PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր կրոնական հայացքները



Ուլուանա
08.11.2013, 23:03
Այս թեմայում առաջարկում եմ, որ ամեն մեկը ներկայացնի իր կրոնական հայացքները, իր հավատքը, եթե կա այդպիսին։ Ցանկալի է, որ բացի ձեր հայացքները բնութագրող ընդունված բառից (օրինակ՝ աթեիստ, քրիստոնյա, ագնոստիկ և այլն), թեկուզ համառոտ գրեք աստծո, տիեզերքի, կյանքի ու մահվան մասին ձեր պատկերացումների, կրոնական/բարոյական սկզբունքների (կամ գուցե դրանց բացակայության) մասին, որոնցով առաջնորդվում եք։ Գուցե ձեր աստվածն ամենևին էլ այս կամ այն կրոնում հայտնի աստվածը չէ, գուցե դուք աստծո մասին ձեր ուրույն ընկալումն ունեք ու դրանից բխող այլ սկզբունքներ։ Գուցե ընդհանրապես աստված չունեք, բայց ինչ–որ առումով ձեզ հավատացյալ եք համարում։ Մի խոսքով՝ եթե դա ձեզ համար շատ անձնական հարց չի, գրեք էդ ամենի մասին։

Ինչքան էլ Ակումբի բազմազան կրոնական թեմաներում մարդիկ քննարկում են տարբեր կրոնական հարցեր, իրականում շատերի կրոնական դիրքորոշումներն էդպես էլ անհայտ կամ անորոշ են մնում։ Իհարկե, որոշ դեպքերում դա կարող է հատուկ էլ արվել, որովհետև, ինչպես Բյուրն արդեն մի քանի առիթով նշեց, կրոնական հայացքները շատերի համար խիստ անձնական ոլորտ են ու հրապարակային քննարկման ոչ ենթակա։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեծ մասի դեպքում էդպես չի, ու շատերը դեմ չեն լինի իրենց հայացքները կիսել ակումբցիների հետ։ Ովքեր որ անձնական են համարում, թող պարզապես գրառում չանեն։

Ուղղակի բազմիցս համոզվել եմ, որ զուտ աթեիստ, քրիստոնյա և այլ՝ մարդու կրոնական դիրքորոշումն արտահայտող բառերից դատելով՝ ոչ միշտ է հնարավոր պատկերացում կազմել նրա հայացքների մասին։ Համենայնդեպս, ես ինքս վերջերս էդ առումով ինձ համար ահագին հետաքրքիր անակնկալների եմ հանդիպել:))։


Ցանկալի է, որ ձեր հայացքները ներկայացնելուց հետո նաև էս թեսթն անեք http://uath.org/religiometer/, արդյունքն էլ էստեղ հրապարակեք, եթե գաղտնիք չի։ Մի 7-8 տարի առաջ Ակումբի Զրուցարանում ինչ–որ մեկը դրել էր էդ թեսթը, բոլորս արել էինք։ Ես ինքս մի 3 տարին մեկ նորից եմ անում, ինձ համար հետաքրքիր է տարբեր տարիների արդյունքներն իրար հետ համեմատելը։ Թեսթը մի եսիմինչ լուրջ ու հաջողված թեսթ չի, բայց վատն էլ չի. ամեն դեպքում մոտավոր ինչ–որ բնորոշում տալիս է մարդու կրոնական հայացքների վերաբերյալ՝ հիմնական դիրքորոշումը որոշելուց բացի, նաև մյուս կրոններից կամ համոզմունքներից յուրաքանչյուրի համար համապատասխան տոկոսներ ներկայացնելով։

Ես էլ կգրեմ շուտով իմ մասին :))։

Ուշադրություն. հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար պայմանավորվում ենք, որ էստեղ քննարկումներն արգելվում են։ Այսինքն՝ ամեն մարդ գրում է միայն իր մասին, ու ոչ ոք ուրիշի գրառումը մեջբերելու, մեկնաբանելու, դրանց հիման վրա հեղինակին հարցեր ուղղելու իրավունք չունի։ Սա, հուսով եմ, ինչ–որ չափով կնպաստի մարդկանց ավելի ազատ ու անկաշկանդ արտահայտվելուն։ Թեման զուտ տեղեկատվական բնույթ կկրի։

Բաժնի մոդերատորներին էլ խնդրում եմ խստորեն հետևել, որ թեմայի կանոններին հակասող ցանկացած գրառում ջնջվի՝ համապատասխան հետևանքներով։ Ես ինքս էլ կաշխատեմ հետևել։

Արամ
08.11.2013, 23:04
Ուզում եմ ասեմ, որ ես հեթանոս եմ, և պատշում եմ Զևսին: :love

Հ.Գ. Գրածս անլուրջ ընդունողը փիղ ա:

Sagittarius
08.11.2013, 23:06
Չունեմ, չկա, յան տվեք :)) Կրոնը ինձ համար ամերիկյան «ֆուտբոլ» ա, չեմ սիրում, չեմ նայում, չեմ հետաքրքրվում:

Լավ մի փոքր երկար: Այսինքն՝ աթեիստ էլ չեմ: Աթեիստը էլի որոշակի խումբի պատկանելիություն ա, ես ընդհանրապես չկամ էս թեմայում: Մի հարցում կարող եմ հրեայի հետ լինեմ, մի հարցում կաթոլիկի, մի հարցում հայ առեքելականի, մի հարցում աթեիստի, մյուս հարցում մուսուլմանի... կրոնը ինձ համար գործոն չէ: Ես ոչ կրոնին դեմ եմ, ոչ էլ հանուն, այն ինձ համար պարզապես չկա, նօ, նետ, նիխտ:

Եկեղեցի մտնում եմ, մոմ վառում եմ մեկ-մեկ, կնքվել եմ, քավոր ունեմ, քավորիս քավոր եմ անվանում, էրեխեքիս (ապագա :)) ) տարբեր եկեղեցիներ ցույց կտամ, ամենայն հավանականությամբ կամուսնանամ եկեղեցում, բայց էս ամենը ինձ համար պարզապես մշակույթի, ավանդույթի մաս ա, ոչ ավելին:

Ձեր կրոնական կողմնորոշումը ինձ չի հետաքրքրում, ինչ անում եք, ինչին հավատում եք, լավ եք անում, բայց ձեր ճիշտը իմ ճիշտը չի. կարա համընկնի, բայց ոչ միշտ:

Mephistopheles
08.11.2013, 23:07
չունեմ…

StrangeLittleGirl
08.11.2013, 23:13
էս թեստում պաստաֆարիանիզմը նո՞ր ա ավելացել, թե՞ միշտ էլ էղել ա :D գրողը տանի, քրիստոնեության տոկոսս իջել ա, ընդամենը 86% :D

Արամ
08.11.2013, 23:22
Агностицизм: 100%
Сатанизм: 92%
Индуизм: 78%
Буддизм: 75%
Пастафарианство: 67%
Атеизм: 60%
Ислам: 56%
Язычество: 43%
Христианство: 33%

Ամո՛թ ինձ, հլա ընդե, մեր պետական կրոնը ամենավերջին տեղում ա:

Chuk
08.11.2013, 23:26
Թեստի արդյունքներն էսպես.

Иудаизм: 44%
Буддизм: 57%
Агностицизм: 100%
Атеизм: 53%
Христианство: 45%
Сатанизм: 71%
Ислам: 53%
Язычество: 71%
Индуизм: 53%
Пастафарианство: 50%
Դե նենց չի, որ էս տեստը բացարձակ արդյունք ա տալիս: Մասնավորապես Քրիստոնեության գնահատականը տրվել ա ապուշ հարցերի հիման վրա, որոնք ամբողջովին կենտրոնացած էին Հիսուսի անձին, ու ես չպատասխանելու համար չեզոք կետն էի ընտրում: Նաև զարմացա 100 տոկոսանոց արդյունքից, առաջ սենց չէր: Բայց ինչ-որ պատկերացում մարդու մասին ամեն դեպքում տալիս ա թեստը:

Ինչ վերաբերում ա ավելի մանրամասն գրելուն, չգիտեմ, մի տեսակ բան չունեմ գրելու: Իմ հայացքները ավելի շուտ փիլիսոփայական, քան կրոնական են: Ես դատողություններ չեմ անում չիմացածիս մասին, վարկածներ չեմ կառուցում (ասենք մահից հետո կյանք կա՞, թե՞ չկա): Փոխարենը ավելի կենտրոնանում մարդկային զգացմունքների, մարդու ընկալման վրա: Իմ համար մարդիկ իրենց բարոյական արժեքներով չեն կարող տարբերվել՝ կախված կրոնից: Բարոյական արժեքները կառուցելու գործում, այո՛, կարող է կրոնը դեր խաղալ, բայց կան ավելի կարևոր հանգամանքներ: Մի խոսքով, ես իմ կյանքն ավելի շատ իմ մտորումներով եմ իմաստավորում, որոնք ավելի շատ խարսխված են իմացականի վրա:

Chuk
08.11.2013, 23:29
հ.գ. Իմ կրոնական «համառոտ պատմությունն» էլ էսօր հուշերումս (http://www.akumb.am/showthread.php/64994-%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80?p=2448770&viewfull=1#post2448770)էի գրել:

Անվերնագիր
08.11.2013, 23:35
Ես դեմ եմ :))

Տրիբուն
08.11.2013, 23:37
Ես չկողմնորոշված եմ ... ու ինձ սենց շատ դզում ա: Հենց կողմնորոշվեմ, չնայած դժվար, կյանքիս մի հատ շատ հետաքրքիր էլեմենտ փոզմիշ կլինի:

Վահե-91
08.11.2013, 23:38
:unsure

Иудаизм: 44%
Буддизм: 55%
Агностицизм: 93%
Атеизм: 95%
Христианство: 19%
Сатанизм: 100%
Ислам: 42%
Язычество: 79%
Индуизм: 38%
Пастафарианство: 58%

Այբ
08.11.2013, 23:45
Մարդ քրիստոնյա է, թե աթեիստ, կամ էլ չգիտեմ ինչ...մեկ է՝ մարդ կարիք ունի ինչ-որ մի բանի հավատալու: Ըստ իս՝ աթեիստ լինելն էլ է նշանակում ինչ-որ մի բանի հավատալ: Եթե քրիստոնյանները հավատում են Աստծուն և Քրիստոսին, աթեիստներն էլ Աստծուն և Քրիստոսին չհավատալով, հավատում են, որ նրանք չկան...
Ամեն ինչի հիմքում ընկած է հավատը:
Շատ անգամներ եմ ասել, թե հավատում եմ «մտքի ուժին»: Ու վստահ կարող եմ ասել՝ կա «մտքի ուժ», այսինքն՝ եթե հավատում ես, որ դա կկատարվի, ուրեմն քո մտքերով արդեն դու նպաստում ես դրա կատարմանը: «Մտքի ուժն» էլ մարդիկ օգտագործում են տարբեր կերպ: Կան մարդիկ, որ ուղղակի վստահ են իրենց ուժերի վրա և չեն բացառում, որ կհասնեն իրենց ուզածին, կան մարդիկ էլ, որ հավատալով Աստծո գոյությանը, վստահ են, որ Աստված կլսի իրենց աղոթքները ու կօգնի իրենց...

Կնքվել եմ մի տարի առաջ: Հիշում եմ՝ կնքվելուց առաջ միշտ ծնողներիս հիշեցնում էի, որ ես կնքված չեմ ու պիտի կնքվեմ: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Հրաշք օր էր ինձ համար: Երբեք չէի կարող պատկերացնել, թե նման հոգեկան հանգստություն կապրեմ մկրտության ժամանակ: Էնքան հանգիստ էի ինձ զգում, որ ինձ թվում էր, թե նման հանգստություն մարդ կարող է մենակ դրախտում զգալ:

Այնուամենայնիվ, ես ինձ լավ քրիստոնյա չեմ համարում: Երևի դա էլ նրանից է, որ առհասարակ հայերս լավ քրիստոնյա չենք: Ինչևէ: Հավատքը ուժ է, ուժ, որը օգնում է հավատալ, որ քեզ մոտ ինչ-որ մի բան ստացվելու է:
Չգիտեմ, բայց ես էսպես եմ մտածում: Երևի մտքերս մի քիչ խուճճուճ ասացի, բայց դե...

Շինարար
08.11.2013, 23:54
Иудаизм: 50%
Буддизм: 50%
Агностицизм: 86%
Атеизм: 53%
Христианство: 52%
Сатанизм: 71%
Ислам: 61%
Язычество: 57%
Индуизм: 44%
Пастафарианство: 58%

VisTolog
09.11.2013, 00:07
Տարին 2-3 անգամ անցնում եմ ու ամեն անգամ էս երկուսից մեկն ա լինում՝ աթեիստ, սատանիստ: Էս անգամ ու երևի էս տարի վերջին անգամ պատասխանը ագնոստիկն էր 96%, սատանիստ 92%, աթեիստ 78%:

E-la Via
09.11.2013, 00:21
Օհօ... Ռայ, ականջդ կանչի, մենք շատ ենք :)):

Иудаизм: 42%
Буддизм: 78%
Агностицизм: 79%
Атеизм: 57%
Христианство: 48%
Сатанизм: 88%
Ислам: 47%
Язычество: 75%
Индуизм: 66%
Пастафарианство: 67%

Աթեիստ
09.11.2013, 00:24
Сатанизм: 92%
Атеизм: 90%
Язычество: 64%
Агностицизм: 61%
Пастафарианство: 50%
Буддизм: 50%
Иудаизм: 36%
Ислам: 33%
Индуизм: 22%
Христианство: 9%

Մինչև մյուս լրացնելս սովորեմ ավելի շատ հավատալ ԹՄՀ-ի գոյությանը։ 50% պաստաֆարիանություն քիչ ա։
Էլի վատ եմ վերաբերվում մեր «ազգային» կրոնին, բայց էս աստիճանի՞։ :o

Նաիրուհի
09.11.2013, 00:33
Գրողը տանի, հա´, ես էն ագնոստիկներից եմ, ով տանել չի կարողանում, որ իրեն աթեիստ են անվանում։

Հուդայականություն: 48%

Բուդդիզմ: 73%

Ագնոստիցիզմ: 100%



Многие считают агностицизм одной из веток атеизма, хотя не все агностики любят, когда их называют атеистами.



Աթեիզմ: 68%

Քրիստոնեություն: 38%

Սատանիզմ: 67%

Իսլամ: 49%

Հեթանոսություն: 89%

Հինդուիզմ: 91%

Պաստաֆարիանիզմ: 46%

Էս մասերով ահագին գոհ եմ արդյունքից, մենակ թե քրիստոնեությունն ավելի շատ էի սպասում։ Չուկի հետ համաձայն եմ. հարցերն էին շատ անհաջող ընտրված, թե չէ հաստատ գոնե 51 տոկոսի կձգեր :)

Ռուֆուս
09.11.2013, 00:36
Ֆու, պիղծ սատանիստներ, ռադ եղեք ստեղից :angry

Ես ագնոստիկ եմ, առանց տեստի էլ կարամ ասեմ, սոված վախտս էլ՝ պաստաֆարիան ու պիցցաֆարիան։

Մարդ կարևորը բուսակեր չլինի, ինչ ուզում ա թող լինի

einnA
09.11.2013, 00:44
Иудаизм: 53%
Буддизм: 57%
Агностицизм: 86%
Атеизм: 65%
Христианство: 47%
Сатанизм: 58%
Ислам: 65%
Язычество: 75%
Индуизм: 50%
Пастафарианство: 46%

Հետաքրքիրն էն էր, որ ես էն ինչին հավատում եմ, նոր անուն չէի էլ տա, կասեի քրիստոնյա ու վերջ:Բայց արի ու տես ամենաքիչն հենց էտ էր, որ կար:
Ամեն դեպքում մենք հավատում ենք էն ամենին, ինչին մենք մեր ապրած կյանքում եկել հանգել ենք,ուզում ա դրա անունն ագնոստիցիզմ լինի :)

Mephistopheles
09.11.2013, 00:49
Иудаизм: 52%
Буддизм: 45%
Агностицизм: 68%
Атеизм: 90%
Вы - атеист, хотя вы наверняка и сами знаете об этом. В атеизме существуют два основных направления - "позитивный атеизм", представители которого уверены, что бога не существует, и "слабый атеизм", представители которого, хотя и не верят в существования бога, не отрицают, что он может на самом деле существовать. Последние полагают, что поскольку доказательств существования бога нет, следую принципам "бритвы Оккама" удобней считать, что бога нет, пока не доказано обратно. Таких атеистов часто называют агностиками.

Христианство: 34%
Сатанизм: 79%
Ислам: 47%
Язычество: 57%
Индуизм: 13%
Пастафарианство: 50%

Աթեիստ
09.11.2013, 00:51
Էս էլ անհավատության տեսակը ։)))
Համ ասում ա անտարբեր եմ, համ ջղային։ Հըլը չեմ կողմնորոշվում։

Тест определил, что вам близки сразу несколько типажей, а именно:

Апатеист (равнодушный атеист): 75%
Ммммм.... Да какая разница? Апатеисты предпочитают не верить, поскольку верить сложнее, чем не верить. Зачем вводить лишние сущности, знаете ли. Это люди, которые, скорее всего, не будут спорить о религии, даже если поп будет махать кадилом прямо перед их носом, поскольку спор на тему религии - это нелепые телодвижения, которые того не стоят. Лучше мануал почитать какой-то, что ли.

Научный атеист: 75%
Научные атеисты - классные ребята! Они знают правила спора, они знают законы термодинамики и могут четко объяснить теорию эволюции за пять минут. Их больше интересует, как устроен мир, а не каким он должен быть. Скорее всего, это самый перспективный типаж людей, у которого - большое будущее.

Остальные типажи:

Воинствующий атеист: 58%
Теист: 8%
Агностик: 42%
Духовный атеист: 58%
Озлобленный атеист: 67%

Դատարկություն
09.11.2013, 00:52
Աթեիզմ: 90%
Հեթանոսություն: 82%
Հուդայականություն: 55%
Ագնոստիցիզմ: 54%
Սատանիզմ: 54%
...

Ես գիտեի, որ այս անգամ աթեիստ եմ լինելու: Բայց, սա երևի պայմանավորված է նրանով, որ ես ինչ-որ կիսագիտական կիսակրոնական բանի եմ հավատում: Այսինքն դա հավատ էլ չի, երևի ուղղակի գիտական հրճվանք է:

Ինձ պետք չի հավատալ ինչ-որ հոգու գոյությանը, որ իմ ֆիզիկական մարմինը, իր բոլոր բջիջների ու բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսների հետ միասին հրաշալի թվան: Իմ համար, իմ ամեն մի բջիջ, նյարդային համակարգը ու իր տիրապետությանը ենթարկվող ամեն մի մասնիկ, օրգանիզմումս ապրող մնացած օտար օրգանիզմների հետ միասին (որոնք ի դեպ շատ ավելի բազմազան են քան իմ բջիջները) ինքնին հրաշալի են:

Ինձ պետք չի հավատալ ինչ-որ հոգու վերածննդին, եթե ես ամեն օր տեսնում եմ, թե ոնց են ատոմները, նյութերը շրջապտույտի ենթարկվում: Իմ մարմնի ոչ մի ատոմ չի կորելու, ինքը նախ կանցնի հողի մեջ (որը աշխարհի ամենամեծ «կենդանի օրգանիզմն» է), հետո կանցնի ամելի մեծ ու տեսանելի կենդանիների մեջ: Ու այդպես շարունակ ես կվերածնվեմ: Ու ինձ պետք չի, ինչ-որ այլ աշխարհների գոյություն, որովհետև իմ կյանքը ինձ ամբողջությամբ բավարարում է (մեկ-մեկ նույնիսկ ավելանում):

Ու աշխարհը այսպիսի հրաշալի բաներով լիքն ա: Մի վիրուս, որը ունի ընդամենը 9 սպիտակուց, կարող է ամբողջությամբ հեղափոխել մեր բարդ համակարգերը, մեզ իրեն ենթարկեցնել: Սրանք չարքերից ու հրեշտակներից ավելի հրաշալի չե՞ն:

Էկոհամակարգերը ավելի աստվածային են, քան ինքը կրոնական աստված: Ու ես ինձ չեմ համարում աստծու կողմից ստեղծված էակ, ես սովորական՝ բոլոր կենդանիներին, բույսերին, սնկերին, բակտերիաներին, արքեաներին հավասար օրգանիզմ եմ: Ու իմ ֆիզիկական պրոցեսները բնավ տհաճ ու երկրորդական չեն, ոնց որ մեզ մանկուց ու կրոնապես ճնշում ու սովորեցնում են, իմ համար դրանք շատ հետաքրքիր ու հաճելի երևույթներ են: Ես պայքարում եմ, ապրում եմ, սիրում եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչու եմ ես էս ամեն ինչն անում, բայց դրանից ոչինչ իմ համար չի արժեզրկվում:

Lílium
09.11.2013, 00:53
Иудаизм: 53%
Буддизм: 60%
Агностицизм: 82%
Атеизм: 65%
Христианство: 53%
Сатанизм: 58%
Ислам: 54%
Язычество: 68%
Индуизм: 53%
Пастафарианство: 33%

ivy
09.11.2013, 00:54
Առաջարկում եմ էս անկապ թեսթը մի կողմ թողնել ու սեփական բառերով ներկայացնել ձեր կրոնական հայացքները. մեկը ես հաճույքով կկարդամ։

keyboard
09.11.2013, 00:56
Иудаизм: 47%
Буддизм: 30%
Агностицизм: 43%
Атеизм: 10%
Христианство: 72%
Ваши убеждения лучше всего соответствуют христианскому мировоззрению. Если вы не считали себя христианином, рекомендуем вам исследовать эту религию глубже, возможно, вы примете для себя эту веру.
Сатанизм: 50%
Ислам: 67%
Язычество: 29%
Индуизм: 38%
Пастафарианство: 42%

Դե սկսեք ինձ ծեփել ու գնդակահարել :D


Հ.Գ. Էս սատանիզմը հաստատ էն սեքսի հետ կապված հարցերն են, չկարողացա անկեղծ չպատասխանել :D


Мой Бог хочет, чтобы я занимался сексом как можно больше, желательно используя презерватив Էս որ կրոնի պատգամ ա? հենց հիմա կրոնափոխվում եմ, դզեց :D

Vardik!
09.11.2013, 01:11
Христианство: 89%

Ես էլ թեստն անցա: Շնորհակալություն Ուլուանային,սրա մասին չգիտեի: Իմ թեստի արդյունքները խոսում են իմ կրոնական հայացքների մասին: Էլ դրանցից չեմ պատմի,կամ,գուցե մի ուրիշ անգամ:
Բայց որ Այբի գրածը կարդացի կնքվելու մասին,մի բան հիշեցի: Ես կնքվել եմ 2000 թվին՝ օգոստոսի տասներկուսին: Ու ամեն տարի նույն օրը իմ հետ մի լավ բան է կատարվում: Ես դա ոչ մոգոնել եմ,ոչ ինձ հավատացրել են,ոչ էլ չափազանցված է: Ուղղակի տասներեք տարվա ընթացքում պարզ նկատել եմ,որ նույն օրը ամեն տարի մի լավ բան կատարվում է: Անգամ,երբ նախորդ օրերին լրիվ վատա եղել ամեն ինչ: :)

Աթեիստ
09.11.2013, 01:11
Փաստորեն քրիստոնեությունը ամենաբարձր Հովոյինն ա, ամենացածրն՝ իմը։
Առաջի տեղերով գնում ենք ։)

Երկու բառով էլ ես ասեմ, ես 100% չեմ պնդի որ աստված չկա, ու նրա գոյության ապացույց ներկայացնելու դեպքում պատրաստ եմ ընդունել (ասել կուզի՝ գիժ չեմ)։ Բայց միչ էդ պահը աստվածը իմ համար հորինած բառ ա։ Ես գտնում եմ, որ նույնիսկ եթե իրան հորինել են լավ բանի համար, եկեղեցին օգտագործում ա միայն փող աշխատելու ու մարդկանց ղեկավարելու համար։ Էս դարում լրիվ ատավիզմ եմ համարում։ Էսօրվա մարդը պետք ա էդ պատվիրաններին (դրանց տրամաբանական կետերին) հասնի իր դաստիարակության ու սեփական ուղեղի շնորհիվ, ոչ թե մանկուց «սրսկելով»։ Եթե մարդը էդքանը չի գիտակցում (ասենք, որ անկապ տեղը մարդ չեն սպանում), ուրեմն ինքը ինչ որ խնդիր ունի։ [սև հումոր ON] Օճառ սարքելու համար, կամ կաշվից պայուսակ սարքելու համար՝ խնդրեմ, բայց առանց պատճառի սպանելը ո՞րն ա [/սև հումոր OFF]

Կրոնից ագրեսիվանում եմ մի քանի դեպքերում։
1. եթե փորձում եմ խառնվել իմ կյանքին։
2. Եթե տեսնում եմ, որ իրանց պատճառով տուժում են դեռ գիտակցական տարիքի չհասած երեխաները (չեն թողնում դեղ խմեն, չեն թողնում գետից փրկեն ու այլ ծայրահեղ դեպքեր)։
3. էլի կլնի, չեմ հիշում...

Նաիրուհի
09.11.2013, 01:28
Նաիրուհի, բոլդը նայի ։)))

Տուգանվելու հավես չկա, բայց ասեմ


Последние полагают, что поскольку доказательств существования бога нет, следую принципам "бритвы Оккама" удобней считать, что бога нет, пока не доказано обратно. Таких атеистов часто называют агностиками.

Իրենք ու ես իրար չենք հասկանում, որովհետև ինձ համար հակառակն է՝ Աստված կա, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։

Կարող է շատ ծեծված բաներ ասեմ, բայց Դատարկի գրածն էլ ոգեշնչեց, որոշեցի արտահայտվել։
Ես չեմ կարող համարել, որ էսքան կատարյալ բնությունն ու տիեզերքը իրենց փոխկապակցվածությամբ, ամենափոքր մասնիկից մինչև բարդագույն կառուցվածքները, որոնցից ամեն մեկն իր անփոխարինելի տեղն ու դերն ունի, կարող էին ծնունդ առնել ոչնչից ու հիմա էլ գոյատևում են առանց այն գերագույն Գոյի, որն ապահովում է ամբողջ տիեզերքի ներդաշնակությունը։

Նույնիսկ ամենակատարյալ ու դարերով գործող մեխանիզմները մեկը հավաքել է, չէ՞։

Թող դա լինի Աստված, ԹՄՀ, անհասկանալի ու ամենազոր էներգիա կամ ինչ ուզում է, բայց ես համոզված եմ, որ Ինքը կա ու ամենուր է, ու ամենը, որ տեղի է ունենում, հենց էնպես չի, այլ պիտի լինի, որովհետև ոչ մեկս առանձին կղզի չենք, ու ամեն ինչ փոխկապակցված է։

Սա երևի որոշ չափով ճակատագրապաշտություն էլ է, որովհետև ինձ թվում է, որ տիեզերքում ամեն ինչ իր առաքելությունն ունի ու իր բաժին գործն է անում, էն, ինչը սահմանված է ի վերուստ։ Իմ պատկերացումներում գրեթե տեղ չունի «ազատ կամք» կոչվածը, որովհետև անգամ իմ ագնոստիկ ու մեկ ուրիշի աթեիստ լինելը կանխորոշված են։

Ես ոչ թե կարծում եմ, որ ուրեմն պետք է ոչ մի բան չանել, որովհետև կլինի ինչ լինելու է, այլ որ պետք է ապրել էնպես, ինչպես բոլորը, ովքեր ամենատարբեր պատկերացումներ ունեն. մենակ թե եթե ես սահմանված չեմ երաժշտություն գրելու համար, ապա ինչքան էլ փոքր ժամանակ Մոցարտի մասին պատմություններով ոգեշնչված լինեմ՝ կոմպոզիտոր չեմ դառնա։ Բայց գուցե պե՞տք է փորձել, որ համոզվեմ՝ դա իրոք իմը չի։

Vardik!
09.11.2013, 01:29
Ուզում եմ վերևում գրածիս մի լրացում անել: Նենց չի,որ ես աչքերս փակ հավատում եմ տերտերների արդար ու սուրբ մարդ լինելուն,ընդունում եմ իրանց բոլոր արարքները: Բաներ կան,որ ինձ ուղղակի զայրացնում են: Մոլի հավատացյալ,ամեն ինչում տերտերների խոսքով առաջնորդվող մարդկանց տնույնպես դժվար եմ մարսում: Բայց վատ տերտերի պատճառով չեմ կարող իմ Աստծուց երես թեքել,քանի որ նման տերտերներ հազարներով կանցնեն դեռ: Իմ ապրած կյանքը ես գիտեմ ու գիտեմ,որ ինձ էն դժվար,անելանելի թվացող պահերին օգնում է միայն Աստված: Կարաք ինձ քարկոծեք,կարաք սնահավատ համարեք,բան չի փոխվի: Մեկ էլ մի բան էլ՝ հավատը ինքնին բացասական չի,էդ մարդիկ են կրոնը,հավատը իրանց բացասական նպատակների համար օգտագործում:

ivy
09.11.2013, 01:45
Ես ագնոստիկ եմ:

Թե ոնց է ստեղծվել աշխարհը, կա Արարիչ, թե չկա ու նման հարցերը համարում եմ անապացուցելի: Ու ընդհանրապես, չեմ խառնվում էդ կարգի քննարկումներին: Կողքից կարելի է երբեմն լսել, կարդալ, որովհետև իմանում ես, թե ով ինչ է մտածում, ինչ տեսակետներ կան, բայց էդտեղ ճիշտ ու սխալ լինել չի կարող, որովհետև ոչ ոք իրականում չի կարող իմանալ: Համենայնդեպս, ես էդպես եմ կարծում:

Ինչ-որ գերբնական բաների այնուամենայնիվ երևի թե հավատում եմ: Բայց դրանք ինձ համար անուն չունեն: Ինչ-որ «այլ աշխարհի» գոյություն կամ զուգահեռ իրականույուն կամ ինչ-որ ուժեր, որոնք մարդկանց մեծամասնության համար անընկալելի են: Ուղղակի էդպիսի զգացողություն եմ ունենում երբեմն, որ «մենք մենակ չենք» (երևի կինո շատ եմ նայել): Բայց դա երևի լրիվ ուրիշ թեմա է:

Ինչին որ հաստատ հավատում եմ, էդ բնության իմաստությունն ու ուժն է: Ընդհանրապես, ինձ համար բնությունը կատարյալ է, ու ավելի շատ հակված եմ մտածելու, որ էդ կատարելությունը ինքնաստեղծ է, և դրանում է իր հրաշքը: Էդ ինքնաստեղծի պահով բայց, ինչպես բնորոշ է ագնոստիկին, համոզված չեմ: Ընդհանրապես, ես շատ քիչ բանում եմ համոզված, բայց էդ ինձ չի խանգարում իմ կյանքն ապրել: Ու անկախ նրանից՝ Աստված կա, թե չկա, իմանայի ես դրա մասին, թե չիմանայի, միևնույն է էնպես էի ապրելու, ինչպես ապրում եմ: Ես իմ վրա էդ բոլոր հարցերի ազդեցությունն ընդհանրապես չեմ զգում ու ոչ էլ կարծում եմ, թե երբևէ կզգամ:

Կրոններին՝ իրենց ստեղծած ամբողջ համակարգով, վատ եմ վերաբերվում: Շատ-շատ վատ: Մեծ հույս ունեմ, որ մի օր մարդիկ առանց կրոնի կապրեն: Կամ գոնե առանց կրոնական կառույցների ու ինստիտուտների՝ իրենցում ներառված կրոնավորներով հանդերձ: Տերտերն ինձ համար ահավոր կատեգորիա է, եկեղեցին՝ նույնպես (սա քրիստոնեության օրինակով, բայց մնացած կրոններին էլ է վերաբերվում): Եթե անգամ ընդունենք, որ մարդիկ չեն կարող առանց հավատի ապրել, ապա դրա համար նրանց հաստատ ոչ մի միջնորդ պետք չի, ու էդ «միջնորդների» տված վնասն անհամեմատ ավելի շատ է, քան օգուտը (եթե օգուտ ընդհանրապես կա):

Եթե մի օր պարզվի, որ Աստված կա, հուսով եմ, ինքը կլինի մեկը, ով չի ուզենա ոչ մեկի կյանքին խառնվել: Ու ոչ էլ կուզենա, որ ուրիշներն իր գործերի մեջ խառնվեն: Ամեն մեկն՝ իր համար: Էդպես ոնց որ թե բոլորիս լավ կլինի :)

Jarre
09.11.2013, 01:48
Տենում ե՞ք ինչ բազմակողմանի զարգացած եմ։ Ոչ մի բան հարյուր տոկոսով չի :))

Иудаизм: 41%
Буддизм: 60%
Агностицизм: 39%
Атеизм: 95%
Христианство: 30%
Сатанизм: 67%
Ислам: 38%
Язычество: 64%
Индуизм: 19%
Пастафарианство: 17%

Այն ինչ ես ասում եմ դա պարզապես իմ պատկերացումներն է։
Իմ կարծիքով Աստված, տիեզերքը, աթեիզմը, կրոնը, արվեստը ու ամբողջ աշխարհն ու անսահմանությունը կշռում են ընդամենը 1,5 կիլոգրամ և գտնվում են մեր գլխի մեջ, մի օրգանում, որը մենք կոչում ենք ուղեղ։ Իմ կարծիքով այն ամենը ինչ կապված է Աստծուց և հավատքից առաջացած զգացմունքների հետ կարելի է ստանալ հոգեբանական տարբեր տրյուկների միջոցով, կամ այլ կերպ ասած ուղեղը օգտագործելուց։

Շատ եմ ցանկանում, որ այլ մոլորակների վրա լինի կյանք։ Լինի մարդկության բանականությանը մի քանի անգամ գերազանցող բանականությամբ այլ քաղաքակրթություն։ Ու օրերից մի օր մենք իրենց տեսնենք ու մեր առօրյան փոխվի։ Սա իմ ցանկությունն է ու իմ երազանքները։

Կյանքի իմ արժեքն է՝ կյանքը։ Մարդ արարածը։

Իսկ մնացած ամեն ինչը մարդածին է՝ կրոն, սուրբ գրքեր, գաղափարներ և այլն։ Այդ ամենի մեջ ես չեմ կարող ցույց տալ գոնե մի բան, որը մինչև առաջանալը չի ծնվել մարդկային մտքում։ Ամեն ինչ էնտեղից է սկսվում։

Չեմ ընդունում հոգու գաղափար, հանդերձյալ կյանք, դժողք, դրախտ, վերամարմնավորում և այլն։ Թեև փիլիսոփայության տեսանկյունից նայած այդ երևույթներն բավական գայթակղիչ են ինձ համար։ Հատկապես վերամարմնավորման գաղափարը։ Մեկ-մեկ պատկերացնում եմ, որ ես ունեցել եմ տարբեր կյանքեր ու ապրում եմ արդեն մի քանի հազար տարի ու ունեմ մեծ փորձ :oy

Մի խոսքով, հըլը որ էսքանը :)

Arpine
09.11.2013, 02:16
Հետաքրքիր թեմա է:):
Կրոնական հայացքներս փոխվել են մոտ 3-4 տարի առաջ, երբեք էլ հավատացյալ չեմ եղել, բայց թե ընտանիքի միջավայրի ազդեցությունից/ոնց սովորաբար լինումա/ ես էլ ընդունում էի, կամ, պետք է ասեմ, որ էդ ուղղությամբ չէի էլ մտածում, ինչի եմ հավատում, կամ չէ:
Հետո երբ սկսեցինք անցնել եկեղեցու պատմություն առարկան, արդեն եկան հակասությունները, հետո եկա ակումբ էստեղ էլ արդեն տարբեր կարծիքներ և այլն։
Ի սկզբանե․ «Մարդ ստեղծեց կրոն քանի որ չէր կարողանում բացատրել իր շրջապատում, բնության մեջ տեցի ունեցող երևույթները», հետագայում այն դարձավ, մեծամասամբ, մարդկանց կառավարելու միջոց։
Ես անտարբեր եմ կրոնի նկատմամբ։ Ինչ էստեղ եմ տարբեր մարդկանց հետ նաև էս հարցով ենք զրուցել, պլյուս տանտիրոջս հետ իսլամի մասին։ Հավանաբար ես ամենավատը տեղեկացված էի իսլամից/երեք կրոններից/, բայց դա իհարկե եղանակ չի փոխում, էլի տեսնում եմ, որ կրոնների հիմնական իմաստը գրեթե նույնն ա։ Ու եթե նրանց որպես ինչ որ ուսմունքներ ընկալենք/ես բուդդիզմը շատ եմ սիրում էս առումով/ կտեսնենք, որ իրականում իրենք շատ օգտակար են։ Հենց այս տիպի հավատը շատ մարդկանց հոգեկան կայունության մեջ է պահում։ Կրոնը, ըստ իս, մեր զգացմունքները, մտածողությունը, վարքը, գործունեությունը կառավարելու ու հոգեկանը կարգավորելու, ինքնակարգավորելու միջոց է(եթե տվյալ անձը հավատում է)։ Օր աղոթքը, ոնց մտածում եմ յոգայի ռելաքսացիան է, այսինքն մի միջոց, որով մարդը մի քանի րոպե իր հետ մենակ էմ մնում ու հասկանում, կարգավորում իրեն, կամ հանգստանում։
Ես ասում եմ, որ անտարբեր եմ․ էլի դուրս է գալիս, որ չեմ հավատում, բայց օքեյ, ես կրիտիկական չեմ վերաբերվում, միգուցե զուտ որպես մասնագետ իմ համար կարոևր է։ Եթե, ինչ-որ ժամանակ, ես աշխատեմ ու ունենամ այցելու, որը գա ու ասի․«գիտե՞ս, այնուամենայնիվ, ես չեմ հուսալքվում, որտև աստված իմ հետ ա», ես երբեք չեմ ասի օրինակ․ վերջ տուր, ռեալ մտածի, ու գործի, այլ ավելի լավ չէ՞ ասեմ, իհարկե հավատա նա քեզ կօգնի։ Ու իրոք կօգնի, կօգնի, որտև ինքը հավատում է, որ կօգնի։ Էս դեպքում ինձ համար ավելի լավ է դրանից էլ վերցնել ինչ որ դրական բան ու օգտագործել, որտև հաստատ ունի լավ կողմեր, ինչպես ամեն ինչ։
Տանտիրոջս հետ, որ խոսում էինք կրոնից դե ինքը մուսուլման ա, բայց ֆանատիկ չի ու ասում ա միաստված կա և այլն,վերջում հացրեցի, թե, լավ, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում, որտե՞ղ ա քո աստված, ինչպիսի՞ն ա․ ասեց․ "God is in our hearts"(Աստված մեր սրտերում է:)։


Բայց պետք ա ասեմ, որ ինչի չէ հետաքրքիր կլիներ որ, որ լինեին աստվածներ, կամ աստված, այլմոլորակայիններ, կամ այլ մոլորակներ տուրեր ու հրաշքներ, վերակենդանացում ու հավերժական կյանք դրախտում, բայց ինչ արած մեր ունեցածն էլ սա ա ու շատ էլ լավն ա:P

Սելավի
09.11.2013, 06:59
Բոլոր տեսակի կրոնականներին, աթեիստներին և ամբողջ մարդկությանը մեծ սիրով և հարգանքով եմ վերաբերվում:
Հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը, յուրաքանչյուրի պատկերացումները՝ կյանք կոչվող խաղի վերաբերյալ, և երբեք չեմ աշխատում այն փոփոխել, ծաղրել կամ հոգեբանական մանիպուլացիաների շնորհիվ շեղել իրենց կրոնական կամ աթեիստական ընթացքից:
Ամեն մարդ իր կյանքը խաղում է այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, և այնպես՝ որ իրեն մաքսիմում դուր գա և հաճելի լինի իր սեփական կյանքը:
Ես բոլորին ընդունում եմ այնպես, ինչպես իրենք կան:
Աշխատում եմ բացարձակ չմիջամտել ոչ մեկի ստանալիք փորձին, համոզված լինելով, որ յուրաքանչյուրը իր հասունության ճանապարհին՝ իրավունք ունի անցնելու իր սեփական դժվարությունների և դժբախտությունների միջով:
Փորձում եմ խուսափել խորհուրդներ տալուց, եթե անձամբ ինձ չեն դիմում ինչ որ հարցով:
Բացարձակ կարիք չեմ զգում ինչ-որ մեկին, ինչ որ բան ապացուցելու կամ համոզելու, խուսափում եմ ցանկացած հարցի շուրջ բանավեճից, աշխատում եմ կարծիքս այնպես հայտնել, որպեսզի չվիրավորեմ ոչ մեկի կրոնական, քաղաքական կամ մեկ այլ հայացքները:
Ոչ թե հավատում, այլ համագործակցում եմ բարձրագույն գիտակցության հետ, ես կարողանում եմ առանձնանալ իմ մարմնից և ճանապարհորդել աստրալ տարածաչափությունում, ինչպես նաև զուգահեռ աշխարհներում:
Ես կարիք չունեմ, որ ինչ-որ մեկը ինձ բացատրի, թե ինչ է հոգին, կամ ինչ է բարձրագույն գիտակցությունը, աստրալ կամ մենթալ մարմինները, կամ էլ ժխտի դրանց առկայությունները:
Ես ինքս իմ փորձով գիտեմ այն ամենը, ինչը ինձ հետաքրքրել է իմ կյանքի ընթացքում:
Եթե մերժում են, բարի, ես հակառակը ապացուցելու կարիք չեմ զգում, եթե ընդունում են, կրկին բարի:
Մի խոսքով, ես չգիտեմ, թե այս ամենին ինչ պիտակ են կպցնում մարդիկ, կամ ինչպես են անվանում սրան ամբողջական՝ մի գուցէ հոգեկան հիվանդ, կամ շեղված, կամ մեկ այլ անունով։
Ամեն դեպքում ինձ համար միևնույնն է, թե ինչ անուն կտան մարդիկ այս ամենին:
Ես, ինքս ինձ փնտրող եմ համարում, ինձ համար անչափ հետաքրքիր է լինել աստրալում և ուսումնասիրել կյանքը նաև այդ տարածաչափությունում, հետաքրքիր է այնտեղ օգտվել նաև՝ «այստեղ գերբնական համարվող մակրո հնարավորություններից»
Ես վերհիշել եմ նաև անցիալում ապրած իմ մի քանի կյանքերը, ու դա այնպես եմ հիշել, որ կարծես երեկ էր այդ ամենը ինձ հետ տեղի ունեցել:
Ոչ մի կրոնական, կուսակցական, կամ մեկ այլ կազմակերպությունների չեմ հարում, սակայն՝ միանգամայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նրանց, ովքեր հարում են ինչ-որ կրոնի կամ կազմակերպության:
Ընդունում եմ մարդ կենսաձևի, և առհասարակ ամենի էվալուցիոն ճանապարհով զարգացող ընթացքը:

Ես աստված ասելով հասկանում եմ ամենայն գոյը, ինչ գոյություն ունի, էդ գոյի մեջ կան՝ թե բարձրադիր բանականությամբ էակներ, թե բանական միացություններ և թե պրիմիտիվներ ու մոլեկուլներ:
Ես, ինքս ինձ, այդ գոյի մեջ, ոչ մի բանից, ոչ վեր եմ դասում, ոչ էլ ցածր եմ դասում։ Համարում եմ, որ այդ ամենը, մեկ ընդհանուր բանական օրգանիզմ է, տարբեր ֆունկցիոնալ հատկանիշներով և նշանակությամբ, և նա գործում է այնպես, ինչպես որ գործում է:

Ուլուանա
09.11.2013, 07:20
Մի երկու խոսք էլ ես ասեմ։

Ես կրոն չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ, բայց ինձ հավատացյալ եմ համարում։
Ինձ համար չկա անձնավորված Աստծո կերպար, որին պետք է պաշտել, երկրպագել, վախենալ, ու որը ներում կամ պատժում է մարդկանց։ Ընդհանրապես պաշտամունքի, երկրպագության գաղափարը շատ խորթ է ինձ։ Փոխարենը ես հավատում եմ բնության/տիեզերական ուժերին, այլ կերպ ասած՝ համատիեզերական բանականությանը։ Տիեզերքն ինձ համար անխափան գործող օրենքներով մի կուռ համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, մինչև վերջին մանրուքը ճշգրտորեն մտածված ու, ըստ էության, պատահականություններ բացառող։ Ես կարծում եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։

Ինձ համար բացարձակ գործող օրենք է կարմայի պատճառահետևանքային օրենքը, որ կարգավորում է տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ, այսինքն՝ ես հավատում եմ, որ ցանկացած գործողություն անխուսափելիորեն հանգեցնում է որոշակի հետևանքի. չի կարող մարդ որևէ բան անել ու խուսափել դրա հետևանքից/արդյունքից՝ լավ թե վատ, այսինքն՝ մենք միշտ հնձում ենք այն, ինչ ցանում ենք՝ լինի դա այս թե հաջորդ կյանքում կամ այլ չափողականության մեջ (օրինակ՝ երկու կյանքերի միջև ընկած ինչ–որ միջանկյալ ոլորտում)։ Էստեղից՝ մեղքի ու պատժի գաղափարներն էլ են ինձ համար, կարելի է ասել, անընդունելի։ Դրանք իմ ընկալմամբ շատ կատեգորիկ ու սահմանափակ բառեր են էն երևույթների համար, որոնց բնորոշելու համար սովորաբար օգտագործվում են։ Կա գործողություն, և կա դրա հետևանքը, իսկ այդ գործողության մեղք կամ բարիք լինելը, ինչպես նաև հետևանքի՝ պատիժ կամ պարգև լինելը զուտ մեր սուբյեկտիվ ընկալումներն ու գնահատականներն են։

Ես հավատում եմ հոգու գոյությանն ու վերամարմնավորմանը։ Այսինքն՝ հավատում եմ, որ մենք բոլորս բազմիցս վերածնվում ենք տարբեր մարմիններում՝ ամեն անգամ հայտնվելով էնպիսի պայմաններում, ինչպիսին ինքներս ենք ստեղծել մեր ապրած նախորդ կյանք(եր)ի արդյունքում։ Ասեմ ավելին. ես իմ նախորդ կյանքերից որոշ բաներ նույնիսկ հիշում եմ։ Ինձ համար էս բոլորը բացատրում են շատ երևույթներ, ու իմ կյանքում ամեն քայլափոխի միայն ավելի եմ համոզվում դրանց ճիշտ լինելու մեջ։ Ես հակված եմ մտածելու, որ մեզ հետ պատահող էն ամենը, ինչ անարդար ու դաժան է թվում, էդպես թվում է, քանի որ մենք շատ նեղ ու սահմանափակ դիտակետ ունենք էս պահին դրանց մասին դատելու համար, մենք «պատկերն» ամբողջականության մեջ չենք տեսնում, որ հասկանանք, որ էդ ամենը հենց էդպես էլ պիտի լիներ, որ հենց էդպես է ճիշտ։ Էս տիեզերքը/բնությունը չափից դուրս կատարյալ ու անթերի է մտածված ինչ–որ անցքեր ունենալու համար, հետևաբար, իմ ընկալմամբ, բոլոր անհաջողությունները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, գալիս են բնությանը դեմ գնալուց, այսինքն՝ մարդու և բնության ներդաշնակության խախտումից։

Ի դեպ, Աստծո հետ կապված. մի ժամանակ հավատում էի անձնավորված Աստծուն, բայց ինչքան շատ սկսեցի գիտակցել տիեզերքի կատարելությունն ու դրանում գործող օրենքների անխափանությունը, էնքան էդպիսի Աստծո գոյությունն սկսեց ինձ անիմաստ թվալ։ Ես էլի հավատում եմ, որ գոյություն ունեն ավելի բարձր գիտակցության ու հոգևոր զարգացածության էակներ (ամենատարբեր աստիճանների), որոնք մարդ են կամ առնվազն եղել են մարդ, բայց վերևում նստած՝ բոլորին կառավարող, ներող կամ պատժող, երկրպագման կարիք ունեցող աստծո գոյությանը չեմ հավատում ընդհանրապես։

Եթե ես երբևէ հանկարծ որոշեմ ինչ–որ մեկին կամ ինչ–որ բան «երկրպագել», ապա դա, կարծում եմ, միայն բնությունը կարող է լինել։

Գրեցի, որ որևէ կրոնի հետևորդ չեմ, բայց որոշ կրոններ ու փիլիսոփայական ուսմունքներ/ուղղություններ կան, որոնք զգալիորեն մոտ են իմ հայացքներին, սակայն դրանցից ոչ մեկն էլ ինձ լիարժեք կերպով չի բավարարում, որ դրա հետևորդ համարեմ ինձ. դրանք են բուդդիզմը, հինդուիզմը, պանթեիզմը (բնության պաշտամունքը, բայց հեթանոսությունն էլ զգալի չափով սրա հետ է ասոցիացվում), Նյու Էյջը, գուցե էլի կան, որոնց մասին չգիտեմ։

Սկսած 2006 թվից՝ երեք անգամ՝ մի երկու տարին մեկ, անցել եմ տեղադրածս թեսթը։ Առաջին անգամ որ արեցի, առաջնորդող եռյակն էր հինդուիզմը, բուդդիզմը, հեթանոսությունը՝ առաջինի գլխավորությամբ։ Երկրորդ անգամ նույն եռյակը՝ հեթանոսության գլխավորությամբ, իսկ երեկ որ արեցի՝ էլի նույն եռյակը՝ բուդդիզմի գխավորությամբ :))։ Միաժամանակ բոլոր երեք արդյունքները հաշվի առնելով՝ կայուն աճ է նկատվել աթեիզմի ու ագնոստիցիզմի տոկոսներում :think։

Էս էլ վերջին արդյունքը.

• Буддизм: 90%

• Индуизм: 88%

• Язычество: 82%

• Иудаизм: 63%

• Агностицизм: 68%

• Атеизм: 57%

• Христианство: 52%

• Сатанизм: 38%

• Ислам: 72%

• Пастафарианство: 50%

Սուտ կլինի, որ ասեմ՝ ինձ հեչ չի հետաքրքրում, թե ով ինչ կրոնական/փիլիսոփայական հայացքներ ունի (որ չհետաքրքրեր, էս թեման էլ չէի բացի), բայց, ինչպես ասում են, մարդս մարդ լինի, կարևորը դա է։ Իմ կարծիքով, ցանկացած կրոնի հետևորդ էլ իրականում կարող է ինչպես բարձր բարոյական արժեքների տեր լինել, էնպես էլ ճիշտ հակառակը։ Իմ ամենամտերիմ ընկերների մեջ էլ միշտ եղել են ամենատարբեր կրոնական հայացքների տեր մարդիկ, ու դա էական դեր չի ունեցել նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի հարցում :)։

Հ.Գ. Կներեք. ինչքան էլ փորձեցի համառոտ գրել, չստացվեց... :oy

Գրող
09.11.2013, 16:12
Էդ տեստը մի քանի տարի ա` անցնում եմ, ու ամեն անգամ ավելի ու ավելի ագնոստիկ եմ :)) Երեխա ժամանակ հավատում էի-բան, ես էլ եմ խաբվել էդ մանկական մանուշակագույն կազմով Աստվածաշնչով: Բայց դե մեծացա, խելքս գլուխս հավաքեցի, ավելի պեսմիստորեն սկսեցի կյանքին նայել: Չեմ ուզում սենց չորով ասեմ` չէ, չեմ հավատում, նենց որ դեռ ագնոստիկ եմ, բայց ինձ թվում ա` մի օր կգա, որ մաքուր աթեիստ կլինեմ:

Հ.Գ. Այլմոլորակայիններին հավատում եմ :))

Նիկեա
09.11.2013, 18:43
Մանկական Աստվածաշունչը ոնց որ հեքիաթ լիներ:Բայց փոքր ժամանակվանից մի բան չեմ հասկացել ինչի էդ աստվածը,ով համայն մարդկության հայրն էր ջրհեղեղ արեց ու սպանեց իր հազարավոր երեխեքին:Իսկական հայրը հաստատ ըտենց բան չէր անի ու էդ էլ պատճառ դառավ որ դադարեցի հավատալ իրան:Ու հիմա որ սենց եմ խոսում,մոլի քրիստոնյաները սաստում են ասելով,թե աստված պապին կպատժի:Եթե ինքը կար,ուրեմն թող անմեղ երեխեքի աղոթքները լսեր:Մի խոսքով աթեիստ եմ:

Վոլտերա
09.11.2013, 19:20
Иудаизм: 41%
Буддизм: 78%
Агностицизм: 96%
Атеизм: 75%
Христианство: 28%
Сатанизм: 100%

Ваши убеждения наиболее точно соответствуют убеждениям сатанистов. Прежде, чем ужаснуться и закричать от ужаса, исследуйте, что же представляет собой сатанизм. Большинство сатанистов не убивают кошек и не разрушают могил, к тому же, они на самом деле не верят в существование Сатаны как личности. Философия сатанизма обычно концентрируется на саморазвитии человека, а не на посвящении себя служению какому-то богу или богам. Сатанисты не признают внешние моральные законы, якобы данные нам свыше.


Ислам: 46%
Язычество: 93%
Индуизм: 88%
Пастафарианство: 67%

Ինձ համար ամենամեծ Աստվածը դա բնությունն ա, տիեզերքն ու մարդը: Ինձ մոտ չեն գործում ոչ մի տեսակի կրոնական օրենքներ ու կանոններ: Ես ապրում եմ իմ սեփական օրենքներով, սխալներիս համար միայն ինձ եմ պատասխան տալիս, ես եմ որոշում, թե ինչ ձևով ինձ պատժեմ, թե ինչից ինձ զրկեմ: Աթեիստ չեմ: Հավատում եմ գերբնական ուժերին, հավատում եմ, որ մեռնելուց հետո մենք անպայման կիմանանք ճիշտը: Հավատում եմ, որ հոգին անմահ ա, որովհետև ես չեմ պատկերացնում, որ կգա մի օր ու ես չեմ լինի, չեմ մտածի: Դա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում: Պատահականություններին չեմ հավատում: Կրոններից ինձ քիչ թե շատ հոգեհարազատը բուդդիզմն է: Վերջերս սիրահարվել եմ դաոսականությանը :love (բայց դա ավելի շատ ուսմունք ա): Տանել չեմ կարողանում կրոնի հենց կրոնական մասը: Բայց էսթետիկան, փիլիսոփայությունն ու միստիկ կողմը սիրում եմ, մեկ էլ աստվածաշնչի գեղարվեստական կողմն եմ հավանում, բայց շաատ քիչ: Ինչքան հնարավոր ա հեռու եմ մնում հետմահու կյանքի մասին մտքերից, որվհետև մի օր դա հաստատ կբացահայտվի: Եթե անգամ չբացահայտվի էլ, ուրեմն էդ ժամանակ մենք արդեն չենք լինի: Չնայած որ միստիկայի ու այլ աշխարհների հետ կապված պատմությունների համար խելագարվում եմ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, կրոնի հետ կապ չունի :)
Փորձում եմ էնպես ապրել, որ եթե վերջում պարզվի, որ Աստված իրոք գոյություն ունի ու կա դրախտ ու դժոխք ու ահեղ դատաստան, գոնե դժոխքի մի քիչ հով մասերում ինձ տեղ լինի: Դրանից էլ գոհ ու շնորհակալ կլինեմ:

Շինարար
09.11.2013, 19:38
Բարև ձեզ, ես Շինարարն եմ և վերոհիշյալ թեստում առկա տարբերակներից որևէ մեկը ինձ չի բավարարում:

Հավատալ-չհավատալու հարցը վաղուց արդեն ինձ համար կարևորություն չի ներկայացնում, ինչպես բոլորս երևի ես էլ աշխարհին նայում եմ իմ դիտակետից, ու իմ դիտակետից էդ հարցը կարևոր չի երևում, բայց ագնոստիկ տերմինն էլ մի տեսակ շատ է մաթեմատիկականացնում, սահմանափակում երևույթը: Տերմինը հստակ սահմանում է պահանջում, բայց կրոնի հանդեպ վերաբերմունքն էնքան տարբեր կարող է լինել, որքան մարդ կա երկրագնդում:

Եթե բնական գիտությունների արդյունքները հերքում են աշխարհի առաջացման և զարգացման մասին կրոնական պատկերացումնեըրը, հասարակական գիտությունները ուսումնասիրում են էն գործընթացները, պայմանները, պատճառները, որոնք հանգեցրել են կրոնների առաջացմանը, և բնականաբար նորից արդյունքում մենք տեսնում ենք, որ դրանք շատ ավելի երկրային են ու պայմանավորված մարդու գործունեությամբ: Այսինքն, դրանք պետք է առաջանային, որովհետև այլ կերպ չէր կարող լինել, բայց նաև դա չի նշանակում, որ Աստված մի օր որոշեց թելադրել ինչ-որ տեքստ ինչ-որ մեկի, այլ ուղղակի հասարակությանը մի օր այն պետք եկավ, ընդ որում՝ ավելի շատ դա եղել է ոչ թե էն մակարդակով, որ մի շատ խելացի մեկը որոշեց, որ դրա պետքը կա, այլ էդ գիտակցությունը, դրա անհրաժեշտությունը հասունացավ ընդհանուր հասարակության մեջ. այլ կերպ չէր կարող լինել:

Եթե նայենք, քրիստոնեության դերին վաղ շրջանում Հռոմեական կայսրության մեջ, իսլամի դերին արաբական աշխարհում, միջնադարում ձևավորված տարբեր աղանդավորական շարժումներին, դրանց բոլորի առաջացումն էլ եղել է ի նպաստ տվյալ խմբի, որին այն պետք է ծառայեր, չգիտեմ՝ կեղեքվողների, անմիաբանների և այլն, որոնց պետք էր միաբանվել ու պայքարել կեղեքիչների դեմ: Այսինքն, այն ուժ էր, որի նախապես կոչված էր կիրառվել ի նպաստ, բայց ամերիկյան կինոներից լավ գիտենք, որ ամեն ուժի վրա անմիջապես աչք է նետում չարը, փորձում իր ձեռքը գցել այն և դրա միջոցով ստրկացնել աշխարհը: Գոյություն ունեցող կամ չունեցող Աստված շատ քիչ մեղք ունի դրանում, նույն ամերիկյան կինոներից լավ գիտենք, որ չլինի Աստված, կլինի մասսայական ոչնչացման ինչ-որ զենք, ինչ-որ համակարգչային ծրագիր, տվյալների բազա և այլն: Ու հենց էստեղ ա, որ ես չեմ հասկանում աթեիստների պայքարը կրոնի դեմ. նրանք պայքարում են հետևանքի, ոչ թե պատճառի դեմ. իսկ պատճառը ընդամենը, իմ կարծիքով, մարդու իշխանամոլությունն ա: Կրոնը դրանում մեղք չունի:

Կրոնների նկատմամբ մեծ հարգանք եմ տածում, քանի որ դրանք ընդունում եմ էն տեսքով, որով իմ պատկերացմամբ կոչված են եղել ի սկզբանե, ոչ թե էն տեսքով, որով ոմանք կիրառել են իրենց նպատակների իրականացման համար: Նույնիսկ էսօր կրոնը, հավատն առ Աստված անհրաժեշտ ա մարդկանց: 70-ամյա 3 երեխաների մայրը, ով լքված ու մոռացված ա իր երեխաների կողմից, փրկություն ա գտնում կրոնի մեջ: Թող ինքը մոլորված լինի,սխալված, բայց կրոնը, հավատը իրեն ուժ ա տալիս ապրելու, փոքր-ինչ ավելի երջանիկ լինելու, փոքր-ինչ պակաս դժբախտ լինելու: Նրա աչքերը բացելու ցանկացած փորձ անբարոյականություն եմ համարում, որովհետև եթե նա չունենար այն, ինչին կառչում է, ամենայն հավանականությամբ կամ պետք է ինքնասպան լիներ, կամ օրերը մթեցներ արտասուքով: Հազար ու մի օրինակ կարող եմ բերել:

Ես ինքս կրթության բերումով բավականին համակարգված ձևով ծանոթ եմ կրոններից մեկի ձևավորմանը, դրդապատճառներին, զարգացմանը ու նրան, ինչի այն հանգել ա էսօր, բայց ինձ ոչ մի բարոյական իրավունք չեմ վերապահում տեղի անտեղի ասել, որ գիտեք՝ ամեն ինչ սենց եղավ, որովհետև սենց և այլն: Հավատացնում եմ՝ դա ինձ համար լուրջ հնարավորություն կլիներ ինձ ահագին խելացի ցույց տալու ու գիտելիքների իմ բազան ցույց տալու մի ոլորտից, որից ամենաշատն եմ տեղյակ: Բայց նաև համոզված եմ, որ դրանով որևէ մեկին որևէ օգուտ չեմ տալու: Երբ ես մի քիչ ավելի էի հակված հավատալուն, մի քիչ ավելի հեշտ էր ինձ համար ապրելը: Նաև ակումբի շնորհիվ ես մի քիչ ավելի եմ հակվել չհատավալուն: Սիրելի աթեիստներ, հավատացնում եմ ձեզ, դուք իմ աչքերը բացելով ոչ մի օգուտ չեք տվել ինձ, չեմ ուզում ասել, թե վնաս եք տվել՝ չնեղացնելու համար:

Վերջինը, ինչի մասին ուզում էի խոսեմ կրոնի հետ կապված: Երբ դիմացինս իմ կարծիքով ապուշություն է ասում, առաջին ռեակցիաս մտքիս մեջ, երևի ինչպես բոլորիդ, թե էս ինչ ապուշություն է, երկրորդ ռեակցիաս ինքնազսպումն է, ինձ թույլ չտալն էլ դիմացինին վիրավորել, և փորձելն է ուղղակի ասելը, որ հարգելիս, ես քեզ հետ համաձայն չեմ: Մյուս կողմից, եթե խոսքը որևէ ճաշակի, համոզմունքի մասին է, որից իմ աշխարհը չի փլվում, որից ոչ ոք չի տուժում, ընդհանրապես տարաձայնության պատճառ չեմ տեսնում: Այսինքն, ոչ միայն կրոնի թեմայով ա իմ վերաբերմունքը էդպես: Եթե չես ուզում լսել ռաբիզ երաժշտություն, մի լսիր: Զգացած կլինեք, որ երբ մեկը շատ կոպիտ տոներով է արտահայտվում նաև ցանկացած նման հարցի շուրջ, ես էլի նույնկերպ եմ ինձ պահում, ոնց որ կրոնի թեմաներում նման դեպքերում: Ոչ մեկի իմ չսիրած գրող կարդալուց, իմ չսիրած երաժշտություն լսելուց, իմ չսիրած մարդու հետ սեքսով զբավելուց իմ աշխարհը չի փլուզվում, ոչ ոք չի տուժում դրանից, իսկ էդ մարդը իրեն լավ է զգում դրանով: Ինչո՞ւ ասել իրեն, որ այն, ինչը իրեն երջանիկ է դարձնում, սխալ է: Բնականաբար, ես ոչ ոքիցդ ավելի լավը չեմ, ես էլ եմ մեկ-մեկ անթույլատրելի բաներ անում: Օրինակ, երբ մեկը ակումբցիներից մեկին առաջարկեց որպես մոդերի թեկնածու, թեմա բացեցի ու նախագահի ամենաանհաջող թեկնածուներից մեկի թեկնածությունը առաջարկեցի: Շատ վատ արարք էր իմ կողմից: Իմ կարծիքով՝ չի կարելի նման բաներ անել, պետք է փորձենք մեզ զսպել: Ու ես չեմ հասկանում աթեիստներին էն առումով, որ իրոք չափից դուրս շատ են հակված ուրիշների համոզմունքները ծաղրող նյութեր տարածելուն: Ոչ ոք ոչ մի բան չէր ասել, բայց մեկ էլ ինտերնետից մի անճաշակ նկար են դնում կամ զրուցարանում, կամ թեմայից դուրսում, կամ կրոնական թեմաներից մեկում, ու գնաց՝ մի ծափ, մի ծիծաղ: Լավ խի՞: Նույն մարդիկ՝ եթե Սևակի պոզեիան չեն սիրում, նույն նախանձելի հետևողականությամբ Սևակի թեմայում գործունեություն չեն ծավալում, ավելին, եթե ծավալեն՝ ակումբի ադմինիստրացիան, համոզված եմ, դա ֆլուդ կհամարի: Նորից հազար ու մի օրինակ կարող եմ բերել:

Մի բան էլ հիշեցի: Մեր մանկության, հասունացման տարիների դրվագները մեր ծնողները, մենք ինքներս հավաքում են մեր հիշողության մեջ ու ամբողջ կյանքում դրանք փայփայվում են որպես սիրուն հիշողություններ: Ասենք՝ փոքր ժամանակ տանը խաղալիս ինչ ասես ջարդել ենք, ու դրանք հուշեր են՝ շատ կարևոր: Կրոնը մեր պատմությունն ա, մեր զարգացման պատմությունը, լիքը ավանդույթներ, լիքը պատկերացումներ, լիքը հրաշալի գաղափարներ, լիքը շատ կարևոր երևույթներ, ամենաանմիջական կերպով առնչվում են կրոնի հետ: Բնականաբար քանի որ կրոնը ընդգրկում ա ողջ մարդկությանը, ջարդված բաներն էլ ավելի մեծ են, քանի մի երեխայի ջարդածը: Բայց էլի եմ ասում, այլ կերպ էսպես թե էնպես չէր կարող լիներ: Մենք էսօր էս չէինք լինի, ինչ ենք, եթե կրոնները չլինեին: Ու մի օր երբ դրանք պետք չլինեն էլ, էսպես թե էնպես դուրս են մղվելու մեր կյանքից: Բայց նույնիսկ էդ ժամանակ հույս ունեմ դրանց դերը, դրանց պատմությունը դեռ կարևորվելու ա:

Ժող, շատ-շատ խոսեցի, ու հլա լիքն էլ կխոսայի: Բայց ընդհանուր կարծում եմ թեմայից ներս էր, կրոնի հանդեպ իմ վերաբերմունքը էս գործոններով ա պայմանավորված ու էլի լիքը այլ գործոններով, ու ես դրական եմ տրամադրված կրոնի դերին մեր պատմության մեջ: Մի Բենթլի քշող եպիսկոպոս, մի Հայաստանը ծախող կաթողիկոս շատ փոքր դեր կարող են ունենալ էն մեծ նշանակության կողքին, որն ունեցել ա կրոնը: Ամենամեծ գիտնականները, ովքեր օգնել են աշխարհի ծագումնաբանությունը հասկանալ կրոնից դուրս, այդպիսի մեծ գիտնականներ են եղել շնորհիվ նույն կրոնի. մի հատ էլ ասեմ՝ այլ ուղի չկա, չէր կարող լինել: Աշխարհում ամեն ինչ էնքան օրինաչափ ա... Ու մի հատ էլ ասեմ, որ աթեիզմը ոչ մի կերպ մարդկությանը չի փրկելու ու օգնելու ավելի լավը դառնալ, որովհետև կրոնը չլինի, կլինի ատոմային ռումբը ու էլի ավելի ահավոր բաներ, որոնք ի տարբերություն կրոնի ոչ մի դրական բան չեն տալիս ու երբևէ տվել: Կարո՞ղ եք պայքարել մարդկային արատների դեմ, վերացնել դրանք, կեցցեք, կրոնն էլ ա փորձում դա անել: Բայց էդ գոյություն ունեցող, թե չունեցող Աստծո դեմ պայքարը շատ ավելի սին, ունայն զբաղմունք ա, քան նույն Աստծուն հավատալը նույնիսկ եթե համոզված եք, որ Աստված իրոք չկա:

Տրիբուն
10.11.2013, 04:21
Շուտվանից Ակումբում սենց համերաշխ թեմա չէր եղել :D Համարյա բոլորի գրածները դուրս գալիս են: Մեկի գրածը կարդում եմ, ուզում եմ տեղում հավատացյալ դառնամ, մյուսինը կարդում եմ, ուզում եմ աթեիստ դառնամ, երրորդինը կարդում եմ, ասում եմ, ոնց որ ես գրած լինեմ: Ակումբը լավն ա, էլի :love

մարիօ
10.11.2013, 14:52
Հենց նոր պարզեցի, որ Սատանիստ եմ, բայց անակնկալի չեկա:D, իսկ իրականում` Աթեիստ եմ, բայց չգիտեմ, թե երբ եմ դարձել, ինչի համար եմ դարձել, մենակ գիտեմ, որ Ռիչարդ Դոկինզի ու Կեն Ռոբինսկու շնորհիվ եմ դարձել: Խուսափում եմ ցանկացած տիպի կրոնական քննարկումից, որովհետև կռվի է վերածվում վերջում, հայացքներս էլ մեջս եմ պահում` շառից, փորձանքից հեռու:;)