Դիտել ողջ տարբերակը : Պատրաստիր ինքդ
Թեմայում կիսվում ենք հետաքրքիր գաղափարներով, որոնք չեն պահանջում որևէ հատուկ պատրաստվածություն, սակայն կարող են օգտակար լինել կենցաղային այս կամ այն խնդրի (վերանորոգում, ինտերիերի ձևավորում և այլն) լուծման ժամանակ, կամ որևէ հետաքրքիր մտահղացում կյանքի կոչելիս:
Պատմություն այն մասին, թե ինչպես մարդ ու կին նկարեցին ծառ ու եղնիկ :}
http://i.imgur.com/plqM83x.jpg
http://i.imgur.com/kasQR5x.jpg
http://i.imgur.com/s8y0Z6L.jpg
http://i.imgur.com/D9gKErj.jpg
http://i.imgur.com/qOcndTI.jpg
http://i.imgur.com/UXLPRlW.jpg
E-la Via
07.11.2013, 15:51
Էս ի՜նչ հավես եք արել, Արէա ջան: Տրամադրությունս բարձրացավ: Սիրում եմ, երբ ինտերիերով տան անդամներն են զբաղվում, էլ ավելի շատ սիրում եմ, երբ օրիգինալ մտքեր են ունենում ու որոշում իրենց ձեռքով իրականացնել: Էդպես տան ամեն անկյուն ավելի կենդանի ա լինում: Ախր սեր ա դրվում է :love:
Էս վերջերս համացանցում DIY էնքան հետաքրքիր մտահաղացումներ են աչքովս ընկել: Ուզում եմ ինքս էլ մի բան անեմ, բայց հա հետաձգում եմ:
Ուլուանա
07.11.2013, 17:13
Ի՜նչ հավես ա։ Ապրեք :)։
Եղնիկն էլ, ծառն էլ շատ մռութ են :love։
Հ.Գ. Ես վաղուց մտադիր էի «Պատրաստիր ինքդ» թեմա բացել, բայց «Գեղարվեստ» բաժնում էի պատկերացնում թեման, քանի որ զուտ կենցաղային բաներ պատրաստելու համար չէի նախատեսում։
Անկեղծ ասած՝ դատելով Արէայի մեկնաբանությունից, սկզբից մտքովս չանցավ, որ հեղինակները հենց իրենք են: Հետո որ իմացա... աշխարհով մեկ եղա::yahoo Տաղանդ եք դուք Մելքոն ջան, հրաշք եք ուղղակի::good:hands Խոսքեր չունեմ:roll
Արէա ջան, կասե՞ս ինչ ներկերով եք արել, ու ինչքանո՞վ են դրանք հարմար (ասենք ձեռք տալուց չեն ջնջվում ու տենց բաներ): Ես էլ եմ ուզում պատերին նկարել, քիչ մը ուրիշ ոճով, բայց չեմ կողմնորոշվում, թե ինչ ներկերով անեմ:

Սովորական գունաներկեր (պիգմենտ) են: Վերանորոգման ժամանակ սրանք օգտագործում են սպիտակ ներկին երանգ տալու համար: Բոլոր շինարարական խանութներում կան:
Շատ հարմար են Չուկ ջան, մի փոքր սպիտակ լատեքսային ներկ եմ խառնել, որ կպչողունակությունը բարձրանա, շատ դիմացկուն ա ստացվել, կպնելուց գույն չի տալիս, չի մաքրվում:

Օք, շատ մերսի: Ես էլ էի էս տարբերակի վրա ուզում կանգնեի, բայց փորձող կար, որ ասում էր հեշտ մաքրվում ա: Ասում էր երեխեն որտեղ ձեռ ա տվել, էդտեղ մաքրված ա: Բայց ինքը լատեքս չէր խառնել, ես էլ տենց կանեմ:
Ձայնալար
14.01.2014, 15:36
Ես խոհանոցի մի փոքր մաս հենց էդ սպիտակին խառնելու պիգմենտով եմ ներկել, չի մաքրվում, ամուր ա:
Ես խոհանոցի մի փոքր մաս հենց էդ սպիտակին խառնելու պիգմենտով եմ ներկել, չի մաքրվում, ամուր ա:
Առանց լատեքս խառնելու՞
Ձայնալար
14.01.2014, 16:52
Առանց լատեքս խառնելու՞
հա, առանց լատեքս, երևի ջրով բացած, ջրի պահը չեմ հիշում: Բայց հաստատ հիշում եմ, որ ինձ հենց կարմիր էր պետք, իսկ սպիտակ լատեքսի հետ վարդագույն էր դառնում, դրա համար հենց իրան ենք քսել:
Տեսնենք վերջում ի՞նչ ա ստացվելու, տենց թողնելու եմ, թե ամառը բռնեմ ներկեմ պատերը :))
http://i.imgur.com/YmYuZ5V.jpg
հ.գ. նկարում եմ առանց նախապես կաղապարներ սարքելու, այսպես ասած «ստեղծագործական պրոցես», ինչ ստացվի, ստացվի
Վերջը սենց մի բան ստացանք :)
http://i.imgur.com/kOREiKM.jpg
Կախված նկարները հայրիկիս ջահել ժամանակ նկարածներն են, ժամացույցն էլ աշխատող ա, ոչ թե ձևական :)
Այ մարդիկ, դուք ո՞նց եք սենց նկարում պատերին:
Չուկ, մի հատ հերթականությամբ կասես՝ ոնց ես արել: Մենակ չասես՝ վրձինը վերցրեցի, էքսպրոմտով կես ժամում նկարեցի, վատ կլինեմ :))
Այ մարդիկ, դուք ո՞նց եք սենց նկարում պատերին:
Չուկ, մի հատ հերթականությամբ կասես՝ ոնց ես արել: Մենակ չասես՝ վրձինը վերցրեցի, էքսպրոմտով կես ժամում նկարեցի, վատ կլինեմ :))
Կես ժամը շատ ու շատ ավելի ժամերով փոխի, մնացածը ասածդ ձևով :oy
Մենակ ժամացույցի թվերն ա, որ ուրիշ կերպ եմ արել, ունեի թվերի ֆորմաներ, որոնք դնում էի պատին, մատիտով եզրագծերը գծում: Հետո վերցրեցի վրձինն ու սև ներկը ու էդ մատիտով եզրագծի վրայից մի հատ էլ դրանով անցա, հետո «ռամկաները» արդեն առանց մատիտի, ուղղակի սև ներկով, հետո մեջը ներկեցի, հետո եզրագծերի վրայով մի հատ էլ անցա սև ներկով:
Էն մնացածում էլ սկզբից սև ներկով ֆորմաներն եմ գծել, հետո մեջները ներկել, հետո եզրագծերի վրայով նորից անցել, որ ավելի մուգ ու խիստ լինեն:
Ուլուանա
29.01.2014, 05:31
Պապայիդ նկարները շատ լավն են, Արտ։ Ժամացույցն էլ ա զիլ։ Բայց ինձ ամենաշատը պատի շերտագիծն ա դուր եկել :love՝ համ դիզայնը, համ էլ գույները :)։
Ռեյ սամա
19.06.2014, 03:13
լավ թեմա է, մի քանի բան էլ ես ցույց տամ))) նկարներն հին են ու որակն այնքան էլ լավը չի, կներեք (((
https://m.ak.fbcdn.net/sphotos-c.ak/hphotos-ak-frc1/t1.0-9/r270/527589_483520931696359_1322893402_n.jpg
http://i87.beon.ru/40/0/2450040/13/95319413/Anime_003.jpeg
https://m.ak.fbcdn.net/sphotos-c.ak/hphotos-ak-xaf1/t1.0-9/487890_469697329745386_279954847_n.jpg
https://m.ak.fbcdn.net/sphotos-b.ak/hphotos-ak-frc3/t1.0-9/537653_444771198904666_627917551_n.jpg
https://m.ak.fbcdn.net/sphotos-h.ak/hphotos-ak-xfa1/t1.0-9/307532_444730322242087_1719597168_n.jpg
keyboard
19.06.2014, 09:38
Գազի շլանգը շատ օրիգինալ ա, իսկ մնացած առումներով շատ լավ ա ստացվել :)
Ռեյ սամա
19.06.2014, 19:02
Գազի շլանգը շատ օրիգինալ ա, իսկ մնացած առումներով շատ լավ ա ստացվել :)
շնորհակալ եմ ^_^