PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանություն և կրոն



Jarre
18.11.2013, 20:27
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել կրոնի ու հոգեբանության նմանությունները և տարբերությունները։ Սակայն թեման բաց է հոգեբանություն-կրոն հարաբերությունների ցանկացած քննարկման համար. ինչպե՞ս են տարբեր կրոնների ներկայացուցիչներ վերաբերվում հոգեբանությանը, ինչպե՞ս են տարբեր հոգեբաններ վերաբերվում կրոնական մեթոդներին և այլն։

Իմ կարծիքով այս երևույթները արմատապես իրարից տարբերվում են։ Տարբերվում են իրենց մեթոդներով, նպատակներով։ Սակայն մյուս կողմից կան շատ ընդհանրություններ, քանի որ թե՛ կրոնը և թե՛ հոգեբանությունը գործ ունեն մարդու մտածելակերպի, զգացմունքների, ենթագիտակցության հետ։

Ահա օրինակներ, որոնցում թե՛ կրոնը և թե՛ հոգեբանությունը օգնում են մարդուն։

ձերբազատում վտանգավոր սովորություններից
կյանքի դժվարությունների հաղթահարում
հասարակության համար վարքի օգտակար կանոնների որդեգրում
առօրյա խնդիրների լուծում (ընտանեկան կյանք, անձնական փոխհարաբերություններ, երիտասարդներին հատուկ խնդիրներ, ծերերին հատուկ խնդիրներ և այլն)
սթրեսի հաղթահարում
և այլն


Ի՞նչ տարբերություններ կան հոգեբանության և կրոնի միջև։
Ինչպե՞ս են հոգեբանությունը և կրոնը օգնում մարդուն իրենց առօրյա խնդիրները հաղթահարելու հարցում։
Ինչպե՞ս են օգնում հիասթափությունները հաղթահարելու հարցում, ընտանեկան խնդիրները լուծելու, անձնական կրիզիսները հաղթահարելու և այլ հարցերում։
Ի՞նչ նմանություններ կան կրոնական մեթոդների և հոգեբանական մեթոդների միջև։ Օրինակ՝ աղոթք-ինքնաներշնչում, կամ ներդաշնակության ստեղծում ինքդ քեզ հետ և այլն։

Չամիչ
19.11.2013, 00:49
Տեղյակ եմ, որ Հայաստանում կա մի հոգեթերապեվտ ով զբաղվում է նարեկաբուժությամբ, նա հաճախակի ելույթ է ունենում տարբեր հաղորդումների ժամանակ: Խոսքը Արմեն Ներսիսյանի մասին է: Նման ոչ ստանդարտ մոտեցումը արդեն իսկ ողջունելի է, քանի որ, որպես կանոն, մեր հանճարեղ կրթական համակարգը ուսանողներին, ապագա մասնագետներին զրկում է մտածելու ընդունակությունից, բուհը ավարտելով շատերը հանդիսանում են պարզապես շարժական գրապահարան:

Հոգեբանների կարծրացած, կաղապարային մոտեցումները երբեմն պարզապես հուսահատեցնում է, մարդուն տեղադրում են իրենց կարդացած մի քանի գրքերից ստացած գիտելիքների կաղապարի մեջ ու սկսում են մարդու հոգեկան աշխարհը հարմարեցնել այդ գրքերից ստացած ինֆորմացիային: Սկսում են մարդու պրոբլեմները դիտարկել Ֆրեյդի կամ Յունգի տեսության տեսանկյունից ու դրանից էն կողմ ամեն ինչ մերժում են, սա կարծում եմ, մեղմ ասած, անընդունելի է: Հոգեբանությունը այն եզակի ոլորտներից է, որտեղ կարծրատիպերը, կաղապարները, ԴՈԳՄԱՆԵՐԸ պարզապես պետք է տեղ չունենան:

Արմեն Ներսիսյանին մի քանի անգամ լսել եմ, ըստ իս նրա խոսքը այնքան էլ տպավորիչ չի, հոգեբանի համար շատ կարեւոր է խոսքին վարպետորեն տիրապետելը: Բայց այն ինչ նա ձեռնարկել է ավելի քան ողջունելի է, եթե հոգեբանությունն ու կրոնը իրար ձեռք ձեռքի բռնած շարժվեն առաջ, կարծում եմ, հոգեկան առողջության ոլորտում հրաշքներ տեղի կունենան:

Իմ խորին համոզմամ այն հոգեբանը ով հեռու է կրոնից, էզոտերիկայից երբեք չի կարող մարդուն իսկապես օգտակար լինել: Այն հոգեւորականը որը հեռու է հոգեբանությունից, նույնպես, երբեք չի կարող մարդկանց օգտակար լինել: Կրոնը իր մեջ ներառումը չափազանց խորը հոգեբանություն, որը ցավոք սրտի մեր հոգեւոր այրերը չեն կարողանում ճիշտ կերպով մատուցել, նրանց խոսքը հագեցած է դոգմաներով, հոգեւորականները չեն տիրապետում կենդանի խոսքին, այդ պատճառով, հիմնականում նրանք նույնպես ոչ մի իրական օգնություն չեն կարող տրամադրել մարդուն: Ինչպես հոգեբանության այպես էլ կրոնական ոլորտը բավական տխուր վիճակում է:

Վահե-91
19.11.2013, 01:01
Ճիշտ ես ասում, պիտի հոգևորականը լավ հոգեբան լինի, որ լավ կուտ տա

Չամիչ
19.11.2013, 01:03
Ցավով պիտի նշեմ, որ կրոնը, հատկապես քրիստոնեությունը ըմբռնելու համար ինձ պետք եղավ ուսումնասիրել էզոտերիկան: Հետագայում կրոնի մեջ ավելի շատ հոգեբանություն գտա, քան հոգեբանության մեջ, ներկայիս վիճակով հոգեբանությունը բավականին անկենդան գիտություն է:

Դեպի կրոն տանող ճանապարհը սկսվեց էզոտերիկայից, դեպի հոգեբանություն տանող ճանապարհը սկսվեց կրոնից:

Չամիչ
19.11.2013, 01:04
Ճիշտ ես ասում, պիտի հոգևորականը լավ հոգեբան լինի, որ լավ կուտ տա

Լավ կուտը որն ա՞ լավ կուտ ես ուզում գնա բազառ:P

Jarre
19.11.2013, 01:23
Տեղյակ եմ, որ Հայաստանում կա մի հոգեթերապեվտ ով զբաղվում է նարեկաբուժությամբ, նա հաճախակի ելույթ է ունենում տարբեր հաղորդումների ժամանակ: Խոսքը Արմեն Ներսիսյանի մասին է: Նման ոչ ստանդարտ մոտեցումը արդեն իսկ ողջունելի է, քանի որ, որպես կանոն, մեր հանճարեղ կրթական համակարգը ուսանողներին, ապագա մասնագետներին զրկում է մտածելու ընդունակությունից, բուհը ավարտելով շատերը հանդիսանում են պարզապես շարժական գրապահարան:

Հոգեբանների կարծրացած, կաղապարային մոտեցումները երբեմն պարզապես հուսահատեցնում է, մարդուն տեղադրում են իրենց կարդացած մի քանի գրքերից ստացած գիտելիքների կաղապարի մեջ ու սկսում են մարդու հոգեկան աշխարհը հարմարեցնել այդ գրքերից ստացած ինֆորմացիային: Սկսում են մարդու պրոբլեմները դիտարկել Ֆրեյդի կամ Յունգի տեսության տեսանկյունից ու դրանից էն կողմ ամեն ինչ մերժում են, սա կարծում եմ, մեղմ ասած, անընդունելի է: Հոգեբանությունը այն եզակի ոլորտներից է, որտեղ կարծրատիպերը, կաղապարները, ԴՈԳՄԱՆԵՐԸ պարզապես պետք է տեղ չունենան:

Արմեն Ներսիսյանին մի քանի անգամ լսել եմ, ըստ իս նրա խոսքը այնքան էլ տպավորիչ չի, հոգեբանի համար շատ կարեւոր է խոսքին վարպետորեն տիրապետելը: Բայց այն ինչ նա ձեռնարկել է ավելի քան ողջունելի է, եթե հոգեբանությունն ու կրոնը իրար ձեռք ձեռքի բռնած շարժվեն առաջ, կարծում եմ, հոգեկան առողջության ոլորտում հրաշքներ տեղի կունենան:

Իմ խորին համոզմամ այն հոգեբանը ով հեռու է կրոնից, էզոտերիկայից երբեք չի կարող մարդուն իսկապես օգտակար լինել: Այն հոգեւորականը որը հեռու է հոգեբանությունից, նույնպես, երբեք չի կարող մարդկանց օգտակար լինել: Կրոնը իր մեջ ներառումը չափազանց խորը հոգեբանություն, որը ցավոք սրտի մեր հոգեւոր այրերը չեն կարողանում ճիշտ կերպով մատուցել, նրանց խոսքը հագեցած է դոգմաներով, հոգեւորականները չեն տիրապետում կենդանի խոսքին, այդ պատճառով, հիմնականում նրանք նույնպես ոչ մի իրական օգնություն չեն կարող տրամադրել մարդուն: Ինչպես հոգեբանության այպես էլ կրոնական ոլորտը բավական տխուր վիճակում է:
Չամիչ, շնորհակալություն գրառմանդ համար։
Ես ծանոթ չեմ Արմեն Ներսիսյանին։ Կփորձեմ ծանոթանալ իր մեթոդին։

anslov
08.08.2017, 07:27
Speaking at the end of July with Polish bishops during World Youth Day, Pope Francis made it clear that gender theory that asserts that everyone can choose their own sex is “the exact opposite” of God’s creation.

In Europe, in America, in Latin America, in Africa, in some countries of Asia, there are ideological colonizations. And one of these — I say it clearly with name and surname “ is gender! Today children, children are taught this in school that one can choose one’s sex! And why do they teach this? Because the books used are those of individuals and institutions that give money. They are ideological colonizations, supported also by very influential countries. And this is terrible. Speaking with Pope Benedict, who is well and has clear thinking, he said to me: “Holiness, this is the time of the sin against God the Creator!” He is intelligent! God has created man and woman; God created the world thus, and thus, and thus … and we are doing the opposite. God has given us an “untilled” state, so that we can till it; and then, with this tilling, we are doing things that are taking us back to the “untilled” state! We must think about what Pope Benedict said: It’s the time of the sin against God the Creator! And this will help us.

http://www.dailywire.com/news/19417/pope-nope-francis-destroys-leftist-parents-who-hank-berrien?utm_source=facebook&utm_medium=social&utm_content=062316-news&utm_campaign=benshapiro#


Փառք Աստծո, այս այլասերված դարում կաթոլիկ եկեղեցու գլխին հզոր հովվապետ է կանգնած: