PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը



Այբ
16.11.2013, 11:47
Հրանտ Մաթևոսյան մեծությանը ընթերցողը հիմնականում ճանաչում է «Ահնիձոր» ակնարկով, «Մեր վազքը», «Օգոստոս», «Ծառերը» և «Տերը» ժողովածուներով: Սակայն ընթերցողների շրջանակներում դեռևս այնքան էլ ճանաչում չունի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը:
Այս գործը իր ժամանակին լույս չի տեսել: «Նանա իշխանուհու կամուրջը » վիպակը դեռ հեղինակի առաջին ՝ «Օգոստոս » ժողովածուից առաջ պիտի տպագրվեր: «Մենք ենք, մեր սարերը » վիպակի հետ է գրվել ու ներկայացվել հրատարակչություն: Վիպակը նույնիսկ շարվել է, բայց շարվածքը թափել ու արգելել են տպագրությունը: Մաթևոսյանը իր հարցազրույցներից մեկում ինքը ասում է . «Առաջին գիրքը 67-ից առաջ պիտի լիներ: Շարեցին ու շարվածքը թափեցին » : Հեղինակը ստիպված է եղել «Նանա իշխանուհու կամուրջը » վիպակի որոշ հատվածներ բաժանել «Աշնան արև » և «Ծառերը » վիպակների մեջ :

Մաթևոսյանի ստեղծագործական կյանքին մշտապես ուղեկցող քննադատությունը այդպես էլ առիթ չստեղծեց, որպեսզի այս գործի տպագրությունը կայանար հեղինակի կենդանության օրոք: «Նանա իշխանուհու կամուրջը» ամբողջությամբ տպագրվեց միայն վերջերս՝ 2006թ. :

Եթե կարդացել եք, ի՞նչ կարծիք ունեք այս գործի վերաբերյալ: