PDA

Դիտել ողջ տարբերակը : Համացանցում գումարներ աշխատելու նոր տարբերակ

ARMbrain
03.11.2013, 14:08
Համացանցում գումարներ աշխատելու նոր տարբերակ։
Առանց խաբեության։

Համացանցում գումարներ աշխատելու այս տարբերակը մշակվում էր դեռևս 2009 թվականին, և ահա արդեն 2013 թվականին այս տարբերակը աշխատում է լիարժեք ու արդյունավետ, և օգնում շատ մարդկանց աշխատել գումարներ հենց այս տարբերակի միջոցով։ Այս տարբերակով չեմ ասի որ բոլորը կարող են աշխատել մեծ գումարներ, բայց գոնե մի քիչ համացանցից տեղյակ, և մի քիչ ռուսերենին տիրապետող ցանկացած մարդ կարող է աշխատել հենց այս տարբերակով։

Այս տարբերակով կարող եք աշխատել 0 դրամից, մինջև անվերջություն։

Մուտք գործելով այս (http://minasyan.info/video.html)հղումով կտենսեք թե ինչքան գումարներ է աշխատել այս վիդեո կուրսի հեղինակը։

Մի բաց թողեք այս շանսը, գնեք վիդեո կուրսը հենց հիմա, և Դուք էլ սկսեք մեծ գումարներ վաստակել հենց այս պահից։

Քանի որ վիդեո կուրսերի քանակը սահմանափակ է, խորհուրդ է տրվում գնել վիդեո կուրսը հենց հիմա, կամ մոտակա օրերի ընդացքում։ Վաղը գուցե արդեն ուշ լինի։

Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել ինձ։
E-mail: manuk.minasyan@bk.ru

Մանրամասն տեղեկություն վիդեո կուրսի մասին: http://goo.gl/oF0icg
Ուղիղ հղում, վիդեո կուրսը գնելու համար: http://goo.gl/oF0icg

Շնորհակալություն:

impression
03.11.2013, 14:14
իսկ ինչի՞ ա վիդեոկուրսերի քանակը սահմանափակ :)

Համ էլ սկզբից ասում ես՝
Այս տարբերակով չեմ ասի որ բոլորը կարող են աշխատել մեծ գումարներ հետո էլ ասում ես՝
գնեք վիդեո կուրսը հենց հիմա, և Դուք էլ սկսեք մեծ գումարներ վաստակել հենց այս պահից։

սենց բաներ ահավոր շատ եմ տեսել ինտերնետներում ու դրանք պատկանում են դասական լոխոտրոնների շարքին: եթե քեզանից պահանջում են գումար, խնդրում են նախապես որևէ բան գնել, թեկուզ և շատ սահմանափակ քանակի մի բան, ապա կարող եք 99 տոկոսով վստահ լինել, որ ձեզ փորձում են խաբել:

Արամ
03.11.2013, 14:18
Ո՞վ պարտքով 670.21 ռուբլի կտա:

ARMbrain
03.11.2013, 14:19
իսկ ինչի՞ ա վիդեոկուրսերի քանակը սահմանափակ :)

Համ էլ սկզբից ասում ես՝ հետո էլ ասում ես՝

Բայց գոնե մի քիչ համացանցից տեղյակ, և մի քիչ ռուսերենին տիրապետող ցանկացած մարդ կարող է աշխատել հենց այս տարբերակով։

Կարծում եմ սրանից պետք է պարզ լիներ թե որ մարդիկ կարող են գումարներ վաստակել;

սենց բաներ ահավոր շատ եմ տեսել ինտերնետներում ու դրանք պատկանում են դասական լոխոտրոնների շարքին: եթե քեզանից պահանջում են գումար, խնդրում են նախապես որևէ բան գնել, թեկուզ և շատ սահմանափակ քանակի մի բան, ապա կարող եք 99 տոկոսով վստահ լինել, որ ձեզ փորձում են խաբել:

Եթե մուտք գործեք հղումով, ապա կտեսնեք որ սա խաբեություն չի, և ամեն ոգ իր աշխատանքի դիմաց ա վարձատրվում, ոչ թե օդից են գալիս գումարները։

impression
03.11.2013, 14:32
մի հատ մտածեք, եթե նա իրոք տենց ահռելի գումարներ ա վաստակում, ապա էլ ինչի՞ն ա պետք վիդեոն վաճառել

Արամ
03.11.2013, 14:35
մի հատ մտածեք, եթե նա իրոք տենց ահռելի գումարներ ա վաստակում, ապա էլ ինչի՞ն ա պետք վիդեոն վաճառել
Բարի մարդ ա, վաճառում ա :crazy

ARMbrain
03.11.2013, 14:37
մի հատ մտածեք, եթե նա իրոք տենց ահռելի գումարներ ա վաստակում, ապա էլ ինչի՞ն ա պետք վիդեոն վաճառել

Բարի մարդ ա, վաճառում ա :crazy

Եթե դուք օրեկան վաստակում եք 10.000 դրամ, և եթե կողքից 5000 էլ լիներ, վատ չէր լինի չէ՞, կարծում եմ տրամաբանական ա։

Լեո
03.11.2013, 14:39
Մուտք գործելով այս (http://minasyan.info/video.html)հղումով կտենսեք թե ինչքան գումարներ է աշխատել այս վիդեո կուրսի հեղինակը։

Այո, ես հենց այս վիդեոյի հեղինակին էի սպասում, որպեսզի կասկածներս փարատվեն: Առավել համոզիչ փաստք, քան կասկածելի վիդեոյի՝ շովինիստ ազգի ներկայացուցչի վստահեցումներն են, ես թե դժվար կարող էի գտնել :)

Արամ
03.11.2013, 14:40
Եթե դուք օրեկան վաստակում եք 10.000 դրամ, և եթե կողքից 5000 էլ լիներ, վատ չէր լինի չէ՞, կարծում եմ տրամաբանական ա։
աչքիս դու քո տված վիդեոն չես նայել, ինքը ընդե օրական գոնե մի 100 հազար աշխատում էր, կողքից էդ 6000 ա եղանակ փոխելու:

impression
03.11.2013, 14:41
թույլ փաստարկ էր
համ էլ, եթե ես գտնեի նենց միջոց գումար վաստակելու, որ մի տարում մեքենա, տուն, մայամի բիչ էս կողմ էն կողմ կարողանայի ինձ թույլ տալ, մեռնեի էլ, այ որ գլխիս ատրճանակ էլ դեմ տային, ոչ մեկի չէի ասի, թե ոնց եմ էդ գումարը վաստակում
ոչ թե կվաճառեի, ինչ ա թե մի քիչ ավելանա փողս

keyboard
03.11.2013, 14:43
ինչքան փող ա պետք սկսելու, ժամանակ չունեմ կարդամ, Արա'մ, քեզ փողը տալիս եմ,դու սկսի, Մանուկ, եթե մեզ խաբեցին, մենք քեզ կգտնենք, ես` 120 կգ քաշով ու թրաշով, մեկ էլ ընկերս 150կգ քաշով ու թրաշով: :)

Լեո
03.11.2013, 14:44
ARMbrain ջան, դու էդ կուսերը գնե՞լ ես:

Եթե գնել ես, կլինի՞ հենց քեզնից էլ առնենք, համ էլ ամբողջ գումարը քեզ կմնա, խի՞ ես էդ շովինիստներին օգնում: Ճի՞շտ չեմ ասում :)

ARMbrain
03.11.2013, 14:45
Ժողովուրդ լավ եկեք ըսենց ասեմ, իրանց առաջարկած մեթոդը շատ հեշտ ընկալելի է, ու ոչ խաբկանք։ Նայեք դուք գրանցվում եք մի կայքում, որտեղ տարբեր վիդեո կուրսերի հեղինակներ կան, և իրենց վիդեոկուրսերը տեղադրել են հենց այտ կայքում, ավելի մեծ վաճառք իրականացնելու նպատակով։ Դուք ընտրում եք վիդեո կուրսերից մեկը, և սկսում վաճառել, ամեն անգամ վիդեո կուրսի վաճառքից ստանքում եք որոշակի գումար, օրինակի համար եթե վիդեո կուրսը արժի 1200 ռուբլի, դուք մի վիդեո կուրսի վաճառքից կստանաք 700 ռուբլի։ Հենց այս տարբերակն էլ բացատրելու է իմ առաջարկած վիդեո կուրսի հեղինակը։

ARMbrain
03.11.2013, 14:47
ARMbrain ջան, դու էդ կուսերը գնե՞լ ես:

Եթե գնել ես, կլինի՞ հենց քեզնից էլ առնենք, համ էլ ամբողջ գումարը քեզ կմնա, խի՞ ես էդ շովինիստներին օգնում: Ճի՞շտ չեմ ասում :)

Ես չեմ գնել վիդեո կուրսը, քանի որ գիտեմ ինչ տարբերակ է առաջարկելու, հենց հիմա սա ես Ձեզ առաջարկելով, աշխատում եմ իր առաջարկած տարբերակով։ :)

Արամ
03.11.2013, 14:53
Ես չեմ գնել վիդեո կուրսը, քանի որ գիտեմ ինչ տարբերակ է առաջարկելու, հենց հիմա սա ես Ձեզ առաջարկելով, աշխատում եմ իր առաջարկած տարբերակով։ :)
Էհ, ձեռս փող չկա Մանուկ ջան, թե չէ կգնեի, որ գոնե մի երկու կոպեկ վաստակեիր էդ հիմար տարբերակներով :)

John
03.11.2013, 14:55
Oriflame)))

One_Way_Ticket
03.11.2013, 15:06
Ժողովուրդ լավ եկեք ըսենց ասեմ, իրանց առաջարկած մեթոդը շատ հեշտ ընկալելի է, ու ոչ խաբկանք։ Նայեք դուք գրանցվում եք մի կայքում, որտեղ տարբեր վիդեո կուրսերի հեղինակներ կան, և իրենց վիդեոկուրսերը տեղադրել են հենց այտ կայքում, ավելի մեծ վաճառք իրականացնելու նպատակով։ Դուք ընտրում եք վիդեո կուրսերից մեկը, և սկսում վաճառել, ամեն անգամ վիդեո կուրսի վաճառքից ստանքում եք որոշակի գումար, օրինակի համար եթե վիդեո կուրսը արժի 1200 ռուբլի, դուք մի վիդեո կուրսի վաճառքից կստանաք 700 ռուբլի։ Հենց այս տարբերակն էլ բացատրելու է իմ առաջարկած վիդեո կուրսի հեղինակը։
Այսինքն, դասական բուրգ: Կամայական բուրգ խաբկանք է այն պարզ պատճառով, որ աճում է էքսպոնենցիալ, մարդկանց քանակի սահմանափակության պատճառով ինչ-որ պահի կանգ է առնում, ու ստորին շերտի մարդիկ պարտվում են:

ARMbrain
03.11.2013, 15:10

Հա ճիշտ ես։ Էս դեպքում պարտվողներ չկան։ Ինչքան աշխատեցիր էտքան վարձատրվում ես։ Բայց բանն էն ա որ Արամի ասածի նման ստեղ կոպեկներ չեն, օրինակ կան վիդեո կուրսեր, որ վիդեո կուրսը արժի 700 ռուբլի, վաճառողը ստանում է 600 ռուբլի, իսկ վիդեո կուրսի հեղինակը 100 ռուբլի։

ARMbrain
03.11.2013, 15:11

+ հեչ պարտադիր չի որ քո վաճառած վիդեո կուրսը լինի գումար աշխատելու վերաբերյալ, կարող ես ծրագրավորում սովորեցնող վիդեո կուրս վաճառել, դա էլ հո խաբկանք չի։

Աթեիստ
03.11.2013, 15:20
Փաստորեն հեղինակը իրա գիրքը գնահատում ա 100ռ, վերջական գնորդը դա առնում ա 700ռ-ով, արանքում ինչ որ մեկը գնորդին կտելով աշխատում ա 600ռ ու համարվում ա, որ բոլորը շահեցի՞ն։
1. ակնհայտ ա որ էդ գիրքն էդքան չարժեր
2. սովորաբար տենց դեպքերում շատ հիմար գրքեր են լինում (96 թվին հորոխպերս մի հատ տենց «գիրք» առավ, հըլը բուրգերի մասին չէինք լսել)։
3. սաղ գործն անում ա կտելը, ոչ թե գրքի պարունակությունը։ Գնորդը կուտը կերավ, առավ, հետո հասկանում է, որ իրան հավի տեղ դրեցին, վառված ասում ա մի հատ էլ հավ ես գտնեմ, փողս հետ բերեմ, հեչ էլ թե գիրքը աղբ չէր, նենց գովազդեմ, որ առնեն։ Եթե իրա մարդկային որակները թույլ են տալիսմ տենց էլ անում ա, եթե ավելի մաքւր մարդ ա, ասում է, ես ո՞նց դիմացինին ստիպեմ էս աղբի համար վճարել։ Եթե դա աղբ չլիներ, հիմա տոռռենտներում անվճար բաժանում էին։

One_Way_Ticket
03.11.2013, 15:22
+ հեչ պարտադիր չի որ քո վաճառած վիդեո կուրսը լինի գումար աշխատելու վերաբերյալ, կարող ես ծրագրավորում սովորեցնող վիդեո կուրս վաճառել, դա էլ հո խաբկանք չի։
Հա, փաստորեն ճիշտ չէի հասկացել: Այսինքն, ոչ թե դասական բուրգ է, այլ դասական առևտուր: Մեծածախ գնով առնել, մանրածախ գնով վաճառելու վարիացիա:

Աթեիստ
03.11.2013, 15:40
Հա, փաստորեն ճիշտ չէի հասկացել: Այսինքն, ոչ թե դասական բուրգ է, այլ դասական առևտուր: Մեծածախ գնով առնել, մանրածախ գնով վաճառելու վարիացիա:

Իրականում էնքան էլ առևտուր չի, որտև ինչպես վերևում ասեցի, գնածդ բանի պետք չի։ Էդ հորոխպորս առած գիրքը իբր սովորեցնում էր փող աշխատել։ Այսինք համ գրքի գրածներով պտի փող աշխատեիր, համ էլ գիրք ուրիշների վրա սաղացնելով։
Գիրքը մի 20 էջանոց քսերոքս արած բրոշյուր էր, որի քսերոքսը իրա համար վճարած գնի 5%-ն էր կազմում։ Մի քանի «փող աշխատելու ձև» գրքի միջից
1. Դուք կարող եք փոխ աշխատել ապակիներ մաքրելով
2. Կարող եք տանը գուլպա գործել ու ծախել։
եվ այլն

Հիմա նույնքան ինֆորմատիվ են էս կարգի բուրգերի «գրքերը»։ Գիրքն արժեք չի ներկայացնում, դրա համար գրախանութներում չեն ծախում։
Դրա համար սա սխալ ա առևտուր անվանել։ Սա քցոցի ա։

ARMbrain
03.11.2013, 15:47

Աթեիստ ջան համամաիտ չեմ, Evgeny Popovը շատ հրաշալի վիդեո կուրսեր (http://1popov.ru/education.html) ունի, որոնց համար ոչ մեկ չի կարա ասի որ բանի պետք չեն, ես ինքս համոզվել եմ, և ինքը ունի նաև վիդեո կուրսերը արագ վաճառելու իր տարբերակը որը որ կոչվում է партнерская программа (http://www.1popov.ru/partner.php)։ Նույն բանն ա, ինչ թե գրանցվես և աշխատես Evgeny Popovի հետ, և թե աշխատես glopart-ի միջոցով, որտեղ որ հազարավոր "Evegeny Popovների" վիդեո կուրսեր համախմբված են մեկ տեղում, և կատարում են նույն ֆունկցիան ինչ партнерская программа (http://www.1popov.ru/partner.php)ն։

Աթեիստ
03.11.2013, 15:52
Եվգենի Պոպեվի «հրաշալի» կուրսերի մասին լավ կարծիքներ լսել եմ մենակ էն մարդկանցից, որքեր զբաղված են դրանք վաճառելով։ Տրամաբանական ա, որ ծախելուց ապրանքդ պտի գովաս։ Իսկ որ կողքից մարդը ասի, ձեռի հետ, ասի «գիտե՞ք, շատ լավ կուրս էր», չեմ տեսել։

ARMbrain
03.11.2013, 15:55

Ես չեմ վաճառում իրա կուրսերը, անգամ փորձ չեմ արել, ես ընդամենը որպես օգտվող եմ ասում, որը որ վեբ ծրագրավորում սովորել սկսել ա հենց էտ կուրսերից: Քո ասածի նման եթե լավ «գիրք» լիներ տորենտներում թափած կլիներ, ուրեմս դուրս ա գալիս որ Եվգենի Պոպովի կուրսերը լավն են, քանի որ տորենտներում թափած են:

One_Way_Ticket
03.11.2013, 16:03
Իրականում էնքան էլ առևտուր չի, որտև ինչպես վերևում ասեցի, գնածդ բանի պետք չի։
Կոնկրետ դեպքում` գուցե: Ես մտահղացմանը ավելի ընդհանուր նայեցի (հեղինակը նշում է որ կարող է լավ էլ պետքական վիդեոկուրս լինի ու փող աշխատելու հետ կապ չունենա) ու եզրակացրեցի որ դրա մեջ ոչ մի սկզբունքորեն նոր բան չկա:

Աթեիստ
03.11.2013, 16:11
Ես չեմ վաճառում իրա կուրսերը, անգամ փորձ չեմ արել, ես ընդամենը որպես օգտվող եմ ասում, որը որ վեբ ծրագրավորում սովորել սկսել ա հենց էտ կուրսերից: Քո ասածի նման եթե լավ «գիրք» լիներ տորենտներում թափած կլիներ, ուրեմս դուրս ա գալիս որ Եվգենի Պոպովի կուրսերը լավն են, քանի որ տորենտներում թափած են:

Դու իմ տեսած առաջի մարդն ես ։)
Դրա համար նոր մտա, կարդացի կարծիքներ իրա գրքերի մասին, ու դրեցի քաշվի (անվճար), որ սեփական կարծիքն ունենամ։

Sagittarius
03.11.2013, 17:04
Այսինքն, դասական բուրգ: Կամայական բուրգ խաբկանք է այն պարզ պատճառով, որ աճում է էքսպոնենցիալ, մարդկանց քանակի սահմանափակության պատճառով ինչ-որ պահի կանգ է առնում, ու ստորին շերտի մարդիկ պարտվում են:

նորմալ երկրներում դա օրենքով արգելվում ա, մեր նման երկրներում դեռ շարունակում են մարդկանց քցել:

Հա ճիշտ ես։ Էս դեպքում պարտվողներ չկան։ Ինչքան աշխատեցիր էտքան վարձատրվում ես։ Բայց բանն էն ա որ Արամի ասածի նման ստեղ կոպեկներ չեն, օրինակ կան վիդեո կուրսեր, որ վիդեո կուրսը արժի 700 ռուբլի, վաճառողը ստանում է 600 ռուբլի, իսկ վիդեո կուրսի հեղինակը 100 ռուբլի։

ապեր, դու չես «աշխատում» էտ գումարը, բուրգում դու «վարձատրվում» ես հաջորդ, բուրգի ստորին մակարդակի անդամներ ներգրավելու հաշվին, այսինքն հավելյալ արժեք չի ստեղծվում... ու ինչպես նշեց one_way-ը վերջում ամենաստորին մակարդակի անդամները, որոնք ամենամեծ թիվն են կազմում, պարտադիր տակ են տակիս. սա անարդար բիզնես ա, քցոցի: Ցավոք, սենց սխեմաները լրիվ նորմալ են մեր երկրներում, բայց դրանց օդերը ամեն ձևով պտի փակվի: Ու ես էս թեմայում ամենինչ անելու եմ, որ քո հղումով հնարավորինս քիչ մարդ գնա. nothing personal:

ARMbrain
03.11.2013, 17:24
նորմալ երկրներում դա օրենքով արգելվում ա, մեր նման երկրներում դեռ շարունակում են մարդկանց քցել:

ապեր, դու չես «աշխատում» էտ գումարը, բուրգում դու «վարձատրվում» ես հաջորդ, բուրգի ստորին մակարդակի անդամներ ներգրավելու հաշվին, այսինքն հավելյալ արժեք չի ստեղծվում... ու ինչպես նշեց one_way-ը վերջում ամենաստորին մակարդակի անդամները, որոնք ամենամեծ թիվն են կազմում, պարտադիր տակ են տակիս. սա անարդար բիզնես ա, քցոցի: Ցավոք, սենց սխեմաները լրիվ նորմալ են մեր երկրներում, բայց դրանց օդերը ամեն ձևով պտի փակվի: Ու ես էս թեմայում ամենինչ անելու եմ, որ քո հղումով հնարավորինս քիչ մարդ գնա. nothing personal:

Սա բուրգ չէ, ինչպես նշեցի այստեղ մենակ գումար աշխատելու վերաբերյալ չեն վիդեո կուրսերը, ցանկացած տեսակի վիդեո կուրսեր էլ կան։ Կան անպետք վիդեո կուրսեր, կան նաև բավականին պետքական։

Chuk
03.11.2013, 18:20
Համացանցում գումարներ աշխատելու այս տարբերակը մշակվում էր դեռևս 2009 թվականին, և ահա արդեն 2013 թվականին այս տարբերակը աշխատում է լիարժեք ու արդյունավետ
Մանուկ ջան, փաստորեն վերաճառման (քցոցիի տարրով) տարբերակը ինտերնետում մշակել են 2009-2013 թվականներին՝ ծախսելով 4 տարի, մինչդեռ մարդկությունը դա հնարել էր անհիշելի ժամանակներում :))
Խնդալու ա:

Մանուկ ջան, դու բավական պոտենցիալ ունեցող մարդ ես թվում քո գրառումներից, լուրջ բաներով զբաղվի, մի ընկի թաթալաբազների շարքերը:

Baltazar
03.11.2013, 18:58
Արմբրեյն ջան, ես համոզված եմ, որ դու բարի նպատակներով ես առաջարկում այդ աշխատանքը, բայց իմացի, որ այդօրինակ բաների վրա չարժե նույնիսկ 5 րոպե ծախսել, էլ ուր մնաց 100 կամ չգիտեմ ինչքան ռուբլի: Ինտերնետում փող աշխատելու մեխանիզմը շատ պարզ է. պատրաստել որակյալ կայքեր և այդ կայքերի միջոցով փորձել ինչ-որ բան վաճառել, կամ էլ գովազդ տեղադրել այդ կայքերի մեջ: Մնացած ամեն ինչին, ըստ իս, չարժե նույնիսկ մոտենալ:

John
03.11.2013, 19:00
մի խորհուրդ էլ իմ կողմից Մանուկ ջան: Հույս ունեմ` կընդունես: Քո էն տարիքն ա, որ դու ավելի լավ ա աշխատես բազա հավաքելու վրա, սովորելու այսինքն, քան թե գումար վաստակելու: Գումար, ոչ թե գումարներ: Մանր բան է երևում, բայց ինչքան հետաքրքիր, գրավիչ ու շահավետ առաջարկ էլ անես, եթե դա անես անգրագետ ձևով, արդյունքը շատ ավելի վատ կլնի, քան թե նույնը ավելի գրագետ ձևով շարադրես: Հայոց լեզվում <գումար> գոյականը հոգնակի թիվ չունի ախպերս ;)

Baltazar
03.11.2013, 19:22
Մանուկ ջան, մի քիչ փորփրեցի ինտերնետը ու էտ կայքի մասին մոտավորապես էսպես են ասում «Как продать никому ненужную книгу, которая научит вас как продавать некому ненужные книги». Ու էտ կայքը շատ հարգված ռեսուրսներ խորհուրդ են տալիս ընդգրկել , այսպես ասած, սև ցուցակում որպես լոխոտրոն: Ես էսքան ժամանակ հանդիպածս միակ արժեքավոր վիդեոկուրսը համարում եմ Պոպովի կուրսերը: Մարդը ուղղակի տեխնիկական բաներ ա խոստանում ոչ թե 100,000 դոլար, ոնց որ էս ընկերը: Ես եթե 100,000 դոլար աշխատելու էտպիսի հեշտ ձև իմանայի, խփեին չէի ասի, էլ ուր մնաց վիդեոկուրս ստեղծեի էտ մասին: Ուղղակի էս գրել եմ, որ հանկարծ դու չառնես էտ վիդեոկուրսը:

Արամ
03.11.2013, 19:56
մի խորհուրդ էլ իմ կողմից Մանուկ ջան: Հույս ունեմ` կընդունես: Քո էն տարիքն ա, որ դու ավելի լավ ա աշխատես բազա հավաքելու վրա, սովորելու այսինքն, քան թե գումար վաստակելու: Գումար, ոչ թե գումարներ: Մանր բան է երևում, բայց ինչքան հետաքրքիր, գրավիչ ու շահավետ առաջարկ էլ անես, եթե դա անես անգրագետ ձևով, արդյունքը շատ ավելի վատ կլնի, քան թե նույնը ավելի գրագետ ձևով շարադրես: Հայոց լեզվում <գումար> գոյականը հոգնակի թիվ չունի ախպերս ;)

Ջոնի ախպեր, արի չհամաձայնվեմ հետդ, ուզումա թո գումաՌներ գրի, կամ վապշե մենակ գ տառը գրի, ես տղեն եքա խորացել ա ծրագրավորման մեջ, ու սենց հավայի կիսա-մարքեթինգային քայլերը իրանը չեն:
ՀայԽելք ջան, ամբողջությամբ համամիտ եմ Չուկի հետ, ավելի լավ ա հիմա նստես մի 5 տարի մենակ կարդաս, որ հետո իսկականից գումար աշխատես, քան թե սենց «հավայի» բաներով զբաղվես:

Հ.Գ. Ո՞վ էլ ասի...:(

John
03.11.2013, 20:26

Կամ դու ուշադիր չես կարդացել գրածս, կամ մոտդ սովորություն ա դառել հակառակվելը: Գրածիս 50%ը վերաբերում էր նրան, ինչ դու ես գրել, որ ավելի լավ ա սովորել էս տարիքում, իսկ մնացած մասը վերաբերում էր էն ոլորտին, ինչին ավելի շատ եմ առընչվել, քան դու Արամ ախպեր: Ու եթե քեզ թվում ա, որ անգրագետ հայտարարությունը նույն ազդեցությունն ա թողնում կարդացող ի վրա, ինչ գրագետ, ճիշտ շարադրված հայտարարությունը, ասեմ իմանաս, սխալվում ես: Ու եթե փաստարկ չունես հակառակը ապացուցող` արի կլնի մի անկապ հակառակվի, սիրուն չի ;)

Արդյունքում ստացվում ա ասում ես
Ջոնի ախպեր, արի չհամաձայնվեմ հետդ ու ոչ մի նենց նախադասություն չես գրում, որ իմ ասածին հակասում ա, կամ հակառակն ա ապացուցում: Պարզաբանի բան հասկանանք, ինչի՞ հետ համամիտ չես գրածիցս: Բայց համոզվի, որ ուշադիր ես կարդացել, հետո

Արամ
03.11.2013, 20:31
Կամ դու ուշադիր չես կարդացել գրածս, կամ մոտդ սովորություն ա դառել հակառակվելը: Գրածիս 50%ը վերաբերում էր նրան, ինչ դու ես գրել, որ ավելի լավ ա սովորել էս տարիքում, իսկ մնացած մասը վերաբերում էր էն ոլորտին, ինչին ավելի շատ եմ առընչվել, քան դու Արամ ախպեր: Ու եթե քեզ թվում ա, որ անգրագետ հայտարարությունը նույն ազդեցությունն ա թողնում կարդացող ի վրա, ինչ գրագետ, ճիշտ շարադրված հայտարարությունը, ասեմ իմանաս, սխալվում ես: Ու եթե փաստարկ չունես հակառակը ապացուցող` արի կլնի մի անկապ հակառակվի, սիրուն չի ;)
Սովորություն ա ախպեր, բայց ոնց որ թե սովորության համաձայն չեմ գրել, ճիշտ ես ասում գրագետ/անգրագետ-ի պահը, բայց ես էլ ասում եմ, որ թքած դրա վրա, դրանով պետք չի զբաղվել:

John
03.11.2013, 20:34
Սովորություն ա ախպեր, բայց ոնց որ թե սովորության համաձայն չեմ գրել, ճիշտ ես ասում գրագետ/անգրագետ-ի պահը, բայց ես էլ ասում եմ, որ թքած դրա վրա, դրանով պետք չի զբաղվել:
Իսկ ես գրել էի որ պե՞տք է զբաղվել ախպերս :) թե՞ ամեն դեպքում սովորության համաձայն ասեցիր չհամաձայնես հետս, հետո ասելիքդ ասես )))

Արամ
03.11.2013, 20:36
Իսկ ես գրել էի որ պե՞տք է զբաղվել ախպերս :) թե՞ ամեն դեպքում սովորության համաձայն ասեցիր չհամաձայնես հետս, հետո ասելիքդ ասես )))
Հա դե հնարավոր ա :D Հա դե ասի մի քիչ ինտրիգով սկսեմ գրառումս, ի՞նչ ես վրա տալիս:

Լեո
03.11.2013, 22:43
Ժողովուրդ լավ եկեք ըսենց ասեմ, իրանց առաջարկած մեթոդը շատ հեշտ ընկալելի է, ու ոչ խաբկանք։ Նայեք դուք գրանցվում եք մի կայքում, որտեղ տարբեր վիդեո կուրսերի հեղինակներ կան, և իրենց վիդեոկուրսերը տեղադրել են հենց այտ կայքում, ավելի մեծ վաճառք իրականացնելու նպատակով։ Դուք ընտրում եք վիդեո կուրսերից մեկը, և սկսում վաճառել, ամեն անգամ վիդեո կուրսի վաճառքից ստանքում եք որոշակի գումար, օրինակի համար եթե վիդեո կուրսը արժի 1200 ռուբլի, դուք մի վիդեո կուրսի վաճառքից կստանաք 700 ռուբլի։ Հենց այս տարբերակն էլ բացատրելու է իմ առաջարկած վիդեո կուրսի հեղինակը։

Ես չեմ գնել վիդեո կուրսը, քանի որ գիտեմ ինչ տարբերակ է առաջարկելու, հենց հիմա սա ես Ձեզ առաջարկելով, աշխատում եմ իր առաջարկած տարբերակով։ :)

Իմ ասածն էլ հենց էդ ա, որ միանգամից 1200 ռուբլին քեզ տանք :)

S.L.V.
15.05.2016, 05:39
Սեմինար - ինչպես դառնալ միլլիոնատեր:

- Եվ այսպես, քանի հոգի կա դահլիճում?
- 1000
- Ինչքան արժեր տոմսը?
- 1000 դրամ

Շնորհակալություն, սեմինարն ավարտված է

Լեո
15.05.2016, 20:50
100% աշխատող տարբերկ ա , EREXEEEQ!!!

http://i66.tinypic.com/ic1r1e.jpg