PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8

Nihil
01.06.2014, 09:55
Էն, որ համարյա սիրահարվել ես, բայց տեսնում ես, որ էդ տղեն ֆեյսբուքում մեկանաբանությունները տռանսլիտով ա գրում ու առըհա՝ չես սիրահարվել :bye :D

էն որ մի վախտ համարյա էդ վիճակում եմ եղել, մեկ էլ տեսա նրա փլեյլիստը :[

Ruby Rue
01.06.2014, 12:07
Էն որ մտնում ես ֆեյսբուք ու լիքը շնորհավորական նամակներ տեսնում, մոտավորապես էս տիպի.
- Ռուբիկ-Կուբիկ, շնորհավոր։ Տենց էլ չմեծացար։
Էն որ մտածում ես՝ կարող ա ծնունդդ ա, բայց հետո ամսաթվին ես նայում, ամեն ինչ տեղն ա ընկնում.
Հունիսի 1:

Այբ
01.06.2014, 13:30
Էն որ ժամանակը էնքան արագ է անցնում, որ երբ մի դեպք ես հիշում, ինքնաբերաբար մի թիվ ես ասում, ասենք՝ 3, իսկ հետո միանգամից վերլուծում ու հասկանում ես, որ 3 տարի առաջ չէր, 4 տարի առաջ էր:
Ո՜նց է տարիները անցնում:(

Այբ
01.06.2014, 17:26
Էն որ երթուղայինում 2 ծանոթ մարդիկ իրար են հանդիպում...կամ իրար հետ վիճում են, թե ով, ում տեղն է ստանալու, կամ էլ ձև են թափում, թե ուզում են ծանոթի տեղը ստանալ, բայց սպասում են, որ դիմացինը տեղը ստանա::D

Աթեիստ
01.06.2014, 18:29
Էն որ երթուղայինում ծանոթիդ հավատ ուզում ես վճարես, մեկ էլ սկսում են. «ես ուշ եմ իջնելու, չի հիշի, մեկ ա վերջում տալու եմ»:
Էդ 100 դրամից չեմ աղքատանա: Ամաչո՞ւմ ես վարորդին ասես վճարած ա, մի հատ էլ դու վճարի, իջի, ոչ թե կյանքդ պատմի:

Lusina
01.06.2014, 18:37
Երթուղային կարդացի, հիշեցի.

Էն որ երթուղային ա բարձրանում մի կին 2 երեխայի հետ , որին տեղ են զիջում, իսկ ինքը չի բարեհաճում շնորհակալություն հայտնել.
Էն որ էդ նույն կինը, որը երևի մտածում էր, որ պարտավոր էին տեղը զիջել, հաջորդ կանգառում տեղ ազատվելուց իր երեխաներից մեկին ասում ա, որ հետ նստի էն պահին, երբ նա փորձում էր իր կողքին տեղ տալ ծեր կնոջը. Ու էն որ ամբողջ ընթացքում մի քանի անգամ շրջվում ա ու զգուշացնում, որ տեղում նստած մնա.
Էն որ էդ ծեր կինը կանգառում իջնելուց դուռը պահում ա ու օգնում, որ երեխաները իջնեն.
Էն որ նայում ես էդ երեխեքին ու մեղքդ գալիս են, որ տենց մայր ունեն.

Ռուֆուս
01.06.2014, 18:59
Էն որ Ֆեյսբուքում լայքում ես HuffingtonPost-ը, որովհետև հետաքրքիր ինֆորմացիայի աղբյուր է, ու նյուզֆիդիդ գրառումների 90%-ը դառնում է HuffingtonPost-ի գրառումները: Ստիպված անլայք ես անում ու տենց ոչ մի ափդեյթ չես ստանում: Հիմա ի՞նչ անեմ, որ համ որոշ գրառումներ տեսնեմ, համ էլ ամբողջ նյուզֆիդս հաֆֆփոստը չգրավի:

մարդագայլուկ
01.06.2014, 20:10
էն որ ծրագրավորման պրեզենտացիայի ժամանակ ներկայացնողը հարցնում է` «կարա՞ք ասեք` ինչ ա էդ թուլի անունը» ու դու լուրջ դեմքով մտածում ես, թե ով ա էդ թուլան: Մեկ էլ ջոկում ես, որ խոսքը tool-ի մասին է:

StrangeLittleGirl
01.06.2014, 22:34
Էն որ ավելի քան մի տարի առաջ ջնջել ես ֆեյսբուքի հին պրոֆիլդ ու էն որ հին պրոֆիլիդ ֆեյսբուքընկերներիցդ մեկն էսօր ա նկատում, որ դուք «այլևս ընկեր չեք» ու էն որ նեղանում ա, որ նոր պրոֆիլում իրեն չեմ ավելացրել:

Lusina
01.06.2014, 22:51
Էն որ հին գրառումներիցդ են աչքովդ ընկնում, ներվայնանում ես ինքդ քո վրա ու մտածում ես ՝ էս ինչ անդուր երևույթ եմ եղել, ոնց եմ փոխվել.
Էն որ ավելի թարմ գրառումներդ ես նայում՝ ահ չէ, էնքան էլ չեմ փոխվել, էլի ներվերիս ազդում եմ :))

John
02.06.2014, 00:33
էն որ հեծանվորդ աղջիկ ա անցնում, աղջկան չես նայում, այլ հեծանիվին :love

Աթեիստ
02.06.2014, 00:59
էն որ ուժեղ քամի ա, դեմիցդ էլ աղջիկներ են գալիս յուբկեքը բռնած, մեկ էլ ուժեղ փոշի ա փչում աչքերիդ, ու մինչև աչքերդ փակելը հասցնում ես գիտակցել, որ մի աղջկա յուբկեն կարգին վերև թռավ, բայց մինչև կուլմինացիային հասնելը աչքերդ արդեն փակել էիր, իսկ մինչև բացում ես, արդեն բանը բանից անցել ա, յուբկեն իրա տեղում ա։


http://static.fjcdn.com/gifs/God_7d6a5b_2841067.gif

Մ Մ
02.06.2014, 14:12
Էն որ էնքան դեղ ես խմել, որ ստամոքսդ "ապծեկայա" դարձել։ :beee

Անվերնագիր
02.06.2014, 19:47
...

StrangeLittleGirl
03.06.2014, 01:19
Էն որ լարվածությունն օդի մեջ ա, ու դու զգում ես, հաստատ չես սխալվում, բայց մեկ ա էդ լարվածությունը մնում ա: Էն որ մտածում ես՝ ա դե, պայթի մեջտեղից, ինչ մտքովդ անցնում ա, ասա, հանգստացի, ես էլ հանգստանամ, ոչ թե շարունակի սենց լարվածություն խաղացնել:
Ու էն որ զզվում ես սենց գրառումներ անելուց, բայց ինքդ էլ չես ջոկում ինչի համար անում ես:

Ռուֆուս
03.06.2014, 05:40
Էն որ աշխարհի մի կորած անկյունում քեֆի ես գնում, տարբեր երկրներից տարբեր մարդիկ ու մեկ էլ մի ռուս դնում է Թաթա Սիմոնյանի «Անապատի Արևը», Թաթայի հետ հավասար բարձր երգելով ու էդ բազմազգ, բազմալեզու ու բազմագույն ժողովուրդը մի մարդու պես ելնում ու սկսում է «Անապատի Արևի» տակ պարել:

Խփեք ինձ գլխիցս, խնդրում եմ :cry

CactuSoul
03.06.2014, 19:13
Էն որ քեզ համար կյանքում շատ թանկ ու կարևոր մի մարդ մի նկար ա ուղարկում՝ մի նվերի, որ դու իրեն ես նվիրել 10 տարի առաջ, ու ասում ա, որ այն իր համար թանկ ա մինչև հիմա ու շնորհակալություն ա հայտնում․․․ Ու էն, որ հիմա պիտի տեղ գնաս, ու չգիտես՝ բերանիդ ծայրերը ականջներիցդ ոնց հետ հավաքես, որ դրսում գժի տեղ չդնեն․․․ )))))
:love

Alphaone
03.06.2014, 19:53
Էն որ քեզ էնքան են շատ խելոքի տեղ դնում, դու էլ ես սկսում հավատալ, որ շատ խելոք ես, հետո գալիս, մտնում ես ակումբ, լուսապսակդ սկսում է թարթել, գնում, ծնողներիդ հետ ես մի քիչ զրուցում, թևերդ են ինչ-որ տեղ կորում ու էդպես մանրից երկինքներից իջնում ես...

Հ.Գ. հեսա Բյուրը վարկոներ ա բաժանելու, որ ինձ կարողանա բացասական վարկանիշ տալ :D

Յոհաննես
03.06.2014, 20:34
Էն որ Կաֆկա ես կարդում ու հետն էլ Կլինտ Մանսել ես լսում: Ցնդելու բան է

VisTolog
04.06.2014, 19:19
Էն որ մարդու ինտերնետի ամսավճարը ավելի բարձրա քան իրա համակարգչի շուկայական գինը։

Նաիրուհի
05.06.2014, 01:09
էն որ ֆեյսբուքում «էն որ»-ով սկսվող ստատուս ես տեսնում ու զարմանում, եթե գրողն ակումբցի չի, որովհետև քեզ սկսել է թվալ, թե մենակ ակումբցիք կարող են էդպես սկսել գրառումը :lol

Շինարար
05.06.2014, 02:04
էն որ ֆեյսբուքում «էն որ»-ով սկսվող ստատուս ես տեսնում ու զարմանում, եթե գրողն ակումբցի չի, որովհետև քեզ սկսել է թվալ, թե մենակ ակումբցիք կարող են էդպես սկսել գրառումը :lol

Էն որը ընդհակառակը ֆեյսբուքի բացասական ազդեցություններից է ակումբի վրա:

Այբ
05.06.2014, 09:57
Էն որ 8 հատ բանավոր քննություններ ունես իրար հետևից, բայց նստել ես համակարգչի առաջ::8

VisTolog
05.06.2014, 10:07
Էն որ նոր գրանցված ակումբցին վարկանիշները փակումա: :D

Կամ ընդհանրապես, որ վարկանիշները փակում են: :))

Մ Մ
05.06.2014, 11:00
Էն որ քեզ հավասարապես իշխում են քո ներսում բնակվող նուրբ, լրիվ աղջկական աղջիկն ու պահպանողական, քյառթու մտածելակերպով տղեն։

Էն որ քեզ չճանաչող մարդիկ մենակ տեսնում են էտ սիրուն աղջկան։

Էն որ պատկերացում չունեն, որ քո նման աղջիկը կարա էտ կարգի մտածելակեպ ունենա։
Էն որ խաբնվում են արտաքինին ... էն որ արդեն պատկերացում ունեն ... էն որ զարմանում են :D

Ուլուանա
05.06.2014, 19:27
էն որ «Իմ վերևի մարդը» թեմայի համար մեկի մասին մի ժամ տրակտատ ես գրում, նույնիսկ word–ի մեջ ես գրում, որ հանկարծ չկորի, գնում, թեման բացում ես, որ տեղադրես, ու տեսնում, որ քո գնացքն արդեն գնացել է :cry։

Այբ
06.06.2014, 19:49
Էն որ բոլորը ատում են կեղծիքը, սուտը, խաբեությունը, բայց դա չի խանգարում, որ տեղը եկած ժամանակ և՛ ստեն, և՛ կեղծեն, և՛ խաբեն:

Chuk
06.06.2014, 22:37
Էն որ պաղպաղակ չես սիրում, տենց չես ուտում, չես ուտում, տարիներ շարունակ, հետո մի անգամ ուտում ես, զգում ես որ սիրում ես, բայց հետո մեկ ա էլի չես ուտում:
Էն որ անցյալ տարի երկու անգամ ես պաղպաղակ կերել, էս տարի առաջին անգամ էսօր, ու զգում ես, որ ինչքան էլ դուրդ եկել ա, հետո կարծելու ես, որ չես սիրում, ու էս տարի էլ չես ուտելու:

Cassiopeia
06.06.2014, 22:48
Էն որ գրառում ես կարդում, դուրդ գալիս ա։ Շնորհակալության կոճակն ես ուզում սղմել, տեսնում ես մենակ Աթեիստն ա շնորհակալ եղել։ Ու մտածում ես. «հեսա կմտածեն մարդը հավանել ա, ինքն էլ ա հավանում»։ Բայց մեկ ա հավանում եմ։ Հետո ինչ, որ ես ու ինքը իրար նման ենք մտածում ու մեզ նույն բանն ա դուր գալիս :D

Գալաթեա
06.06.2014, 22:56
Էն, որ քեզ թվում էր, թե սխալ բան էիր արել, բայց պարզվում ա՝ մեջդ նստած սուֆլյորը քեզնից ավելի շատ ա հաց ու պանիր կերել:

Այբ
07.06.2014, 11:12
Էն որ «բարի» նախանձ ՉԿԱ (կյանքում ինչ-որ մի բանի հասնելու ձգտումը չպետք է շփոթել «բարի» նախանձի հետ): Ու ինչքան ուզում են ասեն, թե «բարի» նախանձ կա, մեկ է՝ չկա: Նախանձը մնում է նախանձ:

Զաքար
07.06.2014, 12:05
Էն,որ իրենց անտրամաբանական համոզմունքը սկսում են անտրամաբանորեն տրամաբանել,
Էն,որ խոսում են մի բանի մասին,ինչի մասին իրականում ոչինչ չգիտեն,
Էն որ,սուտ բարեպաշտություն են անում,
Էն,որ մի քանի դեմք ունեն,
Էն,որ իրենց հոգու նուրբ գիտակների տեղ են դնում,այն ինչ ոտից գլուխ քաոս են քաոս,
Էն,որ պարապությունից անկապ երևակայում,սակայն անունն արեժեքավոր գործ են դնում,

Ruby Rue
07.06.2014, 15:08
Էն որ կոմպդ ուբոռկա անելիս integral.sex անունով ֆայլ ես հանդիպում, ու մի քանի րոպե երևակայությանդ զոռ ես տալիս, բայց չես կարողանում պատկերացնել, թե ոնց ա հնարավոր սեքսն ինտեգրել: Տենց քոռ ու փոշման քլիք ես անում ֆայլի վրա ու պարզվում ա գրած էր` integral.sexanimakeresov :))

John
07.06.2014, 15:23
էն որ spam-ի մեջ ավելի շատ նամակ կա, քան inbox-ի...

StrangeLittleGirl
07.06.2014, 22:18
Էն որ ֆեյսբուքում շոկոլադի մասին ստատուս ես գրում, ու սիրտդ շոկոլադ ա ուզում: Ու էն որ դրանից ոգևորված գնում ես խանութ, 70 կրոնի (5000 դրամ) քաղցրեղեն առնում, բերում տուն: Առաջին պաղպաղակի կեսին չհասած սիրտդ սկսում ա խառնել ու էն որ կատաղած ասում ես՝ ես ո՞ր օրվա քաղցրակերն եմ: Տանտիրոջս ջանը սաղ, սաղ իրան մնաց:

մարիօ
07.06.2014, 22:43
Էն, որ գնում ես Գյումրի, սկսում ես Երևան գալ ուզել, գնում ես Երևան՝ Գյումրին ես կարոտում: Կողմնորոշվի՛ մի հատ այ աղջի: :angry

Այբ
08.06.2014, 18:39
Էն որ ուզում ես Անկապում գրառում անել...գրառումով զինված գնում ես Անկապ, ու տեսնում ես, որ վերջի գրառումը քոնն է, ու չես անում:

Nihil
08.06.2014, 19:02
Էն որ ուզում ես կիսվես, ասես որ վատ ես կամ նման մի բան, ասում ես, դիմացինդ մակսիմում ասի "Հա ես էլ", "Ահա, իսկ ես․․․"

Skeptic
08.06.2014, 21:00
Էն որ զորացրումդ 2 օրով ուշացնելու բոթը լսելուց հետո առավոտից դեպրեսված նստած ես, մեկ էլ ծառայությանդ վերջին տուլիկի հետ ԳըՌը (քաղաքացիական) շորերդ գալիս են, դու էլ հագնում ես ու թիթիզ աղջնակի պես հայելու դիմաց պտտվում, զմայլվում: :love Չնայած նրան, որ շալվարդ իսպանական ավանակի (http://imgur.com/CWpqaMA.jpg) սկզբունքով ա աշխատում: :love



Էս էլ վարունգով նկարած սելֆի. :unsure

http://i.imgur.com/SIG1LpL.jpg

մարիօ
08.06.2014, 21:48
Էն, որ իմանում ես, որ հերիք չի Ռեդիթի հեղինակն ու տերը հայ ա, այլ նաև շատ կայֆ տիպ ա: Լավ բացահայտում էր::think

Աբելյան
09.06.2014, 02:09
Էն որ չինուհու հետ "xièxie" (շնորհակալություն) բառով փոխանակվում ես ու արժանանում չինական անկեղծ ժպիտի։:oy

enna
09.06.2014, 09:14
Էն որ մի երգ ես հավանում, էդ երգողը քեզ համար դառնում ա սիրելի երգիչ, սպասում ես նոր երգի, երգը դուրս ա գալիս ու միայն անունով ա տարբերվում:angry:

Freeman
09.06.2014, 09:56
Էն որ, եթե մարդը ունի բարձր տրամադրություն, որովհետև տիեզերքն ինքն ա ստեղծել, ուրեմն հոգեկան հիվանդ ա ու պարաֆրեն համախտանիշ ունի:
Լավ եմ արել, ստեղծել եմ, խի՞եք բողոքում:

Յոհաննես
09.06.2014, 12:45
էն որ ակումբի հանդիպման ես գնում ու հիշում ես,որ վստահության համար գարեջուր չես խմել,թողնում հետ ես գալիս,որ գարեջուրը խմես նոր գնաս:Ամենացավալին էլ էն է,որ հիմարի նման էդքան խանութները թողած,եկել եմ Կոմիտասի իմ մշտական խանութից եմ գնել :crazy

Մ Մ
09.06.2014, 14:27
Էն որ քեզնից գոհ շուտ ես դուրս գալիս տնից, որ երկուշաբթի օրով չուշանաս, նստում ես երթուղային, ճանապարհի կեսն անցել ես, մեկ էլ հիշում ես, որ դրամապանակդ չես վերցրել։ Իջնում ես մոտակա կանգառում, նստում ես տաքսի, գնում ես տուն, վերցնում ես դրամապանակդ ու շարունակում ճանապարհդ .. վերջը խցանումներից նեռվայնացած ու ուշացած հասնում ես տեղ։ :angry

StrangeLittleGirl
09.06.2014, 14:29
Էն որ ջոկում ես, որ դու մի կղզու վրա ես ապրում, իսկ գործիդ տեղը մի ուրիշ կղզու վրա ա: Ու էն որ դու ամեն օր մի կղզուց մյուսն ես գնում :'

Մ Մ
09.06.2014, 14:35
Էն որ քո գործի տեղը քարտեզից դուրս ա գտնվում։ :bad

Մար.
09.06.2014, 15:07
էն որ դպրոցում դասատուին ջղայնացնում են , դու էլ հարցնում ես թե այս բառը ինչա նշանակում գազազած կպնումա քեզ, մյուս օրը գալիս ասում ա, – կներես ջղայնացած էի քեզ կպա.. հա հարցդ եսա նշանակում ... ու սկսում է բացատրել … :D գնում տունը նայում գալիսա …:D

Nihil
09.06.2014, 15:12
Էն որ փիլիսոփայության քննության ժամանակ սենց հարց ա ինձ ընկնում՝ "Ո՞րն է կյանքի իմաստը"։ Ու գրած չի ում բնորոշմամբ, զուտ որն է կյանքի իմաստը :D
Հետաքրքիր է՝ ոնց են ճիշտ կամ սխալը որոշելու գրածիցս (գրել եմ անիմաստության մեջ է՝ խուսափելով "չկա"-ն գրելը) :D

Chuk
09.06.2014, 22:36
Էն որ սեքսի արտաքինով մի հրաշագեղ սևամորթ՝ ակնհայտ ֆեյք փրոֆայլով, քեզ ֆեյսում գրում ա «Hi,i want to be your friend», մտնում տեսնում ես 65 տարեկան Մերուժ ձյան հետը մութուալ ֆրենդ ա :))

John
10.06.2014, 03:06
Քնած որ գիշերվա երեքին քայլում ես ու քաղաքը քոնն ա)))

GriFFin
10.06.2014, 23:19
Քնած որ գիշերվա երեքին քայլում ես ու քաղաքը քոնն ա)))

Էն որ Ջոնի գրածը կարդացի ու մտածեցի, որ ինքը լուսնոտ ա։ Լուսնոտ չես չէ՞ )))

John
10.06.2014, 23:43
Էն որ Ջոնի գրածը կարդացի ու մտածեցի, որ ինքը լուսնոտ ա։ Լուսնոտ չես չէ՞ )))

էն, որ իրականում գրել էի «էն որ», ոչ թե «քնած որ», բայց էդ հեռախոսի քիբորդը որոշել էր, որ սխալ եմ գրել ու «ուղղել» էր ՃՃՃ

Freeman
11.06.2014, 15:37
Են որ մնաց խոց էլ չունենամ)

Ռեյ սամա
11.06.2014, 15:40
էն, որ իրականում գրել էի «էն որ», ոչ թե «քնած որ», բայց էդ հեռախոսի քիբորդը որոշել էր, որ սխալ եմ գրել ու «ուղղել» էր ՃՃՃ

էն որ ես էլ էի մտածել որ լուսնոտ ա ՃՃՃ

Ռեյ սամա
11.06.2014, 15:41
Են որ մնաց խոց էլ չունենամ)

էն որ՝ ինձանից ինչով ես ավել, ունեցի էլի ՃՃՃ

Freeman
11.06.2014, 15:42
էն որ՝ ինձանից ինչով ես ավել, ունեցի էլի ՃՃՃ
էն որ ուղեղի դիֆուզ փոփոխված կեղևով)

Ռեյ սամա
11.06.2014, 15:53
էն որ ուղեղի դիֆուզ փոփոխված կեղևով)

էն որ պլանկտոնները ոչ ստամոքս ունեն, ոչ ուղեղ, ոչ էլ առավել ևս դիֆուզ փոփոխված կեղև, բայց երջանիկ ապրում են

Quyr Qery
11.06.2014, 16:33
էն որ խմել իմանայի, նստեի Վարուժ ձյայի հետ խմեի, լավ մարդը՝ լավ բան ա, շատ բան կարաս սովորես:

Մ Մ
11.06.2014, 17:16
Էն որ էնքան լավ եղանակ ա, մարդ ասում ա բա ֆեյսբուք չունենայի, մի հատ ստատուս գրեի, արտահայտվեի։ :love:D

Ռեյ սամա
11.06.2014, 17:39
էն որ ամբողջ օրը սենյակից դուրս չես եկել, հելնում զգույշ ճիկ ես տալի, որ տեսնես էդ ինչ լավ եղանակ ա ՃՃՃ

John
11.06.2014, 23:24
Էն որ մսի խանութի կողքով անցնելիս հեռախոսդ Wi-Fi է գտնում, անունը՝ Lesh :D

GriFFin
11.06.2014, 23:32
Էն որ Բյուրի գրածները կարդալուց, իրա ձայնով ա ուղեղումդ հնչում միտքը: Ու եդ ձայնը նոր ինձ ասեց . «Աչքիս քեզել բուժելու վախտն ա» : :o Կեղծ զառանցանք :(

Nihil
12.06.2014, 00:42
էն որ ծամոն ես առաջարկում մի մարդու, ում բերանից ուժեղ հոտ ա գալիս, ու ինքը հրաժարվում ա :8

Մուշու
12.06.2014, 19:33
Էն որ ստիպված գնում ես դասի, որ վրադ մունաթ չգան, ու դասախոսդ ալարում ա նորմալ ժամին դասի գա :/

Յոհաննես
12.06.2014, 19:35
Էն որ ուզում ես մարդագայլուկին վարկանիշ տաս,բայց չի ստացվում :))

CactuSoul
13.06.2014, 20:03
Էն որ քեզ արգելել են շոկոլադ ուտել, իսկ դու սոված ես ու մոտդ "Snickers" կա․․․

Smokie
13.06.2014, 20:46
Էն որ տաղանդավոր նորեկները ընդամենը մի քանի ամսում էնքա՜ն բարձունքների էիր հասնում, որին դու տարիների ընթացքում չէիր հասնի:sulel Վարկանիշները վկա::clap
Էն որ արդարությունը առկա ա:hands

Յոհաննես
14.06.2014, 03:17
Էն որ ամեն ինչ մի տեսակ էն որ է :think

Chuk
14.06.2014, 16:43
Էն որ պատահական պարզում ես, որ մոտ ընկերներիցդ մեկը քեզ ազգական ա... մեր մեջ ասած սենց դեպքերում ընկերությունն ավելի բարձր արժեք ա: Իրան չեմ էլ ասի:

StrangeLittleGirl
14.06.2014, 17:57
Էն որ սուպերմարկետում անընդհատ քեզ ժպտում են ծիրանները, մի կերպ ես դիմանում գայթակղությանը, որ չառնես, որտև գիտես՝ մեկ ա անհամ ա: Ու էն որ մի օր չես դիմանում ու առնում ես: Ու մեկ ա անհամ էր:

Skeptic
15.06.2014, 01:59
Էն որ զորացվրված, տանը նստած ես, բայց մի տեսակ չես հավատում: :unsure

Ռեյ սամա
15.06.2014, 03:05
էն որ կես ժամ և ութ վայրկյան Տարկովսկիին դիտել ես, ընդմիջում ես անում, որ մտածես՝ էս ինչ էր…

Մուշու
15.06.2014, 11:02
Էն որ պետք ա կնախտաբանություն կարդաս, դրա փոխարեն ակումբում ես ու բռնաբարության մասին ֆորումն ես կարդում

Chuk
17.06.2014, 00:38
Էն որ «Գահերի խաղի» չորրորդ սեզոնի վերջին սերիան ես նայում ու րոպեն մեկ պաուզա ես տալիս, որ հնարավորինս ուշ պրծնի :cry

Յոհաննես
18.06.2014, 03:01
էն որ հարևանիդ խռմփոցը լսում ես :))

Nihil
18.06.2014, 10:31
Էն որ զանգում ես, հեռախոսը դնում ականջիդ, սպասում մի կես րոպե, հետո հասկանում, որ չես զանգել։ :angry
#ամեն_անգամ

keyboard
18.06.2014, 12:24
Էն, որ դիմացովդ սիրուն աղջիկ ա գալիս, բարձր կաբլուկներով, մեկ էլ մոտոնում ա տեսնում ես, որ թաթի կեսը կոշիկներից առաջ ա ընկել ու ահավոր գեշ ա նայվում #հիասթափություն

melancholia
18.06.2014, 13:40
էն որ քնից արթնանում, օրդ ծրագրում ես, որոշում, որ սաղ գործերդ ավարտին ես հասցնելու, բայց մեկա մինչև երեկո անում ես ինչ սիրտդ է ուզում; Հաջորդ օրվա համար նորից ծրագրում ես անելիքդ ու քնում; Ու նորիիից

keyboard
18.06.2014, 14:01
Էն, որ ուզում ես բան գրես, բայց ալարում,փոշմանում ու տենց բաներ ես ըլնում :B

John
18.06.2014, 14:13
էն որ 50ին մոտ տղամարդը քեզ «ախպեր»-ով ա դիմում ու դու զգում ես, որ թրաշվելու ժամանակն է :D

Ռեյ սամա
18.06.2014, 14:26
էն որ առավոտ գիշերով վեր ես կենում, դնում ակնոցը, հեռախոսի լույսը գցում՝ որ լուսավոր լինի ու լավ տեսնես, որ ակնոցն ու հեռախոսն արագ գտնես...

Vardik!
18.06.2014, 18:33
Էն, որ քո որոշումով մեկին ծայր աստիճան հիստերիկության մեջ ես գցում ու հանկարծ քո համար բացահայտում, որ մինչև էդ եղածը դիմակ էր... :o:hands

մարիօ
19.06.2014, 01:39
Էն, որ ընկերներիցդ մեկը քեզ ասում ա՝ գլոր մեռնում ես ու գնում, իսկ դու էս քանի ժամ ա նստած մտածում ես, թե գլորն ի՞նջ ա: :think

Chuk
19.06.2014, 02:19
Էն, որ վիքիում հոդված ես գտնում (քեզ պետքական), որ մի 20-30 լեզվով թարգմանած ա, նայում ու տեսնում ես թարգմանությունների մեջ հայերեն կա, ռուսերենը չկա, մտքումդ ուրախ ու երջանիկ ասում ես «ռուսաստա՜ն, ես քո մաման», բացում ես հայերեն տարբերակն ու պարզվում ա, մենակ վերնագիրն ա թարգմանած :cry

Մուշու
20.06.2014, 00:06
Էն որ քեզանից գոհ նստած պարապում ես, զգում ես որ դուրդ գալիս ա դաս անելը, ու մտածում ես ինչի ամեն օր դաս չեմ անում, բայց հենց հարմար առիթ ա լինում թողնում ես ամեն ինչ ու մտնում Ակումբ :

StrangeLittleGirl
20.06.2014, 00:09
Էն որ ամեն ինչ անում ես, որ անձրևի տակ չընկնես. ճամփի կեսից մտնում ես ծածկի տակ, հենց կտրվում ա անձրևը, արագ գնում ես կայարան, հեծանիվդ շալակած գնացք նստում: Ու էն որ հենց տեղ ես հասնում, կայարանից դուրս գալիս, վեդրոներով ա լցվում գլխիդ, ու մեկ ա թաց ես մտնում տուն:

insider
20.06.2014, 01:40
Էն, որ մտնում ես «Դիագնոզ ըստ ստեղծագործության» թեմա, սիրուն, գունավոր, մեկ մեկ էլ աբստրակտ նկարներ ես տեսնում ... ու մեկ էլ կարդում ես տակի գրառումները ... :o

Մ Մ
20.06.2014, 11:18
Էն որ հեռախոսով ես խոսում, բայց հեռախոսդ ես ման գալիս, որ տնից դուրս գաս։ :scleros

enna
20.06.2014, 14:49
էն որ սաղ օրը պարապում ես, չեն տեսնում, բայց որ կես ժամով վեր ես կենում ջուր խմես, կամ հաց ուտես, ասում են ինչի չես պարապում, երկու օրից քննության ես, բլա-բլա.....

Այբ
20.06.2014, 17:19
Էն որ երկար ժամանակ ակումբ չես մտնում ու մտնում ես...շատ բան կա գրելու, բայց մի տեսակ չես կարողանում գրել:8

Nihil
20.06.2014, 21:41
էն որ տանը գրեթե ջուր չես խմում (չեմ սիրում), բայց դրսում ոչ մի ցայտաղբյուր բաց չես թողնում։

Վահե-91
20.06.2014, 22:58
Էն որ աղջկա կոմպի բրաուզերի մեջ s տառի տեղը միամիտ x-ին ես կպնում ու xvideos-ն ա բերում :))

Այբ
20.06.2014, 23:21
Էն որ քնած ես լինում, էնքան են հարցնում՝ «քնա՞ծ ես», որ արթնացնում են:

Նաիրուհի
21.06.2014, 02:33
Էն որ աղջկա կոմպի բրաուզերի մեջ s տառի տեղը միամիտ x-ին ես կպնում ու xvideos-ն ա բերում :))

էն որ ինկոգնիտոյի կամ պատմությունը մաքրելու տեղը չիմացող տղերքի կոմպի բրաուզերի մեջ որ տառին էլ կպնես՝ մի 21+ կայք կբերի։

Էն որ չի երևում՝ ինչ լեզու է էդ պահին ակտիվ, ստուգելու համար բրաուզերում տառ ես ուզում գրել, որ իմանաս, ու միշտ ձեռքիդ տակ առաջինը հ տառն է ընկնում :fool:

0david0
21.06.2014, 04:15
Էն որ մտնում ես Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6) թեման, սկսում ես հետաքրքրությամբ ընթերցել հենց առաջին գրառումները, ու լիքը բաներ ես հայտնաբերում քեզ համար :)) Բոլորը բոլորին չխոսկան են հանում (հա դե սկզբից ինչ պիտի խոսան, պիտի նստեն իրար երես նայեն :D); հները հներին արդեն մի 100 տարիա ճանաչել են մինչև ակումբ մտնելը; զգում ես, որ ինչքան մարդ էլ ակումբ չի մտնում (ու երևի Հայաստանն էլ են մոռացել), ու տենց... Հա ու մեկ էլ Ուլուանայի սմայլիկաշատ գրառումներն են հետաքրքիր, չէ ինչի մենակ իրանը, բոլորինն էլ հետաքրքիր են :))
Կարդում ես էս գրառումը...


Աթեիստ Առաջին տպավորություն. ինչքան ծանոթ դեմք: Հետագայում պարզվեց, որ չեմ սխալվել: Ու որ ակումբը պարզապես "միջոց" է հանդիսացել կրկին հանդիպելու: Առաջին հայացքից՝ ուրախ, կատակասեր անձնավորություն, որ կարող է ամեն մի խոսք համեմել տեղին արված կատակով: Սակայն, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է թե նրա ուրախությունը ինչ-որ առումով պաշտպանական բնույթ ունի: Նա բոլոր մարդկանց չի ուզում թողել իր հոգուց ներս: Դրա համար նախ ուսումնասիրում է մարդկանց, ապա նոր բացում իր հոգու դռները: Ընկերասիրության ու հոգատարության տիպիկ մարմնացում: Բայց միաժամանակ մերժել չգիտի: Պատրաստ է բոլորին անխտիր օգնության հասնել…

...ու հիշում ես, որ հիմա իրանք երեխա էլ ունեն :o
Ու ոչ միայն իրանք (http://www.akumb.am/showthread.php/64702-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80), տեսնես իրոք քանի ընտանիք ա կազմվել ակումբցիներից, ու հլը ինչքան են կազմվելու :)) :think

Էհ, գնամ քնեմ :lazy, շատ ստեղծագործեցի :D

VisTolog
21.06.2014, 14:31
Էն որ աղջկա կոմպի բրաուզերի մեջ s տառի տեղը միամիտ x-ին ես կպնում ու xvideos-ն ա բերում :))


էն որ ինկոգնիտոյի կամ պատմությունը մաքրելու տեղը չիմացող տղերքի կոմպի բրաուզերի մեջ որ տառին էլ կպնես՝ մի 21+ կայք կբերի։

Էն որ չի երևում՝ ինչ լեզու է էդ պահին ակտիվ, ստուգելու համար բրաուզերում տառ ես ուզում գրել, որ իմանաս, ու միշտ ձեռքիդ տակ առաջինը հ տառն է ընկնում :fool:

Էն որ պրոյեկտորով ինչ–որ կայք ես ուզում բացես, մատդ պատահաբար x տառինա կպնում և տասնյակ մարդիկ մի մեծ ցուցակի ականատես են լինում։ ։D ։խայտառակ

John
21.06.2014, 14:35
էն որ հազիվ ես ոտի վրա կանգնում, մի ժամից էլ հարցազրույցի ես, բայց Ակումբում թրև ես գալիս :D

Nihil
22.06.2014, 10:27
Էն որ ինչ-որ մեկի հեռախոսի զանգը քո բուձիլնիկի զանգն ա։ Ու ասենք որ ինչ-որ մարշրուտկայում լսում ես դա, հասկանում ես, որ զարթնելու ժամանակն ա (թեև քնած չես) ու դիսկոմֆորտ ես զգում։ :))

keyboard
22.06.2014, 13:02
Էն որ առավոտ բարլուսով արթնանում, կիրակի օրով մի կերպ քեզ կարգի ես բերում, որ գնաս երեխուդ ավարտական հանդեսը, գնում տենում ես առավոտ 9:30 մերերը վեչեռնի շորերով, մազերները մի 8 ժամ ծախսած ֆենած սարքած, 30 կիլոմետրանոց կաբլուկներով, երեխեքն էլ թափթված ու կիսահագնված դրսում հավաքված են...
Ցռռռռ՜ :[

Արևհատիկ
22.06.2014, 14:12
Էն որ ծիտը ծրտում ա վրեդ, ասում են հաջողություն ա :} Յախք…

Յոհաննես
22.06.2014, 14:14
Էն որ ծիտը ծրտում ա վրեդ, ասում են հաջողություն ա :} Յախք…

Էն որ хopoшo, чтo кopoвы нe лeтaют :))

keyboard
22.06.2014, 14:24
Էն որ կխնդաս, օրա լաց չեղնիս :)

Յոհաննես
22.06.2014, 22:07
էն որ երկար դադարից հետո թրաշվում ու մազերդ կտրում ես,էն որ հայելու մեջ նայում ես ու չես ճանաչում քեզ :))

Lusina
22.06.2014, 23:04
Էն որ ինչ-որ բանի համար հերթով ինչ պետք ա անում ես, հետո որ ստացվում ա , էլ բան չկա անելու, մտածում ես՝ հա բայց ուզու՞մ էիր :8

Freeman
23.06.2014, 00:48
Էն որ լույսը փչանում ա, ուրախանում ես, բայց մեկ էլ հիշում ես, որ մեկ ա այփադով ես դաս կարդում:
Apple, ես քո...

Chuk
23.06.2014, 00:58
Էն որ տղեդ երկար ժամանակ անհանգիստ շուռումուռ ա գալիս ու չի կարողանում քնել, իսկ դու մոտը չես: Հետո հենց մոտենում ես, պտտվում, քեզ տեսնում ու ժպտում ա, թաթիկը բռնում ես, ու չանցած մի վայրկյան էդ լույս ժպիտը դեմքին խորը քնած ա :love

Chilly
23.06.2014, 01:25
Էն որ ինչ-որ մեկի հեռախոսի զանգը քո բուձիլնիկի զանգն ա։ Ու ասենք որ ինչ-որ մարշրուտկայում լսում ես դա, հասկանում ես, որ զարթնելու ժամանակն ա (թեև քնած չես) ու դիսկոմֆորտ ես զգում։ :))


Էն որ նոր հասկացա, որ արդեն 9,5 ամիս ա, բուդիլնիկս վիբրացիան ա ։Արև :))

Այբ
23.06.2014, 01:46
Էն որ առաջ ֆուտբոլի ոչ մի խաղ բաց չէի թողնում, իսկ հիմա նույնիսկ շատ սպասված աշխարհի խաղերը չեմ նայում...չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում::(

Guest
23.06.2014, 15:51
Էն որ Ռուսները ամեն անգամ կրվում են ու ամենայն անկեղծությամբ զարմանում, թե - «Ո՞ՆՑ :o ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՐՎԵՑԻՆՔ»

Ռուֆուս
23.06.2014, 17:42
Էն որ մարդկանց բարևելուց պաչում ես, հետո շուռ ես գալիս, որ մյուս կողմից պաչես, վախեցած դեմքիդ են նայում ու սարսափահար հետ քաշվում ու էդտեղ հիշում ես, որ էլ Իտալիայում չես, որտեղ մարդկանց բարևելուց ու հաջող անելուց պիտի մինիմում 2 բայց ցանկալի է 3 անգամ պաչես :))

Մուշու
23.06.2014, 23:44
Էն որ Արմ քոմեդի ես նայում ու ջղայնանում ես որ Մեդիկուսի նախկին խմբագրից ցրած բլա-բլա տերմինը օգտագործում են ու դարձրել են իրենցը :( , մի արեք տենց բան, բլա-բլան իմնա ;)

Ուլուանա
24.06.2014, 00:09
Էն որ մեկ էլ պարզվում ա՝ Ֆեյսբուքի ծնողների խմբից մի «հայրիկ» իրականում մայրիկ ա, ուղղակի մարդը իր տղայի անունով ա գրանցվել :blin։

murmushka
24.06.2014, 15:51
էն որ էն աստիճանի հանգստի կարիք ունես ու ծովի մասին ես երազում,որ ականջի ցավից առաջացած խշխշոցից չես նեղվում, այլ վայելում ես

boooooooom
24.06.2014, 16:01
Էն որ մարդկանց բարևելուց պաչում ես, հետո շուռ ես գալիս, որ մյուս կողմից պաչես, վախեցած դեմքիդ են նայում ու սարսափահար հետ քաշվում ու էդտեղ հիշում ես, որ էլ Իտալիայում չես, որտեղ մարդկանց բարևելուց ու հաջող անելուց պիտի մինիմում 2 բայց ցանկալի է 3 անգամ պաչես :))
Էն որ չէս իմանում ում ոնց բարև հաջող անես. մեկը մի հատա պաչում, մեկը՝ երկու-երեք, մեկը մենակ գրկախառնվումա, մեկը մենակ ձեռքով, մեկը բավարարվումա գլխի շարժումով, մեկին ժպիտն էլա հերիք, մեկն էլ սկի բարևիդ էլ չի պատասխանում …
և հաճախ էդ պատճառով չտենալու էս տալիս( ինձ նախորոք ասեք խնդրում եմ թե քանի հատ եք նախընտրում պաչել, որտեղ եք պաչելու և բարևի ու հաջողի համար առանձին-առանձին ասեք, որովհետ մարդիկ շաաաատ տարբեր են բարեբախտաբար) :)

Նաիրուհի
24.06.2014, 16:31
Էն որ չէս իմանում ում ոնց բարև հաջող անես. մեկը մի հատա պաչում, մեկը՝ երկու-երեք, մեկը մենակ գրկախառնվումա, մեկը մենակ ձեռքով, մեկը բավարարվումա գլխի շարժումով, մեկին ժպիտն էլա հերիք, մեկն էլ սկի բարևիդ էլ չի պատասխանում …
և հաճախ էդ պատճառով չտենալու էս տալիս( ինձ նախորոք ասեք խնդրում եմ թե քանի հատ եք նախընտրում պաչել, որտեղ եք պաչելու և բարևի ու հաջողի համար առանձին-առանձին ասեք, որովհետ մարդիկ շաաաատ տարբեր են բարեբախտաբար) :)

Էն որ պաչիկ՝ գրկելով :)) Ու էն որ սպասում ես, թե Արևիցդ ե՞րբ են նորություններ լինելու ;) :))

Այբ
24.06.2014, 22:04
Էն որ ինտերնետդ էնքան վատն ա, որ երկու օր է, ինչ մի ֆիլմ չես կարող մինչև վերջ նայել::(

Nihil
24.06.2014, 23:47
էն որ ընկերուհուդ կատուն անընդհատ մլավում է քեզ վրա, սկսում ես դու էլ մլավել, կատուն դեմքի արտահայտությունը փոխում է։ Մտածում ես՝ հետաքրքիր է ի՞նչ ասեցի իրենց լեզվով :think

Freeman
25.06.2014, 12:24
Էն որ սենց բան ես տեսնում, հետո հիշում ես, որ մի շաբաթ ա մենակ հեռախոսով ես մտել ակումբ.

http://i.imgur.com/zQ8uwbo.png

Յոհաննես
25.06.2014, 12:53
էն որ վաղը վերջին քննությունդ է,էն որ ամենակարևոր առարկան է,էն որ պիտի քեզ ստիպես ու նորմալ պարապես,էն որ վաղվանից ազատություն,էն որ ընդամեն 11 օր

Freeman
25.06.2014, 12:54
էն որ վաղը վերջին քննությունդ է,էն որ ամենակարևոր առարկան է,էն որ պիտի քեզ ստիպես ու նորմալ պարապես,էն որ վաղվանից ազատություն,էն որ ընդամեն 11 օր

Էն որ նույնից, բայց ամսի 14-ին ես քննության))

Այբ
25.06.2014, 13:06
Էն որ սրանից լավ չի լինում. տանը մենակ, համակարգչի առաջ ու հեչ, որ դեռ մի քննություն էլ ունես...

Freeman
25.06.2014, 13:29
Էն որ արյանդ խումբը կյանքիդ մեջ երեք անգամ են ստուգել, երեքն էլ տարբեր արդյունք ա տվել o.O

մարիօ
26.06.2014, 16:14
Էն որ ստուգման գրքույկիդ մեջ մի հատ 17 ունես, մի հատ 18, մի հատ 19 ու մի հատ էլ լիկվիդ, ինչ ա թե ժամանակին էդ դասախոսիդ ամբիոնի վարիչի մասին բլոգումդ մի երկու լավ խոսք ես գրել: :[ ԵՊՀ շարունակում ես աղբակույտ մնալ:

enna
26.06.2014, 16:17
էն որ ԵՊՀ-ի մասին վատ բաներ են ասում, ուրախանում ես, որ թղթերդ ԵՊՏՀ ես տվել ու մտածում ես, որ ընդեղ էտպես չի:

StrangeLittleGirl
26.06.2014, 16:18
Էն որ Հայաստանի սաղ բուհերը նույն ք*քն են:

0david0
26.06.2014, 16:22
Էն որ Հայաստանի սաղ բուհերը նույն ք*քն են:

Էն որ դու արդեն շատ ես խոսում:

մարիօ
26.06.2014, 16:24
Էն որ դու արդեն շատ ես խոսում:

Էն որ ճիշտ ա խոսում է ախր: :D

0david0
26.06.2014, 16:26
Էն որ ճիշտ ա խոսում է ախր: :D

Էն որ արդեն ցանկություն ունեմ մի 2 հոգու բացասական վարկանիշ տալու :angry

Nihil
26.06.2014, 18:00
էն որ "-Մաա՜մ, ախր մեկ ա արձակուրդ ա․․․"

Յոհաննես
26.06.2014, 23:55
էն որ 379 չկարդացված գրառում կա :hands

Ռուֆուս
27.06.2014, 19:13
Էն որ բոլոր Ռուֆուսներն են լավը :love


https://www.youtube.com/watch?v=_uxgiB6oEQA

Յոհաննես
28.06.2014, 11:35
Էն որ սիրահարվում ես երազիդ միջի աղջկան :love :(

ARMbrain
28.06.2014, 11:45
Էն որ սիրահարվում ես երազիդ միջի աղջկան :love :(

Էն որ սիրահարվում ես կլիպի միջի աղջկան :love

Lusina
28.06.2014, 12:01
Էն որ մի հատ սպիտակ մազ ես նկատում գլխիդ վրա- վա՜յ, տեսե՜ք, ես էլ սպիտակ մազ ունեցա, իմաստացել եմ :yahoo
2-րդն ես նկատում - ուռա՜, դաժը 2 հատ, էս ինչքա՜ն եմ իմաստացել :))
Հաջորդ օրը 3-րդը - մդա, թե երբ եմ հասցրել էսքան իմաստանամ.:))
4-րդը - աչքիս մեծանում եմ :unsure
2 հատ էլ- արդեն խնդալու չի :noti

մարդագայլուկ
28.06.2014, 12:35
էն որ գնում ես Քարահունջ ու քեզ մի տեսակ բացում ա :))

Մուշու
28.06.2014, 17:16
Էն որ անձրևը ամենասիրելի բանն ա , ուժեղ անձրև ա գալիս ծնունդիդ օրը ու դու վազում ես անձրևի տակ , հետդ էլ վազում ա մարդ ում ամենաշատն ես սիրում :) :love Չեմ մոռանա ծննդյանս ամենագեղեցիկ պահը :)

Այբ
28.06.2014, 22:18
Էն որ երեկ տվեցի վերջին քննություննս...կեցցե՜ արձակուրդը:yahoo

Alphaone
29.06.2014, 00:51
Էն որ մոտդ կարող են ինքնագնահատականի կտրուկ տատանումներ լինել, էն որ կարդում ես խսիտ կպնողական ու վիրավորանքներով գերհագեցած գրառում ու դա կապում մի մտքի հետ, որ այդ գրառումից հետո ես արտահայտել, բայց ամենասարսափելին այն է, որ բացում, հատուկ գտնում ես օրեր առաջ արված գրառումն ու համեմատում ամսաթվերը: Էն որ էդքանից հետո էլ հասկանում ես, որ դրանով ակումբում կարդացածդ կպնողական գրառումը այդ ամենով հանդերձ չի դադարում քո արտահայտած «մտքի» պատասխանը լինել...

էն, որ ամեն ինչ իմանալ տեսականորեն անհնար է, բայց մի բան գոնե պիտի իմանաս :(

Նաիրուհի
29.06.2014, 15:03
Էն որ ընկերուհուդ հետ ծառի տակ պառկած խելոք ձեզ համար սելֆիներ եք անում, հետո նկարները նայելիս նոր եք տեսնում, որ հետևի ֆոնին երկու հոգի կրքոտ համբուրվում են՝ ամեն նկարում պրոգրես ապրելով :lol

Սաղ հեչ, էդքան սելֆիից զրկվեցինք :(

Մուշու
29.06.2014, 15:08
Էն որ սիրելի սերիալներդ սկսում են նեց մարդիկ նայել որ զզվել ես սկսում էդ սերիալներից ու նայել չես կարողանում : :angry

Ու են որ երբ դու Հաուս էիր նայում , էդ սերիալը նոր էին սկսել նկարահանել, իսկ հիմա ով չի ալարում նայում ա հերիք չի ստիպված էդ սերիալից ամենասիրելի արտահայտությունը փոխում ես որովհետև արդեն ենքան ծամած ա, որ էլ տեղ չկա : :angry :angry

Ուլուանա
30.06.2014, 21:07
Էն որ ամեն անգամ «Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն» թեմայի ակտիվությունը նկատելիս մտածում ես՝ ում համար հանդիպումների, ում համար` նախանձից ցխկվելու նոր սեզոն :aggressive։

Յոհաննես
30.06.2014, 22:01
էն որ Խաչատրյան Տրիո-ի համերգից դուրս ես գալիս ու ահավոր բարձր արաբական երաժշտություն է,հետն էլ մի աղջիկ պորտապար է պարում...էն որ գնացի բեզինը լցեցի վրես ու տակից լուցկին վառեցի :}

Freeman
30.06.2014, 22:19
էն որ Խաչատրյան Տրիո-ի համերգից դուրս ես գալիս ու ահավոր բարձր արաբական երաժշտություն է,հետն էլ մի աղջիկ պորտապար է պարում...էն որ գնացի բեզինը լցեցի վրես ու տակից լուցկին վառեցի :}
Շպրտի լուցկին, շպրտի

Chuk
01.07.2014, 00:41
Էն որ էն Ռու՜ֆ ա, ի՜նչ ա, մի քանի օր ա ստեղ ա, բայց քեզնից շատ ա նոր ակումբցի ա տեսել :angry

Smokie
01.07.2014, 12:00
Էն որ վարկանիշներիդ նշման համար 3-րդ text դոկումենտ ես բացել ու շա՜տ ես ուզում որ սկսվի 01.07.14-ով, նայում ես... չէէէ՜:( Բայց դե հույսը վերջինն է մահանում՝ նայում ես վարկանշի ժամին... դզեեե՜ց:hands հինգ րոպեի պակասությունը միանշանակ կարելի ա անտեսել:))

Մ Մ
02.07.2014, 14:27
Էն որ բոլոր մեքենաներին մուշտարու աչքով ես նայում :B

Ուլուանա
02.07.2014, 18:26
Էն որ դուրս ես գալիս զբոսնելու ու ամբողջ ընթացքում ինքդ քեզ հիշեցնում ես, որ հարկավոր ա դանդաղ քայլել, քանի որ դու ոչ մի տեղ չես շտապում, պարզապես զբոսնում ես :{։

John
03.07.2014, 01:07
էն, որ մի երկու տուն ներքև հետհարսանիքային խնջույք ա, ու ստիպված ես մոտ մի կիլոմետր ավել քայլել, որ էդ տարածքով չանցնես. էս սատկված վիճակում մենակ «ախպեր արի մի բաժակ բան խմենք»-ն էր պակասում...

StrangeLittleGirl
04.07.2014, 16:13
Էն որ 30 կիլոյանոց ճամպրուկը մի կերպ մի հարկ բարձրացնում ես ու նկատում, որ շենքը լիֆտ ունի: Ու էն որ լիֆտից օգտվում ես, մի հարկ էլ բարձրանում ու նկատում, որ ընդհանրապես սխալ մուտքում ես:

keyboard
04.07.2014, 16:51
Էն, որ առևտուրն անում ես, տանում լցնում ես ուրիշի մեքենան ու վերջում գնում նստում վաբշե ուրիշ մեքենա :D

John
04.07.2014, 22:57
էն որ էնքան անջատված ես, հասնում ես տուն, նոր հիշում ես ԱԿումբի հանդիպման մասին, ուզում ես զանգես ներկաներից մեկին, գուցե դեռ չեն ցրվել... նայում ես հավանական ներկաների ցանկը ու հայտնաբերում, որ միայն մի հոգու համարն ունես, ում ամաչում ես զանգել :oy
իրականում եթե էսքան սատկած չլինեի, կամ մինչև տուն հասնելը հիշեի, մի հնար կգտնեի գալու... ափսոս

Ուլուանա
04.07.2014, 23:06
Էն որ էս թեմայի վերջին մի քանի գրառումը կարդում ես ու մտածում, թե էս ինչ համաակումբային անջատվածություն ա տիրում... :))

Freeman
04.07.2014, 23:21
Էն որ վերջերս ակումբցիներն սկսել են էլի ինձ անհարմար ժամանակ հանդիպել

CactuSoul
04.07.2014, 23:57
Էն որ… խը՜ռռռռ :))
Ապրի արևդ, Յոհաննես, մեկ էլ ե՞րբ էի էսքան ծիծաղել :)

Skeptic
05.07.2014, 12:24
Էն որ արթնանում ես, լվացվում, հաց ուտում, մտնում Ինտերնետ, Ֆեյսբուքդ ստուգում (http://i.imgur.com/Yer296E.jpg), last. fm-ով երաժշտություն լսում, Discovery նայում, գիրք կարդում (ապրի արևդ, Leo Negri :love), գնում խանութ, Աբովյանից ավտոբուսով գալիս Երևան, Ռայկոմում իջնում, Ազատության պողոտայով քայլելով, Կասկադի աստիճաններն իջնելով հասնում տուն, մտնում ու տեսնում, որ ախպերդ մինչև հիմա քնած ա: :))

Լավ ա, էլի, «արտույտ» լինելը:












Ու մեկ էլ էն որ մինչև մորքուրի տուն գնալը՝

http://i.imgur.com/QYZYzQj.gif






մուրքուրի տուն գնալուց հետո՝

http://i.imgur.com/RFhRwTJ.gif

Յոհաննես
05.07.2014, 15:44
էն որ առավոր Ռուֆուսը զանգում է,հեռախոսը վերցնում ես ու Խըըըըռ :D :D

Freeman
05.07.2014, 15:54
ԷՆ որ Gardmanian-ը հին ավատարն ա գցել))

Chuk
05.07.2014, 22:31
Էն որ պատիդ ժամացույցը կանգնել ա, ու հետևաբար էս գիշեր չես քնի, որտև տենց էլ չես իմանա, թե քնելու ժամը երբ ա գալու:

Ռուֆուս
05.07.2014, 22:39
Էն որ մարդ կա նոր ա քնից ելնում, որ մի բան ուտի ու էլի պառկի քնելու:

Խըըռ:

Ռուֆուս
06.07.2014, 16:23
Էն որ առանց ժամացույցի ոնց որ մարմնիդ մի մասը բացակայի: Նաիրուհի, ժամս հետ ստանամ :angry

Արամ
06.07.2014, 16:34
Էն որ առանց նաուշնիկի ոնց որ մարմնիդ մի մասը բացակայի։ Նաիրուհի, նաուշնիկս հետ ստանամ :angry

StrangeLittleGirl
06.07.2014, 16:58
Էն որ հասկացանք՝ լավ եք անում, հանդիպումներ եք անում, ուրախանում եք, գալիս եք ակումբում գրում եք, բայց էն որ արդեն անդուր ա դառնում, որ սաղ թեմաներում հանդիպումներից եք խոսում:

Վոլտերա
06.07.2014, 18:22
Էն որ մոդերատորական: Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջվել են: Թեմայում արգելված է մեջբերել ուրիշի գրառումը:

Freeman
06.07.2014, 18:22
Էն որ առանց հազար դոլարի մարմնիս մի մասը ոնց-որ բացակայի, Նաիրուհի, հազար դոլար ստանամ :angry

Մուշու
06.07.2014, 19:33
Էն որ մտածում ես ինչի սաղ տարին չաշխատեցիր , որ հիմա մեջտեղից կիսվում ես , բայց մեկ ա տակից դուրս գալ չես կարողանում :( :angry

Guest
07.07.2014, 17:29
Էն որ տեղից էլ լավություն ես արել մարդուն, իսկ ժամանակը քո համար ամենաթանկն է, իսկ ինքը դրանից հետո ուզում ա պատիվ տա ու ժամանակտ նորից խլի :(

Smokie
07.07.2014, 21:03
Էն որ տեսել ես ու խոսքերն ավելոդ են::love ամեն ինչ արդեն ասված ա էստեղ::)
http://userserve-ak.last.fm/serve/_/83016525.jpg

մարիօ
07.07.2014, 21:36
Էն որ Առավոտ օրաթերթում քո մասին հոդված (http://www.aravot.am/2014/07/07/477671/) են տպագրում, բայց նենց վատ վերնագրով ու խմբագրությամբ են էդ անում, որ չես էլ ուզում կարդաս: :angry Լավ է, ֆու:

Վահե-91
07.07.2014, 21:41
Էն որ գործընկերոջդ օգնում ես խնդիրը լուծի ու իրա անունով շնորհակալական նամակ են գրում խնդիրը լուծելու համար :angry

_Հրաչ_
07.07.2014, 22:24
Էն որ ամբողջ քաղաքն անհեթեթ լուրից խուճապահար փողոցներն ա դուրս եկել, իսկ դու էլ էդ պահին գործիդ տեղը չես հասցնում գործերդ:

Chuk
08.07.2014, 00:27
Էն որ հարևանուհիդ գիշերվա միլիոնին (էս ժամին) մարդու հետ կռիվ ա անում, ու հետո որոշում ա նյարդերը հանգստացնել դաշնամուր նվագելով:

Ու էն որ էնքան լավ ա նվագում, որ քո նյարդերն էլ են հանգստանում:

Ու էն որ նույնիսկ իրա մարդու նյարդերն են հանգստանում :))

Chuk
08.07.2014, 01:04
Էն որ մյուս հարևանիդ ներվերը դաշնամուրից չի հանգստանում այլ հակառակը, ու սկսում ա կահույքը վերադասավորել :angry

Էն որ սեփական տուն եմ ուզում :(

Քանոն
08.07.2014, 01:32
էն, որ դասագիրքը վերցնում ես, որ ամեն անգամվա նման, հենց սկսես կարդալ` քունդ տանի քնես.. էն էլ էնքան ես տարվում կարդալով, որ լուսանում ա..
գրողը տանի քեզ մուսա...

John
08.07.2014, 02:26
էն որ բան չունես անելու, բայց մի տեսակ քնելու տրամադրություն էլ չի...

Chilly
08.07.2014, 03:39
Էն, որ անելու բան էլ ունես ու կոմպիդ մոտ նստած ես, գործի տեղը, ու հենց նոր մի հատ գրիլ խեղդեցիք տղերքով :)) ու քունդ չի տանում:

Jarre
08.07.2014, 06:38
Էն որ հրավիրված ես ընկերոջդ տուն։ Էն որ լիքը ծանոթներ կան իրա տանը։ Էն որ իրա փոքր երեխան լաց է լինում։ Էն որ բոլորը գրկում են, բայց էտ երեխան սկսում է ավելի ուժեղ լացել ու չի ուզում մնա ոչ մեկի գրկում։ Էն որ հենց էտ մոմենտին բռնում եմ էտ էրեխու հայացքը ու ինքն էլ կպած ինձ ա նայում։ Էն որ ես ուզում եմ ցույց տալ, թե որքան են երեխաները ինձ սիրում, ո՜նց են ձգտում դեպի ինձ, ինչպիսի՜ հանգիստ են գտնում իմ գրկում։ Էն որ ուզում եմ ասել՝ այ տեսե՛ք, դուք բոլորդ ծնողներ եք, բայց երեխան ոչ մեկիդ գրկում չմնաց, չհանգստացավ ու վերցնում եմ իրան գիրկս։ Ու ամուր փաթաթվում։ Ու էն որ իսկականից երեխան հանգստանում է, լացը կտրում է ու դեմքին կամաց-կամաց ժպիտ է գալիս ու իր անմեղ ու աննենգ, միամիտ ժպիտով ինձ է նայում։ Ու որ հենց էտ հաղթական պահին, երբ ես երևակայորեն լսում եմ բոլոր հավաքվածների բուռն ծափահարությունների ձայնը և բռնում եմ նրանց հիացմունքով լի հայացքները ու հանկարծ զգում եմ որ ձեռքս անսովոր տաք է։ Ու որ էտ էրեխու ծնողներից բացի մնացածի համար անտանելի հոտ է ընկած տնով մեկ։

ՀԳ՝ ամենասիրածս վերնաշապիկը *** մեջ արեց թողեց։ Հետո էլ ասում եք էրեխա ունեցեք.....

Մ Մ
08.07.2014, 10:33
Էն որ քեզ որոշ ուտեստներ հակացուցված ա ալերգիայի պատճառով, ու քեզ ասում են՝ նիհարու՞մ ես։ :cry

CactuSoul
09.07.2014, 18:09
Էն որ մի 18 տարեկանի հետ ծանոթացել ես, որովհետև ինքը քեզ 18 տարեկանի տեղ էր դրել ու որոշել էր «խոսացնել», ու հիմա facebook-ում տեսնում ես, որ ընկերուհին իրենց ուծի-պուծի նկարներից ա share արել ու գրել՝ «Gandzs qez bari carayutyun :* misht hett em kyanqss...sirum em qez shat :* :* <3»։

#վույաման #ուծյու #մերանուննէհայկականբանակ

John
09.07.2014, 18:18
էն որ մի բան էն չի լինում ու տենց թարս գնում ա... ու ամեն նոր բան, որ լինում ա, ավելի ա շեղում ճիշտ ընթացքից... ու որ էդ անտերը գնացք էլ չի, գոնե ընթացքի ժամանակ թռնեիր, շանսեր կլինեին ապրելու

Անվերնագիր
09.07.2014, 18:42
էն որ բանակում ինչպես գերմանական կինոյում

Այբ
09.07.2014, 21:29
Էն որ համակարգչով հանգիստ ֆիլմ նայելու համար անջատում ես սկայպը, որ աշխարհի մյուս ծայրում գտնվող բարեկամներից մեկը հանկարծ չհիշի ու կարողանաս հանգիստ ֆիլմդ նայել, մեկ էլ աշխարհի մյուս ծայրից զանգում են բջջայինիդ, թե սկայպը միացրու::{

մարիօ
09.07.2014, 22:51
Էն, որ հերիք չի աշխատանք էիր ման գալիս, հիմա էլ վարձով տուն: Երկիրը երկիր ա: ՈՒռա՜: :angry

Ռուֆուս
10.07.2014, 01:23
Էն որ գերմանացի ընկերոջս բացատրում եմ, թե հետխորհրդային երկրներում գերմանական պոռնոն ինչ ասոցիացիա է առաջացնում, մազերը բիզ-բիզ են կանգնում :))

StrangeLittleGirl
10.07.2014, 15:04
Էն որ մտնում ես Փասենջերի էջ, ասում ա՝ էսօր նվագելու ա Կոպենհագենի փողոցներում: Ու էն որ աաաաաաաաաաաաաաա՜

Nihil
11.07.2014, 02:17
էն որ մի տարի դադարից հետո գնացել ես վազելու, մարզվել ես ահագին ու հիմա ինվալիդի պես պառկած ես։

Աթեիստ
11.07.2014, 02:18
Էն, որ շուտվա քշող մարդ ես գտնում, որ հետդ գործից հետո հեծանիվով բարձրանաս տուն, էն էլ պարզվում ա ինքը քո 1 անգամվա փոխարեն 4 անգամ ա կանգնում հանգստանում, տեղ-տեղ էլ քայլում ա։

Ավանից ո՞վ կա քշող ։)

CactuSoul
11.07.2014, 12:28
Էն որ կեղտոտ թևով, կապտուկների պատկառելի քանակով ու չզսպվող ժպիտը դեմքիդ գալիս ես գործի :)) Հեծանիվ եմ քշել էսօր, ժող։ Համարյա ստացվում էր :oy :yahoo
Էն որ երեկոյան էլ ուզում ես գործից շուտ դուրս գալ, որ գնաս էլի հեծանիվ քշել սովորելու :roll


