Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Arcade Fire



Ռուֆուս
10.11.2013, 03:01
Arcade Fire

Ոճը՝ ինդի ռոք, բարոկկո փոփ
Հիմնադրվել է՝ 2001թ-ին
Երկիրը՝ Կանադա
Խմբի անդամներ՝ ամուսիններ Վին Բաթլեր ու Ռեժինե Շասանը ու ևս չորս հոգի
Ալբոմներ՝ Funeral (2004)
Neon Bible (2007)
The Suburbs (2010)
Reflektor (2013)

Ռադիոհեդից հետո թերևս ամենասիրածս խումբը :love Եթե ինդի-ռոք ոճը մի խմբով հնարավոր լիներ սահմանել դա հենց Arcade Fire-ը կլիներ: Գործունեության ընթացքում թողարկել են 4 ալբոմ, որոնք բոլորն էլ արժանացել են քննադատների ու երաժշտասերների ամենաբարձր գնահատականներին: Երրորդ ալբոմը՝ The Suburbs-ը արժանացել է Գրեմմի մրցանակի ու շատերի քննադատներ հռչակեցին 2000-ական թվականների լավագույն ալբոմ ու զուգահեռներ անցկացրեցին Ռադիոհեդի OK Computer ալբոմի հետ: Նույն բարձր գնահատականների արժանացավ նաև Reflektor ալբոմը, որն այս անգամ համեմատեցին Ռադիոհեդի Kid A-ի հետ:

Մի խոսքով, տիկնայք ու պարոնայք՝ Arcade Fire, այլ կերպ ասած մեր ժամանակների ամենակարևոր ու տաղանդավոր խումբը :) Ի դեպ խմբի անդամները նվագում են կիթառ, հարվածայիններ, դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, քսիլոֆոն, գլոկենշպիլ, սինտեզատոր, ֆրանսիական եղջյուր, ակորդեոն, տավիղ, մանդոլին ու հուրդի-գուրդի, ու քանի որ խմբի բոլոր անդամները մուլտիինստրումենտալիստներ են, համերգների ժամանակ հաճախ փոխում են գործիքները՝ նվագելով լրիվ այլ գործիք:

Սկսենք առաջին՝ Funeral ալբոմից:

Rebellion (Lies)

http://www.youtube.com/watch?v=MQvZ4N1RfS8

Neighborhood 3 (Power Out)

http://www.youtube.com/watch?v=GT1KNqLPNXM

Neighborhood 1 (Tunnels)

http://www.youtube.com/watch?v=VU_2R1rjbD8

Neighborhood 2 (Laika)

http://www.youtube.com/watch?v=siFsdInZqC0

Ռուֆուս
10.11.2013, 03:05
Neon Bible ալբոմը ձայնագրվել է լքված եկեղեցում ու ունի շատ յուրահատուկ մթնոլորտ.

My Body Is A Cage

http://www.youtube.com/watch?v=Pyp34v6Lmcc

Intervention

http://www.youtube.com/watch?v=ZO7ZWfvCjBE

Black Mirror

http://www.youtube.com/watch?v=aXuymDSGCko

Ռուֆուս
10.11.2013, 03:11
The Suburbs ալբոմը, որը խմբին էլ ավելի մեծ ճանաչում բերեց.

The Suburbs

http://www.youtube.com/watch?v=5Euj9f3gdyM

Sprawl II (Mountains beyond Mountains)

http://www.youtube.com/watch?v=rH_7_XRfTMs

Ready to Start

http://www.youtube.com/watch?v=9oI27uSzxNQ

Ռուֆուս
10.11.2013, 03:15
Ու վերջապես Reflektor ալբոմը, որը մի շաբաթ է անդադար լսում եմ :love

Reflektor

http://www.youtube.com/watch?v=7E0fVfectDo

We Exist

http://www.youtube.com/watch?v=L35rpdiHH_8

Here Comes the Night Time (նաև We Exist, Normal Person երգերը)

http://www.youtube.com/watch?v=_fFAKrIntzY

Ափսոս Յութուբում դեռ Porno երգը չկա, իմհկ իրենց լավագույն երգերից մեկն ա...

Ռուֆուս
16.05.2014, 17:59
Նվիրվում է բոլոր կոնչիտատյացներին :)


https://www.youtube.com/watch?v=hRXc_-c_9Xc

StrangeLittleGirl
13.01.2016, 18:19
Ինձ ստեղ դրած համոզում են, որ էս խմբին սիրեմ: Չի լինում :think

Ռուֆուս
16.01.2016, 19:10
Arcade Fire-ն էն խմբերից ա, որի live կատարումները խայտառակ վատն են :)) Սենց վատ մեկ էլ երևի alt-j-ն ա: Մի անգամ մի հատ համերգ դրեցի, որ լսեի, ականջներս բռնաբարվեցին:

Անկախ դրանից, մեկ ա իրենց էլ alt-j-ին էլ շարունակում եմ սիրել:

StrangeLittleGirl
16.01.2016, 20:08
Arcade Fire-ն էն խմբերից ա, որի live կատարումները խայտառակ վատն են :)) Սենց վատ մեկ էլ երևի alt-j-ն ա: Մի անգամ մի հատ համերգ դրեցի, որ լսեի, ականջներս բռնաբարվեցին:

Անկախ դրանից, մեկ ա իրենց էլ alt-j-ին էլ շարունակում եմ սիրել:
Իմանանք, որ համերգին չգնանք :))
Բայց Funeral ալբոմը մի երեք անգամ լսելուց հետո սկսեց մանրից դուրս գալ: Ասում են՝ իրանք տենց խումբ են, պիտի մի քանի անգամ լսես, որ դուր գա: