PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձմեռային հանգիստ



Ingrid
12.11.2013, 21:24
Ժող ջան, բարևներ: Առջևում ձմեռն է, որպեսզի այն շատ ձանձրալի չանցնի, օգտվում ենք ձմեռային հանգստի, ժամանցի հնարավորություններից:
Բայց հայկական ո՞ր հանգստավայրերն են գնային ու մնացած առումներով ավելի ձեռնտու: Եթե կան գիտակ մարդիկ, կխնդրեի կիսվել տպավորություններով ու իմացածով:

Sagittarius
12.11.2013, 23:40
Ձմեռ ու ձանձրալի բառերը չի կարելի մի նախադասության մեջ օգտագործել:

:love
http://cdni.wired.co.uk/620x413/s_v/snowboarding.jpg

Ingrid
12.11.2013, 23:40
Ժող, ոչ մեկդ Հայաստանում ձմռանը հանգստաանլու չի՞ գնացել: ((((

Ingrid
12.11.2013, 23:41
Ձմեռ ու ձանձրալի բառերը չի կարելի մի նախադասության մեջ օգտագործել:

:love
http://cdni.wired.co.uk/620x413/s_v/snowboarding.jpg
Նայած ում համար: Հենց դրա համար էլ, որ ձանձրալի չանցնի, ձեզնից խորհուրդներ եմ հարցնում:

Sagittarius
12.11.2013, 23:45
Ժող, ոչ մեկդ Հայաստանում ձմռանը հանգստաանլու չի՞ գնացել: ((((

Հայաստանի համար բան չեմ կարող ասել: Ավստրիա չես ուզու՞մ:

Ingrid
12.11.2013, 23:46
Հայաստանի համար բան չեմ կարող ասել: Ավստրիա չես ուզու՞մ:
Չէ, էս տարի միայն Հայաստան:

Sagittarius
12.11.2013, 23:57
դե ձմեռվա հանգստից մաքսիմում հաճույք ստանալու համար պետք ա գնալ ընենց տեղ, որտեղ «սահուղի» (ճիշտ ասեցի՞ բառը) կա. տենց տեղ էլ Հայաստանում մենակ Ծաղկաձորը չի՞:

http://www.tsakhkadzor.am/en/rope-way

Վերցնում եք հետներդ դահուկներ, սնոուբորդ (ըստ ցանկության). եթե շատ «էլաստիկ» չեք, խորհուրդ եմ տալիս դահուկներ: Կարող եք գնել, վարձել, կամ էլ ծանոթներից վերցնել: Ճոպանուղիով բարձրանում եք սարի գագաթը ու փորձում եք սահելով իջնել :)) Եթե սկսնակ եք, աշխատեք Կապույտ ուղուց (ամենահեշտն ա) չշեղվել: Եթե հետներդ քշել իմացող կա, ավելի լավ, եթե չկա, էլի ոչինչ. սահելուց հաճույք եք ստանու՞մ, ուրեմն ժամանակի ընթացքում քշել էլ կսովորեք, ընկնելն էլ լրիվ նորմալ ա: ՈՒղղակի ինչպես նշեցի հեշտ ուղին ընտրեք և ձեզ նման անփորձ քշողներից հեռու մնացեք. փորձառուների մասին մի անհանգստացեք, իրանք ձեզ կշրջանցեն:

Էսքանը կարամ ասեմ :))

keyboard
13.11.2013, 09:42
Հանգիստ, Հայաստան, ձեռնտու, լավ. սրանք իրար հետ ոչ մի կապ չունեցող բառեր են :)

Ingrid
13.11.2013, 12:31
դե ձմեռվա հանգստից մաքսիմում հաճույք ստանալու համար պետք ա գնալ ընենց տեղ, որտեղ «սահուղի» (ճիշտ ասեցի՞ բառը) կա. տենց տեղ էլ Հայաստանում մենակ Ծաղկաձորը չի՞:

http://www.tsakhkadzor.am/en/rope-way

Վերցնում եք հետներդ դահուկներ, սնոուբորդ (ըստ ցանկության). եթե շատ «էլաստիկ» չեք, խորհուրդ եմ տալիս դահուկներ: Կարող եք գնել, վարձել, կամ էլ ծանոթներից վերցնել: Ճոպանուղիով բարձրանում եք սարի գագաթը ու փորձում եք սահելով իջնել :)) Եթե սկսնակ եք, աշխատեք Կապույտ ուղուց (ամենահեշտն ա) չշեղվել: Եթե հետներդ քշել իմացող կա, ավելի լավ, եթե չկա, էլի ոչինչ. սահելուց հաճույք եք ստանու՞մ, ուրեմն ժամանակի ընթացքում քշել էլ կսովորեք, ընկնելն էլ լրիվ նորմալ ա: ՈՒղղակի ինչպես նշեցի հեշտ ուղին ընտրեք և ձեզ նման անփորձ քշողներից հեռու մնացեք. փորձառուների մասին մի անհանգստացեք, իրանք ձեզ կշրջանցեն:

Էսքանը կարամ ասեմ :))
Շնորհակալ եմ խորհուրդների համար, ուղղակի ես ավելի կոնկրետ բաներ էի ուզում լսել: Ասենք՝ Ծաղկաձոր, բայց որ հանգստյան տունն է ավելի հարմարավետ: Ես մտածում էի, որ այստեղ կարո ղ են լինել մարդիկ, որ արդեն թեկուզ ծաղկաձորյան որևէ հանգստավայրում լաաավ հանգստացած կլինեն ու ինձ էլ խորհուրդ կտան գնալ, աբյց ոնց որ չկան:
Հա,մնեյան դեպս, շնորհակալ եմ Sagittarius

VisTolog
13.11.2013, 12:40
Ես մտածում էի մի հատ տնակ վարձել Ծաղկաձորում ու մնալ: :)

Լիստում կարելիա հարմար տարբերակներ գտնել:

Ingrid
13.11.2013, 18:04
Ես մտածում էի մի հատ տնակ վարձել Ծաղկաձորում ու մնալ: :)

Լիստում կարելիա հարմար տարբերակներ գտնել:
Հա, դա էլ տարբերակ է, ուղղակի մենք երկար մնալ չենք կարող աշխատանքի պատճառով: Մեզ երեք-չորս օր է պետք: Դրա համար չգիտեմ, թե այդ դեպքում որ տարբերակն է ավելի հարմար դառնում:
Էս Հայաստանում բիզնես դնելն էլ, դրած բիզնեսներից օգտվելն էլ խնդիր է: Հաճախորդները քիչ են, հարկերը՝ շատ, դրանից էլ բխում է ցածր որակ և բարձր գին:

Ռուֆուս
13.11.2013, 18:23
Իդեալական ձմեռային հանգիստը՝ տաք սենյակ, տաք ադեալ, տաք թեյ, մի ափսե կտրտած ցիտրուսներ, կառալյոկ ու այլ ձմեռային մրգեր ու մի հատ շատ հետաքրքիր գիրք։

Sagittarius
13.11.2013, 19:13
Իդեալական ձմեռային հանգիստը՝ տաք սենյակ, տաք ադեալ, տաք թեյ, մի ափսե կտրտած ցիտրուսներ, կառալյոկ ու այլ ձմեռային մրգեր ու մի հատ շատ հետաքրքիր գիրք։

http://bodyloverevolution.files.wordpress.com/2013/06/bored.jpg

John
15.11.2013, 19:39
Նախանցած տարի գնացել էինք, կարծեմ օրը 15.000 էր մնալը, երկտեղանոց սենյակում, երեք հոգով, մեկը ծալովի մահճակալին… այսինքն մարդա 5,000 դրամ… տարածքում կար Wi-Fi, հեռուստացույց, սեղանի թենիս... էլ չեմ հիշում ինչ կար… հա, մեկ էլ մաֆիա խաղալու տարբերակ կար :D սովետական ռեմոնտ էր, մի տեսակ տնավարի վիճակ էր, որն ինձ անձամբ հաճելի էր, ես գլամոռնի ու թանկ հյուրանոցներ չեմ սիրում ))) դե ճոպանուղին էլ երևի 15 րոպեի ոտքով ճանապարհ էր :) Բայց անունը չեմ հիշում, եթե հետաքրքրեց` դժվար չի լինի իմանալը, չնայած գնային փոփոխություններ գուցե լինեն… հա, ու մեկ էլ փետրվարի սկզբին էինք գնացել, գուցե գինը դրանից էլ էր կախված

մարիօ
15.11.2013, 22:16
Եթե հավես ձմեռ եք ուզում տեսնել, գնացեք Շիրակի մարզի հյուսիսի գյուղերից, կամ քաղաքներից մեկն ու տեսեք, թե որն է իակական ձմեռը. էն, որ բոյովդ մեկ ձյուն է գալիս, դուռը բացել չի լինում, մարդիկ օրերով տնից դուրս չեն գալիս, տաք թեյ են խմում ու բեզձելնիկություն անում… Իսկական երանություն հանգիստ ուզող մարդու համար… :oy

Ingrid
17.11.2013, 15:23
Իդեալական ձմեռային հանգիստը՝ տաք սենյակ, տաք ադեալ, տաք թեյ, մի ափսե կտրտած ցիտրուսներ, կառալյոկ ու այլ ձմեռային մրգեր ու մի հատ շատ հետաքրքիր գիրք։
Հա, էդ կա ու կա, ուղղակի այլընտրանքի ցանկություն ունեմ այս տարի, իսկ իմ դեպքում դա դրսում , թեկուզ մի քանի օրով, բայց հավեսին անցկացնելն է:

Ingrid
17.11.2013, 15:27
Նախանցած տարի գնացել էինք, կարծեմ օրը 15.000 էր մնալը, երկտեղանոց սենյակում, երեք հոգով, մեկը ծալովի մահճակալին… այսինքն մարդա 5,000 դրամ… տարածքում կար Wi-Fi, հեռուստացույց, սեղանի թենիս... էլ չեմ հիշում ինչ կար… հա, մեկ էլ մաֆիա խաղալու տարբերակ կար :D սովետական ռեմոնտ էր, մի տեսակ տնավարի վիճակ էր, որն ինձ անձամբ հաճելի էր, ես գլամոռնի ու թանկ հյուրանոցներ չեմ սիրում ))) դե ճոպանուղին էլ երևի 15 րոպեի ոտքով ճանապարհ էր :) Բայց անունը չեմ հիշում, եթե հետաքրքրեց` դժվար չի լինի իմանալը, չնայած գնային փոփոխություններ գուցե լինեն… հա, ու մեկ էլ փետրվարի սկզբին էինք գնացել, գուցե գինը դրանից էլ էր կախված

Ջոն ջան, շատ շնորհակալություն: Նման տարբերակների մասին էի ուզում լսել: Բայց այն, որ փետրվարին, այսինքն՝ ոչ էնքան սեզոնային ամսվան, այդքան վերցրել են, հետն էլ սովետական ռեմոնտ ու նման բաներ, վանեց: Նույն փետրվարին Գրողների տանը սովետական նման սենյակը 10 000 դրամ էր օրական, հետն էլ անվճար սահնակ, դահուկ: ՃՃՃ

Ingrid
17.11.2013, 15:30
Եթե հավես ձմեռ եք ուզում տեսնել, գնացեք Շիրակի մարզի հյուսիսի գյուղերից, կամ քաղաքներից մեկն ու տեսեք, թե որն է իակական ձմեռը. էն, որ բոյովդ մեկ ձյուն է գալիս, դուռը բացել չի լինում, մարդիկ օրերով տնից դուրս չեն գալիս, տաք թեյ են խմում ու բեզձելնիկություն անում… Իսկական երանություն հանգիստ ուզող մարդու համար… :oy

Մարի Սարի ջան, Շիրակի մարզի գյուղերում գուցե ավելի ձյունառատ ձմեռ է, բայց մեր մարզում էլ ձյունի պակաս չկա: Ուղղակի չկա սովորություն սահադաշտ գնալու, կանանց համար ձմեռային ակտիվ դրսի հանգիստ անցկացնելու: Դրա համար մեզ մոտ տարբերակ է ասենք՝ Ծաղկաձոր գնալը: Բայց քանի որ ոչ միշտ են լավ ու մատչելի հյուրանոցներ պատահում, ցանկանում էի գտնել լավագույն տարբերակ եղած միջինագույնների մեջ:
Շնորհակալ եմ բոլորիցդ արձագանքելու ու խորհուրդների համար:

John
17.11.2013, 15:36
Ջոն ջան, շատ շնորհակալություն: Նման տարբերակների մասին էի ուզում լսել: Բայց այն, որ փետրվարին, այսինքն՝ ոչ էնքան սեզոնային ամսվան, այդքան վերցրել են, հետն էլ սովետական ռեմոնտ ու նման բաներ, վանեց: Նույն փետրվարին Գրողների տանը սովետական նման սենյակը 10 000 դրամ էր օրական, հետն էլ անվճար սահնակ, դահուկ: ՃՃՃ

Ինձ թվում է, որ հենց Գրողների տանն էլ եղել ենք, ուղղակի գները հստակ չէի հիշում + սահնակ-դահուկի մասը մոռացել էի, որ ասեցիր, նոր հիշեցի )))