PDA

Դիտել ողջ տարբերակը : էն որ...



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7

Վահե-91
10.02.2014, 22:39
Էն որ ասում ես արի կիրակի օրը գնանք մի տեղ, ասում ա սաղ շաբաթվա գործերս թողնում եմ կիրակի օրվան, ժամանակ չունեմ...ու տենց ամեն կիրակի :cry2

Skeptic
10.02.2014, 22:45
Էն որ մեր ամբողջ դիվիզիոնը ոջիլ ա ընկել, ինձնից բացի:


#foreveralone

John
11.02.2014, 10:51
էն որ քննաշրջանի ավարտից հետո դատարկություն ես զգում )))

CactuSoul
11.02.2014, 20:40
Էն որ էնքան ա ամեն ինչ փոխվել, հները էլ չեն մտնում, նորերն էլ "դասականներին" էն աստիճան չեն ճանաչում, որ մտածում ես՝ ինչքանո՞վ արժի թեմա բացել Կաթիլի ու Մանեի ծնունդները շնորհավորելու համար, եթե ո՛չ իրենք են մտնում, որ տեսնեն, ո՛չ էլ մտնողներից առանձնապես շատ մարդ կա, որ կիմանա՝ ում մասին ա խոսքը ու կշնորհավորի: :esim
Ստեղ ԿԳԴ-ին էլ կավելացնեի, էն էլ Jarre-ը ինձ նման ծանրութեթև չարեց, բացեց թեման, ու ճիշտ արեց :)

My World My Space
12.02.2014, 14:30
Էն որ երեք օրվա մեջ նստածդ երեք պատահական տաքսիների վարորդը նույն մարդն ա…. ։ansure

Հ.Գ.
- Ձեզ հանգիստ պահեեեք, կարող է պատահի մեզ հետևում եեեն … © Փարսադանի տղա Մուրադ

Նարե91
12.02.2014, 16:54
Էն որ առաջիկա քննություններս թողած` նստել գեղարվեստական գիրք եմ կարդում:
Լավ էլ անում եմ: :beee
Հ.Գ. լավ գրող ա Ալիս Հովհաննիսյանը:

Այբ
12.02.2014, 20:03
Էն որ..
Մարդիկ այնքան վատը չեն, որքան թվում են
Մարդիկ այնքան լավը չեն, որքան թվում են:

VisTolog
13.02.2014, 11:28
Էն որ նստում ես երթուղային ու քեզ թվումա թե եկեղեցի ես մտել, էնքան սրբերի նկարներ են դրված։ Մնումա մեկն էլ մոմ ծախի։

CactuSoul
13.02.2014, 16:02
Էն որ տեքստ հավաքելիս փակագծեր են պետք, դնում ես, ու վերջին օրերի իրադարձությունների ֆոնին մի պահ ակամա անհարմար ես զգում, կարծես ամոթալի մի բան էր արածդ :pardon
Շատ պրովոկատոր գյադա դուրս եկար, էլի, Լարսի մեկը :))

VisTolog
13.02.2014, 19:26
Էն որ նախարարության ամբողջ ինֆորմացիան անվերադարձ ջնջելու հնարավորություն ես ունենում, քեզ աստված ես զգում: :D

VisTolog
13.02.2014, 23:22
Էն որ մտնում են դեղատուն ու նոր սկսում են զանգել իմանալ ինչ դեղ պետքա առնեն։ Մի անգամ զանգում անուն են իմանում, հետո զանգում դոզան իմանում, հետո քանակը, հետո փոխարինող են հարցնում, նորից հետ գալիս նախորդ տարբերակին, հարցնում թե կեսը ինչքան կլինի, ինչ ռեժիմով պետքա խմի… :{ ու էդ ընթացքում մի 6 հոգանոց հերթա առաջանում։

Այբ
14.02.2014, 19:09
Էն որ ու՞ր է Մարին, մրցույթը ինչի՞ չի սկսվում::D

VisTolog
15.02.2014, 23:29
Էն որ քեզ կպած ինչ-որ բան են համոզում որ անես, որից դու ոչ մի օգուտ չունես, մեկ էլ վերջում ասում են «դու գիտես»:

Nihil
16.02.2014, 00:05
էն որ դու կաթնային շոկոլադ ես սիրում, իսկ քեզ նվիրում են սև շոկոլադ :angry

P.S. no racism

Alphaone
16.02.2014, 11:17
Էն որ դու սև շոկոլադի մանիակ ես, վերևի գրածը կարդում ես, տխուր տրտում նայում սեղանիդ վրայի այդպես էլ չբացված կաթնային շոկոլադին ու սկսում մտովի փիլիսոփայել աշխարհի անարդարության շուրջ... :)

Rammstein
16.02.2014, 12:52
Էն որ հայտարարությունների տախտակին թարմ փակցված «մեկ ազգի» թռուցիկը պոկում ես, տակից մի հատ նույնի հինն ա բացվում, հետո` մի հատ էլ, մի հատ էլ…

Lusina
16.02.2014, 22:51
Էն որ բան ունես կարդալու , պարտրաստվելու, մեկ էլ հոպ, կողքից ամեն ինչ ահավոր մեծ հետաքրքրություն ա առաջացնում.
Էն որ ամեն օր անքնությունից տառապում ես, մեկ էլ հոպ, քունդ ահավոր տանում ա.
Էն որ օրը մաքս 2 անգամ հաց ուտես, մեկ էլ հոպ, ամբողջ օրը սոված ես.
Էն որ հիշում ես, որ էլ ոչ մի բան վերջին պահին չէիր թողելու, մեկ էլ " բայց էսքան վախտ աշխատել ա".

VisTolog
16.02.2014, 22:56
Էն որ ուզում ես «Համակարգիչ վաճառողների հոգեբանական աջակցման կենտրոն» բացես:

Ruby Rue
16.02.2014, 23:28
Էն որ հայտարարությունների տախտակին թարմ փակցված «մեկ ազգի» թռուցիկը պոկում ես, տակից մի հատ նույնի հինն ա բացվում, հետո` մի հատ էլ, մի հատ էլ…

Էն որ «մեկ ազգի» թռուցիկը մինչև պոկում ես, տանում մոտակա աղբամանը, թափում ու հետ գալիս, տեսնում ես, որ արդեն թարմ թռուցիկներ են տեղը փակցված: :D

Նարե91
17.02.2014, 21:40
Էն որ քեզնից գոհ հայատառ տեքստ ես գրում մի 5 րոպե, վերջում պարզվում ա, որ kDWin-ը ինգլիշի վրա ա:angry
անտանելի բան ա ու շատ ա պատահում ինձ հետ; :(

My World My Space
17.02.2014, 23:07
Էն որ մտնում ես չկարդացած գրառումներ ու Օրալ սեքս/կունիլինգուս թեմայից հետո գրած ա լինում Ռուսական ռոքային կամ փիիսոփայական երաժշտություն, բայց առաջին թեմայի տպավորության տակ դու ռուսականը կուսական ես կարդում... :o

Ռուֆուս
18.02.2014, 17:26
Էն որ սպասում ես թե երբա վերևի նկարներում «Գողության» ու «Մայրանալ առանց ամուսնության» կողքին «Որդեգրած երեխան» հայտնվելու, որ էդ ամենը «Ծանր բեռ» դառնա ։))

My World My Space
18.02.2014, 17:47
Էն, որ ժամից ավել ա այգում նստած հեռախոսով տանջվում ես մի քանի էջանոց ռուսերեն տեքստի վրա, հանկարծ կողքից խոսակցության ձայն ես լսում ու առաջին բանը, որ անցնում ա մտքովդ՝ «վա՜յ, սրանք հայ են. մաքուր հայերեն են խոսում… » :))

John
19.02.2014, 10:15
Էն որ մարդ կա հեռ.համարը ֆիքսում ես, որ զանգի, հանկարծ չպատասխանես :D

Nihil
19.02.2014, 23:16
Էն որ բնական հյութ խմելիս տուփը շարժում ես` ձեն ա գալիս, բայց որ ուզում ես խմես`չի գալիս հյութը :angry

Վահե-91
19.02.2014, 23:25
Էն որ ջահել տղեն կնգա պես բողոքում ա :angry

Նաիրուհի
20.02.2014, 00:16
Էն որ ջահել աղջիկը տղու նման բամբասում է :[

Chuk
20.02.2014, 00:19
Էն որ բամբասելն ու բողոքելը սեռ չեն հարցնում :love

John
22.02.2014, 21:37
էն, որ շեֆդ ասում ա «ապեր, սենց չի դզում, արի կլնի բարձրացնենք քո աշխատավարձը» :P Դավ ջան ;)

Յոհաննես
23.02.2014, 22:26
Էն որ նորեկ եմ ու շատ թեմաներից հետ եմ մնացել :sad

Chuk
24.02.2014, 20:25
Էն որ խմած ժամանակ շատ լավ հիշում ես պառոլներդ ու հանգիստ հավաքում, մտնում ես քո ուզած տեղը, իսկ օյաղ ժամանակ ոչ մի կերպ չես հիշում, թե խմած ժամանակ ի՞նչ պառոլ էիր դրել :(

Nihil
24.02.2014, 20:47
Էն որ ավտոյով ինչ-որ երկար տեղ գնալիս ականջներդ խլանում են, թուքդ կուլ ես տալիս, որ լսողությունդ դզվի :))

Freeman
24.02.2014, 22:45
էն որ վերևի գրառումը Եվստախյան (լսողական) փողերի մասին ա)

CactuSoul
25.02.2014, 02:27
Էն որ ակումբում էս էլ որերորդ նորաբաց թեման ես տեսնում, որտեղ ակտիվ քննարկումներ ու գրառումներ են լինում, ու որից առաջ էլ կար (ոչ պակաս ակտիվ), ու քեզ ոչ թե հին, այլ հնացած ես զգում :/

Smokie
25.02.2014, 12:32
Էն որ ինքդ քեզնից հոգնելու մեծ վտանգ կա:

VisTolog
27.02.2014, 13:34
Էն որ կուրսեցիդ ընԳերոջ հետ քայլումա ու քեզ չտենալուա տալիս, որովհետև կարողա ընԳերը խանդի: :D :dura

Hayk Avetisyan
28.02.2014, 16:44
Լավն ա թեման շատ, ժամանակ հատկացնեմ սկզբից կարդամ

Էն որ ավտոբուսում հենց նստում ես ազատ տեղ ու պատահաբար կողքինդ աղջիկ ա լինում, հեռախոսը արագ դնում ա ականջին ու ըսկսում սյուժե բստրել: (Մի անգամ մեկը թարս էր պահել հեռախոսը): Էն որ չարդարացված կոմպլեքսներ են ունենում:

Nihil
28.02.2014, 16:56
էն որ բոլորը տնտեսագետ են -________-
(իմ խեղճ ականջներ)

laro
02.03.2014, 14:15
Էն, որ երբ մարդու լեզուն չեմ հասկանում, ինձ թվում ա, որ ինքը ոչ լսում ա, ոչ տեսնում ա ու ոչ էլ ինչ-որ բան հասկանում ա :)) :esim
հ.գ.հնդիկները

Alphaone
02.03.2014, 15:52
Էն որ հենց մարդու լուսապսակն ընկնում ա, սկսում են երևալ պոզիկները...

Յոհաննես
02.03.2014, 16:36
Էն որ Օսկարին բան չմնաց :yahoo

VisTolog
03.03.2014, 21:59
Էն որ ուզում ես ասես. «Արա ո՜նց եմ ես քեզանից զԸզվու՜մ...»

VisTolog
04.03.2014, 12:50
Էն որ հավաքարարը կարա նենց մաքրություն անի, որ օֆիսը մի շաբաթ ինտերնետ չունենա: :D

Փոքրիկ շրջմոլիկ
04.03.2014, 13:59
Էն որ ավելի լավ էր հիվանդ դասի գնայի, քան երկու օր կոմպի մոտ նստած կուրսեցուս նկարած տետրերից լեկցիաները արտագրեի.

Nihil
04.03.2014, 23:21
Էն որ սաղ օրը ինչ-որ դաս/գործ ես անում, հոգնում ես, ասում ես լավ մի հատ կոմպի դեմը նստեմ, տեսնեմ ինչ կա: Ու հենց էդ պահին մաման ա տուն գալիս ու ասոում "Էլի սաղ օրը կոմպի դեմն ես? :angry"

Այբ
08.03.2014, 17:20
Էն որ ակումբը «քուն» է մտել, թե՞ ինձ է թվում: :8

Հ.Գ.Ներողություն եմ խնդրում, եթե մի քիչ սխալ արտահայտվեցի: Պասիվության պատճառով...

Ուլուանա
08.03.2014, 17:54
Էն որ հեռախոսդ կորել ա, բայց դու մի երկու շաբաթից նոր հայտնաբերում ես էդ փաստը ու առանձնապես դարդ էլ չես անում, որովհետև, մեղմ ասած, մտերմիկ հարաբերությունների մեջ չէիր հետը։
Ուղղակի ինձ մի հարց ա հետաքրքրում. ու՞ր կարող էի դրած լինել։ Որ տանն ա կորել՝ կասկած չկա, բայց ախր բոլոր հնարավոր տեղերը նայել եմ :unsure։
Մտածում եմ՝ կարո՞ղ ա ուշադրության պակասից ա որոշել կորել... :think

Յոհաննես
08.03.2014, 19:10
Էն որ Այբը կատարել է իր 1000-րդ գրառումը,էն որ շնորհավոր :pardon:pardon

Skeptic
08.03.2014, 23:38
Էն որ քո ձեռքով հավաքած մասուրով ու ընկերոջդ պապի ուղարկած մաքուր մեղրով թեյ ես վայելում: ^_^


Ու էն որ օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում էի, թե գեղեցիկ սեռի մարտի 8-ը ոնց շնորհավորեմ, բայց էդպես էլ չստացվեց: :cry2
Ստիպված չոր բառերով, բայց մեծ զգացմունքներով ուշացմամբ շնորհավորում եմ: :pardon

Ուլուանա
09.03.2014, 02:47
էն որ տանը ինչ–որ ուտելիք կամ ժամկետով այլ բան ես ունենում, որի ժամկետը դեռ չի լրացել, բայց համ էլ գիտես, որ, մեկ է, չես օգտագործելու, բայց քանի որ դեռ ժամկետի մեջ է, մի տեսակ ձեռքդ չի գնում դեն գցել, էդպես թողնում ես, մինչև ժամկետը լրանա, որ նոր հանգիստ խղճով գցես :}։

Նաիրուհի
09.03.2014, 14:56
Էն, որ էսօր Արազի ծնունդն է (http://allsport.am/?p=28690&l=am), բայց բոլորն ինձ են շնորհավորում :love

Ռուֆուս
10.03.2014, 01:53
Էն որ Ուլուանային ուզում ես վարկանիշ տալ, համակարգը չի թողնում, հետո փորձում ես գոնե նամակ ուղարկել, էն էլ փոստը լիքն է :( Ուլու՜ :goblin

Skeptic
10.03.2014, 20:55
Էն որ ներկա դրությամբ մի քանի հարյուր հոգանոց գնդում երկրորդ, իսկ հրետանում' միակ ավագ սերժանտն եu: http://i.imgur.com/GCEzCgS.gif








Ասա' ինչ էլ գլուխ գովալու բան ես ճարել: :unsure

Փոքրիկ շրջմոլիկ
11.03.2014, 00:16
Էն որ ուսանողին մի թղթի համար ամբողջ երեք ժամ կարան քարշ տան՝ էսինչը տեղում չի. «կես ժամից կգաս», էնինչը կոֆե ա խմում՝ «զբաղված ենք, հետո կգաս», մյուսի բարեկամն ա մոտը՝ «աղջիկ ջան չես տեսնո՞ւմ, մոտս մարդ կա, դրսում սպասի», մտնում ես բացակա լրացնելու՝ «Դու նստի, քո թեման պատմի» ու սկսում են կոմպոտներից խոսելը, եթե 10 րոպեից կարճ խոսեցիր՝ «լավ չէիր սովորել :nea»... Բայց երբ հերթը հասնում ա իրենց դասախոսություններին, պիտի պարտաճանաչ ետ 70 րոպեն հետաքրքրությամբ դասախոսի դեմքին նայես, թե չէ կվիրավորվեն՝ «Տարրական հարգանք չկա դասախոսի հանդեպ :king»:

Հարգանքը պիտի մի քիչ էլ փոխադարձ լինի էլի.

Նարե91
11.03.2014, 01:20
Էն որ քունդ ահավոր տանում ա, բայց հավես չկա քնելու :))

My World My Space
12.03.2014, 11:24
էն, որ ախպերը ձեռը մեքենայից դուրս գցած գոռում ա քրոջ վրա.
- ախչի, հելի սիկ*իր էղի տուն, թե չէ կիշշնեմ ոտերդ կջարդեմ:

պապաս կասեր՝ հո՜ւ... ձեր ստեղծողի կաթն ու մակարդը ...

Յոհաննես
12.03.2014, 13:23
էն որ ֆբ-ում քո համար ֆռֆռում ես,մեկ էլ մի հատ մեկնաբանություն ես կարդում,մտնում ես էդ մարդու էջ,տեսնում ես դեմքը շատ ծանոթ է,հետո հիշում ես,որ էս նկարը ակումբում ես տեսել,հետո հասկանում ես,որ էս ակումբցի է,հետո մտնում ես ընկերների մեջ ու ակումբցիներին գտնում ես :crazy:crazy

Այբ
21.03.2014, 10:08
Էն որ տեսնում ես որոշ աղջիկների, որ սպորտային հագուստով էնպես են շպարված ու զուգված-զարդարաված, որ զարմանում ես...ախր էդպես շպարվում են միայն երեկոյան զգեստներ հագնելիս ու երկույթների մասնակցելիս...:o

Smokie
25.03.2014, 22:00
Էն որ վաղուց բացված «Ակումբային հավաքածու» երաժշտական folder-ում էլ ես արդեն որոշ ակումբցիների անվամբ folder-ներով դասակարգեում որոշ երաժիշտների՝ կախված երաժիշտների շատությունից ու որակից, բայց է՜ն ակումբցիներին ովքեր «Ա.Հ.» folder-ից առաջ կային «Հավաքածու»-ում մտադիր չես տեղափոխել, լավն ա իրենց տեղը::))

Վահե-91
26.03.2014, 01:03
Էն որ Սմոքը ԿԳԲ-ից շատ ինֆորմացիա կարա տա ակումբցիների մասին։

StrangeLittleGirl
27.03.2014, 17:35
Էն որ ֆեյսբուքում Բեքեթը Վան Գոգի նկար ա շեյրում :))

Նաիրուհի
27.03.2014, 18:18
Էն որ սոված նստած գործ ես անում, հանկարծ հարևանդ զանգում է, թե՝ Լիլ, դու մակարո՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ գրեչկա։ Ու էն, որ զարմացած ասում ես՝ երկուսն էլ, բայց ինչի՞, ձեն չի հանում, մեկ էլ տասը րոպեից մի մեծ ափսեով գրեչկա, մակարոն ու ահավոր համով մառոլով, լիմոնով սալաթ է բերում :nyam

laro
27.03.2014, 19:45
էն, որ ես դեբիլ եմ. մի օր 9,8 եմ ստանում քննականը, հաջորդ օրը չեմ ստանում մի հատ նենց առարկա, որ մի քիչ ինձ նեղություն տայի նստեի պարապեի (մի երկու ժամ), 7ից բարձր կստանայի կստանայի: Ես չեմ կարում քննություն տալուց հետո հաջորդ օրվա համար պարապեմ: Ու նեեենց վատ ա որ գիտես եթե չպարապես կկտրվես ու "թքած ունես": Բարեբախտաբար էս մենակ լինում ա էն ժամանակ, երբ երկու օր իրար հետևից քննության եմ, ամեն անգամ չի սենց: Գիտեմ որ սխալ եմ ու անում եմ էն ինչ ուզում եմ էդ պահին, հարցը մենակ սրան չի վերաբերում, էս իմ մոտ ավելի գլոբալ խնդիր ա. Գիտեմ որ արածիս համար փոշմանելու եմ, զգում եմ որ սխալ եմ բայց "իմ էշն եմ քշում": Ինչի...

E-la Via
27.03.2014, 21:05
Էն, որ շուրջբոլորը եղանակի կտրուկ անկումից, հյուսիսային շրջանների կարկուտից, սպասվելիք ցրտահարությունից են խոսում, իսկ դու գլուխդ թեքում ու պատուհանից այն կողմ անձրևի տակ վարդագույն լողազգեստով պարողի ես տեսնում : Լրիվ :love..

Յոհաննես
27.03.2014, 22:47
Էն որ ակումբ ես մտնում,տեսնում ես 43 չկարդացված գրառում կա,ուրախանում ես,կարծում ես,որ նոր ու հետաքրքիր թեմաներ կան,5 րոպե հետո դուռը խփում են,բացում ես ու հիասթափությանն ես տեսնում ու ինքը հաղորդում է,որ էդ 43-ից 36-ը Կոնչիտա Արամ հակամարտությունն է :))

laro
28.03.2014, 00:17
էն, որ ես դեբիլ եմ. մի օր 9,8 եմ ստանում քննականը, հաջորդ օրը չեմ ստանում մի հատ նենց առարկա, որ մի քիչ ինձ նեղություն տայի նստեի պարապեի (մի երկու ժամ), 7ից բարձր կստանայի կստանայի: Ես չեմ կարում քննություն տալուց հետո հաջորդ օրվա համար պարապեմ: Ու նեեենց վատ ա որ գիտես եթե չպարապես կկտրվես ու "թքած ունես": Բարեբախտաբար էս մենակ լինում ա էն ժամանակ, երբ երկու օր իրար հետևից քննության եմ, ամեն անգամ չի սենց: Գիտեմ որ սխալ եմ ու անում եմ էն ինչ ուզում եմ էդ պահին, հարցը մենակ սրան չի վերաբերում, էս իմ մոտ ավելի գլոբալ խնդիր ա. Գիտեմ որ արածիս համար փոշմանելու եմ, զգում եմ որ սխալ եմ բայց "իմ էշն եմ քշում": Ինչի...
Ես էլ ուրիշ տեղ չեմ կարա ասեմ սրա մասին. ոչ ոք ինձ չի հասկանում, բոլորն ասում եմ դրա եղածն ինչ ա կհանձնես. իսկ ես նեեենց եմ ամաչում, որ չգիտեմ ոնց եմ վաղը դասի գնալու....ինչ հիմար զգացողություն ա. քննաշրջանը շարունակվում ա իսկ ես չեմ ուզում պարապեմ ֆիքսվել եմ սրա վրա, որ իրենից բան չի ներկայացնում: Ու խնդիրը նրա մեջ ա, որ էլի բանի տեղ չեմ դնում ու էլի գիտեմ սխալ եմ անում բայց անում եմ...ես գժվել եմ

Chilly
30.03.2014, 02:49
Էն որ մի հատ մարդ ես ման գալիս, որ հետը մի քանի ժամ լռես, ու չկա տենց մարդ:

Skeptic
30.03.2014, 06:45
Էն որ գիշերվա կեսին "օֆիսի" դուռը գաղտնի բանալիով բացում ես, լուսաքողարկում կատարում (զինվորական վերմակով պատուհանը փակում են, որ սենյակում միացրած լույսը դրսից չերևա) ու կլանված գործ ես անում, որ հաջորդ օրվան քիչ բան մնա, մեկ էլ բնությունը կանչում ա ծաղիկ հավաքելու, դու էլ չստիկներով, առանց գլխարկ-վերարկու ուզում ես դուրս գնալ ու ահաբեկված տեսնում, որ էդ ընթացքում հանկարծ ձյուն ա սկսել գալ ու մոտ 30 սմ նստել ա... :blin

Chilly
30.03.2014, 11:29
Էն որ CV-դ խմբագրում ես ու ինքդ քո աչքում մի տեսակ բարձրանում, հետն էլ մտածում ես արա ախր ես էս ինչ գործերի եմ, բա ես սրան ե՞մ արժանի, մինիմում $8000 ամսական :)) :goblin

Նարե91
30.03.2014, 14:06
Էն որ մարտը, մարտահրավեր նետելով բոլորիս, լրիվ խառնել ա սաղ :(

Այբ
30.03.2014, 19:21
Էն որ մարտը, մարտահրավեր նետելով բոլորիս, լրիվ խառնել ա սաղ :(

Էն որ գիժ մարտ ամիսն է: ;)

Այբ
31.03.2014, 20:37
Էն որ ախր Հայաստանը չէ, որ Ուկրաինայի ամբողջականությանը դեմ է քվեարկել: Ինչի՞ Հայաստանը էդքան իրավունք ունի: Երանի՜ չէր: Գաղութացված Հայաստանում վաղու՜ց է, ինչ Ռուսաստանը մեզ զրկել է որոշումներ կայացնելուց:

Հ. Գ. Գրառմանս պատճառը Հայաստանի՝ Ուկրաինայի ամբողջականության դեմ քվեարկելն է:

CactuSoul
31.03.2014, 23:40
Էն որ ամբողջ ձմեռ FB-ի լրահոսումս էդքան ձյուն, ձնեմարդ ու ձյան հետ կապված գրառումներ չտեսա, ինչքան էս 2 օրը ))

John
03.04.2014, 12:18
էն որ մի բան գրում ես առանց սմայլիկների, բովանդակությունը կապ չունի. կատակ էիր անում, լուրջ էիր ասում՝ միևնույն է, լուրջ են ընկալում...

SSS
03.04.2014, 16:59
Էն որ դու արդեն Ակումբ մտնելու ժամանակ ունես :love

Յոհաննես
03.04.2014, 19:36
էն որ Հայաստանում ՄԱՐԴԸ որպես տեսակ ոչնչացման եզրին է :(

VisTolog
04.04.2014, 19:07
Էն որ ուզում ես մեկին բռնես ու կաֆեների կույր դանակով կտրտես մասերի բաժանես:

laro
05.04.2014, 19:30
էն որ ուզում էի Չուկի գրքի շնորհանդեսին գայի, բայց մոռացել էի որ ամսի 4ին ա :blin

Յոհաննես
05.04.2014, 21:01
էն որ ուզում էի Չուկի գրքի շնորհանդեսին գայի, բայց մոռացել էի որ ամսի 4ին ա :blin
Էն որ դասի էի նստած,մտա ֆբ տեսա էսօր է,դասախոսիցս թույլտվություն վերցրեցի,եկա Կասկադի մոտ ման եկա,դուխս չհերիքեց,թողեցի տուն գնացի

My World My Space
05.04.2014, 23:37
Էն, որ բացում եմ մեյլս ու հաճելիորեն զարմանում։ Ակումբ.ամ-ը շնորհավորում է ծնունդս 15 օր անց։ :)) Շնորհակալ եմ, Ակումբ ջան։ Լավ է ուշ, քան երբեք, մանավանդ, որ անցած երկու տարիներին ընդհանրապես չես շնորհավորել։ :)

insider
06.04.2014, 14:04
Էն, որ միտքտ, երբ որ հայատառ ես պատկերում, զգում էս, որ սեփական մտքի առարկայական տեսքից հաճույք ստանալը ու դրա էսթետիկ արժեքը մի քանի անգամ ավելի բարձրա, քան նույն մտքի լատինատառ` տրասլիտ տարբերակի դեպքում: Տեսնես բոլորի մոտ էլ նույն վիճակնա՞:

Այբ
11.04.2014, 20:40
Էն որ, երբ տարբեր կայքերում կարդում ես իշխանությունից դժգոհողների տարբեր գրառումները ու հանկարծ, երբ էդ իշխանության կազմից որևէ մեկին պաշտոնանկ են անում, «պարզվում է», որ այնուամենայնիվ, երկրի մասին չմտածող իշխանություն կազմի մեջ լավ անդամներ էլ կան: Լավ էլի՜, եթե վարչապետին պաշտոնանկ չանեին, ֆբ-ով ու տարբեր կայքերով նրան էսքան գովելու՞ էիք:

Nihil
11.04.2014, 22:48
Էն որ մարդիկ կան, երբ որ մաշրուտկում նստում են վերջում, հետո մի քիչ ավելի դեմերում տեղ ա ազատվում, գալիս են առաջ են նստում, հետո դրա դեմն էլ ա տեղ ազատվում, էլի առաջ են գալիս...էն որ ուզում ես ասես` վայ դե հանգիստ տեղդ նստի~ :))

Ֆաուստ
11.04.2014, 22:58
Էն որ ոչ մի տեղդ չի ցավում, բայց քիչ է մնում ընկնես՝փշրվես:

Ֆաուստ
11.04.2014, 23:42
Էն որ ինձ հարմար թեմաներ եմ ման գալիս...:(

VisTolog
12.04.2014, 09:59
Էն որ կյանքը էնքանա լավանում, որ էս թեմայում գրելու բան մի տեսակ չի լինում: :D

Այբ
12.04.2014, 16:16
Էն որ տեսնում ես, որ ծանոթներիցդ մեկը նոթբուքին ստեղնաշար, մկնիկ է դրել:o

My World My Space
12.04.2014, 19:58
Էն, որ մարդն էնքան ա «Մենտալիստի» վրա խորացել, որ մենտալիտետին մենտալիստ ա ասում…. :lol

Հ.Գ. Արամին չասեք… :sus

Մ Մ
12.04.2014, 22:18
էն որ որոշում ես նկարես, նկարելու պարագաներդ հանում դասավորում ես ... ներկերը, վրձինները, .. արդեն պատկերացնում ես ինչ ես նկարելու ... սկսում ես ... հավեսդ միանգամից փախնում ա.. ու նորից ամեն ինչ տեղն ես դնում ... :'

Արամ
12.04.2014, 22:26
Էն որ հալածում են :'

մարիօ
13.04.2014, 01:12
Էն, որ ինձ էլ են հալածում :blin

Vardik!
13.04.2014, 09:58
էն որ Հայաստանում ՄԱՐԴԸ որպես տեսակ ոչնչացման եզրին է :(

Էն,որ երազում եմ Հայաստան դառնալ ու սենց գրառումներից հետո էլ միտքս չեմ փոխում: :8

John
13.04.2014, 11:46
էն, որ Արամը խորհուրդ ա հարցնում, եթե խորհուրդդ չհամընկնի իր մտածած տարբերակին, ուրեմն հալածում ես ՃՃՃ

Արամ
13.04.2014, 11:49
Էն որ John-ն էլ ա վառվելու դժոխքում։

John
13.04.2014, 11:50
Էն, որ չարժի երեխեքի հետ գլուխ դնել, հատկապես եթե իրանց թվում ա, որ արդեն շատ մեծ են :ՃՃՃ

Alphaone
13.04.2014, 14:33
էն, որ ինչքան շատանում ա ասելիքդ, էնքան լռակյաց ես դառնում...

Enna Adoly
15.04.2014, 22:40
էն որ ակումբի հին գրառումներդ կարդալուց հետո չգիտես, որ պատին խփես գլուխդ:cry

Մ Մ
16.04.2014, 11:33
էն որ լիքը գործ ունես անելու, բայց ակումբի թեմաներն ես թերթում։ :oy

Ուլուանա
16.04.2014, 14:41
Էն որ ընդամենը երկու օր առաջ արդեն ամառ էր, իսկ էսօր ձյուն ա եկել... :{

John
16.04.2014, 21:11
էն որ մի հատ քֆուրի՝ իր գործը նորմալ չանելու պատճառով դու ես տուժվում

John
16.04.2014, 21:37
էն որ կինոն 15րդ րոպեից ես նայում, ու սաղ ընթացքում փորձում ես սկիզբը գուշակել :D

հ.գ.
վերջին հազարամյակում կոմպոմ եմ միայն նայում, տենց խնդիր չկա, բայց հիշում եմ, կար տենց բան :Ճ

Արամ
16.04.2014, 22:12
Էն որ էս անտեր կյանքում, ոչ մի զհարումարս էլ արդար չի լինում։

Chuk
16.04.2014, 22:17
Էն որ աղջիկն ամաչում ա քո ներկայությամբ քֆուր տա :pardon

Nihil
16.04.2014, 22:19
էն որ մոտ ընկերուհիդ երեկվանից վատ ա, թունավորվել ա, սաղ օրը սիրտ ա հետ տալիս,էդքանով հանդերձ իրան տանում էս շաուրմա ես հյուրասիրում :diablo:D

Գալաթեա
16.04.2014, 23:27
Էն որ ֆիզիկական հոգնածությունը ծածկում ա ամեն ինչ։ Հնարավոր ու անհնարին։
Նույնիսկ հոգու հոգնությունն ա ծածկում։

Այբ
18.04.2014, 13:37
էն որ երթուղային վարորդին 100 դրամ են տալիս ու ասում.
- Մի հատ ստացի...:D

John
18.04.2014, 13:48
էն որ երթուղային վարորդին 100 դրամ են տալիս ու ասում.
- Մի հատ ստացի...:D

բա էն որ 200 են տալիս, ասում են «էս մի հատ երկու հատ ստացի» :D

Nihil
18.04.2014, 13:56
էն որ իջնում ես վերջին կանգառում, մենակ ես մարշռուտկայի մեջ, 1000 դրամ ես տալիս, վարորդը հարցնում ա " Քանի՞ հատ": :think

Smokie
18.04.2014, 14:38
Էն որ you have no friends:(

Այբ
20.04.2014, 14:47
Էն որ մեկին ուզում ես վարկանիշ տալ, բայց չի լինում...:'

Ս.Ո.
20.04.2014, 14:54
Այ ես էլ էի էս նույն հարցը տալիս պախան <<Էն,որ>> հավաքածուները :hands

Այբ
20.04.2014, 21:06
Էն որ շատ մարդիկ իրենց անհաջողությունները շատ ավելի թեթև են տանում, քան ուրիշների հաջողությունները:

Vardik!
20.04.2014, 23:54
Էն, որ մի օր քեզ բարձրակրունկ կոշիկ ես թույլ տալիս, բայց մինչև իրիկուն էնքան ես հոգնում ու տանջվում դրանց ձեռը, որ տուն մտնելուն պես ռադ ես անում մի մութ անկյուն: :D

Ս.Ո.
21.04.2014, 11:32
Էն որ,ընկերուհուդ համար ամեն ինչ անում ես բայց մեկա ինքը նույն անշնորհակալնա ու դու էլ նույն դեբիլն ես մնում ու հաջորդ անգամ էլի պատրաստ ես իրա համար ամեն ինչ անել :'(

Այբ
21.04.2014, 18:04
Էն որ ինչ-որ կայքում հոդված ես կարդում, որտեղ գրված է, թե «շարունակությունը կարդալ այստեղ»...հետևում ես հրահանգին, մտածելով, թե հիմա շարունակության մեջ մի երկու էջ բան ես կարդալու, բայց պարզվում է՝ շարունակությունը ընդամենը մի նախադասություն է::o

Nihil
21.04.2014, 20:26
էն որ ռեֆերատ ես փնտրում ու դրա տեղը ամեն ինչ գտնում ես բացի ռեֆերատից` Բրիտնի Սպիրսի տկլոր դոշերը, նիհարելու գաղտնի դիետաներ, առնանդամը մեծացնելու ձևեր և այլ զիբիլ :angry

Smokie
22.04.2014, 12:22
Էն որ «Բլթոտ հայտարարություններ»ի վերջին գրառման վերջին երկու նկարներում երևացող տառերի վրա mouse-ով կտտացնում ես ու փորձում կողք քաշել, հույս ունենալով, որ կողքի աներևույթ տառերը կմգանան:lol:))

Այբ
22.04.2014, 18:21
Էն որ ակումբցիների նկարներն ես նայում ու գրառումները կարդալով տեսնում ես, որ վերջերս գրանցված ակումբցիները արդեն հասցրել են գնալ հանդիպման, նկարվել...ու մտածում ես՝ էս ի՜նչ յամանն են (վատ իմաստով չընկալեք) նորեկները...:o

Այբ
24.04.2014, 13:54
Էն որ չէի ուզենա, որ մեր մեծացող սերնդի հայրենասիրությունը Թուրքիայի դրոշը վառելով արտահայտվեր : Ամենակարևորը, իրոք, դառնան մեր երկրի համար արժանավոր քաղաքացիներ, ոչ թե սուտի հայրենասերներ, որոնց հայրենասիրությունը միայն Թուրքիայի դրոշը այրելով է սահմանափակվում:

Enna Adoly
24.04.2014, 16:40
Էն որ մարդիկ համոզված են, որ դա հենց ճիշտն է, չգիտես ինչերից ելնելով են համոզված...

Nihil
25.04.2014, 00:03
էն որ Շարլ Ազնավուրին համատարած Շարլ ԱՆՁնավուր են ասում... :D

boooooooom
25.04.2014, 00:55
Էն որ գրում գրում ես, մեկել հայտնաբերում ես, որ գրածներիդ կեսի հետ արդեն համաձայն չես, ու հենց էդ պահին հասկանում էս ինչի ա գրած․ «արագ պատասխանել» ։ Որովհետև որ մի քիչ էլ մտածես, գրածդ կջնջես :)

unknown
25.04.2014, 18:03
Էն որ երկար ժամանակ չես մտնում ակումբ մեկել մտնում ես ու չգիտես ինչ նայես ենքան բան կա նայելու:)

Skeptic
25.04.2014, 22:18
Էն որ հենց հիմա մեր գետնատնակում Rumba Gitanos-ի սոլիստ-կիթառիստի կենդանի կատարումն եմ լսում: ^__^

laro
25.04.2014, 23:27
Էն, որ արյուն ես տալիս որպես դոնոր, ու երազում ես, որ քեզ մի օր կզանգեն կասեն, որ ինչ-որ մեկին դու պետք ես....

insider
26.04.2014, 22:48
Էն, որ հարսանեկան արարողության մասնակցելու հրավեր ես ստանում ու հարցնում ես, թե որտե՞ղ է անցկացվելու, ասում է օրինակ՝ «Եսշատգիտեմորտեղ»-ում և եթե հանկարծ, միամտաբար, ճշտում ես, թե դա որտե՞ղ է, ի՞նչ տեղ է, ի պատասխան էնպիսի մի զարմացած հայացք ես տեսնում, որ ակամայից մտածում ես, թե այդ ինչպես եղավ, որ դու այսքան ժամանակ չէիր լսել այդքան հայտնի «վանական համալիրի» մասին: Ես՝ ներողություն:

մարդագայլուկ
26.04.2014, 23:29
էն որ մինչև հիմա ստիպված ես լիքը մարդկանց բացատրել, թե ինչի պիտի հայերենը հայատառ գրել :angry ու չնայած խիստ տրամաբանական ա, թե ինչի պիտի հայերենը գրվի հայատառ այլ ոչ ասենք լատինատառ կամ մալայալամատառ, իրանք քիչ չի «չեն համոզվում», դեռ մի բան էլ կողին ընկած փորձում են իրանց անկապ հակափաստարկներով շշպռել:

StrangeLittleGirl
26.04.2014, 23:39
էն որ մինչև հիմա ստիպված ես լիքը մարդկանց բացատրել, թե ինչի պիտի հայերենը հայատառ գրել :angry ու չնայած խիստ տրամաբանական ա, թե ինչի պիտի հայերենը գրվի հայատառ այլ ոչ ասենք լատինատառ կամ մալայալամատառ, իրանք քիչ չի «չեն համոզվում», դեռ մի բան էլ կողին ընկած փորձում են իրանց անկապ հակափաստարկներով շշպռել:
Էն որ հանդիպելով որոշ լեզուների (օր. իռլանդերեն) ուղղագրությունների, հայտնաբերելով, որ իրանք, փաստորեն, տրանսլիտով են գրում, տրամաբանություն չտեսնելով էդ ուղղագրության մեջ, հասկանում ես, թե ինչքան ահավոր բան ա տրանսլիտն ընդհանրապես

Nihil
26.04.2014, 23:46
էն որ մեկը ֆեյսբուքում մի այնպիսի հիիիի՜ն նկարի տակ է մեկնաբանություն թողնում, որ հասկանում ես, որ էդ մարդը քրքրում էր քո էջը :think

մարդագայլուկ
26.04.2014, 23:51
Էն որ հանդիպելով որոշ լեզուների (օր. իռլանդերեն) ուղղագրությունների, հայտնաբերելով, որ իրանք, փաստորեն, տրանսլիտով են գրում, տրամաբանություն չտեսնելով էդ ուղղագրության մեջ, հասկանում ես, թե ինչքան ահավոր բան ա տրանսլիտն ընդհանրապես

էն որ դրանից ջղայնացած մտքիդ դնում ես հեսա-հեսա նստել ու իռլանդերենի օրիգինալ այբուբենը սովորել, իսկ իռլանդացիների հեչ էլ պետքը չի, տրանսլիտի մեջ խախանդ լռված ապրում են :Ճ

Ռուֆուս
26.04.2014, 23:59
Էն որ ասում են 10 տարի առաջ, առաջին ասոցիացիաներդ 90-ականներն են լինում :(

John
28.04.2014, 21:28
էն որ ֆուտբոլիստն ու մրցավարը флиртуют :D
մրցավարուհին ավելի ճիշտ ;)

Nihil
29.04.2014, 00:26
էն որ մեկը հումոր ա անում, վերջում չես լսում ինչ ա ասում, բայց մեխանիկորեն ծիծաղում ես։ Ոնց չի դզում :D

John
29.04.2014, 12:00
Էն որ ասում ես «Օկ, դե նորություն լինի կզանգեմ», երկուսն էլ գիտեք որ չես զանգելու, նա վսյակի ավելացնում ես «Որ չզանգեմ, ուրեմն նորություն չկա» :D

Enna Adoly
29.04.2014, 22:58
Էն որ լիքը գործ ունես, բայց չգիտես ինչ անես :}

Նաիրուհի
30.04.2014, 12:03
Էն որ գիտակցում ես՝ Այվին էս պահերին Մյունխենում է եղել, բայց իր պետքն էլ չի ֆուտբոլը։ Է՜հ, անարդար բախտ... :cry
Լիսաբոնյան եզրափակչի համար ինքնաթիռի տոմս է նվեր ընդունվում։


https://www.youtube.com/watch?v=glNaVPSksoY

Այբ
30.04.2014, 22:36
Էն որ վերևիդ հարևանները 3 հատ չարաճճի երեխաներ ունեն...:sad

Vardik!
30.04.2014, 22:51
Էն, որ մեր ներքևի հարևանների վերևի հարևանը երկու չարաճճի երեխա ունի: :D

Freeman
30.04.2014, 23:34
Էն որ մեր ներքևի հարևանը կերազեր որ իրա վերևի հարևանը երեք չարաճճի երեխա ունենար :)) Էն որ հեսա երկու օրից ավելի շատ ա երազելու

Այբ
02.05.2014, 11:15
էն որ լավ պատրաստություն ես տեսնում, հետաձգում ես գործերդ հատուկ հյուրերի համար, բայց չեն գալիս, իսկ հետո էլ եղած-չեղածը ստիպված ընտանիքով ուտում ես, մեկ էլ՝ զանգում ասում են, թե գալիս են...:'

StrangeLittleGirl
03.05.2014, 23:45
Էն որ մտնում ես ask.fm, տասնմեկ հատ notification ես ունենում, որոնցից երեքը հարցի պատասխան, ութը՝ լայք: Ու ոչ մի նոր հարց :(

laro
04.05.2014, 00:09
Իմ մոտ ակտիվություն գրանցվել ա առաջին մի երեք օրը. ես էլ եմ հարցեր ուզում....

John
04.05.2014, 21:16
էն որ 4րդ օրն ա արդեն օրը 6-7 ժամ պարապում ես ու տենց էլ անհայտ մնաց, թե ո՞նց ա մարդկանց հաջողվում տարիներով դրանից ավելի շատ ժամանակ տրամադրել դաս սովորելուն...

հ.գ.
պետ.ավարտական քննությանը մնաց 38 ժամ

John
05.05.2014, 22:53
էն որ ask.fm-ը deactivate ես անում, truthly.me-ն ակտիվանում ա... զգույշ էղի անոնիմ, որ հանկարծ բախտդ չի բերել իմացել եմ է ով ես, չստացած պետականիս սաղ մեղքը քո վրա եմ բարդելու, տակից դուրս չես գա :D

insider
06.05.2014, 00:19
Էն, որ յութուբյան էջիդ արխիվներն ես փորփրում, հիշում ու լսում ես պատանեկության տարիներին քեզ հարազատ երգերն ու միամիտ հայտնաբերում ես, որ քո պատանեկության տարիներին լսած ռոք, պոպ ու մոպ երգերի մեծամասնությունը շվեդական խմբեր են երգում, սկսած Europe, Roxette, Army of Lovers -ից մինչև Abba ու Ace of Base: Ես չգիտեի, որ ժամանակին սենց հոգեպարար կապերի մեջ եմ եղել շվեդների հետ :think

մարդագայլուկ
06.05.2014, 15:45
էն որ գնում ես էխոյի, սպասասրահում հավաքվածների իննսուն տոկոսը հղի են ու սենց երջանիկ դեմքերով հարցնում են` քանի՞ ամսական ես, լոմկա դեմքով պատասխանում ես` քսան տարեկան եմ :D

Յոհաննես
06.05.2014, 23:24
Էն որ ակումբցիները նորեկներին վազեցնում են,հետո էլ շլանգ են հանում :D

Ռուֆուս
06.05.2014, 23:26
Էն որ ՖԲ-ում քեզ մի անծանոթ իտալուհի է գրում հայերենով :Օ Պարզվում է Սբ. Ղազարում հայերեն է սովորել: Մյուս շաբաթ հանդիպում ենք :)

John
07.05.2014, 11:38
Էն որ ուզում ես մտնես մի բան գրես «Այսօր ես առաջին անգամ...» թեմայում, հետո հիշում ես որ էդ երեկ էր եղել ու չես գրում...

Մ Մ
07.05.2014, 13:11
Էն որ ինչ-ինչ պատճառներով պիտի ոչինչ չուտես՝ կտրտած մրգերի ու խոհանոցային համով հոտերի պատճառով պառկում ես քնելու .. :cry

Ուլուանա
07.05.2014, 16:20
Էն որ ուզում ես մտնես մի բան գրես «Այսօր ես առաջին անգամ...» թեմայում, հետո հիշում ես որ էդ երեկ էր եղել ու չես գրում...
Էն որ Հովսեփը չգիտի, որ տենց դեպքերում գրում են. «Այսօր (ավելի ճիշտ՝ երեկ)» ես առաջին անգամ... :))
Գրի, գրի, մեջդ մի պահի ;)։

մարիօ
07.05.2014, 22:03
Էն, որ պիտի քաղաքապետարան հարցազրույցի գնաս, քեզ զգուշացնում են, որ կեդերով չգնաս ու դու հասկանում ես, որ կեդերից բացի ուրիշ ոչինչ չունես հագնելու: :D

Լեո
08.05.2014, 15:24
Էն որ մայիսի 9-ը ոչ միայն հաղթանակի տոնն ա, այլև 1 ժամ շուտ տուն գնալու առիթ :ՃՃ

© Աշխատավոր, բայց աշխատանքի հետ սեր չունեցող ժողովուրդ :Ճ

Նարե91
08.05.2014, 22:33
Էն որ ակումբում երբ պասիվ ես լինում, հազար ու մի մտքեր ես ունենում, որ կարող էիր համապատասխան թեմաներում զետեղել, բայց երբ գալիս է ակտիվանալու շրջանը, դրա հետ մեկտեղ գալիս է դմբոյանալու ժամանակը, ու չեմ հիշում, թե ինչեր պիտի գրեի: :( :))

մարդագայլուկ
08.05.2014, 23:37
էն որ մի հատ քյառթ ֆեյսբուքում չամռվում ա, բայց հինգ րոպե էլ չի ձգում :( :D feeling բլոք եղած

John
09.05.2014, 14:44
էն որ սիրունիկ աղջիկ ա, ժպիտն էլ ա լավիկը, բայց խի՞ ա էդքան տուպոյ :bad

Ուլուանա
11.05.2014, 00:02
Էն որ ՖԲ–ի լրահոսի մեջ անմիջապես իրար տակ երկու էսպիսի ստատուս ես կարդում.

Գնդակահարեք ինձ, բայց պետք է ասեմ. Արամը շատ վատ երգեց:

Hayer jan BiNGOooooioo!!! Shnorhavorum em boloris! Kap chuni vor texum klinenq! Esor Arame gagatnaketin hasav!!!!!

Համոզված եմ՝ շատերն են համաձայն, որ գագաթնակետին հասավ, բայց էն հարցում, թե կոնկրետ ինչի՛ գագաթնակետին, հաստատ տարակարծություններ կլինեն :))։

Lusina
11.05.2014, 00:22
Էն որ ՖԲ–ի լրահոսի մեջ անմիջապես իրար տակ երկու էսպիսի ստատուս ես կարդում.



Համոզված եմ՝ շատերն են համաձայն, որ գագաթնակետին հասավ, բայց էն հարցում, թե կոնկրետ ինչի՛ գագաթնակետին, հաստատ տարակարծություններ կլինեն :))։

Էն որ իմ մոտ էլ հակառակ հերթականությամբ ա :))


Pshaqaxveciiiiiiii joxovurddddd...inch lav eluyt errr


Գնդակահարեք ինձ, բայց պետք է ասեմ. Արամը շատ վատ երգեց:

Alphaone
11.05.2014, 01:03
էն որ մտնում ես ակումբ ու խաբար լինում, որ էսօր եվրոտեսիլի եզրափակիչն էր...

Արևհատիկ
11.05.2014, 13:46
Էն որ առավոտյան խոր քնի մեջ ես, մեկ էլ զգում ես մեկը վիզդ գրկում ա, պաչիկ ա անում ու ասում ա. «վո՜ւյ, ուտեմ է՜» :love Աչքերդ բացում ես, տեսնում ես, որ էդ երազ չէր ու երկու հրաշք աչուկներ սիրող հայացքով քեզ են նայում:
Ու էն որ չես ներվայնանում, որ կիրակի օրով ժամը 7-ին հանել են քնից :))

ՀԳ. Գոհարի՜կ :kiss

Lusina
11.05.2014, 15:09
Էն որ սկսում ես կասկածել, թե դու էլ ես հոմոֆոբ, ինչա չես ուրախանում, որ Կոնչիտան հաղթել ա :unsure

Skeptic
11.05.2014, 21:39
Էն որ բոլոր ակտիվ նոր ակումբցիներին բոլոր ակտիվ հին ակումբցիները ճանաչում են, ինձանից բացի: :(

John
11.05.2014, 22:45
էն որ երջանկություն ես ունեցել վերջին երկու օրերին չհետևել նյուզֆիդաակումբային կ. քննարկումներին

Nihil
11.05.2014, 22:53
էն որ տանը 3 հոգի են, բայց բաղնիքում հեչի պես մի 8 հատ ատամի խոզանակ կա դրած

Lusina
12.05.2014, 11:32
Էն որ Արևը ոնց որ հատուկ հետևի ՖԲ–ի լրահոսին, որ օրինաչափությունը պահի :))

"Shnorhakalutyun Evrotesili Hayastanyan juriin Hayastani anun@ barcr pahelu u Austriain dzayn chtalu hamar Ete hashvi arnvein miayn herustaditoxneri dzayner@ Austrian Hayastanic kstanar 10 miavor Ur enq hasel(((((((((("

"Կյանքումս առաջին անգամ Եվրատեսիլի քվեարկությանը մասնակցել եմ, էն էլ մեր հանճարեղ ժյուրիի պատճառով ձայնս կորավ:
Շվեդիա "

Ու էլի անմիջապես իրար տակ :))

Արևհատիկ
12.05.2014, 18:59
Էն որ էդ տրանսլիտով գրառումներից ոչ մեկը Արևը չի կարդացել :yea

Chuk
12.05.2014, 22:58
Էն որ UPS-դ մի տարի առաջ փչացել ա, հա չի հաջողվում տանել սարքելու կամ նորն առնել, լույսերդ գնում գալիս են, բայց կոմպդ չի անջատվում :8

Lusina
12.05.2014, 23:20
Էն որ ՖԲ-ում անվան ու ազգանվան տեղերը թարս լրացրած մարդիկ են հանդիպում, ինքս ինձ մտածում եմ, թե իբր խի են թարս գրել, հետո հիշում եմ, որ իմն էլ ա տենց :))


https://www.youtube.com/watch?v=S1J5zdn6VzY

StrangeLittleGirl
12.05.2014, 23:58
Էն որ բլոգումդ գրառում ես անում, լինքը ֆբ-ում նենց ես շեյրում, որ ընկերներիդ մեծ մասը չտեսնի, որ շատ չտարածվի (ու հատկապես մամադ-պապադ չշեյրեն), մեկ էլ առավոտն արթնանում, տեսնում ես պապադ էլ ա շեյրել, մամադ էլ, լրատվականներն էլ, ընդ որում՝ ուրիշների մոտից: :))

Մ Մ
15.05.2014, 10:52
Էն որ աշխատանքի գնալուց ականջակալներով երգ ես լսում ու ուզում ես բարձր երգել, երգեեեեելլլ .....:russian

laro
15.05.2014, 19:04
Էն, որ ես բոլոր անցկացված ճկույթների մրցույթներում հաղթում եմ :)) Իմ ճկույթը բոլորից երկարա, ինձ վատ եմ զգում արդեն, մտածում եմ իմ մոտ մի բան էն չի.

Ռուֆուս
15.05.2014, 22:49
Էն որ տենց մկան չի մնացել, որ չցավա :cry

Lusina
15.05.2014, 23:07
Էն որ էդքան սպասելուց հետո վերջապես հնարավորություն ա ստեղծվում սերվերի կոդերը windows-ում visual-ի միջավայրում գրել, իսկ դու արդեն հետ ես վարժվել սպիտակ մարդու պես կոդ գրելուց :(

մարդագայլուկ
16.05.2014, 12:38
էն որ կատուդ հղի ա լինում, մամադ զանգում ասում ա` տատի ես դառնալու :))

Nihil
16.05.2014, 17:20
Էն որ ձեռքիդ ժամ ես կապում, բայց մեկ ա հեռախոսից ես ժամը նայում։

Այբ
16.05.2014, 19:26
Էն որ ասելիք ունես ու ուզում ես գրառում անել, բայց էնքան հոգնած ես, որ ալարում ես գրել...:'

keyboard
17.05.2014, 13:40
էն որ դիմացովդ քայլում ա, արա ասում ես երնեկ սրա տիրուն, էս ինչ բալա ա, մեկ էլ որ թեքվում ա հետ...
Վախ հորս արև, թռանք :D

Lusina
17.05.2014, 20:34
Էն որ հեռուստացույցով Էմմիին ես տեսնում ժյուրիի դերում, իսկ համակարգչի դիմաց մահվան օրագիր թեման.
Էն որ հասկանում ես, թե ինչքան վտանգավոր մարդ ես :unsure

John
18.05.2014, 21:26
էն որ 4xլիքը անելիք ունես, հերթականությունը դու չես որոշում, 3xլիքը արել ես արդեն, ու մնացել է վերջին, ամենակարևորը, իսկ ուժ, եռանդ, էլ չեմ ասում հավես՝ չի մնացել...

Նարե91
19.05.2014, 00:26
Էն որ մինչև թանգարանում աշխատելը մտքովս չէր անցնում կամ հավես չկար թանգարանային գիշեր ակցիային մասնակցել :( հիմա էլ որ անցնում ա կամ շատ մեծ ցանկություն կա` ի՞նչ :(

Jarre
19.05.2014, 11:54
Էն որ Աթեիստի հետ հանդիպում ես, ու մարդկության հանդեպ հավատացյալ ես դառնում :D

Lusina
19.05.2014, 11:59
Էն որ քեզանից ընդամենը մի տարի փոքր սերնդից մարդ կա, որ չի տեսել էս կինոն :o


https://www.youtube.com/watch?v=fXjch4-Eee0

Հ.Գ....Им бы понедельники взять и отменить

Ռուֆուս
20.05.2014, 00:39
Էն որ սոված ես, բայց չգիտես ինչ ուտես...

Վահե-91
20.05.2014, 00:44
Էն որ համակարգիչ ունեցողին տենց էլ չես կարում Enter կնոպկի տեղը բացատրես:

John
20.05.2014, 01:04
էն որ seen, բայց պատասխան չկա ...

Նաիրուհի
20.05.2014, 01:48
Էն որ գնա դիպլոմայինդ վերջացրու, էս էլ քեզ պատասխան։

Հ.Գ. Էն որ Շալանդ պապին Ալեքսին հավաքական է հրավիրել :love

Նաիրուհի
20.05.2014, 01:58
Էն որ գրադարանում Նարե91-ին ես տեսնում, բայց կասկածում ես՝ ինքն է, թե չէ, ու տենց էլ չես մոտենում, մտածում ես՝ գնամ տուն, հարցնեմ, հետո գալիս ես տուն, Mari Sari-ն գրած է լինում, որ քեզ գրադարանում տեսել է, սկսում ես կասկածել, որ իրեն ես տեսել, բայց եսիմ ինչի նմանեցրել ես Նարեին, հետո Նարեն է գրում, թե՝ կարո՞ղ է քեզ եմ տեսել գրադարանում, ու...
էն որ մի´ արեք տենց, ես լավ չեմ տեսնում, դրա համար վախենում եմ մարդկանց ուշադիր զննելուց, բայց որ ինձ տեսնում եք՝ մոտեցեք, իյա :angry

Alphaone
20.05.2014, 12:27
Էն որ մի բաց նամակ ես կարդում ու քեզ զգում հայտնված ինչ-որ անկապ, պաթետիկ ու աննորմալ վատ սցենարով ֆիլմում...

VisTolog
20.05.2014, 17:12
Էն որ դեպրեսված ակումբցիների մեծ մասը կարգավիճակի տեղը կետ են դնում, ավատարը ջնջում են, ստորագրությունը ջնջում են, վարկանիշները փակում, իրեն էլ թաքնված մտնում ակումբ :ՃՃ

StrangeLittleGirl
20.05.2014, 23:15
Էն որ կոլեգայիդ ասել ես՝ ֆեյսբուքում քեզ ոնց գտնի, արագ-արագ մտնում, դզում-փչում ես պրոֆիլդ, որ ոչ մի ավելորդ նկար, ավելորդ բառ, ավելորդ լայք չլինի: Ու արագ փակում ես ֆեյսբուքի էջդ, որ գործի տեղը ոչ ոք չբռնացնի:
Ու էն որ ընկերության առաջարկը գործի ժամին ա գալիս, հաստատում ես, մտնում իրա էջը ու տեսնում տո էլ չար կախարդի շորերով նկարներ, էլ մոստի վրա գժական բաներ:

մարդագայլուկ
21.05.2014, 00:01
էն որ հա ուզում ես մի բան գրես, էն էլ մտքիդ ոչ մի բան չի գալիս ու հասկանում ես, որ գլուխդ իրա մեջի եղած-չեղածով արձակուրդ ուղարկելու ժամանակն ա:

John
21.05.2014, 01:51
էն որ գործից տուն գալուց 2.5 վայրկյան ուշանում ես երթուղայինից ու գիտակցում, որ հենց էս պահին, մինչև հաջորդ երթուղայինի գալը քո կյանքը անիմաստ տեղը կրճատվեց մի քանի րոպեով...

Արևածագ
21.05.2014, 11:06
Էն որ միայն սպիտակ սպիտակեղեն ես լցրել լվացքի մեքենայի մեջ, ճերմակի համար նախատեսված լվացամիջոցներ, լվացքը պտտվել- պրծել է, շորերը հանելուց մի հատ էլ սև նասկու թայ ես հանում մեքենայի միջից: :o

VisTolog
21.05.2014, 12:08
Էն որ մեկին լինկ ես ուղարկում, ու ինքը տվյալ պահին բացելու փոխարեն սկսումա հարցնել թե դա ի՞նչ լինկա: :angry

Lusina
21.05.2014, 12:13
Էն որ մեկին լինկ ես ուղարկում, ու ինքը տվյալ պահին բացելու փոխարեն սկսումա հարցնել թե դա ի՞նչ լինկա: :angry
Էն որ ես բացում եմ, բայց մեկ ա կարող ա հարցնեմ :))

Ռուֆուս
22.05.2014, 01:46
Էն որ հերիք չի Եվրատեսիլի ու Ինգա-Անուշի շնորհիվ Հայաստանի գրեթե ամբողջ ԼԳԲՏ համայնքը ինձ ՖԲ-ում ֆրենդ ռիքվեստ ուղարկեց, դեռ մեկն էլ փորձում էր ինձ կպցնել :D

StrangeLittleGirl
23.05.2014, 12:54
Էն որ լիքը հին ակումբցիներ են վերադրաձել, ու փորձում ես հասկանալ՝ ինչու՞ հանկարծ: Բայց շատ հավես ա :)

John
23.05.2014, 14:02
էն որ ծանոթներիցդ մեկը ծախում ա հեռախոսը, հետո էդ նոր տերն էլ ա ծախում .... տենց մի քանի ամսից քո մոտ ա հայտնվում էդ հեռախոսը, ու նայում ես browser-ի history-ն, հստակ գիտես, որ քո ծանոթի ժամանակներից ա մնացել, ու, մեղմ ասած հոգեբանական շոկ ես ապրում...
Ու էն որ Ակումբից ա էդ ծանոթդ, ու որ գլխից էլ խփեն չես ասի ով ա :D

էն որ էս գրառումը «ֆորումի անդամների լուսանկարներ» թեմայում էի արել սխալմամբ, շնորհակալություն Լեոյին, որ տեղյակ պահեց ՃՃՃ

Նաիրուհի
23.05.2014, 14:42
Էն որ սկսում ես ուրախանալ, որ վերջին 25 տարում հեռախոս չես ծախել :))

VisTolog
23.05.2014, 17:11
Էն որ յուծյուբ են ասում: o.O

Աթեիստ
23.05.2014, 17:37
1. Էն որ լավ սոված ես, քեզ տրամադրում ես, որ գնաս ընդմիջման, էն էլ էնքան գործ ունես, որ սենդվիչը վերցնում, հետ ես գալիս օֆիս։



2. Տուն գնալուց էլ նկատում ես, որ սենդվիչիդ կեսը հըլը տեղում ա։

Յոհաննես
24.05.2014, 01:41
էն որ կորած-մոլորած գյուղում,սթրեսված ու դարդոտած վեր ես ընգել,2 օրից քննության ես,բայց մատդ մատիդ չես տվել ու արդեն նյարդային բջիջներդ քայքայվում են,երբ ամեն օր 10 անգամ բանակ գնալուց են հարցնում:
Մի խոսքով. կաաաաայֆ :hands

Աթեիստ
24.05.2014, 01:53
Էն որ ուզում ես Ակումբում ընկերոջդ բան գրես, բայց

1. նամակները փակ են
2. Վարկանիշ տալ չես կարում, որտև քցիբություն ես անում ուրիշներին չես տալիս
3. Զրուցարանը չի դզում
Թարսի պես ՖԲ-ում էլ չկա։

Lílium
24.05.2014, 11:09
Էն որ ուզում ես գրառումներ կարդաս,ու ամեն 2 գրառումից հետո. «Մոդերատորական. քննարկումները տեղափոխվել են եսիմ ուր »: :)) Հետքերով գնում եմ: :hands

Արևհատիկ
24.05.2014, 17:24
Էն որ հազարից մեկ ճաշ ես եփում, ու ի զարմանս քեզ համով ա ստացվում :vogevorvac :))

Agni
24.05.2014, 21:27
էն որ վատառողջ ես, բայց սուսուփուս նստած րոպեներն ես հաշվում, թե երբա ինքը տուն գալու, որ սկսես նվնվալ...:oy

Ռուֆուս
24.05.2014, 21:45
Էն որ սուպերմարկետում պատահաբար գրեչկայով պեչենիներ ես հայտնաբերում :nyam Համով են ու ամենակայֆը գրեչկայի անունն է իտալերեն՝ սարակինոսների ցորեն :))

John
25.05.2014, 02:28
էն որ հասկանում ես. դու տարբերվում ես ու էդ դզում ա ՃՃՃ

laro
25.05.2014, 12:03
Էն որ առավոտը արթնանում ես ու տանը ոչ ոք չկա, լռություն :o Ու՞ր են բոլորը, տաօրինակ ա.....հեռախոսս էլ զարյադկա չունի.
Բայց հաճելի բան ա տունը մենակ լինել. երանի էսօր ուշ գան բոլորը....
հ.գ. 12-ը իմ համար դարձել ա առավոտ :))

Lílium
25.05.2014, 14:33
Էն որ սերիալում մի դեր խաղալով իրենց «գերաստղ» են համարում,ու մի հատ էլ Եսիմինչյան Եսիմինչ Official page: :[

Nihil
25.05.2014, 23:40
էն որ ինտերնետում ինչքան աշխատանք ես ման գալիս, մենակ ծրագրավորողների տեղ կա։ :(

John
25.05.2014, 23:58
Էն որ ոնց քցում-բռնում ես ծրագրավում պետք ա սկսես սովորել
էն որ էնքան խառն ա էդ ոլորտը, որ չգիտես որտեղից սկսես
Էն որ սկսում ես քաջատեղյակ մարդկանց հարցնել, հակասական բաներ են ասում...

laro
26.05.2014, 11:38
Էն, որ եկա էն եզրահանգման, որ Ջոնը ճիշտ էր, երբ ասում էր երկու տարի պարապելը սխալ ա. հոգնացնում ա: Էն ժամանակ չէի հավատում, հիմա համոզվեցի.....բացահայտվեց ինչի եմ էս վերջերս ծույլիկ....

Ռուֆուս
26.05.2014, 19:07
Էն որ ՖԲ-ում քեզ մի անծանոթ իտալուհի է գրում հայերենով :Օ Պարզվում է Սբ. Ղազարում հայերեն է սովորել: Մյուս շաբաթ հանդիպում ենք :)

Էն որ արդեն երկրորդ հայերեն իմացող իտալուհին ա ինձ ՖԲ-ում գտնում, դեռ մի բան էլ ամառը պիտի գա Գյումրի կամավոր աշխատելու :)) Վաղը միասին սրճելու ենք, շարունակությունը օրագրումս :)

մարիօ
26.05.2014, 20:42
Էն, որ վերջապես տուգանային ես ստացե՜լ, ջա՜ն: :yes :D

Յոհաննես
26.05.2014, 21:45
Էն որ ցավից հաճույք ես ստանում

Alphaone
27.05.2014, 15:53
էն, որ արդեն վրիպակ բառն էլ ես վրիպակներով գրում... :(

Nihil
27.05.2014, 18:20
Էն որ գնում են ինչ-որ բրենդային խանութից եսիմ ինչ են առնում ու էդ տոպրակով էնքաաաան են քայլում, մինչև պատռվի։

Նարե91
27.05.2014, 19:04
Էն որ 16:42-ը նշանակում ա, որ 5-ին 20 ա պակաս, բայց 16:43-ը արդեն 15 պակաս ա: :))

E-la Via
27.05.2014, 21:13
Էն, որ ներսում բառերը խլրտում են, բայց նախադասություն չեն դառնում:
Էն, որ ուզում ես խեսել, բայց շուրթերդ կիպ սեղմված են:
Էն, որ ուզում ես ուզել, բայց գիտես՝ անտեղի է:

Lusina
27.05.2014, 22:06
Էն որ վաղը ոչ աշխատանքային ա, ու մտածելով, թե ուրբաթ ա, շաբաթական զեկուցում (weekly report) ես ուղարկում :}

Ես էլ մտածում էի ինչքան քիչ գործ եմ արել էս շաբաթ :))

John
27.05.2014, 23:17
էն որ դատարկություն ա տիրում հետուսանողական կյանքում
Էն որ գործ ճարելու հույս չկա, մտածում ես գոնե հեծանիվ առնեմ, զբաղմունք կլինի :D
Էն որ նորմալ հեծանիվ + էժան գին = միֆ. էդ գնով նորմալ բան չես ճարի )))

մարիօ
28.05.2014, 00:47
էն, որ կուրսեցիներիդ մոտ խոսակցության ընթացքում ասում ես, որ Կոնչիտայի օգտին քվեարկել ես ու իրանք էլ չեն խոսում հետդ ոչ մի բառ: Իմանայի՝ շուտ կասեի: :D

Նաիրուհի
28.05.2014, 11:15
Էն որ ՖԲ-ում Conchita Wurst Armenia էջի ադմինի հետ ես չաչանակում, KDWin ես ուղարկում իրեն, որ հայատառ գրի, Կոնչիտայի հանդեպ ձեր զգացմունքներն եք քննարկում, ու էդքան ժամանակ մի հարց է պտտվում գլխումդ՝ ինչի՞ էդ էջի ադմինը դու չես :fool

Lusina
28.05.2014, 16:55
Էն որ քննությունից 10 օր առաջ, համալսարանը տեղյակ ա պահում, որ TOEFL-ը այլևս չի ընդունվում.
Էն որ չես հանձնում ու գրանցվում ես IELTS-ի համար.
Էն որ IELTS-ի քննությունից 10 օր առաջ գրում են, որ եթե հանձնած լինեիք TOEFL-ը՝ կանցներ.
Էն որ եթե Հայաստանը լիներ, կասեինք՝ ուրիշ ոչ մի երկիր չէր սարքի տենց բարդակ :angry

Նարե91
28.05.2014, 17:02
Էն որ ֆբ-ում մի հատ հոդվածի հղում ես տեսնում, մտնում ես ու տեսնում, որ էդ խոստումնալից ու քիչ թե շատ բանական վերնագրի տակ մի ապուշություն ա գրած, մի քիչ ներքևում էլ հղում՝ ամբողջական հոդվածն այստեղ.. բայց դա էլ դեռ ամենը չէ... մտնում ես էդ հղումով ու տեսնում, որ ամբողջական հոդվածի վրա ընդամենը երկու նախադասություն ա ավելացված... ու զզվանքդ գալիս է մեր մամուլի տաղտուկ վիճակից;

VisTolog
28.05.2014, 18:55
Էն որ մինչև նոթբուքի զարյադկեն չի նստում, զարյադկի չես դնում..

մարդագայլուկ
28.05.2014, 20:55
էն որ շոր ես փոխում ու կիսամերկ ֆռֆռում սենյակում, մեկ էլ ջոկում ես, որ սենյակիդ պատուհանը բաց ա ու հեչից մի տաս հոգի բալկոններից կախված աչքերները պլշել են վրադ: Քթի տակ շվշվացնելով, ամենայն սառնասրտությամբ շարունակում ես կիսամերկ ֆռֆռալը :))

Chuk
28.05.2014, 22:44
Էն որ Աստված գիտի որտեղից հայտնված ցեցը իրա բնի փոխարեն որոշում ա ականջդ մտնի, անսպասելիությունից մատդ արագ տանում ես, որ ականջիցդ հանես, ու էդ հայվանն ականջիդ մեջ լխճվում ա... յախք արա :[

0david0
29.05.2014, 01:24
Էն որ գիշերվա կեսին բացում ես ակումբ.ամ կայքը ու միանգամից պարանորմալ երևույթների թեման ա գալիս աչքիդ առաջ ու հետաքրքրության համար մտնում մի 2 գրառում ես կարդում :blin Հետո չես իմանում գնաս քնես, թե նստես մնաս :D

մարդագայլուկ
29.05.2014, 18:15
էն որ ավելի շատ ես բժշկի գնում ու դեղ խմում քան ասենք հարևան Վարդուշ տատը (© Յոհան) :(

John
29.05.2014, 23:07
Էն, որ էս (http://www.akumb.am/showthread.php/65648-Lenovo-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%89) թեմայում լիքը գրառում կա, որ պետք ա տեղափոխել էս (http://www.akumb.am/showthread.php/47034-%D5%95%D5%A3%D5%B6%D5%A5%D6%84-%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD) թեմա :D

Աբելյան
30.05.2014, 00:15
Էն որ պարզվում ա բանակում մի տարի աղջկա դեզոդորանտ ես օգտագործել, ու մինչև հիմա օգտագործում ես::o

Ռուֆուս
30.05.2014, 01:27
Էն որ բակում յասամանները ծաղկել են ու էդ քաղցր հոտն էնքան ինտենսիվորեն է սենյակումս տարածվել, որ մոտս սրտխառնոց ու գլխացավ է առաջացնում :{

Նարե91
30.05.2014, 01:39
Էն որ ֆբ-յան ֆռենդներիցդ մեկին թասիբի գցեցիր ու հիմա ինքը մենակ հայատառ ա գրում: :hands
Ապրեմ ես :))
Ու սրանից հետո, ով իմ փոստածների տակ լատինատառ գրի, արգելափակելու եմ: Լա՛վ, սկզբի համար՝ կտուգանեմ մենակ :))

Մ Մ
30.05.2014, 14:50
էն որ ասում ես վաայ, էս ինչ սիրուն ծիտիկ ա, բա հլա պոչը ... ու պարզվում ա սովորական կաչաղակ ա :D

Այբ
30.05.2014, 15:32
Էն որ օրերով համակարգչից չես օգտվել, ու կտրված ես եղել առհասարակ վիրտուալ աշխարհից...մեկ էլ՝ չտեսի նման վրա ես պրծնում::D

Յոհաննես
30.05.2014, 15:40
Էն որ ֆբ-յան ֆռենդներիցդ մեկին թասիբի գցեցիր ու հիմա ինքը մենակ հայատառ ա գրում: :hands
Ապրեմ ես :))
էն որ ֆբ-ում աշխարհի ամենագլամուռ աղջիկներից մեկին թասիբի գցեցի ու ինքը սկսեց հայատառ գրել(ինքը իմ ընկերը չէր):Գրողը տանի ես աստված եմ: :apeape

Nihil
30.05.2014, 15:43
էն որ սկսում են գրել հայատառ, ամեն տառասխալին ավելի ցավոտ ես նայում, քան երբ որ տրանսլիտով էր տեքստը գրած։

Cassiopeia
30.05.2014, 16:28
Էն որ սկսում ես հավատալ, որ վերջ՝ հիվանդություններից պրծաք, մեկ էլ մի նոր հիվանդություն ա ի հայտ գալիս :( հոգնել եմ

Ուլուանա
30.05.2014, 18:52
Էն որ ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքում ինչ–որ մեկը լուրջ դեմքով նկար ա դնում, մեջը՝ Սևակի «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ» բառերը, տակն էլ հանդիսավոր՝ Պարույր Սևակ։ Իբր, նենց մի յուրօրինակ, չլսված, չտեսնված իմաստնություն ա, որ ուրիշ ոչ չէր կարող ասած լինել։

Ներսես_AM
30.05.2014, 21:25
Էն որ ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքում ինչ–որ մեկը լուրջ դեմքով նկար ա դնում, մեջը՝ Սևակի «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ» բառերը, տակն էլ հանդիսավոր՝ Պարույր Սևակ։ Իբր, նենց մի յուրօրինակ, չլսված, չտեսնված իմաստնություն ա, որ ուրիշ ոչ չէր կարող ասած լինել։

Էն որ մեջբերած գրառումը կարդում ես, հետո տակը Բյուրի շնորհակալությունն ես ման գալիս ու չես գտնում :D

Ռուֆուս
30.05.2014, 21:32
Էն որ մեջբերած գրառումը կարդում ես, հետո տակը Բյուրի շնորհակալությունն ես ման գալիս ու չես գտնում :D

Էն որ Բյուրը շնորհակալություն չի դնում, մաքսիմում կարող ա վարկանիշ տա :Ճ

_Հրաչ_
30.05.2014, 21:59
Էն որ էնքան բառապաշար ու երևակայություն պետք ա ունենաս, որ հեռախոսիդ հայերեն «ՔՈԵՐՏԸ» ստեղնաշարում թ, փ, ռ, ծ, օ տառերի բացակայության հանգամանքը չխոչընդոտի միտքդ գրագետ ձևակերպելուն: :))

Աթեիստ
30.05.2014, 23:52
Էն որ 5 ամիս սպասում ես, որ թաղային պրովայդերը գա հասնի ձեր շենք, որ վերջապես արագ կապ ունենաս, էն էլ հասնելուց հետո պարզվում ա, որ ստատիկ IP չեն տրամադրում ու էլի մնում ես Hiline-ի հույսին։

UCom - գուանո
Ռոստելեկոմ - Էշ մի սատկի ... կողքի շենքից մի օր երևի մեր շենք էլ կմտնի, մինչև էդ էլ կդադարի պուտանի չհավանած կայքերը բլոկ անելը։

John
31.05.2014, 15:53
էն որ Եվրոտեսիլի թեման դառնում ա Կոնչոյի բեսեդկա
հ.գ.
թեմա բացեք առանձին, ինչքան ուզում եք խոսացեք իրա մասին... տենց ավելի արդար կլինի ;)

keyboard
01.06.2014, 01:52
Էն, որ թվում ա թե չես հասցնի ու 4 օրվա գործը մի օրում անհնարա անել,բայց անում ես, հասցնում ես ու մեկա չես հավատում, որ արել ես ու չես կարում քնես:
Բայց մեկա արել եմ, բոլոր նրանք, ովքեր դաժե նախանձից տրաքում են, շնորհակալ եմ ձեզնից, հատկապես դուք ինձ շատ օգնեցիք:

մարիօ
01.06.2014, 02:12
Էն, որ համարյա սիրահարվել ես, բայց տեսնում ես, որ էդ տղեն ֆեյսբուքում մեկանաբանությունները տռանսլիտով ա գրում ու առըհա՝ չես սիրահարվել :bye :D

insider
01.06.2014, 02:46
Էն, որ համարյա սիրահարվել ես, բայց տեսնում ես, որ էդ տղեն ֆեյսբուքում մեկանաբանությունները տռանսլիտով ա գրում ու առըհա՝ չես սիրահարվել :bye :D

Էն, որ մարդը չի էլ պատկերացնում, թե տրանսլիտը ինչ օյին կարա բերի իրա գլխին, թե որ <մեղքի> համար ինքը մերժվեց :(

Հ.Գ Մի գուցե հայատառ գրելու հնարավորություն չունի ... ;) պարզի նոր ատբոյ տուր :)

մարիօ
01.06.2014, 02:56
Էն, որ մարդը չի էլ պատկերացնում, թե տրանսլիտը ինչ օյին կարա բերի իրա գլխին, թե որ <մեղքի> համար ինքը մերժվեց :(

Հ.Գ Մի գուցե հայատառ գրելու հնարավորություն չունի ... ;) պարզի նոր ատբոյ տուր :)

Էն, որ պարզել եմ արդեն, իմ տեսածը իրա միակ մեկնաբանությունն ա եղել լատինատառ, բայց դե հիասթափությունը մնում ա հիասթափություն: :D