Դիտել ողջ տարբերակը : Վրացերեն լեզվի մասնագետ (շտապ)
Պահանջվում է վրացերեն լեզվի մասնագետ։ Աշխ. ժամեր 10։00-19։00։ Շաբաթական մեկ օր հանգիստ։ Աշխատավարձ 120 հզ դրամ։
Պարտականությունները՝ թեմատիկ թարգմանություններ, հաճախորդների սպասարկում (live support)
Լեզուների իմացություն ՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն։ Այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հարցերի կամ ցանկության դեպքում կարող եք գրել թեմայում կամ PM ինձ։
Էդ շաբաթական 48 ժամերից բոլորի ընթացքում թարգմանչական կամ սպասարկման աշխատանք կա՞։ Ինձ հետաքրքիր ա, թե մի ժամը քանի դրամով ա գնահատվում։
Ոչ, հնարավոր է լինի, հնարավոր է՝ ոչ։
Նկարագրեմ մոտավոր աշխատանքը։
Թարգմանությունը տեքստ չէ։ Ենթադրենք, թենիսիստի, ֆուտբոլային ակումբի etc անուն/անվանում, որը պետք է գրվի վրացերեն տառերով։ Կամ առաջնության անվանում։ Եվ նմանատիպ այլ բաներ։
Սպասարկմանը ինչ վերաբերվում է՝ ստույգ ասել չի լինի։ հնարավոր է օրը 15 չաթ, հնարավոր է 50։
Աշխատավարձը նախնական է։
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Ես մասնագետ չեմ։ Ուզում էի իմանալ լեզվի մասնագետի մոտավոր ժամավճարը ՀՀ շուկայում։
StrangeLittleGirl
12.11.2013, 21:27
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Ես մասնագետ չեմ։ Ուզում էի իմանալ լեզվի մասնագետի մոտավոր ժամավճարը ՀՀ շուկայում։
Դայուշ, սենց պայմաններն առաջին հերթին աշխատանքային օրենսգիրքն են ոտնահարում: Ու ընդհանրապես, սա շատ ցածր աշխատավարձ ա լեզվի մասնագետի համար:
Ձայնալար
12.11.2013, 21:32
Վիվարոն Վրաստա՞նն ա գրավում:)
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Ես մասնագետ չեմ։ Ուզում էի իմանալ լեզվի մասնագետի մոտավոր ժամավճարը ՀՀ շուկայում։
։)
Գիտեմ, պոտենցիալ թեկնածուն այս պարագայում առաջին հերթին կհարցներ, արդյոք պետք է վրացերեն լեզվի մասնագետի որակավորում ունենալ, հաշվի առնելով այն փաստը, որ հայաստանյան բուհերում նման մասնագիտացում չկա։
Դայուշ, սենց պայմաններն առաջին հերթին աշխատանքային օրենսգիրքն են ոտնահարում: Ու ընդհանրապես, սա շատ ցածր աշխատավարձ ա լեզվի մասնագետի համար:
Ես ինքս վրացերենի մասնագետ եմ, նույն տեղում, ինձ փոխարինող եմ փնտրում։ Մինչ այս աշխատել եմ տարբեր բնագավառներում։ Միգուցե աշխատանքը "երազածից" չի, բայց պայմանները համեմատաբար լավ են։ Համենայն դեպս, միակ տեղն է, որտեղ "նախնական" աշխատավրձը հիմնական չի մնացել։
Համաձայնեք, որ գործատուներից քչերն են հետևում աշխ.օր-ին։ Ցավալի է իհարկե։
Մի բան էլ հարցնեմ էլի, դպրոցում (որը կարևոր, շատ կարևոր օղակ է) լեզվի մասնագետը որքան է ստանու՞մ, գիտե՞ք։ Ես անձամբ պատասխանից վախենում եմ։ :(
Վիվարոն Վրաստա՞նն ա գրավում:)
Վրաստանում այն վաղուց է գործում, մի քանի տարի։ Տեսնում եմ քաջատեղյա՞կ եք Վիվառոից։ Ես միտումնավոր չէի նշում կազմակերպությունը, հաշվի առնելով մի քանի հանգամանքներ։
StrangeLittleGirl
12.11.2013, 23:19
Համաձայնեք, որ գործատուներից քչերն են հետևում աշխ.օր-ին։ Ցավալի է իհարկե։
Մի բան էլ հարցնեմ էլի, դպրոցում (որը կարևոր, շատ կարևոր օղակ է) լեվի մասնագետը որքան է ստանու՞մ, գիտե՞ք։ Ես անձամբ պատասխանից վախենում եմ։
Դրա համար էլ դպրոցներում լեզվի դասատուներն էդքան վատն են: Լավ մասնագետներն ավելի լավ գործ են անում ավելի բարձր վարձատրությամբ:
Մի հարց էլի: Ինչու՞ եք դուք ձեզ փոխարինող փնտրում, ոչ թե գործատուն:
Դրա համար էլ դպրոցներում լեզվի դասատուներն էդքան վատն են: Լավ մասնագետներն ավելի լավ գործ են անում ավելի բարձր վարձատրությամբ:
Օրինա՞կ։
Մի հարց էլի: Ինչու՞ եք դուք ձեզ փոխարինող փնտրում, ոչ թե գործատուն:
Կարծում եմ, դա թեայի հետ որևէ առնչություն չունի։ Բայց, մեկ անգամ ևս, վերջին անգամ, բացառության կարգով թեմային չվերաբերող հարցի պատասխանեմ.
ելնելով այն հանգամանքից, որ վրացերենի երկրորդ մասնագետի հետ ես եմ աշխատելու, ես եմ նրբություններին ծանոթացնելու, գերադասում եմ ինքս ընտրել աշխատակցին։ Երկրորդ պատճառն այն է, որ վրացերենի իմացության գնահատական տվող 2 անձանցից մեկը նույնպես ես եմ։
Կարծում եմ բավարար է։
keyboard
13.11.2013, 00:53
Դրա համար էլ դպրոցներում լեզվի դասատուներն էդքան վատն են: Լավ մասնագետներն ավելի լավ գործ են անում ավելի բարձր վարձատրությամբ:
Մի հարց էլի: Ինչու՞ եք դուք ձեզ փոխարինող փնտրում, ոչ թե գործատուն:
Բյուր, կարողա ֆիզ ա գնալու, փոխարնող ա փնտրում, հիմա հիմնականում աշխատողների վրա ա դա դրված
StrangeLittleGirl
13.11.2013, 08:27
Բյուր, կարողա ֆիզ ա գնալու, փոխարնող ա փնտրում, հիմա հիմնականում աշխատողների վրա ա դա դրված
բայց դա սխալ ա է... լավ, անկապ խոսում եմ, դուք ձեր ճարը տեսեք :))
Արդեն մասնագետ գտել ենք, ի դեպ նա դպրոցում է դասավանդում, լեզու, ամիսը 30-40 հզ ասաց։
Խնդրում եմ մոդերատորին փակել թեման, քանի որ այլևս աշխատող պետք չէ։ Կանխավ շնորհակալ եմ։
Մոդերատորական. թեման այլևս արդիական չլինելու պատճառով փակված է: