PDA

Դիտել ողջ տարբերակը : +1 օրագիր



Փոքրիկ շրջմոլիկ
07.11.2013, 23:32
Մտածեցի չէր խանգարի Ակումբային համայնքում մի փոքր տուն գրավելը.:)
Տունը լավ բան ա: Համ էլ եթե ինչ ինչ պատճառներով ինձ որոշ տեղերից հանեն, տունը կա ու կա :)): Չեմ կարծում հերթը հասնի ընդհանրապես համայնքից հանելուն .

Օրագրեր ունեմ, են էլ ինչքան: հիմնականում ոչ թե գրելու կարիք եմ զգում, այլ գրում եմ, որ ժամանակի ընթացքում իմանամ ինչպես եմ փոխվել, որ ճանաչեմ ինձ ու մեծանալուն, փոխվելուն զուգընթաց հիշեմ ով եմ եղել:Կարճ ասած իմ վրա հոգեբանություն եմ սովորում:
Բայց ամենագլխավոր պատճառն են ա, որ չմոռանամ ինձ, վախենում եմ չհիշել թե ով եմ եղել 10,11,15,16 տարեկանում, ինչեր եմ արել ու զգացել, ինչին եմ հավատացել, ինչին չէ ու անընդհատ համեմատում եմ ներկա վիճակիս հետ, հասկանամ առաջ եմ գնում, թե՞ հետ, ճի՞շտ ճանապարհի վրա եմ հասնելու իմ ցանկություններին... հուսով եմ՝ հա..

Մի խոսքով՝ Բարև ձեզ.:)

Փոքրիկ շրջմոլիկ
08.11.2013, 22:35
Էս մի շաբաթ ա 18 պոլիկնիլիկայում ենք` Կինոհայրենիքի մոտ ա, դաս անում: Երեկ դասախոսը մի 70 էջ քսերոքս էր տվել, որ պիտի անեինք: Հայրենիքի մոտ քսերոքսի էջը 20 դրամ էր, որոշեցինք որ մեկը իջնի շրջանային: Ասեցի ես կիջնեմ, մեկ ա մինչև Կարմիր խաչ գնալս շատ ժամանակ ունեի: Մի քանի հոգի ասեցին, որ 5 դրամանոց քսերոքսի տեղ գիտեն ու որ երրորդ մասում էլ կա: Ասեցի լավ, եթե կա` կգտնեմ, էժան կանեմ: Ետ քսերոքսը երկու մասից էր` մեկը մեր քննության խնդիրներն էր, մյուսը` մանիպուլյացիաները: Երեխեքից մի քանիսը ինձ խնդիրները տպելու փող տվեց, մի քանիսը մաինպուլյացիաները տպելու համար, էջը 5 դրամով հաշված: Դասախոսն էլ իր կողմից ավելացրեց, որ կարամ քոլեջից միանգամից հարցաշարն էլ վերցնեմ, տպեմ: Հանձնարարություններն ընդունեցի, անցա գործի: Մտածեցի նախ երրորդ մաս իջնեմ ոտքով, հետո շրջանային: Կուրսեցիս գնում էր երրորդ մաս, ես էլ տեղը չգիտեի` տարավ ինձ: Սկսեցինք անցումի տակ 5 դրամանոց քսերոքսի տեղ ման գալ, չկար եդպիսի բան: Մի երկու տեղ ասեցին, որ եթե շատ ա 7 դրամով կանեն: ես հենց սկզբից էլ չէի հավատում ետ 5 դրամին, նման բան հնարավոր ա, եթե թուղթը դու ես տալիս: Որոշեցի 7 դրամանոցից անեմ: Հիմա ուզում էի հիշեի քանի հատ խնդիր, քանի հատ մանիպուլյացիա պետք ա անեի, չէի հիշում: Մոտս տպավորվել էր, որ մանիպուլյացիան ավելի շատ ուզող ա եղել, ընդհանուր 6 հատ քսերոքսի փող էին տվել, 4ը մանիպուլյացիա արեցի, 2ը խնդիր: Ինչքան փող էլ պակասեց, ինձնից դրեցի: Հետո մետրոյով իջա շրջանային, հարցաշարն էլ մոտս ինչքան փող մնացել էր արեցի, 100 դրամ պահեցի, որ տուն հասնեմ ու հոգնած, չքնած, ոտքով գնացի Կարմիր խաչ` մոտավորապես հրազդան մարզադաշտի մոտ ա: Վերջում աջ ձեռքս լավ բռնված, եդքան քսերոքսները ձեռքիս մեջ պահելուց, հասա տուն:
Զանգեցի են կուրսեցուս, ում հետ գնացել էի երրորդ մաս ու ինքը ինձ սենց բան էր ասում` «Վաղը երեխեքին կասես 10 դրամով ես քսերոքս արել, կամ եթե ուզես, ես կասեմ: Մեկ ա մեզ զիջել են, որ 7 դրամով ենք արել, եդքան չլվել ես իրանց համար, ինչքան քսերոքս կար մտել ես, համ էլ էլի իրանց համար քոլեջ ես իջել, այն ինչ կարայիր միանգամից խաչ գնայիր: Քեզ ոչ ոք չի կարա մեղադրի դրա համար, մեկ ա իրանք 10 դրամով էին անելու... » Չէ, ես չէի կարա նման բան անեի, հաստատ չէի կարա...
եսօր քսերոքսները բաժանելու ժամանակ պարզվեց 4 խնդիր պիտի անեի, 2 մանիպուլյացիա, իսկ ես հակառակն էի արել: Հարցրեցին ինչքանով ես քսերոքսն արել, ասեցի՝ 5 դրամով: Հա, ու չգիտեմ որտեղից ստացվեց, որ մի հոգու համար էլ ընդհանրապես չեմ արել, բայց ինքը փողը տվել էր: Էս կուրսեցիս, որ ասեցի 5 դրամով եմ արել, ասեց չէ, սուտ ա ասում՝ 7 դրամով ա արել: Մենակ մեկը ուզում էր պակասած փողը տար, չվերցրեցի, ու մենակ ետ մեկը ասեց ոչինչ, մանիպուլյացինան թող մնա, էլի փող տվեց, որ խնդիրն էլ անեմ: Մնացածին ասեցի երկուշաբթի իրանց համար կանեմ խնդիրները ու մաինպուլյացիաները հենց նենց տվեցի իրանց: Լավ էր երեկ խաչից ճանապարհածախսս ստացել էի, ծախսեցի երեխեքի պակասած խնդիրներն անելու վրա...
Կուրսեցիս եսօր էլ ասում էր՝ «Ինչի՞ մանիպուլյացիայի համար փող չուզեցիր երեխեքից, հենց նենց տվեցիր: Ախր իրանք մեկ ա անելու էին, դու քիչ ա իրանց ձրի տվեցիր, մի հատ էլ խնդիրների փողի կեսն ես վերցրել, մյուս կեսը դու ես դրել: Ախր ինչի՞ պիտի սաղ փողերդ ծախսես իրանց վրա, ախր դու ոչ մի սխալ բան չէիր արել, որ սաղ քեզ վրա վերցրեցիր: ես էլ չեմ թողելու դու երեխեքի համար ինչ որ բան անես...»
Գոնե մեկը իմ մասին մտածում ա.:)

Ախր մոտս չի ստացվում ետ անտեր փողի առևտուրը, ի՞նչ անեմ :pardon

Փոքրիկ շրջմոլիկ
10.11.2013, 20:48
Օրագիր, պատրաստվի: Եթե ամեն ինչ իմ ուզածով գնաց, վաղը քեզ մի լա՜վ լցնելու եմ :nyam

Փոքրիկ շրջմոլիկ
12.11.2013, 16:29
Կներես էլի օրագիր ջան, երեկ ինչ տուն եմ եկել, քնել եմ:oy: Մենակ մի երկու ժամով հազիվ վեր եմ կացել սեմինարիս պատրաստվեմ.

Օրագիր, պատրաստվի: Եթե ամեն ինչ իմ ուզածով գնաց, վաղը քեզ մի լա՜վ լցնելու եմ :nyam
Դե ամեն ինչ չի մեր մտածածով գնում:
Հետաքրքիր ա մարդը՝ ամեն ինչ իմ սպասվածից լավ ա եղել, բայց դուրս չի գալիս: Ուրեմն ես պրեզենտացիայից առաջ մի քանի օր պատրաստեմ, վերհանեմ իմ բոլոր ներքին զենքերը, սարսափ նկարներ վերցնեմ, ձայնս բացեմ, որ լավ գոռամ, ինձ ներքուստ ջղայնացնեմ որ իրանք տենց խելոք մնա՞ն :angry Արդար չի չէ՞:D
Չէ, բայց լուրջ, ինչ լավն ա Չեխովի դպրոցը (չնայած մեկ ա ամենալավը իմ դպրոցն ա); Նենց ա դուրս գալիս, որ դպրոցականները սև ու սպիտակ են հագնվում, իսկ դա Չեխովում պարտադիր էր: Ու շատ խելացի էին աշակերտները, անգլիական էլ թեքումով էր, վախում էի անգլերեն հարցեր տային երեխեքը, տակից դուրս չգայի :))
Մի երեխա կար՝ տենց էլ հաստատ չիմացանք աղջիկ էր թե՞ տղա: Կամ աղջկա ժակետ հագած տղա էր, կամ մազերը կարճ կտրած, կռվարար, հաստ ձայնով աղջիկ::pardon Դժվար առաջինը լիներ, գոնե անունը հարցնեի, պարզ կդառնար: Մի խոսքով ետ երեխեն չէր թողում մենք խոսանք: Մի բառ էինք ասում, միանգամից ձեռք էր բարձրացնում, տեղից թռնում ու ինչ գիտեր ասում: Կարևոր չի մեր թեմայի հետ կապ ունի, թե չէ, ինքը անընդհատ ուզում էր խոսար, մենք էլ բնականաբար չէինք կարա ասեինք սուս մնա: Նենց էլ խելացի էր խոսում, կամ էլ ես էի թերագնահատում 7-րդ դասարանցու գիտելիքները: Մենք գնացել էինք ծխախոտի մասին խոսելու, ինքը հասավ նրան, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ինչ որ թունավոր գազեր են միջավայր արտանետում, որ գնալով օզոնի շերտը բարակում ա ու չգիտեմ էլ ինչեր... Չնայած ծխախոտից էլ էր լավ տեղեկացված՝ ասում էր մեր օրգանիզմը արտադրում ա նիկոտին ու որ ծխախոտի նիկոտինը շնչում ենք, արդեն մեր օրգանիզմը նիկոտին չի արտադրում ու տենց բաներ:): Ետ երեխեն մոտս լավ տպավորվել ա, ափսոս եդքան ժամանակ չկար մանրանալու, պիտի պաստառներ պատրաստեին մրցույթի համար, թե չէ երևի մի երկու ժամ ետ երեխուն բռնելու էի բացատրեի բոլոր օրգան համակարգերի անատոմիան, հիվանդությունները, ամեն ինչ ինչ անցել եմ: Այ տենց երեխա էր, որ գիտես իրան հաստատ ինչ էլ ասես հետաքրքիր ա :)
Մյուս երեխեքին եդքան ուշադրություն չեմ դարձրել: Պաստառները պատրաստելու ժամանակ 21 հոգի էին, երեք խմբի բաժանեցինք: Էս խելոք երեխու խմբում միշտ կռիվ էր, ամեն մեկը մի իդեա ուներ ու ուզում էր իր ասածը նկարեն; Վերջը ինչպես մնեծամասնության մոտ առողջ ու «ծխած» թոք նկարեցին, առաջին անգամ էի տենց երկար, բարակ թոք տեսնում:
Չնայած ես ընդհանրաես խոսալու տեղ չունեմ` մեր նկարած պաստառում թոքը իրար կպած երկու հատ կլոր գնդիկ էր ու մարդու փորի մեջ: Ենքան եմ նեղվում նկարել չիմանալուց` բա ես` բժշկականի ուսանողս լինեմ մի խմբում, որտեղ թոքը տենց նկարած լինի՞ :(

Մի խոսքով՝ առաջին պրեզենտացիաս հաջողվեց :aha Հուսով եմ շուտով էլի առիթներ կլինեն :)

Փոքրիկ շրջմոլիկ
14.11.2013, 20:01
Վերջերս անընդհատ մտքերով եմ տարվում: Երեկ տենց էլ չկարողացա գիրք կարդամ, ընթերցասրահում նստած էի, տրամաբանության մասին գիրք էի «կարդում», երեք ժամ էր անցել 15-րդ էջի վրա էի, նորից մի էջ հետ էի գնում, որ մի անգամ էլ ուշադիր կարդամ, են էլ սկսեցին գրքերը հավաքել, որ գրադարանը փակեն: Տուն գնալուց էլ աչքերս փակել, մտքերով էի ընկել, մեկ էլ զգացի որ վարորդը սպասում ա իջնեմ, վերջն էինք հասել արդեն:
Եսօր դասի ժամանակ խոսք եղավ մտքեր կարդալուց, դասախոսը գուշակում էր մեզնից ով, ինչ ա մտածում: Կեսից էլի «անջատվել էի», անունիցս վեր թռա.
- Արևի՞կ, դու էլ ե՞ս մտածում տուն գնաս, հաց ուտես, հանգստանաս.
- Չէ.
- Չլինի՞ դասերի մասին ես մտածում.
- Դե չէ.
- Բա ի՞նչ.
- Իմ մտքերը ավելի հեռուն են.
- Հետաքրքիր ա, որտե՞ղ.
- Դեեե.... Շարունակե՞մ դասը.

Դպրոցում էլ էի սենց: Ինձ համար անհետաքրքիր ժամերին աչքերս սառում էր մի կետի ու ես մտքով գնում էի որտեղ սիրտս ուզեր :)

Փոքրիկ շրջմոլիկ
17.11.2013, 14:20
Երեկ չհասցրեցի, եսօր գրեմ.

Բայց ինչ մեծ ա տարբերությունը հանրակացարանում ապրող ու մեր շենքերում ապրող երեխեքի միջև: Երեկ գնացել էինք տատիկներին այցելության, մոտներս ապրանք կար, որ պիտի թողնեինք խաչի սենյակում (Կարմիր խաչը հանրակացարանում առանձին սենյակ ունի, որտեղ մյուս ծրագրի կամավորները գալիս տեղի երեխեքին զբաղացնում են): Մտանք, ձեռքներիս ապրանքը թողեցինք, ուզում էինք դուրս գայինք, մեկ էլ 4-5 երեխա լցվեցին սենյակ, հարմար տեղավորվեցին սեղանի շուրջ: Ասում եմ երեխեք ջան դուրս եկեք հա՞, գնում ենք: Բանի տեղ չեն դնում: Կողքիս աղջիկն էլ ասեց՝ երեխեք դուրս եկեք: Երեխեքից մեկը բա.

- Չենք գնում.
- Դուրս եկեք, եսա ձեր կամավորները կգան, կմտնենք.
- Աաաա, դուրս չենք գալի, ուր ա կարտերը, մենք ստեղ բլոտ ենք խաղում.:o
- Չեք հասկանո՞ւմ, դուրս եկեք ստեղից :angry,- ներվերս չդիմացավ.
- Ասեցի դուրս չենք գալի, տղերք նստեք,- լիդերն էր իրանց.
- Ասեցի դուրս ես գալիս,- ձեռքից եմ քաշում արդեն.
Մյուս երեխեքին տեղից հանեցի, տարա, բայց ես մեկը չեր ուզում դիրքերը զիջեր.
- Ես ստեղ եմ մնում,- գոռում ա մեր վրա, իբր թե դուք ո՞վ եք, որ ինձ հանեք.
- Լավ, ուզում ես մնա, մենք փակում ենք, գնանք.
Ու կողքիս աղջիկը բանալին մտցրել ա կողպեքը, որ փակի.
Վերջին պահին ես տղեն թե՝
- Լավ, որ շատ եք ուզում, դուրս կգամ.
Տենց մի կերպ ազատվեցինք.
Բայց դե երեխեքը ի՞նչ մեղք ունեն, որ դաստիրակություն չեն ստանում: Ծնողները իրանց նույնիսկ նեղություն չեն տալիս տանը նստած, երեխուն ուշադիր լինեն: Արդեն դուրս էինք եկել շենքից, որ գնանք, դիմացի խաղահրապարակում մի երկու տարեկանից փոքր երեխա էին թողել ճոճանակի վրա, գնացել: Ես երեխեն բնականաբար շարժվեց ճոճանակի վրա, դուրս թռավ մեջից, կանգնեց, չհասցրեց էլ լացի, ճոճանակը հետ եկավ խփեց գլխին, նորից ընկավ: Մենք շենքի ծայրից վազում էինք երեխու մոտ, մերը կողքը նստարանին նստած հանկարծ հիշեց, որ երեխա ունի, եկավ վերցրեց, մի հատ էլ ջղայնացավ երեխու վրա, որ ընկել էր :'

Իսկ մեր մոտ, էլի երեկ ձեռքերս ծանր խանութից գալիս էի, երեխեքից մեկը եկավ, բա տվեք օգնեմ ձեզ: Չէի էլ ճանաչում ով էր: Ասեց՝ ապրես, պետք չի: Չէ, տվեք, ես կտանեմ ու ձեռքիցս վերցրեց, օգնեց տուն բարձրացնեմ: Մինչև հիմա սրտիս դարդ ա եղել, որ մոտս կոնֆետ չկար, տայի իրան :(
Չեմ ասում մեր մոտի երեխեքը եսիմ ինչ են, բայց գոնե հարգանք գիտեն ու անտեսված չեն ծնողների կողմից:

Փոքրիկ շրջմոլիկ
18.11.2013, 21:34
Վերջապես ինձ հասավ.

Էս Չեխովի դպրոցը.

Խոսացողը իմ ասած «տղեն» ա.:)
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/v/1418181_567467226659594_1536266197_n.jpg?oh=9aba04f90be3113cf964175181925d74&oe=528C66CE&__gda__=1384954266_36e19ed6f5c381773e26ef9cb0b2127a
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/v/1232459_567468109992839_1297827028_n.jpg?oh=9d7f813ed9b789939d79bfdb2cfe6b3f&oe=528C21CB&__gda__=1384937567_400f4dc4454191533d676449150152bf

Էս էլ եսօրվա Դ.Դեմիրճյանի դպրոցը: Չգիտեմ ինչի բոլորը ասում էին պասիվ ծխելը օրական մի հատ ծխելն ա :)) Լավ ակտիվ երեխեք էին բայց, կոկորդս չորացավ.

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/v/1474845_486027774844190_823857196_n.jpg?oh=5d771a7b8c0ab52f0efbf388d4dbbf7a&oe=528C7F77&__gda__=1384984475_a4ea27ea4015491814464bc004ac0181
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/v/1470790_486027818177519_1857232114_n.jpg?oh=cc04109a2519ba435adf7d0db73b87d7&oe=528C92E4&__gda__=1384963056_31314fdb2a4c5e6bf42f5e048561ffda

Չգիտեմ նկարներով ոնց ա երևում, բայց մեծ մակարդակի ու կրթվածության տարբերություն կար Չեխովի համեմատ.

Փոքրիկ շրջմոլիկ
21.11.2013, 20:54
Սեղանի մոտ կանգնած եմ, Մի մարդ մի կողմից լսում էր, որ եսօր Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն ա, մյուս կողմից՝ Չծխողների օրն ա, եկել հարցնում ա՝ «Հիմա եսօր չծխողների դեմ պայքարի օրն ա՞» :)

Հ.Գ.Եսօր ենքան ծխելու մասին խոսացի, եկել եմ տուն, մաման ասում ա մանդարին կեր, ասում եմ չէ՝ ծխեմ, հետո :D

Փոքրիկ շրջմոլիկ
22.11.2013, 00:24
Ո՞վ կպատկերացներ, որ իմ վրա սենց շատ կազդի խաչի տատիկներիցս մեկի մահանալու փաստը: Են դեպքում, որ իրեն մի անգամ եմ հասցրել այցելեմ.

Բայց ինչ ուզում եք ասեք, ես դեմ եմ ծերերին հսկայական առողջապահական օգնություն ցույց տալուն: Մեկը ինձ սադիստ անվանեց ես ասելու համար, բայց ինձ թվում ա սադիստությունը են ա, որ մարդուն չեն թողնում իր մահով մեռնի: Ախր 80 տարեկանի, կամ են 70-ից բարձր մարդկանց, ովքեր 80-ից ծեր են երևում ինչի՞ն ա պետք մի քանի օր, շաբաթ, թեկուզ տարի ավել ապրելը, եթե անկողնային պառկած են լինելու, անընդհատ ցավերի մեջ՝ տանջվելով ու տանջելով հարազատներին: Երբ ամեն վայրկյանը իրեն և հարազատներին թվում ա վերջինը, բայց բժիշկը գալիս ա, «վերակենդանացնում» ու էլի ետ մարդը չի իմանում հաջորդ վայրկյանին ողջ կլինի թե՞ չէ, էլի սկսում ա լացել, տանջվել, ափսոսալով, փորձելով պատրաստ լինել մահվանը, գուցե նաև զղջալով շատ արարքների համար, կամ ուղղակի հիշելով լավ օրերը, նորից փորձում ա փակի աչքերը, բայց չեն թողնում, ուզում են հավերժ երկարացնել տանջալի պահը, ձգձգել: Ինչի՞ համար՝ մի քանի վայրկյանի՞, որոնք ետ պահին յուրաքանչյուրի համար ավելի ցավոտ են լինելու, քան հենց մահը... Ինչի՞ համար ախր...

Փոքրիկ շրջմոլիկ
23.11.2013, 23:47
Անցած տարի էր թե երբ, չեմ հիշում, չեմ էլ հիշում Սուպեր սթարի թե Իքս ֆակտորի ժամանակ էր, բայց մի ձայն էի լսել, որը մտքիս մեջ տպվել, մնացել ա, որպես լսածս ամենալավ ձայներից մեկը: Բայց չեմ կարում լսեմ ետ ձայնը, չեմ կարում վայելեմ :( Ու ոչ են պատճառով, որ անունը չգիտեմ, կամ իր երգերը չեմ գտել: Երանի չէր չիմանայի անունը, մոռանայի, գնար.

Չեմ հասկանում ո՞նց կարելի ա ես ձայնը ռեպում օգտագործել :(


http://www.youtube.com/watch?v=JX6PMJ95Y4w
Ով չի դիմանում ռեպին, թող 1:28-ից լսի: Իրա ձայնը իրականում էլ տենց հնչեղ ա
Ասա քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա էլի: Բա ես մեղք չե՞մ, որ պիտի ձայնիդ համար ռեպ լսեմ :angry


Մի երգ եմ գտել առանց ռեպի ուղեկցության: Երգն էլ մի երգ լինի...

http://www.youtube.com/watch?v=NCjcynrdrM0

Ուֆ...

Փոքրիկ շրջմոլիկ
25.11.2013, 02:02
Լավ բան ա, երբ դասախոսդ պոլիկնիլիկայի տնօրենի կին ա լինում: Ավելի լավ բան ա, որ հենց եդ պոլիկնիլիկայում ես դասի լինում ու ամեն ինչի արտոնություն ունենում ես. :)
Մենակ վատ ա, որ ետ օրերը արդեն անցել են, վաղն էլ պրակտիկան կվերջանա ու սիրելի պոլիկնիլիկայի տնօրենի կին դասախոսիս երկու օրից կտեսնեմ քննասենյակում, խիստ դեմքով ինձ նայելիս ու հայացքում կկարդամ են արտահայտությունը, որը շատ եմ լսել իրենից՝ «քեզ ոչ մի զիջում չեմ անելու, մի տառ սխալվես, ինչքան էլ ափսոսամ, չորս եմ դնելու».

Ոնց չեմ սիրում, որ ինձ վրա պատասխանատվություն են դնում: Չեմ կարում պարապեմ :(

Փոքրիկ շրջմոլիկ
25.11.2013, 21:01
Պրակտիկայի հետ կապված երեք մեծ ցանկություն ունեի, մեկը կատարվեց.

Այսօր ես առաջին անգամ /ոչ վերջին երևի/ դիահերձում եմ տեսել: Ես գիտեի, որ սառնասիրտ մարդ եմ, բայց որ եսքա՞ն :o Ամբողջ ընթացքում մի անգամ՝ օրգանները կտրտելուց եմ ինձ վատ զգացել, ետ ժամանակ էլ բախտս բերեց՝ հաց չէի կերել: Մենակ հարդարումն /մակյաժ/ էլ էի ուզում նայեի, դուրս հանեց պահակը: Ետ էլ մյուս անգամ.

ես արդեն վախենում եմ ինձնից: Որ պրակտիկանտը մտել ա տեղ, մի քանի օր կամ չի կարացել հաց ուտի, կամ վատացել ա տեղում, կամ քանի գիշեր չի քնել: Իսկ ես տուն եմ մտել, լավ հաց եմ կերել ու պառկել, քնել եմ: Մենակ եթե ինձ մի քիչ կարդարացնի, ետ հացը կերել եմ, որ մերոնք չհարցնեն ինչի չես ուտում: Ծնողներս դիակ անունը լսեն արդեն կվատնան, ուր մնաց ասեմ, ուր եմ եղել եսօր: Ո՞ւմ եմ ես սենց քաշել.:8
Հերձվողի սիրտը իր երկու բռունցքի չափ էր, իսկ իմը երևի մատիս չափ էլ չկա: :(
Ես ինձ զզվելի եմ զգում :(

Փոքրիկ շրջմոլիկ
29.11.2013, 23:06
Փաստորեն նախանցած տարի մի կիսամյակ մեզ նախպատրաստում էին, որ հիմա մի շաբաթով թույլ տան մոտենալ համակարգիչներին :D
Ոնց էի ուրախացել, մտածում էի մի շաբաթ կհանգստանամ էլի թերապիայից հետո, բա չէ՞

Առաջին դասին պրոցեսորի կառուցվածքը անցանք, հետո եկավ տեքստեր հավաքելու ժամանակը:
Քանի որ մենք մարզերից շատ երեխեք ունենք, որոնց մեջ կան նաև մարդիկ, ովքեր ընդհանրապես համակարգչի հետ գործ չեն ունեցել, իսկ ես ի շնորհիվ Դար ակումբի սովորել եմ հայատառ տեքստերը շատ արագ հավաքել, զբաղմունք չէի ունենում ու պարապ չմնալու փոխարեն երեխեքին տարբեր բաներ էի սովորացնում՝ էկրանի նկար փոխել, թղթապանակ ու փայլ սարքել և այլն.
տենց ետ դասը անցավ, գնաց, լեկցիա տվեց: Ես էլ ինչ մեղքս թաքցնեմ, ալարեցի կարդամ լեկցիան, մտածելով որ էլի գնալու եմ պարապ նստեմ:
են էլ ինչ, ենթախմբի առաջին համրը ես եմ ու հարցումն ինձնից սկսվեց: հարցն էլ թե.
- Ի՞նչ է համակարգիչը :'
Լեզուս կապ ընկավ :8

Ասա Արևիկ, որ գիշերներդ կայք պատրաստելու վրա ես անցկացնում, եդքան ժամանակ ես ծախսում հտմլ կոդեր սովորելու վրա, երեխեքից երգերի ցուցակ ես հավաքում, որ բեռնես տաս իրանց, օդնոկլասնիկի ու ֆեյսբուքի լոգիններ ես փոխում եդքան մարդու, լավ մի հատ մտքովդ չէր անցե՞լ թե ի՞նչ ա համակարգիչը :fool
Դե սրանից հետո կգնաս ու կսովորես լեկցիաներդ.

Հ.Գ. Արդեն սովորել եմ՝ «համակարգիչը էլեկտրոնային մեքենա է, որը ընդունում, մշակում, պահպանում և արտածում է տեղեկատվությունը»:

Փոքրիկ շրջմոլիկ
01.12.2013, 03:17
ինֆորմատիկայի համար վաղ թե ուշ սլայդ ենք սարքելու մեր մասնագիտությանը համապատասխան ինչ որ թեմայով: Մտածեցի շաբաթ- կիրակի անեմ, վերջացնեմ: երկու թեմա եմ ուզում սարքեմ՝ մեկը որևէ հիվանդության մասին, մյուսը՝ առողջ ապրելակերպի հետ կապված:
Էպիլեպսիա էի մտածում սարքեմ, բայց ուրիշը սարքել էր: Վերցրեցի Ալբինիզմ հիվանդությունը: Սկզբից հիվանդության անունը չէի հիշում՝ կես ժամ տևեց մինչև գտա, հետո տեղեկություններ տարբեր տեղերից: Երեք ժամը լրացած կլինի, որ ծախսեցի հայթայթելու անհրաժեշտ ինֆորմացիան սլայդիս համար: Քիչ էր մնում զարմանայի, որ ամեն ինչ սենց հեշտ ստացվեց...
Թե ինչ մտքովս անցավ, մի հինգ րոպե առաջ որոշեցի, որ չէ, ալբինիզմ չեմ ուզում սարքեմ ու ջնջեցի ինչ գտել էի դրա վերաբերյալ :8 Շատ եմ իմ սրտով գնում.
Հիմա վախենում եմ մյուս որոշածս՝ գինու հատկությունների մասին թեման սարքեմ, կեսից որոշումս փոխեմ էլի...

Փոքրիկ շրջմոլիկ
02.12.2013, 21:15
Էս ի՞նչ էր, օրս լրիվ խառնվել ա իրար:8: Առավոտ ՁԻԱՀ-ի դեմ պայքար ԵՊՄՀ-ում (:D), ցերեկը՝ տեղեկություն ամենամոտ կուրսեցուս շտապ վիրահատության մասին (:cry), տանը ու երևանյան փողոցներում՝ Պուտին (:{), հիմա էլ հանրակացարանի ամենալավ տատիկներից մեկի (http://anushkrkyasharyan.blogspot.com/2013/12/blog-post_2.html) մահը (:().

Ես ա կգա գիշերը ու կավելանա ևս մի բան՝ անքնություն ցրտից դողալու պատճառով :cry2

Փոքրիկ շրջմոլիկ
05.12.2013, 23:38
Ճիշտ են ասում էլի՝ մարդ մեռնելուց էլ պիտի բախտ ունենա...
Ենքան էի վախեցել կուրսեցուս համար, որ էն օրը չհետաքրքրվեցի էլ, թե Ռոզա տատիկս ինչից ա մահացել: ետ տատիկը իմ հանրակացարանից չի ու իրեն մի երեք-չորս անգամ եմ տեսել, բայց հաստատ կարող եմ ասել, որ երկու հանրակացանները իրար հետ՝ ինքը ամենաբարի տատիկներից էր, եթե ոչ ամենալավը: Են մարդիկ, որոնք մի դոլար կորցնելուց անիծում են բոլորին ու իրենց համարում ամենդժբախտը, պիտի ընդամենը մի վայրկյան տեսնեին ես տատիկին: Զարմանում ես ո՞նց կարա եդքան դժբախտություն տեսած մարդը ծայրաստիճան բարի լինի: Ես էլ չէի պատկերացնում մինչև Ռոզա տատիկին տեսնելը: Ինքը Սումգայիթի ջարդերը տեսած կին ա, որի ժամանակ կորցրել ա երկու որդիներին, դրանից առաջ էլ՝ ամուսնուն: Արդեն ծանր կյանք տեսած եկել ա Հայաստան: Բայց եստեղ էլ առանց որևէ բարեկամի կինը ոչ մի օգնություն չի ստացել: Թվում ա ավելի վատ բան էլ չէի կար լիներ իրա համար: Էս խեղճ կինը նախանցած տարի ձեռքն էր կոտրել, անցած տարի՝ ոտքը կոտրեց, բայց պարզվեց էդ չարյաց փոքրագույնն էր: Մոտ մի շաբաթ առաջ իմացա, որ տան սենյակում շորը կպել ա միացրած պլիտային, մինչև գոտկատեղ վառվել ա, տարել են հիվանդանոց, վիրահատելու: Հյուսվածքների կեսը վառված ա եղել, հեռացրել են /ինչ դաժան վիրահատություն ա../: Ասում են բոքսում պառկած ժամանակ ամբողջ երեք օր ցավերից անդադար գոռացել ա ու մահացել ա հենց ցավերից :cry Ախր եսքա՞ն դաժան մահ: Հիմա, որ ասեմ բժշկի տեղը լինեի չէի վիրահատի, ուղղակի ուժեղ ցավազրկող կտայի ու կթողնեի առանց բուժման: Միևնույն ա ետ տատիկը երկար չէր ապրելու, մարմնի կեսը վառվել էր ախր, ո՞նց էր տենց ապրելու տանջվելով: Մարդ Քիչ ա մնում գնա ինքնասպան լինի են մտքից, որ կարող ա 5 րոպե հետո ինքը էս վիճակի մեջ ընկնի ու երազի մահվան մասին...
Էխ... Չէ, պատկերացրեք ես պատմությունը սենց չի ավարտվում: Պարզվում ա տատիկը քրոջ տղա ունի, ասում են էս տղեն դեպքից հետո եկել տատիկի անկողինը տարել ա իրա մոտ, իբր ոստիկանությունն ա ասել, որ հանի, որովհետև սենյակի փոքր լինելուց ա վառվել: Էս տղել էն ինչ իրան պետք ա եկել, հավաքել տարել ա սենյակից, բայց մտքով էլ չի անցել գնա հիվանդանոց: Լավ, էս էլ հեչ, տանում ա թող տանի, բայց մի բան ընդհանրապես չեմ հասկանում: Էս քրոջ տղուն, երևի թվացել ա փող պիտի ծախսի թաղման վրա, կամ ինչ-որ ուրիշ պաճառով որը ես անընդունակ եմ հասկանալու, բոլորից թաքուն վերցրել ա հանգուցյալի մարմինը ու տարել հենց նենց թաղել չգիտեմ որտեղ: ինչքան համոզում ենք, չի ասում որտեղ ա թաղել մեր տատիկին, ասում ա ձեր ի՞նչ գործն ա: Լավ, մտածում ես գոնե եսքանից հետո մարդու մարմինը հանգիստ թողնեն :( Ախր որ հիշում եմ ոնց էր սիրում մեզ էս տատիկը, մի անգամ չի ասել է ինչի՞ եք սնունդը ուշացնում, կամ չեք գալիս ինձ տեսնելու: Չէր թողում իրանից հարցնեինք, ինչքան լավ բառ գիտեր, մեզ էր մաղթում, խորհուրդներ տալիս ու միշտ ուրախ ենք տեսել իրեն: Բա որ հիշում եմ ո՜նց էր ամեն անգամ ձեռքս համբուրում, երբ տեղ տանելուց օգնում էի աստիճանները բարձրանար... արցունքները աչքերիցս գնում ա :cry

Փոքրիկ շրջմոլիկ
07.12.2013, 01:08
Մի ամիս առաջ էս վիդեոն աչքովս ընկավ, սկսեցի նայել ու նայել: Հենց հիասթափված վիճակում եմ լինում, էս վիդեոն եմ միացնում ու մեջս միանգամից կամքի ուժը վերակնգնվում ա: Եսքա՜ն պայքար, եսքա՜ն կամքի ուժ ու արդյունքում սենց հրաշք :love
Այ սա ա իսկական ծնողը

http://www.youtube.com/watch?v=FycpDuj1S6I

Եթե բոլորը եսպիսին լինեին, սենց պայքարեին փոքրիկների համար՝ առանց հուսահատվելու, ինչքա՜ն կյանք կփրկվեր...

Փոքրիկ շրջմոլիկ
15.12.2013, 16:12
Այ սենց ա: Երկու օրում մտածել են տալիս են ամենի մասին, որոնց մասին մինչև ետ պահը կամ չես էլ իմացել, կամ անկարևոր ես համարել ուղեղդ ետ ուղղությամբ ծանրաբեռնելու:
Ու հիմա ուղեղս լցվել ա հենց նրանցով, ինչին բանի տեղ չեմ դրել ու չէի էլ դնի երևի, եթե երեկ երեկոյան ու եսօր առավոտյան որպես Կարմիր Խաչի հետ 6 ժամ չհերթապահեի Մոսկվա կինոթատրոնում.

Մի կողմից հազիվ մի ուղղություն էի բռնել, մյուս կողմից էլ՝ ախր ոնց որ ճիշտ են ասում է::think
Թարմ թարմ մտածելու թեմաներ եմ հավաքել, չնայած դրանց մասին հերթով մտածել չի լինում :8

Էս էլ մի պլյուս կամավորության. չնայած ո՞վ գիտի, կարող ա մի քիչ շատ մտածեմ մինուս դառնա :)

Փոքրիկ շրջմոլիկ
16.12.2013, 19:39
Վիրաբուժության գործնականներին չեմ կարում չքնեմ: Դասախոսը ուզում ա ամեն ինչ հասկանանք, բայց ենքան դանդաղ ու երկար ա խոսում, որ 5 րոպեից ավել ուշադրությունս չի դիմանւմ: Շատ լավ ա են, որ ուզում ա անգիր չանենք, հասկանանք, մի բառ ես ասում, միանգամից հարցնում ա, թե ինչի ա տենց, երկրորդ, երրորդ բառիդ էլ ա հարցնում, մինչև են ամենամանրուքներով պատկերացնում ես ինչ ա տեղի ունենում: Բայց որ դասախոսը հարցնում ա ինչի ա տենց, սկսում ենք մտածել մի րոպե, երկու րոպե, երեք րոպե, չենք գտնում պատասխանը, հոգնում ենք, սպասում ենք ասի, բայց չի ասում, մոտ տաս րոպե լռում ա ու մի հատ հուշող բան ա ասում, սկսում ենք էլի մաքսիմում երեք րոպե մտածել, ինքը տաս րոպե հետո ուրիշ հուշող բառ ա ասում ու տենց մի նախադասությունը կես ժամ ա տևում ու ինչքան էլ հետարքիր ա թե ինչի ա տենց, ենքան ա ձգձգում, որ արդեն հետաքրքրւթյունս կորում ա, կեսից ուրիշ մտքերվ եմ ընկնում ու ենքան էլ ցածր ա խոսում, որ չեմ էլ զգում, թե երբ ա հաջորդ հուշող բառը ասում: Ծխի հոտն էլ մի կողմից ա ուղեղս թմրացնում: Դասին նստած սպասում եմ, թե երբ ա իր մոտ հիվանդ գալու (հիվնդանոցում ենք դաս անում), որ կամ բժիշկը գնա մի քիչ խոսանք, թարմանանք, կամ մեկ մեկ հիվանդը գալիս ա հենց մեր լսարանում ա գանգատներն ասում, բժիշկը հետազոտում ա, մենք էլ կողքից նայում ենք:

վաղը էս սեմեստրի վերջին օրն ա, որոշել ենք նվեր առնենք դասախոսին՝ մոխրաման ու կրակայրիչ: Մի բան, որ մեր դասղեկների ու մյուս դասախոսների համար չենք արել, այսինքն նվեր առել ենք ընդունված կարգով, բայց որ անշահախնդիր ու ինքնակամ որոշենք նվեր առնել դասախոսի՝ առաջին անգամն ա: Ու ոչ թե նրա համար, որ ինքը մեզ մնացածից լավ ա սովորացնում, այլ որ առաջին դասախոսն ա, որին առաջին հերթին մենք, մեր գիտելիքներն են հետաքրքրում, որ սրտանց ուզում ա մեզ մի բան ավել տա, մի բան ավել սովորացնի ու եթե չպատասխանես, մի բերան ասես «խնդրում եմ ինձ հինգ դրեք», կդնի (չեմ ասում դա ճիշտ ա, մենք տենց բան չենք էլ անում), որովհետև իրա համար գնահատականը արժեք չունի: Ոչ թե մյուս դասախոսների նման, որ առաջին դասին մի ժամ ասում են՝ «մտքներովդ չանցնի, որ կարաք ուրիշ ձևով գնահատական ստանաք, իմ մոտ բարեկամ չի անցնում», սեմինարներին սկսում են խառըխշտիկ հարցեր տալ, որ իմացածդ խառնես, երեքներ շարեն ու սեմեստրի վերջում ակնարկեն, թե ի՞նչ ես մտածում գնահատականներիդ մասին:
Էս դասախոսը լավն ա, եթե լավ քնած, գերազանց թարմ ուղեղով ես՝ որ ետ հինգ ժամը դիմանաս: Որպես բժիշկ շատ լավն ա.

Մի քիչ ակտիվ վարեր դասերը, էս դասխոսը իմ ամենասիրելի դասախոսն էր դառնալու: Կարող ա տարիքի հետ էլ ա կապված, վաթսունն անց մարդ ա...:)

Փոքրիկ շրջմոլիկ
23.12.2013, 02:21
Հանրակացարանում լինելուց ես հինգ երեսանի եմ դռնում: Մեկի սենյակում ժպիտով զրուցում եմ մի տատիկի հետ, լսում նրա պատմությունները, ժպտում, տխրում ըստ պատմության, սուրճ խմում, ջերմ ջերմ շնորհակլություն հայտնում- ընդունում ու գնում մյուս սենյակ: Մյուս սենյակում նույնպես ակտիվ լսում պատմությունները, լսում եմ նաև բողոքներ, վիրավորանքներ նախկին սենյակում գտնվող տատիկի մասին ու էլի նույն գլխով դրական շարժումն անում, որ ցույց տամ հետաքրքրված եմ: Հետո մեկ ուրիշ տատիկ ա սկսում բողոքել մյուսներից, մյուները՝ իրենից և այդպես շարունակ... Իսկ ես ոչ մեկի ասածը աշխատում եմ չժխտել: Ինչո՞ւ: Ինձ ոչ ոք չի պարտադրել, որ հակառակ խոսք չասեմ, ոչ ոք չի ասել՝ պիտի համաձայնվես ամեն ինչի հետ, սուս ու փուս լսես: Բայց ներսից մի բան չի թողնում, որ եդտեղի տարեցներին հակաճառեմ, ասեմ չէ, ինչի՞ ես եդքան վիրավորում հարևանիդ, իմ կարծիքով ինքը վատը չի, ես իրան սիրում եմ, լավ մարդ ա, միշտ մեզ օգնում ա: Ենպես էլ չի, որ ասում եմ՝ «հա, ճիշտ եք, համաձայն եմ որ վատ մարդ ա», ուղղակի գլխով եմ անում, որ տեսնի լսում եմ, մեկ մեկ փորձում եմ խոսակցությունը փոխել կամ ուղղակի ասում եմ «չգիտեմ, տեղյակ չեմ»: Եդպես մեկի հասցեին եդքան վիրավորանք լսելուց հետո գնում ու ետ մարդու դուռը ժպիտով թակում եմ:
Պատճառը են ա, որ հասկանում եմ, որ իմ ասելուց բան չի փոխվելու, ես կռվի մեջ եմ ընկնելու ու հաստատ երկուսից մեկը ինձնից նեղանալու ա, իսկ իմ համար բոլորն էլ հավասար են: Ավելի ճիշտ պիտի հավասար լինեն: Ինձ ներշնչում եմ, որ ես կարծիքի իրավունք չունեմ, որ ես ամեն անգամ պետք ա մտնեմ, ինչպես առաջին անգամ ու որ ուղղակի մյուսի հասցեին ուղղված վիրավորանքներին բանի տեղ չպետք ա դնեմ: Չգիտեմ ինչքանով ա ճիշտ եդպես վարվելը, բայց ես սխալ եմ գտնում ընդհանրապես տարեցի հետ վիճելը, են էլ նման թեմաներով: Որովհետև ծերերը ավելի քան համոզված են իրենց ամեն բառի վրա, իրենց գրեթէ անհնար ա սխալ հանելը, հակառակը համոզելը: Բայց մի բառում նրանց ժխտելը միանգամից տրմադրում ա քո դեմ, թշնամանք ա առաջացնում ու անիմաստ տեղը կռիվ ա դառնում: Դրա համար ես ճիշտ եմ գտնում, որ անհրաժեշտության դեպքում պետք ա մի կողմ թողնել ցանկացած սկզբունք, կարծիք և ամեն ինչ, ամբողջությամբ դատարկվել ու անել այն, ինչ իրավիճակն ա թելադրում: Չգիտեմ, ես որ դա ճիշտ եմ համարում.

Փոքրիկ շրջմոլիկ
03.01.2014, 17:50
Իմ ամինասիրելի Նոր տարվա երգն ա:love
Էս երգը ինձ մի տեսակ նենց մանկացնում ու ջերմացնում ա՝ հատկապես սկիզբը, ինչքան էլ Նոր տարի չսիրեմ ու չսպասեմ: Մանկությանս Ձմեռ պապիկին եմ հիշում, որին քնելուց երազում էի գիշերը արթնանալ ու տեսնել, բայց խորը քնում էի ու միայն առավոտյան նվերներն էի տեսնում: Ու չէի տխրում տեսնելով իմ սպասածից լրիվ ուրիշ նվերներ: Երևի դա էլ իր հետաքրքրությունն ուներ ու ստիպում էր ինձ ամեն անգամ հավատալ, որ հաջորդ տարի կունենամ իմ ուզածը :) Մինչև երբ մի օր սկսեցի կասկածել, թե ինչու Ձմեռ պապիկը մեր տուն երբեք չի գալիս, չի բերում իմ ուզած նվերները ու երբ պապայիս տեսա տոնածառի տակ նվեր դնելիս: Ճիշտ ա՝ սուտ քուն մտա, բան չասեցի, բայց հեքիաթը կորավ մեջս: Հետո ավելի ուշ տոնածառ զարդարելու արարողությունը դարձավ ձանձրալի, Ամանորը՝ սովորական օր ու ուրախալի միայն նրանով, որ դասերից գոնե մի ամիս կհանգստանամ::)


http://www.youtube.com/watch?v=qwx1iWLbMs0

Զարմանում եմ թե հիմա երեխեքը ոնց են կարողանում հավատալ ձմեռ պապիկներին, երբ մի ամիս քաղաքի տարբեր անկյուններում շրջում են շատ տարբեր հագուստներով Ձմեռ պապիկներ, երբ կան ցուցարար, խանութ գովազդող ձմեռ պապիկներ, շատ տարբեր ֆիլմեր ու մուլտֆիլմեր, որոնցում Ձմեռ պապիկի կերպարները շատ են տարբերվում և որ ամեն տար նրանց տուն այցելում է ուրիշ տեսակ Ձմեռ պապ.
Ես հավատում էի, որովհետև չէի տեսնում նրան, (կամ մեկ երկու անգամ եմ տեսել, որը չեմ հիշում), հեռուստացույցով չէի տեսնում, չէի լսում, պատկերացնում էի այնպես, ինչպես ուզում էի, շրջապատված էի իմ տարիքի երեխեքով, որոնք տարբեր պատմություններ էին պատմում նրա մասին, ու որ մինչև տոնածառի տակ հայտնաբերելը տունը քրքրում էի ու չէի գտնում նվերը:

Ինչ լավ ա, որ հավատում են :)

Փոքրիկ շրջմոլիկ
26.01.2014, 01:55
Ամառը կարմիր խաչը 7 օրով ճամբար էր կազմակերպել սիրիահայ երեխաների համար: Ես գնացել էի որպես խոհարարի օգնական: Առայժմ մի հոգու մասին պատմեմ:
Սիրիահայերի մեջ մի երեխա կար՝ 10 տարեկան Ջորջը: Ինքը ազատված էր ճամբարի օրենքներից, զգում էի որ տարբերվում ա մյուսներից, բայց չէի ուզում հարցնել ինչ որ մեկից: Հիմնականում մեզ հետ էր մնում՝ խոհանոցի մոտ: Կանգնում էր իր համար, բայց երբեք հանգիստ չէր կանգնում՝ իրանը անընդհատ հետ ու առաջ էր շարժում, թռվռում էր կամ պարում մեզ համար :): Մյուս երեխեքի հետ չէր շփվում, իրանք էլ չէին ուզում Ջորջին տեսնեին, որովհետև շատ երեխայական էր պահում իրան՝ աղջիկների մազերը քաշում էր, ճաշի ժամանակ շատ անշնորք էր ուտում, վիրավորում էր երեխեքին և այլն...

Խոհանոցի կողքը սեղան կար, որտեղ հեռախոսներն էինք լիցքավորման դնում: Ջորջը գնում ետ սեղանի հեռախոսներով խաղում էր, բայց քանի որ հեռախոսի տիրոջը հաճելի չէր լինում, պետը ջղայնանում էր վրան: Մի օր եկավ ինձնից հեռախոս ուզեց, երկու անգամ «չէ» ասեցի, բայց վերջը չկարացա մերժեմ, մտածելով որ մեկ ա բան չի կարա անի: Հեռախոսս վերցրեց, կես ժամից բերեց: Զարմացա որ եդքան շուտ վերադարձրեց, հետո տեսա որ անկապ տեղը չէր բերել: Քարտս էր արգելափակել ու հեռախոսը ինչ որ կոդ էր ուզում: Զանգեցի օպերատրին, հաստատեցի որ իմ համարն ա, վերականգնեցի, Ջորջին էլ ասեցի էլ ինձնից հեռախոս չուզի: Մի քանի ժամից եկավ ու էլի երկրորդ անգամից չկարացա մերժեմ, հեռախոսս անջատեցի, նոր տվեցի: Գնաց, իր համար խարույկի մոտ նստեց՝ մի ժամվա չափ: Հետ բերելուց նայեցի, ոչ մի կոդ չէր ուզում, մտածեցի ամեն ինչ նորմալ ա: Քիչ հետո ուզում էի մամայիս զանգեի, օպերատորը ասում ա դուք չեք կարող զանգեր կատարել: Հաշիվս ստուգեցի՝ 0 դրամ, են դեպքում, երբ պապաս 1500 դրամ լիցքավորել էր ու ես ոչ ոքի չէի զանգել: Ջորջին հարցրեցի, թե մամային զանգե՞լ ա (շատ էր կարոտում մամային ու լացում էր, որ իր մոտ տանեն), ասեց չէ: Համարների մեջ էլ նայեցի՝ անծանոթ համար չկար: Հարցնում եմ բա ի՞նչ էիր անում, ասում ա խաղ էի խաղում: Բացեցի խաղերը, տեսնեմ մի 10 հատ գոնկա խաղ ա հեռախոսիս մեջ, որոնցից շատերը գումարով ա ակտիվացրած :): Ենքան զարմանալի էր ինձ համար են, որ ռուսերեն չիմանալով, իրա 10 տարեկան հալով կարացել ա անծանոթ հեռախոսից նորմալ օգտվի.
Երեկոյան, երբ մեծերով նստած էինք խարույկի շուրջ, պատմեցի Ջորջի արածը, ջոկատավարը ասեց «Չգիտեի՞ր որ Ջորջը աուտիզմ ու մտավոր հետամնացություն ունի».

Իսկ ես շատ 10 տարեկանից մեծ երեխեք գիտեմ, ովքեր Ջորջի պես չեն կարա հեռախոսից օգտվել. հետաքրիքիր ա չէ՞:)
Ու ետ պահից ես սկսեցի ավելի շատ սիրել «մտավոր հետամնացություն» ունեցող երեխեքին.

Փոքրիկ շրջմոլիկ
14.02.2014, 20:30
Այ սենց ա: Երկու օրում մտածել են տալիս են ամենի մասին, որոնց մասին մինչև ետ պահը կամ չես էլ իմացել, կամ անկարևոր ես համարել ուղեղդ ետ ուղղությամբ ծանրաբեռնելու:
Ու հիմա ուղեղս լցվել ա հենց նրանցով, ինչին բանի տեղ չեմ դրել ու չէի էլ դնի երևի, եթե երեկ երեկոյան ու եսօր առավոտյան որպես Կարմիր Խաչի հետ 6 ժամ չհերթապահեի Մոսկվա կինոթատրոնում.

Մի կողմից հազիվ մի ուղղություն էի բռնել, մյուս կողմից էլ՝ ախր ոնց որ ճիշտ են ասում է::think
Թարմ թարմ մտածելու թեմաներ եմ հավաքել, չնայած դրանց մասին հերթով մտածել չի լինում :8

Էս էլ մի պլյուս կամավորության. չնայած ո՞վ գիտի, կարող ա մի քիչ շատ մտածեմ մինուս դառնա :)

Հասկացա վերջապես մի պարզ բան, որ մարդիկ հիմնականում նման են իրար: նրանք ձգտում են նույն բանին, բայց տարբեր կերպ են փորձում հասնել: Ու հիմնական տարբերությունը նրանումն ա, որ մի մասը թաքցնում ա ցանկությունները, մյուս մասն իրեն ազատ ա պահում, մեկը ձևականություններով ա փակում իրեն, մյուսն անկեղծ ա և այլն: Բայց հիմքով մեծամասնությունն իրար նման են.

Գուցե երկու օրից լրիվ ուրիշ բացատրություններ գտնեմ էս ամեն ինչին, չգիտեմ :esim


http://www.youtube.com/watch?v=vq50KBJrAhU

Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ։

Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց։
:sulel

Փոքրիկ շրջմոլիկ
18.05.2014, 21:16
https://www.youtube.com/watch?v=S1uyE_vP_Qo

Աստղերը հեռվում քեզ ժպտում են՝ թաքուն. ;)

Փոքրիկ շրջմոլիկ
17.07.2015, 01:11
Մարդ է°լ իր կյանքի առաջին դիպլոմը ստանա ու առանց տուն տանելու միանգամից տանի տա համալսարանին :angry
Կամ մարդ է°լ դիմումը գրելուց հետո` տան ճանապարհին մտածի, թե արդյո°ք ինքը ուզում ա էտ համալսարան ընդունվի.
Ամեն դեպքում մի բան հաստատ ա. ոչ ընդունվելուց մինչև վերջ կուրախանամ կամ շատ կտխրեմ, ոչ էլ` չընդունվելուց.

Փոքրիկ շրջմոլիկ
16.01.2016, 13:05
Չգիտեմ ինչ ա մեջս փոխվել 2015 ին, բայց էս տարի առաջին անգամ լուրջ նպատակներ ունեմ: Ավելի ճիշտ վաղուց ունեի, բայց առաջին անգա որոշել եմ իրականացնել դրանք հենց էս տարվա մեջ' քայլ առ քայլ: Մեջս համարձակություն ա մտել 2015 ին ու եթե նախորդ տարին կամ տարիները լիքը մտածելու ու երանի անելու տարի էր, էս տարին պետք ա լինի դրանք հերթով իրականացնելու տարի' առանց սպասելու ինչ որ առիթի: Ու մոտս նենց վստահություն կա, որ հենց տենց էլ լինելու ա' ուրիշ տարբերակ չկա էլ:
Ամեն ինչ լավ ա, մենակ մնում ա, որ էդ վստահությունս պահպանվի ու ամենակարևորը' ԱՐԴԱՐԱՑՎԻ ;) :)