մի քիչ, ես որ կոշիկներս վաքսեմ մեր աշխատասենյակում՝ դուրներդ կգա՞:

Ուլուանա
14.11.2014, 22:31
Էն որ երեխան մի բան ա սովորում անել, տատիկ–պապիկներից ամեն մեկը վստահաբար ու հպարտությամբ պնդում ա, որ դա ինքն ա սովորեցրել երեխային, մինչդեռ դու շատ լավ գիտես, որ սովորեցնողը դու ես եղել :)), բայց չես կարող ապացուցել, որ մինչև իրենց «սովորեցնելը» երեխան արդեն կարողանում էր դա անել։

Յոհաննես
23.11.2014, 15:28
էն որ Interstellar-ը չեմ նայել :angry

John
24.11.2014, 06:52
Էն որ համերգ էի գնալու, գիշերը գործի, առավոտ խաշի
համերգ չգնացի + ահագին ներվայինացա
գիշերը գործի էի + ահագին ներվայինացա
խաշի ժողովուրդը փոշմանեց + նույնից։

Լեո
25.11.2014, 13:59
Էն որ փողոցում արագ քայլելուն խանգարում են աղջիկների «զոնծիկները» :sad

Նիկեա
29.11.2014, 23:44
Էն որ ալամ֊աշխարհի համար ինքը Հալկն ա, իմ համար՝ Հուլկը :love

Alphaone
16.12.2014, 20:57
Էն որ առողջ պոֆիգիզմը նպաստում ա առողջ օրգանիզմ ունենալուն…

Էն որ ինքը խելոք-խելոք խոսում էր… «Էս ի՜նչ խելոք ա». մտածում էին հիմարները, «էս ապուշն ո՞վ է». մտածում էին խելոքները...

Գորտուկ
18.12.2014, 16:46
Էն որ մի քիչ դոլլար ունես, բայց չգիտես մանրես, թե թողնես , մարդ ես մեկ էլ տեսար բարձրանա…:angry:8

Cassiopeia
20.12.2014, 00:54
Էն որ ֆբ-ում մեկը լատինատառ մյուսին նկատողություն ա անում, որ գրելիս կամ հայատառ գրի, կամ լատինատառ, այլ ոչ թե ռուսերեն տառերով հայերեն, քանի որ այն աչք է ցավեցնում։

Անվերնագիր
28.12.2014, 19:11
էն որ վառարանի շշով էնքան տաս մեկի գլխին, որ գլխի վրա առու բացվի, իսկ շիշը դառնա սպիռալ :oy

Freeman
01.01.2015, 12:59
Էն որ մարդ էլ չկա, որ վախենամ, թե խմած ժամանակ կարող ա զանգեմ։
Էն որ էնքան գրելու բան կա, որ հավես չեմ անում, որ գրեմ։
Էն որ էս էլ կանցնի

Chuk
02.01.2015, 02:04
Էն սրիկա պահը, երբ հասկանում ես, որ էկրանից քեզ եկող զգլխիչ ժպիտը քոնը չի, այլ բոլորինը:

Լեո
07.01.2015, 21:09
Էն որ «ԱՄՆ»-ը նախադասության օգտագործում են որպես ենթակա հոգնակի թվով, զորօրինակ «ԱՄՆ-ը հայտարարել են...» :sad

Մուշու
10.01.2015, 23:59
Էն որ ֆբ-ում դեակտիվ լինելուց հետո ակտիվացնում ես էջդ ու զգում , որ անմարդաբնակ կղզուց վերադարձել ես :D
Էն որ <<անմարդաբնակ կղզում>> ապրելը շատ ավելի հեշտ ա :) :)

Մուշու
17.01.2015, 14:41
Էն որ երեխան ում ժամանակին պահում էի, արդեն իրա երեխան ունի , որը շուտով տարեկան կդառնա :) :)

Այբ
21.01.2015, 11:40
Էն որ ՀՀ «դարձել է» Արարատը, որը միայն կարող ենք ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ, ու ամեն անգամ նայելիս, թվում է, թե ասում է . «Տե՛ս, Ձերն եմ եղել, տե՛ս, բայց էլ Ձերը չեմ ու չեն թողնի, որ լինեմ»․․․հիմա մեր երկիրն է․ «Տե՛ս, Ձեր երկիրն եմ, տե՛ս․․․բայց мы здесь․․․»։

Chuk
24.01.2015, 01:20
Էն որ ինչ ֆիլմ ուզում ա նայես, մեկ էլ մեջը ինչ-որ պահի կամ Մորգան Ֆրիմանն ա հայտնվում, կամ Արմեն Ջիգարխանյանը:}:{

Յոհաննես
24.01.2015, 05:33
Էն որ գիշերվա հազարին մենակ խարույկի մոտ նստած աստղերով ես հիանում ու հետն էլ R.E.M. ես լսում :love

Freeman
24.01.2015, 21:43
Էն որ ինձ պետք էր բանակ գալ, հասկանալու համար, թե ինչ քիչ բան ա պետք երջանկության համար։
Էն որ Յոհանին էլ)

Անվերնագիր
29.01.2015, 01:11
Էն որ զենքը ձեռքդ լուռ սպասում ես... սպասում ես, միքիչ էլ սպասում, ու էն պահն ա որ պիտի կրակես. պարզվում ա պոստի շունն ա (Կածյան) ուղղակի ոչխարը մինապոլյա ա մտել

Freeman
30.01.2015, 00:10
Էն որ վերևի գրառումը կարդում ես, ու հիշում ես, որ քո վրա կցած զենքը վերջին անգամ երկու ամիս առաջ ես տեսել, երբ ուզում էիր մաքրեիր, հավես չարեցիր։

Յոհաննես
30.01.2015, 03:32
Էն որ շատ գրելու բան կա, ուղղակի hayeren.am-ով էդքանը գրելու հավես չկա :))

Աթեիստ
02.02.2015, 00:26
Էն որ ափսոսում էս, որ կյանքում Արցախ չես գնացել։ Շատ էին գովում, բայց Էսօրվա նայածս վիդեոյից հետո դժվար էլ ուզենամ գնալ։

Մ Մ
10.02.2015, 10:54
էն որ երթուղայինում կողքիդ նստած կնոջը մեծ հաճույքով ծամոն կհյուրասիրեիր..

Նաիրուհի
11.02.2015, 03:28
Էն որ երջանկությունից ու վախից շունչդ կտրվում է։

Այբ
11.02.2015, 22:11
Էն որ ես համաձայն եմ keyboard-ի վերջին գրառման հետ, բայց ոչ թե փող ունենալու առումով, այլ այն առումով, որ մարդ լավ է կարճ ապրի ու բավարաված լինի իր կյանքից, քան թե կյանքը ձգվի երկար տարիներ ու լինի դժբախտ։ Լավ է կարճ ապրեմ՝ սիրելով կյանքը ու կարողանամ հասնել իմ ուզածին/թեկուզ կարճատև կյանքի ընթացքում վայելեմ ձեռք բերածս/, քան թե 80 տարի ապրեմ ու չսիրեմ կյանքը, ու ինձ զգամ դժբախտ՝ ցավ ապրելով չկայացած նպատակների համար։

Հ․Գ․ keyboard, համակարգը թույլ չտվեց քեզ վարկանիշ տալ:(

Enna Adoly
11.02.2015, 22:40
էն որ պատահական շնորհակալում ես մի բանի, որին պետք չէր:cry2

CactuSoul
12.02.2015, 01:51
Էն որ ում ուզում ես վարկանիշ տալ, ասում է՝ «Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել <էսինչ>-ին:»: :sad

StrangeLittleGirl
13.02.2015, 18:37
Էն որ տասը ամիս ա, ինչ էս քաղաքում ես, բայց տասը տարի էստեղ ապրողներին դու ես ցույց տալիս լավ-լավ գրախանութների ու գրական իվենթների տեղերը:

Ռեյ սամա
13.02.2015, 21:50
Էն որ մտածում ես, որ դաբստեպ լսելը լավ հոգեվիճակի մասի չի, որ խոսում ա ՃՃՃ
ու էն որ էլի դաբստեպ ես լսում ու մտածում՝ ոչինչ, հեսա կանցնի
էն որ չի անցնի, որովհետև ուղղակի պետք ա խոստովանել՝ դցցա-բբբբցստե-պպպպն ա դուր ա գալիս, հոգեվիճակ ուժե նե պռիչյոմ ՃՃՃ

Մուշու
14.02.2015, 00:01
Էն որ վախենում ես մոտակա 14 օրից և դրան հաջորդող երկու շաբաթից :
Էն որ չգիտես էս անգամ ի՞նչ սպասես :
Էն որ հույս ես տալիս քեզ , որ էս անգամ լավ ա լինելու :

Cassiopeia
14.02.2015, 18:24
Էն որ պլանշետով կամ հեռախոսով ես մտնում ակումբ ու վարկանշային համակարգի մասին աստիճանաբար մոռանում ես:

Chuk
14.02.2015, 23:59
Էն որ վաղը եղբորդ նշանդրեքն է, իսկ դու, սատանան տանի, նորից հիվանդանում ես :angry

Մուշու
17.02.2015, 20:40
Էն որ 10 և 12 տարեկան երեխաներին ստիպում ես AC/DC , Black Sabbath , SOAD , 5FDP ... լսել :) :)

Ուլուանա
17.02.2015, 23:38
Էն որ երեխադ ինչքան կրեատիվ ա լինում, էնքան ավելի շատ ա տունն աղբանոցի վերածվում... :{ Երբ դեռ գրքեր էր սարքում, էլի լավ էինք պրծել։ Իսկ հիմա նա սկսել ա փազլներ սարքել. թղթերի վրա տարբեր բաներ ա նկարում, հետո մկրատով կտրտում մասերի ու շարում հատակին։ Ինքն էլ ահավոր շատ ա նկարում։ Հիմա մեր տանն ուր նայես, «փազլ» ա։ Ու թող հանկարծ մեկը համարձակվի քայլելիս տրորել նրա գլուխգործոցները, նենց մի վիրավորվում ու բողոքում ա, էլ դու սուս։ Կապ չունի, որ քայլելու տեղ չի թողել։

laro
18.02.2015, 00:49
Էն, որ հոգեբանությանս դասախոսին շատ եմ նմանեցնում Ֆոտոնին: Մեկ-մեկ մտածում եմ կարո՞ղ ա իրոք Ֆոտոնն ա :))

Nihil
18.02.2015, 16:58
էն որ էնքան ժամանակ չես մտել, ոչ մի բան չես գրել, որ անսովոր ա, ու չգիտես ինչից սկսել :))

StrangeLittleGirl
18.02.2015, 20:59
Էն որ ընկած ման ես գալիս, թե սիմինդր ինչ ա նշանակում, կոլեգադ ասում ա՝ նկար գուգլի: Գուգլում ես ու ընկնում ակումբ, հարցիդ պատասխանը ստանում, քեզնից գոհ դուրս գալիս, ու կոլեգադ տենց էլ չի ջոկում, որ էդ կայքը, որը բերել էր Գուգոն, ամեն օր մտնում ես:

Անվերնագիր
19.02.2015, 05:22
էն որ նենց ցուրտ ա, որ եթե թքես միամիտ մեկի դեմքին կարողա տաս աչքը հանես:

Մուշու
20.02.2015, 00:59
Էն որ լատինատառ գրված ցանկացած հայերեն տեքստ զզվելի ա :angry
էն որ ուզում ես դուրս գաս ֆբ-ի բոլոր այն խմբերից որտեղ հայատառ չեն գրում :angry

Մուշու
21.02.2015, 19:45
Էն որ կան մարդիկ որոնք կարողանում են լցնեն ներսում գոյացած դատարկությունը և վերջում շնորհակալ լինեն նրա համար , որ կաս իրենեց կյանքում , այն դեպքում երբ դու պետք ա շնորհակալ լինես քեզ հենարան լինելու համար :

Այբ
23.02.2015, 11:27
Էն որ ամաչում ես օգնություն խնդրելուց, կամ ուղղակի ասելուց՝ <<Լավ չեմ զգում...օգնեք ինձ>>:

Մուշու
23.02.2015, 17:45
Էն որ ամեն ինչ անցավ ավելի լավ քան սպասում էի :) :)

boooooooom
23.02.2015, 22:06
Էն, որ ամեն անգամ, երբ ռուսական կայքերից մի բան ես քաշում, kometa browser-ը իրա "թաշախուստով", անտուն բոմժի նման բեռնվումա համակարգիչդ

insider
24.02.2015, 17:26
Էն, որ երկար ժամանակ ակումբ չես մտել, գրառումներ չես արել ու հիմա չգիտես նորից ինչից սկսես: Սրանից լավ թեմա չգտա: Կարոտել էի …

Մուշու
24.02.2015, 22:45
Էն որ հասցրել էն նրան , որ ուզում եմ ազգանունիս կողքը փակագծերի մեջ հատուկ նշեմ , որ դա իմ ազգանունն է ու ոչ նիկը կամ նման մի բան :angry

Nihil
26.02.2015, 21:38
էն որ հեռախոսին iPhone են ասում ..

GriFFin
27.02.2015, 16:10
Էն որ ինքը երբեք չի իմանա, թե դու իրան ինչքան ես սիրում, կարոտում։ Էն որ դու երբեք ցույց չես տա, թե ինչքան ես սիրում, կարոտում։ Ու ինչի՞։

Freeman
27.02.2015, 21:05
Էն որ մոռանում ես գնաս ճաշարան։
Էն որ ստեղ սաղ մտածում են լավ ուտելիքի, սիրուն աղջիկների, քեֆերի մասին, իսկ դու՝ քնելու։

John
28.02.2015, 02:55
Էն որ աչքիդ առաջ քամվում ես, չորանում ես, ներվերդ բանի պետք չեն արդեն․․․ հանուն աշխատավարձի, որ ստանաս, գնաս շոր-կոշիկ առնես, որ սիրուն տեսքով գաս գործի, ու սիգարետ առնես, որ գործի տեղը ծխես, ու ապարատից 5 հատ կոֆե խմես օրը, որ աչքդ չկպնի, չմոռանաս փող կողքի դնես, որ գիշերվա հազարին տաքսիով տուն գաս գործից հետո․․․ Ու որ գաս տուն, չիմանաս․ հա՞ց ուտես, թե՞ ուշ ա, քնե՞ս, թե՞ շուտ ա, կինո՞ նայես, թե՞ մի բան սովորես, որ սաղ կյանքդ կլյուչ տվող չաշխատես։ Կողքից էլ նայում են, գիտեն սիրուն աչքերիդ համար միլլիոններ ես աշխատում․․․ Մարդ կա նույնիսկ ուզում ա ծրագրավորումը թարգի՝ գա կլյուչ տվող աշխատի․․․ Ոնց որ մի օր ասել ա Բեռնարդ Շոուն «Ես կուզենայի վաստակել այնքան, ինչքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով»։

Մուշու
28.02.2015, 11:06
Էն որ բազմաթիվ անհաջողություններից հետո անգամ փոքրիկ դրական փոփոխությունը ահռելի ձեռքբերում ա թվում :
Էն որ ես արեցի դա :)

Յոհաննես
28.02.2015, 17:08
էն որ արդեն տեկստը հավաքում ես,բայց էդպես էլ գրառում չես անում ու ես հանգիստ օրով ոչ ֆիլմի,ոչ էլ գրքի հավես չունեմ. էհ հոգնել եմ հոգնել. Ու ամենավատը էն է, որ մի բան խոստանում են, դու դրան հավատում ես էլի հավեսով ծառայում ես,բայց արի ու տես որ միոտանի սատանային գույներ պետք չեն :)) Էս ամենը մի կողմից Արամ Ասատրյանն էլ մյուս կողմից:

Անվերնագիր
01.03.2015, 04:16
էն որ արդեն երազներնել են ՊՆ դարձել:

GriFFin
01.03.2015, 19:20
Էն որ դիետա ա ինչ որ մեկը պահում ու բոլորը իրանց կարծիքն են հայտնում՝ նորմալ կեր, բայց լիքը մարզանք արա՝ լողի գնա, վազի, ստամոքսիդ հերը կանիծես, տենց ապրելը վնասակար առողջության համար,քեզ էդ պետք չի:
Էն որ լողի փողը տուր թող գնա եղբայր, իսկ վազելու համար գնա քնից արթնացրա ու տեղը դասի գնա:
Էն որ իրա ստամոքսը բոլորի կարծիքը հաշվի կառնի:
Էն որ մինչև էս պահը յանմ շատ առողջ էր էլի:
Էն որ քեզ էդ պետք չի, իրան պետք ա:
Էն որ վխք!!

Rhayader
01.03.2015, 20:30
Էն որ լույսի ցրման, անդրադարձման ու բեկման տեսությունն էնքան սեքսուալ ա, որ քիչ ա մնում՝ էրեկցիա ունենաս :D

մարիօ
04.03.2015, 01:08
Էն, որ ժամը 01:07 ա, բայց տատիկդ եկել գլխիդ կանգնել, ասում ա՝
-Ժամը երկուսն անցավ, արի քնի: :D

Յոհաննես
10.03.2015, 14:59
էն որ Ագարակաձորում ուռալիս մեջ հանգիստ պառկած եմ ու արդեն գրողի ծոցն եմ ուխարկել բոլոր տեսակի սթրեսներին :)

GriFFin
11.03.2015, 09:39
Էն որ ինձ նայելով իրա նման մեկ այլ գոյացությանը ասում ա. << Աշխարհի վերջի պես գեշ ա>>։ Տո, ասա, այ կապկանման երևույթ, ես քո ինքնավստահության կեսը ունենայի, իսկականից առմագեդոն կլինեի։

GriFFin
12.03.2015, 12:20
Էն որ լյուբոյ վատ իրավիճակում, երբ չգիդես ի՞նչ անես՝ պառկի քնի։ Ամենաճիշտ բան ա։

Նաիրուհի
12.03.2015, 13:46
Էն որ առավոտ 5.30 է, մի կերպ սկալպով քնեցրել ես արևիդ ու միակ միտքդ հնարավորինս շուտ աչքերդ փակելն է, որովհետև առավոտը գործի ես, մեկ էլ քեզ բռնում ես էն բանի վրա, որ արդեն 6.30 է, ու դու դեռ չես կարողացել կտրվել էդ անուշ շնչից, էդ սիրուն երկար թարթիչներով ու տաք շուրթերով խաղաղ քնած դեմքի պատկերից, որ անջատես էդ անտեր կոմպն ու քնես :love

Մուշու
12.03.2015, 14:29
Էն որ 3 աղջիկ ու 1 տղա 2 ժամ նստել համոզում էին , որ աղջիկը ու տղեն հավասար չեն ու որ կինը պետք ա սաղ օրը տանը աշխատի իսկ ամուսին ոտերը տնկած պառկի :angry
Էն որ հայ ավանդական տղեն ինձ խորհուրդ էր տալիս ամուսնանամ ոչ հայ ավանդական տղու հետ :
Էն որ հայ կընիկը պտը անի էն ամենը ինչ ուզըմ ա հայ տղամարդը :D :D

Դիմացի բան չմնաց:

Chuk
13.03.2015, 17:24
Էն որ պատվիրատուդ ամբողջ օրը չի զանգել՝ հերթական «վրիպակը» կամ «սխալը» «հայտնաբերած», ու դու սկսում ես անհանգստանալ. «հո էդ մարդուն բան չի՞ եղել»

Լեո
16.03.2015, 15:08
Էն, որ կաշվե կոշիկներ հագած անձնավորությունը բուսակերության ճշմարտացիության մասին «քարոզ» է կարդում:

GriFFin
18.03.2015, 18:16
Էն որ զանգում ես թեժ գիծ ու քո վրա այնքան են մունաթ գալիս, որ փոշմանում ես: :angry Զարմանում եմ, պիտի անպայման ձայնագրվի՞ խոսակցությունը, որ բարեհամբույր լինեն: :angry

Այբ
18.03.2015, 18:54
Էն որ գուցե մի քիչ <<անկապ>> հնչի ասածս, բայց մտածում եմ, ինչ վատ կլիներ, եթե ասենք լիներ նաև <<Դար ակումբ>> թերթ, որտեղ կտպագրվեին ակումբի լավագույն պատմվածքները, ինչու չէ՝ կարևոր քննարկումները և ․․․չգիտեմ։ Ակումբցիների համար նոր հարթակ կլիներ։ Ֆորումը կմնար ֆորում, բայց նաև <<Դար ակումբը>> ուրիշ ձևաչափով հանդես կգար։

Հ․Գ․ Ուղղակի մտքեր են էլի։

մարիօ
18.03.2015, 20:49
Էն որ հիմա էլ գլուխս եմ քցել, ուկրաիներեն եմ ուզում սովորեմ: :oy

Այբ
20.03.2015, 21:26
Էն որ մի հատ հաղորդում կա, որը <<Իմա՞ստը>> անունով էջ ունի։ Իսկ ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ այդ հողորդման <<հումորը>>։ Իմա՞ստը։:'

laro
20.03.2015, 22:49
Էն, որ վերը նշված հաղորդման անունը տեսնելիս (հա հենց տեսնելիս) վատանում եմ, լուրջ եմ ասում: Ներվերս քայքավում ա :angry Դրանից ապուշ հումոր ես դեռ չեմ լսել: Հենց աչքովս ա ընկնում, երկու վայրկյան նեռվայինանում եմ ու էդ ընթացքում փոխում եմ ալիքը: Ընկերներս պնդում էին, որ իրենց հոգեկանի վրա շատ լուրջ ազդեցություն ա թողնում «Ջո-Սո»-ի գովազդը, իմը սա ա, իրոք ուղեղս վառվում ա հենց աչքոս ա ընկնում:

Chuk
22.03.2015, 22:20
Էն որ ջհանդամ թե դրսում շատ չի ցրտել, ուրիշ տաքանալու տեղ չունեի՞ր, պետք ա անպայման գայիր ի՞մ ականջի տակ տզզայիր, բզզայիր, դզզայիր, թռչէիր, քեզ պատեպատ տայիր, գնայիր ջահի մոտ ու սրընթաց շրջադարձ կատարելով գայիր ակնոցիս խփեիր, մտնեիր բաժակիս մեջ, սուրճիս մնացորդները լիզեիր, էկրանիս ծրտեիր, ցելոֆանի տոպրակի մեջ խճճվեիր ու ճռճռացնեիր... Էս քո համար հո մրսածների ապաստարան չի, ջհանդամ, որ ես չեմ սիրում քեզ սատկացնել...

Chuk
24.03.2015, 15:46
Էն որ ակումբում նենց մարդիկ են, որ եթե հանկարծ շշկռվես, ակումբի շապիկին անմոռուկ դնես, քարկոծելով գահընկեց կանեն :love

Էլ չեմ դիմանում համատարած անմոռուկությանը :(

Chuk
30.03.2015, 21:56
Էն կայֆ պահը, որ լրիվ պատահական մի սիրուն աղջկա (լավ մարդու) հետ ես ծանոթանում, ով քո շրջապատի մարդկանցից չի, լրիվ անծանոթ ա, «մասնագիտական» թեմաներով մի քիչ խոսում ես հետը, հետո ֆեյսբուքում գտնում ես իրան, ընկերանում, մտնում փրոֆայլը նայելու ու... իրա սիրած գրքերի ոչ մեծ շարքում գտնում քո՝ «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» գիրքը :love

Alphaone
01.04.2015, 03:51
Էն որ անմոռուկը էնքանով ա սգի նշան, որ արդեն տեսնելուց լացդ գալիս ա...

Այբ
04.04.2015, 18:31
Էն որ առաջ իմ վրա ահավոր ազդում էր ամեն տեղ անմոռուկ տեսնելը, ու ես էլ շատերի նման բողոքեցի, բայց հիմա իմ վրա ահավոր ազդում է էն, որ անմոռուկներից բողոքողները դարձել են անմոռուկներից շատ: Չի լինի՞ արդեն լռել ու մեր արած անորակությունը իրար աչք չկողել::(

Chuk
05.04.2015, 02:02
Էն որ քնելուց առաջ հեռախոսիս ձենն անջատելու եմ, որ առավոտ կանուխ Մայր Աթոռ Սուրբ Էջիմածինը իրա շնորհավորական SMS-ով ինձ չարթնացնի

insider
05.04.2015, 05:22
Էն, որ առավոտյան կարևոր բան ունես պլանավորած, մտահոգ էս, գիշերով արթնանում էս ու էլ քնել չկա ...

StrangeLittleGirl
08.04.2015, 01:24
Էն որ մեկ-մեկ զարմանում ես, թե ոնց ես տուն գնալու ճամփից շեղվում ու ինչ ա լինում հետո: Ու էն որ քիչ ա մնում՝ գերբնական բաների հավատաս:

laro
08.04.2015, 19:55
Էն, որ ինձ զգում եմ, ոնց որ Գիքորը՝ երբ ինձ հիշում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ կանաչ հանդերում վազելիս: Դե դա տնեմերձ չէր համարվում, բայց մեր շենքից ոտքով քայլելու մի քսան րոպեի ճանապարհ էր, համարյա բոլորն էն ժամանակ էդ հանդում (անտառի նման մի բան ա էլի) հողամաս ունեին, Յոլկեք էին ասում, լրիվ տոնածառներ էին: Հարևաների հողատարածքներն էլ իրար մոտ էին: Մենք էլ երեխեքով ճաշի ժամին ուտելիք էինք տանում վազվզելով մեր տատիկ-պապիկներին, բարձրանում էինք Յոլկեք, հարևաններով նստում ուրախանում էին խնձորի ու սալորի ծառերի տակ շուրջն էլ ընտիր բնություն: Ամեն անգամ շատ դաշտային ծաղիկներ էինք ահավաքում ու երեկոյան ամբողջ ընտանիքով տուն գնում: Նենց ուրախ էր, էնքան ջերմություն կար էդ ամենի մեջ, իրոք ինձ Գիքոր եմ զգում: Տատիկս շատ էր սիրում հող, բնություն, շատ ուժեղ ա եղել ու աշխատասեր. ես երբեք չեմ մոռանա անտառից իր բերած մալինայի ու մորու համը :) Էդ հողն էլ էր պապիկիս հետ մշակում, մենք էլ թոռներով օգնում էինք....ասում էր գերեզմանները մոտենում են, մի քանի տարի հետո էլ էստեղ հող չի լինի: Չէի հավատում, մանկությունս ա անցել էդտեղ, ինձնից անբաժան էի պատկերացնում: Վերջին տարիներին տատիկս միշտ ուզում էր խմել սառը անտառի ջուր ու ուզում էր նստել «ծառերի հովում», շուտ-շուտ էր կրկնում, որ ուզում ա առաջվանը լինի ամեն ինչ: Իրոք, ճիշտ էր ասում. Էլ արդեն Յոլկեք չկա, գերեզմաններ են լրիվ. ու էն ժամանակ ով կպատկերացներ, որ տատիկս վերջում ընդմիշտ կմնա էն նույն տեղում, որտեղ էդքան սիրով աշխատում էր՝ մենք էլ իր հետ.....

Freeman
10.04.2015, 00:43
էն որ դե արի ու սենց խմած դեղերի եռամսյակի հաշվետվությունը սարքի

Ուլուանա
10.04.2015, 04:21
Էն որ էրեխուդ մեծանալն զգում ես նաև էն ժամանակ, երբ իրեն պատմում ես ընդամենը մեկ–երկու տարի առաջ իր ասած կամ արած ինչ–որ զավեշտալի բանի մասին, ու ինքը հավեսով ծիծաղում ա դրա վրա՝ լիովին հասկանալով դրա զվարճալիությունը :):

GriFFin
13.04.2015, 11:34
Էն որ ասում ենք. << Ինչու՞ չեք պատվաստել բալիկին>> : Ասումա. << Որովհետև ես դեմ եմ պարտադիրին>> ։
Հնննն՞՞

Այբ
17.04.2015, 22:32
Էն որ տեսնես մի օր կգա, երբ մեր սցենարիստները կհասկանան, որ իրենց ֆիլմերում և սերիալներում երեխա ունենալու <<լուրը>> առանց հերոսուհու ուշաթափության էլ կարելի է ներկայացնել:

Հ.Գ. Բայց ինչի՞ իմ շրջապատի ծանոթ հղի կանայք երբեք չեն ուշաթափվում:think

Լավ էլի:

Freeman
19.04.2015, 17:43
էն պահը, որ պիտի ախպորդ սրսկես, ու հասկանում ես, որ չես կարա:
Բայց չես էլ կարա մյուսներին վստահես ու տենց չկարանալով դու ես անելու:
#նույնտեղըծառայել

Մուշու
19.04.2015, 20:30
Էն երջանիկ պահը , որ 23-ին Վերբերի հետ հանդիպում կա և ես գնալու եմ այդ հանդիպմանը !!! ՈՒուուուռռռռռռռռաաաա

Հ.Գ. Երջանկությունից տեղս չեմ գտնում :

Chuk
20.04.2015, 11:47
Էն որ առավոտը կոշիկիդ մեջից շպիլկա, կորիզ ու կուբիկներ ես հանում, որ կարողանաս հագնել :))

Այբ
20.04.2015, 20:15
Էն որ ատում եմ քեզ, թեզ․․․աաաաաաա՜, չեմ կարող վերջացնել։ Վերջին գլուխը առաջ չի գնում:cry
Էն որ մի կայծակ չկա, որ խփի, պրծնեմ․․․

StrangeLittleGirl
21.04.2015, 19:13
Էն որ օդանավակայանում իջնում ես ու մի քանի րոպե ունես մինչև հաջորդ չվերթդ, բայց մի կտոր հաց ուտելու փոխարեն վազում ես զուգարան՝ ամառային շորեր հագնելու: :))

delicate
21.04.2015, 20:31
Էն որ 15 տարեկանի պես նորից տարվել ես «Գերբնականով»։ Ու էն, որ նոր ես նկատում մի հետաքրքիր բան. մի հատվածից սկսած սերիալի գլխավոր չարքի անունը Լիլիթ է, իսկ էդ չարքերից միակ «բարիի» անունը՝ Ռուբի :))

Էն որ Գերբնականի ազդեցությունից խելագարվում էի

delicate
21.04.2015, 20:49
Էն որ մաման մտածում ա թե դար ակումբը ֆբ-նա ուղակի դու էս դիզայնը փոխել

Ուլուանա
22.04.2015, 20:42
Էն որ տղայիդ մանկապարտեզում վերամշակման ենթակա իրերից պատրաստված ձեռքի աշխատանքների մրցույթ է, ու աշխատանքը հանձնելուդ ժամանակ դաստիարակներից մեկը որոշ ժամանակ աշխատանքով (միասին էինք պատրաստել) հիանալուց հետո անմեղ դեմքով հարցնում է՝ սա գնե՞լ եք, թե՞ պատրաստել։ :' Ուզում էի ասել՝ ա՛յ աղջիկ, դրա պատճառով գիշերը հինգին եմ քնել (չնայած, ի՞նչ գիշեր, էդ արդեն առավոտ ա ինձ համար), դու ասում ես՝ գնե՞լ եք... Նույնիսկ ուզում էի առավոտյան ափալ–թափալ ավելացրած վերջին շտրիխների դեռևս չչորացած սոսինձը ցույց տալ։ Բայց դե ի՞նչ պետք ա, որ իմանա, թե ինչ ծույլիկի մեկն եմ ու ոնց եմ ամեն ինչ թողնում վերջին վայրկյանին... Հուսով եմ՝ լրջորեն չէր կասկածում... Էն դեպքերից է, որ չգիտես՝ ավելի շատ քեզ լավ զգաս, թե վատ։ Ազնվությունս որ հանկարծ կասկածի տակ են առնում, ոնց որ աշխարհը գլխիս փուլ գա...

delicate
23.04.2015, 13:08
Էն,որ ամեն առավոտ մտադրվում ես շուտ արթնանալ ու ժամանակը խնայելով,անիմաստ քնի վրա չվատնելով ճիշտ օգտագործել,որ կյանքից շատ բան հասկանաս
Ու էն,որ չի ստացվում (((

GriFFin
23.04.2015, 21:53
Էն որ էս ո՞ նց էին իրար ծեծում համերգին։ Ահավոր էր։

մարիօ
23.04.2015, 22:56
Էն որ մեր բազկաթոռը, բարձերը, հեռակառավարման վահանակը, հատակն ու պատերը, տանեցիների ու հարևանների ականջները դեռ երկար են հիշելու Սիսթեմի համերգը: :oy:D

Chuk
24.04.2015, 00:55
Էն որ գլխիդ ես տալիս, որ ժխորից ու մարդկանց խժդժությունից խուսափելով որոշեցիր չգնալ SOAD-ի համերգին :(

Ես իրանց երկրպագուն չեմ, ինքս կյանքում չեմ դնի իրանց երգերը (կողքից դրած լինեն՝ հավեսով կլսեմ), բայց արա, ո՜նց եմ ափսոսում որ համերգին չկայի :(

insider
28.04.2015, 23:09
էն, որ շատ շտապ ինչ որ մեկին պետք ա զանգես, բայց նույնիսկ զանգերը երկար պահելուց հետո էլ, չի պատասխանում։ Ու վերջին պահին, որ արդեն սեղմել էս անջատնան կարմիր կոճակը, հենց էդ պահին, ակնթարթի տակ, տեսնում էս, որ վերցրեց հեռախոսը։ Էդ հլը առաջին արարն ա ... էս պահից էլ սկսվում ա միաժամանակ իրար հետ զանգելու ու միաժամանակ զբաղված ցույց տալու ոչ պակաս տհաճ ու երկար պրոցեսը։ Ու ահագին չարչարվելուց, հեռախոսները էդ պրոցեսի ընթացքում կախելուց հետո, որ հեռատեսորեն որոշում էս մի պահ դու չզանգել, որ նա քեզ հեռաձայնի, արի ու տես, որ իքն էլ ա նման որոշում կայացրել ... Առը հա քեզ շտապ զանգել ... :angry

Վահե-91
28.04.2015, 23:14
Էն որ մտածում ես, տենա՞ս կա տենց մարդ, որ զանգում ա «Երևան ջուր» ասում ա, էս ինչ վատն ա ձեր ծառայությունները, եկեք ձեր տռուբեքը հանեք, տարեք:

Մուշու
29.04.2015, 16:33
Էն որ ամիսդ նախապես պլանավորում ես ու աշխատում ես ինչքան հնարավոր ա հետաքրքիր դարձնես , որ հանկարծ պահի տակ չգժվես ու սխալ անես ... :)

էն որ մարդիկ փախնում են պատասխանատվությունրց , իսկ դու հատուկ փնտրում ես մարդ/իրա ում/ինչ համար պատասխանատու կլինես , որ հաստատ չգժվես ու մի հիմարություն չանես:

Հ.Գ. Հուսով եմ մենակ ես եմ սենց վիճակում :

GriFFin
29.04.2015, 22:58
Էն որ լեկցիայի ժամանակ ասում ա. << Այս սերիական մարդասպանը իր զոհերին ընտրում էր սեռական ( կարող ա չասեց էլ էս բառը) փոքրամասնություններին պատկանողներին՝ համասեռամոլներին ու նարկոմաններին>>։ Զալը հրճվել էր, ծափ էր տալիս ( չգիդեմ ինչի՞), իսկ ես մտածում էի, թո ո՞ նց էր իմանում, որ համասեռամոլ ա իրա զոհը ու ի՞ նչ կապ ունեն նարկոմաները սեռական փոքրամասնությունների հետ։
:think

Ուլուանա
30.04.2015, 07:06
Էն որ տղայիդ մանկապարտեզում վերամշակման ենթակա իրերից պատրաստված ձեռքի աշխատանքների մրցույթ է, ու աշխատանքը հանձնելուդ ժամանակ դաստիարակներից մեկը որոշ ժամանակ աշխատանքով (միասին էինք պատրաստել) հիանալուց հետո անմեղ դեմքով հարցնում է՝ սա գնե՞լ եք, թե՞ պատրաստել։ :' Ուզում էի ասել՝ ա՛յ աղջիկ, դրա պատճառով գիշերը հինգին եմ քնել (չնայած, ի՞նչ գիշեր, էդ արդեն առավոտ ա ինձ համար), դու ասում ես՝ գնե՞լ եք... Նույնիսկ ուզում էի առավոտյան ափալ–թափալ ավելացրած վերջին շտրիխների դեռևս չչորացած սոսինձը ցույց տալ։ Բայց դե ի՞նչ պետք ա, որ իմանա, թե ինչ ծույլիկի մեկն եմ ու ոնց եմ ամեն ինչ թողնում վերջին վայրկյանին... Հուսով եմ՝ լրջորեն չէր կասկածում... Էն դեպքերից է, որ չգիտես՝ ավելի շատ քեզ լավ զգաս, թե վատ։ Ազնվությունս որ հանկարծ կասկածի տակ են առնում, ոնց որ աշխարհը գլխիս փուլ գա...
Էն որ, այնուամենայնիվ, երևի հավատացել են, քանի որ մեր պատրաստածը հաղթող են ճանաչել :yahoo։

Ուլուանա
02.05.2015, 00:47
Էն որ վարկանիշ տալիս մեկնաբանություն ես գրում, ու տեղը չի հերիքում, որ ասելիքդ լրիվ գրես :aggressive։ Նախադասության կեսից մեկ էլ էլ չի գրվում... Ստիպված դնում մտածում ես, թե որ բառը կրճատես կամ փոխարինես ավելի կարճ բառով, որ գոնե սկսածդ նախադասությունն ավարտես։ Ջհանդամ, թե դու դեռ մի քանի նախադասություն էլ ունեիր գրելու, իսկ երբեմն՝ նույնիսկ մի ամբողջ տրակտատ :D։

GriFFin
02.05.2015, 12:21
Էն որ Ուլուանան ինչ սիրուն ա։ ::oy ^_^

GriFFin
03.05.2015, 12:03
Էն որ "Борьба Умов" ( ով խաղացել ա ՝ կհասկանա :hands ) եմ խաղում ու մրցակիցս դասախոսս ա: Հասել ենք վերջի փուլին հավասար միավորներով: Ընտրում եմ "Сериалы" բաժինը ու հաղթում ( էդ փուլում 3-0 ):Մի քանի րոպեից նամակ ա գալիս. << Սերիալ նայելու տեղը դաս ա, տենց բժիշկ չես դառնա>>: :D Հպերտրամադրությունը ապահովված ա: :hands

StrangeLittleGirl
04.05.2015, 23:22
Էն որ երեք լեզվով էսէմէս ես ստանում, չորս լեզվով պատասխանում ես, ու երբ սաղ գումարում ես իրար, ստացվում ա, որ վեց լեզվով եք հաղորդակցվում :))

laro
05.05.2015, 01:04
Էն, որ ոնց որ մի քիչ խմած եմ :)) Նենց բարի եմ :)) :crazy

Նիկեա
05.05.2015, 17:07
էն որ մի ամսից քննության ես :)) ընդամենը մի ամսից… ընդամենը երեսուն օր հետո…

Լեո
06.05.2015, 20:24
Էն որ մի քանի ժամ չես մտնում Ակումբ, ու երբ մտնում ես... :(

http://i59.tinypic.com/2ryjbye.png

Լեո
07.05.2015, 09:30
Էն որ մտնում ես Ակումբ ու ուզում ես Չեմպիոնների լիգայի էս տարվա խաղարկության թեմայում գրառում անել, էն էլ պարզվում ա, որ չնայած խաղարկությունն արդեն ավարտին ա հասնում, բայց էդպիսի թեմա ակումբում դեռ չի բացվել: Էխ ժամանակնե՜ր... :sorry

Chuk
08.05.2015, 16:39
Էն որ չես հասկանում, թե ինչի՞ ա Հայաստանի ընդամենը մի քանի օրից բառիս բուն իմաստով «աշխարհի կրթական համակարգի կենտրոն» դառնում... էնքան երկրների կրթության նախարարներ, տարատեսակ ԲՈՒՀ-երի ռեկտորներ, փոխնախարարներ, կրթության ոլորտի պրոֆեսորներ, մասնագետներ, պատասխանատուներ են գալու, որ մնում ես շիվար կանգնած

Այբ
08.05.2015, 17:17
Էն որ թեզդ վերջնական հանձնում ես ամբիոն ու նոր սխալներդ գտնում ես․․․հետո․․․տանը․․․:(:D

Հ․Գ․ Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ․․․

Cassiopeia
08.05.2015, 20:54
Էն որ ընտանյոք հանդերձ գործնագործ են խաղում (Տրդատը դիտորդի դերում):

Lusina
09.05.2015, 16:42
Էն որ ամաչում ես անձնական օրագրերը կարդալ :unsure

Այբ
10.05.2015, 15:19
Էն որ ի՜նչ հավես է տեսնել, թե տատիկ-պապիկները ոնց են խնամում ու հոգ տանում իրենց թոռնիկներին։:love

Մուշու
10.05.2015, 20:42
Էն որ հասկանում ես որ մեծացել ես էն ժամանակ երբ ինքդ քեզ բռնացնում ես листик-ում մի բաժակ կոֆեի համար 15 րոպե հերթ կանգնելուց : Ժամանակին առաջինը հերթի մեջ դու էիր ... Էէհհհ ժամանակներ :))

Յոհաննես
10.05.2015, 21:13
էն որ առաջվա Յոհանից մնաց մեջքի խալը

StrangeLittleGirl
11.05.2015, 01:50
Էն որ հասկանում ես որ մեծացել ես էն ժամանակ երբ ինքդ քեզ բռնացնում ես листик-ում մի բաժակ կոֆեի համար 15 րոպե հերթ կանգնելուց : Ժամանակին առաջինը հերթի մեջ դու էիր ... Էէհհհ ժամանակներ :))

Էն որ հասկանում ես, որ մեծացել ես, երբ լիստիկն էնքան վաղուց ա թվում, որ ոնց որ քեզ հետ պատահած չլինի: Ու էն որ չես հիշում ինքդ քեզ լիստիկում սուրճ խմելիս, որովհետև կար ժամանակ, երբ սուրճ չէիր խմում:

Մուշու
11.05.2015, 17:31
Էն որ խելացի Եսդ հոգ ա տանում ռոմանտիկ (ղԸզիԳ) Եսիդ մասին , ու չի թողում սխալ անի էլի :
Հ.Գ. գրած ավելի ծիծաղելի ա քան մտքում , իսկ իրակամում լացելու ա :(

laro
12.05.2015, 13:21
Էն որ հասկանում ես որ մեծացել ես էն ժամանակ երբ ինքդ քեզ բռնացնում ես листик-ում մի բաժակ կոֆեի համար 15 րոպե հերթ կանգնելուց : Ժամանակին առաջինը հերթի մեջ դու էիր ... Էէհհհ ժամանակներ :))

Էն որ հասկանում ես, որ մեծացել ես, երբ լիստիկն էնքան վաղուց ա թվում, որ ոնց որ քեզ հետ պատահած չլինի: Ու էն որ չես հիշում ինքդ քեզ լիստիկում սուրճ խմելիս, որովհետև կար ժամանակ, երբ սուրճ չէիր խմում:
Էն, որ ես ջահել եմ :)) :P

laro
12.05.2015, 20:31
Էն,որ առաջ տափակ կլիպների, մարդկանց ու երևույթների վրա խնդում էի, իսկ հիմա լուրջ նայում եմ ու հիասթափվում, ծիծաղի նշույլ չկա:
Մեկ էլ չեմ ծիծաղում ընկնող մարդկանց վրա ու կապ չունի թե ով էր ընկնողը. առաջ դաժը իմ ընկնելու վրա էի ժամերով ծիծաղում: Հիմա չէ, հիմա օգնում եմ ծիծաշելու փոխարեն: Մեծացե՞լ եմ:

Ուլուանա
13.05.2015, 06:02
Էն որ ամենուրեք գրում, խորհուրդներ են տալիս, թե ինչպես նիհարել, բայց մեկը չկա՝ գրի, թե ինչպես չաղանալ... Թե՞ բոլորին թվում ա՝ մենակ նիհարելն ա դժվար, չաղանալը հեշտ ա։ Ես՝ որպես տարբեր ժամանակներում երկուսի միջով էլ անցած մարդ՝ կարող եմ հաստատել, որ ոչ մի տարբերություն չկա. երբ չաղ ես, նիհարելն ա դժվար, երբ նիհար ես, չաղանալն ա նույնքան դժվար։ Հետևաբար ինչի՞ ա խտրականություն դրվում։ Ինչի՞ են անտեսվում չաղանալ ցանկացող նիհարների ցանկություններն ու կարիքները :goblin։

Հ.Գ. Չաղանալ ասելով՝ նկատի չունեմ հենց գմփոյանալ, նկատի ունեմ լցվել, քաշ ավելացնել։

մարիօ
13.05.2015, 16:41
Էն որ գրադարանում երկու աղջիկ բանասիրականի պետական քննություններին են պատրաստվում արդեն, բայց նստած երկու–երկու մտածում են, թե ուստին ինչ խոսքի մաս ա։ Քիչ ա մնում իմ թաղման ծեսերը թողնեմ, իրենց օգնեմ նախադասություն վերլուծեն։ :angry

_Հրաչ_
14.05.2015, 21:31
Էն որ ձեռագիր տեքստ գրելիս ժամանակ առ ժամանակ ման ես գալիս Ctrl ու S կնոպկեքը, որ սեյվ անես, գրածդ չկորչի: :blin

Այբ
14.05.2015, 22:53
Էն որ․․․աաաաաաաաաաա՜ սենց բան կարար մենակ իմ հետ լիներ երևի։ :D
Ֆբ-ով միաժամանական խոսում եմ ընկերուհուս ու դասախոսիս հետ,բայց չգիտեմ, թե ոնց եղավ, ոնց ստացվեց, մեկ էլ հաղորդագրությունների պատուհանները պահի տակ խառնեցի ու ընկերուհուս նախատեսածս դասախոսիս գրեցի։ Բայց էդ հեչ։ Խառնելը ջահնդամ․․․գրածս՝ զզվեցրեցիր :P/պատկերացրեք ֆբ-ի լեզու հանող սմայլիկը/։

Հ․Գ․Մեռելային վատ տրամադրություն ունեի էսօր, բայց էս դեպքից հետո տրամս ահավոր բարձրացել է։ Չկա՜մ:D

Լեո
15.05.2015, 17:08
Էն որ մտնում ես Ակումբ ու ջրի հիշողության մասին թեման տեսնելուց սենց ես լինում :{

Յոհաննես
16.05.2015, 23:00
էն որ ասում են. Բա խի՞ ծխելը չես թարգում
Դե արի բացատրի,որ ինքը Լյովին դեմ չի եղել ու երեք օրվա ընտացքում 15 կգ չի մաշվել:

Լեո
17.05.2015, 16:48
Էն պատմական պահը, երբ վերջին 210 տարվա ընթացքում առաջին անգամ լուցկին թանկանում ա ու 100 դրամից դառնում 120 դրամ :unsure

StrangeLittleGirl
19.05.2015, 02:16
Էն որ քեզնից գոհ վեր ես կենում, գնում ակուստիկ ֆոլկ համերգի, բանից դուրս ա գալիս ռոք համերգ ա, ու դու դրան պատրաստ չէիր, հիմա գլուխդ ցավում ա: Ու էն որ սա կոչվում ա Բամբիրի ֆենոմեն:

Ու էն որ Թորի Էյմոսի Հելսինկիի տոմսը ձրի առաջարկում ես մարդկանց, չեն ուզում :(

StrangeLittleGirl
22.05.2015, 17:28
Էն որ մի քանի ամիս շարունակ Սոֆի Զելմանիի տակ լինելուց հետո նոր հայտնաբերում ես, որ ինքը Always You-ի երգչուհին ա:

kitty
22.05.2015, 20:11
Էն որ հասկանում եմ,որ ակումբում պիտի գրառում չանեմ, բայց ամեն անգամ խառնվում եմ մարդկանց խոսակցությանը...))

Նիկեա
22.05.2015, 21:49
էն որ վերջին զանգ էր ու դու չէիր հավատում, որ էդ վերջն ա:
էն որ վերջում ոտքերդ սկսում են հայհոյել տիրոջը ու դու վերջին մի քանի րոպեն առանց կոշիկների ես կանգնում բեմին: էն որ ուսուցիչներիդ ասում ես՝ ես գիտեք, չէ՞, որ սուտ խոսել չեմ սիրում, գիտեք չէ՞ որ ես բոլորիդ չեմ սիրում :))
էն որ առավոտից բերանդ չի փակվում, անընդհատ ժպտում ես :))
էն որ մի երկու հարյուր հոգի մի չորս հարյուր անգամ պաչում-շնորհավորում են, բայց դու ութսուն տոկոսին չես ճանաչում:
էն որ էսօր պետք ա հուզված-լացած-լղոզված լինեիր, բայց ուրախ ես, շատ ուրախ, անչափ ուրախ :))
էն որ էսօր բոլոր դասարանցիներիս սիրում եմ: :))
բայց լավ օր էր, հա :))

laro
23.05.2015, 17:42
Էն, որ նոր իմացա, որ մեր դպրոցի վերջին զանգի բեմադությունն եղել ա կիսաբաց լուսամուտները «կիսաբաց ֆորթուշկա» «ձևափոխմամբ» ու դասղեկն էլ ա մեջը խաղացել :o :{:notiէս ուր ենք հասել :( Դպրոցը դառել ա գեղ. չնայած մեր ժամանակ էլ էր էդ. բայց մենք գոնե նորմալ տողան ենք կանգնել, ասենք միջոցառման ժամանակ հեռախոսազանգին գոռալով չենք պատասխանել, կամ դասարանի անունը հայտարարելուց կապ չունի ինչ դասարանից ա չենք խցկվել բեմ ու տենց շարունակ. մեր տղաներն էնտեղ երշիկի նշան չեն կանգնել. համ խոսք են ունեցել համ պարել են մեր հետ. ես էլ մտածում էի իմ վերջին զանգն ամենավատն ա եղել ու ամենագեղ վիճակերում. փաստորեն չէ :))
Մեկ էլ նոր քուրս ասում ա, որ գիրքը կորցրել ա ԸԶՊի, երևի հրաձգարանում ա մոռացել: Ասում եմ «էդ հրաձգարան էլ եք գնու՞մ ինչքան ես կրակում», ասում ա. «Անցած անգամ Էրդողանի բերանն եմ ցխե, հիմա էլ թոքը» :o Էրդողանի նկարի վրա են պարապում :D:blin Ու պարզվում ա իրանց դպրոցում անմոռուկի փող են հավաքել 200դրամ, իսկ մնացած դպրոցներին դա տրվել ա անվճար: Ու ոչ մեկ բողոք չի գրել: Ուժս ժողովուրդ, ուժս....Նենց բաներ պատմեց ուրիշ, որ շոկի մեջ ընկա:

Ruby Rue
25.05.2015, 17:28
Էն որ էնքա՜ն եմ բրինձի վրա տղեմալիի փոխարեն ծիրանի ջեմ լցրել, որ արդեն սովորել եմ շիլան ջեմով ուտելուն: :))

StrangeLittleGirl
26.05.2015, 15:02
Էն որ ծիրան եմ ուտում, ու դուրս գալիս ա: Էն որ մոռացել եմ, թե իսկական ծիրանն ինչ համ ունի:

kitty
27.05.2015, 00:58
Էն որ թարթիչներս էգոիստների նման մենակ իրանց մասին են մտածում ու ուզում են ինչքան հնարավորա շուտ գրկեն իրար ու տենց մնան մի 14 ժամ :| .... Շատ լավա,որ դուք իրար սիրում եք, բայց ես ունեմ ընդամենը 7 ժամ ու 70 չսովորած տոմս, մի կողմ դրեք ձեր սերը...