PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ գրականության լավագույն ստեղծագործությունների տասնյակ



Շինարար
03.11.2013, 21:03
Ֆեյսբուքում կարծեմ Հայկօի էջում տեսա սենց մի քննարկում: Մտածեցի՝ իրոք հետաքրքիր կլինի տեսնել, թե հայ գրականության որ գործերն են ժողովրդականություն վայելում ակումբցիների շրջանում: Գրում եք տասը ստեղծագործություններ կամ մինչև տասը, որոնք ձեր կարծիքով լավագույնն են հայ գրականության մեջ: Խնդրում եմ՝ Վիլյամ Սարոյանից, Քաչայից և այլ օտարագիր գրողներից ստեղծագործություններ չնշել, այլ փորձել կենտրոնանալ հենց հայագիր գրականության վրա՝ արևմտահայ, արևելահայ, սփյուռքահայ, չափածո, արձակ՝ կապ չունի: Ես չեմ գրում, որովհետև իմ տասնյակը հետաքրքիր չի. Մաթևոսյանով եմ լցնելու: Հուսով եմ՝ թեման զարգացում կունենա:

ivy
03.11.2013, 21:41
Շին, պահանջում եմ քո ցուցակը :)
Ինձ մոտ էլ արևմտահայ գրականության վրա է շեշտը լինելու։ Դեռ կմտածեմ տասնյակի մասին, կգրեմ։

Շինարար
03.11.2013, 21:42
Շին, պահանջում եմ քո ցուցակը :)
Ինձ մոտ էլ արևմտահայ գրականության վրա է շեշտը լինելու։ Դեռ կմտածեմ տասնյակի մասին, կգրեմ։

Այվի ջան, իրականում դժվար չի, շատ հեշտ կգրեմ, բայց վախում եմ իմ ցուցակը՝ 2 ու մասամբ 3 հեղինակի ներառմամբ, մի տեսակ վատ սկիզբ լինի թեմայի համար: Ընթացքում անպայման կանդրադառնամ:

Moonwalker
03.11.2013, 22:00
Առանց հերթականության եմ դրել, որովհետև մի տեսակ համեմատելու տրամադրված չեմ՝



Վահան Տերյան - «Մթնշաղի անուրջներ» ժողովածու
Միսաք Մեծարենց - «Ծիածան» ժողովածու
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի»
Լևոն Շանթ - «Հին աստվածներ»
Շահեն Թաթիկյան - «Երիցս խաչվածը»
Հրանտ Մաթևոսյան - «Աշնան արև»
Գրիգոր Զոհրապ - «Լուռ ցավեր» ժողովածու
Հակոբ Պարոնյան - «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»
Գուրգեն Մահարի - «Այրվող այգեստաններ»


Հ.Գ. Մեկ էլ՝ Նարեկացի չգրեք էլի::cry2

Շինարար
03.11.2013, 22:04
Առանց հերթականության եմ դրել, որովհետև մի տեսակ համեմատելու տրամադրված չեմ՝



Վահան Տերյան - «Մթնշաղի անուրջներ» ժողովածու
Միսաք Մեծարենց - «Ծիածան» ժողովածու
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի»
Լևոն Շանթ - «Հին աստվածներ»
Շահեն Թաթիկյան - «Երիցս խաչվածը»
Հրանտ Մաթևոսյան - «Աշնան արև»
Գրիգոր Զոհրապ - «Լուռ ցավեր» ժողովածու
Հակոբ Պարոնյան - «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»
Գուրգեն Մահարի - «Այրվող այգեստաններ»



Ընտիր ցանկ ա, Մուն ջան: Սիրեցի քո ճաշակը:) Նարեկացի չգրելը բայց պահանջ չի կարող լինել, որովհետև հայագիր հայ գրող ա:

Արամ
03.11.2013, 22:12
Ես նույնիսկ չեմ կարող 10 հատ կարդացածս ստեղծագործությունները գրեմ: Ամո՛թ ինձ::(

impression
03.11.2013, 22:19
բարդ բան եք ուզում...

Թոթովենց - Բաց կապույտ ծաղիկներ
Թոթովենց - Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Բակունց - Ալպիական մանուշակ
Մաթևոսյան - Աշնան արև
Թումանյան - Անուշ
Իսահակյան - Աբու-Լալա-Մահարի
Թումանյան - Թմկաբերդի առումը

ու էլ ոչ մի բան գլուխս չի գալիս էս պահին

ivy
03.11.2013, 23:21
- Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև» ու մնացած բոլորը
- Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ» ու բոլորը
- Հրաչյա Քոչար «Նահապետ»
- Մուշեղ Գալշոյան «Ձորի Միրոն»
- Վահան Թոթովենց «Բաց կապույտ ծաղիկներ» (ֆիլմում վերանվանված՝ «Կտոր մը երկինք»)
- Հակոբ Պարոնյան «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ժողովածուն
- Երվանդ Օտյան «Ընկեր Բ. Փանջունի»
- Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»
- Պարույր Սևակ «Անլռելի զանգակատունը»
- «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը

Նաիրուհի
03.11.2013, 23:53
Նոր հասկացա, որ շատ դժվար է տասնյակ կազմել, երբ պետք է լինում ոչ թե հեղինակներ, այլ ստեղծագործություններ նշել։ Այդ պատճառով խնդրում եմ ամեն տողից հետո ավելացնել «մնացած համարյա բոլոր գործերը» արտահայտությունը :) Հա, էլի հերթականություն անհնար է նշել։


Վահան Տերյան - «Երկիր Նաիրի» շարքը
Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի» վեպը
Խաժակ Գյուլնազարյան - «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը»
Շահեն Թաթիկյան - «Նրա ճանապարհը» և «Երիցս խաչվածը» (սրանք ինձ համար անբաժանելի են)
Հակոբ Օշական - «Ծակ պտուկը» վեպը
Հրանտ Մաթևոսյան - «Ծառերը» ժողովածուն
Վարդգես Պետրոսյան - «Կրակե շապիկ»
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Ակսել Բակունց - «Մթնաձոր» ժողովածուն
Լևոն Շանթ - պատմական դրամաները

Ու առանձին կատեգորիայով՝ «կարոտի գրականությունը»՝ Գալշոյան (հատկապես՝ «Մամփրե արքան»), Քոչար, Դաշտենց ու մյուսները (ինձ համար սա անչափ կարևոր երևույթ է մեր գրականության մեջ), մեկ էլ կարևորագույնը՝ բանահյուսական ստեղծագործությունները։

Ահագին բան դուրս մնաց :(

Շինարար
04.11.2013, 00:00
- Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև» ու մնացած բոլորը
- Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ» ու բոլորը
- Հրաչյա Քոչար «Նահապետ»
- Մուշեղ Գալշոյան «Ձորի Միրոն»
- Վահան Թոթովենց «Բաց կապույտ ծաղիկներ» (ֆիլմում վերանվանված՝ «Կտոր մը երկինք»)
- Հակոբ Պարոնյան «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ժողովածուն
- Երվանդ Օտյան «Ընկեր Բ. Փանջունի»
- Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»
- Պարույր Սևակ «Անլռելի զանգակատունը»
- «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը
Հրաշքն էն ա, որ իմ ուզած համարյա բոլոր ստեղծագործությունները կամ գոնե հեղինակները նշվեցին :)

Ես էլ նշեմ առանց հարթականության՝

- Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»
- Հրանտ Մաթևոսյան «Մեծամոր»
- Հրանտ Մաթևոսյան «Ծառերը»
- Հրանտ Մաթևոսյան «Տերը»
- Հրանտ Մաթևոսյան «Սկիզբը»
- Հրանտ Մաթևոսյան «Մենք ենք, մեր սարերը»

Էլի կնշեի, բայց Մաթևոսյանից հերիք ա:

- Վահան Թոթովենց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
- Վահան Թոթովենց «Բաց կապույտ ծաղիկներ»

Կարելի էր Թոթովենցով էլ լցնել ցանկը ու դեռ չտեղավորվել:

- Հովհաննես Թումանյան «Քառյակներ»՝ «Հիմի բացել են հանդես»-ի գլխավորությամբ
-Մեկ էլ մեր «Սասնա ծռեր» էպոսն եմ սիրում, հատկապես «Փոքր Մհերի» ճյուղը

Ահագին էլ կարդալու բան ունենք: Հիմա նայում եմ իմ ցանկին ու տեսնում, թե դեռ ինչքան գործեր կան, որ իրոք արժե կարդալ, բայց տասնյակում չեն տեղավորվում: Շատ խիստ չե՞նք մենք մեր գրականության հանդեպ:

Նաիրուհի
04.11.2013, 00:04
- Հովհաննես Թումանյան «Քառյակներ»՝ «Հիմի բացել են հանդես»-ի գլխավորությամբ
-Մեկ էլ մեր «Սասնա ծռեր» էպոսն եմ սիրում, հատկապես «Փոքր Մհերի» ճյուղը

Ինձ չեմ ներում, որ Թումանյանի «Քառյակները» մոռացել էի։ Վաղուց չեմ կարդացել, ամոթ ինձ:
«Փոքր Մհերն» իմ ամենասիրած ճյուղն էլ է. ամբողջ էպոսից տարբերվում է։

impression
04.11.2013, 00:07
քառյակներն ուզում էի նշել, բայց վերջին պահին փոշմանեցի

Շինարար
04.11.2013, 00:13
քառյակներն ուզում էի նշել, բայց վերջին պահին փոշմանեցի

Միակ տողն ա եղել, որ կամուկացով եմ գրել. սկզբում Թոթովենցի «Ամերիկա» ժողովածուն էի նշել, հետո մտածեցի, որ առանց Մեծարենցի չի կարելի, ջնջեցի ու հիշեցի Թումանյանի «Հիմի բացել են հանդես»-ը: Տարբեր են քառյակները, բոլորը միահավասար չեն, բայց ախր կան, որ շշմելու են:

Mephistopheles
04.11.2013, 00:23
Նարեկացի
Հակոբ Պարոնյան
Գրիգոր Զոհրապ
Զահրատ
Չարենց
Դանիել Վարուժան
Մեծարենց
Դուրյան
Մաթևոսյան
Տերյան

Chuk
04.11.2013, 00:36
Դժվար թեմա ա: Միանգամից ասեմ, որ չեմ համարակալելու, որովհետև չեմ կարող կողմնորոշվել որն եմ ավելի շատ սիրում: Ուղղակի ինձ զոռելով կջոկեմ տաս տող բան, դուրս թողնելով լիքը ուրիշ հավանած բաներ.


Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Լևոն Շանթ - «Հին աստվածներ»
Հրանտ Մաթևոսյան - «Աշնան արև»
Նաիրի Զարյանի - «Պարոն Պետրոսն ու իր նախարարները»
Երվանդ Օտյան - «Ընկեր Բ. Փանջունի»
Հակոբ Պարոնյան - «Մեծապատիվ Մուրացկաններ»

Իրականում այս հեղինակներից ամեն մեկից շատ գործեր կարող էի առանձնացնել, բայց ընտրեցի իմ ամենահավանածները:

Հաջորդ երկու գրելիքներս իմ համեստ կարծիքով համաշխարհային մշակութային ժառանգություն են

Սասնա Ծռեր (ընդ որում՝ տարբեր մշակումներով)
Նարեկացի - «Մատյան ողբերգության»



Հաջորդ երկուսում գործ չեմ առանձնացնի, այլ հեղինակների

Եղիշե Չարենց - Չարենցն ուղղակի չէր կարող չլիներ էս ցուցակումս, իրանից լիքը բաներ կարելի էր գրել, բայց կոնկրետ գործ չեմ նշի
Խաժակ Գյուլնազարյան - նորից չեմ ուզում ինչ-որ բան առանձնացնեմ, իրականում տենց գերհզոր գործ չունի, ուղղակի իմ ցուցակում Խաժակը պիտի լիներ

Նաիրուհի
04.11.2013, 00:38
Իմ ցուցակից դուրս մնացին էնպիսի հեղինակներ, որ անգամ ամոթ է ասելը՝ Մեծարենցը, Սիամանթոն, Վարուժանը, Զահրատը, Զոհրապը, Երուխանը, Օտյանը, Պարոնյանը, բայց դա ինչ-որ տեղ դիտմամբ էր. ես նախընտրեցի բացարձակ արժեքների կողքին նաև էն հեղինակներին նշել, ովքեր, ըստ իս, անարդարացիորեն անծանոթ են շատերին, համենայն դեպս՝ նրանց մասին չեն խոսում։ Շահեն Թաթիկյանն ու Խաժակ Գյուլնազարյանն ինձ համար էն հեղինակներն են, որ հաստատ արժանի չեն էսպես փոշոտվելու գրապահարաններում, ինչ է թե ոչ դպրցներում, ոչ համալսարաններում իրենց հիշող չկա։ Շատ հնարավոր է՝ էլի շատ լավ գրողներ են եղել և կան, որոնց մասին ես էլ չգիտեմ, որոհետև ժամանակին գիրք հավաքելու մոլուցքով տարված բարեկամներիս տներում իրենց գրքերից չեմ հայտնաբերել։

Թեկուզ մեկն էլ էս գրառումներից հետո որոշի իրենց գործերը կարդալ՝ ինձ հերիք կլինի, իսկ Զահրատը կամ Սիամանթոն ինձնից հաստատ չեն նեղանա, որ իրենց իմ տասնյակում չեմ նշել։

Շինարար
04.11.2013, 00:44
Իմ ցուցակից դուրս մնացին էնպիսի հեղինակներ, որ անգամ ամոթ է ասելը՝ Մեծարենցը, Սիամանթոն, Վարուժանը, Զահրատը, Զոհրապը, Երուխանը, Օտյանը, Պարոնյանը, բայց դա ինչ-որ տեղ դիտմամբ էր. ես նախընտրեցի բացարձակ արժեքների կողքին նաև էն հեղինակներին նշել, ովքեր, ըստ իս, անարդարացիորեն անծանոթ են շատերին, համենայն դեպս՝ նրանց մասին չեն խոսում։ Շահեն Թաթիկյանն ու Խաժակ Գյուլնազարյանն ինձ համար էն հեղինակներն են, որ հաստատ արժանի չեն էսպես փոշոտվելու գրապահարաններում, ինչ է թե ոչ դպրցներում, ոչ համալսարաններում իրենց հիշող չկա։ Շատ հնարավոր է՝ էլի շատ լավ գրողներ են եղել և կան, որոնց մասին ես էլ չգիտեմ, որոհետև ժամանակին գիրք հավաքելու մոլուցքով տարված բարեկամներիս տներում իրենց գրքերից չեմ հայտնաբերել։

Թեկուզ մեկն էլ էս գրառումներից հետո որոշի իրենց գործերը կարդալ՝ ինձ հերիք կլինի, իսկ Զահրատը կամ Սիամանթոն ինձնից հաստատ չեն նեղանա, որ իրենց իմ տասնյակում չեմ նշել։

Գրողների թվարկման թեմա ունեինք մենք, ուղղակի էսպես զուտ ստեղծագործություններ նշելով՝ ոնց որ նախ մեզ նեղելով զտում ենք ամենա-ամենա-ամենա տասը գործը՝ էն աստիճան, որ նույնիսկ ոնց որ նշվեց արդեն Պարոնյանն ու Օտյանն են դուրս մնում, բացի էդ ոնց որ մեզ ապացուցում ենք, որ ամեն ինչ էդքան էլ վատ չի: Մեկ էլ, էրեխեք, նենց ուրախ եմ, որ բոլորս Թոթովենց սիրում ենք:love

impression
04.11.2013, 00:49
անձամբ ինձ համար Թոթովենցն առաջին տեղում ա որպես հայ արձակագիր

ivy
04.11.2013, 01:12
Ինձ համար արձակագիրներից առաջին տեղերում են Մաթևոսյանը, Բակունցը, Թոթովենցն ու Գալշոյանը («Մարութա սարի ամպերը» :love):

Արէա
04.11.2013, 09:55
Էն գործերը որոնք կարդացել եմ երեք անգամից ավել անգամ (կապ չունի որ տարիքում), ու մեծ հաճույքով ազատ ժամանակ ունենալու դեպքում էլի կկարդայի:
Ըստ հերթականության:

1. Շահեն Թաթիկյան - «Երիցս խաչվածը»
2. Շահեն Թաթիկյան - «Բալենի»
3. Վախթանգ Անանյան - «Հովազաձորի գերիները»
4. Վախթանգ Անանյան - «Սևանի ափին»
5. Շահեն Թաթիկյան - «Նրա ճանապարհը»
6. Համո Սահյան - Բանաստեղծություններ
7. Պերճ Զեյթունցյան - «Արշակ երկրորդ»
8. Պարույր Սևակ - «Սայաթ Նովա» մենագրություն
9. Եղիշե Չարենց - «Տաղարան»
10. Դերենիկ Դեմիրճյան - «Վարդանանք»

Արէա
04.11.2013, 10:37
Սայաթ Նովայի բանաստեղծություններն եմ մոռացել: Համո Սահյանից հետո պիտի լիներ:

impression
04.11.2013, 11:16
Անանյանին ու Սահյանին ոնց էի մոռացել... ու դե մեկ էլ Ես իմ անուշ Հայաստանի-ն... դրա նման հզոր գործեր շատ քիչ կան

Chuk
04.11.2013, 12:33
Քիչ ա մնում պահանջեմ 10-ը հարյուր սարքել :))
Անանյանս :(

Անվերնագիր
04.11.2013, 13:19
1.Վախթանգ Անանյան - «Հովազաձորի գերիները»
2.Վախթանգ Անանյան - «Սևանի ափին»
3. Վախթանգ Անանյան - ««Որսորդական պատմություններ»»
4. Հրանտ Մաթևոսյան «Ծառերը»
5. Վիլյամ Սարոյան «« Նռնենիների պուրակը»»
6. Եղիշե Չարենց - «Չարենց-Նամե»
7. Եղիշե Չարենց - ««Պատահական անցորդին»»
8. Պետրոս Դուրյան- ««Լճակ»»
9. Իսահակյան - ««Աբու-Լալա-Մահարի»»
10. Վիլյամ Սարոյան- ««Ժամում 60 մղոն»»

ivy
04.11.2013, 17:49
Անանյանին դեռ երեկ էի հիշում, բայց մտածեցի, որ տասնյակին չի ձգում:

Արամ
04.11.2013, 20:19
1.Վախթանգ Անանյան - «Հովազաձորի գերիները»

Վա՛յ, էսի ես էլ եմ կարդացել: Առաջին կարդացածս գիրքն էր: :) (ու վերջինը)

Տրիբուն
04.11.2013, 23:08
Նահապետ Քուչակ ...

impression
05.11.2013, 01:21
ավելացնում եմ Զուլոյին ու Շեկոյանին

Smokie
05.11.2013, 15:23
Հենց սկզբից էլ ասում էի «ահավոր դժվար ա լինելու», պարզվեց ոչ միայն ինձ համար: Համ էլ էստեղ մեծամասամբ նշված ստեղծագործություններին չեմ կարդացել, (ասա գրողներին շա՞տ ես կարդացել)::( Ի՞նչ արած, կփորձեմ: Շինոն, որ չլիներ, երևի Սարոյանով լցնեի... բայց ավելի՛ լավ, Սարոյանը հո կա ու կա, էստեղ ավելի կընդհանրանանք ու լիքը տեղեր կմնան:

Գնացի փորփրելու գրադարակները:))

Smokie
05.11.2013, 16:06
Ընտրեցի համենատաբար շատ տպավորված ու ընթերցված գրքերից:aha Ավելի շատ ամենասիրած գրքեր ստացվեց:oy


Վահրամ Փափազյան-Հետադարձ հայացք (վերադարձավ գրադարան:( )
Շիրվանզադե-«Կրակ» ու «Արտիստը»
Սերո Խանզադյան-«Կարմիր շուշաններ», «Պորտաքար», «Հոնուտա սարի աղջիկը», «Մշնառա ձորի գաղտնիքը», «Հովիվ Հասրաթը», «Ուստա Հեթումը»...........
Դերենիկ Դեմիրճյան- «Անհայրություն», «Ուրիշի երեխան».........
Հայկազ Մուրադյան-«Սկյուռի բույնը», «Մայր կատուն», «Արշոյի մապաստակը». (աչքիս իրան վերընթերցեմ, թե չէ մյուս վերնագրերը կարդալով էնքան էլ լավ չեմ հիշում բովանդակությունը)
Վրթանես Փափազյան-«Չռչռ-քար».
Ավետիք Իսահակյան-«Սրտի դատողությունը», «Համբերանքի չիբուխը», «Ով է ապրում», «Անանդան և մահը», «Ամբողջ բոքոնը տվեց»......
Ռաֆայել Պատկանյան-«Օտար օրիորդ և հայ պատանի», «Անվերջ գանգատներ», «Մեծ»........
Սարգիս Վահագն-«Արսեն և Էռզեն», «Խնձորը»,
Բենիկ Սեյրանյան-«Խիղճը», «Վերջին աուդիենցիան», «Հարազատներ», «Բարևներ փոստատար Եփրիկից», «Ուստա Հովնը»....
Պետրոս Դուրյան-«Սև հողեր, կամ հետին գիշեր արարատյան».

Այբ
05.11.2013, 17:10
Հրանտ Մաթևոսյան-ամբողջությամբ
Գուրգեն Մահարի- «Ծաղկած փշալարեր»
Եղիշե Չարենց- «Երկիր Նաիրի»
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Զորայր Խալափյան -«Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
Վարդգես Պետրոսյան-«Կրակե շապիկ»
Հակոբ Օշական-պատմվածքները
Հովհաննես Գրիգորյան -«Գիշերահավասար»
Ստեփան Զորյան -«Պապ թագավոր»
Հովհաննես Թումանյան-«Դեպի անհունը»