Էն որ եսիմքանիհազարերորդ անգամ գիտակցում ես, թե ակումբն ինչ հրաշք տեղ ա ու ինչ հրաշք մարդիկ կան էստեղ հավաքված։ boooooooom, շնորհակալ եմ շա՜տ :)


Էն որ մի քանի ժամից արձակուրդ ես․․․ :)) Ու էն, որ «Ոսկե Ծիրանն» ա սկսվում։ :dance


Էն որ էնքան ոգևորված ես, որ այ սենց սմայլիկաշատ գրառում ես անում ու ինքդ քեզ հեչ էլ չես մեղադրում թեթևսոլիկության մեջ :love

Նաիրուհի
12.07.2014, 23:51
Էն որ էսօր տրանսլիտով գրառում ես արել ու երջանիկ ես դրա համար :)) որովհետև թուրք ծանոթդ (Արթուրը :) ) քեզ գրել է ha jan, ու դու իրեն մենակ տրանսլիտով կարող էիր պատասխանել karotel em :*

Վույ աման, էս ինչ ղզիկ եմ էսօր ^_^

Chuk
13.07.2014, 00:28
Էն որ Գարեջրի ակադեմիայում գարեջրում ես, իսկ կողքիդ սեղանին գարեջրում են Նարեկ Սարգսյանն ու Լևոն Վարդանյանը:

Էն որ մտածում ես՝ Նարեկ Սարգսյա՜ն ես, ի՜նչ ես, գնա քո Հյուսիսային պողոտայի «էլիտար կաֆեներում» գարեջրվի՝ փոշիների մեջ, մեր գյոզալ գարեջրատուն եկել ես, որ ի՞նչ անես:

Էն որ մտածում ես՝ Լևոն Վարդանյա՜ն ես, ի՜նչ ես, էն որ ասում էիր, որ դու նախարարությունների, բանի հետ կապ չունես, նախարարի հետ գարեջրվում ես, որ ի՞նչ անես:

Էն որ չնայած ցածրախոս ես, բայց ԱՄՆ-ից եկած մորաքրոջդ իրանց մասին էնքան բարձր ես պատմում, պատմությանդ ընթացքում չզլանալով իրանց մասին կարծիքդ բարձրաձայնել, որ շուտով գնում են ու հանգիստ շարունակում ես գարեջրվել:

Մ Մ
13.07.2014, 13:46
Էն որ վազելու ես գնում, բայց չգիտես ինչու տուն ես բարձրանում վերելակով:

StrangeLittleGirl
15.07.2014, 15:27
Էն որ մի փախած երգ ես հիշում 90-ականներից, պոստում մեկ հիթով կատարողների թեմայում ու էն որ երկու օր հետո ռադիոյով տալիս են էդ նույն երգը :)

laro
15.07.2014, 18:00
Էն, որ համարյա բոլորին հակառակ դնում երկար մազերդ մի լաաավ կտրում ես, մի երկու ամիս գոհ քո որոշումից ապրում ես ու հետո կարոտում ես....հին նկարներս աչքովս ընկան ու փոշմանում եմ :(

Մուշու
15.07.2014, 19:09
Էն որ laro -ի ասածից հետո միտքդ փոխում ես ու մազերդ կտրելու մասին մոռանում :)

Vardik!
15.07.2014, 21:17
Էն, որ տենց էլ չկարացան համոզեն, որ մազերս կտրեմ: :love

Այբ
15.07.2014, 21:46
Էն որ տեսնում ես, թե մայրը ոնց է 2 տարեկան երեխային (ինչ-որ բանով զբաղեցնելու համար) տալիս իր բջջային հեռախոսը՝ միացնելով ռաբիզ երաժշտություն... ու էդ տեսնելով չես կարող չասել. «Խե՜ղճ երեխա»:

Cassiopeia
15.07.2014, 23:19
Էն որ լիքը գործ կա անելու, քունդ ահավոր տանում ա, բայց չես կարում քեզ ստիպել տեղից շարժվել :(

Nihil
16.07.2014, 02:05
էն որ մարդիկ քֆուր գրելիս մի բառի տեղը աստղանիշ են դնում։ Ինձ թվում ա՝ էդ մարդկանց մոտ սեռական օրգանների տեղն էլ կուբիկներ են :D

Մ Մ
16.07.2014, 12:13
Էն, որ համարյա բոլորին հակառակ դնում երկար մազերդ մի լաաավ կտրում ես, մի երկու ամիս գոհ քո որոշումից ապրում ես ու հետո կարոտում ես....հին նկարներս աչքովս ընկան ու փոշմանում եմ :(

Էն որ մարդիկ տուն, տեղ, էրեխա են պահում, խնամում, դու էլ մազերդ, որ էլի երկարեն։ :(

Քանոն
16.07.2014, 17:06
Էն որ մի հատ հետաքրքիր թեմ եմ գտնում ակումբում, հավեսով գրառումներ եմ կարդում ու ուզումեմ պատասխանեմ մեկին, կամ ինչ որ հարց տամ... մեկ էլ տարեթվին եմ նայում` խոսքի ` 11. 09. 2006, սաղ հավեսս հօդսա ցնդում

Այբ
16.07.2014, 17:41
էՆ որ զանգում են տան հեռախոսին ու հարցնում.
-Տա՞նն ես:
Ու դու պատասխանում ես.
-Չէ՛::D

Վահե-91
16.07.2014, 20:18
Էն որ ավտոբուսի մեջ մի հատ աղջկա հետ աչքերով իրար ուտում եք, հետո իջնելուց ուզում ես մոտենաս մի բան ասես իրան, մեկ էլ տենում ես դիմավորող ունի :sad

StrangeLittleGirl
17.07.2014, 01:38
Էն որ փոստով նամակ ես ստանում, վրան հին հասցեդ ա գրած: Ու էն որ հիշում ես, որ մոռացել ես մտնել փոստի կայք ու նամակներդ վերահասցեավորել, բայց մեկ ա հին հասցեով ուղարկվածը նորով ա էկել: Էն որ մեզ հետևում են...

տեսիլք
17.07.2014, 07:32
Էն որ փողոցով անցնելիս կրակոցների ձայներ ես լսում, ու մարդիկ սկսում են աջ ու ձախ թաքնվել կամ գլուխները ափերի մեջ բռնած պպզել, իսկ դու սկսում ես վազել ու մեկ էլ նկատում ես, թե ոնց է մեկը, ատրճանակը ցած պահած, կողքովդ վազելով անցնում։ Էն որ մինչ ուշքի ես գալիս, փողոցները արդեն փակած են, իսկ ուղղաթիռները գլխավերևումդ վխտում են։

Jarre
17.07.2014, 09:34
Էն որ նայում ես ժամին ու հասկանում ես, որ Երևանում արդեն առավոտվա ինն անց կեսի կողմերն ա, որ կյանքը արթնացել ա, իսկ ստեղ դեռ նոր քուն ա մտնում քաղաքը։ Ու էն որ էտ պահին հասկանում ես թե ինչ բեսամթ կյանքից հետ ընկած ես։ Մարդիկ էնտեղ արդեն վեր են կենում, նոր ուժերով լի և այլն, իսկ դու տրաքած ձիվանին ցխված ուժ չես գտնում քեզ մինչև տեղաշուր հասցնելու։

ՀԳ՝ ու էն որ մեջդ էտ ամեն ինչից խորը հպարտություն ա առաջանում, որ քո երկիրը ութը ժամ առաջ ա կակոյ նիբուձ ամերիկաներից :D
Ձեզ բոլորիդ լավ օր, ինձ էլ բարի երազներ։

laro
17.07.2014, 12:19
Էն, որ առավոտը քեզ շուտ վեր կացած են տեսնում, ասում են էս գիշերը չես քնել :)) Տնեցիք շուտ են հասկանում, միանգամից :))

John
18.07.2014, 01:34
էն որ մի անգամ կիլոմետրանոց քննարկում ես կարդացել, վերջում ես հասկացել, որ 80%ը օֆֆտոպ էր, ու հիմա, ցանկացած թեմա, որտեղ 10ից ավելլի նոր գրառում կա, հիմնականում անտեսվում է... է՜հ

VisTolog
18.07.2014, 11:57
Էն որ մի հատ հետաքրքիր թեմ եմ գտնում ակումբում, հավեսով գրառումներ եմ կարդում ու ուզումեմ պատասխանեմ մեկին, կամ ինչ որ հարց տամ... մեկ էլ տարեթվին եմ նայում` խոսքի ` 11. 09. 2006, սաղ հավեսս հօդսա ցնդում
Կամ էլ թեմանա փակված լինում: :))

Մուշու
18.07.2014, 22:43
Էն որ հասկանում ես, որ ընկերությունը կեղծ արժեք ա , որ ընկերները դա մարդկանց խումբ ա որը չկա երբ պետք ա , մարդկանց խումբ ովքեր կարող են վրադ մունաթ գալ , բայց չլինեն անհրաժեշտ եղացած ժամանակ

StrangeLittleGirl
18.07.2014, 23:32
Էն որ մի պստիկ գրախանութում աշխարհի սաղ երկրների գրականությունից կա ու էն որ մի հատ եքա գիրք էլ կա՝ ժամանակակից վրացական գրականություն: Էն որ նայում ես շուրջդ, հայ գրականությունից բան չես գտնում: Ու ի՞նչ պիտի գտնեիր:

Այբ
19.07.2014, 11:56
Էն որ զանգում են, ու երկար-բարակ խոսում են.
-Հեռախոսիս մեջ փող չկա...չեմ կարող երկար խոսել...իրիկունը նոր կլիցքավորեմ...հետ զանգի՝ բան ունեմ ասելու:
Հետ ես զանգում` ասում է.
-Ընդունեցին,-ու հեռախոսն անջատում է...

Տնաշե՜ն, միանգամից ասեիր, թե չէ երկար-բարակ...:D

Nihil
20.07.2014, 22:06
Էն որ մարդիկ բողոքում են զարթուցիչից։ Բա ես ի՞նչ ասեմ, որ առավոտը ինձ արթնացնում ա ոչ թե զարթուցիչը, այլ ճանճը :angry

մարիօ
21.07.2014, 01:42
Էն, որ վաղը առաջին աշխատանքային օրդ է նոր աշխատավայրում, բայց ծառից ընկել ես ու կողերդ ցավում են ահավոր: :[

StrangeLittleGirl
21.07.2014, 11:56
Էն որ ծիծիլյոներորդ անգամ նկատում ես, որ ակումբում Կունդերային նվիրված թեմա չկա: Ու էն որ ասում ես՝ դե լավ, մի օր կբացեմ:

Մ Մ
21.07.2014, 13:44
էն որ Լավագույն տղեքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում ...

CactuSoul
21.07.2014, 18:18
էն որ մարդկանց՝ միմյանց հանդեպ տածած դրական զգացմունքները ավելի հաճախ են նրանց բաժանում, հեռացնում իրարից, քան բացասականները

Գորտուկ
21.07.2014, 19:05
էն որ ախորժակդ հիմա մի հատ համով բան ա քաշում, բայց տանը կարտոշկա ժարիտ ա :(

enna
21.07.2014, 22:02
Էն որ մտնում ես ՛՛Ակումբցիների երեխաները՛՛ թեմա ու մնում ես:
էն որ ակումբցիների երեխաները մեծանում եմ, բայց ակումբցիները նույնն են մնում:

Alphaone
22.07.2014, 01:50
Էն որ մի երկու մոծակ ես սատկացնում, քեզ արդեն Վան Հելսինգ ես երևակայում...

Մ Մ
22.07.2014, 11:17
Էն որ երբեք վարդագույնը չես սիրել, երբեք վարդագույն (նաև վառ, տուզիկ գույների) հագուս, աքսեսուառներ չես ունեցել, բայց սիրում ես քեզ շրջապատել գույների նուրբ երանգներով։

Այբ
23.07.2014, 17:14
Էն որ ճստոներից՝ Նիկեա-ին, քանի գնում շատ եմ սիրում::love

Այբ
24.07.2014, 22:58
Էն որ երևի մենք «Հայաստան» երգից բացի ուրիշ երգ «չունենք», որ երգի մրցույթներին (թե մեծերի, թե փոքրերի) 95% էդ երգը պարտադիր երգում են («Նոր ալիքը» դրա վառ ապացույցն է):

Ուլուանա
27.07.2014, 22:16
Էն որ Ֆեյսբուքում ուզում ես նայել, թե կոնկրետ մարդիկ ինչ են էդ պահին անում, մեկ էլ հիշում ես, որ էնտեղ, ի տարբերություն Ակումբի, էդպիսի տեղ չկա :D։

StrangeLittleGirl
27.07.2014, 22:29
Էն որ մի շաբաթվա մեջ մեկուկես իռլանդացու հետ ես ծանոթանում, մեկի անունը Darryl ա, կեսի անունը՝ Darryn:

Գորտուկ
28.07.2014, 23:14
էն որ հատուկ հավաքույթների ժամանակ , թեմայից մի փոքր շեղվում են ու մեկ էլ մեկը միշտ ասում ա .
- Լա՛վ, ժողովուրդ եկեք չմոռանաք , թե մենք ինչի համար եք հավաքվել:

Ռեյ սամա
28.07.2014, 23:28
էն որ լիիիքը բան կա գրելու, մի քանի վերնագիր, սկիզբ, մեջտեղ, լեգենդ, հեքիաթ, թարգմանություն, ռեվյու...պատահական բառեր ու մտապատկերներ են ֆռֆռում գլխումս արդեն մի ամիս, բայց դեռ չեմ գրում...եփվու՞մ ա, չգիտեմ...մտածեցի մոտս նոթատետր պահեմ, հենց գան, դրա մեջ գրեմ ՃՃՃ ու հասկացա՝ էն որ ես չափից շատ նոթատետրեր ունեմ...

Նաիրուհի
29.07.2014, 10:00
Էն որ առավոտյան մամադ անկողնուդ մեջ դանակ է գտնում, ու դու չգիտես՝ ոնց բացատրես, որ ուղղակի գիշերը թաքուն դեղձ էիր ուտում :oy

Լեո
29.07.2014, 10:24
Էն որ լիքը բան կա անելու, բայց դու չես տրամադրվում սկսել :բլին

Մուշու
29.07.2014, 10:52
Էն որ օր-օրի ավելի շատ եմ սիրում Նիկեային :) հրաշք երեխա ով կարողանում է ոգևորել ամեն պահի :kiss

Մ Մ
29.07.2014, 13:17
էն որ լիիիքը բան կա գրելու, մի քանի վերնագիր, սկիզբ, մեջտեղ, լեգենդ, հեքիաթ, թարգմանություն, ռեվյու...պատահական բառեր ...մտածեցի մոտս նոթատետր պահեմ, հենց գան, դրա մեջ գրեմ ՃՃՃ ու հասկացա՝ էն որ ես չափից շատ նոթատետրեր ունեմ...

Էն որ գալիս էլ են, բայց ալարում ես գրես։

StrangeLittleGirl
30.07.2014, 01:11
Էն որ հերթով ստուգում ես բոլոր սոցցանցերդ՝ համոզված լինելով, որ հեսա ընկերության առաջարկ ես ստանալու, բայց չգիտես՝ որ մեկում: Ու էն որ ստանում ես... linkedin-ում :))

Ուլուանա
30.07.2014, 03:35
Էն որ պառկում ես բազմոցին, որ մի քիչ հանգստանաս, տղադ, կիսածալած ոտքերդ կամուրջներ սարքած, մեքենաներ է քշում վրաներով, հետո մի պահ աչքդ կպնում է, մի հինգ րոպե ննջում ես, մեկ էլ արթնանում, տեսնում՝ ոտքերդ ամբողջությամբ պատված են բազմաթիվ տիպերով :{։

Յոհաննես
30.07.2014, 12:05
Էն որ բանակում ամեն 5 րոպեն մեկ էս թեմայում ուզում եմ գրառում անեմ,էն որ մի քիչ տրամ չեմ ունենում ձեզ եմ հիշում,հատկապես էն գիշերը :love

Vardik!
30.07.2014, 17:05
Էն, որ ես արդեն մեկ տարեկան ակումբցի եմ: :love

Chuk
30.07.2014, 23:59
Էն որ մոնիտորդ չի միանում, խառնվում ես իրար, մտածում՝ կարո՞ղ ա փչացել ա, հետո պարզվում ա, որ ձագուկիդ ձեռն արդեն դրա լարերին էլ ա հասնում :))

CactuSoul
31.07.2014, 17:10
Էն որ աշխատավայրում, էն էլ մերինի նման հայրենասիրական տրամադրվածություններով հիմնարկում, թուրքերեն երգ ես լսում ականջակալներով, ու սիրտդ դողում ա՝ մի կողմից երգի գեղեցկությունից, մյուսից՝ էն վախից, որ կարող ա ականջակալներդ մատնեն ու «դավաճանությունդ» բացահայտվի․․․

:love

http://www.youtube.com/watch?v=1VQyHib67kU

CactuSoul
31.07.2014, 19:22
Էն որ FB-ում մեկը տարիներ առաջ լրիվ ուրիշ ամսաթվի ինչ-որ մեկի նկար ա փոստ արել ու ծնունդը շնորհավորել (կամ ուրիշ մի առիթ), մեկ էլ հիմա մեկը մտնում էդ նկարը like―ում ա, ու գնա՜ց :D Բոլորը սկսում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ գրել նկարի տակ :D Նկարի տերն էլ մեկումեջ մտնում ա, մեղավոր ժպիտով ասում՝ «շնորհակալություն, բայց կներեք, սա հին նկար ա, էդ մարդու ծնունդն էլ մի կես տարի հետո ա նորից լինելու», բայց մեկ ա իր ասածներն անտեսվում են, ու շնորհավորանքների ու բարեմաղթանքների հեղեղը շարունակվում ա՜:))․․․

Smokie
01.08.2014, 10:29
Էն որ գրառումն արել ես ու մտքովդ չէր անցնում, որ ընդամենը մի երկու րոպեից խմբագրելու ես հերթականության զգալի մասը ու նշված «Առաջին, երկրորդ, երրորդ»ը էլ չի գործի::pardon


Կուտակումը ստիպեց անցնել նոր եթերաշրջանի::))


Առաջին ութնյակը ներառում է folder-ային հինավուրց խումբը.
Երկրորդ ութնյակը թա՜րմ-թարմի շարքից է.
Երրորդը խմբակայինը նույնպես.
Z խմբի էությունն էլ պարզ ա.
http://i.imgur.com/7NnYAGo.png

:sulel
http://i.imgur.com/kRBu7Ri.jpg

The silent river
01.08.2014, 22:59
Էն որ արդեն 20 րոպեյա խանութում հերթ ես կանգնած, մեկել ներս ա մտնում մի հատ գեղեցիկ արտաքինով, նուրբ ու ձյունաճերմակ մաշկով 1,80 հասակով հրաշք աղջնակ, ու հենց էն պահին, որ մտքումդ արդեն տարորինակ ցանկություններ ա առաջանում նրա հետ կապված, լսվում ա նրա քնքուշ ձայնը... "Պարի աչողուն մատաղ իննիմ, հունցուու՞ք"::o Հիասթափություն:

Baltazar
01.08.2014, 23:39
Էն որ մի բան ես հիշում ու ամեն անգամ էտ հիշելուց նեռվայնանում ես:

CactuSoul
02.08.2014, 00:11
Էն որ ծնունդի ես ու տորթից հոբելյարի կտորն ա քեզ բաժին հասնում ։))

Guest
02.08.2014, 05:08
Էն որ, գիշերը գործ ես անում ու անընդհատ ուզում ես ծամել: :(

Այբ
06.08.2014, 11:06
Էն որ Ղարաբաղում ծառայող ու երկար ժամանակ չզանգող եղբայրդ հանկարծ զանգում է:)

Lusina
06.08.2014, 15:26
Էն որ Սկեպտը ֆեյսում ինչ-որ ֆիլմ 10/10 ա գնահատում, նայում ես, իրոք 10/10 ա, հետո տեսնում ես՝ ուրիշ ֆիլմ 9/10 ա դրել ու չես համբերում, որ գնաս տուն , նայես :angry

John
08.08.2014, 01:59
էն որ կորում-օլորվում ես. ոչ տանն են, ոչ ֆբ-ում, ոչ Ակումբում... չկաս ոչ մի տեղ, հօդս ցնդել ես )))

Vardik!
08.08.2014, 14:25
Էն որ չես գրում, չեսգրում, հետո էլ արդեն չգիտես, որ մի բանի մասին գրես: Օֆ....:8

keyboard
08.08.2014, 18:28
Էն որ ուզում ես, բայց չես ուզում :B

Ռուֆուս
09.08.2014, 02:56
Էն որ գիշերվա հազարին հոգնած գործից գալիս եմ տուն ու սառնարանում շաուրմա ու թան եմ հայտնաբերում :)) Չգիտեմ իմ բացակայության ժամանակ ով ա տուն մտել, բայց մինչև հոգուս խորքը շնորհակալ եմ։ Ջհանդամին թե շաուրման սառն ա։

Մուշու
09.08.2014, 21:25
Էն որ կյանքումդ հայտվում ա նենց մարդ ում վախենում ես հիասթափեցնես կամ կորցնես :love:oy

Chuk
10.08.2014, 03:07
Էն որ լրահոսից կտրված մտնում ես ֆեյս, ու տեսնում ես, որ տարատեսակ մանկլավիկները սերժիկի «հերոսական կադրեր» են ֆռցնում (էսօրվա ու նախկին) ու հասկանում ես, որ էդ տականքն էլի ինչ-որ զիջումների ա գնացել :(